Other notices
— - Bibliographic notice
46
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԻԲ
ԺԷ դար - ԺԸ դար

ID
Number
46
Old record number
83
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԻԲ
Start date
ԺԷ դար
End date
ԺԸ դար
Date details

անյայտ, զի չունի գրչէն յիշատակարան մը. հաւանօրէն Ժէ դարու վերջին կէսին և կամ ԺԸ.ի առաջին քառորդին։

Copy place
անյայտ, հաւանօրէն Կ. Պոլիս։
Reference
Type
Number of pages
230
Dimension
15,5x11 (11,5x6,7)
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր մեծ։

Codicology

20։ իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ կաթնորակ, ողորկ և պինդ՝ մագաղաթանման։

Number of lines
18։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակազոյն, պարզ զարդերով. կողերը ներսէն դեղնաշերտ կարմիր կերպասով պատած են։

State of preservation

սկիզբէն 2 թուղթեր (դատարկ) կտրուած են։ Թղ. 1բ. պատկերը ճեղքուած և սև մելանով մրոտուած։ Թղ. 23բ, 51բ և 192բ, դատարկ թողուած տեղւոյն վրայ անվարժ ձեռքով մը տգեղ պատկերագիծեր գծուած են. այսպէս նաև Թղ. 229բ, 230բ։ կցկտուր խօսքեր և անուններ ծրուած են։

Copyist
անյայտ։
Owner

նախկինն անյայտ, ապա Տիրացու Թովմաս, ապա Տիրացու Թագւոր և Մկրտիչ (տես վարը)։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչը։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

բազմաթիւ են, երկագոյն, թռչնագիր, ևն։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են, մեծ, միջակ և փոքր. մեծ մասը բոյսերով պատատուած թռչուններ։ ՆԵԱՐ մէկ հատ միայն, երկագոյն և անարուեստ, տես Թղ. 1բ։

Images

Canon tables 1

չկան։

Canon tables 2

8 հատ, Թղ. 2ա, 24ա, 52ա, 84ա, 110ա, 140բ, 166բ, 193ա. երկագոյն, այսինքն՝ վարդագոյն կարմիր և կապոյտ։

Title text

կարմիր. այսպէս են և մէն մի սաղմոսի առաջին երկու տողերը, և սաղմոսի վերջն ալ Տունք, Գոբղայք և Կանոնք, և բոլոր տնագլուխ տառերն։

Blank pages

Թղ. 1ա, 229բ, 230։

Colophon

Թղ. 230բ

Informations

. Ձեռագիրս յամին 1834 մտեր է հաւաքմանս մէջ. Կ. Պոլսէն զրկուած է ի վանս յիշեալ թուականին, բայց ձգիտցուիր թէ որուն կողմանէ։ Մատեանս է Սաղմոսարան լիակատար, որ կը պարունակէ Դաւթի կանոնական ՃԾ սաղմոսներէն դուրս՝ նաև մարգարէից Յրհնութիւններն և ասոնց, այսինքն՝ Կանոններուն յարեալ գիշերային ժամու Մաղթանք, Քարոզք և Աղօթքը։ 1։ Թղ. 2ա։ Սաղմոս ի Դաւիթ։ Երա նեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամբարըշտաց, ևն։ - Վերջ Թղ. 225ա։ Մանասէ թագաւորի աղօթքով կ՝աւարտի, որուն վերջը զետեղուած է, Թղ. 225ա-225բ, Ն. Շնորհալւոյ Հաւատովը, (անթերի)։ Սաղմոսարանիս մէջ ես թէպէտև Կանոնք կիսախորաններով կը սկսին, և միւսներուն ոճով կ՝աւարտին, բայց ինչ ինչ բաներով կը տարբերի բոլոր նախընթացներէն. այսինքն՝ նախ որ կիսախորաններուն մէջ մինչդեռ ուրիշ շատեր խորագիրները զանց ըրած են, հոս ընդհակառակն գրուած են առանց բացառութեան։ Բ. Սա ևս կը պատկանի խորագիրներ կրճատող, կամ երեք չորս բառով հակիրճ և միակերպ մի և նոյն խորագիրներ ունեցող Սաղմոսարաններու դասակարգին կամ խմբին. բայց ասով կը տարբերի անոնցմէ որ կիսախորաններով սկսող սաղմոսներն ամէնքն ալ Սաղմոս ի Դաւիթ, խորագրուած են, իսկ միւսներուն վրայ առ հասարակ խորագրուած է Ի կատարած Սաղմոս ի Դաւիթ,։ Գ. Իւրաքանչիւր սաղմոսին վերջ՝ Տունք և Գուբղայք նշանակուած են միշտ. բայց մէն մի Կանոնին վերջ կրկին միահամուռ Տունք և Գուբղայք չեն նշանակուիր, այլ երբեմն Գուբղայք միայն, և երբեմն ալ Տունք։ Դ. Թուահամարք սաղմոսաց առ հասարակ լուսանցքներուն վրայ նշանակուած չեն բնաւ, և ոչ իսկ ի տողամիջի (հմմտ. Թ. 25)։ Ե. Թղ. 214ա. Ամբակում մարգարէի Աղոթոր կամ Յոհնութիւնը փսխանակ յաւարա վերջին Կանօնին կարդելու, ՃՄԵ. սաղմոսին վերջը զետեղած է՝ Դաւթի վերագրելով զայն, այսպէս. Ի կատարած, Սաղմոս ի Դաւիթ,։ Զ. Այդ և ՃԽԸ. սաղմոսներուն մէջ (Թղ. 216ա-221ա) զետեղուած են կարդաւ։ Ալէլուիա Անկեայ եւ Զաքարիայ։ Աւրհնեալ ես տէր աստուած հարցն մերոց, ևն. - Աւրհութիւն Մարիամու աստուածածնին։ Մեծացուսցէ, ևն։ Աւրհնութիւն Զաքարիայի։ Աւրհնեալ տէր աստուած Իսրայէլի, ևն։ Աղօթք Սիմէոնի ծերունոյն, ևն. որոնք կը պակսին տպագրութեան մէջ։ Ե. Չունի սաղմոսարանս Դաւթի Գոքր էի ես յեղբարս իմ, են՝ արտաքոյ թուոց ինքնագիր կոչուած սաղմոսը. այլ ՃԾ. սաղմոսին կը յարէ, Թղ. 233ա. Աղօթք Մանասէի թադաւորին։ Պէր ամենակալ, ևն։ Արդ այս ամենայն ուշադրութեան արժանի են, եթէ հնագոյն գաղափարէ մը յառաջ եկած են, և ոչ թէ լոկ ընդօրինակողին քմահաճոյքէն։

Content