Other notices
— - Bibliographic notice
152
ԱՒԵՏԱՐԱՆ ԿԷ
ՉԺԸ = 1269 - ՉԺԸ = 1269

ID
Number
152
Old record number
600
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԿԷ
Start date
ՉԺԸ = 1269
End date
ՉԺԸ = 1269
Date details

ՉԺԸ 1269 (տես վարը)։

Copy place
ձմայրն քաղաքաց Կիլիկիոյծ (հաւանօրէն Սիս)։
Reference
Type
Number of pages
382
Dimension
16,5x12,3 (12,2x 9)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր միջակադիր, հնաձև և սրճագոյն մելանով։ Տնագլուխները փոփոխակի մերթ մի և նոյն մելանով և մերթ ալ կարմրով գրուած են. կարմրագիր են նաև մեծ գլխոց սկզբնատողք։ Ղուկասու առաջին երեսն ամբողջ Յովհաննուն ալ երկու տող կարմիր երկաթագիր են

Codicology

32 1/2, իւրաքանչիւրն 12 թուղթք, թերթահամարներն ստորին լուսանցից վարը դրուած են, և հայերէնին քով նաև յունարէնը նշանակուած, որ անսովոր բան մ՚է։

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ դեղնորակ և նուրբ։

Number of lines
17։
Binding

՝ փայտեայ կաշեպատ, զարդարուն. ներսէն ալ կապտագոյն խոշոր լաթով պատեալ։ Առաջին կողին վրայ արծաթէ կամ մետաղէ քանդակներ ևս կան եղեր երբեմն, ըստ որում ցոյց կու տան ծակերը։

State of preservation

գրութիւնն ամբողջապէ։ լաւ պահուած է. իսկ լուսանցքն ըստ մեծի մասին և ստորին լուսանցաքղանցքն գրեթէ առ հասարակ նամ լաճախ գործածութեան պատճառաւ և կամ ի ցեցակերութիւնէ վնասուած լինելով, երկիցս նորոգուած են. առաջին նորոգութիւնն հաւանօրէն վերջին կազմողի ձեռքով և նման թուղթով եղած է, իսկ վերջինը (շատ ուշ) ճերմակ և հաստկեկ թղթով։ Լու. սանցքն քիչ մը խորէն կտրուած են, որով և լուսանցազարդերէն շատերը մասամբ վնասուած։ Թղ. 7բ, - 8բ. Մատթէի աւետարանի Գլխացանկին վրայ գիծեր քաշուած են՝ նոր գրչութեամբ, և բառեր աւցուած և գրուած յետնագոյն ձեռքէ մը։ Թղ. 255340, 221,374բ. գրութենէն մի մի տող եղծուած և թուղ, թերն ալ ճեղքուած են։

Copyist
Կոստանդին Հռէփսիմեցի (տես յիշտկ)։
Owner

նախկինն անյայտ, հաւանօրէն գրիչն և իր ծնողքն, ապա Եղետիկ, Մանուշ, Դշխոյ և Շալչուքխաթուն, ապս սուրբ Թորոսի եկեղեցին, ապա Լևոն եդեսացի, Մնծուր, հուսկ ապա Սապոնճի մահտէսի Գաբրիէլ։ - ՅԻՇԱ. ՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ բազմաթիւ են. Թղ. 9բ, 113ա, 115բ, 177բ, 179բ, 180ա, 182բ, 200ա, 285բ, 286ա, 289ա, 290բ, 292բ, 373ա, 375ա, 377ա, 378բ, 379ա, 379բ, 380ա, 381ա։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն ինքնին, գէթ խոբաններուն և լուսանցազարդերուն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

կան իւրաքանչիւր կողմէն մէկ մէկ թուղթ (կիսատ), մնացորդ հին երկաթագիր քարոզի մը (հաւանօրէն Յովհան Մանդակունւոյ կամ Ոսկեբերանի)։-

Lettrines

չկան։

Initials

Marginal illuminations

՝ շատ յածախ ոմանք գղթորային են և ոմանք կարմրագոյն։ Ծարտարապետական տեսակետով ուշադրութեան արժանի է Թղ. 270բ. կրկնագմբէթ, եռասիւն մատուռն կախուած կանթեղներով։

Images

4 հատ, Թղ. 9բ։ Մատթէոս՝ բազմեալ. յոյժ ճարտար և ինքնագիւտ վերէն հրեշտակ մը սաւառնելով կու գայ դէպ ի աւետարանիչր, իսկ դիմացէն ուղղահայեաց կամ շեշտակի իշխանածուկն մի, որ իր տուտին վրայ կը կրէ քառակուսի մագաղաթ մը, և բերնով խածեր ։ գրասեղանին եզերքը։ Թղ. 115բ. Մարկոս՝ բազմած ուշագրաւ է և մեկնութեան նիւթ՝ գրամեղանին վրայ կրկին գազաններէ կազմուած խորհրդանշանը. ոչ, խարի նմանութեամբ անսովոր կենդանի մը՝ կռնակիւ վրայ պարկած՝ չորս ոտքերը դէպ ի վեր կարկառած է, ունելով սրբազան մատեանը. Սկիզբն աւետարանիչ վերտառութեամբ. իսկ յետուստ առիւծագլուի մը խածած է կենդանւոյն կոկորդէն։ Թղ. 182բ. Ղուկաս բազմեալ, գրելու շարժման մէջ. իսկ գրասեղանին վրայ կանգնած է մերկ ի մօրէ մարդ մը, կրելով գլխոյն վրայ քառակուսի մագաղաթ։ Թղ. 291բ. Յով։ հաննէս՝ կանգուն և յափշտակուած դիրքի մէջ, և Պրո, խորոն բազմեալ կը գրէ։ Նկարքս ամէնքն ալ քառագունեան են, և երանգոց նրբագոյն խառնման համար դժուարաւ որակելի, նման են ջրաներկ կոչուած նկարի։ Իւրաքանչիւր նկարին ստորոտը կայ գրչու թեան գրով 3-4 տող յարասութիւն մը։

Canon tables 1

13 հատ (տես Թղ. 1ա, 1բ, 2ա, 2բ, 3ա, 3բ, 4ա, 4բ, 5ա, 5բ, 6ա, 6բ, 7ա)։ քառագոյն են այսինքն՝ կարմիր, սևի զարնող կապոյտ, դեղին և կանաչ. սիւնազարդ ամենապարզ բնակամարներ են, ծառերով, թռչուններով, անօթներով, թակաղակննբով ւ հեղ սատակով Ձոբնորդ խոսանին 2ու յարկս։ մետասաներորդին 2.րդ յարկը դատարկ թողուած են։

Canon tables 2

4. (տես Թղ. 10ա, 116ա, 183ա 293ա) քառագոյն են, այսինքն արիւնագոյն կարմիր, կանաչ, բաց դեղին և սև։ ուշագրաւ է և յոյժ ինքնագիւտ Մարկոսի կիսախորանը (Թղ. 116ա) ուր առիւծներու, թոչնագլուխ խառնագագաններու և վիշապներու ծակատամարտը նկարուած է. հիանալի է մանաւանդ, իր նորութեամբ, անոնց կեդրոնը, կեցած առիւծամարդ գազանը, որ մերկացեալ սուըը կը շողացնէ։

Title text

արիւնագոյն կարմիր։

Blank pages

Թղ. 3բ2, 7ա2, 9ա, 114բ, 115ա, 177բ (կէսր), 182ա 290ա (վարի կէսը), բ2, 291բ2, 292ա։

Colophon

բաղմաթիւ են, մեծ մասր գրչէն գրուած և համառօտ, գլխաւորա 1. Յովհաննու աւետարանէն անմիջապէ։ ետքը, այսպէս. Գառք որ էն և է և եղիցի ւէտ, հաւր և որդւոյ և սուրբ հոգոյ։ Գրե ցաւ սուրբ աւետարանս ի Թվ. Հայոց. ԶԺԸ. ի փեարուարի ի վեցն ձեռամբ Կոստանդին Հռէ փսիմեցո։։ 2. Յովհանու Նախադրութեան վերջը (Թղ 376ա). Կը կցէ գրիչն, չափաւ, այսպէս. Գրէ, ցու ի Թուին հայկաղնէից Եւթանց հարիար լեալ մէից Եւս ութուտասն ընդ նոյն ի կից ի փետր։ վար ամսոյ վեցից (և ի ստորև մանր գրով նոյ։ նէն). (Ի գաւառիս Կիլիկիոյ։ Մայ. քաղաքաց հանուրց... (բառ մեղծուած) ընդ հովանեա։ յոյժ սրբուհոյ։ հռէփսիմէից ըղսքանչելոյ)։ Դարձեալ մաղթեմ զձեզ կրկնակի Յիշել յաւէտ է տէր բարի Զիս Կոստանդին Հռէփսիմեցի Եւ Շահանդուխտն իմ տիրուհի Ընդ նոյն զմաքուր և գովելի Թեսդոս Հայրն իմ ցանկալի Եւ զերից, կինն իւր հրաշալի Զմայրն իմ խելաւք ընտրեալ յերկրի։ Եւ զԽաշատուր հայր մայրենի Եւ զՅոհաննէս հայր հայրենի, Նոցին և քերցն իմ Զապիլի Եւ Հռէփսիմէ այլ և Սպիլի. Եւ եղբաւր մել տէր Թորոսի վիւր տիրուհոյն Թեֆանատի Եւ որդոյն մեր Թեաւդոսի (հոս տող մը եղծուած է). Այլ և հանուր իմոյ սեռի Զորս անուամ, ոչ շարադրեցի Որք են մեռեալք և կենդանի կան դեռ յայժմուս ւորք գան ըզկնի. Եւ բովանդակ ամենայնի Դաւանողացն քրիստոսի Որք են ննջեալք վորք յաշխարհի Են և լինին մինչ յաւր վերջի Զի ամենից ողորմեսցի տէլ և աստուած իսրայէլի Եւ յիշողացդ իսկ այս, պիսի Ձեզ բիւրապէս վայելս տացի. Երգե ըզփառս անլռելի Երբորդութեանն անճառելի։ (Եւ կարմրագոյն յատակի վրայ սպիտակ երկաթագրով). Ով գիր որ մնաս։ Ով ձեռք որ հոզանաս,։ 3. Թղ. 180ա. Կայ անթուական և ստանաւոր, այսպէս։ Ես Լևոն Եդեսացի։ զաւետաբանս գնեցի։ վասն հոգոյս եղկելի։ մախթեմ յիշել զձեղաւք ի լիս։ և Տունային (վրան աւել, ցուած և Շահմէլիք իմ զսա,) իմ կենակցի։ և զՂազարոս որ իմ որդի։ և զՈւսուֆն և Սարգ, սի։ և զհայրն իմ Մանկասարի։ և զմաւրն իմ ոլ Տիկին կոչի։ Նոյն և զեղբայրն իմ պատվելի։ Սահակ երէց ընդրեալ յերկրի։ և կենակիցն իւլ Քարասմի խաթուն ընդրեալ և մղտեսի. և համօրէն իմոյ սեռի։ Որք են մեռեալ և կենդանի։ որ անվամբ ոչ շարագրեցի։ զի ամենից ողորմեսցիւ տէր և աստուած իսրայելի,։ (Սակայն Թղ 380ա. նոտրագիր յիշատակարանը՝ ուր կ՝ը։ սուի. Գրեցաւ սուրբ աւետարանս ի Թվ. այոց. ՉԺԸ. ի փետրվար վեց,, Չ2էն աւելի անձինք կը յիշուին յանուանէ, կրկնելով իւրաքանչիւրին սկիզբը Աստուած ողորմի,։ 4. Ղուկասու նախագրութեան վերջը (Թղ։ 290բ)։ Կայ հետևեալն յյանանուն դրչէ, այսպէսԹամարն որ երեկ ցասաչեարս (յայս աշխարհս) և գերեց և բազում հարվածք արար և գերեջ և կոտորեց զՀոռմաց թագաւորն, և շատք մե։ ռ(ան) և կորան, և յանկան յալ աշխար(հ), և մեռան։ Թվական Հայոց։ ՊԾԲ. 5. Թղ. 379ա. Կայ խոշոր բոլորգրով վերջին ստացողէ մը, այսպէս. Ես Դշխոյս որ յիշատակ դրի իմ դստերն Շալչուքխաթունին հու գոյն. զաւետարանս արծաթով զարդարեցի։ և դրի ի դուռն սուրբ Թորոսու։ յիշատակ ինձ, և այրին իմոյ Յակօթին։ և միւս դստերն իմս հալշուքին և միւս դստերն իմոյ Մաննային և ամենայն արեան մերձաւորաց։ Ով ոք տեսան։ ղարդան(ր)անքս՝ զողորմիսն լի սրտիւ ասէ Քրիստոս աստուած զինքն աւրջնէ և փառաւո րէ ամէն,։ 6։ Վերնոյն կից է, բայց տարբեր գրչու։ թեամբ հետևեալն. Յիշատակ է սուրբ, աւետարանս Մընձուրին, և հաւրն Հարատին, և մաւրն Նոնսցարին. եղբաւրն Կիրեղին և կողայկիցի։ Մարգրտին, և վերջին կողայկցին Կըւճէն և իւլ եատթն նախնեոց հաեասար ննջեցելոցն, որ յիշատակ դիր հուրբ աւետարանս. յիշեցէք ի մաքրափոցլ յաղութս ձերզՄնծուրն և իւր ննջե ցեալքն, և աստուած ձեղ յիշէ ամէն. Հայց մեր որ յերկ.։ 7.Անդ աւսանցքին վրայ նսարագրով։ կայ յանանունէ մը՝ այսպէս։ Վէրըստին զոյ։ սուրբ աւետարանս գրաւէն աղատեցաք Իվին ՌՂԵ սէտեմբերի Ժ. տուանք ի դուռն սուրբ Սարգիսի, որ է ածպտէր. ով որ ծախէ կամ գրաւ դնէ նզոված է։ . Թղ. 331ա։ Կայ սոր դրչութեամբ վեր, ջին ստացողէն, այսպէս. Յիսուսի է սուրբ ավետարանըս լուսայհոգի Սապձննի մահտեսի Գաբրելին և իր որդոցն տիրացու Յօհանէսին և տիրացու Պետրոսին՝ ի դուռն սուրբ Խազկայ վանից որ է(որոյ) յիշատակ օրհ(ն)ութեամբ եղիցի. և որ ընդեռնու այս յիշատակս ա. Հար մեր ասէ. և իւրեայց ծնողաց հոգին աստուած լուսաւորէսցէ ամէն. Թվ. ՌՄԺէ. ին Մարտի։ օրին գրեցաւ (յիշտկ.) մեղապարտ և անարժան ձեռամբըն տիրացու Ղաղարին։ Կրկին ասասցուք աստուած ողորմեսցի ամէն,։

Informations

. Ձեռագիրս ևս 1877ին մտեր է հաւաքմանս մէջ. գնուած է ի Կ. Պոլիս՝ Պր՝ Սեր. Մ. Ալիշանի ձեռքով։ Մատեանս է Աւետարան փոքրադիր՝ կոճղ, անթերի։ Անվրէպ կարգաւ ունի լուսանցից վրայ հին գլխահամարներն, և անոնց ստորև ալ կարմրով տարբեր գլխահամարներ։ Կիրակագիրներն յառաջ կարմիր էին, յետոյ սև մելանով նորոգուած. և ասոնց քով՝ շատ տեղ՝ Ո. Անդրեասի խաչեր գծուած են։ Նախադրութիւններն - այսպէս և չորս Աւետարանաց վրա, յարասութիւններն ոտանաւորի փոխուած են, Ունի հին աւետարանաց տարբերութիւնքը լու սանցից վրայ. բայց ամենէն աւելի եզղական՝ ալս է, որ բացի տէրունական տօներում, ևն, աւետարանաց ընթերցման վերաբերեալ խրատ ներէն (Հմմտտ. Թ. 151). ունի նաև, կարմիով և ի տողամիջի, Տօնացուցի նման տօնելի սրբոշ անունները, ըստ աւուրց պատշաճի ընթեռնլիք աւետարաններուն վրայ։ Ստորին, լուսանցից վրայ ալ ծանօթութիւններ դրուած են գրչէն - կիլիկեան գաւառական բարբառով, - իր գրչութեան մասին։ Մարկոսի ԺԶ. գլխու 9-26 համարները զատ գրուած են, այսպիսի խորագրով. Այլ և այս աւետարանս ի Մարկոսէ, որ է կարմրագիր. Ղուկ. ԻԲ. 43-44, Յովհ. Ե. 4, և է. 33-Ը. 11 համարները տպագրութեան համաձայն ունի։ 1. Թղ. 1բ։ Եւսեբի՝ Կարպիանոսի սիրելի եղբաւր ի Տէր խնդալ, ևն։ - Թղ. 4ա-7ա։ Կանոնք տասն։ 2. Թղ. 7բ։ Յուցակք (իմա Գլուխք) աւետարանին Մատթէոսի։, - Թղ. 10ա։ Աւետարան ըստ Մաթէի։ Գիրք ծնընդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 113ա։ 3. Անդ։ Աւետարան ըստ Մաթէոսի (իմա Նխդր. չափաւ)։ Մաթէոս զիւր աւետարան Գրրեաց լեզուով եբրայեցեան, ևն (Հմմտ. ԺԸ, Որ. Հ. 1. Թղ. 75բ։ ԺԹ. 0ր. 8. 2. Թղ. 72բ։ ԻԹ. 0ր. 8. 1. Թղ. 75ա)։ 4. Թղ. 113բ։ Ցուցակք աւետարանին Մարկոսի, եթէ որքան գործ և զինչ սքանչեյիս իցէ արարեալ տէր։, - Թղ. 116ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Ակիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որպէս և գրեալ է ի մարգարէս, ևն։ - Վերջ Թղ. 177բ։ - Թղ. 178ա։ Այլ և այս (ԺԶ. 9-20) աւետարանս ի Մարկոսէ։ Յարուցեալ Յիսուս առաւաւտուն, ևն։ - Թղ. 179ա։ Նախադրութիւն։ Մարկոս զիւր բանսն որ քարոզեաց - Չաւետարանն ի Հռոմ գրրեաց, ևն (նոյնպէս ոտանաւոր)։ 5. Թղ. 180բ։ Ցուցակք աւետարանիս Ղուկասու, եթէ որքան գործ, ևն։ - Թղ. 183ա։ Աւետարան ըստ Ղուկասու։ Քանզի բաղումք յաւժարեցին, ևն։ - Թղ. 286ա։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։ - Վերջ Թղ. 289ա Թղ. 289բ։ (Նխդր.)։ Արդ Ղուկաս զսքանչելի Զաւետարանն իւր ցանկալի, ևն։ 6. Թղ. 291ա։ Ցուցակք աւետարանի։ Յոհաննու, եթէ որքան գործ և զինչ սքանչե, լիս իցէ արարեալ տէր։ - Թղ. 293ա։ Աւետարան ըստ Յոհաննու։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 373ա։ - Թղ. 373բ (Նախադրութիւն)։ Իսկ զՅոհաննէ այսպէս ասինԹէ յետ յիսուն և մի ամին, ևն։ (Հին։ թուղթք)։

Content