Other notices
— - Bibliographic notice
84
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ Կ
ԺԲ դար - ԺԳ դար

ID
Number
84
Old record number
1271
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ Կ
Start date
ԺԲ դար
End date
ԺԳ դար
Date details

անյայտ, զի կը պակսի գրչութեան որ և է միշատակարան, սակայն մագաղաթի սաստիկ մաջածութենէն, մանրանկարներէն և գրէն դատելով հաւանօրէն երկոտասաներորդ դարու առաջին կէսին գրուած կ՝երևի, և կամ ԺԳ.ին սկիզբը։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
267
Dimension
23,5x16 (16x10,5)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր մեծկակ և ընտիր, բառերն ալ երկաթագրի պէս իրարմէ անանջատ գրուած։

Codicology

22, իւաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

մագաղաթ նուրբ, կակուղ և երկուստեք ողորկ։

Number of lines
17։
Binding

(նոր) ստուարաթղթեայ՝ շիկակարմիր կաշիով պատեալ և անզարդ, որ եղած է յամի տեառն 1614։ - ՄԱԳ. ՊԱՏՊԱՆԱԿՔ չկան։

State of preservation

յոռի. թուղթերն առ հասարակ սևացեր և աղտոտուած են խոնաւութենէն և փոշիէն։ Թղ. 1-22՝ լուսանցաքղանցք մկնակեր եղած են, և լուսանցքն ալ պատռուած և սպիտակ թուղթով կարկտուած։ Այսպէս են նաև Թղ. 82-119։ 164214, 215-249, որոնց մէջ ընդ մէջ ինկած մագաղաթեայ թուղթերուն տեղ սպիտակ հաստկեկ թուղթեր զետեղուած են նորոգողէն, և նոր բոլորգրով լրացուած։ Սաղմոսարանիս հետ ի սկզբան կար նաև ընդարձակ Ժամագիրք, որուն ԻԴ.րդ թերթէն 4 թուղթք միայն մնացեր են Սաղմոսարանէն առաջ։

Copyist
անյայտ։
Owner

հաւանօրէն նախ գրիչն, ապա Յովհաննէս սարկաւագ Եգընկացի։ ապա Չարխափան սուրբ Աստուածածին, ապա Պր. Մինաս Տէր Պետրոսեան։

Commanditaire
Illuminator
հաւանօրէն գրիչն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

Lettrines

ցան. ցառ են, երբեմն միագոյն՝ աղօտ կարմիր, և երբեմն երկագոյն՝ այսինքն կարմիր և կապուտակային կանաչ։

Initials

Marginal illuminations

խիստ ցանցառ են, փոքրիկ և աղօտ կարմիր կամ սրճագոյն։

Images

և

Canon tables 1

Canon tables 2

8, հատ, տես Թղ. 6ա, 30բ, 60ա, 92բ, 120ա, 156ա, 187բ։ 220բ։ ոմանք միագոյն՝ աղօտ կարմիր են, ոմանք երկագոյն՝ աղօտ կարմիր ու կապոյտ։ ոմանք ալ եռագոյն, այսինքն՝ արիւնագոյն կարմիր, կանաչ և մթնագոյն կարմիր։ Խորաններէն առաջինը նորոգողէն գծուած է և անարուեստ։

Title text

կարմիր. այսպէս են յաճախ նաև սկզբնատողքն. իսկ տնագլուխներն փոփոխակի մէկ մը կարմիր մէկ մալ կապոյտ և կանաչ։

Blank pages

չկան։

Colophon

յոյժ սակաւ են, այս1. Թղ. 5բ. նորոգողէն ագուցուած դատարկին վրայ, կայ հետևեալը՝ չափաւ. Ով քահանայք սուրբ պատուական, իսկի չունիս դու մահանայ. սաղմասարանս լաւ բռնեցէք, մոմ չի կաթէ դորայ վերայ։ Վերայգիր ջերման գրէ ի վերայ հաւկթին, տուր ուտել. Պահի, ահի։ շարահի. ահի սպանութեան. ահի ադոնի. ահի, ալի, խթի. ահի վասն ձեր արևուտ, թողէք զծառայս յաստուծոյ,։ 2. Թղ. 6ա (նորոգողէն գծուած աղիւսակաձև կիսախորանին վրայ) կայ առեղծուածային կարմիր և ցիրուցան գրով այսպէս. Ես Յովանես եզնկացիս՝ սուտանուն սարկաւագ՝ գրեցի (այսինքն յիշտկ.) ի Թվ. ՌԿԳ. ի Տրէ ամսոյ։ Ի. օրն կիրակամուտ։ Իսկ կիսախորանին ներսը կայ սև գրով (հաւանօրէն յիշեալ անձի ընծայականը) այսպէս. Այս սաղմոսարանս յիշատակ է Չարխափնայ սուրբ աստուածածնին,։ 3. Թղ. 149բ (այն է Ղ. սաղմոսի 12.տան տողամիջի դատարկին վրայ) կայ հին գրչութեան կարմրագրով. ԹԱԳԱՒՈՐԱԿԱՆ Ի .։ Հաւանօրէն այս բառերս նախկին ստացողլ կ՝ակնարկեն, դիտելով որ ոչ խորագիր կրնան ըլլալ, և ոշ տարբերութիւն։

Informations

. Ձեռագիրս յամին 1809 մտած է հաւաքմանս մէջ. յիշատակ է Պը, Մինասայ Տէր Պետրոսեան՝ մայրավանացս սրբոյն Ղազարու. ստացուած է արդեամբ Վ. Հ. Թովմաս Վարդապետին մերոյ Մաքսեթեան՝ ի Տրապիզոն։ Մատեանս է Սաղմոսարան լիակատար՝ միացեալ ընդ Ժամագրքի. բաց ի պատկառելի հնութենէն, յոյժ ընտիր է նաև ի մասին ուղղագրութեան և ամենայն վստահութեան արժանի։ 1. Թղ. 1ա-4բ։ Մասն է ժամագրքի, որ Առաւօտեան ժամու՝ իւղաբերիցի Եւ ևս ևացաղութեան, ևն, Քարոզով կը սկսի. և կաւարտի կիւրակէի Քում ամենազօր, ևն աղօթքով։ Ժամագրքի այդ մասը՝ մատենիս վերջի կազ. մողէն և դիպուածով յառաջ փոխադրուած է անտարակոյս. ասոր բուն տեղն է ընդ մէջ Թղ. 261բ262ա.ի։ Այս բանս անկէց իսկ յայտնի է, զի Թղ. 1ա. ին վրայ ԺԳ. թերթահամարը նշանակուած է. իսկ Թղ. 262ա, որ կը յաջորդէ ԻԲ. թերթահամարին, առանց թերթահամարի է։ 2. Թղ. 6ա։ Կը սկսին սաղմոսք Դաւթի (Յովհաննէս սարկաւագ Եզընկացւոյ ձեռքով նորոգուած կիսախորանով և նոր գրչութեամբ)։ և կ՝աւարտին Թղ. 251բ։ ֆոքր էի ես յեղբարս իմ, Դաւթի արտաքոյ թուոց սաղմոսով, որ կը յաջորդէ անմիջապէս ՃԾ. սաղմոսին, իր սովորական խորագրով։ Ասոր կը յաջորդեն կարգաւ (Թղ. 252բ-257ա)։ Մարիամու աստուածածնին,, Զաքարիա հաւրն Յովաննու Մկրտչի,. Սիմէովնի ծերունոյն, և Աւրհնութիւն երից մանկանցն։ Աղաւթք Մանասէի թագաւորի, զետեղուած է Ամբակումայ 0րհնութեան և ՃԽԸ. սաղմոսին միջև։ Ըստ սովորականին կիսախորանով կը սկսի իւրաքանչիւր Կանոն, և մարգարէական 0րհնութեամբ կաւարտի. իսկ օրհնութիւններուն կը յարին ոչ միայն Գիշերային ժամու Քարոզք, Աղօթք։ ևն, Վասն ի վերուստէն սկսեալ, այլ նոյն իսկ Առաւօտեան ժամու, Ճաշաժամու մեծ Քարոզներն ու Ազօթքներն ամբողջութեամբ, ինչպէս նաև Արևագալին։ Այս ձևով ժամագրքի յառաջբերութիւնը՝ սաղմոսարանիս մէջ, - որ կը տարբերի մէկ կողմէն Ատենի ժամագրոց ընդարձակ յառաջբերութենէն, և միւս կողմէն ալ միւս Սաղմոսարանաց մէջ, այն է միայն Գիշերային ժամու Մաղթանքներու հակիրճ յառաջբերութենէն, - եզական է. և կը ցուցնէ մեզ ակներև թէ Սադմոսարանիս գրութեան ժամանակամիջոցին արդէն ամբողջ սաղմոսը կ՝ընթեռնուին, օրուան ութ ժամերուն վրայ բաժնած։ Իւրաքանչիւր սաղմոսի թուահամարը անվրէպ ճշդութեամբ նշանակուած է -սևագիրսկզբնատողին հանդիպակաց արտաքին լուսանցից վրայ, ի բաց առեալ ՃԽԴ և ՃԾ. սաղմոսները։ Թէ առանձին սաղմոսներուն և թէ մէն մի Կանոնի վերջ բնաւ նշանակուած չեն Տունք, Գուբղայք և Գոխք։ Սազմոսներն առ հասարակ ունին յատուկ խռրագրութիւններ ըստ հին կարգաւորութեան, այսինքն առանց Գէորգայ և անկէց ետքը ներմուծուած։ ընդարձակ յաւելուածներուն. բայց - ի բաց առեալ մի քանիսը - գրեթէ ամէնքն ևս ունին Զօհրապեան տպագրութենէն զգալի տարբերութիւններ։ Ընդհանուր տարբերութիւնը, որ ուշադրութեան արժանի է, և սաղմոսները Դաւթէն գրուած ըլլալուն մեծապէս կը նպաստէ, է հետևեալն. այսինքն՝ ուր որ տպագրութիւնն - այսպէս նաև միւս Չեռագիրք նախդրիւ տրականով կը գրեն, 0ր. իմն. Ի կատարած ի Դաւիթ,, Սաղմոս ի Դաւիթ,, Յարձանագիր ի Դաւիթ, ևն. սոյն օրինակս ընդհակառակն միշտ և ամենուրեք ունի սեռականով... Դաւթի,։ Սաղմոսարանիս հնութիւնն ու հեղինակութիւնը նկատի առած՝ կարտագրենք հոս - տպագրութեան հետ համեմատել ուզող ուսումնասիրաց դիւրութեան համար - նշանաւոր տարբերութիւնները ներկայացնող խորագիրները։ Թղ. 9ա։ Դ. սաղմոսն ունի. Ի կատարած. ընդ աւրհնութիւնս։ Սաղմոս Դաւթի,։ Թղ. 11ա։ Զ. սաղմոսն. Ի կատարած ընդ աւրհնութիւնս, վասն երբորդացն. սաղմոս Դաւթի,։ Թղ. 12ա։ է. սաղմոսն. Սաղմոս Դաւթի... թանիցն Քուղեա՝ որդւոյ յԵմինեա,։ Թղ. 13բ։ Թ. սաղմոսն։ Ի կատարած. վասն Գաղտնեաց եալստեան որդւոյն. սաղմոս Դաւթի,։ Թղ. 18բ։ ԺԴ. սաղմոսն. Սաղմոս Դաւթի։ Տէր ս կեցցէ, ևն։ Թղ. 37բ։ ԻԳ. սաղմոսն. Ի սաղմոս Դաւթի միայն հաբաթին,։ Թղ. 45ա։ ԻԹ. սաղմոսն. Սաղմոս Դաւթի նաւակատեաց տաճ.,։ Թղ. 54բ. ԼԵ. սաղմոսն. Սաղմոս Դաւթի, (յապաւուած են տպառաջին երեք բառերը)։ Թղ. 74բ։ ԽԵ. սաղմոսն. Ի կատարած՝ ի վերայ գաղտնեաց որդւոյն Կորխա՝ իմաստութիւն. սաղմոս Դաւթի։ Թղ. 79բ։ ԽԹ. սաղմոսն. Սաղմոս յԱսափց։ Թղ. 83ա։ ԾԱ. սաղմոսն. Ի կատարած. իմաստութիւն Դաւթի. զի եկն Դովեկ եդովմացի՝ պատմել Շաւուղի, և ասէ. Ահաւասիկ Դաւիթ եկեալ է ի տուն Աբեմելեքա քահանտի,։ Թղ. 84ա։ ԾԲ. սաղմոսն. Ի կատարած վասն Մաղաղեթա, իմաստութիւն Դաւ թի արքայի մարգար(,։ Թղ. 92բ։ ԾԵ. սաղմոսն. Ի կատարած վասն ժողովրդեան որ ի սրբոյն հե ռացեալ էին։ սաղմոս Դաւթի, Յարձանագիր. ի ժամանակի զի կալան զնա այլազգիքն ի Գէթ,։ Թղ. 106բ։ ԵՒ. սաղմոսն։ Ի կատարած սաղմու Դաւթի մարգարեի։ Թղ. 112բ։ Հ. սաղմոսն. Ի կատարած՝ սաղմոս Դաւթի. որդւոյ Ոխադաբա.։ Յետ գերութեան,։ Թղ. 115ա։ ՀԱ. սաղմոսն. Սաղմոս աւրհնութեան ի Սաղովմսն արքա,։ Թղ. 125բ։ ՀԵ. սաղմոսն. Սաղմոս յԱսափ. երգ Ասորեստանեացն, (տպագրութեան նախընթաց բառերը չկան)։ Թղ. 143ա. ՉԵ. սաղմոսն. Աղաւթք՝ Դաւթի մարգարեի,։ Թղ. 144բ։ ԶԶ. սաղմոսն. Իմաստութիւն որդւոց Կորխայ,։ Թղ. 145ա։ Չէ. սաղմոսն։ Աւրհնութիւն սաղմոսաց՝ որդւոցն՝ Կորխա՝ իմաստութիւն, ի կատարած վասն Մաղաղէթա՝ իմաստութիւն. Զի ետ պատասխանի ամենայն իմաստութեամբ,։ Թղ. 146բ։ ՉԸ. սաղմոսն. Իմաստութիւն Նեեմանա Յեգրաէլացւոյ։ Եւ րիստոսի փառք,։ Թղ. 160ա։ ՂԲ. սաղմոսն. Յաւուր առաջին։ Առաջին զաթաթուն յորժաս հաստատեցաւ երկիր։ Աւրհնութիւն գովութեան Դաւթի,։ Թղ. 160բ։ ՂԳ. սաղմոսն. Սաղմոս Դաւթէ Չորբսրդ Շաբաթուն,։ Թղ. 165։ Ղէ. սաղմոսն։ Սաղմոս Դաւթի՝ Աւրհնութիւնս այս,։ Թղ. 172բ։ ՃԳ. սաղմոսն. Ալելուիա՝ ի....։ Թղ. 187բ։ ՃԶ. սաղմոսն. Ալէլուիա՝ սաղմոս Դաւթի,։ Թղ. 197բ։ ՃԺԲ. սաղմոսն. Աւէլուիա, ալելուիա,։ Թղ. 231բ, Ճ1Զ. սաղմոսն. Սըբբոցն ձայնք,։ Թղ. 234բ։ ՃԼԹ. սաղմոսն. Սաղմոս Դաւթի՝ որ ի դեմ Սաւուղա,։ Թղ. 203ա։ ՃԺԸ. սաղմոսն երեք մասի բաժնուած է, որոց իւրաքանչիւրին վրայ երեքկնուած է Աւէլուիա,. Լուսանցից վրայ ալ նշանակուած են եբրայական այբուբենք, բայց նախընթաց օրինակներէն ինչ՝ ինչ տարբեր տառադարձութեամբք. այսպէս. Ալիփ, բէտ, գամիղ, թաղիթ, հէ, զաւ, խէթ, յոգ, քաէ, դամէթ, միմ, նուն, սամաթ, փէ, ծառէ։ կոփ,։ ևն։

Content