35521անյայտ, զի գլխաւոր յիշատակարանը կը պակսի, հաւանօրէն ԺԳ դարու վեր ջերը, և կամ ԺԴին առաջին կէսին գրուած է, մագաղաթէն և թաւշանման մանրանկարներէն դատելով։
բոլորգիր միջակ և ընտիր մինչև Թղ. 336բ, գլխատառերն ալ երկաթագիր ոսկեզօծ. իսկ ասկէց մինչև վերջ մերթ բոլորգիր և մերթ նոտրագիր, տարբեր գրչութեամբ։
31, իւրաքանչիւրն 12 թուղթք. -
մագաղաթ նուրբ և գորշագոյն. իսկ Թղ. 343- 366 հաստ և անողորկ։
փայտեայ կաշեպատ՝ շիկագոյն և զարդարուն։
նախ Մարիուն տիկնանց տիկին, ապա այլք (տես յիշտկ.)։
չունի։ - ՀԱՆԳԱ ՄԱՆՔ ստէպ գործածութեամբ և խոնաւութենէ շատ տեղ թուղթերը աղտոտուած են և եգերազարդերէն ոմանք ալ աւրուած։ Վանտալական ձեռքէ մը 2-3 կիսախորանները կտրուած են, ինչպէս երկրորդ կազմողէն ալ կիսախորաններէն ոմանց վերնակողման դրուագներն և եզերազարդերէն մաս մը կտրուած են։ Սկիզբէն կը պակսին 2 թուղթք. 1-3 թուղթք ալ ընդ մէջ Թղ. 164բ-165աի, 2 թուղթք ընդ մէջ Թղ. 205բ-206ա, - 1 թուղթ (այն է գեղեցիկ կիսախորանով) ընդ մէջ Թղ. 235բ-236ա։
խիստ բազմաթիւ, բազմագունեան ոսկեզարդ, յոյժ ճարտարագիւտ և գեղանաշակ. թռչնագիր, վիշապագիր և գազանագիր, ևն, իրարացեալ պէսպէս կեցուածներով։ Նշանաւոր են յատկապէս Թղ. 9ա, 11բ, ճիւաղներն և Թղ. 41բ, կրկին արծիւներու մէջ եռականջ և սպիտակ ուլը։ Թղ. 63ա, երեք թռչուններէ և գայլէ ձևացած մենը Թղ. 181բ, շնաթռչունը. Թղ. 254ա, թռչող վիշապը կարմիր դրօշր բռնած, և Թղ. 270ա, թռչունէ վիշապէ և գազանէ ձևացած մեծ Ի։ Այսպէս նաև Թղ. 316ա, 327 զարդագրերը։
նոյնպէս բազմաթիւ, մեծ, միջին և փոքր։ Յոյժ գիւտաւոր են, Թղ. 26ա, ճիւաղակերպ և Թղ. 58բ, ճիւղաբարձ սիրամարգն որ զարդագիր թռչունին գագաթէն բռնած է։
Թղ. 8բ. Դա ւիթ մարգարէն՝ ոսկեայ միջավայրում, գլուխը պարսկական ոսկի թագաւ պսակեալ. բազմած է արջ։ նագոյն նստարանի վրայ, ոտքերը ոսկեշրջանակու կարմիր պատուանդանին յեց։ Հագած է երկնագոյն երկայն պատմուճան, և անոր վրայէն մանուշակագոյն փիլոն կը կրէ, լանջաց վերև հանգրիճեալ։ Երկայնահեր ու կարճ մորուքով շրջանակուած անուց և միանգամայն վսեմ դէմք մունի, և արուեստի համաչափութեամբ կատարեալ։ Աջով - ձախ բազու կէն դէպ ի վար-առ կախ բռնած է մեծ մագաղաթ մը. որուն վրայ գրուած է ԵՐԱՆԵԱԼ Ի ԱՅՐ։
չկան։
8 հատ, բազմագու նեան և ոսկեզարդ, տես Թղ. 9ա, 34ա, 63ա, 206ա, 270, 298բ, 316ա, 327ա. միւսները կտրուած են։ Հիանալի է երրորդը՝ բազմապիսի գազանաց, ընտանի և վայրի կենդանիներու, թռչուններու, ձկանց և ՄԱրդու համախումբ ու ճարտար ներկայացումով։
կարմիր։
Թղ. 33բ (կէսէն վար), 62բ, 94բ, 269բ, 343բ, 360-366։
երկու միայն, գըլ։ խաւորապէս. Թղ. 91ա, գրչէն. Զբարեպաշտ և զքրիստոսասէր տիկնաց տիկինն Մարիուն և զաստուածասէր ծնաւղսն իւր յիշեսջիք աղաւ, թիւք ի քրիստոս,։ Մարիուն կամ Մարիւն անուամբ զանազան թագաւորազունք եղած են՝ սակայն այս տեղ յիշուածն ըլլալու է կամ քոյրն Կիռ Աննայի և Գիմէ, որ յամի տեառն 1285 վախճանեալ և թաղեալ ի Դրազարկ. և կամ, որ ինձ աւելի հաւանական կը թուի,տիկնաց տիկին մակադրէն դատելով, - է Մա րիուն կին Պաղտին Մարաջախտի և մայրն Կոստանդին Բի. զոր Հ. Ալիշան (Սիսուան, էջ 155) յամի Տեառն 1352ին վախճանած կաւանդէ։ Իսկ որովհետև Յիշատակարանս սորա կենդանութեան ժամանակ գրուած է. ուրեմն կը հետևի, որ Սաղմոսարանս ալ 12951351 միջոցները գրուած է։
. Ձեռագիրս յամին 1791 Սեպտ. 26 մտեր է հաւաքմանս մէջ. Վ. Հ. Յովհաննէս Վ. Զօհրապեան իր ուղևորութեան միջոցին ստացեր է վանացս Մատենադարանին համար, բայց յայտնի չէ ուստի։ Մատեանս է Սազմոսացան և Թամագիրձ նըկարազարդ, երկուքն ևս կատարեալ են և փոփոխակի իրարու հետ յարմարցուած՝ Ժամերու և Կանոնաց համաձայն, այսպէս. 1. Թղ. 1ա։ Կարգաւորութիւն հասարակաց աղօթնից սր կատարի ի մէջ գիշերի ի դէմս հօր աստուծոյ (սկիզբէն պակասաւոր)։... Տէր աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի և ի գիշերի առաջի քո, ևն. և կ՝աւարտի ՆՆայեա տէր բարերարութեամբ քով, աղօթ2. Թղ. 9ա։ Կը սկսի Ա. Կանոնի՝ Ա, սաղմոսը (առանց խորագրի)։ Երանեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամպարշտաց ևն։ Եւ կաւարտի Ժէ. սաղմոսին յարեալ Մովսէսի Ա. Սրհնութեան կից Վասն ի վերուստ քարոզի Զքեզ որ ամենայնի գթած և մարդասէրդ ես, աղօթքով (Թղ. 33բ)։ 3. Թղ. 34ա։ Երկինք պատմեն զփառս աստուծոյ, ևն ԺԸ. սաղմոսով կը սկսի երկրորդ Կանոնը, և կը փակուի Մովսէսի Բ. Որհնութեան յաջորդող Վասն ի գիշերի և է տուրնջեան քարողի Հովիւ քաջ, հովիւ բարի, ևն աղօթքով (Թղ. 62)։ 4. Թղ. 63ա։ Մի նախանձիր ընդ չարս, ևն, այն է ԼԶ. սաղմոսով կը սկսի, երրորդ Կանոնը, և կը փակուի Մովսէսի Գ. Սրհնութեան յարող ՀՎասն ուղղելոյ զգնացս մերքարոզի Քում ամենազաւր և յաղթող տէ, րութեանդ կրկնի, ևն աղօթքով (Թղ. 94ա)։ 5. Թղ. 95ա։ ԾԵ. սազմոսով (որուն առաջին մասը Կիսախորանին հետ կը պակսի կը սկսի չորրորդ Կանոնը, և կաւարտի ՀԱ. սաղմոսին ցարող՝ Աղօթք Աննայի, 0րհներգութեամբ, և Վասն գտանելոյ մեզ շնորհ և զողորմութիւն, քարոզի Կենդանարար զաւ րութիւն, ևն աղօթքով (Թղ. 120ա) Ասկէց վերջ սովորականին պէս կանոնական սաղմոսները չեն յաջորդեր անմիջապէս. այլ Ժամագիրքն՝ ընդարձակ չափով, այսպէս. Թղ. 120բ, (լոցին Կանոնաց Աղաւթանի որ ասի զկնի Ալելուին և Թագաւորի (կարմրագիր խորագրի ներ քև)։ Սաղմոսիւք և աւրհնութեամբ, ևն։ - Թղ. 121ա։ Աւրհնութիւն Երից մանկանցն։ Աւրհ նեալ ես տէր աստուած,, ևն։ Թղ. 124բ։ Քարոզ և աղաւթք նմին, (հանդերձ Աղօթիւք պահոց և տէրունական տօնից)։ - Թղ. 125ա։ Աւրհնութիւն Մարիամու աստուածածնին,։ - Թղ. 126ա։ Երգ Զաքարիայ հաւրն Յովաննու,։- Թղ. 127ա։ Երգ Սիմէոնի ծերունոյ,։ - Անդ։ Քարոզ. Սրկ։ Սուրբ զաստուածածին։ Ընկալ տէր զաղաշանս մեր,։ Ողորմեա ինձ աստուած, ևն։ - Թղ 129ա։ արոզ. Սրկ։ Երկրպագեսցուք տեառն աստուծոյ մերոյ, ևն (մարտիրոսաց, պահոց և յարութեան Մաղթանքներով)։ - Աւրհնեցէք զտէր երկնից, ևն։ - ֆառք ի բարձունս աստուծոյ, ևն։ Մնացեալն առհասարակ՝ - Քարոզներով, Աղօթիւք, Մանասէի Տէր ամենակալով, Բանից ի մոց, և Սիրեցի զի լուիցէ տէր սաղմոսներով, Իւղաբեցից, և բժշկութեան աւետարաններով, ևն մինչև Աբևագալը, հմմտ. տպ. Ժամագրոց. միայն թէ Ձեռագրիս մէջ Քրիստոս աստուած, վասն խաչի քո պատուականի, էն վերջ դրուած են (Թղ 146բ - 165բ) Կիւրակէիցն զկնի Մեծացուսցին։ ասի։ Վասն սուրբ տեղոյս շինութեան, էն սկըսեալ բոլոր Երգք, Աւետարանք, մինչև Մայր սուրբ,, (զի շարունակութիւնը կը պակսի)։ Թերևս կարենայինք կազմողին վերագրել այսպիսի յետև յառաջութիւնք, եթէ թերթահամարներ չըլինէին. սակայն բարեբաղդաբար կան և կարգաւ յառաջ կը խաղան։ Զարմանալի է դարձեալ որ Ձեռագրիս մէջ չկան Ն. Շնորհալւոյ ոչ Նորաստեղծեալն և ոչ իսկ Արարչականներն. որ կարծել կու տան, թէ կամ անկէ, և կամ անոր Ժամագրքի մէջ անցնելէն յառաջ գրուած ըլլան, ոլ սակայն ինձ հաւանական չերևիր։ 6. Թղ. 164բ-165ա.ին ընդ մէջ (կըտրուած) ՀԲ. սաղմոսով կը սկսի հինգերորդ Կանոնը. և Թղ. 193բ. Եսայեայ մարգարէու, թեամբ կաւարտի։ Եւ ասոր անմիջապէս կը յարի (Թղ. 194ա). Շարական արևագալին։ Յարևելից մինչև ի մուտս ի հիւսիսոյ, ևն (առանց տպագրութեան Եղիցի անուն տեառն օրհնեալ յաւիտեան, սաղմոսին կամ մաղթանա քին) ամողջ Երգերով, Քարոզներով, Աղօթք։ ներով և Գոխերով։ Եւ Հայր մերէն ետքը կը յարի. Սաղմոս երրորդ ժամու ողորմեային։ Ողորմեա ինձ աստուած ևն միայնակ. ոլ կամ յետ և առաջ փոխադրութեան արդիւնք է։ և կամ ըստ հին սովորութեան, զի այսպէս են նաև յաջորդ ողորմեայք։ 7. Թղ. 206ա։ Տէր ապաւէն եղեր մեր, ևն, ՀԹ. սաղմոսով կը սկսի վեցերորդ Կանոնը, և կաւարտի, Թղ. 232ա։ Եզեկիայի աղօթքով։ Հոս անմիջապէս կը յարի (որպէս շարունակու թիւն ճաշու ժամու)։ Քարող երբորդ ժամուն։ Եւ ևս խաղաղութեան՝ խնդրեսցուք հաւատով ի տեառնէ, ևն։ Առաջնորդեա մեզ աստուած մեր, ևն։ Տէր հովուեսցէ զիս, ևն։ Գոհաբանելով։ Խաղաղութեամբդ քո հոգիդ սուրբ, ևն։ Եւ կա ւարտի։ Սազմոս վեցերորդ ժամու։ Ողորմեա ինձ աստուած, ով (Թղ. 235բ)։ 8. Թղ. 236ա։ Ճէ. սաղմոսով (որուն գեղեցիկ կիսախորանը կտրուած է) կը սկսի եօթ ներորդ Կանոնը, և (Թղ. 264բ) Յովնանու մարգարէ ի Աղօթքով կաւարտի։ Անդ։ Անմիջապէս կը յարի։ Քարոգ իններորդ ժամու։ Եւ ևս վասն հիւանդաց և ամենայն վշտացելոց, ևն։ ֆարատեցո զցաւս։ Իրանի որ խորհի զաղքատն։ Քարոզէ Սարկ։ Եւ ևս խնդրեսցուք հաւատով։ Հայր գթութեանց։ Սաղմոս իններորդ Ժամու։ Ողորմեա ինձ աս, տուած,ով կ՝աւարտի։ 9. Թղ. 270ա։ Ի Նեղութեան իմում։ այն է՝ ՃԺԳ. սաղմոսով կը սկսի ութերորդ Կանոնը. և կաւարտի Ամբակում մարգարէ ի Աղօթքով (Թղ. 296)։ Ուր անմիջապէս կը յարի դարձեալ։ Քարա իններորդ Ժամու։ Աղաչեսցուք զկենսատու փրըկիչն մեր քրիստոս։ Անկեալ եմք առաջի քո, ևն։ Սիրեցի զի լուիցէ տէր,ևն։ Հոգւոցն հանգուցելոց քրիստոս աստուած։ Վասն հոգւոցն հանգուցելոց։ Քրիստոս որդի աստուծոյ, ևն (առանց հանգստեան շարականաց)։ 10. Թղ. 298բ-315բ։ Ժամամուտ Կիւրակէի։ Միածին որդի և բանդ աստուած։ Սաղմոս՝ Տէր թագաւորեաց։ Հաստատեաց. ի լման ասա Շար։ Զթագաւորն փառաց քրիստոս։ Պռաւ(ս)խաւմէն։ Սուրբ աստուած, սուրբ և հզաւր, սուրբ և անմահ՝ որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ (երեքկնէ)։ Եւ և։ խաղ։ Վասն խաղաղութեան ամենայն աշխարհի, ևն։ Սաղմ. Քեզ վայ։ Ընթերցուած յԵսայեայ մարգարէէ։ Այսպէս ասէ տէր, ևն։ Պաւղ. Առաքելոյ ի հռովմ. թղթ. ընթ։ Այլ այնմ որ կարողն է, ևն։ Սաղմոս. Գովեա Երուսաղէմ։ Աւետարան ըստ Ղուկայ. Մի երկնչիր հաւտ փոքրիկ, ևն։ Հաւատամք ի մի աստուած, ևն։ Քարոզ. Եւ ևս հաւատով, ևն։ Խաղաղութեամբդ քո քրիստոս փրկիչ մեր, ևն։ Սուրբ, սուրբ, սուրբ տէր զաւրութեանց, ևն։ Ամենայնի աւրհնեալ ես տէր, ևն։ Հայր մեր որ յերկինսդ ես, ևն։ Ապա կը յաջորդէ, Թղ. 305ա։ Ժամամուտ Մարտիրոսաց. Ի տաճարի սրբոց, ևն. և նոյնպէս Շարականաւ, Պռաւսխոմէ. Սուրբ աստուածով, Քարոզիւ, Սաղմոսով, Եսայեայիւ, Պօղոսի առ Եփես. թղթի ընթերցմամբ. և Մատթ. Աւետ։ Ահաւասիկ ես առաքեմ զձեզ, ևն կաւարտի։ Ապա (Թղ. 307բ). Ժամամուտ հայրապետաց. Զհայրապետական զարդարեցեր զաթոռ, ևն, բոլոր իւր սարօքն, նման առաջնոց։ Ապա (Թղ. 309բ). Ժամամուտ առաքելոց. Առա քեալք և վկայք քրիստոսի աստուծոյ մերոյ, ևն, բոլոր իր սարօք։ Ապա (Թղ. 311բ)։ Ժամամուտ ապաշխարութեան, իր սարօք։ Ապա (Թղ. 313). Ժամամուտ Չորեքշ. և Ուրբաթի, բոլոր իր սարօք։ Ապա (Թղ. 314)։ Ժամամուտ մարգարէից։ Տէր որ հիմնացուցեր, ևն բոլոր իր սարօք։ 11. Թղ. 316ա։ Երգ երեկոյին փառատրութեանց։ Ես առ աստուած կարդացի, ևն։ Խոնարհեցո տէր զունկն քո, ևն (ամենայն սարօք՝ բայց առանց Շարականաց, Համբարձեաց, Ի կարդալի, ևն), զի Յոյս կենաց, աղօթքով կաւարտի։ 12. Թղ. 327ա։ Աղաւթք խաղաղականին։ Եկեսցէ ի վերայ իմ ողորմութիւն քո տէր, ևն, հանդերձ Քարոզիւ և Աղօթիւք (բայց առանց տպ. Աւետարանին)։ Որուն կը յարի։ Տեառն Ներսիսի ասացեալ Երգ խաղաղականին։ Նայեա սիրով հայրդ գթած, ևն։ Ապա (Թղ. 336բ)։ Զկնի Ամբծացն երգս. Ի քէն հայցեմք հայր գթութեանց, ևն. որոգ կաւարտի ոչ թէ Խաղաղականը, այլ Հանգըստեանը՝ խաղաղականին հետ ձուլուած։ 13. Թղ. 338ա-343ա։ Կը կարդին նախ Խրատք վեցերորդ և երրորդ Ժամու աղօթից ևն, և ապա մեծ Քարոզք և Աղօթք՝ ամենայն սարօքն։ 14. Թղ. 344 - 352ա։ Կը պարունակուի սաղմոսաց Ցանկը թուահամարներով, որք Ճխէ են նաև հոս, ինչպէս և ի շարս սաղմոսաց։ 15. Թղ. 352բ - 359ա։ Ստեղք և Յորդորակք ոմանք առ ի կարգաւորութիւն Արեւագալին ժամուն ասացեալ։ Երգ զկնի Աղաղակեցէք։ Զկնի ճանապարհ բարի, (նոր նոտրագրով գրուած և նոր յօրինեալ են)։ Իսկ Թղ. 356ա։ Երգ զկնի Արևագալին, ևն (նոր բոլորգրով գրուած են, մաս մը Արևագալի հին երգերէն, մաս մալ նոր և անյայտ)։ Նշանաւոր է ամենայն իրօք Սազմոսարանս յորմէ ակներև կը տեսնուի թէ ԺԴ դարու եր, կրորդ քառորդին Ժամագիրքն արդէն ամբողջապէս ձուլուած էր Սաղմոսարանին հետ՝ վերը նկարագրուած կերպով, ի բաց առեալ Շնորհալւոյ Զարթիքը, Առաւօտ լուսոյն, Նորաստեղծեալն, Արարզականներն, ու Հանգստեան շարականներն և Համբարձիները. որոնք թէև նոյնպէս կը գործադրուէին, բայց առանց նիւթապէս գրուելու։ Եւ այս բանս ԺԵ-ԺԶ դարերուն հազիւ իրագործուե։ ցաւ, գուցէ թէ և աւելի ուշ։