1691004՝ անյայտ, զի կը պակսի գըրչութեան թուականը. հաւանօրէն ԺԴ - ԺԵ դար։
բոլորգիր միջակ անկիւ նաւոր։ Տնագլուխ տառերն և մեծ գլուխներուն ալ առաջին բառերն համակ ոսկեգիր են։
22, իւրաքանչիւրն 12 թուղթք։
՝ մագաղաթ նուրբ և սպիտակ։
փայտեայ կաշեպատ, վերէն ի վար կողերն և կռնակն ազնիւ ոսկիով դրուագեալ. չորս անկիւնները չորս հրեշտակներ կան կիսաբոլորակ զարդերու մէջ, իսկ մէջ տեղը (երկու կողմն ալ) խաչելութիւնը՝ մէջէմէջ խաչաձև զարդերու մէջ. Ամստերտամի կազմարարութեան գեղեցկագոյն նմոյշ մԲ հաւանօրէն. կռնակի երկրորդ զարդին իրարու մէ։ գծուած ոսկեգիր մենատառերը կը կազմեն ՅՎՆՍ։ (Յովհաննէս)։
՝ նախկինն անյայտ, ապա Յովաննէս ոմն, որուն անունը գրուած է թէ կռնակին վրայ՝ ոսկեգիր, և թէ՝ կնքոյն վրայ (որ կը գտնուի Թղ. 8ա, կիսախորանին մէջը և այլուր, ապա այլք։
չունի։ - ՀԱՆԳԱ ՄԱՆՔ շատ խեղճ վիճակի մէջ կը գտնուի։ Հրաշա։ գեղ ձեռագիրս կերևի թէ ջուր ինկեր է, և կամ եր։ կալն ժամանակ ստորերկրեայ խոնաւութեան մէ, մնացած. վասն զի - բացառութեամբ մի քանի թըն թոց - միւսներն առհասարակ խմորուած են, սևցած կծկած և իրարու կպած, որով գեղեցկաճաշակ նկարներուն և եզերազարդերու գոյներն ևս դիմացի ե։ րեսներուն անցած և եղծուած են։ Գրութիւնը բա րեբաղդաբար անեղծ մնացեր է ընդհանրապէս, բայց ոչ սակաւ տեղեր ալ մագաղաթին հետ 2-3 տողել ևս սպառած են։ Շատ տեղեր ալ մագաղաթանմավ փայլուն թուղթով կարկտուած են լուսանցք։ Այւ բանս կազմուելէն ետքը պատահած ըլլալու է, վաց։ զի մագաղաթանման սպիտակ թուղթով նորոգուած լուսանցքներուն եզերքն ոսկեզօծուած չեն, այլ մա գաղաթեայ և անվնաս մնացած եգերքն միայն. և զարմանքն այն է՝ թէ կազմն և կողերն ինչպէս ան, վնաս մնացեր են։ Խորաններէն 8ը հատեալ են, այսպէս նաև Ղուկասու և Յովհաննու կիսախորաննեըն առաջին 3- 4 համարներով ի միասին։ Թղ. 52 և 7 այնպէս կպած են յաջորդ թղթերուն որ անկարել է իրարմէ բաժնել։
յոյժ բազմաթիւ են, մարդագիր, գազանագիր և թռչնագիր. ամէնքն ալ եռագունեան, ոսկեզօծ և գե ղնգիկ։
յոյժ առատ են և միևնոյն նրբերանգ գոյներով և փայլուն ոսկիով նկարուած։ Ժամանակին և ոճի ուսումնասիրութեան համար նշա։ նակելի են շէնքերը՝ արաբական գմբեթով։ - ՆԵԱՐՔ 4 մեծ. Թղ. 7ա (Մատթէոս՝ բազմած)։ Թղ. 78ա (Մար։ կոս բազմեալ)։ Թղ. 126ա (Ղուկաս բազմեալ)։ Թղ 200ա (Յովհաննէս կանգուն և Պրոխորոն բազմած) Ամէնքն ալ բազմագունեան և ոսկեզարդ էին, բայգ դժբաղդաբար կտրուած ըլլալով՝ իրենց ուրուագիծերը միայն թողած են հանդիպակաց դատարկ երեսներուն վրայ։
2, (տես Թղ. 4բ, 5բ) դրոնք սակայն յետևյառաջ կազմուած են. բազմագունեան են՝ ոսկեզօծ յատակի վրայ. սիւնազարդ) բարձրադիր և քառակուսի ճակատով, արմաւենիներով, կապիկներով և թռչուններով նկարեալ։
2 (Թղ. 8ա, 79ա), նոյնպէս բազմագունեան և ոսկեզարդ. գոյները հանդիպակաց դատարկին վրայանցնելով հանդերձ՝ կորուսած չեն իրենց շքեղու. թիւնն և պայծառութիւնը։ Իսկ Ղուկասուն և Յովհան։ նուն կտրուած են - իրենց գեղեցկութեան համար։
աւետարաններուն վրայ չկան իսկ վերջը ոսկեգիր մեծադիր. իսկ Նախադրութեանց և Գլխոցը՝ կարմիր։
՝ Թղ. 1ա - 4ա, 5ա, 7բ 77ը, 78բ, 126բ, 197բ, 200բ։
մի միայն, Յովհաննու աւետարանին վերջը, և այն իսկ թերակատար, վասն զի նշանակուած չէ ոչ նախկին ստացողի անունն և ոչ իսկ գրչութեան թուականը, այլ դատարկ թողուած. ահաւասիկ այն, որուն խորհրդածական մասը կը. լապա ւենք. Գառք համագոյ՝ համապատիւ՝ համափառ, անզուգական, անքակ, միասնական սուրբ երրորդութեանն՝ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Եւ քանզի շնորհք ողորմութեան սուրբ հոգւոյն տուեալ եղեն ի ձեռն առաքելոցն՝ ևս առաւել ի ձեռս չորեցունց սրբոց աւետարանչացն, որք ունին սոքա զտիպ և զտեսութիւն չորեքկերպեան աթոռոյն՝ երրորդական աստուածութիւնն...։ Եւ արդ քանզի ցանկացող եղև այսմ կենսաբեր և տիեզերահրաւէր սուրբ աւետարանիս, արդարամիտ և յամենայնի երկիւղած բարեպաշտ առնս այս (3 տող դատարկ թողուած) լցեալն ամենայն իմաստութեամբ և զարդարեալն զանազան առաքինութեամբ. և ետ գրել զսա փափաքանաւք ի հալալ և ի արդար քրտնաջան վաստակոց իւրոց՝ յիշատակ իւր և ծնողաց իւրոց, հաւրն (հոս ութ տողի չափ դատարկ թողուած է) և այլ ամենայն արեան մերձաւորացն իւր կենդանեաց և մեռելոց։ Դարձեալ աղաչեմ աղերսալի մաղթանաւք յիշել ի քրիստոս զվերոյգրեալք ի սմա (հոս մէկ ուկէս տող դատարկ), և դուք յիշեալ լիջիք առ քրիստոս։ Նաև զբազմամեղ և զանիմաստ գծող սուրբ Աւետարանիս զՆիկողոս սուտանսան գրափիրս աղաչեմ յիշել ի տէր։ Նաև զծընաւղսն իմ և զեղբարքս, և զքորքս և զամենայն արեան մերձակայսն իմ. զի և ձեզ թողութիւն և ներումն արասցէ քրիստոս աստուած մեր. և նմա փառք յաւիտեանս. Ամէն,։ Ստացողի անուան և թուականի զանցառութենէն ակներև կը տեսնուի, թէ գրիչւ մէկու մը յանձնարարութեամբ գրած չէ Աւետարանս և այնքան շքեղութեամբ զարդարած, այլ կամ իրեն համար և կամ վաճառելու նպատակաւ. և այս պատճառաւ իսկ դատարկ տեղ վերապահած է գնողին։