Other notices
— - Bibliographic notice
47
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԻԳ
ՌՁԴ = 1635 - ՌՁԴ = 1635

ID
Number
47
Old record number
883
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԻԳ
Start date
ՌՁԴ = 1635
End date
ՌՁԴ = 1635
Date details

ՌԶԴ ( = 1635)։

Copy place
Չէթուն (տես յիշտկ.)։
Reference
Type
Number of pages
193
Dimension
8,5x6 (5x3,5)
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր ամենամանը՝ ադամանդեայ կոչուած հրատարակութեանց պէս, ընտիր և գեղեցիկ։

Codicology

18, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ մագաղաթանըման ընդհանրապէս, տեղ տեղ ալ փոփոխակի մագաղաթ։

Number of lines
17։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն. կողերը ներսէն պատկալ են դեղնածաղիկ կարմիր լաթով։

State of preservation

՝ ստորին լուսանցք տեղ տեղ ճեղքուած ըլլալով՝ ետքէն հասարակ թղթով նորո գուած են։ Գոցելու մասն, ինչպէս և կոճակները կտրուած են։ Սկիզբէն ինկած են 20-22 թուղթեր, այսինքն կը պակսին Ա-ԺԸ. սաղմոսքն։ Թղ. 13, 14 ետքէն զետեղուած են՝ երկու ինկած թուղթերու՝ պակասը լրացնելու համար։ Թղ. 20-23 ինկած ըլլալով անոնց տեղ նոյնչափ դատարկ թուղթեր զետեղուած են։ Թղ. 15ա-28 (այն է՝ Ի. թերթը) անուշադրութեամբ կազմողին Դ. թերթէն յառաջ փոխադրուած են։ Թղ. 102-124 մերի լուսանցքն հեղուկէ մը սևցեր են։ Վերջը ևս 2-5 դատարկ թուղթեր կը պակսին։

Copyist
Յրնան (տես վարը)։
Owner

անյայտ, զի գրիչն յիշատակարանիս մէջ Ի խնդրոյ, բառէն վերջ՝ առանց կիտադրութեան ընդհատեր է առաջին պարբերութիւնը, որ յայտնի նշան է, թէ ուրիշին յանծնարարութեամբ գրած չէր այդ մատեանը. հետևաբար՝ նախ ինքն էր ստաՅող, ապա այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչը։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

ամէն մի սաղմոսի սկիզբը, վարդագոյն կարմիր, թռչնագիր, ևն։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են և նրբագիծ. յոյժ գիւտաւոր է, Թղ. 39բ, զարդագրին հետ միացած լուսանցազարդն, այսինքն՝ իրարու վիզէն խածնող երեք տարբեր թռչուններէ ձևացած։

Images

չկան այժմ, հաւանօրէն կային երբեմն։

Canon tables 1

չունի։

Canon tables 2

սպիտակ յատակով և գեղեցկազարդ. տես Թղ. 3ա, 43բ, 82ա, 108բ, 132ա, 157ա։

Title text

կարմիր են. այսպէս նաև տնագլուխք, ի բաց առեալ առաջին տանը՝ որ կապոյտ է ընդհանրապէս, ուր չկան զարդագիրք։

Blank pages

Թղ. 1, 2, 20բ, 91, 22, 23։

Colophon

երկու միայն, գլխաց ւորապէս. 1. Մատենիս վերջ, Թղ. 193ա. ֆառք սուրբ երրորդութեան և մի աստուածութեանն հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս ամէն։ Շնորհիւն աստուծոյ և ողորմութեամբ նորին յանկ ելեալ աւարտեցա։ հոգենուագ քնարս՝ սուրբ մարգարէին աստուածահօրն Դաւթի։ Որ ունի յինքն զբոլոր տնօրէնութիւնն քրիստոսի։ Գրեցաւ սա ի մեծ թուին ՌՉԴ. Իյերկիրս Գերմանիկոյ, ի գիւղաքազաքս ի Չեթոան. ընդ հովանեաւ սրբոյ Լուսաւորչին և մօրն լուսոյ Սոարբ Աստոտածածնին. այլ և սրբոցս որ աստ կան ի յօգնութիւն հայոց տոհմին, ձեռամբ տրուպ անձին Յհն նուաստի։ Ի խնդրոյ (յաջորդ բառերը գրուած չեն, և երեք տող դատարկ թողուած)։ Արդ՝ երես անկեալ աղաչեմ զդասս սրբազանից, որք հանդիպիք սմա սաղմոսելով, կամ օրինակելով, կամ թէ հարևանցի տեսանելով, յիշեցէք յաղօթս ձեր և աստուած ողորմի ասացէք ինձ անիմաստ գրչի, և ծնօղաց և եղբարց և երախտաւորաց իմոց, մանաւանդ ուսուցչաց մերոց. և տառիս ստացող ին (ինքն գրիչն), և ամենայն արեան մերձաւորաց մերոց. և տէր քրիստոս որ առատն է ի տուրս բարեաց, ձեզ յիշողացդ և մեզ յիշեցելոցս առհասարակ ողորմեսցի իւր միւսանգամ գալըստեանն ամէն. Հայր մեր որ յերկինս,։ 2. Վեցերորդ ՊԿանոնին վերջ, Թղ. 156բ դարձեալ նոյն գրչէն և գրով. Գրեցաւ սա ի թվին. ռձդ։ Զմեղօք զառածեալ գրիզս Յոհան մեղսամած, յիշեցէք յաղօթս ձեր, ով հայրքդ իմ և եղբարք. և աստուած զձեղ միշէ. ամէն։

Informations

. Ձեռագիրս յամին 1883 մտեր է հաւաքմանս մէջ. գնուած է ի Կ. Պոլիս, բայց թէ ուստի, նշանակուած չէ։ Մատեանս է Սաղմոսարան յոյժ փռքրադիր, ուր կը պակսի սակայն Ա. Կանոնը։ 1. Թղ. 3ա։ Երկրորդ կանոնով կը սկսին սաղմոսք Դաւթի, որուն խորագիրն է. Ի կատարած (բառ մեղծուած) սաղմոս ի Դաւիթ, և ՃԾ. ով կ՝աւարտին, Թղ. 181ա։ Եւ իւրաքանչիւր Կանոնին վերջ կը յարին մարգարէից Սրհնութիւնք, ապա գիշերային ժամու Մաղթանք, Քարոզք և Աղօթք, երբեմն ամբողջութեամբ և երբեմն համառօտ Մաղթանք միայն, ՃԾ. սաղմոսին անմիջապէս կը յաջորդեն ԶԱյս սաղմոս ինքնագիր Դաւթայ է։ Գոքր էի ես յեղբարս իմ, ևն. ապա Խոստովանութիւն Մանասէի թագաւորին։ Տէր ամենակալ, ևն, Երգ Մարիամու աստուածածնին։ Մեծացուս, ցէ ևն. Աւրհնութիւն Զաքարիայ հօրն Յովհաննու,. ապա Սիմէոն ծերունւոյ (իմա Աղօթք)։ Աւրհնութիւնք երից մանկանց,. հուսկ ապա, Թղ. 187բ։ Ն. Շնորհալւոյ Հատատով խոստովանէմը անթերի։ Սաղմոսարանս կը վերաբերի այն խմբին՝ որոնք թէև չունին Գէորգայ կոչուած խորագրական ընդարձակ յաւելուածները, բայց պահած են անկէր յառաջ գոյութիւն ունեցող սաղմոսաց հին խորագիրներու էական մասը. հետևաբար այս կը տարբերի զանոնք բոլորովին յապաւող և միօրինակ երեք բառերու վերածող խմբէն, զոր վերը տեսանք Այս երկու տեսակէտով ևս յոյժ հետաքրքրական է, այնու մանաւանդ՝ որ ոչ միայն նախընթաց սաղմոսարաններէն ոչ միոյն հետ ամբողջապէս գի համաձայնիր՝ իր ներկայացուցած խորագիրներով, այլ Չօհրապեան տպագրութեան խորագիրներէն իսկ յաճախ լաւագոյն կերպով յարդարուած կը տեսնուին և կուղղեն զանոնք։ Եւ անով աւելի կարևորութիւն ունին սաղմոսաց այս մասի ուսուննասիրութեան համար, զի ըստ քմաց կարգուած չեն. այնու զի երբեմն կը համաձայնին հնագոյն օրինակներէն Ա. ին, երբեմն Բ. ին, ևն։ Իբրև նմոյշ թող բաւական համարուին հետևեալ խորագիրներն։ Թղ. 33բ։ ԼԲ. Անվերնագիր ի հեբրայեցւոց՝ սաղմոս ի Դաւիթ,։ - Թղ. 39բ Աւրհնութիւն Մովսէսի՝ Յերկրորդ օրինաց,։. Թղ. 51բ։ ԽԱ. Սաղմոս ի Դաւիթ,։ - Թղ 33ա։ ԽԳ. Ի կատարած իմաստութիւն սառմաս ի Դաւիթ,։ - Թղ. 63բ։ ԾԱ. Ի կատարած իմաստութեան սաղմոս ի Դաւիթ,։ - Թղ. 64բ։ ԾԳ Սաղմոս ի Դաւիթ,։ - Թղ. 68ա։ ԿԵ. Ի, կատարած սաղմոս ի Դաւիթ. վասն յարութեան,։ - Թղ. 75ա։ ԿԹ. Առ յիշատակ փրկելոյն զնա տեառն,։ - Թղ. 75բ։ Հ. Ի Կատարած Յովնադադայ. Սաղմոս ի Դաւիթ,։ - Թղ. 77բ։ ՀԱ. Ի Սողովմոն՝ սաղմոս ի Դաւիթ,։ - Թղ. 82ա։ ՀԲ. Պակասեցին աւրհնութիւնք ի Դաւթէ որդւոյ Յեսսեայ. սաղմոս յԱսափ,։ - Թղ. 85բ։ ՀԴ. Սաղմոս յԱսափ. երգ առ ասորեստանեայս,. (այսպէս է, նաև Թղ. 86ա, ՀԵ. սաղմոսի խորագիրն)։ - Թղ. 87ա։ ՀԶ. Ի կատարած վասն Դիթովմայ՝ սաղմոս յԱսափ,։ - Թղ. 94բ։ ՀԹ. Սագմոս յԱսան՝ ի վերայ ԵԲովպաուոցն,։Թղ. 99բ։ ԶԴ. Ի կատարած սրդւացն Կորխայ սաղմոս ի Դաւիթ,։ - Թղ. 102ա, Զէ. Ի կատարած վասն Մաղաղեթայ սաղմոս ի Դաւիթ,։ Թղ. 103բ։ ՉՐ. Իմաստութիւն Եմանայ եգրայելացւոյ, (ապ. ունի յեզրայելացւոյ, որ չէ ուղիղ)։ - Թղ. 112ա։ ՂԲ. Աւրհնութիւն գովութեան ի Դաւիթ,։ - Թղ. 114բ։ ՂԻ. Սաղմոս ի Դաւիթ,։ - Թղ. 139ա։ ՃԺԱ. (առանց Ալելուիայի)։ Ի վերայ ապաշխարութեան Անգեայ և Զաքարիայ,։ - Թղ. 158բ - 162ա։ ՃԻԳ - ՃԼ. սաղմոսաց խորագ. Երգ աշտիճանաց, փոխ. տպ. 0րհնութեան։ - Թղ. 162ա - 164։ ՃԼԱ- ՃԼԴ. սաղմոսներուն Երգ չուոց,։ - Թղ. 166ա։ 81Ձ. Ի ձեռն Երեմիայ աննշան ի հեբրայեցւոց,։ Այս խորագիրներս տպագրութեան հետ համեմատողն ակներև պիտի տեսնէ, թէ ինչ բաներ յապաւուած են, ինչ բան յաւելցուած, և ինչ բառեր ուղղուած։ Սաղմոսարանիս մէջ կիսախորանով սկսող սաղմոսներն ու Յրհնութիւններն՝ միւսներուն պէս խորագրուած են։ Բոլոր սաղմոսներու թուահամարները սևագրով նշանակուած են՝ արտաքին լուսանցից վրայ և յաճախ լուսանցազարդերու մէջ։

Content