451228ամ Տեառն 1476 (տես վարը)։
բոլորգիր՝ միջակ և ընտիր։
22 1/2։ իւրաքանչիւրն 12 թուղթք, ի բաց առեալ Ժ. և ԺԲ. թերթերը որոնք տասնական թուղթեր են։
թուղթ դեղնորակ և ողորկ։
փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն, գոցելու մասով. կողերը ներսէն պատեալ են կապուտագոյն հասարակ լաթով։
շատ թուղթերու լուսանցք մաշած և ապա նոյնանման թուղթով նորոգուած են՝ վերջի կազմողէն, որով լուսանցազարդերէն ոչ սակաւք կտրուած են։ Թղ. 133, լուսանցաքղանցք մկնկեր եղած են։ Թղ. 68, արտաքին լուսանցքը կտրուած են։ Գոցելու մասի կաշին կէսէն վար փրթեր է։ 8 Թուղթք կը պակսին ընդ մէչ Թղ. 259բ-260ա։
նախ Յովսէփ եպիսկոպոս, ապա ճամուն, ապա այլք։
2 թուղթք առջևէն, մնացորդ հին բոլորգիր Գանձուց գրքի մը կամ Երգարանի, զի խազերով է։
ցանցառ են, եռագոյն, այն է՝ բաց կարմիր, կանաչ և դեղին, երբեմն ալ կապոյտ։
ոչ այնչափ յաճախ, մերթ եռագոյն մերթ երկագոյն և պարզ։
, չկան։
չկան։
7հատ, տես Թղ. 2ա, 26բ, 57ա, 122բ, 158ա, 188ա, 220ա, եռագոյն։
կարմիր են այսպէս նաև մէն մի սաղմոսի յետին նշանակուած Տունք, Գուբղայք և Կանոնք. իսկ տնագլուխները փո, փոխակի մէկ մը կարմիր և մէկ մը սև։
Թղ. 1,262բ։
4-5 հատ, գլխաւորապէս. 1. Երից մանկանց օրհնութեան վերջը, ղ. 261ա, կայ գրչէն - իբր վերջաբան - սոյն անսովոր խորագրի ներքև. ֆառք քեզ Կիոնի քող արեգսագոյն կիսագնդի և եդեմետրի՝ արարիչ, (աղաւաղուած է)։ Աւրհնութիւն և փառք և գոհութիւն և փառաբանութիւն՝ և ամենայն բարեբանութիւն՝ հանդերձ երկրպագութեամբ՝ ամենասուրբ, ամենաւրհնեալ, ամենաթագաւոր, և երկրպագելի երրորդութեան և մի աստուածութեան ճշմարիտ։ Հաւր ամենակալի՝ և միածնի որդւոյ նորա և աւծելոյ և յիսուսի քրիստոսի տեառն մերոյ, և հոգւոյ նորա սրբոյ ամէն,։ Եւ Թղ. 261բ (իբր շարունակութիւն)։ Անուամբն աստուծոյ և յիսուսի քրիստոսի տեառն մերոյ։ Ես Յովսէփ եպիսկոպոս՝ գրեցի և կաղմեցի զսաղմոսարանս՝ ընդ հովանեաւ սուրբ Ստեփաննոսի նախավկա(յ)իս, ի ստորոտ Բդնոյ լեռան, որ կոչի Վարդենցոց վանք, (ի) Դարանաղեաց երկրիս՝ որ կոչի Կամախ. և ի վանացս առաջնորդութեան տէր Պաւղոս եպիսկոպոսին, և հարպետութեան Կոստանտին. քրիստոս աստուած աւրհնէ զնոսա, զի շատ ծառայեցին մեզ՝ մինչև աւարտեցաւ։ Գրեցաւ սաղմոսարանս ձեռամբ անարհեստ փծուն գրչի Յովսէփի, ի թվականութեանս հայոց ԶԻ0։ Ով կարդայք և աւկտիք, ի սուրբ յաղաւթս ձեր յիշեցէք՝ աստուած ողորմի ասելով, և հայր մեր որ երկինք կարդալով. և ինքն արարիչն աստուած ձեզ և մեզ առհասարակ ողորմեսցի իւր միւսանգամ գալստեանն, ամէնն հրեշտակք ասասցեն, և եղիցին՝ մեք։ Արդ աղաչեմ զձեզ՝ խոշորութեան և սղալանացն մի մեղադրէք, զի կարն մեր այս էր։ Ընդ նմին յիշեցէք զհոգևոր հայրն իմ՝ Խաւճայ Արթ)ին պէկն ի մաքրափայլ յաղաւթս ձեր, ով սուրբ ընթեր(ցողք),։ Կը թուի անկատար մնացած անակընկալ պատահարով մը, դիտելով որ թղթիւ միւս երեսը դատարկ է։ 2. Թղ. 1բ. Կայ նոտրագրով վերջին ստացողէն և կազմողէն, այսպէս. ֆառք ամենասուրբ երրորդութեան հօր և որդոյ և հոգոյն սրբոյ. զվերջին ստացաւղս յիշեա ի տէր՝ զսուտանուն (ամուն, որ կաղմեաց բազում աշխատութեամբ՝ ի քաղաքն Սեբաստիա, ի թվին... Ճ։ (քերուած)։ Արդ՝ յիշեցէք ի մաքրափայլ յաղօթս ձեր զՊետրոս եպիսկոպոսն և զհոգևոր ծընաւղս նորա զմահտեսի Խաչերն և զմահտեսի Մարիածմն, և զկողակիցն իւր զԱոմին, և զորդին իւր (զՀ)ռոփսիմին որ փոխեալ են առ քրիստոս. և զեղբօրորդին իւր զԹորոս տիրացու. բարով վայելեսցէ և յերկար ժամանակս, մինչև ի խորին ծերութիւնն. ամէն հայր մեր որ,։
։ Ձեռագիրս յամին 1834, Յուլիս 30 մտեր է հաւաքմանս մէջ. մեր միաբան Վ. Հ. Գիլիպպոս Վ. Թէրճիման Ասլան ի Զմիւռնիա ստացեր է զայն և յղած ի մայրավանս։ Մատեանս է Սաղմոսարան կատարեալ՝ բաց ի վերջին թղթերէն. 1. Թղ. 2ա (առանց խորագրի)։ Երաննեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամբարշտաց, ևն։ Գոքրիկ կիսախորաններով կը սկսին Կանոնք սաղմոսաց՝ հոս ևս, և մարգարէից Յրհնութիւններով կը փակուին. սակայն բնագրին մէջ գիշերային ժամու Մաղթանք և Քարոզք բնաւ չկան. հետագայ ձեռք մը անվարժ նոտրագրով Մաղթանքները միայն ծրած է լուսանցից վրայ։ Սաղմոսներուն հանդէպ անոնց իւրաքանչիւրին թուահամարները նշանակուած չեն ընդհանրապէս, այլ ոմանց միայն։ Սաղմոսարանիս մէջ սաղմոսներու խորագիրներն ընդհանրապէս նոյն և նման են Զօհրապեան տպագրութեան խորագիրներուն հետ. բացառութիւնները քիչ են և Թ. 26ին համաձայն։ Կը պակսին հոս բոլորովին բուն խորագիրներուն վրայ աւելցուած գեորգեան ընդարձակ և սևագիր յաւելուածները (հմմտ. Թ. 41 և 43)։ Սաղմոսարանիս ուղղագրութիւնը կատարեալ է, և ինչ ինչ լաւագոյն ընթերցուածներով կուղղէ տպագրութիւնը։ Աղաւթք (օրհնութիւն) Ամբակումայ մարգարէի, հոս ալ ՃԽէ. սաղմոսին վերջը զետեղուած է (հմմտ. Թ. 26, 8. 3. Թղ. 261ա), այսինքն 7.րդ Կանոնը դեռ չի փակուած։ Գոքր էի ես յեղբարս իմ, արտաքոյ թուոց սաղմոսը՝ տպագրութեան պէս ՃԾ. սաղմոսին կը յաջորդէ անմիջապէս (Թղ. 252բ). որուն ապա կը յաջորդեն, Թղ. 253ա, Խոստովանութիւն Մանասէի թագաւորին. ապա Աւրհնութիւն Մարիամու աստուածածնին, Աւրհնութիւն Պաքարիայ հաւրն Յովաննու Մկրտչի, Աղաւթք և աւրհնութիւն Սիմէոնի ծերունոյն, և հուսկ ուրեմն Աւրհնութիւն Երից մանկանց ի հնոցին։ Սաղմոսարանս ալ չունի Ն. Շնորհալւոյ Հաւատով խոստովանիմը, համաձայն Թ. 25 և Թ. 26 Սաղմոսարանաց. ուստի կամ վերջինէս ընդօրինակուած է և կամ անոր հնագոյն գաղափարէն որ Շնորհալիէն յառաջ գրուած ըլլալու էր։