36231648 (տես վարը)։
բոլորգիր ընտիր, գործ անսխայագիր և ճարտար գրչի. միայն Թղ. 480ա (նոր Կտակարանի գրչէն) տարբեր, այսինքն միջակ բոլորգրով՝ գըրուած է ընդարձակ յիշատակարանը, որուն մէջ և վերջը շղագիր և նօտրագիր ալ մտած են ստացողաց Պեռքով։
56, իւրաքանչիւրն 12 թուղթ։
մագա-ղաթ ողորկ և ազնիւ։
Գայտեայ կաշեպատ՝ զարդերով. բոլորտիքն և կռնակն ալ ոսկեղէն դրուա, գեալ։ Ժամանակաւ ունի եղեր նաև մետաղէ կամ արծաթի ագոյրք, բայց յետոյ հանուած են։ - ՄԱԳԱ. ՂԱԹԵԱՅ ՊԱՀՊԱՆԱԿ չունի։
շատ լաւ, սկիզբէն մինչև վերջ անվնաս և խիստ մաքուր պահուած. միայն պահարանի տեղ աստի և անտի դրուած նարնջագոյն թղթերն, որոնցմով պատած է և կողերու ներսը, այդ նուիրական մատենին անյարմար են. հաւանօրէն ի սկզբան դեղնագոյն կերպասով պատած էր, որոնց մնացորդն իսկ կը տեսնուի ցարդ։ Թղ. 532բ 533ա1ին ընդ մէջ՝ ինկած է Յովհաննու աւետարանի մեծադիր պատկերն ու կիսախորանը՝ Ա. գլխով հանՂերծ՝ մինչև 50րդ համարը. հաւանօրէն կազմոլ ելէն առաջ պատահած ըլլալու է այդ ցաւալի կորուստը, վասն զի կտրուածքի կամ վնասուածի հետք չի տեսնուիր բնա։։
Խաչատուր Աբեղայ Ջուղայեցի, որ յետոյ վարդապետ և եպիսկոպոս. ապա այլք։
յոյժ բազմաթիւ են, այսինքն ոչ միայն ամէն գրոց, այլ և գլխոց և գլխաւոր ստորաբաժանումներուն քով։ Ընդհանրապէս եռագունեան են, այսինքն՝ կապոյտ, կարմիր կամ վարդագոյն և փայլուն ոսկի. մարդագիր, թռչնագիր, գազանագիր, հրեշտակադէմ և այլ պէսպէս կերպարանքներով և, ձևերով, վերջին աստիճան նրբութեամբ և ճաշակով յարդարուած։
՝ այլ և այլ մեծութեամբք՝ անթիւ են մանաւանդ նոր Կտակարանի երեսներէն մէն միոյ։ վրայ երբեմն երեք հատ, և միշտ բազմագունեան րուրաստաններ կը յօրինեն։ - ՆԿԱՐՔՆ են 26, ո րոնցմէ 9 հատր հին Կտակարանին կը վերաբերին և 17 ալ նոր Կտակարանին։ Առաջիններուն մէջ նշա նաւոր է (Թղ. 6բ) Ադին դրախտի պատկերը (մեծ20x14, 5) վերէն և վարէն վարդագոյն և երկու կող. մէն ալ կապուտակագոյն և ոսկեգիծ քառակուսիու մը շրքապատուած։ Մէշտեղէն ոսկեզարդ մեծ խաչ մը - վերէն դէպ ի վար՝ վարդագոյն ներկուած, և ձախէն դէպի յաջ՝ մութ կարմիր կամ բոցագոյնչորս մասի կը բաժնէ այդ մեծ շրջանակը, ներկայացնելով չորս բիբլիական արարուածներ, բազմագուքեան, որոց մէջ տիրող են բաց կանանչն և կապոյտ սպիտակ ենթակայով. այսինքն՝ առաջին սեան վարը կեցած են Ադամ և Եւա, շագանակագոյն երկու հաստաբուն ծառերու քով. որոնց միոյն վրայ կը տեսնուի սատանայ՝ մինչև մէջքը օձ, իսկ անկէց վեր գեղանի կնոջ կերպաքանգով, որ կարմիր պտուղ մը (նուռ՝ քաղելով կու տայ Եւայի, և սա ալ կ՝ընծայէ Ադամայ. իսկ վերը Աստուած՝ որ դրախտէն կը մեկնի։ Իսկ երկրորդ սեան վերև Նախահարց նախկին վիճակն և վարն ալ նոյեան տապանը կը ներկայացուին։ Այսպէս նաև Հեղի քահանայի և Աննայի պատկերքը Թղ. 124բ) մեծ 20x13, 5. ուր մէկը բազմած է տաՏարին մէջ քահանայապետական աթոռին վրայ վսեմաբար, և միւսն ծնրագիր կայ անոր առջև՝ աղաչաւոր։ Իսկ վերջիններուն մէջ կը փայլին երեք Աւե. տարանչաց պատկերները, Մատթէոս (տես Թղ. 491բ՝ մեծ. 20x13, 4, բազմած, և իր խորհրդանշանը՝ մարդադէմ՝ Աւետարանի սկզբնատառը կը յօրինէ ի հանդիպոջ։ Մարկոս (Թղ. 506բ) մեծ. 20x13, 5, բազմեալ իր խորհրդանշանն ալ՝ առիւծադէմ ի հանդիպոջ առաջնոյն պէս։ Ղուկաս (Թղ. 517բ) մեծ. 19, 8x13, 6։ բազմած, և իր խորհրդանշանն ալ եզն՝ առաջնոց պէս ի հանդիպոջ կեցած։ Այս վերջին չորս պատկերներս թէ իրենց գունոց ամենանուրբ խառնուրդով, թէ դիմագծութեանց վսեմ արտայայտութիւն։ ներով, թէ զգեստուց զարմանալի ծալքուցոլքով՝ հայկական նկարչութեան հրաշալիք են, եթէ լոկ ընդ։ օրինակութիւն իսկ եղած ենթադրուին։
են թուով 10, ոսկւոյ հետ յեռեալ ամէն տեսակ դրուագներով, սիւներով երփներփն ծիածաններով, կապիկներով, թռչուններով, գազանակերպերով, մարդադէմքերով և ծաղիկներով պճնազարդուած (տես Թղ. 481բ, 482ա, 483բ, 484ա, 485բ 486ա, 487բ, 488ա, 489բ, 490ա, 491բ, 492ա)։ Ամէնքն ևս իրենց տեսակին մէջ հիանալի, նա մանաւանդ առաջինը, այն է Ծննդոց գրքին, իր պէսպէս խոր։ հրրդանշաններով։
մեծ՝ թուով 9 նոյնպէս բազմագունի, բազմադրուագ և ճարտարագործ։ Իսկ փոքրները խիստ շատ են, այսինքն՝ ամէն գրոց սկիզբը, և կը յօրինեն անոնց ճակատը։
գլխաւոր գրոց ոսկւով է, իսկ ընդհանրապէս կարմրագիր և կապուտակ։ Սկզբնատողք Ծննդոցի (Թղ. 9ա), Ա. Թազ. (Թղ. 125ա) Յոբայ (Թղ. 291բ1), Սաղմոսի (Թղ. 318ա), Առակաց Սողոմոնի (Թղ. 346ա), Մատթէոսի (Թղ. 452ա), Մարկոսի (Թղ. 308ա) և Ղուկասո։ (Թղ. 518) խիստ աշքի զարնող են, զի ամբողջապէս թռչնագիրերով, գազանագրերովև մարդագրերով գրուած են, և զունոց երփներանգ հիանալի խառնուրդով ներդաշնակաւորուած, այսինքն մերթ փայլուն ոսկի՝ կապոյտ կամ երկնագոյն ենթակայի վրայ, մերթ ալ կանանչ ենթա, կայի վրայ. երբեմն ոսկեփայլ ենթակայի վրայ՝ կա. պոյտ, վարդագոյն, նարնջագոյն և սպիտակախայտ երանգներով դաշնակաւորուած, երբեմն բաց կանանչ ենթակայի, և երբեմն ալ սպիտակ ենթակայի վրայ՝ նոյն գոյներու նրբերանգներով և միշտ ոսկւով յեռեալ՝ կը պարարեն նայողին աչքերը և եը դիւթեն։ Իսկ մնացեալ 2- 4 տողերն նախ կապուտու և ապա կարմիր, և երբեմն ալ մեսրոպեան երկաթագիր՝ կարմիր և ապա կապոյտ տառերով են։ Արդեօք Մեսրոպայ կամ Հռուփանոսի մտքէն անցած էր, թէ օր մը իրենց յօրինած հայկական տառերն՝ այսպիսի կատարելութիւններ և բազմակերպեան ձևեր պիտի առնուն։
Թղ 1ա, 6ա, 7բ, 8ա, 290ա1, 317ա, 479բ, 480բ2, 481ա, 482բ 483ա, 484բ, 485ա, 486բ, 487ա, 488բ, 489ա, 491ա2 517ա, 660, 661։
։ Ինչպէս մատենի։ սկիզբն և վերջը, այսպէս ալ զանազան գրոչ կը կցին այլ և այլ յիշատակարաններ մանր և գեղեցիկ բոլորգրով, այսպէս։ 1. Յիշ. գրչութեան, Թղ. 658բ1։ ֆառք զուգափառ համագոյ համապատիւ... երրորդու, թեան... Արդ՝ գրեցաւ սուրբ աստուածա, շունչս ի թուականիս Հայոց Ռ. Ղ. է. ամին ի յերկիրս Պարսկաստանի՝ ի ժողովն գաղկեցւոց՝ ի թագաւորութեանն Պարսից փոքր Շահապաղին և ի հայրապետութեան տանս հայկազեան տէ, տիլիպպոսի սրբաղան կաթողիկոսի և ի յառաջնորդութեան Ջուղայոյ և նահանգիս Պարսկաս. տանի երիցս երանեալ և գերահոշակ հօրն մերոյ տէր Խաչատուր վարդապետին. որ ի թվին Ռ. Ղ. Ե. ամին փոխեցաւ առ յոյսն ամենե ցուն, և եթող մեզ յետնորդացս անասելի սուգ քանզի այս ամենիմասա վարդապետս Խաչատուր էր վարուքն սուրբ, գործովն առաքինի բարուքն հեզ և խոնարհ, ամենևին լի երկնային շնորհօքն... Որ և յետ նորա յաջորդեաց զաթոռն տէր Յակոբ սրբասնեալ եպիսկոպոսն, յորոյ տտոարս աւարտեցաւ սսարբ աստոտածաշունդս ձեռամբ տէր Գասպար երիցու, և նորին աշակերտի Յովհաննես քաջ քարտուղարի, ևն ևն։ 2. Անդ (659բ2)։ Եւս առաւել յիշել աղաչեմ զաշխատաւորս ի վերայ սուրբ գրոցս ըզտէր Դասպարն՝ որ զմագաղաթն ետ և մասն ինչ սուրբ գրոցս անձամբ գրեաց, և զմիւս գրագիրն Յովանէս,, ևն։ Դարձեալ, Թղ. 99ա2. Զմեղապարա գրիչ Գասպար էրէցս և զիմ ծնող Պաղտասար քահանայն բարի մաօք յիշել ի Տէր յերեսս անկեալ աղաչեմ զընթերցողղ,։ Այսպէս նաև Յոբագրքին վերջ (Թղ. 301ա2) և Անգէի մարդարէութեան Յառաջաբանէն վերջ (Թղ. 413բ2։ Ա. Թագաւորութեան գլուխներէն ետքը (Թղ 1 24ա2). Զմեղաւոր և անպիտան Յովաննէ։ գրիչս յիշեսջիք ի Քրիստոս, զի և դուք յիշեա, յիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ,։ Նոյնը Եփեսացւոց թղթի գլուխներէն վերջ մանր և սիրուն բոլորգրով. Որ կապեցար ի Պաղեստին, արձակեցար ի Հռոմ կրկին, լեր բարեխօս դու Յովանէսին, գծողի տառիս ըստ իւր կարին.. այլ և ծնողաց և զարմին. և որ ասէ թէ եղիցին։ Հայր մեր որ յերկինս։ 3. Թղ. 659բ2. Կայ յիշտկ. ծաղկողին և նկարչին. Նաև զՀայրապետն յիշել աղաչեմ որ ծաղկեաց զսուրբ գիրս և ճարտարվարեաց. նա և զԱղափիրին որ զպատկերսն նկարեաց, որոց ամենեցուն տէրն մեր յիսուս քրիստոս հատուսցէ և վարձահատոյց լինիցի իւր ամենառատ ողորմութեամբն ամէն,։ - Անդ. Դարձեա, յիշեցէք զծաղկող սորա Հէրապետն և զծնողսւ իւր և զկողակիցն, ընդ նմին և զաշակերտսն իմ զԾատուրն, զԱղամալն և զԳալուստն, որ սս, քա ևս աշխատեցան ի թվին. Ռ. Ղ. է..։ 4. Թղ. 699ա1 - 6991բ. Ստացողին վերաբերեալ յիշատակագրութիւնն է հետևեալը Արդ այսպիսում լուսազարդ տառի և վարդափթիթ բուրաստանի և անծախելի գանձլ փիափաքող եղև և ջերմեռանդ սիրով և մեծա։ յուսով՝ սրբամիտ և հեզահոգի, կուսակրօն և բարեհամբաւ աբեղայն տէր Խաչատուը ստանա զսա ի զբօսանս հոգւոյն և ի մխիթարութիւն անձին իւրոյ՝ ի վայրս նշդեհութեան, և յի, շատակ անջնջելի, և արձան անքակտելի յես աստի կենացս... մեծաւ հոգացողութեամբ ջան յանձին կալաւ՝ գուն գործել ի տուէ և ի գի, շերի, անդադար հոգալով լաւութեան թէ մա, գաղաթիս, թէ ճարտարվարին, և թէ օրինակին և ստուգութեան, նա և վասն գրոցն ն ծաղկողին և պատկերացն առատապէս ծախեյով՝ թերևս լցցի փափաք սրտի իւրոյ, զոր Լ վաղուց ցանկացեալ էր ստանալ առ ի զբօսանս անձին իւրոյ, և յիշատակ անմահ՝ կրկին կենաց յետ իւր։ Արդ աղաչեմ զձեզ սիրոփ քրիստոսի, ով հանդիպողք այսմ լուսերամ տառիս, (յիշել) զիս զԽաչատուր անարժան աբեղայ։ բոլորով սրտիւ, և թողութիւն մեղաց հայցել զի թերևս արժանի եղէց ողորմութեանն աս տուծոյ՝ աղօթիւք ձերովք. նա և զբարեպաշս և զքրիստոսասէր ծնողն իմ զմահտասի Յակոբն և զՂատումղութլուն ևս աղաչեմ յիշել միու Հայր մերիւ... Այլ և երես ի գետին գնելով աղաչեմ զձեղ, հարք և եղբարք, որք հանդի։ պիք սուրբ աստուածաշնչիս, լաւ խնամօք պահէք, զի բազում աշխատանք ունի... Եւ եթէ ոք յանդգնի և կարէ ի թղթէ կամ ի պատկերէ, և կամ այլ ինչ ագահութիւն արասցէ որ պակասութիւն լինի սուրբ Գրոցս՝ այնպիսին մասն և բաժին զՅուդայի առցէ և նորին կորստեամբն կորնչիցի. և որք խնամօք պահեն և հոգաբարձութեամբ՝ վարձս ի քրիստոսկ առնուցուն և ընդ սրբոցն դասեսցին. ամէն,։ 5. Թղ. 480բ1. (հին Կտակարանէն վերջ) գրչէն դրուած բոլորգիր յիշատակարանին կը կցի նօտրագրով և ձեռամբ տէր Խաչատրո, ուրիշ յիշատակարան մալ, որ հաւանօրէն երկրորդ ստացող և եղբայր առաջնոյն ըլլալու է, նէն իսկ կիմացուի, - ահաւասիկ. Դարձեա, յիշեցէք ի քրիստոս, ով հարք իմ և եղբարք զԽաչատուր վարդապետն, որ յամին Ռ. Բ. Դ վարդապետ եղայ, և ի յամին Ռ. Ճ. և Թ. եպիսկոպոս եղայ և առաջնորդ ի վանքն Մաքինեաց՝ որ կոչի սուրբ Աստուածածին, յերկրին Գեղամայ, Արագունոյ վիճակի. և ի հայրապե։ տութեան սրբաղան Յակոբայ կաթողիկոսի, և իշխանութեան Մէլիքբէկին, և բռնակալութեամբ փոքր Շահապասին. զսակաւ բանս որ գրեցի էր թիւն Ռ. Ճ. ԺԴ.։ 6. Թղ. 1բ1։ Մատենիս սկիզբը կայ Ս Գրոց կարգաւորողի յոյժ շահեկան յիշատակարանը, մի և նոյն բոլորգրով, այսպէս. Շնորհիւ տեառն սկայ, ողորմութեամբ նորին կատարեցի զայս հոգիաբուխ և աստուածաշուն, կտակարանս, յորում խանդակաթ սիրով ցանկայի բաղձայի և տենչայի ի մանկութենէս ի վեր, և այժմ հասի փափաքանաց իմոց՝ զոր սիրեաց անձն իմ։ Վասն որոյ բիւրապատիկ բիւլ հաղար բերան գոհութիւն աստուծոյ, որ յաջողեաց մեզ տկարացս և ետ մեզ զօրութիւն կարողութիւն և առողջութիւն, որ հանեցայ զդա ի աւարտ և ի կատարումն, լի և անթերի կատարեալ հին և նոր կտակարանօք։ Մանաւանդ որ ցանկով և համարագրով և ոսկեգիր այբ բեն գիմ դայով զարդարեցաք զսա՝ վասն դիւրագիւտ լինելոյ բանիցն աստուածային։ ի թէ։ պէտ գոյր մեզ յառաջագոյն կարճառօտ ցանկեր ի նախնեացն մեր և ի տէր Դաւիթ իմաստուն քահանայէն, բայց ցիր և ցան գոլով յայլևայլ տեղիս։ Բայց մեք աշխատութեամբ ժողովեցաք ի մի տուփ, իբրև զփունջ մի վարդից, և ըստ այբուբէ, նից ի վերայ շարադրեցաք, վասն այլ առաւել դիւրագիւտ լինելոյ ուսումնասիրացդ։ Եւ զմիւս ցանկն որ զկնի նորին արարի, առի զօրինակն ի լատինացւոց։ նա և զգլխահամարքն՝ և զփոքրահամարքն, և զայբ բեն գիմ դայքն, և զաստղանշանսն, նա և զվկայութիւնսն, համաձայնութեամբ միմեանց կու համեմատին՝ իբրև զշարս մարգարտաց՝ ըստ ականց պատուականաց. և զծագրեցի իմ հողանիւթ մա տամբս ի լուսանցս աստուածաշունչ մատենիս։ Բայց զփոքրահամարն՝ կարմրագրով արարի, զի մի շփոթեսցին համարագիրքն մեր՝ ըստ դրութեան նախնեացն մեր. այլ զի մեր համարքն յառաջ կընթանայ ըստ մերումս ոճին, և նոցայն կընթանայ ըստ իւրեանց կարգին. և թէ գլխսաւոր համարքն սեաւ եմք գրել, բայց ֆ. ի վերայ նոցա դնելով՝ ցուցանէ թէ ֆռանկաց է գլուխն, զի նոցա աստուածաշունչն բոլոր այսպիսի համարագրովս կու ընթանա, որպէս որ տեղեակ և գիտակ եմք։ Բայց սիրելի եղբարքդ մեր, դըժուարին և ծանր չերևնայ ձեզ զայս հանրագիրս և ձանձրացեալ թողուք զհոգևոր գանձս ածային. այլ թէ ոչ կարողանայք որ զերկոսինսն այլ ներգործել, նա դուք միայն։ ղհայկական համարս գտիք՝ իր ցանկովե՝ զինչ որ խնդրէք, և զբազմաշխատ նուասա Ղազարս յաղօթս ձեր մի մոռանայք, ևն ևն։ Եթէ այս Ղազարս նոյն է մատենիս վերջ Ոտանաւոր յիշատակարանին մէջ յիշուած Ղազար Բաբերդացւոյն հետ, կը հետև ի նախ՝ որ այդ երկու յիշատակարանքն իսկ, ի թու։ ՌԿԸ. գրուած, Լովի Աստուածաշնչին կը վերաբերին. երկրորդ՝ թէ անկէ ընդօրինակու, թեամբ անցած են մեր օրինակին մէջ, կամ լաւ ևս այս՝ անկէ գաղափարուած ըլլայ։
՝ մատեանս 1784ին մըՄլցչ է հալաթմանս մէջ, և առաջնակարգ ձեռագիրներէն մին է ոչ միայն մագաղաթին ազնուութեան։ ճարտարարուեստ ու նրբաճաշակ նկարուց և օրիքակին ստուգութեան, այլ և մեծախնամ կարգաւորութեան և գեղարուեստական մեծ արժէքին համար։ Ձեռագիրս գնուած է ի Կ. Պոլիս՝ Տիրացու Գէ որգ ՏէրՅովհաննիսեանի ձեռքով, 350 դահեկանի։ Թղ. 615բ2 զտանաւոր Յիշատակարանէն այնպէս կը կարծուի, թէ մատեանս՝ գաղափարուած ըլլայ ի թու. ՌԿԸ, ՍԻ. լով գրուած աստուածաշնչէն. սակայն ինձ աւելի հաւանական կերևի կարծել, որ մեր օրինակը Պարս կաստան գրուելէն վերջ յԻլով պանդխտած է, բաղդատուած այդ տեղւոյ օրինակին հետ և ըստ այնս կատարելագործուած։ (Հմմտ Թղ. 1ա. յիշատակ.)։ Մնստեանս է Աստուածաշունչ լիակատար, հին և նոր Կտակարանք՝ ամբողջ ամէն մասերով։ Ի սկզբան (Թղ. 1բ1.) կայ նախ ընդարձակ յիշատակարան մը կարդաւորողին գրոցս՝ Ղազարու։ որ մանրամասն կերպով տեղեկութիւններ կու տայ իր կատարած գործի մասին՝ այլովք հանդերձ (տես վարը)։ Որուն ապա կը յաջորդէ, Թղ. 2բ2 (կար։ մրադեղիւ). Գրիգորի եռամեծի որ այսպէս շարահիւսեալ է զհին և զնոր Կտակարանս։ Որքան եւ որք են գիրք սուրբք հին և նոր Կտակարանք, խորագրի ներքև մէջ կը բերուի Վանական (Յովհաննէս) վարդապետէն յօրինուած հին և նոր Կտակարանաց գիրքերու պատճառաբանեալ ցանկը, - որ Տաշեան 3անկի մէջ (եր. 1129) Վանական Վ. ին վերագրուած գրուածոց շարքին մէ, կը պակսի, և է այսպէս. Հին կտակարանքն Ե. գիրքն Մովսէսի այս են։ Առաջինն Արարածք, Ելք, Ղևտականք, Թիւք։ Երկրորդ օրէնք, Յեսու Դատաւորք, և Հռութ։ Զորս գիրք Թագաւորութեանց, որ լինի ԺԲ, որոց առաջինն պատմէ ըզՍաւուղայ թագաւորելն, երկրորդն՝ զԴաւթայ. երրորդն՝ Սողոմոնի, չորրորդն՝ զՅուդայի և զԻսրայէլի ցգերութիւնն։ Երկու Մնացորդք։ Երեք Եգրաս։ Նէեմի, Եսթեր, Յուդիթն, Տուբիա՝ որ լինի Ի։ Երեք գիրք Մակաբայեցւոցն։ Սաղմոսն։ Սողոմոնի Դ գիրքն՝ որ է Առակն, Ժողովող, Երդերգոցն և Իմաստութիւնն։ Սիրաքն, Յոբ՝ որ լինի Լ։ Եսայի։ ԺԲ.ան մարգարէքն, որոց առաջինն Ովսէէ. Ամովս, Միքիայ։ Յովէլ, Աբդիու։ Յունան. Նայում, Ամբակում, Սոփոնիայ՝ որ լինի Խ։ Անդիայ, Զաքարիա, Յերեմիայ, Բարուք, Ողբք։ Դանիէլ, Եզեկիէլ, և կտակարանքն վերջին, որ լինի Ծ. պակաս մին, այսպէս թուեալ։ Այլ ԺԲ.անքն՝ մին գիրք. և զԵրեմիայն մին գիրք համարեալ՝ լինին ԼԶ գիրք հին Կտակարանքն բովանդակ. իսկ նոր Կտակք յայանի են։ Աւետարանն չորս գլուխ, Մաթ. Մրկ, Ղկ. 3հ։ Տեսիլն Յովհաննու, և Ննջումն. Եր ընդ եղբարսն։ Գործքն և Ի թուղթ կաթողիկէք. յորոց առաջինն Յակոբոս. Բ՝ Պետրոսի. Յոհաննու՝ Գ, և Յուդայի վերջին, որ լինի ԺԴ։ Եւ չորեքտասան թուղթքն Պաւղոսի՝ որ լինի ԻԸ։ Որոց առաջինն՝ Հռովմայեցւոց. երկրորդն՝ Կորնթ։ Գաղատացւոց, Եփես. Գիլիպ. Կողոս։ Երկու Թեսղնկ. Եբրայ., Երկու Տիմոթ., Տիտոս, Գիլիմոնի, և երբորդ Թուղթ Կորնթացւոց, և Թադեոսի, որ լինի Լ Եւ որպէս ասէ Կղեմէս, և Անանիայ Դամասկացի՝ թէ վեց դիրք այլ ընկալաք յեկեղեցի. որ է Ընթերցուածն Յակոբայ, և Կանոնք առարելոցն, Բան։ Յոստոսի, Գիրք Դիսնեսիայ Աբիսպագացւսյ, և Քարողութիւնն Պեարոսի առաքելոյն, իբր լինել 1Զ գիրք հին Կտակարանացն, և ԼԶ նորս, բովանդակն ՀԸ։ Դարձեալ գիտելի է՝ զի հին Կտակարանքն ամենայն՝ յերիս բաժանին, որ է 0րէնք, Մարդարէք, Սրբագիրք։ Աւրէնը՝ Մովսէսի հինդ գիրքն, որպէս ասացաւ. և մարգարէք Ը. որոց առաջինն Յեսու, երկրորդ՝ Դատաւորք և Հռութն. երրորդ՝ Բ Թագաւորութեանցն և չորրորդ Թագաւռրութեանցն. հինդերորդ՝ Եսայի. վեցերորդ՝ Երեմիայն. եւթներորդ՝ Եզեկիէլն. ութերորդ՝ Երկոտասան մարգարէըն։ Եւ երրորդ ժողովումն՝ Սրբագիրք. որոց առաջինն Յոբ, երկրորդ՝ Դաւթին, երրորդ՝ Առակացն, չորրորդ՝ Ժողովողն։ հինդերորդ՝ Երգերգոցն. վեցերորդ՝ Դանիէլն. եւթներորդ՝ երկու Մնացորդացն. ութերորդ՝ Եգրի. իններորդ՝ Եսթերայն, որ լինի բովանդակն ԻԲ զի ԻԲ տառք են ալփապետաց Եբրայեցւոց։ Եւ ԻԲ. գլխաւոր արարածք. որպէս ԻԲ գիրք գումարեալ աստուածակերտ գրոց։ Իսկ Սիրաք և Իմաստութիւնն և Յուդիթն և Տութիթն և Տուբայն և Մակաբայեցիքն և Կտակքն և այլք չեն յայսմ համարի. այլ ընկալեալ են ի կարդս աստուածաշունչ գրոց։ Հրց. Քանի տուն է աստուածաշունչ գիրք ամենայն։ Պտխ. Հին կտակարանքն ամենայն. ա։ Ք. Ճ. ԻԹ։ Եւ նոր Կաակարանքն ամենայս է տունք. ա։ Ժ։ Շ. ՂԱ։ Միահամուռ հին և նոր Կտակարանք Գ. Ի. 9. Ի. տուն է։ Վանական վարդապետին, (կարմրադեղիւ)։ Ասոր անմիջապէս կը կցի (Թղ. 3ա2) Վանական վարդապետի ուրիշ ծանօթ գրուած մը՝ Աշլասացութիւնք Ս. Գրոց կամ համեմատութիւն Կըտակարանաց (տես Տաշ. 3ուց. Թ. 71. Բ. 8. 6.), որուն սկիզբն է. Երկինք. եկեղեցի, և վերջն. Եւթանասուն թարգմանքն. Աստուածաբան վարդապետք,։ Ընդ ամէնն 51լշ սիւն։ Ա. Թղ. 4բ1-479ա2։ Հին կտակարան։ 1. Թղ. 4բ1։ Յառաջաբան Ծնընդոցս։ Զսուրբ և զաստուածային գիրս Ծննդոցս գըբեաղ նախամարգարէն Մովսէս,, ևն։ - Թղ. 5ա1։ Ցանկ գլխոց Ծննդոցն։ - Թղ. 6-8։ Պատկերք երեք՝ մեծադիրք, բազմագունեան և ոսկեզօծք. որոնց իւրաքանչիւրն չորս տեսաբան կը ներկայացնէ - դրախտէն սկսեալ մինչև Երիքովի կործանումը։ - Թղ. 9ա։ Գիրք Ծըննդոց։ Ի սկզբանէ արար աստուած, ևն։ Վերջ Թղ. 29ա2։ Կատարեցաւ Ծնունդքս,։ Այսպէս են նաև միւս գրքերուն։ Լուսանցքներուն վրայ նշանակուած են եբը. բնագրի և լատին թագմ. գլուխներն և ուրիշ Ս. Գրոց վկայութիւններն և աստեղանիշները։ Այսպէս և բոլոր յաջորդ դրոց լուսանցքներուն վրայ։ Ալս բաներուս համար յոյժ հետաքրքրական է օրի2. Թղ. 29բ1։ Նախադրութիւն Ելիցն։ Գիրք Ելիցս նախապատիւ ասի առ Հրէայսն, ևն։ - Անդ։ Ցանգ Ելիցն։, - Թղ. 31բ1։ Գրք։ Այս են անուանք որդւոցն Իսրայէլի, ևն։ 3. Թղ. 48բ1։ Նախադրութիւն Ղևտականին։ Ղևտական գիրքս վայելչապէս զկնի Ելիցն կարդեցաւ, ևն։ - Անդ։ Ցանդ Ղևտականին։ - Թղ. 51ա2։ Ղևտական։ Եւ կոչեաց Տէր զՄովսէս, ևն։ 4. Թղ. 64ա1։ Նախադրութիւն Թուոցն։ Որպէս որ նախ քան զԹիւսն նախակարգեալ մատեանքս յիրէն առին զանունս Ծնունդքն. և Ելքն., ևն։ - Անդ։ Ցանգ Թուոցն։.Թղ. 65ա2։ Թիւք։ Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսէսի, ևն։ 5. Թղ. 82բ2։ Նախադրութիւն Երկրորդ օրինաց։ Այս է պատճառ գրոցս,, ևն։ - Անդ։ Գլուխք Երկրորդ օրինաց։, - Թղ. 84ա1։ Երկրորդումն օրինաց։ Այս են պատգամք, ևն։ 6. Թղ. 98բ1։ Նախադրութիւն գրոցն Յեսուայ որդւոյ Նաւեայ։ Յեսու որդի Նաւեայ ի ցեղէն Եփրեմի, ևն։ - Թղ. 98բ2։ Գլուխք Յեսուայ սրդւոյ Նաւեայ։.. - Թղ. 99բ1։ Գիրք Յեսուայ որդւոյ Նաւեայ։ Եւ եղև յետ վախճանել(ոյ)ն Մովսիսի, ևն։ 7. Թղ. 110ա2։ Նախադրութիւն գրոց Դատաւորաց։ Քանզի յետ մահուան Յեսուայ, ևն։ - Թղ. 110բ1։ Գլուխք Գրոց Դատաւորաց։, Յետ որոյ կը կցի 18 դատաւորներու ցանկը հանդերձ իրենց ազգանուններով նշանակելով իւրաքանչիւրին տարիները։ Այս բանս թէ տպագրու թեան և թէ Թ. 1. և Թ. 2. օրինակաց մէջ չկայ։ Թղ. 111ա1։ Դատաւորք։ Եւ եղև յետ վախճանելոյն Յեսուայ, ևն։ 8. Թղ. 121ա2։ Նախադրութիւն Հռութայ։ Պատճառ գրոցս Հռութայ։ Ի ժամանակս դատաւորացն՝ Ելիմելէք ոմն բեթղահեմացի, ևն։ - Թղ. 121բ1։ Գիրք Հռութայ։ Եւ եղեւ յետ այսորիկ յաւուրս դատելոյ դատաւորաց,, ևն։ 9. Թղ. 123բ1։ Նախադրութիւն Թադաւորութեանց Դ գլխոյն։ Սկիզբն գրոց Թագաւորութեանցս դեռ ևս զՀեղեայ պատմէ, ևն։ - Անդ։ Գլուխք առաջին Թագաւորութեանց։. - Թղ. 125ա։ Առաջին Թագաւորութեանց (առանց խորագրի)։ Եւ էր այր մի յԱ րեմաթեմայ, ևն։ 10. Թղ. 139ա2։ Գլուխք երկրորդ Թագաւորութեանց։ - Թղ. 140ա1։ Թագաւորութեանց երկրորդ։ Եւ յետ մահուան Սաւուղայ, ևն։ 11. Թղ. 151ա2։ Գլուխք երրորդ Թագաւորութեանց։ - Թղ. 152ա1։ Թագաւորութեանց երրորդ։ Եւ արքայ Դաւիթ, ևն։ 12. Թղ. 165բ1։ Գլուխք չորրորդ Թագաւորութեանց։. - Թղ. 166բ1։ Թագաւորութեանց չորրորդ։ Եւ նշկահեաց Մովաբ, ևն։ 13. Թղ. 179ա1։ Նախադրութիւն առաջին և երկրորդ Մնացորդաց։ Իբրև ի (ուղգը։ երևի) գիրք Մնացորդաց, ևն։ - Անդ (ա2)։ Գլուխք առաջին Մնացորդաց։. - Թղ. 179բ2 Մնացորդաց առաջին։ Ադամ, Սէթ, Ենովս, Կայինան, ևն։ 14. Թղ. 191բ2։ Գլուխք երկրորդ Մնացորդաց։, - Թղ. 192բ1։ Մնացորդաց երկրորդ։ Եւ զօրացաւ Սողլոմոն, ևն։ 15. Թղ. 207բ2։ Նախադրութիւն Եղրի առաջին։ Եգր ի քահանայիցն էր, ևն։ - Անդ։ Գլուխք առաջին գրոցն Եզրի։. - Թղ. 208ա1։ Գիրք Եզրի առաջին։ Եւ արար Յովսիա թագաւոր, ևն։ 16. Թղ. 215բ1։ Հանդամանք գլխոց երկրորդ Եղրայ։, - Անդ։ Եզը երկրորդ։ Առաջնում ամի Կիւրոսի, ևն։ 17. Թղ. 219բ2։ Եղը երրորդ։ որ է ֆ, դ։ Ես Սաղաթիէլ որ Եղը կոչեցայ, ևն։ (Թ 1 և 2. օրինակներուն մէջ չկայ այս. տպագրութեան մէջ ալ Ս. Գրքէն վերջը դրուած է)։ 18. Թղ. 230բ1։ Նախադրութիւն Նէեմեայ։ Նէեմի թէ իցէ ի քահանայից, ևն։ Անդ (ա2)։ Գլուխք գրոց Նէ եմեայ։, ևն։ Թղ. 231ա1։ Բանք Նէեմեայ որդւոյ Աքազիայ։ որ է ֆ. բ. Եղր։ Եւ եղև յամսեանն Քասղև, ևն։ (Թէ Թ. 1, և Թ. 2. և թէ տպագրութեան մէջ Աքաղիայ գրուած է, որը անձիշդ է)։ 19. Թղ. 236բ2։ Նախադրութիւն Եսթերայ։ Ժամանակ իրացն, ևն։ - Թղ. 237ա2։ Եսթեր։ Յամին երկրորդի թագաւորութեան Արտաշէսի, ևն։ 20. Թղ. 242ա2։ Նախադրութիւն Յու, դիթայ։ Զգործ քաջութեանն Յուդիթայ, ևն։ Թղ. 242բ1։ Յուդիթ է գիրքս այս։ Յամին երկոտասաներորդի թագաւորութեան Նաբու։ քոդոնոսորա, ևն։ 21. Թղ. 249բ1։ Նախադրութիւն Տովբիթայ։ Տովբիթ ի գերելոցն էր, ևն։ - Ան։ Տովբիթ։ Գիրք բանիցն Տովբիթայ, ևն։ 22. Թղ. 254ա1։ Նախադրութիւն առաջին Մակաբայեցւոց։ Յադամայ մինչև ցշինուած պարսպին Երուսաղէմի, ևն։ - Անդ (ա2)։ Գրլուխք առաջին Մակաբայեցւոց։ - Թղ. 255բ1։ Գիրք առաջին Մակաբայեցւոց։ Եւ յետ հարուածոցն Աղեքսանդրի, ևն։ 23. Թղ. 271բ1։ Նախադրութիւն եր, կրորդ Մակաբայեցւոց։ Բաղումք ի Հրէից, ևն։ - Անդ (բ2)։ Գլուխք երկրորդ Մակաբայեցւոց։, - Թղ. 272բ1։ Գիրք երկրորդ Մակաբայեցւոց։ Առ եղբարս հր(է)աստանեայս (այսպէս՝ տեղւոյն անձկութեան պատճառաւ) ևն։ 24. Թղ. 284ա1։ Նախադրութիւն երորդ Մակաբայեցւոց։ Երև ի երրորդ Մակաբայեցիս, ևն։ - Անդ։ Գլուխք երրորդ Մակաբայեցւոց։ - Անդ (ա2)։ Գիրք երրորդ Մակաբայեցւոց։ Ազդ եղև Գիլոպատովրայ, ևն։ 25. Թղ. 289բ1։ Նախադրութիւն Յոբայ։ Զայրս զայս ոմանք, ևն։ - Անդ (բ2)։ Յուլիանեայ եպիսկոպոսի Աղիկառնացւոյ։ Նշանակէ գիրք երանելւոյս, ևն։ - Թղ. 290բ1։ Գիրք Յոբայ (առանց խորագրի)։ Այր մի էր Յօսիդ աշխարհի, ևն։ Այս գրքիս կարգաւորութիւնը թէ՝ Թ. 1. և Թ. Չին և թէ ապագրութեան մէջ այլ կերպ է. տես 26. Թղ. 301ա2։ Գիրք Մնացորդաց։ Խօս Թուբենի Կաակ առաջնոյն։ Հրաման Կտակի Ռուբենի, զոր պատուիրեաց որդւոց իւրոց, ևն։բ. Թղ. 302ա2։ Կտակ Շմաւոնի, վասն նախանձու, երկրորդ։ Հրաման բանից, ևն։ - գ. Թղ. 303ա1։ Կտակ Ղևեայ՝ վասն քահանայութեան և ամբարտաւանութեան։ Հրաման պատասխանւոյ, ևն։ - դ. Թղ. 305ա2։ Կտակ Յուդայ չորրորդ. Վասն յարութեան և արծաթսիրութեան և պոռնկութեան։ Հրաման պատասխանւոյ, (այսպէս կը սկսին և յաջորդք)։ է. Թղ. 307բ2։ Կտակ Իսաքարայ, ևն։ - զ. Թղ. 308ա2։ Կտակ Զարբուղոնի, ևն։ - է. Թղ 309ա1։ Դանայ (Կտակ). Վասն ամբարտաւանութեան և ատելութեան, ևն։ - բ. Թղ. 309բ2։ Կտակ Նեփթաղիմայ. Վասն բնական բարութեան, ևն։ - Բ. Թղ. 311ա1։ Կտակ Գադայ, ևն։ - Ժ. Թղ. 312ա1։ Կտակ Ասերայ Վասն երկդիմութեան, ևն։ - Ժա. Թղ. 312բ2։ Կտակ Յովսեփայ. Վասն նախանձու, ևն։ ժբ. Թղ. 314բ1։ Կտակ Բենիամինի երկստասաներորդ, ևն։ Այս գիրըս չկայ ոչ ապագրութեան և ոչ ալ Թ. 1. և 2. (օրինակաց) մէջ։ (տես ևս և Թանգ. ևն։ Անկանսն Գիրք, ապ. Վենետիկ, Հտ. Ա.)։ Անվաւեր գրքիս հոս մանելն կը համաձայնի Վանական վարդապետի Ցանկին (տես. վերը). ուստի հաւանական է որ մեր 0րինակն Վանական Վ.ի կարդաւորած բնագրէն գաղափարուած ըլլայ։ 27. Թղ. 315բ։ Երանելոյն Եպեփանո։ եպիսկոպոսի կիպրացւոց. Յաղագս երգոց Սաղմոսարանին։ Զամենայն ինչ զոր ասաց հայրն մեր Աթանաս, ևն։ 28. Թղ. 317բ։ Պատկերք Դաւթի՝ (չոր։ նշանաւոր արարուածներով մինչև ապաշխա, րելն)։ 29. Թղ. 318ա։ Սաղմոսք (առանց գլխոց և խորագրի)։ Երանեալ է այր, ևն։ Եօթն գլխաւոր մասերով և փոքրիկ կիսախորաններով 30. Թղ. 345ա1։ Յառաջաբան Առակացն Սողոմոնի։ Խորհուրդ փրկելոյն Քրիստոսի զաշխարհս՝ նախ քան զաշխարհ առաջադրեցաւ, ևն։ - Անդ։ Գլուխք առակացն Սողոմոնի։..Թղ. 345բ։ Պատկեր Սողոմոնի նրբերանգ և դեղեցկաճաշակ։ - Թղ. 346ա։ Առակաց (առանց խորագրի)։ ՊՃանաչել զիմաստութիւն ։ զխրատ, ևն։ (Հիանալի և հիացուցիշ կիսախս րանով և հնգատող զարդագրերով)։ 31. Թղ. 356ա2։ Յառաջաբան Ժողովողին։ Եւ Ժողովողս՝ յետ Առակացն՝ երկրորդ գիրք է Սողոմոնի, ևն։ - Անդ։ Գլուխք ժողովողին։ - Թղ. 357բ1։ Բանք ժողովողի որդւոյ Դաւթի թագաւորի՝ Սողոմոնի արքայի Իսրայէլի յԵրուսաղէմ՝ եկելեսիաստէս։ Ունայնու, թիւն ունայնութեանց ասաց ժողովողն, ևն։ 32. Թղ. 360բ1։ Յառաջաբան Երդոյ երգոցն։ Անուն Երգոյ երգոցս. ևն։ - Թղ. 361ա1։ Երգ երգոց. Հարսն ասէ Սողոմնն։ Համբուրեսցէ զիս ի համբուրից բերանոյ իւրոյ, ևն։ 33. Թղ. 362բ2։ Յառաջաբանութիւն Իմաստութեան Սողոմոնի։ Բազում գիրս երև եցուցանեն գոլ Սողոմոնի ասացեալքն ի նմանէ, ևն։ - Թղ. 363ա1։ Գլուխք Իմաստութեան Սողոմոնի։, - Անդ (ա2)։ Իմաստութիւն Սողոմոնի։ Սիրեցէք զիմաստութիւն, ևն։ 34. Թղ. 369բ2։ Գիրք Սիրաքայ որ կոչեցաւ Յեսու։ Ամենայն իմաստութիւն ի տեառնէ է. կայ և մնայ ընդ նմա յաւիտեան, ևն։ Բնագիրն, ըստ թարգմանութեան, նոյն է Զօհրապեան հրատարակութեան հետ. բայց Բանք առակաց երկրորդ,էն ետք - որ կը համապատասխանէ լատ. թարգմանութեան ԻԱ. գլխահամարին - գլուխներն՝ առանձին խորագիրներ ունին, և առաջին սեան վրայ ալ որոգինեան աստեղանիշներ (կարմրադեղիւ). օր. իմն։ Իմաստութիւն խրատական՝ Յաղագս բարեկամաց և որդւսց,, ևն, ևն։ Ասկէց դուրս՝ սոյն օրինակիս մէջ չկայ տպագրութեան ԽԳ. գլխէն վերջ Խօսք Սիրաքայ, խորագրուած առանձնակ հատուածը։ 35. Թղ. 377բ1։ Յառաջաբան մարդարէ ին Եսայեայ։ Հռչակաւորն ի մարգարէս Ասայիաս, ևն։ - Անդ (բ2)։ Գլուխք գրոց Եսայեայ մարգարէութեան։ - Թղ. 378բ1։ Մարգարէութիւն Եսայեայ։ Տեսիլ Եսայեայ րդւոյ Ամովսայ (ևն)։ Լուր երկին, ևն։ 36. Թղ. 399ա2։ Բառաջաբան երկոտասան մարգարէից։ Մեծ են շնորհք մարգարէութեան և յայտնապէս աստուածային, ևն։ (Այս տեղ չկան տպագրեալին մէջ դրուած ա - ժր գլխահամարներն. գլուխներն ալ տպագրութեան պէս ի միասին ցանկուած չեն, այլ իւրաքանչիւրըն առանձին)։ 37. Թղ. 399բ2։ Գլուխք Մարգարէութեան Ովսիայ (առանց խորագրի)։, Անդ։ Մարգարէութիւն Ովսիայ։ Բանն տեառն որ եղև առ Ովսեէ (ևն)։ Սկիզբն բանից տեառն, ևն։ (Այս և յաջորդ մարգարէութիւններն տըպագրութեան պէս ընդարձակ խորագիրներ ունին, որոնք զանց կ՝ընենք ամբողջութեամբ մէջ բերել)։ 38. Թղ. 402բ2։ Գլուխք Ամովսայ մարգարէ ի։ - Թղ. 403ա1։ Մարգարէութիւն Ամովսայ (ևն)։ Տէր ի Սիովնէ բարբառեցաւ, ևն։ 39. Թղ. 405ա2։ Գլուխք Միքիայ մարգարէի։ - Անդ։ Մարգարէութիւն Միքիայ։ Լուարուք ժողովուրդք, ևն։ 40. Թղ. 407ա1։ Յովէլ մարգարէ (Վարք)։ Սա էր ի զաւակէ Ռուբենի ի յագարակէն Բեթաքուրա. մարգարէացաւ վասն սովոյ և նուազութեան զոհից, և վասն չարչարանաց մարգարէ ին արդարոյ, եթէ նովաւ նորոգին ամենայն արարածք ի փրկութիւն. և մեռաւ խաղաղութեամբ և թաղեցաւ յագարակի իւրում։(Այսպիսի վարքեր կան նաև յաջորդ մարգարէից վրայ)։ - Անդ։ Գլուխք Յովէլիայ մարգարէի։ - Անդ (ա2)։ Մարգարէութիւն Յովէլայ։ Լուարուք զայս ծերք, ևն։ 41. Թղ. 408ա1։ Աբդիու (Վարք)։ Աբդիու էր յերկրէ Սիւքեմայ ի գեղջէ Բեդ Աքարմայ։ Սա էր աշակերտ Եղիայի. բազում վիշտս կրեաց վասն նորա, զի ապրեցուսցէ։ Սա էր երրորդ յսնապետն՝ յոր խնայեաց Եղիա, և էջ առ Ոքողիա. և յետոյ թողեալ զսպասաւորութիւն արքային՝ մարգարէացաւ և մեռաւ և թաղեցաւ առ հարս իւր.։ - Անդ։ Գլուխք Աբդիու մարդարէի։, - Թղ. 408բ1։ Մարդարէութիւն Աբդիու (ևն)։ Այսպէս ասէ տէր, ևն։ 42. Թղ. 408բ2։ Յունան մարգարէ։ Յով. նան էր ի Կարիաթարիմայ մերձ ի քաղաքն Յազովտոս՝ առ ծովեզերբն, ևն։ - Թղ. 409ա1։ Գլուխք Յովնանու մարգարէի։ - Թղ. 410։ Մարգարէութիւն Յովնանու։ Եւ եղեւ բան տեառն, ևն։ 43. Թղ. 410բ2։ Նաւում մարգարէ (Վարք)։ Նաւում եղկեսացի, ևն։ - Անդ։ Գրլուխք Նաւումայ մարգարէի։, - Անդ։ Մարգարէութիւն Նաւումայ։ Աստուած նախանձորդ, ևն։ 44. Թղ. 411բ1։ Ամբակում մարգարէ (Վարք)։ Ամբակում էր յազգէն Շմաւոնի, ևն։Անդ (բ2)։ Գլուխք Ամբակումայ մարգարէի։. Անդ։ Մարգարէութիւն Ամբակումայ։ Մինչև յերբ տէր, ևն։ 45. Թղ. 412բ2։ Սոփոնիայ մարգարէ (Վարք)։ Սօփօնի յազգէ Շմաւոնի էր ի գեղջէ Սեփարաթայ, ևն։ - Անդ։ Գլուխք Սոփոնիայ մարգարէի։, - Անդ։ Մարգարէութիւն Սոփոնիայ։ Պակասել պակասեաց, ևն։ 46. Թղ. 413բ2։ Անկէոս մարգարէ (Վարք)։ Անդէոս մանուկ եկն ի Բաբելոնէ, ևն։ - Անդ։ Յառաջաբան Անգէի մարգարէի։ Սա յետ եյիցն ի Բաբելոնէ... միւս անգամ շարժեցից զերկիր, զոր ի Հեբրայեցւոց թղթին ասէ Պօղու ատոկա,։ - Թղ. 414ա1։ Մարդարէութիւն Անգեայ։ Յամին երկրորդի Դարեհի արքայի (ևն)։ Խօսեաց ընդ Զօրաբաբիլի, ևն։ 47. Թղ. 414բ1։ Գլուխք Զաքարիայ մարգարէի։ - Անդ (բ2)։ Մարգարէութիւն Զաքարիայ։ Յամսեանն ութերորդի յամի երկրորդի Դարեհի արքայի (ևն)։ Բարկացաւ տէր, ևն։ 48. Թղ. 418ա1։ Մաղաքիա մարգարէ (Վարք)։ Մաղաքիաս յետ դարձին ի գերութենէն ի Բաբելոնէ ծնաւ ի Սոփերայ՝ յազգէ Ղեւեայ, ևն։ - Անդ (ա2)։ Գլուխք Մաղաքիայ մարգարէիչ, - Անդ։ Մարգարէութիւն Մաղաքիայ։ Առած բանի տեառն (ևն)։ Դիք ի սիրտս ձեր, ևն։ 49. Թղ. 419ա2։ Յառաջաբան Երեմիայ մարգարէ ի։ Երեմիաս սկսաւ մարգարէանալ, ևն։ - Թղ. 419բ1։ Գլուխք Երեմիայ մարգարէ ի։ - Թղ. 420բ2։ Գիրք Երեմիայ մարգարէ ի։ Պատգամն աստուծոյ, ևն։ - Թղ. 443ա2։ Թուղթ Բարուքայ։ Եւ այս են բանք թղթոյն զոր գրեաց Բարուք, ևն։ - Թղ. 445ա1։ Սըրբոյն Երեմիայի Ողբք։ Եւ եղև յետ գերութեանն Իսրայելի, ևն։ - Թղ. 446բ2։ Աղօթք սրբոյն Երեմիայի։ Յիշեա տէր, ևն։ 50. Թղ. 447ա1։ Նախադրութիւն Դանիէլի մարգարէի։ Ասի Դանիէլ որդի գոլ Յովհաննու որդւոյ Յովսիա բարեպաշտն արքայի։ հօրեղբօրորդի երից մանկանց, ևն։ - Անդ (ա2)։ Գլուխք Դանիէլի մարգարէի։ - Թղ. 447բ։ Կայ պատկեր երից մանկանց ի հնոցին և Դանիէլի՝ ի գուբն առիւծոց։ - Անդ (բ1)։ Դանիէլ դատաստանաց։ Եւ էր այր մի բնակեալ ի Բաբելոն, ևն։ - Թղ. 456ա1։ Մահ Դանիէլի մարգարէ ի։ Դանիէլ էր ի ցեղէ Յուդայ յիշխանացն, ևն։ (0րինակս չունի է. անվաւեր Տեսիլր)։ 51. Թղ. 456բ1։ Նախադրութիւն Եզեկիէլի մարգարէի։ Եզեկիէլ Նաբուքոդոնոսորա յերրորդ ելանելն յԵրուսաղէմ, ևն։ - Անդ (բ2)։ Գլուխք գրոց Եզեկիէլի մարգարէի։. - Թղ. 458ա։ Պատկեր Եզեկիէլի և տեսլեանն։ Անդ (ա1)։ Տեսիլ Եզեկիէլի մարգարէի։ Եւ եղե։ յամին երեսներորդի, ևն։ - Թղ. 479ա2։ Կաւարտի հին Կտակարանը։ Բ. Թղ. 481բ - 616ա1։ Նոր կտակարան։ 1. Թղ. 481բ։ Նախադրութիւն սրբոյ Աւետարանիս (Թուղթ)։ Եւսեբի՝ Կարպիանոսի սիրելի եղբօր ի տէր ողջոյն, ևն։ Շքեղ և պատկերազարդ խորանի մէջ. այսպէս է նաև Թղ. 482ա։ 2. Թղ. 483բ - 490ա։ Կանոնք ա - ժ. (համաբարբառք)։ 5. Թղ. 490բ1։ Սկիզբն գլխոց աւետարանին որ ըստ Մատթէոսի (դիմացը) Մատթէոս, Մարկոս, Ղուկաս, Յոհաննէս.ս Մոգուցն. ս Կոտորածի մանկանցն, ևն, ևն։ - Թղ. 491ա1։ հՀամաձայնութիւն նախասացեալ գլխոցս։, (Այսպէս են նաև միւս Աւետարաններէն առաջ), 4. Թղ. 491ա1։ Նախադրութիւն ըսս Մատթէոսի աւետարանի։ Աւետարանն որ ըստ Մատթէոսի՝ գրեալ է, ևն։ - Թղ. 491ա2 (դարձեալ)։ Մատթէոս գրեաց զաւետարան իւր յԵրուսաղէմ ի լեղու եբրայեցի զկնի բ. ամի համբառնալոյ փրկչին, ի խնդրելոյ եկեղեցւոյ Երուսաղէմի։ Ունի գլուխս յծե. վկայութիւնս լբ. տունս ս. ս.։ Մատթէոս՝ երգ կենաց,։ - Թղ. 492ա։ Աւետարան ըստ Մատթէոսի (փառահեդ ճակատ և առանց խորագրի)։ Գիրք Ծննդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ (Զարդագիրք. այսպէս են և Մարկոսին և Ղուկասուն)։ 5. Թղ. 506ա1։ Սկիզբն գլխոց աւետարանին սր ըստ Մարկոսի։ (դիմացը) Մարկոս Ղուկաս, Յոհաննէս,։ - Թղ. 506ա2։ Նախատրութեւն (առանց խորագրի)։ Աւետարան որ ըստ Մարկոսի գրեալ է այն Մարկոս, ևն։ Թղ. 507ա։ Աւետարան ըստ Մարկոսի (անվերնագիր)։ Սկիզբն Աւետարանի Յիսուսի Քրիստոսի, ևն։ Թղ. 516ա1։ (վերջին զլխու 9-20 համ) Աւէ՝ տարան ըստ Մարկոսի։ Յարուցեալ Յիսուս, ևն։ Հոս ալ կայ ապագրութեան պէս, որ սակայն չեն՝ զանուիր Մոսկուայի և մեր ուրիշ հնագոյն Աւետարաններուն մէջ։ 6. Թղ. 516բ2։ Սկիզբն գլխոց որ ըստ լուկայ աւետարանին (դիմացը)։ Ղուկաս, Յոհաննէս, Մաաթէոս, Մարկոս։, - Թղ. 516բ2։ Նախադրութիւն Ղուկայ աւետարանին։ Աւետարան որ ըստ Ղուկայ՝ գրեալ է նոյն ինքն Ղուկաս, ևն։ - Թղ. 518ա։ Աւետարան ըստ Ղուկասու (առանց խորագրի)։ Քանզի բազումք յօժարեցին, ևն։ - Թղ. 531ա1։ Տպագրութեան ԻԲ. 43- 45.ի պէս։ - Թղ. 532ա1։ Հե. ռի էր յԵրուսաղեմէ հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ 7. Թղ. 532բ1։ Գլուխք ըստ Յոհաննու աւետարանին (դիմացր)։ Յովհաննէս, Մատթէոս, Մարկոս, Ղուկաս։ - Անդ(բ2)։ Նախադրութիւն Յովհաննու աւետարանին։ Յովհաննու աւետարանն գրեալ է Յոհաննու, ևն (մնացեալը ապագրութեան պէս)։ - Թղ. 533ա1։ Աւետարան ըստ Յովհաննու (առանց խորագրի. զի սկիզբն և առաջին գլուխն ինկած է՝ պաակերով և ճակատովն հանդերձ, վերջին երկու տուները կան միայն)։ - Թղ. 534ա2. Հմմա. ապագրութեան Ե. 4 - 5 համարներուն։ - Թղ. 536ա2։ Չունի ապգր. է. 53-Ը 11 համարները։ 8. Թղ. 542բ1։ Յառաջաբան Գործոց առաքելոց։, ևն (համաձայն Թ. 1. և Թ. 2.։ հմմտ. Անդ. 8. 5. Թղ. 157բ1.)։ - Թղ. 542բ2։ Յառաջաբան Գործոց առաքելոց։ Որք միանգամ ճշմարտիւ, ևն։ - Թղ. 543բ1։ Տունք հխ. գիր գլխոց գործոց առաքելոց։ Ի հարցն և ի վարդապետաց զաւրինակն և զպայմանն ընկալեալ և շահեալ, ևն։ - Անդ։ Տունք ժդ. Գրլուխք գործոց առաքելոց։, ևն, ևն։ (Ուր կը կցի ապա Ընթերցուածներու աղիւսակը։ Այսպէս են և յաջորդ Թուղթերուն)։ - Թղ. 544բ՝ ՀԳործք առաքելոց Ղուկաս աւետարանչի։ Ըզբանն առաջին, ևն։ - Վերջ Թղ. 557բ2։ - Անդ։ Գործք առաքելոցն տունք սշժղ։ Ընթերցուածք 9. Թղ. 557բ2։ Յառաջաբան եւթանեցունց Թղթոցն կաթողիկեայց։ Ի փոքունս փոքումբք ինչ յանդգնելոց, ևն։ - Թղ. 558ա1։ Գիր դլխոց իւրաքանչիւր Թղթոցն կաթողիկեայց։ Գլուխք թղթոյն Յակօբայ։. - Անդ։ Յակոբու թուղթս գրեցաւ յԵրուսաղէմէ առ Եբրայեցիս,։ (Ուր անմիջապէս կը կարգին Ընթերցուածք, Գլուխք և Տունք)։ - Թղ. 558ա2։ Թուղթ Յակոբու։ Յակոբոս աստուծոյ և տեառն յիսուսի քրիստոսի. ևն։ - Վերջ Թղ. 559բ1։ (Անմիջապէս ապա։ Տունք մէ.։ Այսպէս և յաջորդ Թուղթերուն)։ 10. Թղ. 559բ1։ Գլուխք առաջնոյ թըղթոյն Պետրոսի։, - - Անդ (բ2)։ Թուղթ Պեարոսի առաջին։ Պետրոս առաքեալ յիսուսի քրիստոսի, ևն։ 11. Թղ. 561ա2։ Գլուխք երկրորդ թրղթոյն Պետրոսի։ - Անդ։ Թուղթ Պետրոսի երկրորդ։ Շմաւոն Պետրոս՝ ծառայ և առա քեալ յիսուսի քրիստոսի,, ևն։ 12. Թղ. 562ա2։ Գլուխք առաջնոյ թըղթոյն Յովհաննու։, - Թղ. 562բ1։ Թուղթ Յովհաննու առաջին։ Որ էրն ի սկզբանէ, ևն։. Թղ. 563բ2։ Երեք են որ վկայեն, հոգին, է ջուրն, և արիւնն. և երեքին մի են,։ 13. Թղ. 564ա1։ Գլուխք (իմա նիւթոց՝ երկրորդ թղթոյն Յովհաննու։ Անդ։ Թուղթ Յովհաննու երկրորդ։ Յերիցուէ առ ընարեալդ Կիւրիա, ևն։ 14. Թղ. 564ա2։ Գլուխք (նոյնպէս) երրորդ թղթոյն Յովհաննու։ - Անդ։ Թուղթ Յովհաննու երրորդ։ Յերիցուէ առ Գայիոս, ևն։ 15. Թղ. 564բ1։ Գլուխք թղթոյն Յուդայի։ - Անդ։ Թուղթ Յուդայի եղբօր Յակոբայ։ Յուդայ յիսուսիքրիստոսի ծառայ, ևն։ (Ապա կը կցին կաթողիկեայց թղթոց միահամուո տունք, գլուխք, ընթերցուածք և վկայութիւնք)։ 16. Թղ. 565ա1։ Աղերս Եւթաղի։ Ամենայն իրիք ամենայն ուրեք ժամանակ է, ևն։ 17. Թղ. 565ա2։ Յառաջաբան Պօղոսի առաքելոյ՝ նախակարգեալ ի գլուխ գրոց։ Ընդ ուսումնասէր, ևն։ - Թղ. 567ա2։ Յառաջաբանիս տունք. յ.։ - Անդ։ Վկայութիւն Պօղոսի առաքելոյ։ Առ Ներոնիւ կայսերբ Հռովմայեցւոց, ևն։ Թղ. 567բ1 571բ1։ Բովանդակութիւնք ընթերցուածոց և որոց ի նոսա գլուխք և վկայութիւնք են՝ ըստ իւրաքանչիւր Թղթոցն առաքելոց, և որչափ իւրաքանչիւր ի նոցանէ տունք իցեն,։ (Հմմտ. այս և յաջորդքն՝ Թ. 1. և Թ. 2. 8. բ. Թղ. 499 - 500)։գ. Յառաջագիր։ Զամենայն թուղթսն ընթերցայց ևն։ - Թղ. 371բ1։ Գլուխք Հռովմայեցւոց թղթոյն։ - Թղ. 571բ2։ Թուղթ աց Հռովմայեցիս։ Պօղոս ծառայ, ևն։ 18. Թղ. 577ա2։ Գլուխք առաջին թըղ. թոյն Կորնթացւոց։. - Թղ. 577բ1։ Թուղթ առ Կորնթացիս առաջին։ Պօղոս կոչեցեալ առաքեալ, ևն։ 19. Թղ. 582բ2։ Գլուխք երկրորդ թրղթոյն Կորթնացւոց։ - Թղ. 583ա1։ Թուղթ առ Կորնթացիս երկրորդ։ Պօղոս առաքեալ, ևն։ 20. Թղ. 586բ1։ Թուղթ (գ.) Կորնթացւոցն՝ առ սուրբ առաքեալն Պօղոս։ Ստեփանոս և որք ընդ նմա, ևն։ - Անդ(բ2)։ Թուղթ երրորդ առ Կորնթացիսն՝ սուրբ առաքելոյն Պօղոսի։ Պօղոս կալանաւոր վասն յիսուսի քրիստոսի, ևն։ 21. Թղ. 587բ1։ Գլուխք Գաղատացւոց թղթոյն։. - Անդ։ Առ Գաղատացիս թուղթ։ Պօղոս առաքեալ, ևն։ 22. Թղ. 589ա2։ Գլուխք Եփեսացւոց թղթոյն։, - Թղ. 589բ1։ Թուղթ առ Եփեսացիս։ Պօղոս առաքեալ յիսուսի քրիստոսի, 23. Թղ. 591ա2։ լուխք Գիլիպպեցւոց թղթոյն։. - Անդ։ Առ փիլիպեցիս։ Պօղոս և Ջիմոթէոս,, ևն։ 24. Թղ. 592բ1։ Գլուխք Կողոսացւոց թղթոյն։, - Անդ(բ2)։ Առ Կողոսացիս։ Պօղոս առաքեալ յիսուսի քրիստոսի, ևն։ 25. Թղ. 594ա1։ Գլուխք առաջնոյ թրղթոյն Թեսաղոնիկեցւոց։. - Անդ։ Առ Թեսազոնիկեցիս թուղթ առաջին։ Պօղոս և Սիղուանոս, ևն։ 26. Թղ. 595ա2։ Գլուխք Թեսաղոնիկեցւոց երկրորդ թղթոյն։ - Անդ։ Առ Թեսաղոնիկեցիս թուղթ երկրորդ։ Պօղոս և Սիղուանոս,, ևն։ 27. Թղ. 596ա1։ Գլուխք թղթոյն Եբրայեցւոց։ - Թղ. 596բ1։ Թուղթ առ Սբրայեցիս։ Բազում մասամբք, ևն։ - Վերջ Թղ. 600բ1։ - Անդ։ Առ Եբրայեցիս գրեցա, յԻտալիայ ի ձեռն Տիմոթեայ։ Տունք .գ.։ 28. Թղ. 600բ1։ Գլուխք առ Տիմոթէոս առաջնոյ թղթոյն։. - Անդ (բ2)։ Առ Տիմոթէոս առաջին թուղթ։ Պօղոս առաքեալ, ևն։ 29. Թղ. 602ա2։ Գլուխք երկրորդ թրղթոյն որ առ Տիմոթէոս։, - Թղ. 602բ1։ Առ Տիմոթէոս թուղթ երկրորդ։ Պօղոս առաքեալ, 30. Թղ. 603բ1։ Գլուխք թղթոյն որ առ Տիտոս։, - Անդ։ Թուղթ առ Տիտոս։ Պօղոս ծառայ յիսուսի քրիստոսի, ևն։ 31. Թղ. 604ա2։ Գլուխք թղթոյն որ առ Թիլիմոն։ - Անդ։ Առ Գիլիմոն և առ Արքիպաս սարկաւագուհ. (այսպէս) և առ Ապփիս Թուղթ։ Պօղոս ծառայ կապեալ յիսուսի քրիստոսի, ևն։ Ասոր ծայրը, Թղ. 604բ1 - բ2։ Գրեցի և կարգեցի ըստ կարի ստիքիրօն, ևն։ Թելադրութիւն։ Գլխաւոր եմ ես աստուածեղէն կրօնիցն վարդապետ,., ևն։ - Պատմութիւն։ Գանձ ունիմ, ևն՝ (Տես Թ. 1 և 2. օր. 8. 28. Թղ. 535բ1)։ Նաւարկութիւն Պօղոսի առաքելոյ ի Հռոմ։ Հարիւրապետին որ տանէր զՊօղոս, ևն։ 32. Թղ. 605ա1։ Գլուխք Յայտնութեան Յովհաննու։,։ - Թղ. 605բ1։ Յայտնութիւն սրբոյն Յովհաննու աստուածաբանի։ Յայտնութիւն յիսուսի քրիստոսի ի ձեռն որոյ ետ պստուած ցուցանել ծառայից իւրոց որ ինչ լինելոց է վաղվաղակի, ևն։ Սկիզբէն մինչև վերջ պատկերազարդ տեսարաններով, խիստ յաջող։ Մեր օրինակը բաւական տարբերութիւններ ունի զօհրապեան ապագրութե նէն. և ուր կը տարբերի ասկէ՝ կը համաձայնի բոդլէյեան (8. ձտ. Բ. 2.) օրինակին։ Բողլէյեանն - այսպէս և երուսաղէմեանը - մեծապէս խանգարուած է և պակասաւոր։ Արդ՝ 8, ձ1տ, . 2. եթէ ըստ Կոնիբերի է իրօք նախալամբրունեան, մեր օրինակն ալ կարող է անոր իբր կատարեալն համարուիլ։ 33. Թղ. 614բ2։ անգիստ սրբոյն Յովհաննու առաքելոյ և աւետարանչի։ էր ընդ եղբարս երանելին Յովհաննէս մեծաւ ուրախութեամբ ի տէր, ևն։ Վերջ Թղ. 615բ1։ Որով կ՝աւարտի նոր Կտակարանը։ (Ի վերջոյ կան հետևեալները)։ 34. Թղ. 615բ2 - 618ա2։ Ոտանաւոր չափաբերական նուաստ բանասիրէս (եռասիւն)։ տառք ամենասուրբ Երրորդութեան անեղական, Հօր և Որդւոյ և սուրբ Հոգւոյն անքըննական, ևն։ Յարասութիւն մէ այս՝ Ս. գրոց վրայ, և որուն հեղինակն է Ղազարոս Բաբերթացին՝ գրիչ կամ լաւ ևս գործակից Թորոսի ի գրութեան Իլովեան աստուածաշնչին, ինչպէս կը տեսնուի յիշատակարանէս. Աւարտ եղև աստուածաշունչս այս սիրական - Հին և նոր կտակարանքն լիական Թուականիս Հայոց մեծաց և յաբեթեան - Ռ. Կ. Ը. յաւելի յարբարդեան։ - Ի յամիսն ապրիլի ըստ հռոմական - Որ տասնուվեց եղև զատիկ մեր հայկական։ - Ի յերկիրս յըռուզաց և լէհաստան - Ի քաղաքս աստուածախնամ Լով կոչական,Հայրապետին մերոյ ազգիս յաբեթական - Տեր Մելքիսէթն կաթողիկոսն արևելեան։ Ի յարևմուաս տանըն Սըսա ազնուական՝ - Տեր Յովհաննէս կաթողիկոսն աստուածաբան։ Որպէս լուսին և արեգակն ի յերկինս կան։ - Նոյնպէս սոքայ են ի յերկիրս հայաստան։ - Սրբազան քահանայիցն որ այժ մըս կան... ԶՍտեփաննոս եպիսկոպոսն ծէրալեան Եւ տէր Գասպար աւագերեցն պատուական։ - Տէր Խաշատուրն տէր Զաքարիան ազնուական, - Տէր Թորոս տէր Յովհաննէս վարդապետք մանկան, Տէր Գրիգոր կրօնաւորն վանական, - Եւ տէր Մարգարն ի հետ նմին ընկերական։ Աստուածասէր տանուտէրացըն լօվական՝ - Բան Գաբրիէրն և Բան Թորսսքն երեսփոխան։ Եւ հասարակ են դատաւորքն ԺԲ. սան,Որ արարիչն հաստատ պահէ և անսասան։ Ի ժամանակս սոցունց եղև յայս յանդական։ - Հոգիարուխ աստուածատունկ այս բուրաստան։ Ես իմ ան ձամբս եղէ սորա աշխատական... - Մինչև ի չորս տարին եղաք աշխատական, - Հազիւ հանաք զաստուածաշունչս աւարտական։ - Ետու ի ձեռս Անդրիայ դպրին եղբայրական, - Որ կապեաց զսա ի մի տուբի(փ) հաւաքական... - Յաղօթս ձեր յիշե զմեզ լի սրտական - Զիս զՂաղար Բարերթացի։ նըլդեհական, ևն։ 35. Թղ. 618բ1։ ա. 3անկ ի վերայ այբուբենից աստուածաչունչ սուրբ մատենիս ըստ հայկական թուոց ա. ա. տէր տէր. դատա. է։ և1 ևն։ - Վերջ Թղ. 635բ2։ - բ. Թղ. 636ա2։Յանկ աստուածաշունչ սուրբ մատենիս՝ զոր ինչ որ ի Ս. Գիրս ընթերցեալ լինի, եթէ հիմնաւոլ գլուխքն և եթէ կարմրագիր փոքր համարք զամենայն մի ըստ միոջէ կարճառօտաբար ա։ յինքն փակեալ զոր բացայայտեալ ցուցանէ առ ժրաջան և երագահաս և նրբահայեաց ընթերցողացդ։ Ով երիցս երանեալք, ևն։ - գ Անդ(ա2)։ Ցանկ ի վերայ այբուբենից աստուածաշունչ սուրբ մատենիս՝ ըստ լատինացւոց թուոյ. ա. ա. տէր տէր. զ, ևն ևն։ Վերջ Թղ. 658ա2։ - Հուսկ ի վերջոյ Թղ698բ1 - 699բ։ Յիշատակարան. ընդարձակ և բազմապատում։