211152ամ Տեառն 1823։
նոտրագիր նոր և մաքուր։
(թերթահամարքն նշանակուած չեն) 8, իւրաքանչիւրն 12 թուղթք։
ձեռագործ թուղթ, նուրբ և մագաղաթանման։
կիսակաշի՝ ստուարաթուղթ։
շատ լաւ պահուած։
Յակոբ Չէլէպի Տիւզեան։
, ևն չկան, -
2 թուղթք առջևէն, Թղ. 1բ, 92բ, 93, 94, 95, 96։
սակաւ են և համառօտագիծ, գլխաւորապէս։ 1. Թղ. 38բ. Կայ յիշատակարան գրչին հին գաղափարին, այսպէս. "Ով սրբազան քահանայք և սարկաւագունք, զգրօղ սորա զՂաբլան դպիրն և զհայրն իմ շՍարգիս գրագիր՝ և զմայրն իմ և եղբայր իմ յիշեսջիք ի քրիստոս. ով ոք լի սրտիւ յիշէ զանարժանքս, յիշեալ լիցի ահեղ ատենին քրիստոսի ամէն„։ 2. Ի վերջ մատենիս, Թղ. 92ա. Կայ ընդօրինակողէն հետևեալն. "Ի խնդրոյ Գերապատիւ Յակոբ Ձելէպւոյն Տիւղեան զչորեքտասան ճառս սրբոց հարց օրինակեցի ի գաղափարէն՝ որ կայ ի գրքատանս Սրբոյ Կարապետի հրաշալի վանիցն ի Կեսարիա, ի 1823, և ի Սեպտեմբերի 16. նուաստ գրագիր Պետրոս վարդապետ Թալասցի Կիւլպեկեանց„։ (Թուի թէ յաջորդ երեք ճառերն ալ ուրիշ Ձեռագրէ օրինակած է)։ 3. Թղ. 1ա. "Յիշատակ են ճառքն Յակոբ Չէլէպւոյ Տիւզեան, յամի 1824„։
. Ձեռագիրս 1824ին մտեր է հաւաքմանս մէջ. Յակոբ Չէլէպի Տիւզեան նուիրած է Մատենադարանի վանացս յիշեալ թուականին։ Մատեանս է Ճառընտիր փոքրադիր, ընդօրինակուած է ընտրանօք՝ Կեսարիոյ Ս. Կարապետ վանաց հին գաղափարէն։ Կը պարունակէ 17 Ձուեշ և Վկայաբանութիւններ միայն, որոնց թուահամարքն սակայն խոտոր համեմատութիւն ունին գաղափարի մէջ նշանակուած թուահամարներուն (օր. իմն, սորա Ը. Ճառը գաղափարի ԼԳ. դին կը համապատասխանէ, 1. Թղ. 2ա։ "Երանելոյն Թէոփիլոսի՝ աշակերտին Յօհաննու Ոսկեբերանի ասացեալ Յաղագս պահոց և ապաշխարութեան։ Պարտ է այսուհետև, ով որդիք վերին Սիօնի, ժառանգ աստուծոյ և ժառանգակիցք քրիստոսի„։ ևն։ - Վերջ Թղ. 7ա. "Որով արժանի լինիցիմք զպատրաստեալ բարութիւնս ժառանգել ի քրիստոս յիսուս ի տէր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 2. Անդ։ "Ի յիշատակի սուրբ և փառաւորեալ վկային քրիստոսի սրբոյն Թևոդորոսի զօրավարին. Երանելւոյն Եւսեբէ ժամանակագրի յեկեղեցական պատմութենէ, յութերորդ դպրութենէ։ Սրդ՝ ի ժամանակի իբրև ղօրագլուխն այն որ էր յայնմ ժամանակի ևն։ - Վերջ Թղ. 8բ։ "Եւ զպսակն յաղթութեան ընկալան ի քրիստոսէ, որում փառք յաւիտեանս ամէն„։ Եւսերիոսի Եկեղ. Պատմութեան՝ Ը. Դպրութեան մէջ բնաւ Ս. Թէոդորոսի գօրավարի մասին խօսք չկայ, ինչպէս նաև վկայաբանութեանս մէջ, հետևարար՝ Յիշատակս՝ Դորոթէոսի և Գորգոնիոսի է, զոր հաւաքողն սխալմամբ Թէոդորոսի զօրավարին վերագրած է։ (Հմմա. Եւս. Եկ. Պատմ. Ը Դպ. 7է. Զ. եր. 636-628), 3. Թղ. 9ա։ "Պատմութիւն Թէոդորոսի ծննդեանն և սննդեան։ Ի ժամանակին յորում Մակեդոնացին Աղեքսանդրոս՝ Փիլիպպեան կոչեցեալ՝բազմաբիւր աստուածութեամբն տիեզերակալեաց, Ամասիս ոմն, եղբայր Նեքտառիա (Նեկտանեպեայ)՝ հօր աղեքսանդր(ի) հատուած եղեալ յԵգիպտոսէ„ ևն։ - Վերջ Թղ. 11ա։ "Զի յայտնի որպէս զնայն կալցին ըզհաւատս՝ ի միտս հաստատունս անպարտելի՝ հասարակացն բարեպաշտութեան ի քրիստոս յիսուս, որում փառք յաւիտեանս ամէն„։ 4. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Թէոդորոսի և վկային քրիստոսի։ Ընդ ժամանակսն թագաւորութեանն Մաքսիմիանոսի և Մաքսինտոսի էր հալածումն մեծ քրիստոնէից„ ևն։ - Վերջ Թղ. 14ա։ "Եւ կատարեալ զյիշատակ վկային ամենայն հաւատացելովք՝ ի փառս և ի գովութիւն ամենասուրբ երրորդութեանն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամեն„։ 5. Անդ։ "Սրբոյ հօրն մերոյ Նեքտառեայ եպիսկոպոսի Կոստանդնուպօլսոյ, Խօսք յաղագս սուրբ և ճգնազգեաց վկային Թէոդորոսի, զոր յառաջնումն շաբաթու քառասնորդացն տօնեա (տաւնեն) ամենայն հաւատացեալք։ Յառաջնումն տարւոջ մինչդեռ նորընծայ էր ի թագաւորութեան„ ևն։ - Վերջ Թղ. 13ա։ "Ընդ որում հօր և սուրբ հոգւոյն փառք պատիւ և երկրպագութիւն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ 6. Անդ։ "Երանելւոյն Բարսղի արքեպիսկոպոսի Կեսարիոյ Կապադովկացւոյ. Հայեաց ի քեզ։ Բանիւ յետ մեզ զպէտսն ստացօղն մեր աստուած, որպէս զի զխորհուրդս սրտից՝ միմեանց յայտնիցեմք„ ևն։ - Վերջ Թղ. 27բ։ "Արդ՝ հայեաց ի քեզ, որպէս զի հայեսցիս յաստուած. որում փառք յաւիտեանս ամէն„։ 7. Անդ։ "Սրբոյն Բարսղի Կեսարու Կապադովկեցւոյ ասացեալ. Յաղագս ապաշխարութեան։ Որոց զապաշխարութիւնն բառնալ իշխեն՝ զհպարտութիւնն ոչ բերելով„ ևն։ Վերջ Թղ. 32ա։ "Որում փառք միանգամայն հօր և հոգւոյն սրբոյ՝ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 8. Թղ. 33բ։ "Երանելւոյն Աբբա Եփրեմի, Խորին ասորւոյ ասացեալ. Յաղագս պահոց։ Ազդոյ և օգտակար և կարևոր է պահոց պընդութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 38բ։ "Ընդ որում հօր և սուրբ հոգւոյն փառք և պատիւ յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ (Հմմտ. Յովհ, Մանդ. Ճառ Գ.)։ 9. Անդ։ "Ի յիշատակի սրբոց Քառասնից. Երանելւոյն Բարսղի Կեսարու արքեպիսկոպոսի Կապադովկեցւոյ։ Մարտիրոսաց յիշատակ գիրքս արդեօք յագուրդ լինիցի մարտիրոսասիրին„ ևն։ - Վերջ Թղ. 45բ։ "Զբարեպաշտութիւն յամենեքեան կանգնեցին զնըշան յաղթութեան ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում պատիւ և զօրութիւն յաւիտեանս 10. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոց քառասնիցն՝ որք վկայեցին ի Սեբաստիայ քաղաքին։ Ընդ ժամանակս Լիկիանեայ թագաւորի էր հալածումն քրիստոնէից„ ևն։ - Վերջ Թղ. 50բ։ "Դեռ ևս ասիցեն ոմանք ի կանանց, եթէ պոռնկեցայ...„։ (Ընդհատուած ճառիս մնացած մասը, կամ վերջաբանը, տես Թղ. 92ա, ի վերջ մատենիս, ծանօթագրութեամբ հանդերձ)։ 11. Թղ. 51ա։ "Երանելոյն Աբբա Եփրեմի Խորին ասորւոյ ասացեալ. Յաղագս ապաշխարութեան, ի պահս քառասնորդաց, Ի շաւիղպ պատուիրանաց քոց, տէր, ընթանան բանք իմ որդի աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 57ա։ "Եւ աւրհնեսցուք զայն որ շնորհեաց մեզ պատանս (պատուիրանս) պահոց ի պահել (պատել) ըզվէրս մեր. և նմա փառք յաւիտեանս ամէն„։ 12. Թղ. 57բ։ "Երանելւոյն Աբբայ Ե. փրեմի Խորին ասորւոյ ասացեալ. Յաղագս ապաշխարութեան։ Հոգևորապէս նորոգեցարուք եղբարք, մի մարմնով ըստ մարմնոյ, այլ ըստ հոգւոյ„ ևն։ - Վերջ Թղ. 64բ։ "Որ փառօք պսակէ և ի գահոյս հանգուցանէ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք հանդերձ հարբ և ամենասուրբ հոգւովն այժմ և„։ 13. Թղ. 65ա։ "Մամբրէի Վերծանողի. Յաղագս եկաւորութեան փրկչին յԵրուսաղէմ։ Զբազումս թողեալ զԷմմանուէլի զսքանչելագործութիւնսն, զերիկեան ի սերկեանս փութասցուք բացայայտութիւն հրաշից„ ևն։ Վերջ Թղ. 68բ։ "Զի և զտօնախմբողքս արժանի արասցէ նոր յարքայութեան, զի նորա են փառք և զօրութիւն յաւիտեանս„։ 14. Անդ։ "Նորին Մամբրէի Վերծանողի՝ Ի նոյն խորհուրդ եկաւորութեան փըրկչին յԵրուսաղէմ։ Նախախնամօղ և մշտնջենաւոր աստուածային գիտութեամբ հասեալ ժամանեցաք օրհներգութեանցս օր„ ևն։ Վերջ Թղ. 75ա։ "Զի նորա է պատիւ, փառք և զօրութիւն յաւիտեանս ամէն„։ (Վենետկեան տպագրութեան մէջ անանուն է ճառս, և կը յաջորդէ Վասն յարութեան Ղազարու Բ. Ճառին, որ նոյնպէս երկբայական է։ Հմմտ. Անդ. եր. 54. և 76)։ 15. Անդ։ "Երանելոյն Եղիշէի վարդապետի ասացեալ Ի մատնութիւն տեառն։ Արդ ահա հասաք ի կէտ միջին՝ որ է սկիզբն վերջին և կատարումն առաջին„ ևն։ - Վերջ Թղ. 81բ։ "Որ զամենայն վասն մեր յանձն առեր քրիստոս աստուած մեր, ազատեա զամենայն հաւատացեալքս ի քեզ, և փառք այժմ և յաւիտեանս ամէն„։ բ. 16. Անդ։ "Երանելոյն Եղիշէի վարդապետի ասացեալ Ի չարչարանս տեառն։ Եւ առեալ ածին, ասէ, զյիսուս ի վանաց Կայիափայ կապանօք առ Պիղատոս„ ևն։ - Վերջ Թղ. 86բ։ "Եթէ անձամբ զանձինս ձեր հրաժարեցուցանէք ի գլխոյդ յայդմանէ որ պսակելոց է զամենայն սուրբս ի փառաւոր գալըստեան իւրում, որ է աւրհնեալ յաւիտեանս ագ. 17. Անդ։ "Երանելոյն Եղիշէի վարդապետի Ի Թաղման (ումն) տեառն։ Դարձեալ յետ այսր ամենայն կատարման՝ և թաղումն յիսուսի ընդունի„ ևն։ - Վերջ Թղ. 91բ։ "Քրիստոս աստուած մեր ընդ որում հօր և սուրբ հոգւոյն վայելէ փառք, իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։