Other notices
— - Bibliographic notice
43
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԺԹ
1629 - 1629

ID
Number
43
Old record number
1238
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԺԹ
Start date
1629
End date
1629
Date details

ՌՀԸ = 1629 (տես վարը)։

Copy place
Կ. Պո, լիս (տես վարը)։
Reference
Type
Number of pages
218
Dimension
14x10,5 (8x6)
Layout
միասիւն։
Writing details

բոլոր, գիր մանը և ընտիր՝ հանդերձ առոգանութեան նշան ներով և շեշտաւորութեամբ։

Codicology

18, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

մագաղաթ կաթնորակ նուրբ և ազնիւ, տեղ տեղ հաստկեկ և պինդ, -

Number of lines
22։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շիկագոյն, զարդարուն։

State of preservation

շատ լաւ պահուած։ միայն կը պակսին 1 թուղթ ընդ մէջ Թղ. 12բ-13ա։ -1 թուղթ ալ ընդ մէջ Թղ. 20բ-21ա։

Copyist
Յակոբ Լեհցի (տես յիշտկ.)։ - ԾԱՂԿՈՂՆ և ՆԿԱՐԻՉՆ անյայտ, հաւանօրէն Աղայփիրի (հմմտ. Թ 4 նկարները)։
Owner

Նախ Մինաս Կարնեցի ապա այլք, ապա Յակոբ Չէլէպի Տիւզ։ - ՅԻՇԱՏԱԿԱ ԳՐՈՒԹԻՒՆՔ սակաւ են, տես Ա. կողին ներսը, Թղ 210ա, և Բ. կողը։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի, այլ թերթի մասն և դատարկ։

Lettrines

յոյժ բազմաթիւ, այսինքն ամէն մի սաղմոսի սկիզբը, թռչնագիր և այլն. առհասարակ բազմագունեան և ոսկեզարդ։

Initials

Marginal illuminations

յոյժ բազմաթիւ, բազմագունեան ոսկեզօծ, մեծ, միջակ և փոքր։

Images

28, ամէնքն ալ մեծ, բազմագունեան՝ ոսկեզարդ և կատարեալ։ Թղ 3բ. Ս. Եպիփան ուղղաձիգ կանգնած է՝ եկեղեցական տարազով, գլուխը կարմիր և ոսկեզարդ յունական թագ. վարդագոյն շուրջառ կը կրէ՝ լի սև խաչերով հագած է դեղնախառն սպիտակ շապիկ. ձախ բազ։ կին վրայ կը կրէ՝ շուրջառի տտունով՝ կարմիր ոս կեզօծ սուրբ մատեանը, և աջով օրհնութիւն կու ոայ. յոյժ վայելչագեղ է ու վսեմ։ Իսկ միջավայրն ուր կանգնած է՝ մէջքէն վեր համակ ոսկեգոյն է, և անկէց վարը մութ կապոյտ կամ մօռ՝ թաւշանման Թղ. 24ա. Ադամ և Եւայ գիտութեան ծառին երկո, կողմը. առաջինը նստած է քարաժայռի մը վրայ իսկ վերջինը ոտքի կանգնած՝ արգելեալ պտուղը կը մատուցանէ անոր. վերը ծառէն կախուած օձր կը խօսի առ Եւայ։ Թղ. 31ա. Կարմիր ծովէն Հրէից անց, քը. Գարաւոն սպիտակ ձիու վրայ նստած՝ կ՝առաջնորդէ իր բանակին, ձեռքը սպառնական կերա պով կարկառած դէպ ի Եբրայեցիները. իսկ Մովսէս՝ Ահարոնի հետ կանգնած ցամաքին վրայ՝ գաւազանաւ հրաման կու տայ ծովուն։ Կապուտակ պատմուճանի վրայ առած է վարդագոյն կրկնոց, և գլուխը սպիտակ փաթթոց, որուն վրայ կը կրէ կարմիր ապարօշ. իսկ Ահարոն հագած է կանաչախառն սպիտակ պճղնաւոր։ Թղ. 40ա. Համբարձումն Քրիստոսի, վերը ոսկեգոյն միջավայրի մէջ երկու կարմրազգեստ հրեշտակներ՝ կը կրեն ափսէնման կապոյտ և ճաճանձաւէտ բոլորակներ մէջէ մէջ, որոնց մէջ բազմած է Տէրն մեր. աջ ձեռքը վեր բռնած է օրհնութիւն տալու շարժման մէջ։ Թաւշենման մթնագոյն պատմուճանի վրայ՝ առած է ձախ ուսին վրայէն մութ նարընջագոյն կրկնոց. իսկ վարը (այն է Ձիթենեաց լերան ստորոտը) կանգնած է Տիրամայրն՝ առաքելական խմբի կենտրոնը, բազկատարած և անբացատրելի զմայլման մէջ. և երկնագոյն պատմուճանի վրայ հագած է թաւշենման մթնագոյն կարմիր և յունական շուրջառի նման գոց փիլոն, և ոտքերում կար, միր կօշիկ։ Յոյժ քաջարուեստ և գեղեցիկ է նկարս և առաքելական խմբի այլազան շարժումներով և արտայայտութեամբք գերազանց։ Թղ. 45ա. Մկրտութիւն Քրիստոսի. ձախակողմը երեք թևազգեաց հրեշտակներ և մի ուրիշ երիտասարդ կանգնած են, երկու բազկաց վրայ լաթեր տարածած, իսկ աջ կողմէն Յովհ. Մկրտիչ՝ աջ ձեռքը Յիսուսի գլխուն վրայ կարկառած է։ Ուշադրութեան արժանի է յատկապէս՝ Յիսուսի գլխուն վերև կէս խաչի ձևով կապուտակ կանդեղը կամ խորհրդանշանը, որոյ՝ ստորին թևին վրա կայ Հոգին Սուրբ աղաւնապէս թևատարած։ Թղ. 54ա. Մովսէս ամբաստանող Իսրայէլի՝ կանգնած է վսեմական շարժման մէջ. այսինքն յաջում օձաձև երկայն խաչ գաւազանը բռնած, իսկ ձախը դէպ ի երկինքլ կարկառած, երկինք և երկիրը կոչելով ի վկայութիւն։ Երկնագոյն պատմուճանի վրայ կը կրէ մանուշակագոյն կրկնոց մը՝ աջ ուսէն վար,ձախակողմը բաց. շի կահեր երկայն մազերով պատեալ գագաթին վրայ սպիտակ փաթթոց կը կրէ, որուն ծայրը կարմրակն ապարօշ ագուցուած է։ Թղ. 63բ. Ըմբռնումն Յիսուսի, ասկէց աւելի կենդանի և կատարեալ ներկայացումէ չէր կրնար ըլլալ՝ հռովմէական զօրականներէն և հրէական խուժանէն կազմեալ գնդին և պէսպէ։ հանդերձանաց կամ տարազուց, գունոց և շարժմանց։ Կեդրոնը կեցած են Յիսուս՝ ուղղաբերձ և անշարժ դիրքի մէջ, որ թաւշենման մթնագոյն կարմիր պատմուճանին վրայ կը կրէ երկնագոյն կրկնոց՝ աչ ուսէն դէպ ի վար, աստուածային նայուածքը ուղղած մատնչին վրայ։ Իսկ սա գրկախառնուելու շարժման մէջ՝ տարածելով ձեռքերը Յիսուսի ուսոց վրալափշած ու տարտամ հայեացքը ձգած առ Յիսուս։ սակայն նկարիչն այնպիսի նազելի դէմք, տարազ և շարժուածք տուած է անոր, որ կարծէք թէ տիրանենգ Յուդայէն աւելի՝ սիրոյ աշակերտին Յոհաննո։ քնքոյշ դիմագծութիւնն ունի։ Հագած է նա մանուշակագոյն ծալ ի ծալ պատմուճանի վրայէն՝ նարնջագոյն կրկնոց, մէջքէն վեր բաց. և ինքն իսկ բացագլուխ է, ինչպէս և Յիսուսն. սակայն բոլոր իր արտաքին հրապուրիչ նազանքով հանդերձ՝ կ՝արտա, յայտուին անոր դիմաց վրայ Խ. սաղմոսի մէջ շեշտուած անօրէնութիւնքը, զոր միայն կէտ նպատակի ունեցեր է արուեստագէտը։ Թղ. 70բ. Դաւիթ՝ Յեբուսացւոց հետ ունեցած պատերազմի մէկ արարուածով։ այսինքն՝ կանաչագոյն գետնի վրայ, որուն ետև կը տեսնուին մոխրագոյն լեռներ։ Հսկայ զօրական մը նուրը բարձրացուցեր է՝ իջեցնելու իր առջև կեցող երեք երիտասարդներու պարանոցին. իսկ Դաւիթ իլ երկու ձեռօք բռնած է անոր բարձրացած բազուկը ու արգելք կը հանդիսանայ։ Հագած է վերէն ի վար բացագոյն պատմուճան կամ քղամիդ կարմիր՝ ոսկեզօծ եզերներով, և գլուխը ոսկեայ թագ։ Թղ. 74ա։ Վերջ ին դատաստան կամ գալուստ Քրիստոսի. վերլ բազմած է Քրիստոս դատաւորը՝ նարնջագոյն գահի վրայ՝ սպիտակ պատմուճանաւ. աջ կողմը կանգնած է Տիրամայր կոյսն, և ձախակողմը Յովհ։ Մկրտիչ, շուրջ բոլորուած առաթեալներէն, որոնք բազմագ են իբրև դատողակիցներ։ Իսկ վարը՝ աջակողմէն կը տեսնուին՝ ամպաձև պարունակաց մէջ՝ արդարոց հոգիներն, այլևայլ դասակարգերու բաժնուած. և ձա, խակողմը մեղաւորները՝ մերկամարմին և տգեղ։ Մէջտեղը՝ կապոյտ միջավայրին վրայ՝ ընգուզագոյն թափուր աթոռ մը դրուած է, որուն երկու կողմը կարմիր հանդերձով կին մը և մանուշակազգեստ մարդ մը (Մարիամ և Յովսէփ) գետնատարած կ՝ աղօթեն Չախակողմը հրեշտակ մը Դպրութեան գիրքը կը բանայ, և աջ դին արդարութեան հրեշտակը կշիռք բըռնած է խումբ մը մարդկանց (հայրապետք) գլխուն վրայ։ Քրիստոսի աթոռէն կը հոսի հրեղէն գետը ր երթալով կը լայննայ և կը ծաւալի երկրիս վրայ, և որուն մէջ կը տեսնուին բիւրաւոր շանթացեա։ դէմքեր։ Մէկ խօսքով՝ մեծագոյն տեսարանի մի հիանալի մանրանկարը։ Թղ. 83բ. Սաւուղ իր տի։ գաւոր հեծելազօրօք հետամուտ է Դաւթի։ Թղ. 94բ ործանումն դժոխոց, երկուստեք կարկառուած ժայռերու մէջէն բացուած է դժոխոց անյատակ վիհը և Քրիստոս իբր յաւիտենական դիւցազն կեցած է վսեմ շարժումով՝ այդ վհին մէջ թերատաձև կապուտակ պարունակով, և բացուած երկու ոտքերը յեցուցած է սուրբ Անդրէասեան կոչուած խաչի երկո։ թևերուն վրայ։ Մինչև արմուկները սօթտուած ձեռքերէն մէկով բռնած է բոլորովին կարմրազգեստ կնկան մը (Եւայի). և միւսովն ալ գորշագոյն կանաչ, լերարկուով ծածկուած ալեզարդ և ծնրադիր ծերու մը (Ադամայ) բազուկներէն, կը յափշտակէ դէպ ի վեր, երկուստեք խռնուած թագաւորներու և այլ բազմութեան հետ։ Ինքն Յիսուս կեռասենւոյ գոյնով մութ դեղին և նեղկակ թեզանի մը հագած է՝ գօտևորեալ առ ստեամբք հայատարազ լայն գօտւով. և մութ կապոյտ խաւարին վրայ կը նշմարուին բանալի մը՝ յուն. 31 (Յիսուս) մենագրերով լուսեղէն տառեր, Յոյժ վսեմ է նկարս և աննման իր տեսակին մէջ։ Թղ. 103ա. Հեղի փառահեղ դիմօք՝ բազմած է գմբէթազարդ գահի վրայ, կը կրէ կապուտակ պատմուճանի վրայէն մանուշակային կարմիր կրկնոց, և աջը վեր բարձրացուցած՝ օրհնութեան շարժումով՝ դէպ ի Աննա, որ կայ ծնրադիր իւր առջև՝ աղաշաւորի ձևով, համակ կարմիր վերարկուով։ Երկուքին գլուխն ևս ոսկեյեռ լուսասփիւռով պատեալ են։ Թղ. 120բ. Բեդղեհէմի այրը՝ ծննդեան արարուածով. վերէն երկուստեք թևաբաց հրեշտակաց խումբեր և երեք թագաւոր մոգերը ձիով. վարը Ս. Յովսէփ և հովիւները։ Իսկ այրին մէջ Յիսուս մանուկը խանձարրապատ՝ անասնոց մսրին մէջ, և Տիրամայրն կայ ծնրադիր ու ձեռնամած իր առջև։ Թաւշենման մութ կարմիր փիլոն հագած է՝ երկնա։ գոյն թեզանիի վրայէն. գլուխը վարդակարմիր գըլխարկ՝ ոսկեայ լուսասփիւռով։ Թղ. 128ա. Եզեկիա՝ թագաւոր թագազարդ՝ տարածուած է թաւշենմակ մութ կարմիր վարագոյրներով զարդարուած ու գըմբեթաւոր մահճին մէջ, և Եսայի մարգարէն առ ոտ։ մահճին կանգնած՝ պարզած մագաղաթով մը կու տայ անոր մահուան պատգամը։ Թղ. 129բ. Արտաքսումն նախահարց ի դրախտէն. թէ՝ արտաքսող սե րոբէն և թէ՝ արտաքսեալքն Ադամ և Եւայ գիտութեան ծառը նշանացի ցոյց կու տան։ Թղ. 109ա. Յիմուս ի խաչին. նշանաւոր է նկարս իր հին ոճին համար։ Խաչր, որ կապուտակ է համակ, 7 տառին Յևն ունի, որուն հորիզոնական թևերուն վրայ 10x0 մենատառերը գրուած են. Յիսուսի ոտքերն առանձինն բևեռեալ են պատուանդանի վրայ, որ Վերածնու Թենէն (8) յառաջ գոյութիւն ունէր։ Առընթեր խաչելութեան կանգնած են աջակողմէն Մայլ ցաւագին, որ մէկ ձեռքը դէպ ի Յիսուս կիսաբաչ կարկառեր է, իսկ միւսը ծնօտին վրայ՝ կը նայի է վեր, յափշտակուած անբացատրելի զգացման և խոհերու մէջ։ Երկնագոյն ներքնազգեստին վրայ առած է թաւշենման մթնագոյն կարմիր շալ մը, և ոտքե։ րում կարմիր կօշիկ։ Իսկ Յոհաննէս կը կրէ աղօս կարմիր մանուշակային կրկնոց՝ կապոյտ պատմուճանին վրայ. երեքին մարմնոյ գոյնը ևս սևորակ կամ խարտեաշ կարմիր է։ Թղ. 141ա. Աբիսակ Սոմնացի՝ որ կը ջեռուցանէ զԴաւիթ. ընկուզագոյն առիւծոտն ու դրուագեալ մահճակալին վրայ կը բարծրանայ վրանաձև անկողինը, դուրսէն կանաչ և ներսէն մանուշակագոյն թաւիշէ վարագոյրներով։ Գեղեցիկ ու ճարտար է նկարս, բայց ոչ պատեհ նկարչին այս մտածութիւնը, որովհետև ճԲ. սաղմոսին մէջ այս բանիս թեթև ակնարկ մ՝անգամ չկայ։ Թղ. 149ա Եզեկիա, որ նստած է արքայավայել կարմրառագաստ մահճին մէջ՝ ձեռամբարձ կողբայ, և Եսայի մարգարէն՝ որ անոր դիմացը կանգնած՝ կը բարբառի վշտագնեալ դիմօք։ Երկնագոյն պատմուճանի վրայ մանուշակային կարմրորակ փիլոն կը կրէ մարգարէն, յաջում մագաղաթ. իսկ թագաւորին վերարկուն ընդհակառակն երկնագոյն է։ Թղ. 156ա. Երրորդու թիւն՝ նորաձև դիրքի մէջ ներկայացուած, ճԺ. սաղմոսէն թերևս ներշնչուած։ Հայր և Որդի փոխանակ ըստ սովորականին լուսեղէն ամպոց և հրեշտակ ներու՝ ընկուզագոյն գահոյքի վրայ ձգուած ծիրանեգոյն բարձերու վրայ բազմած են. Հայր Աստուած աղօտ կարմիր շերտերով սպիտակ կրկնոց առած է երկնագոյն պատմուճանի վրայ. ձախ ձեռքին մէչ ունի փոխանակ տիեզերագունդին՝ սկւոյ տուփի ձևով սպիտակ աման մը, որուն ներսի դին գրուած են անընթեռնլի տառերով իւր արդարութիւնն. և իրաւունքը, և աջը՝ կուրծքին ուղղութեամբ կամ հորիզոնաշեղ բարձրացուցած է, օրհնութեան դիրքի մէջ։ Իսկ Որդին՝ Հօր աջակողմը բազմած է, թաւշենման մութ կարմիր պատմուճանին վրայ՝ առած է կապոյտ կրկնոց. ձախ ձեռքին մէջ ունի ոսկեզօծ քառակուսի կարմիր տուփ կամ մատեան մը, և աջը մի և նոյն դիրքով վեր բարձրացուցած։ Իսկ գահուն վերև ու երկաքանչիւրին միջև թևատարած կանգնած է Հոգին սուրբ՝ սպիտակ աղաւնոյ տեսլեամբ, մէջէմէջ մտած կրկին և կապուտակ քառանկիւնի պարունակներու մէջ, որոնք ութհատուածեան մը կը ձևացնեն. կտուցն և ոտքերը կարմիր, գլխուն շուրջն ալ ոսկեգոյն լուսասփիւռ։ Շատ եզական կը թուի ինձ այս ներկայա։ ցումը։ Թղ. 157բ. Կործանումն պարսպաց Երիքովի 12 քահանայք եղջերեայ փողեր կը հնչեցնեն, վերէ։ պարսպին աշտարակները կը տապալին, և Յեսու նիզակին կռթնած՝ կը նայի դէպ ի փողհարները, պա. տուէր տալու շարժման մէջ։ Յոյժ նշանաւոր է զօ. րականիս տարազը, մանաւանդ կօշիկներն ու գլխա։ նոցը՝ որ միջին դարու աւելի յատուկ են։ Թղ. 175ա, Սողոմոն արքայ, որ հինգ գմբէթներով՝ երկնագոյն և սիւնազարդ ապարանքի մը մէջ՝ ընկուզագոյ։ գահու վրայ բազմած է. համակ բոցագոյն կամ քղամիդ կարմիր հագած է՝ մէջքին խաչաձև ոսկի գօտի. նոյնպէս են նաև վզնոցն և թագը։ Շիկահեր և գեղեցիկ պատանի մէ, բազուկներն ալ դէպ ի աջ ու ձախ տարածած. և աջ ձեռքին մէջ կը տեսնուի արքայական գաւազանը։ Միջավայրը կէսէն վեր ոսկեգոյն է, իսկ վարը կանաչ։ Թղ. 189բ. Ամ։ բակում մարգարէ, որ կանաչագեղ գետնի կամ վիմի վրայ կանգնած՝ կը տարածէ իր մարգարէակաւ երկնագոյն մագաղաթը։ Կապոյտ սպիտակացոլ կըրկնոց առած է՝ թաւշենման մանիշակագոյն պատմու. ճանի վրայ։ ինքն ալեզարդ, և ձեռքերը տարածած՝ է դէպի հանդիպակաց տեսիլը։ Իսկ անդին մոխրագոյն վիմին վերև կը տեսնուի - երկնագոյն ամպերու պարունակի մը մէջ - Տէրն՝ կապուտագոյն խաչի մը վրայ բևեռեալ. որուն շուրջը կը սփռին դեղնագոյն ճառագայթներ։ Այս խաչս ևս առաջնոյն յար և նման է իր հնագոյն ձևով. խաչելեալն ևս՝ չորս բեւեռօք հեղուսեալ է, հետևաբար՝ հնագունէ մը գաղափարուած - համաձայն Ամբակումայ Աղօթքի խորագրին կցուած յաւելուածին, Թղ. 194բ. Մանասէ թագաւոր՝ որ կը տեսնուի կանգնած երկնագոյն աշ, տարակի մը մէջ՝ երկաթէ մեծ վանդակապատի մը հանդէպ. և ձեռքերը աղօթողի ձևով դէպ ի վեր բարձրացուցած է։ Քղամիդ կարմիր հագած է, մէջքր զօտեւորեալ, կրելով գլխուն վրայ ոսկէ թագ։ Շուրջանակի միջավայրը՝ կէսէն վեր ամենափայլուն ոսկի է նոյնպէս, իսկ կէսէն վար մթնագոյն կանաչ. ամբողջապէս երկատեսակ կարմիրով և ոսկւով շրջանակուած։ Թղ. 196բ. Այցելութիւն, կամ 7առեամք կոյսը՝ պառաւ Եղիսաբեթին հետ գրկախառնուած։ հիանալի և քնքոյշ տեսարան մէ, ամենակատարեա, արտայայտութեամբ հասակներու և տարազուց Կոյսն արքենի մթնագոյն կարմիր թաւիշէ կրկնոց կը կրէ, որ գլուխէն սկսեալ կիջնէ՝ թիկանց կողմէն մինչև ոտքերը, որուն կրկնաձև ծոպաւոր քղանցքե ալ կը ծածանին ի յետուստ՝ օդոյ մէջ. իսկ առջևի կողմէն (ծունկերէն վար) կը տեսնուի լուսացոլ կապոյտ պատմուճանը։ Կրկնոցն՝ աստղաձև մեծ ճարմանդով մը հանգրիճեալ է կրծոց վրայ. ուսերուն և ճակատին վերև ևս կը տեսնուին երեք ոսկեփայ, փոքրիկ աստղեր։ Իսկ Եղիսաբէթ նոյնանման պատ, մուճանի վրայ կը կրէ բացագոյն կարմիր կրկնոց կամ երկայն շալ։ Երկուքին կօշիկներն ևս կարմիլ են։ Միջավայրին վերի կէսը փայլուն ոսկի է, իս։ վարինը բաց կանաչ, շրջանակուած երկնագոյն, կապոյտ և կրկին ոսկի ձողերով։ Թղ. 197բ. Զաքարիա հայրն Յովհ. Մկրտչի, ալեզարդ և պատկառելի դէմք մը՝ կանգուն տապանակի և սեղանի դիմաց, քահա, նայապետական զգեստուք. այսինքն՝ աղօտ կարմիր կամ սպիտակացոլ մանուշակային վերնազգեսս հագած է՝ կապոյտ ներքնազգեստի վրայէն. և գլխոյն վրայ կը կրէ փոխանակ սովորական մահիկեղջիւրաձև բացուած թագին՝ երկնագոյն եռածալ ապարօշ մը որուն կեդրոնը կը բարձրանայ կարմիր գլանաձև մը Իսկ սեղանին քովէն կ՝երևի - ոսկեայ միջավայրէն։ թևաւոր հրեշտակ մը, որ ձեռամբարձիկ նշանու պատգամ կու տայ. առ որ ձեռքերը բացած՝ վեր կլ նայի Զաքարիա, անբացատրելի հիացումով։ Թղ 199ա. Երեք մանկունք ի հնոցին, որ լաւագոյն կերպով ներկայացուած է։ Հնոցը երկնագոյն աղիւսներէ յօրինուած լայնշի գմբէթի մը կը նմանի, որ վերէն թոնրի նման՝ բոլորակաձև ու շրթնաւոր բերանու կաւարտի. ուսկից դէպ ի վեր կը ժայթքեն մոխրա։ գոյն սև ծուխն - գնդացեալ ամպերու նման, - և բո։ ցեղէն լեզուներ, որ խոյաձև վար կը կախուին երկուստեք։ Իսկ յառաջակողմէն բացուած կը տեսնուլ բոցագոյն հնոցը. որուն կեդրոնը ոտքի կանգնած կաղօթեն երեք մանուշակազգեստ Մանկունքն, թեչերը մինչև արմուկը վեր սօթտած։ Իսկ ասոնց լետին կանգած է՝ կապուտագոյն պատմուճանով ու ար։ ծուեգոյն թևերով հրեշտակ մը, որ բազուկները տա րածած է անոնց ուսերուն վրայ գորովով, ի նշան պահպանութեան։ Իսկ քիչ մը վար՝ այն է հնոցէ։ դուրս, բոցեղէն կարմիր ջրվէժին մէջ կը տուայտին երկու բաբելացիներ, մինչև սրունքները մանուշա։ կագոյն կարճ լօդիկ հագած, և թեւերն ու ոտքերը մերկ։ Թղ. 200բ. Ներսէս Շնորհալի և Գրիգորիւ հարազատք յունական եկեղեցւոյ տարազով։ Առաջինը գլուխը ոսկեայ ցածագոյն թագ ունի, իսկ երկրորդը սև վեղար։ Երկուքն ևս մի և նոյն դիրքու կանգնած են, այսինքն շուրջառի քղանցով ու եմի, փորոնով Աւետարանը կը կրեն իրենց ձախ բազկին վրայ. իսկ աջը վեր բարձրացուցած օրհնութեան շարժուածքով։ Առաջինը հագած է երկնագոյն շապիկի վրայ ոսկի խաչերով զարդարուն ծիրանեգոյն շուրջառ. իսկ վերջինը սև խաչերով ծածկուած կղմնտրագոյն շուրջառ։ Երկուքն ևս հագած են կարմիր կօշիկ։ Պատկերի միջավայրն՝ ինչպէս միւս նկարներուն՝ կէսէն վեր ոսկեայ է, իսկ վարը կանաչ։ Յոյժ հետաքրքրական է նկարս ազգային և յոյն եկեղեցական տարազու երբեմնի նմանակցութեան հա մար, այնու մանաւանդ որ հաւանօրէն ԺԲ. դարու գաղափարէ մը կը յառաջագայի։ Թղ. 209բ. հայ վարդապետ մը, վեղարաւոր մանուշակագոյն փի, լոնով որ կանաչ յատակի վրայ ծնրադիր ու բազ. կատարած կ՝աղօթէ. իսկ վերև ոսկեզօծ միջավայ։ րում ի հանդիպոջ կը տեսնուի խաչելեալն Յիսուս՝ շագանակագոյն փայտի վրայ և կանաչախառն երկ, նագոյն ամպերու պարունակին մէջ։ Այս խաչելութիւնս ևս յար և նման է առաջիններուն, բաց ի գունէն։ Ով է այդ վարդապետը. Գրիգոր նարեկացին արդեօք, թէ ստացողն։ Հաւանօրէն ըլլալու է ըստ իս հանդիպակաց յիշատակարանին մէջ դրուատեօք շեշտուած հզաւր զաւրեղն ի խումբս բաբու։ նեաց մեծն Գէորգծ, այսինքն՝ Սկևռացին, որուն ըն։ տիր գաղափարէն օրինակուած է՝ նկարուք և ամե։ նայն սարօք զարդարեալ՝ այս շքեղ Սաղմոսարանս, Արդ՝ Սաղմոսարանիս նկարներն - ի բաց առեալ 3-4ր. - գլխովին տարբեր խորհրդաւորութեամբ ներկայացուած են՝ հին և նոր կտակարաններում առանձինն ներկայացուածներէն։ Եթէ սաղմոսներէն և մարգարէական օրհնութիւններէն ներշնչուած համարինք զանոնք, և եթէ անոնց խորագիրներուն վրայ ետքէն յաւելցուած աստուածաբանական և պատմական տեսութիւններէն, ըստ ամենայնի կատարեալ են՝ թէ՝ իրենց դիմագծութեանց կենդանի արտայայտութիւններով, թէ մարմնոց համաչափութեամբ, թէ գունոց սքանչելի խառնուրդով և զգես. տուց հիանալի ծալքուցոլքով։ Նկարիչն լաւ հոգե բան մը, բնախօս մը և գեղեցկագէտ մեղած է անտարակոյս։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

9 հատ, ամէնքն ևս բազմագունեան ոսկեզարդ, տես Թղ. 4ա, 15ա, 34ա, 57բ, 84ա, 105ա, 130ա, 171ա, 201ա

Title text

կարմիր են, բայց անոնց կըցուած յաւելուածները սև մանրագիր։ Իսկ տնագլուխք փոփոխակի մէկ մը կարմիր ոսկեզօծ, մէկ մալ կապոյտ։

Blank pages

Թղ. 1, 2, 3ա, 13, 14, 57ա, 83ա, 214-318։

Colophon

սակաւ են, գլխաւորապէս. 1. Մատենին վերջը, Թղ. 210ա, կայ նախկին ստացողէն. Գառք ամենասուրբ երրորդութեան յաւիտեանս յաւիտենից ամէն. Յաշխարհական ծովուս բազմաժղոր՝ ի մարմնական անճմհ տարբերութեանց, իբր ի բքախառն հողմոց ալեկոծեալս՝ ես ողորմելի գերիս՝ և ամենայն մեղաց լիապէս գործաւղս Մինաս։ Որ յառաջին չարեաց մինչ՝ի վերջինսն՝ հանդերձ միջոցաւքն, ոչինչ թողի զոր ոչ գործեցի. և անյուսալի դեգերանաւք կամ յայս ծովուս միջի՝ անմակոյկ և առանց նաւուղղի. ընդ յոլով անդէպ հոգս անցեալ, և զիշխանն՝ ծառայ, և զաղախինն՝ տիկին բանականիս եդի։ Եւ ոչ այ, ինչ նկատեմ զիս՝ քան թէ տարագրեալ ի ստոյգն կենաց. և զոր ասեմս՝ չէ սուտ, զի դեռ ևս զպակասն ասեմ։ Այլ սակայն աստուծոյ ողորմութեանցն ակնկալեալ, անձին երկաւք կուրացեալս ի լուսոյ մարմնաւոր աչաց, սկսայ զայս զսուրբս զսաղմոսարանս հոգւոյն սրբոյ երգեալ մարգարէին և թագաւորին Դաւթի, զի թերևս սփոփիմ սովաւ... Քանզի մեծ բաղձմամբ լցեալ էր սիրտ իմ, զի յայսմ աւրինակէս զսա ստանայի, և յայս խնդիր ոչ դուզնաքեայ ժամանակ իբր հրով վառեալ։ Սորին սիրով որպէս ի տապակէ այրեցեալ միշտ մաշէ ի, և զի ոչ կատարէր՝ խռովէի. և դեգերեալ տատանէ ի զի զէր իսկ վարկպարաղի զոր կատարմանն յուսով մնայի, քանզի էր ուղղեալ զստ և տարստացուցեալ Ցանգօք և Նախադրութեամբք երջանկին և հղաւր զաւրեղին ի խումբս բաբունեաց՝ ՄԵԾԻՆ ԳԵՈՐԳԵԱՑ. և ամենայն իրողութեամբ լի և պատարստն զարդարեալ, և վհիտ և սեռն բայիւք։ և բառիւք, և բաժանմամբք, որպէս և տեսանիսս իսկ։ Մա իմաստնոց միայն է յայտ՝ թէ որպէս, կամ զինչ կայ ամբարեալ մթերք բարեաց բանի և գծի, և առոգմամբ քերականական արուեստի։ Զոր թէ ոք մանրամասնաբար ի սմա նայեսցի՝ գտցէ զսա հանգոյն և քատակ սրբոց թարգմանշացն սարասի, և յօգտելն յոլով քան թէ սակաւ մխիթարի։ Իու այս իղձ որ ի վաղնջուց՝ որպէս ասացի՝ խո, րովէր զիս սքանչելի տոչորմամբ մոռանալ, և անտես ետ առնել ինձ զչար վարս ըստ հոգւոյ և զկուրութիւնս ըստ մարմնոյ. և թէպէտ խա. րէր դառն կեղեքմամբ մտացս անաչառն զիս դատ, սակայն համարձակեցայ ի գրել տալ՝ վերագոյն յուսոյն աղագաւ, և բարերարն աստուած աւժրնդակ կամաւք ձեռն ետ ի կատարումն։ Զի նորա կամելովն եղև սկիզբն, և պահեցաք միջոցաւ ի խնամոցն, և հասաք գթովն ի զրաւ, որք են տիրականիս ի մեզ զգաստացուցիչ, և ի պայազատն աստուծոյ՝ որդեգրութիւնն հաւատով, յուսով և սիրով ամբացուցիչ և պնդակազմ առաջնորդ և երկնային կենացն քարոզ, և աստի անդ հրաւիրակ և մխիթարիչ...։ Վասն որոյ երկրպագելով լինիմ շնորհակալ, և գոհանամ զանեզրական բարւոյն աստուծոյ խրնամոցն, որ արժանի արար զանոպա և զբիւր չարեօք լցեալս Մինաս՝ հասանել այս բարձրագոյն խնդրոյ։ Գոհացարուք և դուք սրտայորդոր մտաւք աստուծոյ, զի որպէս հաւատամ դարձուսցէ զիս ի մեղաց ձերով աղօթիւք, և զերծուսցէ ի սպառնալեաց որդանցն և խաւարին և հրոյն։ Եւ ես մեղաւորս յերեսս անկեալ աղաչեմ զժառանգաւղսդ և զհանդիպաւղսդ սրբոյ այս կտակացս՝ մեղաւորիս Մինասայ, անուամբ միայն ևեդ(թ) վարդապետի և գործաւքս իբր ոչընչի, քաղաքաւ Կարինացի որ այժմ Թէոդուպօլիս ասի, ըստ այլոց Երգէրում վերաձայնի և հանդիպաւղքդ յայսմ տառի, որ և նուագ հոգւոյն կոչի, և գաղափարողքդ ամենայնի միշտ ասացէք տէրն ողորմի։ Նախ և առաջին յիշեսջիք զհոգևոր հայրն մեր և կրկին լուսաւորիչն զտէր Ղուկաս՝ արի և քաջ րաբունապետ և աստուածաբան վարդապետն, վարժիչ և ուսուցիչ մեր՝ որ է բուն Խորցունեաց ի գեղջէն Ապարայ, որ էր ժամանակ ինչ մայրաքաղաքին Համ։ թայ վերադիտող և առաջնորդ։ որ իբրև արեգակն փայլէր ի մէջ հայաստանեայց, որ և հանգեա։ ի քրիստոս առ յոյսն ամենեցուն. և զեղբայր նորին զտեր Մարկոս՝ քաջ երաժշտապետն հայոց, և զՅոհաննէս ատագ սարկաւագն՝ կատարեալ իմաստասէրն,։ այլ և զինքեանս զամենեսեան (և լուս. վրայ տարբեր գրչութեամբ ծնողիւքն հանդերջ) առ հասարակ ընդ սուրբս դասեսցէ ընդ երկոտասան առաքելոցն, և երկոտասան աստուածաբան վարդապետացն դասակից և պսակակից արասցէ ամէն։ Նայ և ծնաւղաց իմոյ(ց) բարի, որք այժմ ժողովն են ի յերկնի, և ծննդովքն ամենայնի ներումն հայցել սխալանաց նոցին. նայ և մաւրն իմոյ Աննային, և հաւրն իմոյ Խտըբշային, եղբարցն իմոց Երտողտէին և Ստեփաննոսին, և կենդանի եղբօրն իմոյ Աղաճանին, որդւոյ նորա Յոհանիսին՝ ԺՐ ամեայ պատանեակին, որ յանկարծամահ եղև ի նմին ամին. եթող սուգ մեծ իւր ծնօղ(ին) և ամուսնոյն իւր Մելիքին. և այլ ամենայն արեան մերձաւորաց նոցին՝ կենդանեաց և ննջեցելոց. և զայս ասեմ կողկողագին և արտասուօք յոյժ լալագին, մին ողորմիս խնդրե, նոցին, և ձեր մեղանք ոչ յիշեսցին աստ և յաւուրն ապագային. ամէն ամէն, և եղիցին։ Եւ դարձեալ գիտելի է սրբասնեալ հարցդ և եղբարցդ, և հոգևոր որդիացելոցդ մերոց հանդիպողացդ այսմ սուրբ սազմոսարանիս։ քանզի ոչ թէ այսմ մարմնական շահից զսա գրել ետու, այլ վասն յուսոյն որ առ աստուած, զի յաղօթից սրբոցդ մխիթարեցայց. զայս ունիմ ինձ գանձ անկողոպուտ։ Աղաչեմ մի անտես, առնէք զեղկելիս, զի կարաւղ է աստուած ի ձեռն սուրբ ձեր խնդրոցն ողորմել մեղաւորիս. և սխալանացս ներեցէք, և սիրով խոնարհեալ ուղղեցէք. զի որչափ էր ի մեղ կար՝ ջանացաք, և թէ գտանի սխալ՝ մեք ոչ իմացաք, բայց գիտնոցն կրկին մաղթեմ ուղղել։ Եւ աշխատաւորացն և երախտաւորացն ի սա վարձս բարիս տացէ աստուած. և որք յիշէքդ զմեզ, որդին աստուծոյ և զձեզ յիշեսցէ, և ողորմութեանցն իւր արժանի արասցէ, հանդերձ ամենայն ճաւատացելովք ի քրիստոս յիսուս ի տէր մեր,։ Շատ կէտերով խորհրդաւոր է այս յիշատակարանս. նախ անոր համար, որ Մինաս վարդապետ Կարնեցի մերթ իբրև գրել տուող և ստացող կը ներկայացնէ ինքզինքը, և մերթ ալ իբրև գրիչ ներումն կը խնդրէ իւր սխալներուն համար և ուղղել զանոնք։ Բ. Այս յիշատակարանիս գիրն որ յար և նման է բնագրին։ աւելի ընտիր է և ձևով հնագիր քան յաջորդին գիրը։ Յիշատակարանս ներկայ օրինակէն աւելի հնագոյն բնագրին կը յարմարի։ 2. Թղ. 213ա. Նախընթացին իբրև շարունակութիւն կը յարի - և որպէս թէ բուն գրչէն - հետև եալը, որ սակայն զգալի կերպով կը տարբերի նախընթացէն, թէև ջանացուած է նմանեցնել. կարծէք թէ ետքէն աւելցուած է, և է. Գիտէք եղբարք զի է սովորութիւն ոմանց, որ վերջին ժառանգաւորք գրոցն զառաջնոյն զանունն կու ջնջեն և զիւրեանցն կու գրեն, և չար է սովորութիւնս այս, աղաչեմ մի գործել զչարդ զայդ մեծ. ապա թէ (է) արժանի գրելոյ, գրեսցէ զիւր անունն յայլում տեղւոջ, և զառաջնոյն մի ջնջեսցէ անուն կամ գիր. և որ ոք յայս յանդգնի և ջնջէ, ինքն ջնջի ի կենաց գրոյն ո ոք և իցէ, եթէ մեծ ոք և կամ փոքր. ասասցեն հրեշտակք և մարդիկ ամէն եղիցի եղիցի։ Եւ մխիթարիչ հոգին աստուած հարբ և միածին բանիւն տայ մեզ վարձ ի մեղաց յայսմ աշխարհի, և մասն բարեաց ի հանդերձեալն. և որք ընթեռնուն զսա, բանս զմիտս և մխիթարէ յուսով անսպառ բարեացն, և ատել տա զոր երև իսս. և միայն սիրել և վասն ապառնի պսակացն վաստակել, և նմին ակն ունել ի քրիստոս յիսուս ի տէր մեր որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն։ Արդ գրեցաւ զսսարթ սաղմոսարանս ի մայբաքա ղաքս Կոստանդնուպօլիս ի դուռն սուրբ Նիկողայոսի Զըմըռնացւոյ հայրապետին, ձեռամբ յոգնամեզ և անարհեստ գրչի Յակոբայ Լէհացոյ։ Աղաչեմ զհանդիպողք և զգաղափարողքդ՝ յիշել զմեզ հանդերձ ծնողիւք մերովք՝ միով աստուած ողորմեայիւ ի քրիստոս, և յիշողքտ յիշեալ լիջիք առաջի ասգրչութեան սորա ի թվականիս հայոց ՌՀ և Ը ին։ ի թագաւորութեան տաճկաց տղահասակ սուլտած Մսարատին, որ և զաւարտն ի բարին կատարեսցկ սորին ամէն, և եղիցի,։

Informations

. Ձեռագիր։ յամի Տեառն 1827, Սեպտ. 6 մտեր է հաւաքման։ մէջ. յիշատակ է Յակոբ Չէլէպիի Տիւզեան՝ Ձեռա։ գրատան մայրավանացս։ Մատեանս է Սաղմոսարան կատարեալ և նկարազարդ. այս տեսակէտով ալ չքնաղ գլուխ գործոց մը համարելի է գէթ մեր Մտնդրնի սաղմոսարաններուն մէջ. իսկ բովանդակութիւն։ է այսպէս. 1. Թղ. 4ա։ Երանելոյն Եպիփանու եպիսկոպոսի Կիպրացւոյ՝ Յաղագս երգոց սազմոսարանի։ Զամենայն ինչ զոր ասաց հայրն մեր Աթանաս ևն։ - Վերջ Թղ. 9ա։ Առանց անուան ժզ. Մովսիսի ա. Այէլուիա է. Աշտիճանաց ծգ.։ Աստուածաշունչներէն ոմանց մէջ Աթանասի խոզսո ցն է այո, րուածս, և ոմանց աւ Դաւրն 2. Թղ. 9ա։ Եպիփանու Կիպրացւոյ՝ Յաղագս սաղմոսաց Դաւթի։ Արդ առեալ ասէ Սամուէլ զսրուակ եւղոյն, ևն։ - Վերջ Թղ. 12ա։ Արդ ամենայն սաղմոսացս պատճառ ինքն սքանչելին Դաւիթ է. և ի նմանէ այլք պայծառացան,։ Անմիջապէս կը կարգին (Անդ.) կարմրագիր Կանսն տուընջեան և Սաղմսսք։ Ա. ժամն սաղ մոսն Ը., ևն։ Ապա Թղ. 12բ։ Կանսն գիղերոյ Սաղմսսք։ Ճրագի։ Գ. ՃԽ. ՃԻԲ, Ա. ժամն սաղմոսն ՀԲ, ևն։ Կանոնացս կարգաւորութեան Եպիփանին ըլլալն յայտնի չէ. սակայն վերի՝ այն է երկրորդ գրութիւնը՝ Աստուածաշունչք առհասարակ Եպիփանի խորագրած են։ 3. Թղ. 15ա։ Կը սկսին սաղմոսք Դաւթի (կիսախորանով) այսպէս. ... Սամուէլ. ասաց Դաւիթ զսաղմոսս. և դարձեալ վասն հաւատոց և դործոց, և յանդիմանութեան ամբարըշտաց ասէ։ Երանեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամբարշտաց ևն։ Եւ կաւարտին Թղ. 193բ. Անգեայ և Զաքարիայ Ալէլուիա, ով (այն է ՃԾ. սաղմոսն). որուն կցուած ե յաւելուածովս. Հասարակաբար ուսուցանէ ամենեցուն աւրհնել գովութեամբ զարարիշն աստուած, եւ ասէ. Աւրհնեցէք զաստուած ի սրբութեան նորա ևն։ Եւ յաւարտ ասոր կը յարի կարմրագրով. Տէր երկնիցս ԻԸ Տուն է. Կանոնս՝ ՅԾԴ. Պորս Կանոն, ՌՅ. ԻԲ Տուն է. Միահամուռ սաղմոսիս Գուբղայքն՝ ԾԶ. տոխն ՀԾ. Տունն ՍՆ. ԿԲ.։ (Հմմտ. Թ. 34 8. 1. Թղ. 247ա։ Թ. 37. 8. 1. Թղ. 191ա)։ Անդ։ Կը յաջորդէ անմիջապէս. Այս սաղմոս ինքնագիր Դաւթայ է, արտաքոյ թուոց...։ Գոքր էի ես յեղբարս իմ, ևն։ - Թղ. 194ա Աղաւթք Մանասէի Թագաւորին։ Տէր ամենակալ, ևն։ - Թղ. 196ա. Աւրհնութիւն Մարիամու աստուածածնին։ Մեծացուսցէ, ևն։ - Թղ. 197. Աւրհնութիւն Զաքարիայ հաւրն Յովհաննու։ Աւրհնեալ տէր, ևն։ - Թղ. 198բ Աւրհնութիւն երից մանկանց։ Աւրհնեալ եւ տէր աստուած, ևն։ Սաղմոսարանս ևս մէն մի Կանոնին վերջ-ինչպէս նախընթացները - ունի՝ Մովսիսէն սկսեալ մինչև Ամբակում՝ մի մի (և երբեմն երկու) մարգարէական Որհնութիւն կամ Աղօթք. որոնց կը կցին ապա գիշերային ժամու Մաղթանք՝ Քարոզով և Աղօթիւք հանդերձ։ Սաղմոսներու թուահամարներն հոս ևս ընդհանրապէս նշանակուած են լուսանցից վրայ. զարդագիրներով և եզերազարդերով սկսող սաղմոսներունը միայն զանց եղած են գրչէն, բայց հետագայ ձեռք մը զանոնք ևս նշանակեր է՝ ագեղ կերպով։ Սաղմոսարանիս մէջ ՃԽԴ. սաղմոսի լուսանցից վրայ ևս, - 2րդ տունէն սկսեալ, - եբրայական այբուբենքը հայեցի տառերով՝ բեթ, գամիլ, դալեթ, ևն նշանակուած են, որ նորութիւն մէ։ Նախընթաց սաղմոսներէն ոմանք - ինչպէս՝ տեսնուեցաւ - կիսախորաններով սկսող սաղմոսներն առանց խորագրի թողուած են. ուրիշ սաղմոսներուն ևս ոմանք կամ բոլորովին նշանակուած չեն, և կամ զեղչելով զանոնք՝ 3-4 բառերու (մմտ. Թ. 39, 8. 1, Թղ. 1-231ա։ Թ. 40, 8. 1)։ Սակայն այս Սաղմոսարանիս մէջ ոչ միայն առանց բացառութեան ամէն մի սաղմոս ն Կանոններուն վերջ դրուած մէն մի Որհնութիւն ունի Զօհր. տպագրութեան և Թ. 1ի մերձաւորապէս նման կարմրագիր խորագիրներ, այլ և այդ խորագիրներուն կից մանրագիր այնպիսի մեկնաբանական ընդարձակ յաւելուածներ, որոնք շարաբանական ինչ ինչ տարբերութիւններով հանդերձ կու գան ոչ միայն սերտ աղերս հաստատելու Թ. 41, և Զօհր. տպագրութեան (յէջ 390) սաղմոսաց Ցանկին միջև, այլ և մեկնել խորագրական յաւելուածներու ծագման գաղանիքը, որ Թ. 41ով յերկբայս կը մնար։ Այո, մէկ կողմէն դիտելով որ Թ. 41 սաղմոսարանն ասկէ աւելի հին ըլլալով, ասկէ չէր կրնար ընդօրինակուած ըլլալ. միւս կողմէն ալ տեսնելով՝ բաղդատութեամբ՝ որ ասոր խորագրական յաւելուածներն ընդհակառակն բառացի կերպով կը զուգընթանան սաղմոսաց տպագրուած յիշեալ Ցանկին և կը նոյնանան իսկ անոնց հետ. ուստի կը հետևի, որ երկու Սաղմոսարաններու մէջ ևս խնդրոյ նիւթ եղող խորագրական յաւելուածներն ընդօրինակողներէն յերիւրուած չեն ըստ կամս ԺԵ-ԺԻ. դարերում, այլ ԺԳ դարու երկրորդ կէսին յօրինուած են և կարգաւորուած ձեռքով հզօրին ի խումբս րաբունեաց Գէորգ վարդապետին (Սկևռացւոյ). որուն հնագոյն գաղափարէն օրինակած կը յայտարարէ զայս իր յիշատակարանին մէջ գրիչն Սաղմոսարանիս։ Նկարներն իսկ որ այդ մեկնաբանական յաւելուածներուն համաճայն շինուած են, իրենց այլև այլ մստիւներով այդ ժամանակին յատուկ են, ինչպէս ըսինք, Դարձեալ Եպիփան Կիպրացւոյ, Աթանասի և Յաղագս սաղմոսաց Դաւթի գրութիւններէն իսկ ակներև է, որ իսկզբան սաղմոսներէն շատերը անվերնագիր էին։ 3. Թղ. 201ա։ Աղաւթք տեառն Ներսէսի հայոց կաթողիկոսի ասացեալ վասն պահպանութեան։ Հաւատով խոստովանիմ, ևն։ (Ամբողջ է)։ 4. Թղ. 204ա։ Խոստովանութիւն արարեալ ի սուրբ վարդապետացն։ Մեղայ ամենասուրբ երրորդութեան հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ. մեղուցեալ եմ աստուծոյ,։ Վերջ Թղ. 206ա։ 5. Թղ. 206ա։ Գովասանութիւն սաղմոսին Դաւթայ՝ ի լԱռաքել վարդապետէ ասացեալ՝ ի խնդրոյ Գէորգ քահանայի (չափաւ)։ Իմանալի այս բուրաստան, երգս ի հոգւոյն աստուածական, ևն։ - Վերջ 209ա։ Յոյլ և ատողքըն սաղմոսին, որ քահանայ անուամբ կոչին. Եւ ոչ ասեն, այլ մըրափին, փակեն ըզդուռն առագաստին, (թուի թերի)։

Content