Other notices
— - Bibliographic notice
155
ԱՒԵՏԱՐԱՆ Հ
ՌԼԵ = 1586 - ՌԼԵ = 1586

ID
Number
155
Old record number
85
Title
ԱՒԵՏԱՐԱՆ Հ
Start date
ՌԼԵ = 1586
End date
ՌԼԵ = 1586
Date details

ՌԼԵ 1586 (տեւ լիշտկ.)։-

Copy place
՝ Սալաձոր գիւղ (ի գաւռ. Կարնոյ)։
Reference
Type
Number of pages
358
Dimension
19,7x15 (14,3x 9,8)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 14,3x 4,3։
Writing details

բոլորգիր միջակ, ցածադիր։ Տնա. գլուխք կարմրագիր են. իսկ չորս աւետարանաց սկզբան առաջին տողը ծաղկագիր է և 2-3 տողք ա։ փոփոխակի մանուշակագոյն և մութ կարմիր երկաթագիր։

Codicology

23 1/2, իւրաքանչիւրն 16 թուղթք։

Principal subject
Subject details

՝ թուղթ բամբակեայ, դեղնորակ և ողորկ։

Number of lines
23։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն, գոցելու մասով ի միասին։ կոՂերու ներսը պատեալ է կէսը կանաչ և կէսն ալ կղմինտրի գոյնով ազնիւ կերպասով։

State of preservation

ընդհանրապէս լաւ պահուած է. միայն Թղ. 1-6 ստորին լուսանցք մաշած են, իսկ Թղ. 6, 11, 273 ստ. Լաանցաքղանցեր փրթեր են. կողերն ևս հայրերւա փոքր ինչ վնասուած, և կռնակը նմանագոյն կաշիո։ ետքէն նորոգուած։ Կողերու վրայի փղոսկրեայ քանդակագործ պատեանն հանուած է, կոծակները միայն մնացեր են։

Copyist
Առաքել սարկաւագ (տես վարը)։
Owner

՝ նախ Վարդան քահանայ, ապա իր որդին Յակոբ քահանայ, ապա Վարդան և Եղիսէ, ապա այլք (տես վարը)։

Commanditaire
Illuminator
՝ Առաքել, այսինքն գրիչը։
Binder
՝ անյայտ։
Parchment flyleaf

իւրաքանչիւր կողմը մէկ մէկ թուղթ, մնացորդք հին երկաթագիր Աստուածաշունչի մը (Եսայեայ մարգարէութեան ԻԶ. գլխէն)։

Lettrines

բազմաթիւ են, մարդագիր, թըռ. ձնագիր, գազանագիր, ևն։ Ուշագրաւ է Մատթէոսի աւետարանի խորհրդանշան մարդագիրն իր տարագին համար. կարճաթև կարճաքղանցք կարմիր վերարկու հագեր է՝ կանաչագոյն երկայն թեղանիի վրայ որուն ստորոտը նորաձև կարմիր խորչեր կը ներկալ յանան, լայն վարտիքի նման. մէկ ձեռքը տաճկական բարևի ձևով դէպ ի գլուխը բարձրացուցած է, իսկ միւսն հորիզոնաձև տարածած տողին վրայ։

Initials

Marginal illuminations

շատ յամախ, այլևայլ մեծութեամբ և մոտիւներով։ գրեթէ առ հասարակ բազմագունեան են, մասնաւոր ուշադրութեան արժանի են։ Թղ. 78ա, շէնքն և Թղ. 136ա, վարդակարմիր եռոտանւոյ վրայ ծառացեալ բոյսն կամ լաւ ևս խորհրդաւոր ճրագարանը։

Images

28 մեծ։ Թղ. 5բ. Հայր Աստուած և ինն դասք հրեշտակաց։ Թղ. 6ա. Եւայի ստեղծումը։ յոյժ տար օրինակ։ Թղ. 7ր. Հօր Աստուծոյ և տիգաւոր հԻնց տակի գնալն յադին դրախտն։ Թղ. 8ա. Դրախտն։ Թղ 9ա. Հրեշտակն աւետաբեր առ Յովակիմ (Աննա։ Թղ 10ա. Սահակայ զոհը։ Թղ. 11բ. Աւետումն։ Թղ. 12ա Ծնունդ և Երկրպագ. Մոգուց։ Թղ. 13բ. Տեառնընդառաջ։ Թղ. 14ա. Մկրտութիւն։ Թղ. 15բ. Այլակերպու թիւն։ Թղ. 16ա. Յար. Ղազարու։ Թղ. 17բ. Գալուսս Քրիստոսի յԵրուսաղէմ։ Թղ. 18ա. Ոտնլուայ. ուշա։ գրաւ է վերնատունը՝ Վենետկոյ Ս. Մարկոսի ճակատի նմանողութեամբ, Թղ. 19բ. Ըմբռնումն Քրիստոսի։ Թե20բ. Պիղատոս լուանայ զձեռս։ Թղ. 21բ. Խաչելութիւն Թղ. 22ա. Քակտումն դժոխոց։ Թղ. 23բ. Թաղումն։ Թղ 24ա. Լուսապայծառ հրեշտակն ի վիմին։ Թղ. 25բ.Համ բարձումն։ Թղ. 26ա. Երեւումն Քրիստոսի աշակերտաց Թղ. 27բ. Գոչումն գաբր. փողոյն և տէրունեան խաչի երևումը չորեքկերպեան կենդանեօք, յոյժ ինք։ նագիւտ։ Թղ. 28ա. Վերջին դատաստան։ Թղ. 41բ Մատթէոս՝ բազմած։ Թղ. 122բ. Մարկոս՝ բազմեալ Թղ. 188բ. Ղուկաս՝ բազմած։ Թղ. 277բ. Յովհաննէ։ կանգնած և Պրոխորոն բազմեալ։ Բոլոր այս նկար ներս բազմագունեան են և խորհրդաւոր նորութիւն։ ներով, սակայն ոմանք գէթ անարուեստ են և անհամաչափ։ Իւրաքանչիւր պատկերի բացատրութիւնքն ևս լուսանցից վրայ գրուած են։ Ասոնցմէ զատ 13-1 մանր պատկերներ ալ կան լուսանցքներում, նոյնպէ։ ռազմագունեան։ Առ հասարակ ուշագրաւ են ԺԶ դարու հայկական տարազի և գունոց ներկայացու՝ մովր։

Canon tables 1

10 (տես Թղ. 29բ, 30ա, 31բ, 32ա, 32բ, 33ա, 34բ, 35բ 36ա, 37բ, 38ա). բազմագունեան են և սիւնազարդ, մանը պատկերներով, ծառերով, թռչուններով, ևն։ բայց մէջերնին դատարկ թողուած։

Canon tables 2

4, բազմագունեան են, պարզ և գեղեցկազարդ, մանաւանդ առաջին եր եքն (տես Թղ. 42ա, 126ա, 189ա278ա), պարսկական ոճով են։

Title text

Աւետարանաց վրան կը պակսին, իսկ վեր։ ջը՝ սևագիր. իսկ Նախադրութիւններունը վարդագոյն է և Տանկերուն արիւնագոյն կարմիր։

Blank pages

Թղ. 1ա-5ա, 6բ, 7ա, 8բ, 9ա, 10բ 11ա. 12բ, 13ա, 14բ, 15ա, 16բ, 17ա, 18բ, 19ա, 20բ, 21ա, 22բ, 23ա, 24բ, 25ա, 26բ, 27ա, 28բ, 29ա, 30բ 31ա, 32բ, 33ա, 34բ, 35ա, 36բ, 37ա, 38բ, 39ա, 40ա՝ -ր, 41ա, 120բ2, 122ա2- 125ա, 185բ2 188ա, 276բ2 277ա, 253ա2-356բ։

Colophon

բազմաթիւ են, ընդհանրապէս գրչէն, գլխաւորապէս 1. Մատթէի աւետարանին վերջը կայ բուն գրչէն, այսպէս. Զառածեալ մեղաւք, սուտանուն Առաքել գրիչս. Եւ ստացաւղ սորին՝ զՎարդան քահանայն, և որդին իւր Յակոբ երեցն, և ամենայն ազգն ամէն,։ 2. Թղ. 122ա1, այն է Յովհաննու աւե տարանի գլխոց վերջը, կայ նախկին ստացողի կողմէն նոյն գրչութեամբ։ Զստացաւղ աստուածաբուղխ, սուրբ աւետարանիս, տէր Վարդան և ամուսին իւր (անուան տեղը դատարկ հոս և այլուր), և որդին իւր Յակոբ քահանայն և կողակիցն իւր (դարձեալ դատարկ) և ամենայն յարեան մերձաւորաց կենդանեաց և մեռելոց. և սուտանուն Առաքել գրչիս ամէն,։ 3. Յովհաննու աւետարանին վերջը. առք աստուծոյ ամենայնսուրբ երրորդութեան հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս ամէն։ Շնորհիւն աստուծոյ տեառն ամենակալին և ի նորին աւգնականութեամբ աւարտեցաւ եռահրաշ և հոգիազարթ(դ) աւետարանս։ (հոս երկայն խորհրդածութիւնք չորս աւետարանաց վրայ զոր զանց կընենք)... Ով եղբարք և ընթերձաւղք, որ հանդիպիք սուրբ աւետարանիս կարդալով կամ աւրինակելով, ողալանաց մե-րոց անմեղադիր լերուք։ Որ վասն մեր ծովացեալ մեղացս համար աստրւած դառնացաւ։ Որ. Ը. ամ բարկութիւն եղաւ աշխարհիս. Դ. պատուհաս եկաւ ի վերայ մեր. Սուրն, Սովծ։ զմահն մահտարաժամն, և միւս ցաւն՝ գայլն։ որ մեռեալն ի գերեզման՝ հանէր և ուտէր, և զաւրքք Տաճկաց՝ Ըսմեելացիք, որ է ազգք Ջիթախ։ Առաջի ամն ելաւ վազիր մի յարևմտից. բ. հաբիւր հաղար զաւրաւք, եկաւ դէմ յարևելս, և շինեց բերդն Կարուց՝ որ կոչի Ղարս։ Ել և գնաց էառ զտունս շրջանաց, և կոչէ Շրվան. և մտաւ ի Տամուրդափ, շատ տեղ աւեր(ե)աց, շատ բերդ չին(ե)աց. և յետ այ(նորիկ) դարձաւ զաւրաւքն, եկաւ Ղարս. յետոյ տարին՝ գերեցին Արևանայ (Երևան) յերկիրն ԿՌ. այր ու կին, և այլ թիւն ոչ գիտենք մեծին և փոքու, մեռածին և կորածին, բայց միայն Հայրն գիտէ։ Ետոյ ելա։ Խանթաթար յերկրէն Քափայու, և անցաւ ի լեառըն Ալսրռղայ(2), և մտաւ երկիրն Շարվանայ. շատ աւեր էած և գերաց զազգքս հայկազանց, քակեցին ծառն ապրիշումի։ Յետո թիւ եղաւ ՃԿՌ գերինք ին տարել՝ ծովովն Քագայու վերայ տարան, ի Մոր վաճառէին՝ հաւու պէս՝ այր ու կին, ծեր ու տղայքն ի ձեռն այլազգի։ Ով եղբարք, այս Ը. ամս Ե. տարպայ յարևմտից զաւրքն գլխաւորաւք եկաւ յարևելս՝ ի Շարհըոտեան, շինեցին Աքևանաթերդն. և ցրուեցաւ ացսս հայոց, և նուազեաց ամենայն բարի։ Տետոյ ելաւ վազիր մի՝ Դ. հարիւր հաղար զաւրաք՝ գնաց ի Թաէվրէժ շինեց բերդն. շատ աղմունք եղաւ. յետո վազիրն մեռաւ. հէնց ջարդ եղաւ Գ. աւուր որ զարիւն լաշն կու տանէր։ Աւրհնեա, է աստուած։ Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի թըւաբերութիանս Հայոց՝ ՌԼԵ. ի յերկիրս Կարնոյ որ և Առղրոամ. գետւղս որ կոչի Սալաձոր. ի դոառս նոբաշէն սուրբ Սարգիսիս, և այլ սրբոց որ աստ հաւաքեալ կան. աւրհնեալ է յերկնային զաւրքն ամէն։ Դարձեալ յիշեցէք հեզ և խոնարհ (նախկին ստացողին անունը քերուած և խառնակ խօսքեր գծուած է) և ամուսնին իւր Աղաւտն, և որդին իւր (անունը քերուած) և կենակիցն իւր (տեղը դատարկ թողուած) որ մտաւ ածին ի սէրն աստուծոյ, և ետուն գրել սուրը աւետարան։ յիշատակ իւրեանց, և ծնողացն իւրոց, և ամենայն ազգականացն՝ կենդանե)աց և մեռելոց. առ հասարակ ամենայն ննջեցելոց։ Ես զի(ս) սուտանուն Առաքել սարկաւածս. Աստուած ողորմի, վարդապետաց՝ բարի խրատ տըւողաց ամէն։ Ով եղբարք ողալանաց մերոց մի մեղագրէք որ կարս մեր այս է, որ այս դըժար ժամանակիս միտք մոլոր, խելքս է ցրած, երամէս է։ բածանած. մեղաւորաց՝ տէրն ողորմած, աստուած աղաչենք բազկատա(րայծ, որ նա փարատէ մեղ ի չարաց. ամէն, ևն։ 2. Թղ. 353ա. Կայ վերջին ստացողաց յիշատակարանը (տարբեր բոլորգրով), այսպէս։ Յիշատակ է սուրբ աւետարանս՝ Վարդանին և Եղիսէ, որ ըստացան զսա ի հալալ վաստակոց իւրեանց յիշատակ իւրեանց հոգոյն և ծնաւղաց իւրոց ամէն,։ Թուականը կը պակսի, բայց գրութիւնն հին է. հետևաբար՝ հոս յիշուած անձինքն մերձաւոր ժառանգներ ըլլալու էին Վարդան քահանային։ 3. Թղ. 107ա. Ստորին լուսանցքին վրայ կայ մանրագիր հետևեալն ի գրչէն. Աստուած ողորմի մայր Զարդարիկին որ Ե. դրամ երետ սուրբ Աւետարանիս՝ դեխդագին, (գուցէ թրղթագին)։

Informations

. Ձեռագիրս 1882ին մտեր է հաւաքմանս մէջ, և գնուած է ի Կ. Պոլիս։ Մատեանս է Ասետարան փոքրադիր, կատարեալ. հնութենէն աւելի՝ նկարչական ոճին և ԺԶ դարու տարազուց համար արժէք ունի։ Աւետարանս չունի միայն Համաբարբառները։ Պարունակութիւնը տպագրութեան համաձայն է, ի բաց առեալ շնացեալ կնոչ պատմութիւնը, որ աւետարանին վերջը դրուած է, հետևեալ կարմրագիր ազդի ներքև։ Աւելորդ է այս,։ 1. Թղ. 39բ1։ Թելայդրութիւն սուրբ աւետարանին որ ըստ Մատթէոսի։ Սուրբն Մատ։ թէոս նախ մաքսաւոր և ապա աւետարանիչ ի նոյն ինքն ի տեառնէ, ևն։ - Թղ. 42ա։ Մատ, թէոս (անվերնագիր, այսպէս են և յաջորդք)։ Գիրք ծննդեան 3իսուսի Քրիստոսի, ևն։ Վերջ Թղ. 120ա2։ Աւետարան ըստ Մատթէո։ սի։ - Գլուխք 3ԾԵ,։ 2. Անդ։ Յուցակք(իմա Նխդր.) սուրբ աւետարանչին Մարկոսի։ Մարկոս աւետարանիչ աշակերտ Պետրոսի և ընթացակից Պաւղոսի, ևն։ - Թղ. 121ա1։ Սկիզբն գլխոց Աւետարանին որ ըստ Մարկոսի., Թղ. 126ա։ Մարկոս։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիս-տոսի որդոյ Աստուծոյ ևն։ - Վերջ Թղ. 182բ2 շանաւք որ երթայր զհետ նոցա։ 3. Թղ. 183ա1։ Յուցակք գլխոց Աւետարանին որ ըստ Ղուկասու (իմա Նախադրութիւն)։ Աւետարանիչն Ղուկաս հեթանոս էլ ազգաւ, յԱնտիոք քաղաքէ Ասորոց, աշակերտեալ նախ Գալիանոսի բժշկի, ևն։ - Թղ 183բ1։ Սկիզբն գլխոց Աւետարանին Ղուկասու։ - Թղ. 189ա։ Ղուկաս։ Քանզի բա զումք յաւժարեցին, ևն։ - Թղ. 276ա2։ Հաբիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ 279ա2։ 4. Թղ. 279բ1։ Թելադրութիւն սուրբ աւետարանին որ ըստ Յովհաննու։ Առաքեալն և աւետարանիչն Յովհաննէս եբրայեցի էր, յազ. գէն Նեփթաղիմայ, ևն։ - Թղ. 280ա1։ Սկիզբն գլխոց Աւետարանին որ ըստ Յովհաննու. Թ. 282ա։ Յովհաննէս։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 351ա1։

Content