Other notices
— - Bibliographic notice
170
ԱՒԵՏԱՐԱՆ ՁԵ
ԺԳ դար - ԺԴ դար

ID
Number
170
Old record number
292
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ՁԵ
Start date
ԺԳ դար
End date
ԺԴ դար
Date details

՝ անյայտ, զի կը պակսկ գրչութեան յիշատակարանը. սակայն գրէն, թուղ. թէն և ուրիշ պարագաներէն դատելով ԺԳ-ԺԴ. դարում գրուած կ՝երևի։

Copy place
նոյնպէս։-
Reference
Type
Number of pages
296
Dimension
29x18,5 (20x 11,1)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 20x 5։
Writing details

՝ բոլորգիր մեծ և բարձրադիր անմիայար գրչութեամբ. միայն Թղ. 260, 293 տարբեր գրչէ գրուած են, թէն նոյնչափ հնագիր։ Տուներուն սկզբնատառերն և մեծ գլուխներուն առաջին երկու տողերն առ հասարակ կարմիր են։

Codicology

25, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ թուղթ դեղնորակ, կակուղ և անողորկ, թուի բամբակեայ։

Number of lines
20, լայն գրուած։
Binding

փայտեայ՝ կաշեպատ սև և զարդարուն. առաջին կողի ստորին անկիւնը կտրուած է կամ տաշուած։ Վրայի քանդակագործ խաչը՝ անկիւնազարդերով հանուած է. կռնակն և երկրորդ կողն ալ ետքէն նորոգուած։

State of preservation

ընդհանրապէս լաւ, միայն երեք չորս թուղթերու լուսանցքն շուրջանակի մաշած սպառած են։ Թղ. 227-295 թէ ստորին կարի քովէն դէպ ի խոր և թէ՝ ստորին լուսանցքը մկնկեր եղած են, որով 3 հրդմ. լայն և 2 հրդմ. խոր խոռ մը կը տեսնուի։ Թղ. 218բ, իրարու կպած լինելով՝ գրութիւնը թեթև կերպով քերծուած է։ Հինգ թուղթք կը պակսին ընդմէջ Թղ. 201բ-202ա, 270բ-271ա, 292բ-293ա, 293բ-294ա, 297բ-298ա. որոնց տեղը դատարկ թուղթեր ագուցուած են ետքէն կազմոՂէն։

Copyist
՝ անյայտ։
Owner

նախկինն անյայտ, ապա Մարտիրոս Միսաքենց (տես յիշատկ.) և այլք։

Commanditaire
Illuminator
Անանիա դպիր (աշակերտ Սիմէոնի եպիսկոպոսին Մեդիտինոյ)։
Binder
անյայտ։-
Parchment flyleaf

չևայ, իսկ թղթեայ պահ. պանակներն ալ ինկած են երկուստեք։

Lettrines

յոյժ բազմաթիւ են, մեծաւ մասամբ թռչնագիր, մերթ բոցագոյն կարմիր՝ խառնեալ ջնարակով, և մերթ մանուշակագոյն՝ սևագիծ և սպիտակախայտ, ճարտարութեամբ դրուագեալ և գեղեցկատես։ Նշանաւոր է, Թղ. 47բ, երեք ձկներէ կազմուած Յ գլխատառը։

Initials

Marginal illuminations

նոյնպէս բազմաթիւ են և պէսպէս մեծութեամբք, ոմանք բոցագոյն կարմիր սև գիծերով, ոմանք մանուշակագոյն, կան ալ միայն սև ուրուագծեալ (գուցէ անկատար մնացած). նշանաւոր են մարդադէմ և դլփինատուտ թռչունները - յատկապէս Թղ. 262ա - պէսպէս խոյրերով և թագերով։ Յամենայն դէպս՝ սոքա տարբեր մէկէ մը նկարուած ըլլալու են։ գի չունին զարդագրերո։ կատարելութիւնը։

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

4, (տես Թղ. 1ա, 94բ, 145ա, 231բ), մանուշակագոյն են կամ աղօտ կարմիր, սպիտակ գետնի վրայ, սևագիծ։ Առաջինն և վերջինը գոթական բնակամարօք՝ են. երկրորդը՝ քառակուսի, իսկ երրորդը կիսաբոլո։ րակ։

Title text

կարմիր և մանրագիր են։

Blank pages

Թղ 94ա, 144բ, 230բ2, 231ա, 260բ2, 294, 295բ2, 296 298ա, 298բ1։

Colophon

մի միայն Թղ. 295ա։ Կայ կարմրադեղ մանը նոտրագրով ծաղկողին, բայց անթուական յիշատակարանը, այսպէս։ Ես Անանիայ դպիրս որ ծաղկեցի զսուրթ աւետարանս ի դուռն ի Սուրբ Լուսաւորիչն ի Մելիտինոյ վանքս. և առաջին ծաղիկս այս էր որ ուսայ ի վարտապետէն իմոյ՝ տէր Սիմեովնի արհիեպիսկոպոսի այս ուխտիս (անորոշ է բառս) մի մեղադրէք, զի առաջին ուսումս և ծաղիկս այս էր, և ծաղկագրերն (իմա զարդագիրերն և կիսախորանները աւետարանին գրողն հաներ (էր), ես զքովի ծաղենե։ եմ հանել, ով եղբարք, զի կարս մեր այս էր. Այս նոտրագրուած խօսքերէն ակներև կը՝ տեսնուի՝ որ Անանիա միայն լուսանցազարդերը նկարած է, իսկ կիսախորանք և զարդագիրք գրչէն յառաջագոյն նկարուած էին և շատ աւելի կատարեալ են թէ գունոց խառնուրդով և թէ արուեստով։ Թղ. 47բ. Լուսանցքին վրայ կայ մանը նոտրագրով վերջին ստացողի յիշատակարանը հիճրէթի ԼՆկ թուականով ( = 1783 փրկշական թուականին), այսպէս. Յիշատակ է այւ գ(ի)րս Միսաքենց Մահդէսի Սարգիսին թոռին՝ Մարտիրոսին է այս գրս. Գրօղին ձեռքնն դալար լինայ ի տէր ամէն (ապա արաբական զարդագրերուն առընթեր կայ)՝ մարտի փըր(կ)չին ծառայ Մարտիրոս՝ զարմն Միսաքենց ամէն,։

Informations

. Ձեռագիրս յամին 1889 մտեր է հաւաքմանս մէջ, Եաքուպ Արթին փաշան Գաճիրէ էն լղած է նուէր մայրավանացս Ս. Ղազաբու, որուն ինքնագիր ընծայականն իսկ փանցուաց է կողին ներսը։ Մատեանս է Աւետարան միջակադիր։ Չունի Նախադրութիւնները, Գլխացանկերն և Համաբարբառները. և չի ալ պարունակեր Մարկ։ ԺԶ. 9-20, Ղուկ. ԻԲ. 43-44, Յովհ. Ե. 4, և Լ. 53-Ր. 11 հատուածներն՝ համաձայն հնագոյն աւետարաններուն։ Հին գլխահամարներն ալ շատ ընդոստիւնով նշանակուած են։ Բնագրի մէջ տպագրէն տարբեր ընթերցումներ կան։ ուղղագրութիւնն ալ շատ երկաթագրոց պէս է և բազմավրէպ։ Թղ. 1ա։ Աւետարան ըստ Մաթէոսի։ Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ Վերջ Թղ. 96բ2։ 2. Թղ. 94բ։ Աւետարան ըսա Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որքր, աստուծոյ որպէս և գրեալ է ի մարգարէս, ևն։ - Վերջ Թղ. 144ա2։ 3. Թղ. 145ա։ Աւետարան ըստ Ղուկասու։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։ Թղ. 227բ2։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։ - Վերջ Թղ. 230բ2։ 4. Թղ. 231բ։ Աւետարան ըստ Յովհաննու։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 294բ2. Եւ գիտեմք եթէ ճշմարիտ է վկայու թիւն նորա, (թերի 25 համարն)։ 5. Թղ. 296բ2։ Կայ համառօտ Աւետարանացոյց կամ խրատ՝ վասն Իւղաբերից ըստ ձայնից։

Content