Other notices
1 2 3 4 5 6 7 8 9
— - Bibliographic notice
4
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ Դ
ՌՃԴ = 1655 - ՌՃԴ = 1655

ID
Number
4
Old record number
229
Title
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ Դ
Start date
ՌՃԴ = 1655
End date
ՌՃԴ = 1655
Date details

1655 (տես վարը)։

Copy place
Reference
Type
Number of pages
631
Dimension
26,4x20,2(21,3x16,3)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 21,3x6։
Writing details

բոլորգիր մանրիկ, մաքուր և ընտիր։

Codicology

50, իւրաքանչիւրն 12 թուղթ։

Principal subject
Subject details

մագաղաթ նուրբ, սպիտակ և ողորկ։

Number of lines
50։
Binding

փայտեայ կաշեպատ, անզարդ. թուղթերն ալ ոսկեգօծ էն երեք կողմէն։

State of preservation

շատ լաւ, միայն թէ առջևի կողքը կիսով չափ խարխլած է, և Թղ. 445բ1 - 456ա1. տարբեր կամ գղթորային թանաքով գրուած ըլլալուն պատճառաւ դեղնած են. Յայտնութեան պատկերներէն ոմանք ըյլ տեղ տեղ գունաթափ եղած են, կամ քչիկ մը եղծուած։ Յովհաննու Աւետարանի առաջին գլուխը պատկերով և կիսախորանով ի միասին, որ կը պակսէր Թ. 3. ին մէջ, հոս լրացուած է. այս և ուրիշ ներմուծութիւնները տես վարը։

Copyist
Մարկոս Սարկաւագ (տես Թղ. 108բ2)։
Owner

նախ Պր. Վալանդէզ և իր ծնողքն (տես յիշտկ. Թղ. 460ա). և յետոյ Ջուղայեցի Պօղոս՝ որդի մահտեսի Պր. Ստեփանի (տես վարը)։

Commanditaire
Illuminator
յիշուած չէ. ուստի հաւանօրէն նոյն ինքն գրիչն ըլլալու է։
Binder
անյայտ է։ - ՏԵՂԻՆ անյայտ, հաւանօրէն Լով կամԻլվով։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

խիստ առատ են և ամէն ձևերով, այսինքն մարդագիր, թռչնագիր, և ձկնակերպ. ընդհանրապէս միագոյն են (կամ բաց կարմիր կամ մանիշակագոյն), բայց տեղ տեղ ալ կապուտակ և ոսկեգոյն ի միասին։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են և այլևայլ մեծութեամբ և ձևերով, գազանակերպ և թռչնակերպ։ - ՊԱՏԿԵՐՔ 27, որոնցմէ 10 հատը՝ 20,6x14 մեծութկամբ, իսկ միւսներն 14, 2x10,6։ Առաջինները՝ Թղ. 17բ (Աստուած դրախտի արարուածներով), 18ա (Աբրահամու արարուածներով), 19բ (Մովսէս Սինայի վրայ և Աստուծոյ բանակը), 148բ, 298բ, 309բ, 333բ, 395բ, 469բ, 484բ, 494բ, 509բ, 548բ։ Բոլորն ալ միագոյն են, այսինքն երբեմն բաց վարդագոյն, երբեմն ալ մանուշակագոյն, և երբեմն ալ ջնարակային՝ միշտ սպիտակ ենթակայով. այնպէս որ կիսկատար թողուած ըստուերագծութիւնք են աւելի՝ քան թէ աւարտեալ նկարներ։ Իսկ միւսներն՝ որոնք կը զարդարեն Յայտնութեան գրոց երեսները՝ ամէնքն ալ բազմագունի են, բայց առանց ոսկւոյ։ Բաց ի երեք հատէն՝ Թղ. 395բ. Յովնան մարգարէն՝ իր փախստեան և քարոզութեան տեսարաններով, Թղ. 509բ. Յովհան։ նէս աւետարանիչն՝ բազմած։ Թղ. 548. Պաւղոս ոտքի վրայ և առջև ծնրադիր կարճ մորուօք ուրիշ մէկը։ Միւսներն ամէնքն ալ Թ. 3. էն գաղափարուած են, բայց յոյժ անկատար կերպով։

Images

Canon tables 1

10 հատ, մերթ բաց կարմիր կամ վարդագոյն, և մերթ ջնարակային և աղօտ՝ սպիտակի հետ ստուերագծուած։

Canon tables 2

(մեծ) թուով 9. իսկ փոքրագոյնք՝ ամէն գրոց ճակատին։

Title text

կարմրագիր են (առաջին տողը). իսկ երկրորդն՝ երբեմն մանուշակագոյն և երբեմն կապուտակ։

Blank pages

Թղ 17ա2, 18բ, 19ա, 148ա. 309ա, 332բ, 333ա, 395ա 458ա2, 458բ. 459ա, 460բ, 461ա, 462բ, 463ա, 465ա, 466բ, 467ա, 469ա2. 493բ, 494ա, 508բ2։

Colophon

. Մատենիս մէջ եղած կարևոր յիշատակարաններն են հետեւեալքն. 1. Գրչին՝ Թղ. 309բ2. Ով եղբայրք ընթերցօղք սուրբ տառիս, և զմեղսամածզտատանեալ Մարկոս սարկաւագն՝ զգրող սորին՝ մըտօք խաւար, բարեաց ունայն մեղօք զարդարերևական(2)։ Եւ զհայրն իմ զտէր Յովաննէսն և զմայրն իմ զԹաղակուլն. և քրիստոս որ առատն է ի տուրս բարեաց՝ ձեզ և զմեղ ամենեցուն ողորմեսցի. ով յիշէ մին բերան, աստուած ողորմի իւրեանց նընջեցելոցն առ հասարակ. ամէն։, 2. Գրչութեան, Թղ. 608ա2. Զմեղապարտ Մարկոս գրիչս յիշեա. թվ. ռճդ։, 3. Ստացողին, Թղ. 460ա. Զըստացող սուրբ տառիս. Զպարոն Վալանդէզն, և զհայրն իւր զխօճա Դահիրն, և զմայրն իւր զՇուշանն, ն զորդին իւր զնորաբողբոջ Նաղարբէկն, և զկողակիցն իւր զՍողովմէն յիշեցէք ի մաքրափայ մաղօթս ձեր, զի և դուք յիշեալ լիջիք ի, Քրիստոսէ Աստուծոյ մերոյ. Հայր մեր որ յեր, 4. Ընծայողլին, Թղ. պահարան. Յիշատակ է Յեռագիր Աստուածաշունչս այս Ճուղեցի Պօղոսի՝ որդի մահդեսի Պարոն Ստեփանին, Վանուց Մխիթարայ Աբբային, որ ի Վենետիկ, ա. րարեալ ձեռամբ Հայր Գէորգ (Անթէպցի Վարդապետին և կրօնաւորի նոյնոյ վանուց Վայելօղքն յիշեսցեն զինքն և զմերձաւորս նորա միով Հայր մերիւ. ամէն,։

Informations

, Ձեռագիրս արդէն ի վաղուց մտած, էր հաւաքմանս մէջ, և է յիշատակ Ջուղայեցի Պօ, ղոսին՝ վանաց Մխիթար Աբբայի, ձեռամբ մեր միաբան Հ. Գէորգ վարդապետին։ Մատեանս է Աստուածաշունչ լիակատար։ հին և նոր Կտակարանք ամբողջ են ամենայն մասամբք. կը պարունակէ նաև ինչ ինչ անկանոն և անվաւեր գրքեր հին Կտակարանին։ Ա. Թղ. 15բ1 - 458ա1։ Հին կտակաբան։Բ. Թղ. 459բ- 591ա1։ Նոր կտակարան։ Մանբակրկիա բաղդատութիւնք ցոյց տուին որ Ձեռագիրս ընդօրինակուած է ապահովապէս Թ. 3. օրինակէն, վասն զի թէ սուրբ գիրք առհասաբակ Նոյն կերպով դասաւորուած են երկաւքևն մէջ ալ, և թէ պարունակութեամբ, պատկերօք, խորաններով, քառագոյն գիծերով՝ - որ կը շրջափակեն երկսիւն գրութիւնը՝ սկիզբէն մինչև վերջը - զարդագրերով, լուսանցազարդերով, բառարաններով և Լովի Աստուածաշնչին վերաբերեալ յիշատակարաններով։ Վանական վարդապետի Յանկով և ուրիշ ամենայն մանրամասնութիւններով հանդերձ իրարու հետ կը նոյնանան. ի բաց առեալ ի հարկէ նրբերանզ գոյներու, փայլուն ոսկւոյ առատութիւնն և գեղարուեստի բարձրութիւնը, որք Թ. 3. ին յատուկ են։ Ուստի ամբողջովին հոս վերստին ցանկելն աւելորդ դատելով, կը դնեմ ասոր մէջ ներմուծեալ նորութիւնները միայն՝ համառօտութեան համար։ 1. Թղ. 1ա2 15բ2։ Կջամառստ դումո րումն բառից աստուածաշունչ գրոց՝ յումեմն յԵրեմիայէ։ Բառք ի գրոց Արարածոց։ Եդեմ երկիր փափկութեան։ - Ակն սուտակ՝ կարմիլ գունաւոր։ - Դահանակ՝ կանաչ առանց նշովի, ևն ևն։ Այսպէս կարգաւ և կամբագիր խորագիրներով՝ կը դրուին բառք ի գրոց Ելից, բառք ի գրոց Ղևտացւոց, ևն, կարդաւ բոլոր հին և նոր Կտակարանաց գրքերն և անոնց իւրաքանչիւրին մէջ գործածուած սեպհական բառերն, և կը դրուին անոնց առընթեր մեկնութիւններ՝ իր ժամանակին ծանօթ բառերով։ Այս Բառգիրքս չգտնուիր Թ. 3. ին մէջ. թէպէտև թերակատար, սակայն և այնպէս յոյժ շահեկան նորութիւն մէ . Գոռռ լեզուն հասկնալու՝ մանաւանդ օտարաց համար։ 2. Թղ. 60ա1։ Պատմութիւն Յովսէփ Գեղեցկանն և Ասանէթին։ Եւ եղև յամին առաջնումն որ օր եւթն էր ամսոյն, առաքեաց ֆարաւոն զՅովսէփ՝ շրջել ընդ ամենայն երկիրն Եգիպտացւոց, ևն։ Ելից գրքէն ետքը ղետեղուած այս անվաւեր գրութիւնս (տես Ռանգ. հին և Նոր, ևն - ԱՆկանոն գիրք հին Կտակաքանին, տպ։ Վենետկոյ 1896,տ. Ա. եր։ 27- 151), չկայ Թ. 3. ին մէջ։ 3. Թղ. 110բ1։ Կտակ Ռուրենի առաջնոյ։ Հրաման կտակի Ռուբենի զոր պատուիրեաց որդւոց իւրոց զկնի երկբորդ ամի վախձանելոյն Յովսեփայ, ևն։ Երկոտասան Կլահապետաց 12 զլուխներու բաժ նուած ընդարձակ անվաւեր Կաակն է այս՝ զետեղուած Երկրորդ օրէնքէն վերջ. մինչդեռ Թ. 3.ին մէջ (8. 15) Յոբայ գրքէն վերջ դրուած է։ Տարբերութիւնները տես յիշեալ ապագրութեան մէջ։ 4ջ27-151։ 4. Թղ. 395բ։ Յովնանու մարգարէի չորս արարուածոց պատկերը( այսինքն Աստուծմէ պատգամ ընդունելուն, փախստեան, ծովընկեցութեան, և ցամաք ելնելուն) որ չկայ Թ 3. ին մէջ։ 5. Թղ. 458ա2 - 458բ։ Դատարկ թողուած է՝ յիշատակարանի համար, մինչդեռ Թ. 3. (Թղ. 480ա1 - բ2) ունի գրողին և ստացողի յիշատակարանը։ 6. Թղ. 459բ - 468ա։ Խորաններու ստուերագիծն և մոտիւները ըստ ամենայնի նոյն են Թ. 3. ի խորաններուն հետ, միայն թէ միագոյն են հոս և առանց ոսկւոյ։ Այսպէս են նաև հին Կտակարանի և Նորին պատկերներն ու կիսախորաններն և սկզբնատողերն այլովք հանդերձ։ 7. Թղ. 509բ։ Յովհաննու աւետարանչի պատկերն և կիսախորանն՝ Ա. գլուխով ի միասին որ ինկած են Թ. 3. ին մէջ (տես 8. 4. Թղ. 533բ.), հոս ամողջապէս ընդօրինակուած են։ Այյս յայանապէս ցոյց կու տայ՝ որ մինչև ՌՃԹ. թուականը ասոնք կային նաև Թ. 3. ի՝ մէջ, և թէ անկէց վերջ ինկած ըլլալու են։ 8. Թղ. 548բ - 549ա։ Միագոյն պատկերըն, որ կը ներկայացնէ զՔրիստոս՝ ոտքի վրայ կանգնած, և Պօղոս առաքեալն իւր առջև ծնրադրած, այսպէս և կիսախորանը՝ համակ զարդագիր սկզբնատողերով ի միասին՝ չկան Թ. 3. ին մէջ։ 9. Թղ. 591բ1 - 628ա2։ Աստուածաշնչական անուանց եռասիւն կրկին ցանկերը կը պարունակուին. Ցանկ այբուբենից աստուածաշունչ սուրբ մատենիս՝ ըստ հայկական թուոց, ևն խորագրի ներքև։ Հմմտ. Թ. 3. 8. 33, Թղ. 618բ1 - 658ա1։ 10. Թղ. 628բ1։ Ոտանաւոր չափաերական՝ նուաստ բանասիրէս, ևն։ - Վերջ Թղ. 631ա1. չկայ Թ. 3. ին մէջ։ 11. Թղ. 631ա1 - 631բ2։ Յիշատակարան սուրբ տառիս ստացողին։ Ժառք անսկզբանն և սկիզբն ամենայնի, անեղին և գոյացուցչին բնաւից,. ևն։ Այսպէս յիշատակարանս, որուն մէջ Աստուծոյ և սուրբ Գրոց վրայ խորհրդածութիւններ միայն՝ կ՝ըլլան, թէպէտև Թ. 3. ի (8. 33. Թղ. 698բ1 յիշատակարանին պէս կը սկսի, սակայն էական՝ պարունակութեամբ անկէց շատ կը տարբերի. Ս. Գրոց ցանկն ալ Վանական Վ. ի անուամբ մէջ բերուած (տես Թ. 3. Թղ. 2բ2) Ցանկէն։ Ահա՝ այդ յիշատակարանի կարևոր մասը Ս. Գրոց կարգաւորութեան մասին։ Աստանօր հոգւոյն սրըբոյ շնորհիւն կատարեցաւ հոգիակեցոյց և ցանկալի դբախտս, որ կոչի աստուածաշունչ, յորմէ գնան գետք և բղխեն աղբիւրք, և սովաւ զուարճանան և փարթամանան ամենայն արարածք երկրի, մանաւանդ վարդապետք եկեղեցւոյ, և սորա՝ բանիւն զովացուցանեն ամենայն հաւատացեալ ըզքրիստոնեայսն։ Քանգի սա պարունակեալ ունի առ ինքն զամենայն հին և զնոր Կտակարանքն բայց կանոնեալ և օրէնսուսոյց Գիրք՝ զորս պարտ է ընդունել յեկեղեցի զոր այժմ ցուցանեմք։ Արարածքն, Ելքն, զՂևտականն, և զԹիւսն, զԵր։ կրորդ օրէնս, զԿտակն երկստասան (1), զՅեսու որդի Նաւեայ, դԴատաւորսն, զՀռութն, առաջին Թագաւորութիւնքն, Երկրորդն և Չորրորդն. երկու Մնացորդացն, երրորդ (երեք) Եզրասն, Նէեմին, Եղթերին, Յուդիթին, և Տովբէթին, երրորդ (երեք) Մակաբայեցիքն, Յովբն, Դաւթի ՃԾ. Սաղմոսն, Առակն Սողոմոնի, Եկելիսիաստէսն։ զԱւրհնութիւն աւրհնութեանցն, զՍիրաքն, զԵսային, և Երկոտասան մարգարէքն՝ Ովսէէ, Ամովս, Միքիէ, Յովէլ, Աբդիու, Յովնան, Նաւում, Ամբակում, Սոփոնիայ, Անդէաս, Զաքարիա, Մաղաքիայ, Երեմիայ, Բարուք, Դանիէլ, Եզեկիէլ, Համանգամայն հնոց Կտակարանաց տունք եօթն բիւր. Թ. Ռ. ՃԻԹ։ - Նոր կտակարանքն՝ չորս աւետարանիչքն՝ Մատթէոս, Մարկոս, Ղուկաս, Յոհաննէս։ Գործք առաքելոցն, Կաթողիկեայց եւթն Թուղթք, ա Յակոբայն, բ Թուղթ Պետտոսին, գ Թուղթք Յովհաննու, ա Թուղթ Յուդային։ Պօղոսի չորեքտասան թուղթքն՝ ա. Առ Հռովմայեցիսն, և բ Առ Կորնթացիսն. գ. Առ նոսին, դ. Առ Գաղատացիս, է. Առ Եփեսացիս, զ. Առ ֆիլիպպեցիս, է. Առ Կողոսացիս, 2. Առ Թեսաղոնիկեցիսն, Բ. Առ նոսին, ժ. Առ Եբրայեցիս, ժա. Առ Տիմոթէոս, ժբ. Առ նոյն, ժգ. Առ Տիտոսն, ժդ. Առ ֆիլիմոն։ Եւ Տեսիլքն (Յայտնութիւն) Յովհաննու ևս։ Միանգամայն նորոց Կտակարանաց տունս ԺԸ. Ռ. ԵՃ. ՂԱ։ Եւ միահամուռ հին և նոր Կտակարանաց տունս ինն բիւր, ԻՌ. ԵՃԻ։ Եւ ՀԲ. փերթ գիրքս զոր ընդունին Վարդապետք և եկեղեցի Քրիստոսի Աստուծոյ, ևն ևն։ Բաց ի նշանակեալ կէտերէն, մնացեալն ամէն չոնէրով հարի հաւասար է Աստուածացունչս Թ.

Content