Other notices
— - Bibliographic notice
156
ԱՒԵՏԱՐԱՆ ՀԱ
ՌԺԹ = 1570 - ՌԺԹ = 1570

ID
Number
156
Old record number
67
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ՀԱ
Start date
ՌԺԹ = 1570
End date
ՌԺԹ = 1570
Date details

ՌԺԹ = 1570 (տես յիշատկ.։

Copy place
՝ ճերմակ վանք Բասենու։
Reference
Type
Number of pages
252
Dimension
21,x16, (17x 11,5)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 17x5։
Writing details

բոլորգիր միջակ և ցածադիր։ Գրութեան սիւներն երկու կողմէն գաւազանաձև կարմիր գիծերու մէջ առնուած են. կարորա։ գիր են տնագլուխներն և մեծ գլուխներուն ալ սկըզբնարառերը։ Թղ. 198բ - մինչև վերջ գաւազանագի։ ծեր չկան։

Codicology

(պատկերօք և խորաններով ի միասին) 21, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ, հաստ և պինդ, սակայն Թղ. 195 - 251 համեմատութեամբ բարակ և կակուղ։

Number of lines
23։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն։

State of preservation

ընդհանրավէս լաւ պահուած. միայն Թղ. 40ա-75բ, 152-197բ, 206ա-250ա։ խոնաւութենէն սևցած են (մերթ ներքին սիւները և մերթ երկուքն ևս՝ վերի կողմէն)։ Թղ. 40, 124, 152, 221. արտաքին լուսանցք թեթև կերպով վնասուաձ են. վերջին կողի վերին անկեան կաշին փրթեր է ստորին եզերքն ալ ճեղքուած. իսկ կռնակն ամբող։ ջապէս նոր կաշիով ետքէն նորոգուած է։

Copyist
Պետրոս եպիսկոպոս (տես վարը)։
Owner

՝ նախ Աստուածատուր և Մկրտիչ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
՝ անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

իւրաքանչիւր կողմէն երկերկու թուղթք, մնացորդ երկսիւն և ցածադիր երկաթագիր Աւետարանի մը։

Lettrines

շատ յաճախ, գազանագիր, թռչնագիր, ևն -

Initials

Marginal illuminations

խիստ շատ են, աղօտ կարմիր և կապոյտ, ճերմակ ենթակայի վրայ. ընդհանրապէս զարդագիրներու հետ միացուած են, պէս պէս մոգևւջերով. ուշագրաւ է, Թղ. 109բ1, եզերազարոն՝ ես խորհրդաւոր ձևակերպութեամբը։

Images

20. Թղ. 2բ. (Աւետումն)։ Թղ. 3ա. (Երկրպ. Մոգուց)։ Թղ. 3բ (Տեառնընդառաջ)։ Թղ. 4ա. (Մկրտութիւն)։ Թղ. 4բ։ (Այլակերպութիւն)։ Թղ. 5ա. (Յար. Ղազարու)։ Թղ. 5ա։ (Գալուստն քրիստոսի յԵղմ)։ Թղ. 6ա (Ոտնլուայ Թղ. 6բ. (Խաչելութիւն)։ Թղ. 7ա. (Թաղումն)։ 7բ. (Քակտումն դժոխոց)։ Թղ. 8ա. (Հրեշտակն ի վիմին)։ 8բ։ (Համբարձումն)։ Թղ. 9ա. (Վերջին դատաստան)։ Թղ. 10ա. (Հոգեգալուստ)։ 10բ. (Երևումն սուրբ նշանին, գեղեցիկ)։ Թղ. 17բ. (Մատթէոս՝ բազմած)։ Թղ։ 31բ։ (Մարկոս՝ բազմեալ)։ Թղ. 123բ. (Ղուկաս՝ նոյնպէս)։ Թղ. 194բ. (Յովհաննէս կանգուն՝ անսովոր շարժման մէջ, և Պրոխորոն բազմած)։ Առ հասարակ բազմագունեան են՝ առանց ոսկւոյ, բայց խոշոր են և անարուեստ։

Canon tables 1

10 (տես Թղ. 11բ, 12ա, 12բ, 13ա, 13բ, 14ա, 14բ, 15ա, 15բ, 16ա). քառագունեա) Են կիսախորանաձև, թռչուններով ևն, բայց սիւներու փոխանակ մերթ երկու և մերթ ալ երեք պարզ ձոցըլձԱեթո։ Սրայ հաստատուած երկայն քառակուսի ճակատներ են։

Canon tables 2

4, (տես Թղ. 18ա, 82ը, 124ա, 195ա). ամէնքն ալ բազմագունեան։

Title text

աւետարաններուն վրայ չկան, իսկ վերջը սևագիր։

Blank pages

Թղ. 1ա-2ա, 9բ, 11ա, 16բ, 17ա, 81ա2, 194ա2, 250բ-251բ։

Colophon

՝ երկու միայն են։ գլխաւորապէս Յովհաննու աւետարանին վերջ (Թղ. 248բ1) բուն գրչէն, որուն մեծագոյն մասն աւետարանչաց խորհրդանշաններուն վրայ սովորական խորհրդածութիւն լինելով, կը կըրճատենք. Փառք անըսկզբանն և ըա(կ)իզբն ա մենայնի անեղ էին և գոյացուցիչ բնաւից, անվախճան և անսահման էացուցիչ... ի բոլորիցս հանցուք նմա աւրհնութիւն, և փառս հաւր և որդոյ և հոգոյ սըրբոյ՝ այժմ և միշտ յաւիտեանս։... Ուստի և տեսեալ զտէր՝ անճառ ի փրկագործութեանս խորհուրդ՝ աստուածասէր և ընարեալ քրիստոնեայս՝ տէր Ասվայտուր, Մկրտիչ (հոս մէկ ու կէս տող դատարկ թողուած է) սր ստացան զսուրբ աւետարանս յիշատակ իւրեանց և ծնաւղաց իւրոց, ի հալեալ արդեա(ն)ց յիշատակ իւրեանց և ծնաւղաց իւրոց և ամենայն մերձաւորաց և հանգուցելոցն ամէն։ Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Բասենու ի սուրբ ուխտս որ կոչի Ճերմակ վանք, ի դուռն սուրբ Աստուածածնին, ի թուին Հայոց. Ռ. Ժ. Թ։ Ձեռամբ անարժանի և սուտանուն գրչի Պետրոս եպիսկոպոսի, որ զանունս ունիմ և զգործս ոչ. վայ իմ գործոց։ Արդ աղաչեմ զամենեսեան որք ճաշակէք յաստուածային բուրաստանէս, և յամենալի սեղանոյս՝ պատահելով տեսութեամբ կամ ընթերցմամբ, յիշեսջիք յաղաւթս ձեր զստացող սոբայ՝ զտէր Աովայտուրն և զիւր եղբայրն՝ զՄկըրտիչն, զմիւս եղբայրն զԽակայտուրն, և զհայրն իւր՝ զՂատուրալին և զմայրն իւր՝ զՄեծխաթուն։ և զմիւս եղբայրն զԲաքելոյսն որ առ աստուած փոխեցաւ, և զքուրն իւր Թուրանդէն որ առ աստուած փոխեցաւ, և զՅակովբ և զԱմիրբակին, և զտեր Ավատարն և զկողակիցն իմ զՎարդխաթուն։ և զորդին իմ զՍտեփանոսն որ տղայ՝ առ աստուած փոխեցաւ, և զխարսն իւր՝ զԱտիխաթուն. այլ եայ(ն) Մելիքն Ոաստիանեայն և զամենայն արեան մերձաւորսն՝ արեանց (արանց) և կանեանց (կանանց), ծերոց և աղայոց և ամենայն չափու հասակի ամէն։... Գրեցաւ ի ցառաջնորդութիւն տէր Գրիգոր արհեպիսկոպոսին, և Մելքէսէթ եպիսկոպոսին և զեպիսկոպոսի մայրն զԲուրաստան. Աղաչեմ զամենեսեան յիշեցէք և աստուած ողորմի ասացէք և Աստուած ձեզ ողորմեսցի ամէն,։

Informations

. Ձեռագիրս յամին 1882 մտեր է հաւաքմանս մէջ, և ստացուած է Յովհ. Ներսիսեանի ձեռքով։ Մատեանս է Աւետարան միջակադիր ամբողջ։ Ուղղագրութեան մէջ վստահելի չէ գրիչս։ զի ոչ միայն երկաթագրի պէս վանկերու բաժանումն չըներ ի տողադարձի այլ երբեմն երբեմն բայերն և հոլովներն ևս տեղական արտասանութեան համաձայն գրուած են։ Աւետարանս չունի Նախադրութիւններ և Գլխացանկեր, և չի ալ պարունակեր Մարկոսի ԺԶ, դլխու 9-20, Յովհ. Ե. 4, է. 53-Ը. 11 համարները։ Հին գլխահամարներն ալ ըստ քմաց և սայթաքելով նշանակուած են, և ասոնց տա։ ալ ուրիշ երկու անհամապատասխանող գլխահամարներ (սևագրով)։ Ունի Կիրակագիրներ։ 1. Թղ. 11բ։ Եւսեբի՝ առ Կարպիանոս (անվերնագիր)։ Ամովնի աղեկսանդրացոյ բազում աշխատութեամբ, ևն։ - Թ. 12բ-16ա։ Կանոնք։ 2. Թղ. 18ա։ Մատթէոս (առանց խորագրի)։ Գիրք ծնընդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 81ա1։ 3. Թղ. 82ա։ Մարկոս։ Սկիզբն աւետա րանի Յիսուսի Քրիստոսի որպէս և գրեալ է ի մարգարէս, ևն։ - Վերջ Թղ. 129ա2։ 4. Թղ. 124ա. Ղուկաս. Քանղի բազումք յաւժարեցին, ևն։ - Թղ. 191բ2։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 194ա1 5. Թղ. 195ա. Յովհաննէս. Ի սկզբաննէ էր բանն,։ - Վերջ Թղ. 248ա2։ Տանել զգիրսն որ թէ գրեալ էին,։

Content