Other notices
— - Bibliographic notice
154
ԱՒԵՏԱՐԱՆ ԿԹ
ՊՁ = 1431 - ՊՁ = 1431

ID
Number
154
Old record number
52
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԿԹ
Start date
ՊՁ = 1431
End date
ՊՁ = 1431
Date details

70- 1431 (տես յիշտկ.)։

Copy place
՝ Երզնկա (լես վարը)։
Reference
Type
Number of pages
195
Dimension
26x18, (20,2x 12)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 20,2x 5,3։
Writing details

բոլորգիր միջակադիր և միայար գրչութեամբ։ Տնագլուխք առ հասարակ կարմրագիր են. մէն մի Աւետարանի սկզբնատողերն ալ մասամէ զարդագրով են և մասամբ սև երկաթագիր։ - ԶԱՐ ԴԱԳԻՐՔ բազմաթիւ են, մարդագիր, գազանագիլ թռչնագիր ևն. մերթ միագոյն, այսինքն աղօտ կարմիր՝ ճերմակ ենթակայի վրայ, և մերթ պայծառ կար։ միր։

Codicology

21, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ բամբակեայ թուղթ, դեղնորակ և թոյլ։

Number of lines
21։
Binding

փայտեայ կաշեպատ շագանակագոյն և զարդարուն. ներսէն պատեալ են կողերը կապոյտ և դեղին շերտերով հաստ լաթով։ - ՄԱԳ. ՊԱՀՊԱ. ՆԱԿՔ երկու կողմէն՝ երկերկու թուղթք, մնացորդ երկսիւն և մեծ երկաթագիր հին Աւետարանի մը։

State of preservation

վատ, զի խոնաւութենէ թուղթերը մե։ ծաւ մասամբ սևցած են։ Թղ. 1-6, 40-69բ, 84-87բ 91, 101-103բ, 111, 144-195բ. կողմնակի լուսանցքն կէսէն վար՝ և ստորինքն առ հասարակ շատ վնասուած են, ապա կէս մը նմանագոյն և կէս մալ սպի տակ թղթով նորոգուած, խիստ անարուեստ կերպով որով բառերը ծածկուած են և դժուարընթեռնլի եղած։ Սկիզբէն կը պակսին խորաններն, Մատթէոսի կիսախորանը՝ հանդերձ Ա. գլ. 1-Զ. գլ. 2 համարներով։ Եօթն թուղթք ալ յընթացս Մատթէոսի աւետարանին կը պակսին. 6 թուղթք Մարկոսի և Ղուկասու աւետարաններէն, 2 թուղթք ալ Յովհաննու աւետա։ րանէն։ Թղ. 110 և 111 յետևառաջ կազմուած են։ Կողերուն անկիւնները կաշին սպառած է, կռնակիւ վերի և վարի մասերն ևս նոր կաշիով նորոգուած են։

Copyist
Ղազար (թուի երէց)։
Owner

նախ Մեծխաթուն, ապա Խոճասար բէկն, և այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն ենք Ոին։
Binder
՝ անյայտ։
Parchment flyleaf

Lettrines

Initials

Marginal illuminations

բազմաթի։ էն, թռչնագիր, ևն. չորսը միայն մեծագոյն, իսկ այլք միջակ։

Images

մի միայն, Թղ. 148բ. Յովհաննէս կանգնած և Պրոխորոն բազմեալ. բազմագունեան է, բայց առանց ոսկւոյ։ Կապոյտ պատմուճանին վրայ կը կրէ մանուշակագոյն կրկնոց, իսկ Պրոխորոն՝ հրպ շէկ կարմիր կրկնոց՝ կանաչ պատմուճանին վրայ,ԴԱՏԱՐԵ Թղ. 51բ, 86ա2, 86բ, 148ա։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

3 հատ, Թղ. 52ա, 87ա, 149ա. ամէնքն ալ եռագոյն, դրուագեալ և թռչնազարդ։

Title text

Աւետարաններուն սկիզբը չկան։ այլ իւրաքանչիւր Աւետարանին վերջը միայն, սևա գիր մանր։

Blank pages

Colophon

սակաւ են, գլխաւորապէս 1. Յովհաննու աւետարանին վերջը բուն գրչէն, այսպէս. Եւ քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն։ Գրեցաւ տառս աստուածայինս և տիեզե րաքարոզ սուրբ աւետարանս, ձեռամբ անարժան սուտանուն աբեղայի Ղաղարի փցուն գրգի։ Արդ գրեցաւ սա ի մայրագաղաքս Եղընկաս՝ առ դրան սրբոյն Ստեփաննոսի նախավկայի։ Ի թուականութիւն։ Հայոց. ՊԶ։ Եղև աւարտ սուրբ աւետարանիւ աստուածախաւս կտակիս։ Արդ ի յայսմ դառն ի նեղ և նուրբ ժամանակիս, որ զաւրացեալ են հաքարացիք՝ ի վերայ քրիստոնէից՝ որ կոչի Թուրքիման, և յոյժ նեղին հաւատացեալ քրիստոնէք ի վերայ աշխարհիս։ Յայսմ նեղ ժամանակիս ցանկացող եղեալ աստուածասէր և բարիհաւատ և բարեմիտ կին ոմն, որ կոչի անուն նորա Մեծխաթուն, յոյժ փափա(քա)նաւք և ըղճմամբ սիրով, և անշափելի յուսով, ետ գրել զաստուածախաւսակ սուրբ աւետարանս անջնջելի յիշատակ իւր, և ծնաւղաց իւրոց։ հաւրն իւրոյ Անդրիասի, և մաւրն իւրոյ Աւագտիկնա, և ամուոնոյն իւրոյ Ամիր Դաւթին և եղբաւրն իւրոյ Կարապետին, և Կապուտին Եւ քերցն իւրոյ(ց) Ելխաթունին, Ոասլուին և Շնոֆորին։ Եւ քեռեցն իւրոց՝ Կիրակոսին, Ղաղարի։ և Աստուածատրին։ Եւ ամենայն ազգականաց և արեան մերձաւորաց ի լուսաւորութիւն հոգոց և մարմնոց։ Գանձ յաւիտենական, անպակաս յերկինս։ Արդ՝ ով սրբազան և աստուածամերձ դասք սուրբ կրաւնաւորաց։ Յիշեսջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զՄեծխաթունն զհամեստ և զհարկևոր կինն՝ որ ստացաւ զսուրբ աւետարանս ի հալալ արդեանց իւրոց յիշատակ իւր և ծնաւղաց իւրոց և յոյս հանդերձեալ յաւիտենական կենացն։ Զի սա եդ իմաստութեամբ զհիմն ի վերայ վիմի հաստատնոյ զի յառնել հեղեղացն սատանայի անշարժ մնասցէ հիմն հաւատոյ սորա։ Սա ընկալաւ սերմն բարի յերկրի իւրուս և բուսուցեալ արար պտուղ շահեկանս։... Այլ և կրկին աղաչեմ զդասք քահանայիցդ որ ընթեռնուք զսուրբ աւետարանս, յիշեսջիք ի սուրբ (աղաւթս) զստացաւղ սորա զաստուածասէր կինն զՄեծխաթունն և զամենայն ազգայինսն և զծնաւղսն իւրջ սրտի մտաւք. և աստուած զձեզ յիշէ յիւր միւսանգամ գալուստն ամէն։ Նա և զգրող սորա զՂաղարս յետնեալս յամենայն կարգաւորաց և զծնաւղսն իմ յիշեսջիք ի քրիստոս աղաչեմ, և սխալանաց սորա մի մեղադրէք զի կար մեր այս էր։ Յիշեսջիք աղաչեմ սրտի մտաւք զԱստուածատուր աբեղայն և զհեզահոգի և զբարեմիտ և զբարեաց կամ... ամեցող եղև բարի խրատուք. և ես գրել զսուրբ աւետարանս յանմոռանալի յիշատակ իւր և իւր ծնողացն. զի կամեցող բարեացն՝ գործակից է բարեաց՝ որ կամեցող եղև իւր մեծ հարսինն Մեծխաթունին, և զսուրբ աւետարանս յաւարտ հասուցին ի լուսաւորութիւն հոգւոց իւրեանց, և ծնողաց և ամենայն զարմից։ Եւ որ թողութիւն մեղաց խնդրէ յաս. տուծոյ թողցէ քրիստոս զիւր յանցանքն ի միւսանգամ գալստեան իւրում ամէն։ և եղիցի։ եղիցի,։ 2. Անմիջապէս կը յաջորդէ (Թղ. 195բ մանը բոլորգիր՝ ուրիշ ստացողի կիսեղծ յիշատակարանն, այսպէս. Ով դասք քահանայից, յիշեցէք ի սուրբ և ի... լուր յաղաւթս ձեր... լի պարոնին որդին (Խօ)ճասար պէկն... թումն տեղ՝ անջրդի արան, որ է ի Կար... եղերն։ Ողբ ի դիր (Աստուած)ածնին. Ով որ վա(յելէ լիտրմն ձէթ (Աստուածա)ծնին տայ. Ով որ այս բանիս հակառակ լինի կամ զայս արտս խորէ յեկեղեցոյս, յազգաց կամ աւտարաց, զանէծոն Կայենի առցէ և ընդ խաշ(հ)անուացն պատժեսցի։ Եւ այս բան՝ կամակցութեամբ տէր Աւէտեացն եղև։ Յիշատակ դնաւղն և վաստակաւղն որ հանապազ զայն ձէթն լվառէ) աստուծոյ անճառ լուս(ոյն) արժանի լիցին Լամէն)։ Ի Թվ. Դիտելով որ այս թուականս նոյն է գրըչութեան վերի թուականին հետ, կը հետև ի որ կամ պարոն ԼԽօ)աճասար պէկն ստացող եղած չըլլայ Աւետարանիս, այլ պարզապէս նուիրատու Երզնկայի սուրբ Աստուածածին եկեղեցւոյն, և կամ նոյն տարին գնած և ընծայած է վերայիշեալ եկեղեցւոյն։

Informations

Content