Other notices
— - Bibliographic notice
41
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԺԵ
ԺԴ դար - ԺԵ դար

ID
Number
41
Old record number
520
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԺԵ
Start date
ԺԴ դար
End date
ԺԵ դար
Date details

անյայտ, զի յիշատակարանը որ վերջը կը գտնուէր հաւանօրէն ինկեր է. այլ Ձեռագրիս եզերաց սևութենէն դատելով, ինչպէս և գրէն և մագաղաթէն, ԺԴ դարուն վերջը և կամ ԺԵ.ին առաջին կէսին գրուած կ՝երևի հաւանօրէն։

Copy place
՝ նոյն, բնաւ։
Reference
Type
Number of pages
250
Dimension
9x6,5 (6, 2x4)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր միջակ և ցածադիր։

Codicology

20, իւ րաքանչիւրն 12 թուղթ։

Principal subject
Subject details

մագաղաթ՝ մաս մը դեղնագոյն և հաստկեկ, մասամբ ալ գորշագոյն։ կակուղ և նուրբ։

Number of lines
19։
Binding

փայտեայ կաշեպատ շագանակագոյն, զարդարուն։ Կողերու ներսը պատեալ է շերտաւոր, սպիտակ և ազնիւ կերպասով։

State of preservation

ընդհանրապէս լաւ բայց առաջին կիսախորանը (Թղ. 1ա) ճեղքուած է և վերի լուսանցաքղանցքն իսկ մէկ հարիւրորդամետրլ չափ փրթած. այսպէս են նաև Թղ. 7 և 228, լուսան, ցաքղանցքն։ Թղ. 81, ձախակողմէն կիսով չափ կըտրատուած է, և Թղ. 183 արտաքին լուսանցքին մէջ, տեղը։ Կողերէն առաջինը հորիզոնական գծով մէջ։ տեղէն ճեղքուած է, կռնակի կաշին պատռած, գո-ցելու մասն ալ կոճակներով ի միասին կտրուած է. Կը պակսին սկիզբէն 1-2 թուղթք (դատարկ).-4 թուղթք ընդ մէջ Թղ. 6բ -7ա, (այսինքն Ի. սաղմոսի 6րդ տունէն մինչև Թ.ին 17րդ տունը։ - 2 թուղթք ըն։ մէջ Թղ. 34բ -35ա. -1 թուղթ ընդ մէջ Թղ. 107բ108ա. - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 213բ-214ա. - 2-3 թուղթք ընդ մէջ Թղ. 240բ - 241ա։ - 2 թուղթք ըն։ մէջ Թղ. 243բ-244ա. - 1-2 թուղթեր ալ ի վեր, մատենիս։

Copyist
անյայտ։
Owner

Commanditaire
Illuminator
հաւանականօրէն գրիչր։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

ցանցառ են և երկագոյն, այսինքն՝ վարդակարմիր և կապոյտ, մեծաւ մասամբ թռչնագիր։

Initials

Marginal illuminations

ցանցառ են, փոքր և առանց նորագոյն մոտիւներու։

Images

չկան ամենևին։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

7 հատ, Թղ. 1ա, 24ա, 51ա, 81բ (կիսատ), 140ա, 170ա, 265ա։ Առ հասարակ երկագոյն են և պարզ։

Title text

կարմիր են ըստ մասին. այսպէս են նաւ Տնագլուխք, և մէն մի սաղմոսի վերջ նշանակուած Տունք և Գուբղայք։

Blank pages

չունի բնաւ։

Colophon

Informations

. Ձեռագիրս 1825ին մտեր է հաւաքմանս մէջ. Վ. Հ. Գիլիպպոս Վ. Թերճիման Ասլան սոյն թուին բերած է ի վանս (հաւանօրէն Կ. Պոլսէն)։ Մատեանս է Սաշտսցքոն փռքրիկ և կոհատ։ որ կը պարունակէ Դաւթի 150 սաղմոսներէն դուրս՝ նաև Յրհնութիւններն և գիշերային ժամու Քարոզներն ու Աղօթքը, նախընթաց օրինակներուն ոճով, բայց տարբեր կարգաւորութեամբ. վերջն ալ Ն. Շնորհալւոյ Հաւատոգ խոստովանիմը, այսպէս. 1. Թղ. 1ա։ Կը սկսին սաղմոսք դաւթի (առանց խորագրի Երանեալ սաղմոսին). և կը փակուին, Թղ. 235ա, Ամբակում մարգարէի Աղօթքով։ Ասոր (այսինքն արտաքոյ վերջին Կանոնին) կը յաջորդէ ապա Դաւթի ինքնագիլ սաղմոսը՝ փոքր էի ես յեղբարս իմ, ևն. ապա Երից մանկանց Յրհնութիւնը (Թղ. 236ա) ապա Զաքարիայ հօր Յոհաննու Սրհնութիւն։ (սկիզբէն թերի)։ Ասոր կը յաջորդեն (Թղ. 242ա-243բ) Դաւթի ՃԽԸ. և ՄԽԹ. սաղմոս. ները, վերջը թերի, որուն կից ունէր հաւանօրէն նաև ՃԾ. սաղմոսը։ Թղ. 244ա, կու գայ Մանասէ թագաւորի. Տէր ամենակալ աստուած, աղօթքն (սկիզբէն թերի). հուսկ ապա Հաւատովն ամբողջապէս։ Դիտելու է որ Դաւթի ՃԽՐ-Ծ. սաղմոսներուն յետադաս կարգիլն թղթոց յետևառաջ փոխադրութեան դիպուապարունակող թերթն՝ 3՝ ամբողջ է, այլ հին գաղափարին։ Սաղմոսարանիս մէջ ամենէն աւելի ուշադրութեան արժանի բանը, որ անոր եզակա նութիւնը կը թուի կազմել, է հետևեալը. այսինքն՝ միայն Կանոններէն վերջը դրուած Մովսիսի, ևն 0րհնութիւններու խորագիրները չեն որ նոր յաւելուածներով ընդարձակուած են (հմմտ. Թ. 38. 8. 1. Թղ. 48ա-225ա), այլ նոյն իսկ Դաւթի Բ. Կանոնին պատկանող սաղմոսներու (ԻԲ. սաղմոսէն սկսեալ) իւրաքանչիւրին սովորական խորագրին վրայ - որ են ընդհանրապէս համառօտիւ կամ Ի կատարած Սաղմոս ի Դաւիթ, և կամ միայն Սաղմոս ի Դաւիթ,, - յաւելցուած են (սևագիր մանրիկ գրով) ընդարձակագոյն պարագաներ ևս։ Որինակի աղագաւ, Թղ. 30ա։ ԻԲ. սաղմոսի կարմրագիր խորագրին Ի կատարած սաղմոս. ի Դաւիթ,էն վերջ՝ կը յարի (սևագիր) վարդապետութիւն նոր ժողովրդեանն ներդսածութնեանն։ Տէր հով(ու)եսցէ զիս, ևն։ - Թղ.30բ։ ԻԳ. սաղմոսին. Ի կատարած սաղմոս ի Դաւիթ՝ Միաշաբաթուն մարգարեութիւն եղելոցն, ի կոցումն հեթանոսաց և կատարումն փրկութեան,։ - Թղ. 31բ։ ԻԴ. սաղմոսի նոյնպիսի խորագրին կը կցի Վարդապետութիւն խոստովանութեան։ - Թղ. 33ա։ ԻԵ. սաղմոսին ... պատահումն առ աստուած ցաւքարութեան։ - Թղ. 38բ։ ԼԱ. սաղմոսին ... մարգարեութիւն քրիստոսի փրկելոցն,։ Թղ. 40ա։ ԽԲ. սաղմոսին ... հրաման ասրհնութիւն հանդերչ աստուածաթանութեամբ - Թղ. 41բ։ ԻԳ. սաղմոսին ... արձակեաց զնա և գնաց, բառերուն կը յարին. վարդապետութիւն շնսրհակալութեամբ հանդերձ.։ Թղ. 43ա։ ԼԴ. սաղմոսին. Սաղմոս ի Դաւիթքին հաղաւթք արդարոց և վարդապետութիւն։ վասն քրիստոսի,։ - Թղ. 61ա։ ԽԲ. սաղմոսին ճ... աղաչանք մարգարեից և մերժումն հրէից աղգին,։ - Թղ. 63ա։ ԽԴ. սաղմոսին. .. Վասն սիրելոյն, կը յարին հերևումն քրիստոսի յայտնութեամբ,։ - Թղ. 64բ։ ԽԵ. սաղմոսի Ի վերայ գաղտնեաց,ին նաև հառաքելոց քարողութեան,։ - Թղ. 66բ։ Խէ. սաղմոսի. .. Երկրորդ շաբաթու,ին իրք ի յաստուած վասն եկեղեցւոյ և մաքրումն հալածանաց։ - Թղ. 67բ։ ՍԲ. սաղմոսի ... Ի Դաւիթցին՝ ճաստուածային դատաստանին վարդապետութիւնն,։ - Թղ. 69ա։ ԽԹ. սաղմոսի. Ի Դաւիթ,ին գոփոխումն մովսիսեան աւրինացն և ի ներքսածումն նոր կտակիս եղանակ, յաւելուածն։ - Թղ. 72բ։ ԾԲ. սաղմոսի. Սաղմոս Դաւիթ,ին փրկչին երևումն և անաստուածութեանն վճարումն։ - Թղ. 88բ։ ԿԱ. սաղմոսի Ի կատարած, ին կը յարին՝ հընդդէմ այնոցիկ ասաց Դուիթ որ ոչ խոստովանեցան աստոտած զԻմանոտէլն և զի ոչ գոյ փրկութիւն (ի) ձեռն մարդոյ, և վասն ամբարշտութեան հրէից որ (ի) վերայ քրիստոսի ասէր,։ - Թղ. 114բ։ Չ. սաղմոսի. Ի կատարած սաղմոս Դաւիթ, ին կը յարին, հաստուածային Մովսէս աւրէնս եդ՝ յամենայն տօնս և յամսագլուխս՝ փող հարկանել և ձայնիւ աւրհնել զաստուած. ծուլացան քահանայքն ի հարկանել փողոյն, զարթուցանէ Դաւիթն պահպանունութիւն օրինացն մովսիսի,։ - Թղ. 151բ։ Ճ. սաղմոսի. Սաղմոս ի Դաւիթ,ին կը յարին վասն յիշատակի դպրին յասափայ է ասացեալ Դաւիթ զսաղմսսս՝ որ միշտ յիշեցուցանէր արքային Դաւլեի զհանապարհս արդարութեան,։ Այսպիսի աւելի կամ պակաս յաւելուածներ կան նաև յաջորդ սաղմոսաց խորագրոց վրայ։ Կան դարձեալ սաղմոսներ՝ ուր խորագրի առաջին, այն է Սաղմոս ի Դաւիթ, բառերուն և Զօհրապեան տպագրութեան միւս մասին ընդ մէջ զետեղուած են պատմական այդ յաւելուած, ները։ 0րին. իմն, Թղ. 152բ։ ՃԱ. սաղմոսի։ Սաղմոս ի Դաւիթ. Յորժաց ելանէր Դաւիթ յԵրուսաղեմէ հալածանօք յԱթիսողոմայ որդւոյ իւրոյ, փախստեամբ ելանէր ի լեառն ձիթենեաց և տրտմութեամբ ողբալով ասէր զսաղմսոս զայս. Աղօթք ուրուկի յորժամ ձանրձասցի՝ առաջի տեառն զաղաւթս իւր տարածեսցի։ Կան ուրիշ սաղմոսներ ալ, որոնց վրայ Զօհր. տպագրութեան խորագիրներէն ոչ մին չկայ, այլ այսպիսի յաւելուածներ միայն։ 0րին. իմն, Թղ. 215բ։ ՃԺԻ. սաղմոսին. Որք ասէին թէ ինքնական է աշխարհս և ոչ արարչական, եթէ բազում անգած եկաց աշխարհս և դարձեալ լուծաւ, սոյնպէս և այժ. լուծանի և դարձեալ կանգնի, ընդեմ այսմ զուղանջելոյս ասէ Դաւիթ զսաղմոսս զայս. Խոստովան եղերուք տեառն զի բարի է, ևն։ Արդ խորագրական այս յաւելուածներս համամատելով Զօհրապեան տպագրութեան Ցանկ Դաւթայ մարգարէութեանն, 150 գլխոց հետ, հազիւ թէ հեռաւոր աղերս մը ընդնշմարուին երկուստեք. հետևաբար գլխովին տարբեր ծագումն ունենալու են, այսինքն՝ հաւանօրէն առնուած են մաս մը Աթանասի, Եպիփանու։ Կղ. Աղեքսանդրացւոյ և Որոգինեայ սաղմոսաց Մեկնութիւններէն, և մաս մալ-այսինքն պատմական տեղեկութիւնները - Թագաւորութեանց գիրքերէն։ Յամենայն դէպս՝ առհասարակ յոյժ կարևոր են սաղմոսաց ուսումնասիրութեան և հասկացողութեան համար։

Content