2124631268-1270 (տես վարը)։
բոլորգիր մեծ, բարձրադիր և ընտիր։ Սկզբնատառերն և գլխատառերն մեծագոյն երկաթագիր են, որոնցմէ ոմանք (Թղ. 265ա, 431ա.) ամբողջ իջի բարծրութիւնն ունին։
50, իւրաքանչիւրն 12, քանի մը թերթերու համարները նշանակուած չեն ստորոտը, և ոմանց ալ վերջին թուղթի Բ.րդ երեսին վրայ միայն։
թուղթ մագաղաթանման կոգեգոյն և ողորկ երկուստեք։
փայտեայ) շիկակարմիր կաշիով պատած և կրկին եզերազարդերով։ Կողերու հաստութիւնն է 1, 2, հրդմ. և իւրաքանչիւրին վրայ 5 պղնձէ մեծ կոճակներ հաստատուած են 5 հրդմ, տրամագծով։
ըստ մասին շատ վատ, զի կէս մը խոնաւութեան և կէս մ'ալ թուղթի դիւրաբեկութեան պատճառաւ շատ և շատ թուղթերու լուսանցքն, և տեղ տեղ ալ ի սիւնամիջի՝ իբր զմելինով ճեղքուած և փրթած են, բայց յատկապէս Թղ. 1ա-42բ և 433ա-478բ. բորբոսեալ են, բծաւորուած, տրորուած, քերծուած և սպառած. ուստի յամին 1715 Սարգիս անունով կրօնաւոր մը հարկադրուած նորոգեր է՝ բարեբախտաբար՝ այս և բոլոր ուրիշ վնասուած տեղերը, մերթ մագաղաթանման պինդ թուղթով և մերթ ալ նոյն Ձեռագրին կամ ՃԱՌԸՆՏԻՐ ԺԳ. նոյնանման բոլորգիր Ձեռագրի մը հատակոտորներով։ Այսպիսի նորոգութեանց և կազմի առիթով կտրուած են դժբախտարար լայն լուսանցքներուն հետ կիսով չափ նաև եզերազարդերէն ոմանց և յիշատակարաններու և ստորին լուսանցից վրայ կըրկնուած ճառից խորագիրներու մէկ մասն ևս. մի քանի տեղ ալ թերթահամարները։ Թղ. 180 և 334 վարէն առ ի շեղ ճեղքուած են։ Թղ. 308ա2, վերի լուսանցաքղանցը կտրուած է։ Սակայն ասոնցմէ աւելի ցաւալի է բազմաթիւ թուղթերու, և ամբողջական թերթերու կորուստը, որոնց տեղը դատարկ թուղթեր զետեղուած են կազմողէն։ Սկիզբը՝ Ա. թերթէն կը պակսին 1, 2, 4 թուղթերը։ Թ.դէն առաջին 4 թուղթերն. ապա Թղ. 74, 75, 76, 77, 78. 89-98 (գրեթէ ամբողջ Թ. թերթը). Թղ. 161, 194-205 (այն է Ժը. թերթը). Թղ. 328, 329, 434, 435, 436, 437, 458, 459, 460, 462։ 6-8 թուղթք ալ վերջէն կը պակսին։
նախ Երիանոս կամ Երանոս առաջնորդ յիշեալ վանից, ապա Պետրոս, ապա Բարսեղ քահանայ, ապա Սարգիս և այլ միաբանք յիշեալ վանաց, ապա այլք։
չունի։
բազմաթիւ են և միագոյն (շնարակային կարմիր նշանաւոր են Թղ. 5ա՝ նկարակերտ Պ զարդագըրերն, որոնք երկու սիւներու միջի ամբողջ բարձրութիւնը գրաւեր են. Թղ. 11ա2. Քէն։ Թղ. 36բ. գայլակերպ կիսաթռչուն Դ, շատ ինքնագիւտ։ Թղ. 106ա1. մարդու պէս ուղիղ կանգնած արծուակերպ Բ։ Թղ. 114ա2, ծովաթռչունն Ե, Թղ. 118բ2, 343ա2, և մանաւանդ Թղ. 158բ1 մարդադէմ Զ զարդագրերն։ Վերջինը, որուն գլխու խոպոպիքը կը յօրինեն բոլորակաձև երկու սիրամարգներ և կամ պապկայք իրենց թևերով, և անոնց գլուխներն իրարու փարելով՝ կազ մած են ճակատին վրայ գեղեցիկ փունջ մը, և վարի ցետերով ալ վզնոց մը, - ոչ միայն հիանալի է իր տխրանոյշ արտայայտութեամբ, այլ և համաչափ գծագրութեամբն իսկ ԺԳ դարու հայկ. դիմագծութեան կատարեալ նմոյշ մը։
մէկ հատ միայն՝ Թղ. 330ա, նոյնագոյն, որ ամբողչ լայնշի ճակատը գրաւած է, և որուն վրայ կեցած են երկու մարդադէմ գազաններ, մենամարտութեան դիրքով, թաթերն իրարու կարկառած։ - ԼՈՒՍԱՆ ՑԱԶԱՐԴՔ բազմաթիւ են՝ ջնարակագոյն և կամ աղօտ կարմիր և մեծադիր։ Նշանաւոր են՝ թէ մեծութեամբ և թէ՛ նրբաճաշակ ուրուագծութեամբ։ Թղ. 11ա2 71ա2, 228ա2, 343բ1 եզերազարդերն։
սևագիր են, բնագրէն աւելի մանր և նուրբ։
տես վերը նշանակուած թուղթերն, որոնք սակայն կազմողէն դրուած են պակասաւոր թուղթերու տեղ, զի գրչէն բնաւ դատարկ թուղուած չկայ։
շատ շատ են և այլ և այլ գրչութեամբ, գլխաւորն որ կը գըտնուէր անշուշտ ի վերջ մատենիս անյայտացեր է դժբաղդաբար՝ վերջին թերթին հետ . իսկ մնացածներն մեծաւ մասամբ գրչին են, որ կը գտնուին գրեթէ մէն մի ճառի վերջ, և որոնց մէջ կը յիշատակուին Խորին անապատի հիմնադիրներէն - այն է՝ Ստեփանոս վարդապետէն և իւր հարազատ Կոստանդին կաթողիկոսէն սկսեալ - այլ և այլ առաջնորդներ, վարդապետներ, եպիսկոպոսներ, սարկաւագներ, ևն։ Իսկ ստորին լուսանցից վրայ նոտրագրով դրոշմուած են այլ և այլ ժամանակի մէջ անապատիս այցելող և կամ մատենիս գրութեան և նորոգութեան նպաստողաց ձեռքով։ Ահա անոնցմէ գլխաւորներն 1. Թղ. 408ա1. "Քրիստոս աստուած, որ լուաց զոտս աշակերտացն, լուասցէ և զյանցանս Ստեփանոսի և զԿոստանդեայ հարաղատին և զհայրապետին, որ բազում աշխատութեամբ շինէցին զմենաստանս (Խորին)։ Սրբոց իւրոց սեղանակից արասցէ զհոգիս նոցա։ Նա և զտարաժամ վախճանեալն զՍտեփանոս՝ զնոցին արմատն։ Հանգուսցէ քրիստոս աստուած և զհոգիս այնոցիկ որ աշխատողաց գրոցս մեղաց թողութիւն հայցեն։ Նա և զիմս զբիւր չարեաց պարտականիս և զայնոցիկ որ զամէնն ասասցեն„։ Սոյնը կայ նաև Թղ. 11ա1, ուր յիշուած է Ստեփանոս "առաջնորդ ուխտիս„ իր եղբօր Կոստանդեայ հետ։ 2. Թղ. 5ա1. "Քրիստոս աստուած, որ յայսմ աւուր լոյս ծագեցար աշխարհի, լուսաւորեա զհոգի Երիանոսի առաջնորդի սուրբ ուխտիս և զծնաւղաց նորին։ Նա և զյոքնամեղ գրչիս Բասլի՝ և Աստուածատրու եղբաւր իմոյ, և զծնողաց մերոց և որոց զամէնն ասեն„։ 3. Թղ. 27ա1, այսինքն Ծննդեան ճառին վերջը, դարձեալ. "Քրիստոս աստուած, որ ի խանձարուրս պատեցար վասն ազգի մարդկան, անշիջանելի լուսով քո պայծառացո զհոգի Երիանոսի և զՊետրոսի դիտապետաց մենաստանիս և ծնաւղաց նոցին. Նա և զՍտեփանոսի առաջին հիմնարկողի սորին, և զիմ մեղաւոր գրչիս Վասլի և ծնողաց իմոց և որոց զամէնն ասասցեն„։ 4. Թղ. 36բ1. "Հոգի սուրբ աստուած, աղբեր անսպառ, զերկնային պսակ քո պարգևեա Բարսղի և հանգո զնա ընդ ընտրեալս քո՝ որ զաւրինակս պարգևեաց (հաւանօրէն հասկընալի է զգաղափարն օրինակիս) և ինքն զկնի սակաւ աւուրց փոխէցաւ յաստեացս, և էր առաջնորդ աստուածաբնակ ուխտին Խորնին։ Բնդ նմին և Աստուածատրու քահանայի որ բնաւին սպասաւորէր նիւթոց և ամենայն պիտոյից. և նմա պատրաստեա զարքայութիւն քո, և ծնողաց նորին և ինձ յոքնամեղիս և որոց զամէնն ասասցեն„։ 5. Թղ. 106ա1. "Ողորմած և մարդասէր աստուած, ողորմեա Բարողի անարժան քահանայի և ծնողաց նորին, որ յարդար ընչից իւրոց աւժանդակեաց ի մատեանս յայս, դու հարիւրապատիկ հատո նմա ընդ միոյն յարքայու թեան քում, և ամենայն եղբայրութեանս. Նա և ինձ յոգնամեղ գրչի Բասլի և հաւրն իմոյ Ներսիսի, և այնոցիկ որ զամէնն ասեն„։ Թղ. 64ա1. Յիշատակարանում կը յիշատակուի "Վարթմանուկ պարտիզապան„ Խորին անապատի։ - Թղ. 68բ1. "Հիպայ՝ քոյր„ գրչին, և անոր որդին Խաչատուր սարկաւագ։ - Թղ. 70բ2. Յովանէս կրօնաւսր և փակակալ սուրբ ուխտին Խորնին։ - Թղ. 112բ2. Պետրոսի հայրապետի վկայաբանութեան վերջը, կը յիշատակուի Պետրոս քահանայն վախճանեալ, հաւանօրէն միաբան նոյն Ուխտին։ - Թղ. 121բ2. Կը յիշուի իբրև բազմաչարչար կրօնաւոր՝ Վարդան սարկաւագ։ - Թղ. 136բ2, 145ա2, 146բ2, 343ա2, 415բ2. Յիշատակարանաց մէջ կը յիշուին, յաջորդաբար՝ իբր ժամանակակից Տիրացու եպիսկոպոսն, իբրև հօրեղբայր և ուսուցիչ գրչին, և անոր հարազատն Առաքել. Թորոս՝ որպէս տնտես Խորին անապատի, Կոստանդ Ծերունին և Հիւրատես, և Դաւիթ քահանայ, հանգուցեալ։ 6. Թղ. 189բ (ստ. լուսանցքին վրայ). Կայ մանրիկ հին բոլորգրով՝ (հաւանօրէն գրչէն) հետևեալ կարևոր յիշատակարանը, որ կը լեցնէ մասամբ գլխաւոր յիշատակարանին պակասը, այսպէս. "Յամի ՉԻ յայսմ աւուր՝ որ է չորեքշաբաթի, բարեպաշտ արքայն Հեթում փոխեցաւ առ քրիստոս՝ կրաւնաւորական վարուք, զոր հանգուսցէ քրիստոս զհոգի նորա ընդ Մակարա ճգնաւորի և ընդ այլ սրբոցն ամէն„։ Անտարակոյս հոս յիշատակուած կրօնաւոր թագաւորն՝ է Հեթում Ա. որ յամին 1270 ի 20 Հոկտ. հրաժարելով իր թագէն՝ կը կրօնաւորի, առնելով Մակար անունը, և նոյն տարին (Հոկտ. 28) կը վախճանի ըստ Հ. Ղ. Ալիշանի (տես Սիսուան, եր. 151 և 555)։ Հեթմոյ իր մահկանացուն կնքած օրը՝ մատենիս գրիչը՝ Բասիլ ալ աւարտած էր հսկայ Ձեռագրիս 189.րդ թուղթը, և այդ տխուր դէպքը յաւերժացնելու համար նոյն օրը դրոշմած է զայն այդ թղթի ստորոտը, առանց սպասելու որ ճառն աւարտի։ Եւ այս թուղթն՝ որուն վրայ յիշատակարանս գրուած է, մէկ անկիւնէն դէպ ի միւս պատռուած է, դիտմամբ կամ դիպուածով, սակայն մատենիս նորոգողն և կազմողն ուզելով անաղարտ պահել այդ թանկագին յիշատակարանը՝ լուսանցքը կտրած չէ բարեբաղդաբար, այլ դէպ ի ներս ծալլած է միւսներուն հաւասարեցնելու համար։ Այսպէս ուրեմն ակներև է որ Ճառընտրիս առաջին մասը, 1270ին գրուած էր արդէն։ Հ. Ղ. Ալիշան ամբողջապէս նոյն տարին աւարտած կը համարի. բայց ըստ իս նախ դժուար է որ երկու, այն է՝ Նոյեմբեր և Դեկտեմբեր, ամիսներու մէջ մնացեալ 189-396 թուղթերն ևս գրուած ըլլան, ուստի 1270-1271ին աւարտած է։ 7. Թղ. 221ա (ստ. լուս. վրայ)։ Կայ նոտրագրով նորոգողին թերատ յիշատակարանը. "Նըւաստ ծառայ յիսուսի և բանի սպասաւոր միայբան սուրբ անապատին Մակարա, և աշակերտ Յարութիւն աստուածաբան վարդապետին Սարգիս կրօնաւորէս նորոգեալ. ի սոյն ամի եկեալ ի քաղաքն Ատանայ՝ սկսա նորոգել սուրբ գիրքս զայս որ էր թիւս արամեան. ՌՃԿԴ. և օգոստոսի ելն լսեցի որ Միսիրենց նորընծայ Տէր աւետ(ի)ք քահանայն...„ (մնացեալը կտրուած 8. Թղ. 163 (ստ. լուս. վրայ). "Ի ռմիդ թուին մերոյ եկեալ եղէ մեղաւորս և անպիտան ծառայս ծառայիցն աստուծոյ Անդրէաս, իբր վարդապետս, ի մեծ մայրաքաղաքս այս ի Դրօադայ [որ է Ատանայ) վասն մեծի գործոյ նուիրակութեան՝ սրբոյ և մեծի աթոռոյն Երուսաղէմայ, և ի մտանելն իմում ի քաղաքս տեսի զսա իբրև զկին մի այրի՝ որ և տառապեալ, որ ոչ ունիցի իւրն օգնական. զի քաղաքս այս և բնակիչք սորին՝ եթէ մերազինն և եթէ այլազգիքն առ հասարակ՝ էին իբրև զձկունս որք իցեն ի մէջ շողացեալ տապակի, ի ծանրութենէ հարկաց բռնաւոր և դա...„ (թերի մնացած)։ - Թղ. 173բ2, 174բ2, 228բ, ևն, յիշատակարաններուն մէջ ևս - որ գրուած են Յարութիւն, Եսայի, Գէորգ և Գրիգոր վարդապետներէն - Ատանայ քաղաքր Տրովադայ յորջորջուած է, որ նորալուր կը թուի մեզ. Մատթէոս Ուռհայեցին ընդ հակառակն Անարզաբայ քաղաքին կը վերագրէ այդ անունը (տես Հ. Ալիշան, Սիսուան եր. 237, 533), որ մեզ համար անհասկնալի է)։ 9. Թղ. 189բ1. Կայ (ստ. լուս. վրայ) նոտրագրով հետևեալն. "Թվին Ռ. և Մ. վաթսուն Ե. և ընդ նմին նորոգեցաւ ճառս կր(կ)ին ձեռամբ Սարգիս բանասիրին՝ մայրաքաղաքն յԱդանաին, սուրբ Ստեփանոս եկեղեցին, որ եմ յերկրէն Կիլիկոյին, գիւղաքաղաքէն Հաճին ասին. և հայրապետ այսմ երկրին՝ տեառն(տէր, Յովանէս Կաթողիկոսին. արդ որ աւգտիք յայսմ տառիս՝ ասէք աստուած ողորմին յիս. և դուք լսէք զօրհնեալ ձայնին՝ յաւուր մեծին դատաստանի։ Ամէն։ Հայր մեր յերկինս„։ 10. Թղ. 192ա2. Կայ (ստ. լուս. վրայ) մանրիկ բոլորգրով վերջին կազմողի յիշատակարանն, այսպէս. "Ի 1840 թուականին Քրիստոսի վերստին կազմեցաւ գիրքս այս բազում աշխատութեամբ, ձեռամբ Խաչատուրի փեշտամալճեան. աղաչեմ յիշել միով հայրմերիւ.. Հայր մեր որ յերկինս ես սուրբ եղի՝ յունվար 1 ի Կոստանդնուպօլիս„
. Ձեռագրիս ընդօրինակութիւնն արդէն յամին 1820 Հ. Կար. Վ. Եսայեան յղած էր ի վանս, իսկ բնագիրն յամին 1881 ստացաւ Միաբանութիւնս։ Մատեանս է Ճառընտիր՝ հսկայագործ. բայց պակասաւոր սկիզբէն, ի մէջն և ի վերջոյ։ Գաղափարեալ է Խորնի վանաց Բարսեղ առաջնորդի հնագոյն օրինակէն, թէպէտև մատենիս նիւթերը ցանկողը "Ճառընտիր Սսայ„ կոչած է զայն, բայց յետագայ դարուց բոլոր ուխտաւորներն ի Տրովադայ կամ Ատանայ հանդիպած են անոր և իրենց յիշատակարանները ծրած անոր ստորին լուսանցքներուն վրայ։ Մեր Մատենադարանի Ձեռագիրներէն ամենէն մեծն է, գէթ երկայնութեամբ և լայնութեամբ. և կը պարունակէ 196-198 ներբողեան, պատմական, մեկնաբանական, ևն ճառեր, հետևեալ կարգաւ 1. Թղ. 1ա1։ Ի ծնունդն Քրիստոսի (ըսկիզբը թերի)... "Պատմել զիարդ կարասցէ... այս ոչ կարեն պատմել, զի... հաւր ի ձեռն յիսուսի քրիստոսի երկինք... մածեալ հաստատեցան„ ևն։ - Վերջ Թղ. 5ա1։ "Որում արժանաւորս արասցէ քրիստոս աստուած զամենայն ճշմարիտ խոստովանողս աստուածութեան իւրոյ, և նմա փառք հանդերձ հարբ և ամենասուրբ հոգւովն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Անանուն ճառս Արիոսեանց դէմ գրուած է, թարգմանութիւնն հին է, հետևաբար հնագոյն սուրբ Հօր մը 2։ Թղ. 5ա2։ "Երանելոյն Յոհաննու ոսկիբերանի Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսապետի՝ Ի Մատթէի աւետարանի մեկնութենէն։ Պարտ եւ պատշաճ էր ոչ կարաւտանալ նշանագիր գր(ոց) աւգնականութեան„ ևն։ - Վերջ Թղ. 11ա1։ "Կատարեալ սրբութեամբ վայելեսցուք ի մարմնոյ և յարենէ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և„։ 3. Թղ. 11ա2։ "Ի մեծի աւուր յայտնութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. Սըրբոյն Գրիգորի Աստուածաբանի՝ Անձիանձու եպիսկոպոսի ասացեալ Խաւսք ի ծնունդն Քրիստոսի աստուծոյ մերոյ։ Քրիստոս ծնեալ լինի, փառաւորեցէք„ ևն։ - Վերջ Թղ. 15բ1։ "Որքան հասանելի է մեզ կապելոցս մարմնով, ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յատեանս յաւիտենից ամէն„։ 4. Անդ։ "Երանելոյն Յոհաննու ոսկիբերանի Կոստանտնուպաւլսի եպիսկոպոսապետի Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ "Եւ յիսուսի քրիստոսի ծնունդն էր այսպէս։ Որպիսի ծնունդ ասիցես, թէպէտև անուանց նախնեացն արարեր հմուտ„ ևն։ - Վերջ Թղ. 19ա2։ "Փառաւորելով զեկեալն ի փրկութիւն մեզ, ընդ հաւր և ամենասուրբ հոգւոյն այժմ 5. Անդ։ "Սրբոյն Բարսղի արքեպիսկոպոսի Կեսարու Կապպադովկեցւոյ՝ Խաւսք ի ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Քրիստոսի ծնունդն, իւրականն և առանձինն, յատուկ իւրոյ աստուածութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 23ա1։ "Եւ փոխակերպելով փառաց ի փառս, զի նմա իսկ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս„։ 6. Անդ։ "Երանելւոյն Յոհաննու Մանդակունւոյ Ի սուրբ երրորդութիւնն և ի ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Սրբոյ եւ զուագկան երրորդութեանն՝ երեք անձինք, մի աստուածութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 23բ1։ "Կեանք կենդանեաց, և յոյս մեռելոց. նմա փառք յաւ„։ 7. Անդ։ "Երանելւոյն Կիւրղի Աղեքսանդրու հայրապետի՝ Ի յուՂուկայ աւետարանին Մեկնութենէ։ Եւ հովիւքն էին ի տեղւոջն յայնմիկ բացաւթեագք... Դարձեալ ըսկիզբն է բանիս զոր գրեալ ի գիրս սաղմոսաց„ ևն։ - Վերջ Թղ. 24բ1։ "Ժողովեաց ըզցրուեալսն, և եգիտ զկորուսեալսն. նմա փառք յաւիտեանս„։ 8. Թղ. 24բ1։ "Երանելոյն Յոհաննու Ոսկիբերանի Կոստանդնուպաւլսի հայրապետի Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Եւ ի ծնանելն յիսուսի ի Բեթղեէմ հրէաստանի յաւուրս Հերովդի արքայի„ ևն։ - Վերջ Թղ. 27ա1։ "Որով և ընդ որում աստուծոյ հաւր փառք պատիւ և զաւրութիւն հանդերձ հոգւովն սրբով այժմ և միշտ և յաւիտեան„։ 9. Անդ։ "Երկրորդ աւուրն Ի վարդապետութենէ սրբոյն Գրիգորի Հայոց լուսաւորչի։ Արդ՝ առաքեաց աստուած զորդի իւր յաշխարհ„ ևն։ - Վերջ Թղ. 29բ2։ "Զի զոր խնդրէինն՝ գտին, և եղեն հրեշտակք խաղաղութեան„։ (Տես Ագաթ.)։ 10. Թղ. 29բ2։ "Գրիգորի աստուածաբանի Անձիանձու եպիսկոպոսի ասացեալ Ի մկըրտութիւնն տեառն։ Երեկ զպայծառ լուսաւորութեան զաւր տաւնեցաք„ ևն։ - Վերջ Թղ. 33բ2։ "Զի և երկնից արքայութեանն արժանի լիցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք և պատիւ յաւիտեանս յաւիտենից„։ 11. Անդ։ "Երանելւոյն Անթիպատրոսի Բոստրացւոց եպիսկոպոսի ասացեալ Ի ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Հրաշափառ է տաւնախմբութիւնս, և առաւելագոյն ևս սքանչացումն տաւնիս„ ևն։ - Վերջ Թղ. 34բ2։ "Քանզի ամենասուրբ երրորդութեանն վայելէ փառք, իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ„։ 12. Անդ։ "Երանելոյն Եղիշայի վարդապետի ասացեալ Ի մկրտութիւն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Հրաշափառ եւ պայծառ մեծի լուսաւորութեան աւուրս հանդիպեցաք„ ևն։ - Վերջ Թղ. 35ա1։ "Բայց փոքրիկն յարքայութեան երկնից մեծ է քան զնա, նմա փառք„։ (Հմմտ. տպգ.)։ 13. Անդ։ "Երանելւոյն Զաքարիայ Հայոց կաթողիկոսի խաւսք Ի ծնունդն Քրիստոսի աստուծոյ մերոյ։ Բանն մարմնանայ ի հոգւոյ բանականէ և ի մարմնոյ թանձրագունէ շարամանեալ„ ևն։ - Վերջ Թղ. 36բ1։ "Ընդ որում հաւր միանգամայն և հոգւոյն սրբոյ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ 14. Անդ։ "Երրորդ աւուրն՝ երանելոյն Գրիգորի Նիւսեայ եպիսկոպոսի ասացեալ Ի մանկունսն Բեթղեէմի. Դարձեալ ծերունիս ես՝ առ ի բանիցս ածիմ յասպարէս„ևն։ - Վերջ Թղ. 38բ2, Եւ շարժեսցին ձեռագործքն Եգւպտոսի յերեսաց նորա, նմա փառք յաւիտե„։ 15. Անդ։ "Երանելոյն Յոհաննու Ոսկիբերանի Կոստանտնուպաւլսի եպիսկոպոսապետի Ի Մատթեոսի աւետարանին մեկնութենէ։ Եւ իբրև մտին ի տունն՝ տեսին զմանուկն„ ևն։ - Վերջ Թղ. 42ա1։ "Յորմէ փրկեսցէ զմեզ քրիստոս աստուած մեր, և նմա փառք յաւ2„։ 16. Անդ։ "Երանելոյն Կիւրղի Աղեքսանդրու հայրապետին՝ Ի Մեկնութենէն Եսայայ մարգարէի։ Ահա կոյս յղասցի եւ ծնցի որդի„ ևն։ - Վերջ Թղ. 43բ1։ "Եւ յարազուարճ բերկրանաւք փառաւորել զամենասուրբ զերրորդութիւնն այժմ և միշտ„։ (Հատուածս նշանակուած չէ առ Հ. Գ. Զարբհանալեանի)։ 17. Անդ։ "Երանելւոյն Եպիփանու Կըւպրացւոյ՝ Ի սաղմոսաց մեկնութենէ։ Ես կացի թագաւոր ի նմանէ. քանզի ըստ մարդանալոյն ասէ ես կացի„ ևն։ - Վերջ Թղ. 44բ2։ "Զորս եղբարս իւր անուանեաց, և ժառանդս աստուծոյ հաւր, որում փառք յաւ„։ 18. Անդ։ "Երանելոյն Գրիգորի աստուածաբանի՝ Անձիանձու եպիսկոպոսի ասացեալ Ի Մկրտութիւնն և ի յայտնութիւնն տեառն։ Դարձեալ իմ յիսուս, եւ դարձեալ խորհուրդ„ ևն։ - Վերջ Թղ. 48ա1։ "Որոյ այժմ չափաւորապէս ընկալեալ եղև մի ճառագայթն ի միոջէ աստուածութեանն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք և զաւրութիւն յաւիտեանս ամէն„։ 19. Թղ. 48ա2։ "Զորրորդ աւուրն. Երանելւոյն Յոհաննու Ոսկիբերանի Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսապետի՝ Յաւետիս սրբոյ կուսին Մարիամու աստուածածնի։ Դարձեալ աւետիք, դարձեալ ազատութեան զգացումն„ ևն։ - Վերջ Թղ. 50ա2։ "Որում փառք և ունողութիւն յաւիտեանս ամէն„։ 20. Անդ։ "Երանելոյն Գրիգորի Սքանչելագործի՝ Յաւետիս սուրբ աստուածածնին։ Այսաւր հրեշտակական դասուք աւրհներգութիւնք պայծառանայ„ ևն։ - Վերջ Թղ. 52ա1։ "Եւ միայն սրբութիւն սրբոց յերկրի՝ յորում հանգեաւ քրիստոս աստուած մեր. և նմա փառք յաւիտեանս„։ 21. Անդ։ "Նորին Գրիգորի Սքանչելագործի՝ Ի նոյն խորհուրդ յաւետիս աստուածածնի Մարիամու։ Զամենայն տաւնս և զաւրհնաբանութիւնս պարտ է մեզ որպէս զողջակէզ մատուցանել աստուծոյ„ ևն. - Վերջ Թղ. 53բ1։ "Զի վարձուց բարեաց արժանասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ 22. Անդ։ "Երանելւոյն Եպիփանու Կիպրացւոյ եպիսկոպոսի՝ ներբողեան ասացեալ Ի սուրբ Կոյսն Մարիամ աստուածածինն։ Զփայլեալ ճառագայթս աստուածային՝ զահագին և զանհասանելի զաւրութիւնն„ ևն։ Վերջ Թղ. 57բ1։ "Եւ քո են փառք և պատիւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 23. Թղ. 58ա1։ "Երանելւոյն Կիւրղի Աղեքսանդրու հայրապետին ներբողեան Ի սուրբ աստուածածինն. Զոր ասացեալ է ի ժողովն Եփեսոսի՝ ընդդէմ մարդադաւան Նեստորի։ Պայծառ է մեզ բանս և շնորհաւք լցեալ„ ևն։ - Վերջ Թղ. 64ա1։ "Բարեխաւսեա քրիստոսի աստուծոյ անդադար՝ զի կեցուսցէ զանձինս մեր, և նմա փառք յաւիտեանս„։ 24. Թղ. 64ա2։ "Երանելւոյն Գրիգորի Սքանչելադործի՝ Ի բանն որ յողջոյնն Եղիսաբեթի Եւ յաւրհնութիւն սուրբ կուսին՝ հոգևոր մարգարէութեամբ։ Արդ՝ պայծառ տեսանեմ զամլոյն բանն առ Մարիամ„ ևն։ - Վերջ Թղ. 65ա1։ "Եւ զմեզ արժանաւորեա հաղորդութիւն ունել կատարեալ շնորհիդ քո ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 25. Անդ։ "Երանելւոյն Տիմաւթեայ Երիցու՝ Ի սուրբ կոյսն աստուածածին Եւ յողջոյնն Եղիսաբեթի։ Մի արդեւք վայրապար ինչ մայր ինքեան՝ մարմնանալ կամելով՝ կոչեաց զՄարիամ„ ևն։ - Վերջ Թղ. 66ա1։ Զի նորա են փառք և պատիւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 26. Անդ։ "Երանելւոյն Պրոկղի Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսապետի Ի նստելն Նեստորի ի մեծ եկեղեցւոջն ի Կոստանդնուպաւլիս, թէ աստուածածին է սուրբ կոյսն Մարիամ։ Եւ ծնեալն ի նմանէ ոչ աստուած մերկ և ոչ մարդ սոսկ, այլ Եմմանուէլ աստուած և մարդ՝ ներմիացեալ՝ առանց խառնակութեան, առանց փոփոխութեան մի տէր յիսուս քրիստոս։ Կուսական տաւնս այս, եղբարք, զլեզուս մեր ի բարեբանութիւն կոչէ„ ևն։ - Վերջ Թղ. 68բ1։ "Ի յիսուս քրիստոս ի տէր մեր՝ ընդ որում հաւր և հոգւոյն սրբոյ փառք, իշխանութիւն և պատիւ յաւիտեանս յաւիտենից„։ 27. Անդ։ "Երանելւոյն Պետրոսի Սիւնեաց եպիսկոպոսի Ի գովեստ սուրբ աստուածածնին ըստ յորջորջման նորին Եւ ի գրոց սրբոց լուծմունք նոցունց հոգևոր իմաստիւք։ Բազմութիւնք քրիստոսասէր ժողովոց, արարէք զաւրս զայս տաւն նորասքանչ ուրախութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 70բ1։ "Եւ ժառանգել զանդ. երանութիւնսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում ամենայն փառք, պատիւ և զաւրութիւն յաւիտեանս ամէն„։ 28. Թղ. 70բ2-71ա1։ "Վեցերորդ աւուր. Երանելոյն Հիպողիտեա Բոստրացոյ՝ Ի Մեկնութենէ աւետարանին որ ըստ Յոհաննու Ի յարութիւնն Ղազարու։ Զոր աւրինակ մայր որդեսէր տայ զստինսն ցմանուկն„ ևն։ Վերջ Թղ. 72բ1։ "Որում յարութեան և մեք արժանասցուք չնորհաւքն քրիստոսի աստուծոյ մերոյ, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Ճառիս յունարէնը կը պակսի)։ 29. Անդ։ "Երանելւոյն Աբբա Եփրեմի ասացեալ Ի ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Որ էրն ի սկզբանէ առ աստուած, աստուած բանն, կենդանի„ ևն։ - Վերջ Թղ. 77ա1։ "Ընդ որում հաւր և հոգւոյն սրբոյ փառք, իշխանութիւն և պատիւ յաւիտեանս յաւիտենից„։ 30. Անդ։ "Ի վարդապետութենէ սրբոյն Գրիգորի Հայոց Լուսաւորչի։ Եւ յղացեալ այնուհետև ի հոգւոյն սրբոյ շնորհագիւտ կուսին„ ևն։ - Վերջ Թղ. 78ա1։ "Փառաւորելով զհայր և զորդի և զսուրբ հոգին որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ (Տես Ագթ.)։ 31. Անդ։ "Սրբոյն Աթանասի Աղեքսանդրու հայրապետին ասացեալ Ի սուրբ կոյսն Մարիամ։ Անճառելի խորհուրդ որ ի ձեռն ամենասուրբ կուսին երևեցաւ ազգի մարդկան„ ևն։ - Վերջ Թղ. 79ա2։ "Ի փառս և ի գովութիւն ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 32. Անդ։ "Երանելւոյն Գրիգորի Նիւսացւոյ Յիններանութեանց գրոց։ Այն ինչ խորհեսցի ասէ ի ձեզ որ և ի քրիստոս յիսուս„ ևն։ - Վերջ Թղ. 79բ1։ "Զդահճացն ձեռս ոչ ի բաց մղէ. առ այս քեզ աւրինակ խոնարհութեան„։ 33. Անդ։ "Գրիգորի Աստուածաբանի Ի Յաղթեցայ գրոց։ Զայս մեզ դաստիարակեն աւրէնքն„ ևն։ - Վերջ Թղ. 80ա1։ "Որ և զմեզ ընդ ինքեան յարուսցէ քրիստոս աստուած մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս. ա34. Անդ։ "Գրիգորի Սքանչելագործի ասացեալ (Ի ծնունդն տեառն)։ Բանն աստուած յերկրի երևեցաւ և ընդ մարդկան շրջեցաւ, ևն։ - Վերջ 80բ1։ "Որում և մեք արժանասցուք քրիստոսիւ յիսուսիւ տէրամբ մերով. որում փառք յաւիտեանս յաւիտենից ա35. Անդ։ "Սրբոյն Աթանասի Աղեքսանդրու հայրապետին Ի ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Արդ եղեալ ի վեցերորդում աւուրն Ադամ, ի վեցհազարեան դարուն կուսական ծնունդն„ ևն։ - Վերջ Թղ. 81ա2։ 36. Անդ։ "Երանելւոյն Գրիգորի Սքանչելագործի ներբողեան Ի սուրբ կոյսն Մարիամ աստուածածին։ Անքննին ի մարդկանէ, անճառելի բան„ ևն։ - Թղ. 82բ2։ "Եւ գըտցուք զողորմութիւն առհասարակ ի քրիստոսէ աստուծոյ մերմէ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 37. Անդ։ "Եւթներորդ աւուրն. Երանելւոյն Անթիպատրոսի Բոստրացւոց եպիսկո պոսի խաւսք Ի ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Պարտապանութեան իմոյ գիր, թագաւորական գիր„ ևն։ - Վերջ Թղ. 85ա2։ "Առցուք ոչ հրաման, այլ զնոյն ինքն զանդամսն քրիստցսի, որ է աւրհնեալ յաւիտեանս ա38. Անդ։ "Երանելւոյն Պրոկղի Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսի ներբողեան Ի սուրբ կոյսն Մարիամ աստուածածինն։ Արդարութեան ծագեաց այսաւր արեգակն, և որ յառաջագոյն ծագեալն է՝ ծագեաց„ ևն։ - Վերջ Թղ. 86բ2։ "Մատուցանել պատարագս խորհըրդականս քրիստոսի աստուծոյ մերոյ, որում փառք յաւիտեանս ամէն„։ 39. Անդ։ "Երանելւոյն Թէոդորոսի Անկիւրիու եպիսկոպոսի ասացեալ՝ Ի ծնունդն քրիստոսի փրկչին մերոյ. Որ ընթերցեալ եղև ի ժողովն Եփեսոսի։ Պայծառ առաջիկայ տաւնիս ստորադրութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 104ա1։ "Յառաւաւտիս յայսմ հաւրն քում փառաբանութիւն, եւ քեզ անդադար աւրհնութիւն, և սրբոյ հոգւոյն երկրպագութիւն այժմ և յաւիտեանս յաւիտենից„։ 40. Անդ։ "Երանելւոյն Զաքարիայի հայոց կաթողիկոսի՝ Ի մկրտութիւնն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Մակագրէ մեծն Ղուկաս ի հինգետասաներորդի ամի Տիբերեայ կայսեր„ ևն։ - Վերջ Թղ. 106ա1։ "Ի փառս ամենակալին աստուծոյ, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 41. Անդ։ "Յունուարի ԺԱ. Պետրոսի հայրապետին և Աբիսողոմայ սարկաւագին. Երանելւոյն Եւսեբեա ժամանակագրի՝ Յեկեղեցական պատմութենէ, յութերորդ դպրութենէն։ Բայց յիշատակել զամենեսեան յականէ յանուանէ երկայնէ պատմութիւնս„ ևն։ Վերջ Թղ. 106բ2։ "Զի պիտոյ են այնոցիկ որ ընթեռնուն զայս պատմութիւն„։ 42. Անդ։ "Վկայութիւն Պետրոսի Աղեքսանդրու հայրապետին. Նորին Եւսեբեայ ասացեալ։ Ի ժամանակս թագաւորութեանն Դեոկղիտիանոսի կայսեր Հռոմայեցւոց„ ևն։ Վերջ Թղ. 111բ2։ "Եւ մեծ համարձակութիւն առ ամենեցունց տէրն և աստուած մեր յիսուս քրիստոս, ընդ որում հաւրև սուրբ հոգւոյն փառք, իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւ՛„։ 43. Անդ։ "Յայլմէ պատմութենէ վկայութիւն Պետրոսի հայրապետի և Աբիսողոմա Սարկաւագին։ Առաւել քան զպատմութիւնս է հանդէսք սրբոցն„ ևն։ - Վերջ Թղ. 112բ։ "Եւ ընդ ամենայն սուրբս փառաւորեսցեն զամենասուրբ զերրորդութիւնն այժմ և միշտ և յաւի„։ 44. Անդ։ "Յունուարի ԺԷ. Յիշատակ է սրբոյն Անտովնի անապատականի. Երանելւոյն Եւսեբէ ժամանակագրի Յեկեղեցական պատմութենէն, ի չորրորդ դպրութենէն։ Այպէս իսկ հաստատեցաւ ժողովն հաւատացելոց արանց և կանանց„ ևն։ - Վերջ Թղ. 114ա2։ "Եւ կերակուր նոցա հաց և աղ, և զոպա։ Ի փառս քրիստոսի որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։։ Եւսեբիոսի Եկեղ. Պաամ. Դ. Դպրութեան մէջ այսպիսի բան չկայ և ոչ իսկ կրնար ըլլալ։ Փիլոնէն (հմմտ. տպգ. Վենետկոյ 1892, Ճառ Ա. եր. 24-32) առնուած է, և է նկարագիր Յեսեանց աղանդաւոր իմաստասիրաց, զոր հաւաքողն ըստ քմաց Անտոն անապատականի խորագրած է. ուր սակայն և ոչ իսկ յիշատակութեան մը կը հանդիպինք Անտոնի։ 45. Անդ։ "Սրբոյն Յովհաննու ոսկէբերանի՝ Ի Տիմոթեայ թղթոյն մեկնութենէ։ Եթէ զհիւրս ընկալեալ իցէ„ ևն։ - Վերջ Թղ. 115բ1։ "Պատմութիւն վարուց երանելւոյն Անտովնի անապատականի։ Բարւոք է նախանձ դնել ընդ միայնակեացս Եգւպտոսի„ ևն։ Վերջ Թղ. 118բ2։ "Բայց նա ըստ սովորութեան իւրում՝ առանձինն ամփոփեալ ի վանս իւրում, յաւելոյր ի վարս իւր„։ 46. Անդ. (իբր շար.) "Ի Նոյն Պատմութենէ վասն հանգստեան երանելւոյն Անտովնի։ Զաւրավարի ուրումն բազմաւք աղաչեցեալ զերանելին Անտովնսիոս„ ևն։ - Վերջ Թղ. 120բ2։ "Եւ յիշատակաւք նորա մխիթարեին՝ ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս յաւիտ"„։ Այս և նախորդն ի միասին տպուած են Սըրբոյն Աթանասի գործոց վենեակեան հրատարակութեան մէջ (եր. 533-614)։ Սակայն օրինակս մեծապէս կը տարբերի տպագրէն։ 47. Անդ։ "Թուիթ Սերեպիոնի սուրբ հաւրն առ աշակերտսն սրբոյն Անտովնի։ Մեծ բարեխաւս կորոյս աշխարհ„ ևն։ - Վերջ Թղ. 121բ2։ "Զաղաւթս սրբոյն բարեխաւս առնելով առ աստուած ի ձեռն յիսուսի քրիստոսի տեառն մերոյ, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 48. Անդ։ "Յունուարի ԺԹ. Յիշատակ է թագաւորին Թէոդոսի. Ի ժամանակագրութենէ պատմութեանց Սոկրատեայ երանելւոյ՝ Վասն Մեծին Թէոդոսի և նորին վարուց։ Իսկ Վաղէս ըստ արժանի իւրոյ չարութեանն հրկէզ եղեալ ի յԱդրիանուպաւլիս սատակեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 124բ2։ "Եւ ի մէջ գիշերի աւանդեաց զհոգին՝ մեծ և բարեպաշտն ի թագաւորս Թէոդոս՝ ի յունուարի ամսեան՝ ի ԺԹ։ Կացեալ ամս վաթսուն, թագաւորեալ ամս տասնևվեց, ի փառս ամենասուրբ երրորդութեանն, յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 49. Անդ։ "Պատմութիւն վկայութեան, սուրբ մանկանցն եւթանեցունց որք յԵփեսոս ննջեցին յՈքղոս լերինն Եւ յարեան յաւուրս Թէոդոսի մեծի։ Ամենեցունց տէրն և արարիչն որ գիտէ զվերջինսն և զառաջինսն„ ևն։ - Վերջ Թղ. 129ա2։ "Տաւն մեծ կատարեալ զաւրն զայն որպէս և վայելէր սրբոցն, ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Յունարէն վեց խմբագրութիւններու սկիզբն և վերջը տարբեր են հայէն։ Ասորերէն Ա. խմբագրութիւնը - (տես ###Ղ ՀՈ###Ա### Տ###Ա#Ա, III, 87-99 - համաձայն հայերէնին ունի "Պատմութիւն„)։ 50. Անդ։ "Ի Կայսերաց գրոց՝ վասն Թէոդոսի մեծի սուղ ինչ յիշատակ. Եւ ապա զկնի բովանդակ պատմութիւն Թէոդոսի փոքու և որ ինչ յաւուրս նորա գործեցան։ Թէոդոս մեծ որդի Գրատիանոսի, ամս ԺԷ„ ևն։ - Վերջ Թղ. 131բ2։ "Որ յետ Թէոդոսի փոքու ընկալաւ զթագաւորութիւնն„։ 51. Անդ։ "Տեառն աբրահամու Մամիկոնից եպիսկոպոսի՝ Առ Վաչագան արքայ Աղուանից. Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի որ եղև ի ժամանակս Թէոդոսի փոքու վասն ամպարշտին Նեստորի։ Արդ այս ինչ է զոր հանդերձեալս եմ պատմել„ ևն։ - Վերջ Թղ. 136բ2։ "Զեկեղեցիս աստուծոյ յարդարել ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Թուղթիս հրատարակութիւնն և անոր հեղինակի կենսագրութիւնը տես մեր Ուսումնասիրութիւնդ տպ. ի Վենետիկ 1899, համեմատութեամբ թըղ. թին Փիլոքսենի։ Թուղթիս հեղինակը մեծապէ։ օգտուած է (յատկապէս Մեծին Թէոդոսի վարուց նկարագրին մէջ) Սոկրատ Սկոլաստիկոսի ընդարձակ Պատմագրութենէն։ Ուշադրութեան արժանլ կէտ մ'ալ այս է, որ Սոկրատի պատմութենէն փոխառեալ նկարագրի շարաբանութիւնն և լեզուն՝ առ Աբրահամ եպիսկոպոսի, շատ աւելի ընտի, է և զերծ շատ մը յունաբանութիւններէ և աղաւաղութիւններէ, քան ինչ որ կը ներկայացնեն մեզ այսօր ընդարձակ Սոկրատի հայերէն նոր գրչագրերն և Մեսրոպ Վ. Տէր Մովսէսեանի հրատարակութիւնը։ Արդ՝ եթէ Մամիկոնէից եպիսկոպոսէն ետքը բարեփոխուած չէ Թէոդոսի նկարագրի լեզուն, նշան է թէ Սոկրատի ընդարձակ պատմութեան հին թարգմանութիւն մը իրօք եղած էր Գրիգոր Ձորոփորեցիէն և Փիլոն Տիրակացիէն յառաջ։ Հաւանօրէն Մ. Խորենացւոյն իսկ ծանօթ և ընտանի եղած էր այդ թարգմանութիւնը, դիտելով մանաւանդ որ Ս. Մեսրոբայ նկարագիրն առ Մովսիսի՝ մեծ ադերս ունի Թէոդոսի նկարագրին հետ։ 52. Թղ. 137ա1։ "Առաջաւորաց Պահոց բարեկենդանին՝ սրբոյն Բարսղի արքեպիսկոպոսին Կեսարիու Կապադովկեցւոյ։ Յաղագս պահոց։ Մխիթարեցէք ասէ քահանայքդ զժողովուրդդ„ ևն։ - Վերջ Թղ. 140ա2։ "Եւ հարսանեացն ուրախութեան քրիստոսիւ յիսուսիւ տերամբ մերով, որում փառք և զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ (Ճառս նշանակուած չէ առ Հ. Գ. Զարբհանալեանի)։ 53. Անդ։ "Երանելւոյն Յոհաննու Ոսկիբերանի Կոստանդնուպաւլսի հայրապետի ասացեալ. Յաղագս պահոց՝ յառաջ քան զմուտ պահոցն Եւ վասն Յովաննու։ Երևելի և վայելուշ է տաւնս և վերագոյն և բարձրագոյն ևն։ - Վերջ Թղ. 145ա2։ 54. Թղ. 145բ1։ "Ուրբաթու Առաջաւորաց պահոցն՝ Երանելւոյն Աբբա Եփրեմի Խորին ասորւոյ ասացեալ. Վասն ապաշխարութեան, և վասն Նինուէացւոցն։ Ահա հասեալ հրաման ի տեառնէ առ Յովնան„ ևն։ - Վերջ Թղ. 151ա2։ "Եւ փառք ամենասուրբ երրորդութեանն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 55. Թղ. 151ա2-151բ1։ "Երանելւոյն Գեննադայ եպիսկոպոսի ասացեալ. Յաղագս պահոց և ի Նինուէացիսն։ Այսպէս ասէ մարգարէն Դաւիթ. Այս դուռն տեառն է„ ևն։ Վերջ Թղ. 153բ1։ "Տալով զյաղթութիւն թագաւորաց և իշխանաց մերոց, զի նորա է պատիւ և զաւրութիւն և փառք յաւիտեանս„։ (Յոյնը կը պակսի)։ 56. Անդ։ "Անանիայի վարդապետի (ստ. լուս. Թղ. 156բ, 157ա. "Անանիա վարդապետի Նարեկացւոյ„ ասացեալ՝ Ի խորհուրդ Յովնանու մարգարէի։ Յաղագս Յովնանու հակիրճ և համառաւտ բանիւք անցցուք„ ևն։ - Վերջ Թղ. 158բ1։ "Զի միաբանութեամբ ի մի բերան փառաւորեսցեն զհայր և զորդի և զսուրբ հոգի, այժմ և միշտ և յաւիտեանս յաւի„։ (Հմմտ. Անանիա թարգմանիչ ևն, Ուսմ. Հ. Բ. Սարգիսեան, տպ. ի Վենետիկ 1899, եր. 1-15։ Ճառիս և Եփրեմի (§ 54.) ճառին միջև շատ նմանութիւններ 57. Անդ։ "Ի մեծի աւուր գալստեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի ի տաճարն քառասնաւրեայ. սրբոյն Բարսղի եպիսկոպոսի Կեսարու Կապպադովկեցոյ ասացեալ։ Զամենայն տաւնախմբութիւնս պարտ է մեզ կատարել սաղմոսիւք և աւրհնութեամբ և դրութեամբ ընթերցուածոց որ ինչ խորհրդոյն„ ևն։ - Վերջ Թղ. 165բ2։ 58. Անդ։ "Երանելւոյն Յոհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսապետի՝ Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Եւ ժողովեալ զամենայն քահանայապետսն Հերովդէս„ ևն։ - Վերջ Թղ. 166ա2։ "Եւ հրեշտակացն և հովուացն որ ամենայնիւ բաւական են տալ պատճառս իրացն հաստատութեան„։ 59. Թղ. 166ա2։ "Նորին տեառն Յոհաննու. Ի Մեկնութենէ Եսայեայ մարգարէի։ Տէր ո՛ հաւատաց լրոյ մերում„։ ևն։ - Վերջ Թղ. 167ա2։ "Եւ յայտնեցաւ լոյս հեթանոսաց, և փառք ժողովրդեան իւրում Իսրայէլի„։ 60. Անդ։ "Տեառն Գրիգորի՝ Արծրունեաց եպիսկոպոսի. Թուղթ յԵրուսաղէմէ ի Հայս, վասն զգուշութեան Տեառնընդառաջի տաւնին։ Ի ժամանակս Յուստիանոսի կայսեր, յերեսներորդի երկրորդի ամի թագաւորութեան նորա՝ էր խաղաղութիւն յԵրուսաղէմ և յամենայն եկեղեցիս աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 168բ1։ "Ընդ ճշմարիտ ուղղադաւանսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք այժմ և միշտ և յա՛„։ 61. Թղ. 168բ2։ "Սրբոյն Բարսղի՝ Ի մեկնութենէն Զաքարիայ մարգարէի։ Զարթիր սուր ի վերայ հովուի իմոյ, ասէ տէր ամենակալ։ Սուր աստ յայտնեալ ասեմք իբրև աւրինակաւ սուսերի„ ևն։ - Վերջ Անդ։ "Խաչեալ տեսանելով զառ յինքենէ ծնեալն ըստ մարմնոյ„։ - Անդ։ "Նորին։ Նոր է մեզ տաւնս, և պարս հրեշտակաց յարդարէ„ ևն։ - Վերջ Թղ. 169ա1։ "Եւ փոխելով փառաց ի փառս ի քրիստոս յիսուս ի տէրմեր, որում փառք„։ Անդ. Կը յաջորդեն - նոյն նիւթի վրայ հետևեալ Հարց հատուածներն։ 1. "Երանելւոյն Տիմոթի Երիցու։ Զայս որդի Դաւթի ընկալա։ Սիմէոն„ ևն։ - 2, "Սրբոյն Կիւրղի Երուսաղեմի հայրապետի ասացեալ։ Անարատ և առանց աղտեղութեան է ծնունդն Էմմանուէլի„են։ - Վերջ Թղ. 169ա2։ - 3. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Աղեքսանդրու հայրապետին՝ Ի Մեկնութենէ Զալ քարիայ մարգարէի։ Յաւուր յայնմիկ ասէ տէր, են։ - Վերջ Թղ. 169բ1, "Եւ կանգնեցան որք ի հեթանոսաց են հաւատացեալք„։ 62. Անդ։ "Երանելւոյն Գրիգորի Նիւսեայ եպիսկոպոսի՝ Յերգերգոց մեկնութենէն։ Եկեսցէ հովանի վիմին մերձ ի նախապարիսպն։ Ասացեալս այսպիսի ինչ է„ ևն։ - Վերջ Թղ. 170ա1։ "Յաղագս այսորիկ ընկալաւ զպաղատանս հարսինն, զիրաւացի լեալ սուրբ փեսային. նմա փառք յաւիտեանս յաւիտենից„։ (Հատուածս նշանակուած չէ առ Հ. Զարբհանալեանի)։ 63. Անդ։ "Ի յիշատակի ճշմարիտ հաւատով ի քրիստոս ննջեցելոց. Երանելւոյն Գրիգորի Նիւսեայ եպիսկոպոսի ասացեալ. Վասն յարութեան մեռելոց։ Այլ թերևս ոք առ լուծեալ և քակտեալ մարմինս հայելով և առ չափ իւրոյ զաւրութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 173ա2։ "Այլ աստուծոյ զաւրութեանն հաւատասցուք կար գոլ զամենայն. զի նորա փառք և զաւրութիւն յաւիտեանս. ամէն„։ 64. Անդ։ "Երանելւոյն Եպիփանու Կիպրացւոյ եպիսկոպոսի՝ Ի Պարունակաց գրոց վասն յարութեան մեռելոց։ Եւ արդ զանշարժ խոստովանութիւնն որ յաւրինաց և ի մարգարէից, և յաւետարանչացն և յառաքելոցն„ ևն։ - Վերջ Թղ. 175ա1։ "Եւ հաւատասցուք եթէ գոյ յարութիւն հոգւոց և մարմնոց. և նովին հատուցմունք ի փրկչէն մերմէ յիսուսէ քրիստոսէ, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս„։ 65. Անդ։ "Երանելւոյն Յոհաննու Ոսկիբերանի Կոստանդնուպաւլսի հայրապետի՝ ի Թեսաղոնիկեցւոց թղթոյն մեկնութենէ։ Ո՞չ կամիմք եղբարք եթէ տգէտք իցէք վասն ննջեցելոց„ ևն։ - Վերջ Թղ. 176ա2։ 66. Անդ։ "Յաղագս յարութեան մեռելոց. Ի վարդապետութենէ սրբոյն Գրիգորի Հայոց Լուսաւորչի։ Եղեն փող առաքեալքն ժամատուք տիեզերաց„ ևն։ - Վերջ Թղ. 178բ2։ "Եւ ըստ գործոց ընդունել զիւրաքանչիւր վաստակոց զսերմանեացն զպտուղ ի յաւիտենական ուրախութիւնսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ 67. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկիբերանի Ի Թեսաղոնիկեցւոց թղթոյն մեկնութենէ։ Զայս ասեմք տեառն բանիւ, եթէ մեք որ կենդանիքս եմք մնացեալ„ ևն։ - Վերջ Թղ. 68. Անդ։ "Երանելւոյն Արբայ Եփեմի Խորին ասորւոյ՝ Ի յարութիւն մեռելոց, Մի ոք անհաւատասցի վասն յաւիտենական կենացն„ ևն։ - Վերջ Թղ. 181բ2։ "Որում և մեք արժանասցուք շնորհաւքն քրիստոսի աստուծոյ մերոյ, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք յաւ՛„։ 69. Անդ։ "Տեառն Յոհաննու ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Վասն այսորիկ և դուք եղերուք պատրաստք„ ևն։ Վերջ Թղ. 182բ1։ "Եւ եղիցուք որդիք արքայութեան երկնից՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւ՛։ 70. Անդ։ "Երանելւոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետի ասացեալ՝ Վասն յարութեան մեռելոց։ Արմատ ամենայն բարեգործութեանց է յոյսն յարութեան„ ևն։ - Վերջ Թղ. 184ա1։ Զի երկնից արքայութեան արժանի լիցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 71. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Աղեքսանդրացոյ ասացեալ (Յաղագս ննջեցելոցն)։ Քանզի յորժամ զպատարագն մատուցանեմք, յիշեմք ի քրիստոս զննջեցեալսն„ ևն։ - Վերջ Թղ. 184ա2։ "Եւ զքրիստոսի զենումն վասն ամենայն տիեզերաց մատուցանեմք հաւր, վասն քաւութեան և թողութեան յանցանաց նոցա„։ 72. Անդ։ "Երանելւոյն Յոհաննու Ոսկիբերանի Կոստանտնուպաւլսի եպիսկոպոսապե տի՝ Ի Գաղատացւոց թղթոյն Մեկնութենէ։ Այլ զբարիս գործել մի ձանձրասցուք„ ևն։ Վերջ Թղ. 185ա2։ "Եւ ողորմութիւն տեառն ի վերայ արարածոց իւրոց. նմա փառք յաւիտեանս ամէն„։ 73. Անդ։ "Թուղթ Աթանասի եպիսկոպոսին Աղեքսանդրու՝ առ Յուստինէ՝ յԱփրիկէ։ Ես այսպէս կարծէի՝ եթէ աղանդն Եղկեսացւոց ի վաղուց հետէ շիջեալ խափանեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 185բ1։ "Միայն թէ մեք ջերմութեամբ մատչիցիմք և աղաչիցեմք զամբաւ մարդասիրութիւնն աստուծոյ„։ 74. Անդ։ "Բարսղի Կեսարու՝ Առ Տերենտիոս ստրատելատ՝ Վասն մահուան դստերացն։ Եւ արդ առ քեզ են բանք իմ, ով քաջ և առաքինի հասակդ„ ևն։ - Վերջ Թղ. 155բ2։ "Որպէս Յովբ զիւր որդիսն ի ձեռն ողջակիզացն սրբէր, նոյնպէս և դու ի ձեռն քրիստոսի զենմանն, 75. Անդ։ "Գրիգորի Աստուածաբանի՝ Առ Կեսարոս։ Հաւանիմ իմաստնոյն՝ եթէ հոգի ամենայն բարի և աստուածասէր՝ յորժամ ի կապակցէն իւրմէ արձակեսցի„ ևն։ - Վերջ Թղ. 186ա1։ "Եւ նորին աղագաւ փափագէ և փութա ի լուծումն„։ 76. Անդ։ "Նորին Գրիգորի Աստուածաբանի՝ Ի մահ Մաքսիմոսի ուսումնակցին իւրոյ։ Ով բարեկամ սերելի և մերձաւոր հոգւոյ իմոյ„ ևն։ - Վերջ Թղ. 186ա2։ "Ապա որչափ ևս առաւել ի քրիստոս ննջեցեալքն վայելեսցեն ի նորա մարդասիրութիւնն, ի ձեռն զենմանն քրիստոսի որ է աւրհնեալ յաւիտեանս„։ 77. Անդ։ "Սրբոյն Եփրեմի խորին ասորոյ ասացեալ (Վասն ննջեցելոց)։ Մի առաքէք զյուսահատութիւն ձեր առ դատաւորն„ ևն։ - Վերջ Թղ. 187ա2։ "Զի խառնեալ են կաքաւք պարուց նոցա (ի) խրատս նոցա„։ 78. Անդ։ "Ի Կտակէն Եփրեմի։ Արդ մերձեցարուք առ իս եղբարք„ ևն։ - Վերջ Անդ։ Այսոքիկ եղիցին մխիթարութիւն և հանգիստ„։ 79. Անդ։ "Երանելւոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Վասն չսգալոյ զվախճանեալսն, մանաւանդ որ տղայք անարատք թողին զայս կենցաղս։ Բեր այսուհետև մանաւանդ քան զյառաջագունիցն փութաբար վարդապետութեամբ մտցուք ի ներքս„ ևն։ - Վերջ Թղ. 189ա1։ "Վասն զի աստուծոյ մարդասիրութեանն վայելէ փառք յաւիտեանս յաւիտեն„։ (Այս և յաջորդքն տես Յովհ. Մանդ. Ճառք)։ 80. Անդ։ "Նորին Յոհաննու Ոսկիբերանի՝ Ի նոյն խորհուրդ։ Քրիստոս էառ, երկըրպագեսցուք. ստեղծիչն վերստին ստեղծ, մի տրտնջեսցուք„ ևն։ - Վերջ Թղ. 191ա1։ "Արժանի լիցուք ողորմութիւն գտանել ի նըմանէ, և գոհանալով փառաւորել զհայր և ղորդի և զսուրբ հոգին այժմ և միշտ և 81. Անդ։ "Նորին Յոհաննու Ոսկիբերանի՝ Վասն այնոցիկ որք տղայք վախճանեցան։ Այսմիկ հոգ տանել կարևոր է. զայս խորհել ի տուէ և ի գիշերի բարւոք է„ ևն։ - Վերջ Թղ. 192ա2։ "Տէր ետ և տէր առ որպէս նմա կամք եղեն. եւ եզիցի անուն տեառն աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 82. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկիբերանի՝ Ի Կորնթացւոց թղթոյն յորդորակ։ Աղէ ասա ինձ, ով կին դու, զի՞ ճչես և ողողանիս ի վերայ առն քո„ ևն։ - Վերջ Թղ. 192բ2։ "Եւ նովաւ ժառանգեմք զարքայութիւն երկնից. և նմա փառք յաւիտեանս„։ 83. Անդ։ "Տեառն Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի՝ առ Վաչագան Աղուանից արքայ. Վասն գիտութեան։ Միտ դիր սիրելի, զի եթէ տգիտութիւն առ գիտութեամբ ասիցէ ոք առ բան„ ևն։ - Վերջ Թղ. 193ա1։ "Եւ մեղաց թողութիւն հաւատասցուք առնուլ յուսով ննջեցելոցն, որք ի կենդանութեան վասն նոցա խնդրեն„։ 84. Անդ։ "Թադէոսի սուրբ առաքելոյն՝ Վասն յարութեան մեռելոց։ Ոգիք ամենայն մարդկան՝ որ ելանեն աստի՝ ոչ մեռանին, այլ կան և մնան կենդանիք, օթևանք և բնակութիւն ունելով ի հանգստեան„ ևն։ - Վերջ Թղ. 193ա2։ "Որոց լեզու չիցէ որ ասիցէ ցընկեր իւր՝ եթէ ընթերցիր ինձ զայս գիր, վասն զի մի ուսումն և մի դպրութիւն թագաւորէ ի վերայ մարդկան. զի այժմ պատճառեն զանգիտութիւն„ (Հմմտ. Թ. 210. § 10. Թղ. 85. Անդ։ "Ի Մակաբայեցւոց գրոց։ Յայնմ ժամանակի գունդն Մակաբայեցւոց ամենայն զաւրաւքն զաստուած յաւգնականութիւն կոչեալ„ ևն։ - Վերջ Թղ. 193բ2։ "Զի հայր զմիածին որդին իւր առաքեաց յաշխարհ, զի փրկեսցէ զորդիս մարդկան ի ձեռն ճշմարիտ մարմնոյ և արեան իւրոյ, զոր վասն մեր ենեն ի վելոյ երկական գուին„ Հինգ տող վերջաբանս՝ որ կը յարի իրր շարունակութիւն Բ. Մակ. ԺԲ. 43տան, տպագրի մէջ կը պակսի։ Յոյժ հետաքրքրական է, զի բոլորովին քրիստոնէական է, - այնու մանաւանդ որ բնագիրն առանց մեկնութեան մէջ բերուած է, Հաւաբողէն արդեօք յաւելցուած է, եթէ արդիւնք է՝ մեզ անյայտ թարգմանութեան մը քննութեան արժանի կէտ մ'է 86. Թղ. 198բ2։ "Սահակայ հայոց հայրապետի։ Վասն այսորիկ առհասարակ ի քրիստոս հաւատացեալք ապաւէն ապաստանի ունին զսուրբ եկեղեցի„ ևն։ - Վերջ Անդ։ "Զի արդարև պայծառութիւն կազմեալ է հոգւոց և մարմնոց ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս յաւի„։ Սոյն ճառէն կը պակսին 12 թուղթք, և յաւարտ որոց, այն է Թղ. 206, կայ անանուն ճառի մը մնացորդն, ի վերայ երկուց բնութեանց Քրիստոսի, այսպէս. "զոր ինչ եւ խնդրեաց, տասն թղթով, և տասն պատասխանեաւք„ ևն։ - Վերջ Անդ։ "Գալոց է նովին մարմնովն պսակել զուղղափառ ժողովուրդս քրիստոս աստուած մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս„։ Հաւանօրէն կամ Ն. Շնորհալւոյ կամ Գր. Տղայի և կամ Զաքարիայի կաթողիկոսի թղթոյն մասն է, գրուած առ Յոյնս։ ըստ որում ցոյց կու տան հետևեալ բացատրութիւնքն. "Եւ ցանկացող կապակցութեան սիրոյ, և ծառայական հարկատրութեան առ բարեպազտ թա գաւորդ և առ սուրի հայրապետր հաւատոր ցուցանեկր 87. Թղ. 206բ1։ "Բուն բարեկենդանին կիւրակէին որ ի մուտ Աղուհայից պահոցն. Սրբոյն Բարսղի Կեսարու Կապադովկեցւոց հայրապետին ասացեալ. Յաղագս պահոցն։ Փողեցէք ասէ ի նոր ամսեան փողով, ի բարենշան աւուր տաւնի մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 211ա2։ "Եւ ի հանդերձեալ յաւիտենին հատուցման տենչալեացն մեզ յարդարադատութեանն քրիստոսի, վի նմա փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ 88. Անդ։ "Երանելոյ Յոհաննու Ոսկիբերանի Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսապետի Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Զգոյշ լերուք ողորմութեան ձերում, մի առնել առաջի մարդկան„ ևն։ - Վերջ Թղ. 217բ1։ "Միանգամայն և հոգւոյն սրբոյ վայելեն փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից.„։ 89. Անդ։ "Երանելւոյն Թէոփիլոսի աշակերտին Յոհաննու Ոսկիբերանի ասացեալ՝ Յաղագս պահոց և ապաշխարութեան։ Պարտ է այսուհետև, ով որդիք վերին սիովնի„ ևն։ Վերջ Թղ. 220ա2։ "Որով արժանի լինիցիք ժառանգել զպատրաստեալ բարութիւնս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 90. Անդ։ "Ի յիշատակի սուրբ և փառաւորեալ վկային քրիստոսի սրբոյն Թէոդորոսի (Դորոթէոս ի բնագրին) զաւրավարի՝ Երանելւոյն Եւսեբէ ժամանակագրի՝ Յեկեղեցական պատմութենէ, յութերորդ Դպրութենէն։ Արդ ի ժամանակի իբրև զաւրագլուխն այն որ էր յայնմ ժամանակի„ ևն։ - Վերջ Թղ. 221ա2։ "փոխանակեցին զայս կեանս և զպսակն յաղթութեան ընկալան ի քրիստոսէ, որում փառք յաւիտեանս„։ 91. "Անդ։ Պատմութիւն Թէողորոսի ծնընդեան և սննդեանն։ Ի ժամանակին յորում մակեդոնացին Աղեքսանդրոս փիլիպպեան բազմաբիւրաւք աստուածութեամբն տիեզերակալեաց„ ևն։ - Վերջ Թղ. 222ա2։ "Զի յայտնի որպէս զնայն կալցին զհաւատս ի միտս հաստատ. ընդ որում փառք յաւիտեանս„։ 92 .Թղ. 222բ1։ "Վկայաբանութիւն սըրբոյն Թէոդորոսի զաւրավարին և վկային քրիստոսի։ Ընդ ժամանակս թագաւորութեանն Մաքսիմիանոսի էր հալածումն մեծ քրիստոնէիցն„ ևն։ - Վերջ Թղ. 223բ1։ "Եւ կատարեալ զյիշատակ վկային ամենայն հաւատացելովք ի փառս և ի գովութիւն ամենասուրբ երրորդութեանն այժմ և միշտ և յաւ„։ 93. Թղ. 224ա1։ "Սրբոյ հաւրն մերոյ Նեքտառեայ՝ արքեպիսկոպոսի Կոստանդնուպաւլսի՝ խաւսք Յաղագս սուրբ և ճգնազգեաց վկային, Թէոդորոսի զոր յառաջնումն շաբաթու քառասնորդացն տաւնեն ամենայն հաւատացեալք։ Յառաջնումն տարոջն Յուլիանոս մինչդեռ նորընծայ էր ի թագաւորութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 226ա1։ "Ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք պատիւ և երկրպագութիւն այժմ և միշտ և յաւ՛„։ 94. Անդ։ "Երկրորդ կիւրակեի Աղուհացիցն՝ Երանելւոյն Սևերիանոսի եպիսկոպոսի Յաւետարանին մեկնութենէն որ ըստ Ղուկայ։ Այր մի իջանէր յԵրուսաղէմէ յԵրիքով„ ևն։ - Վերջ Թղ. 230ա2։ "Ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւի„։ 95. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկիբերանի Ի ձկնորսութիւնն Պետրոսի ասացեալ։ Յայնժամ վարդապետն բարեփառ, յորժամ աշակերտն դիւրահաւան„ ևն։ - Վերջ Թղ. 233բ2։ "Արդ սրբեա զմեզ տէր ի մեղաց մերոց և արժանացո ողորմութեան քում զամենայն հաւատացեալս ամենասուրբ երրորդութեանն. և քեզ փառք յաւիտեանս„։ 96. Անդ։ "Երանելւոյն Բարսղի արքեպիսկոպոսին Կեսարոյ Կապպադոկեցոյ. Հայեաց ի քեզ։ Բանիւ ետ մեզ զպէտսն, ստացաւղն մեր աստուած„ ևն։ - Վերջ Թղ. 238բ2։ "Արդ՝ հայեաց ի քեզ, որպէս զի հայեսցիս յաստուած, որում փառք յաւիտեանս յաւիտենից„։ 97. Անդ։ "Ի վարդապետութենէ սրբոյն Գրիգորի հայոց Լուսաւորչի՝ Կատարեալ ի տէր ամէնարուեստ պահոց։ Եւ քանզի զամենայն կարգաց չափ եդեալ է յամենակալ տեառնէն„ ևն։ - Վերջ Թղ. 241ա2։ "Ընդ որում հաւր և հոգւոյն սրբոյ փառք այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ 98. Թղ. 241բ։ "Ի յիշատակի սրբոյն Կիւրղի հայրապետին Երուսաղեմի՝ Երանելւոյ Եւսերէ ժամանակագրի՝ Յեկեղեցական պատմութենէ, ի հինգերորդ դպրութենէ։ Իսկ վասն եպիսկոպոսացն որ եղեն յԵրուսաղէմ, զժամանակսն նոցա գրով ուրեք ես ոչ գտի„ ևն։ Վերջ Անդ (բ)։ "Եւ վերջին ամենեցուն՝ հինգետասաներորդն՝ Յուդա։ Սոքա ամենեքեան եպիսկոպոսք Երուսաղեմի՝ յառաքելոց անտի, և յայն ժամանակս և ամենեքին եին ի թլփատութենէ անտի„։ 99. Անդ։ "Վարք սրբոյն Կիւրղի Երուսաղեմի հայրապետին։ Ի ժամանակս թագաւորելոյ մեծին Կոստանդիանոսի„ ևն։ - Վերջ Թղ. 244բ1։ "Եւ յանպատում փառսն փոխի և պատուի ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 100. Թղ. 244ա1-բ2։ "Վկայաբանութիւն սրբոյն Կիւրղի եպիսկոպոսին Երուսաղէմի Որ Յուդաս անուանեալն...ջ (եղծուած) Որ եգիտ զպատուական սուրբ ԽաչնյԵրուսաղէմ։ Միածին որդին և բանն աստուած, որ յառաջ քան զյաւիտեանս ի հաւրէ անճառապէս և առանց քննութեան„ ևն։ - Վերջ Թղ. 247բ2։ "Եւ ամենեքեան աւրհնէին զամենասուրբ զերրորդութիւնն. զի նմա վայելէ փառք և պատիւ յաւիտեանս յաւիտենից„։ (Յոյնն շատ կը տարբերի։ Ասորին տես. #####, ###### 0######### ######## ### ########### ## մ##### Ը###Ակ##, ##### ## ####### ########, I8 (1904) #. 87-95)։ 101. Անդ։ "Երրորդ կիւրակէին Աղուհացից՝ Երանելւոյն Տիտոսի Կեսարացւոց եպիսկոպոսի ասացեալ. Յաղագս տասն դրամին և կրտսեր որդւոյն։ Որք առակացն լսողք են՝ յայտ է թէ և մեկնութեանն փափագեն„ ևն։ - Վերջ Թղ. 252բ1։ "Զի և մեք ընդ նմին յարիցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ 102. Թղ. 252բ2։ "Նորին ասացեալ (Ի նոյն խորհուրդ)։ Տասն դրամաւք առակաւոր բանն՝ զթիւս տասն դասուց հրեշտակացն զեկուցանէ„ ևն։ - Վերջ Թղ. 253բ2։ "Ընդ որս և զմեզ արժանաւորեսցէ երկնային ուրախութեանցն ընդ ամենայն սուրբս իւր ի քրիստոս աստուած մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն„։ 103. Անդ։ "Սրբոյն Բարսղի Կեսարու Կապպադովկեցւոյ ասացեալ. Յաղադս ապաշխարութեան։ Որոց զապաշխարութիւնն բառնալ իշխեն„ ևն։ - Վերջ Թղ. 257ա1։ "Ածել ի մեզ զբարիսն քրիստոսիւ յիսուսիւ տերամբ մերով, որում միանգամայն հաւր և հոգւոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 104. Անդ։ "Երանելւոյն Յոհաննու ոսկիբերանի՝ Յաղագս որդւոյն անառակի։ Հանապաղ զաստուծոյ մարդասիրութիւնն պարտիմք քարոզել, եղբարք„ ևն։ - Վերջ Թղ. 260ա2։ "Շնորհ սփռեալ է՝ հոգևորական պատմուճանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ տուաւ մեզ, զի նորա են փառք և պատիւ յաւիտեանս ա105. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկիբերանի՝ Ի կինն մեղաւոր որ աւծ զոտսն տեառն իւղով։ Սովորութիւն է աշխարհական երաժըշտութեանց՝ փողով և քնարով և նոյն նմանեաւք զուարճացուցանել„ ևն։ - Վերջ Թղ. 262բ2։ "Որ ոք կամի մերձենալ և բախել զդըրունս նորա, համարձակ լիցի, և մի ի բացէ մնասցէ յարարչէն ամենեցուն, ի տեառնէ մերմէ յիսուսէ քրիստոսէ. որում փառք յաւիտեանս յաւիտ„։ 106. Թղ. 263ա1։ "Ի յիշատակի սրբոյն Յոհաննու եպիսկոպոսապետին Երուսաղէմի՝ Եբանելւոյն Եւսեբեայ ժամանակագրի Յեկեղեցական պատմութենէ, յերրորդ դպրութենէ։ Եկեսցուք այսուհետև յայս, եթէ յետ վկայութեանն Յակովբու„ ևն։ - Վերջ Անդ։ "Զի պատմէ Հեքսեպոս, եթէ Կղեոպպա եղբայր էր Յովսեփու„։ 107. Անդ։ "Ի նոյն գրոց՝ Վասն վըկայութեանն Շմաւոնի։ Յետ Ներոնեայ և Դոմետիանոսի, յաւուրս Տրայիանոսի„ ևն։ Վերջ Թղ. 264ա2։ "Որ յանուն ճշգրտեալ անուանեալ կոչիւր Պապիա, այրերկիւղած յաստուծոյ, որում փառք յաւ„։ 108. Անդ։ "Ի Նոյն գրոց՝ Յաղագս սքանչելեացն որ եղեն ի ձեռն Նարկեսեայ, ի չորրորդ դպրութենէն։ Այլ սքանչելիս բազումս իբրև ի տուչութենէ և ի կարգելոյ եղբարցն պատմեն վասն նորին Նարկիսեայ„ ևն։ Վերջ Թղ. 265ա2։ "Լինել ձեզ միաբանք և հաւասարք ի մի միտս և ի խորհուրդս, և այս այսպէս իսկ լեալ է„։ 109. Անդ։ "Յիշատակարան սրբոյն Յոհաննու Երուսաղէմի հայրապետին՝ ի վարուց սրբոյն Եպիփանու։ Գալով առ մեզ սարկաւագ ոմն յԵրուսաղէմէ՝ պատմեաց վասն Յոհաննու որ էր եպիսկոպոս Երուսաղէմի„ ևն։ - Վերջ Թղ. 266ա1։ "Իսկ Յոհաննէս խրատեալ և յանդիմանեալ յարդարոյն յայնմանէ, եղև այր սուրբ այնուհետև, և բժշկեալ և ըզգաստացեալ„։ 110. Անդ։ "Վարք սրրոյն Յոհաննու հայրապետին Եւ հանգիստ նորին՝ Որոյ անուն Ողորմած կոչիւր։ Երանելին Յոհաննէս՝ Եպիփանու աշակերտ էր։ Եւ տուեալ նմա կին, ծնաւ զաւակս„ ևն։ - Վերջ Թղ. 267ա։ "Եւ տարեալ եմոյծ զնա ընդ գեղեցիկ դուռն մեծապայծառ ապարանից, և է մեզ բարեխաւս առ քրիստոս, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ 111. Անդ։ "Զորրորդ կիւրակէին. Երանելւոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանտնուպաւլսի եպիսկոպոսապետի Խաւսք վարդապետութեան որ ի ժամ մեծի շարժմանն եղև։ Տեսէք զաստուծոյ զաւրութիւնն, տեսէք զաս տուծոյ մարդասիրութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 279բ1։ "Եւ գտանել զողորմութիւն ի դէպ ժամանակի ի քրիստոսէ յիսուսէ տեառնէ մերմէ, որում փառք պատիւ յաւիտեանս„։ 112. Թղ. 279բ2։ "Երանելւոյ Աբբա Եփրեմի Խորին ասորւոյ ասացեալ Յաղագս պահոց։ Ազդոյ և աւգտակար, և կարևոր է պահոց պնդութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 282բ1։ "Ժառանգել զանանց արքայութեանն զվայելչութիւնսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք և պատիւ յաւիտեանս յաւիտենից„։ (Հմմտ. Յոհ. Մանդակունւոյ Ճառք)։ 113. Անդ։ "Ի յիշատակի սրբոց քառասնիցն՝ Երանելւոյն Բարսղի արքեպիսկոպոսին Կեսարու Կապպադովկեցւոյ՝ Ի սուրբ քառասուն վկայս։ Մարտիրոսաց յիշատակ զի՞արդ արդեւք յագուրդ լինիցի մարտիրոսասիրին„ ևն։ - Վերջ Թղ. 286բ1։ "Զբարեպաշտութեան ամենեքեան կանգնեցին զնշան յաղթութեան ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում պատիւ և զաւրութիւն յաւիտեանս. ա114. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոց քառասնիցն, որք վկայեցին ի Սեբաստիա քաղաքի։ Ընդ ժամանակսն Լիկիանեայ թագաւորի էր հալածումն քրիստոնէից„ ևն։ - Վերջ Թղ. 289բ1։ "Եւ գանձս բարութեանց յերկինս ամբարեցին, փառաւորելով զհայր և զորդի և զսուրբ հոգին այժմ և՛„։ 115. Անդ։ "Հինգերորդ կիւրակեին. Երանելւոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսապետի՝ ասացեալ Ի փարիսեցին և ի մաքսաւորն։ Զփարիսեցին եւ զմաքսաւորն յիշեցաք յառաջագոյն. և երկուս կառս բանիւ լծակցեալ յառաքինութենէն և ի չարութենէն„ ևն։ - Վերջ Թղ. 291ա1։ "Եւ ընդ ճշմարիտ խոնարհսն արժանի լիցուք փառաւորել զամենասուրբ զերրորդութիւնն զհայր և զորդի և զսուրբ հոգին այժմ և միշտ և 116. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետին ասացեալ՝ Վասն ապաշխարութեան։ Չար, չար են մեղք, և անհնարին չար են ախտք հոգւոց„ ևն։ - Վերջ Թղ. 296ա2։ "Զարագործութեան նամակ որ զմէնջ գրեալ է, գործաւք բարեւք ջնջել մարթասցուք զաւրութեամբ միածնի որդւոյն աստուծոյ, զի նորա են պատիւ և փառք յաւիտեանս ամէն„։ (Ճառս յիշուած չէ առ Հ. Զարբհանալեանի)։ 117. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Աղեքսանդրու հայրապետին՝ Մեկնութիւն առակաց աւետարանին որ ըստ Ղուկայ։ Դատաւոր մի էր ի քաղաքի ուրեմն, յաստուծոյ ոչ երկնչէր„։ ևն։ - Վերջ Թղ. 298ա2։ "Որով կենացն յաւիտենականացն արժանասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ 118. Անդ։ "Երանելւոյն Աբբայ Եփրեմի Խորին ասորւոյ ասացեալ՝ Յաղագս ապաշխարութեան՝ ի պահս քառասնորդացն։ Ի շաւիղս փառաց քոց տէր ընթանան բանք իմ„ ևն։ -Վերջ Թղ. 302ա2։ "Եւ աւրհնեսցուք զայն՝ որ շնորհեաց մեզ զպատանս պահոց՝ ի պահ(տ)ել զվէրս մեր. և նմա փառք յաւիտեանս յաւիտ„։ 119. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդնուպաւլսի հայրապետի ասացեալ Ի Սերոբէսն և վասն ապաշխարութեան։ Եւ եղև յամին՝ յորում մեռաւ Ոզիա արքայ„։ ևն։ - Վերջ Թղ. 305բ1։ "Առաջի բեմին քրիստոսի, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտ„։ 120. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Գրիգորի հայոց Լուսաւորչի։ Յագաթանգեղայ պատմութենէն։ Յառաջին ամին Տրդատայ արքայութեանն հայոց մեծաց„ ևն։ Վերջ Թղ. 314բ1։ "Որում ամենայն փառք հասցէ հանդերձ հոգւովն սրբով, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Հմմտ. Ագաթ. տպդ. Վենետկոյ 1862, եր. 49112։ Նշանաւոր է ընդարձակ ճառս, նախ զի կը ներկայացնէ մեզ Ագաթանգեղայ առաջին գրքին Ե. գլխէն մինչև ԺԴ.րդը, տպագրութենէն ունեցած զգալի տարբերութիւններով. Բ. Տրդատայ վերջին հրովարտակի "Ողջ լերուք„ բառերէն ետքը կը յարէ. "Զայս այսպէս հրամայէր քաջ արանց արքայն Տրդատ. քանզի համարէր զնա առքա մայն մեռեալ. և զայն ո՛չ գիտէր եթէ նա առթեչոց է զթագաւորութիւն նորա մչտնջենաւորին և անմահ թագաւորին Քրիստոսի„ ևն, 12 տող հատուածը, որ տպագրին մէջ կը պակսի։ Եթէ հաւաքողէն յաւելցուած չէ այս հատուածս՝ կը նըպաստէ նախնեացմէ ակնարկուած ընդարձակ Ադաթանգեղոսի պատմութեան մը գոյութեան, որ կը կոչուէր նաև ի հնոց "Գիրք Գրիգորի„։ Տողերուս նմանը կայ նաև Մ. Խոր. սրբոյն Հռիփսի մեայ ներբողին մէջ։ 121. Անդ։ "Վեցերորդ կիւրակէին, Տեառն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսապետի ասացեալ Ի Զաքէոս մաքսաւորն։ Որք բարեացն են ցանկացողք, ոչ են հեռագոյն ի բարեացն ծարաւելոց„ ևն։ - Վերջ Թղ. 316բ1։ Եւ ի նոսին վայելել, շնորհաւքն և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք այժմ և„։ 122. Անդ։ "Նորին՝ Ի փորձանս աւրինականին Եւ ի պատասխանիսն քրիստոսի. Առ ի սիրեսցես զտէր աստուած քո յամենայն սրտէ և յամենայն անձնէ քումմէ. Որ ասացաւ զկնի առաջին ասացուածին։ Վաստակք և ջանք առաջինք վարդապետին եղև, զի յիմում բուրաստանի տունկ արկի„ ևն։ - Վերջ Թղ. 319բ1։ "Զի վարձս առցես զարքայութիւնն աստուծոյ բովանդակ, ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս„։ 123. Անդ։ "Երանելւոյն Արբա Եփրեմի Խորին ասորւոյ ասացեալ. Յաղագս ապաշխարութեան։ Հոգևորապէս նորոգեցարուք, եղբարք„ ևն։ - Վերջ 324ա1։ "Որ փառաւք պսակէ և ի գահոյս հանգուցանէ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք հանդերձ հարբ և ամենասուրբ հոգւովն, այժմ և միշտ 124. Թղ. 324ա2։ "Երանելւոյ հաւրն մերոյ տեառն Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ Ի վճիռ կնոջն քանանացւոյ։ Եւ գնացեալ անտի յիսուսի եկն ի սահմանս Տիւրոսի և Սւդովնի„ ևն։ - Վերջ Թղ. 327բ2.... "Ուր իցեն հերետի„ (2 թուղթք կը պակսին)։ 125. Թղ. 330ա1։ "Ի մեծի աւուր գալըստեան տեառն ի Բեթանիա ուր էր Ղազար մեռեալն՝ զոր յարոյց ի մեռելոց։ Երանելւոյն Յոհաննու Ոսկիբերանի Կոստանտնուպաւլսի եպիսկոպոսապետի՝ Ի Մեկնութենէ աւետարանին որ ըստ Յոհաննու։ Եւ էր ոմն հիւանդ Ղազարոս ի Բեթանիա„ ևն։ - Վերջ Թղ, 334ա2։ "Եւ կոչեսցէ յարքայութիւնն երկնից ընդ ամենայն սուրբս. և նմա փառք յաւիտեանս„։ 126. Անդ։ "Երանելւոյն Հիպողիտայ Բոստրացւոյ եպիսկոպոսի՝ Ի յարութիւնն Ղազարու։ Էր ոմն հիւանդացեալ Ղազարոս անուն„ ևն։ - Վերջ Թղ. 337բ1։ "Եւ արժանի արասցէ յարազուարճ բերկրանաւք փառաւորել զամենասուրբ զերրորդութիւնն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 127. Թղ. 337բ1-բ2։ "Երանելւոյն Յոհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսապետի ասացեալ՝ Ի յարութիւնն Ղազարու։ Ամենայն աստուածային նշանք տեառն մերոյ են որ կարևորք են, և են որ ևս կարևորագոյնք„ ևն։ - Վերջ Թղ. 343ա2։ "Որով և ընդ որում հաւր փառք՝ հանդերձ կենդանարար և ազատիչ սուրբ հոգւոյն, այժմ և միշտ և յաւիտ„։ 128. Անդ։ "Ի Մեծի աւուր գալստեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի յաւանակաւ յԵրուսաղէմ Որ կոչի բարեբանութեան աւր. Երանելւոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետին Ի գալուստ փրկչին մերոյ։ Զգալուստն քրիստոսի պատմեմք ոչ մի միայն, այլ և երկուս„ ևն։ - Վերջ Թղ. 345ա1։ "Զի մեք նովաւ ի նմա վայելել արժանի լիցուք ի շնորհս նո129. Անդ։ "Մամբրէի վերծանողի՝ Յաղագս եկաւորութեան փրկչին յԵրուսաղէմ։ Զբազումս թողլով զԷմմանուէլի զսքանչելագործութիւնսն զերիկեան, ի սերկանս փութասցուք ի բացայայտութիւն հրաշիցն„ ևն։ Վերջ Թղ. 352ա2. "Բարեբանեսցուք, բարեհամբաւեսցուք, զի նորա է պատիւ, փառք և զաւրութիւն յաւիտեանս ամէն„։ 130. Անդ։ "Սրբոյն Սահակայ՝ Վանաց երիցու՝ Ի սուրբ արմաւենեացն աւր Որ կոչի ողոգոմեան։ Աւետաբեր և տիեզերական տաւնս և ամենայն տէրունական տաւնից վերափառագոյն„ ևն։ - Վերջ Թղ. 354բ1։ "Վասն որոյ ամենասուրբ երրորդութեանն վայելեն փառք պատիւ և զաւրութիւն յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Մտգր. Նախնց. Յոհ. Իմաստ. տպգ. Վենետկոյ 1833, եր. 185-193։ Ճառս Սահակ Գ. կաթողիկոսին է. վերջաւորութիւնը չատ կը տարբերի տպագրեալէն)։ 131. Թղ. 356բ1։ "Սրբոյն Կիւրղի Աղեքսանդրու հայրապետին՝ Ի Մեկնութենէ Զաքարիայ մարգարէի։ Խնդա յոյժ դուստր Սիոնի„ ևն։ - Վերջ Թղ. 356բ1։ "Եւ ժողովուրդքն ասեն. սա է մարգարէն յիսուս, որ ի Նազարեթէ Գալիլեացւոց„։ 132. Անդ։ "Սրբոյն Սևերիանոսի Եմեսու եպիսկոպոսի՝ Ի գալուստ տեառն յովանակաւ յԵրուսաղէմ։ Ետես զտէր փրկիչ և և զաստուած կենարար, թշնամին ճշմարտութեան քարոզեալ և խռովեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 357բ1։ "Ասելով ովսաննա, այս է ըստ եբրայեցւոց բարբառոյն, փառաբանութիւն իսկ նշանակեալ, և մեծ գովութիւն„։ 133. Անդ։ "Սրբոյն Դիոնեսիոսի Աղեքսանդրու հայրապետին. Ի գալուստ տեառն յաւանակաւ յԵրուսաղէմ։ Ի վերայ յովանակի նստաւ փրկիչն մեր քրիստոս„ ևն։ - Վերջ Թղ. 357բ2։ "Ընդ որս և մեք ընդ տղայսն աստուածաբանեսցուք, գոչելով զսարսափելի և զարարչական աւրհնութիւնն յիսուսի քրիստոսի տեառն մերոյ„։ 134. Անդ։ "Երանելւոյն Եփրեմի Խորին ասորւոյ՝ Ի գալուստ փրկչին յԵրուսաղէմ, Եւ ի սուրբ աւրն բարեբանութեան։ Ի տաւնս տաւնից լի ընտրութեամբ հրաւիրեալ էք, եղբարք իմ սիրելիք„ ևն։ - Վերջ Թղ. 363բ2։ "Որում փառք և պատիւ հանդերձ հարբ և ամենասուրբ հոգւովն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 135. Անդ։ "Մեծի հինգշաբաթին զատկի պահոցն, երանելւոյն Յոհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպաւլսի հայրապետի՝ յԱրարածոց մեկնութենէ։ Եւ ետես կինն՝ զի բարի է ծառն ի կերակուր„ ևն։ - Վերջ Թղ. 366ա1։ "Կացուսցուք մինչև ցայս վայր զբանս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ 136. Անդ։ "Նորին. յԱդամ և ի տնտեսութիւնն։ Բարւոք են համբերութեան պըտուղք„ ևն։ - Վերջ Թղ. 369ա2. "Գոհասցուք զաստուծոյ, զդրախտն կորուսեալ վասն յանցանացն, յարքայութիւնն եղեաք կոչե ցեալք, ի ձեռն շնորհաց տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. որում փառք յաւիտեանս„։ 137. Անդ։ "Սրբոյն Սեւերիանոսի եպիսկոպոսի՝ Ի թզենին զոր անէծ տէր մեր։ Ակն տեսանելով ծառ ծաղկազգեստ, կամ աղբիւր ջրաբուղխ, նովին տեսութեամբ ընձեռէ և ըզսխրտն, և զմիտսն դարձուցանէ անդ„ ևն։ - Վերջ 371ա2։ "Գաւսացոյց զթզենին, և տնկեաց զխաչն, որ հաւատովք ծաղկեալ, և զկեանս ամենեցուն պտղաբերէ՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս. ամէն„։ 138. Թղ. 371բ1։ "Տեառն Յոհաննու Ոսկիբերանի՝ Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Յայնժամ մատուցեալ որդւոցն Զեբեդեայ՝ խնդրել զգահերէց գլխաւորութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 373ա1։ "Ընդ որում հաւր միանգամայն և սուրբ հոգւոյն, փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեան„։ 139. Անդ։ "Երանելւոյն Եպիփանու Կիպրացւոյ՝ Ի Սաղմոսաց մեկնութենէ։ Երկինք պատմեն զփառս աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 373բ1։ "Եւ գեղեցկութեամբ կարգաւք արարարածոցս՝ հանէ զաւրհնութիւն և զփառս արարչին„։ 140. Անդ։ "Սրբոյն Բարսղի արքեպիսկոպոսին Կեսարու Կապպադովկեցւոյ՝ Ի Վեցաւրեայ գրոց։ Եւ ասաց աստուած, եղիցի լոյս. և կատարեաց հրամանն զգործն„ ևն։ Վերջ Թղ. 375ա1։ "Եւ պահեսցէ զկեանս ձեր առանց գայթակղութեան, ի պատիւ իւրոյ տէրութեանն յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 141. Անդ։ "Երանելւոյն Գրիգորի Նիւսացւոյ եպիսկոպոսի՝ Ի Կուսութեան գրոց։ Մտաւոր և բանական կենդանիս այս՝ մարդ, աստուածային անարատ բնութեանն գործ„ ևն։ - Վերջ Թղ. 376բ1։ "Եւ գտանել զողորմութիւն ի դէպ ժամանակի յայնմանէ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 142. Անդ։ "Երանելւոյն Յոհաննու Ոսկեբերանի՝ և տիեզերաց վարդապետի՝ Ի տասն կուսանսն ասացեալ։ Յորժամ զմտաւ ածեմ զդիւրածախումն կենցաղոյս„ ևն. - Վերջ Թղ. 378բ1։ "Զի և խոստացելոցն բարեաց հասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտ„։ 143. Անդ։ "Նորին. Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէն։ Յայնժամ նմանեալ լիցի արքայութիւնն երկնից տասն կուսանաց„ ևն։ - Վերջ Թղ. 380բ1։ "Ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւի տեանս„։ 144. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպաւլսի հայրապետի՝ Ի Մատթէոսի աւետարանին Մեկնութենէ։ Արթուն լերուք, զի ոչ գիտէք„ ևն։ - Վերջ Թղ. 381ա2։ "Եւ արդ զայն ճանապարհ կալցուք, քանզի այն իսկ է որ յերկինս տանի, և քրիստոսի նմանաւղ առնէ և աստուծոյ ըստ կարի մերում„։ 145։ Անդ։ "Նորին տեառն Յոհաննու Ոսկեբերանի՝ Ի նոյն գրոց։ Դարձեալ միւս ևս առակ ասէ. Այր ոմն երթայր ճանապարհ„ ևն։ - Վերջ Թղ. 384բ2։ "Ընդ որում և սուրբ հոգւոյն փառք, իշխ„։ 146. Անդ։ "Մեծի չորեքշաբաթին՝ Երանելւոյն Յոհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսապետի՝ Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Յայնժամ ժողովեցան քահանայապետքն և դպիրք„ ևն։ - Վերջ Թղ. 388ա2։ "Եւ ի յաւիտենական կեանսն յանսպառ բարիսն վայելիցեմք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 147. Անդ։ "Երանելւոյն Եւսեբէ՝ Եմեսու եպիսկոպոսի՝ Ի մատնութիւնն տեառն։ Փութասցուք ի խաչն տեառն, ոչ զի ի խաչ ելանիցեմք, այլ զի երկիր պագանիցեմք„ ևն։ - Վերջ Թղ. 389ա1։ "Զատիկ՝ ընդ զատկի. զենումն՝ ընդ զենման. փայտ՝ փոխանակ փայտի. մահ՝ կենմահու. դանութիւն՝ արարածոց կենդանութիւն. Նոյն ինքն քրիստոս աստուած մեր, նմա փառք յաւիտեանս„։ 148. Անդ։ Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետին ասացեալ՝ Ի մատնութիւնն տեառն։ Մատնէր զնա Յուդա՝ զրկող եղեալ առ տանուտէր անդր„ ևն։ - Վերջ Թղ. 390բ2։ "Եւ որք են ճշմարիտ երկրպագուքն. և կամ որք դարձեալ իբրև զգեստուք ոչխարաց առ մեզ եկեալ գայլք„։ 149. Անդ։ "Երանելւոյն Զենոբայ եպիսկոպոսի ասացեալ Ի մատնութիւնն տեառն։ Մինչդեռ անդէն ի խորհրդի էին քահանայապետքն„ ևն։ - Վերջ Թղ. 391բ2։ "Պարգևեա հաւատացելոցս ի քեզ զթողութիւն մեղաց. և քեզ և հաւր քում և սուրբ հոգւոյդ փառք յաւիտեանս„։ (Բնագիրը կը պակսի)։ 150. Անդ։ "Երանելւոյն Եղիշէի վարդապետի ասացեալ՝ Ի մատնութիւնն տեառն։ Արդ ահա հասաք ի կէտն միջին, որ է սկիզբն վերջին և կատարումն առաջին„ ևն։ - Վերջ Թղ. 395ա1։ "Ազատեա զամենայն հաւատացեալքս ի քեզ ի կապանաց մեղաց, և քեզ փառք այժմ և յաւիտեանս ամէն„։ 151. Անդ։ "Ի մեծի աւուր հինգշաբաթւոջն հին զատկին. Երանելւոյն Յոհաննու Ոսկեբերանին Կոստանդնուպաւլսի հայրապետի՝ Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Յառաջնում աւուր բաղարջակերցն մատեան աշակերտքն„ ևն։ - Վերջ Թղ. 396բ2։ "Զի կանոնս և սահմանս չոխակալութեան հաստատեսցէ ի մեզ„։ 152. Անդ։ "Նորին Յոհաննու Ոսկիբերանի՝ Ի լուացումն ոտից աշակերտացն. Յանհասից գրոց։ Զողորմութիւնն և զմարդասիրութիւնն աստուծոյ քարոզեն ամենայն արարածք„ ևն։ - Վերջ Թղ. 397բ2։ "Պայծառանայ յայնժամ խաչին նշան, եւ զամենեցուն մեր լուանայ զմեղս բանն ճշմարտութեան, որում փառք յաւիտեանս„։ 153. Անդ։ "Երանելւոյն Չենորայ եպիսկոպոսի՝ Ի լուացումն ոտից աշակերտացն։ Յետ խաւսելոյն Յուդայի ընդ քահանայապետսն„ ևն։ - Վերջ Թղ. 400բ1։ "Այլ տէրն մեր որ եկն ի ժողովել զցրուեալսն, և զմեզ ժողովեսցէ ի յուխտեալ տեղին. և նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Բնագիրն անյայտ է)։ 154. Անդ։ "Երանելւոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Ի Մատթեոսի աւետարանին մեկնութենէ։ Մինչդեռ ուտեին նոքա, առ յիսուս հաց, գոհացաւ, եբեկ, ետ աշակերտացն„ ևն։ - Վերջ Թղ. 403բ1։ "Ընդ որում հաւր փառք հանդերձ սուրբ հոգւովն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ 155. Անդ։ "Երանելւոյն Զաքարիայ հայոց կաթողիկոսի ասացեալ՝ Ի խորհուրդ մեծի հինգշարաթուն։ Երիկեան ի գնացելումն աւուրն զմեծի չորեքշաբաթուն„ ևն։ - Վերջ Թղ. 407ա1։ "Որոց լիցի ամենեցուն մեզ հասանել շնորհաւքն և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն այժմ և միշտ և յաւիտեանս„։ 156. Անդ։ "Երանելւոյն Յոհաննու Ոոկիբերանի՝ Ի Մեկնութենէ աւետարանին որ ըստ Յոհաննու։ Եւ իբրև լուաց զոտս նոցա, առ զհանդերձս իւր և դարձեալ բազմեցաւ„ ևն. - Վերջ Թղ. 408ա1։ "Նա և զիմբիւր շարեաց պարտականիս և զայնոցիկ որ զամէնն ասասցեն„։ 157. Անդ։ "Ի մեծի աւուր Ուրբաթուն խաչելութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. Ի Վարդապետութենէ սրբոյն Գրիգորի հայոց Լուսաւորչին։ Ապա առնոյր այնուհետև զառաջագիր խորհուրդ չարչարանացն յիսուս կատարել„ ևն։ - Վերջ Թղ. 409ա2։ "Վասն աշխարհի բարբառելով զմարգարէականն, եթէ աստուած իմ, աստուած իմ, ընդէ՞ր թողեր զիս, և ի ձեռս հաւր աւանդեաց զաստուածային հոգին„։ (Տես Ագաթանգ. Բ. Գիրք)։ 158. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկեբերանի. Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ. Յայնժամ գայ ընդ նոսա յիսուս ի գեաւղ մի որում անուն էր Գեսսեմանի„ ևն։ - Վերջ Թղ. 410ա2։ "Զի լուան եթէ ոմանք գան ի վերայ նորա, առին զսուրն յաւգնականութիւն՝ յիւրեանց կամացն միայն„։ 159. Թղ. 410ա2-բ1։ "Սրբոյն Դիոնեսիոսի Աղեքսանդրու հայրապետին՝ Ի չարչարանսն տեառն։ Կալան զյիսուս հրեայքն, զի ինքն կամեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 411ա1։ "Նոքա խոցեցին զկեանս, մեք զսուրբ արիւնն արբաք և կեցաք„։ (Յունարէնը կը պակսի)։ 160. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղեմի հայրապետին՝ Ի չարչարանսն տեառն ասացեալ։ Ամենայն նախագուշակութեամբ ծանուցաւ մարգարէիցն՝ զոր ինչ արարին մշակքն չարք ընդ ժառանգ այգւոյն„ ևն։ - Վերջ Թղ. 412բ1։ "Մարաւեցի զի տացէ ինձ գինի, նա եկն եբեր ինձ պսակ ի փշոց„։ 161. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկեբերանի՝ Ի խաչելութեւն գրոց։ Այսաւր տէրն մեր ի խաչին, և մեք տաւն առնեմք„, զի ուսցիս եթէ խաչն տաւն է„ ևն։ - Վերջ Թղ. 415բ2։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք ընդ հաւր և սուրբ հոգւոյն յաւիտեանս յաւիտենից„։ 162. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի՝ Յաղագս ի քնարականն և ի խաչն։ Բազում անգամ խնդրեցի յիս ինքեան, ընդէ՞ր արդեաւք հարքն մեր զաղաւթարանացն տամբ՝ որ ի քաղաքիս են՝ զանց առնելով, արտաքոյ քան զքաղաքս զմեզ այսաւր ևս ժողովել աւրինադրեցին„ ևն։ - Վերջ Թղ. 418ա2։ "Մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք և պատիւ յաւիտեան„։ 163. Թղ. 418բ1։ "Երանելւոյն Եղիշայի վարդապետի ասացեալ՝ Ի չարչարանսն տեառն։ Եւ առեալ ածէին, ասէ, զյիսուս ի վանացն Կայիափայ„ ևն։ - Վերջ Թղ. 423բ1։ "Ընդ որում հաւր միանգամայն և հոգւոյն սրբոյ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս„։ 164. Անդ։ "Մեծի աւուր շաբաթուն թաղման տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. Երանելւոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետին ասացեալ՝ Ի թաղումն տեառն։ Եկն քրիստոս և եբարձ զմեղս մեր և եդ ի վերայ խաչին„։ ևն։ - Վերջ Թղ. 425ա2։ "Խաչեցաւ վասն մեր, թաղեցաւ և յարեաւ, նմա փառք յաւիտեանս. ամէն„։ 165. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի՝ Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Զոր աւրինակ էր Յովնան ի փոր ձկան զերիս տիւս և զերիս գիշերս„ ևն։ - Վերջ Թղ. 425բ2։ "Քանզի այնպիսի իմն կարևոր էր նմա խնամակալութիւն„։ 166. Անդ։ "Նորին՝ Ի նոյն գրոց։ Եւ մատուցեալ Յովսէփ խնդրեաց զմարմինն յիսուսի„ ևն։ - Վերջ Թղ. 426բ2։ "Իսկ նենգեալն և անարգեալն ի նոցանէ, իբրև զաստուած երկրպագի և փառաւորի յամենայն հաւատացելոց„։ 167. Անդ։ "Երանելւոյն Զաքարիայի Հայոց կաթողիկոսի՝ Ի թաղումն տեառն։ Յե Յերիկեան ի գնացելումն աւուրն„ ևն։ - Վերջ Թղ. 429բ2։ "Եւ եկեղեցի փրկեալ արեամբ նորա և թաղմամբ՝ փառաւորէ զխորհուրդ յարութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. որում փառք յաւիտեանս. ամէն„։ (Կրկնուած է. հմմտ. §. 155.)։ 168. Անդ։ "Երանելւոյն Եպիփանու Կիւպրացւոյ՝ Ի սաղմոսաց Մեկնութենէ։ Բայց սակայն աստուած փշրեսցէ զգլուխս թշնամեաց մերոց և զհերն մորթովն„ ևն։ - Վերջ Թղ. 430բ1։ "Եւ շնորհեաց մեզ զանմահութիւն և զկեանսն յաւիտենականս„։ 169. Անդ։ "Նորին՝ Ի յԱկանց գրոց։ Եւ առ տէր մեր զչարչարելին, զի ի չարչարելումն չարչարեսցի անչարչարելին„ ևն։ - Վերջ Թղ. 431ա1 "Եւ ընդ նոսին փառաւորել զամենասուրբ զերրորդութիւնն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ 170. Թղ. 431ա2։ "Երանելւոյն Եղիշայի վարդապետի՝ Ի թաղումն տեառն ի խաչելութէան գրոց։ Դարձեալ յետ այսր ամենայն կատարման՝ և թաղումնն յիսուսի ընդունի անշուշտ վկայութիւն անդէն յազգէն հրեից„ ևն։ - Վերջ Թղ. 433բ2 (պակասին 4 թուղթք)։ "Արդ՝ իբրև այսու ամենայնիւ մահ յանձն իւր վարանէր, դժոխք ետուն պատասխանի և ասեն. զր...„ (Ճառիս՝ Նիկոդիմոսի Աւետարանին հետ ունեցած աղերսն, այլովք հանդերձ, տես մեր Ուսումնասիրութիւնը. Եղիշէի եւ Զաքարիա կաթողիկոսի՝ Ի թաղումն Քրիստոսի ճառերն եւ Նիկոդիմոսի Աւետարանը, Վենետիկ 1910)։ 171. Թղ. 458ա1։ Վկայաբանութիւն Անդրէի առաքելոյն (սկիզբէն պակասաւոր)։... "և զիւր պաշտաւնն ծաղր եղեալ, դարձեալ սկսաւ զսովորական մարտն ընդդէմ մեր դնել„ ևն։ - Վերջ Թղ. 443ա1։ "Զի նմա մատուսցուք զփառս հանդերձ հարբ և ամենասուրբ հոգւովն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւ„„։ (Հրտ. տես Թանգ. Հայկ. Հին և Նոր Դպր. Վենետիկ 1904, Հտ. Գ. Անկ. Գերք Առագելականք, եր. 146-167)։ 172. Անդ։ "Դեկտեմբերի։ ԺԲ։ Բարթողովմէոսի առաքելոյն։ Պատմութիւն վասն քարոզութեան և պատմութեան սուրբ առաքելոյն Բարթողովմէոսի։ Գլխաւորք սուրբ առաքելոցն՝ ընտրեալ երկոյտասան աշակերտք„ ևն։ Վերջ Թղ. 447ա2։ "Եւ ամբարձեալ զձեռս իւրեանց միաբան հաւատացեալքն՝ ի մի բերան փառաւորէին զհայր և զորդի և զհոգին սուրբ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ (Տպագր. տես Վենետիկ 1904, Թանգ. Հայկ. Հին և Նոր Դպր. Գ. Հտ. Անկ. Գիրք Առաքելականք, եր. 332-157)։ 173. Անդ։ "Եղիշայի վարդապետի՝ ի սուրբ առաքեալսն։ Եւ որպէս Պետրոս ի Հռովմ հաստատեաց զեկեղեցին, նոյնպէս և այլ առաքեալքն ըստ իւրաքանչիւր վիճակեցելումն աշխարհաց„ ևն։ - Վերջ Թղ. 447բ՝ (պակասաւոր)։ "Իսկ առաքեալքն ի տուէ և ի գիշերի փայլին. ի տունջեան լոյս են ոգւոց, ի գիշերի զգաս...„ (Թերի)։ Այս հառս չի գանուիր Եղիշէի տպագրեալ գործոց մէջ, լեզուն և ոճ գրութեանն իսկ մեծապէս կը տարբերին, հաւանօրէն յետին դարուց հայազգի վարդապետէ մը յերիտեալ է։ 174. Թղ. 449ա1։ Յիշատակ Դաւթի մարգարէին (թերի սկիզբէն)։ "և հասեալ յարս. և գնային երեք որդիքն Յեսսէ մեծագոյնք զհետ Սաւուղայ երթեալ ի պատերազմ, Եղիաբ անդրանիկն նորա և երկրորդն նորա Ամինադաբ, ևն։ - Վերջ Թղ. 452ա2։ "Եւ Սողոմոն նըստաւ յաթոռն Դաւթի հաւր իւրոյ ամաց երկոտասանից, և հաստատեցաւ թագաւորութիւն նորա յոյժ յոյժ„։ 175. Անդ։ "Վկայաբանութիւն Յակովբայ եղբաւր տեառն մերոյ՝ եկեղեցական պատմութենէ (Եւսեբեայ), յերկրորդ դպրութենէ։ Իսկ աթոռն Յակովբայ, այն որ ընկալաւ զեպիսկոպոսութիւնն Երուսաղեմի ի տեառնէ մերմէ„ ևն։ - Վերջ Թղ. 454ա1։ "Զի պատմէ Հեքսեպոս (Հեքեսիպոս) եթէ Կղեոպպաս եղբայր էր Յովսէփայ„։ 176. Թղ. 454ա2։ "Երանելւոյ Սարգսի վարդապետի ասացեալ դրուատ Ի յիշատակի սուրբ մարգարէին Դաւթի և Յակովբայ առաքելոյն՝ Եղբաւրն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Եւ արդ զմեզ ով ոք խրատեսցէ, և յազգի ազգի առաքինութիւնս կրթեսցէ„ ևն։ - Վերջ Թղ. 457բ2 (պակասաւոր)։... "և կոխեն զմեզ անցաւորք ճանապարհի, և ճռաքաղ առնեն զհոգևորական այգին մեր, իսկ մեք յաւէտ...„։ 177. Թղ. 462ա1։ Ներբող ի սուրբն Ստեփաննոս նախավկայն (սկիղբէն կը պակսին 2-3 թուղթք)... "հոյութեան ի նա ձգելով, զոր և ի նոյն ինքն ի տէրն նորա, ի ժամանակին որ վասն տաճարին էր բան„ ևն։ - Վերջ Թղ. 464ա2։ "Այնմ երանութեանց արժանաւորս արասցես (զմեզ) քոյին բարեխաւսութեամբդ, ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտ"„։ (Գրիգորի Նիւսացւոյ է ներբողեանս, որուն վերջաբանը փոխ առած է Մ. Խորենացի Ս. Հռիփսիմեայ Ներբողեանին 178. Անդ։ "Սրբոյն Բարսղի՝ Արքեպիսկոպոսին Կեսարու Կապպադովկեցւոյ ներբողեան՝ Ի սուրբ Նախավկայն քրիստոսի Ստեփանոս։ Ամենեքեան որք սիրելեացն ճաշս յաւրինեսցեն„ ևն։ - Վերջ Թղ. 466ա1։ "Անդատապարտք հանդիպեսցուք խոստացելոց բարեացդ ընդ քեզ և ընդ ամենայն սուրբս խ քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ 179. Անդ։ "Գիւտ նշխարաց սրբոյն Ստեփանոսի Նախավկային Եւ այլոց սրբոցն որ ընդ նմա յայտնեցան։ Որոց ըստ քաղաքաց և գաւառաց սրբոց և աստուածապաշտից, և որք յառաքինութեան եպիսկոպոսաց„ ևն։ - Վերջ Թղ. 469ա1։ "Բարեխաւսութեամբ առաջին վկային իւրոյ՝ սրբոյն Ստեփանոսի, և նմա փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ (Հմմտ. յուն. 2. րդ խմբագրութիւնը Հ. #########108 - ########, ######## ############### ############, V. 28-53)։ 180. Անդ։ "Դեկտեմբերի։ ԻԹ։ Յիշատակ է սուրբ առաքելոյն Յակովբայ և Յոհաննու. Երանելւոյն Եւսեբէ ժամանակագրի. Յեկեղեցական պատմութենէ, յերրորդ դպրութենէ։ Յայնմ ժամանակի ասէ, յայտ իսկ է թէ յամս Կղաւդեայ„ ևն։ - Վերջ Թղ. 469բ1։ "Այս վկայութիւն Յակովբայ առաքելոյ զոր կարգեցաք„։ 181. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկերերանի՝ Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսապետի. Սկիզբն մեկնութեան աւետարանին որ ըստ Յոհաննու։ Ի հանդիսի աստ՝ արտաքին աշխարհականք, յորժամ բռնաւոր մարտիկք զաւրաւոր՝ յաղթական՝ պսակեալ ուստեք լսիցեն համագունդ„ ևն։ - Վերջ Թղ. 473ա1. "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ"„։ 182. Անդ։ "Եւսեբէ ժամանակագրի՝ Յեկեղեցական պատմութենէ, յերրորդ դպրութենէ. Վասն Յոհաննու աւետարանչին։ Ընդ այն ժամանակս մնաց յաշխարհի՝ ի կողմանս ասիացւոց այն որ սիրէր զնա տէր մեր, Յոհաննէս առաքեալ և աւետարանիչ„ ևն։ Վերջ Թղ. 475ա1։ "Յասիա, ասէ, լուսաւորք մեծամեծք ննջեցեալ են, զի նոքա յարիցեն յաւուրն յետնում ի գալստեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. որում փառք յաւիտեանս յաւիտենից„։ 183. Անդ։ "Ի Պռոխորեայ պատմութենէն՝ Յաղագս աւետարանին Յոհաննու. Եւ յաղագս Յայտնութեան նորին, Եւ յաղագս փոխման նորա յաշխարհէս։ Յետ ննջման ամենաւրհնեալ կուսի Մարիամու մաւր տեառն„ ևն. - Վերջ Թղ. 478բ2 (կը պակասին քանի մի թուղթք)։ "Եւ պատմեցաք նոցա վասն ամենայն եղելոցն, և ոչ հաւատացին մեզ. մինչև առեալ զը-...„։