15787ԺԵ-ԺԶ դար։
բոլորգիր միջին, ցածադիր և լայնատող. իսկ տրբնագլուխներն առ հասարակ և մեծ գլուխներու սկըզբնաբառերն ալ կարմրագիր են։
21 1/2, իւրաքանչիւրն 12 թուղթք -
՝ թուղթ դեղնորակ և պինդ։
(նոր) փայտեայ կիսակաշի, անզարդ. կողերը ներսէն պատեալ են կանաչագոյն ազնիւ կերպասով։
լաւ պահուած է, միայն Թղ. 130 վերին՝ և Թղ. 155, 165 վարի լուսանցաքղանցքն փրթած բլլալով՝ ետքէն նորոգուած են սպիտակ թղթով։ Ընդմէջ Թղ. 246բ-247ա կը պակ. սին 1-2 թուղթք՝ կարևոր յիշատակագրութեամբ։
անյայտ, վասն գի գլխաւոր յիշատակարանը թերատ է։
չկան։
՝ շատ յաճախ, մարդագիր, գազանագիր և թռչնագիր՝ մեծաւ մասամբ. ամէնքն ևս գրեթէ քառագունեան են։
շատ շատ են, քառագունեան, այսինքն բոցագոյն, աղօտ կարմիր, կապոյտ և սպիտակ. մեծագոյն. միջակ և աւելի ճարտարարուեստ քան կիսախորանները։ Գեղեցիկ է (Թղ. 35բ.) արծուին, խորհբրդաւոր են (թղ. 47ա. շէնքը, որուն վրայ մէկ կողմէն կը բարձրանայ սրածայր գանգակատուն մի և միւս կոզմէն ալ արևածաղկի նման բոցագոյն բոյս մը։ Թղ. 195բ. սրբատաշ խաչն, որուն մութ կարսի։ և բոցագոյն թևերուն վրայէն դէպի վար կախուած է երկնագոյն օծ մը. Թղ. 220բ, երկողկոյզ արմաւենին։
1 հատ միայն։ Թղ. 73բ։ (Մարկոս բազմած)։
չկան (հաւանօրէն ինկած են, զի Ա. թերթէն 8 թուղթք մնացեր են։
4, (Թղ. 3ա, 74ա, 118ա, 190ա) երկագոյն և պարզ։ Վերջինն՝ երեք փոքր նկարներ ունի (Յիուս պատանի, Տիրամայրն և Յովսէփ)։
՝ կարմիր են (տարբեր գրչութեամբ, հետևաբար ետքէն գրուած։
Թղ. 1, 2, 73ա2, 117բ2, 247ա - 250բ։
յոյժ սակաւ և թերակատար են 1. Մարկոսի աւետարանին վերջ կայ այսպէս. Զմեղուցեալ Յակոբ, և զՆիկողոս պատանեակս իմ յիշել, և աստուած ողորմի ասել։ Թէպէտև գրիչ կամ գծող բացատրութիւնը չկայ յիշատակարանիս մէջ, սակայն գիրը նոյն է նախադրութեան գրին հետ. և հետևաբար Յակոբն՝ եղած է գրիշ Աւետարանիս։ 2. Յովհաննու աւետարանին վերջը կայ գլխաւոր յիշատակարանը, որմէ սակայն թուղթ մը ինկած է, ուր նշանակուած էր հաւանօրէն գրչութեան թուականին հետ, նաև գրչին, ստացողի և տեղւոյ անունը. ահա այդ յիշատակարանի կարևոր մասը. Յիշատակարան սուրբ Ատետարանին։ Ժառք անսկզբնականի, և իսկզբանն ամենայնի, անեղին և գոյացուցչին բնաւից. սահմանիչ և կատարումն բոլոր էիցս, երիցս միակին, եզակի և միում աստուածութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն։ Որոյ շնորհիւն և ամենազաւր կարողութեամբն յանկ ելեալ կատարեցաւ տառս քրիստոսեան մատենիս ներտնաւրէնութեան մարմնացելոյ անճառ բանին. որ վասն մեր յերկրի երևեցաւ՝ մերով բնութեամբս՝ և զփրկագործութիւնն կատարեալ, խաչի և մահու համբերելով, էջ ի գերեզման և զզաւրութիւն թշնամւոյն խորտակեաց. և յերրորդ աւուր յարեաւ սքանչելապէս, և ել ուր էրն զառաջինն, և եհեղ զաստուածային պարգևս ի դասս երանելի առաքելոցն. որք արբին զշնորհս հոգւոյն սրբոյ և աւետարանեցին աշխարհի զանճառ տնաւրէնութեան խորհուրդն, և լցին աւետեօք զտիեզերս, ևն ևն (չորս աւետարանաց վրայ սովորական խորհրդածութիւններ)։
։ Ձեռագիրս 1882ամին ստացուեր է նախընթացնե։ րուն հետ և մտեր հաւաքմանս մէջ։ Մատեանս է Ասետսրան միջակագիր և անթերի։ Չունի գլխացանկեր, և ոչ ալ Յովհ. Ե, 4, և է. 53-Ը. 11 համարները։ Ունի հին գլխահամարները կարգաւ, որոնց տակը նշանակուած են կարմրագիր ուրիշ գլխահամարներ ևս. կան նաև Կիրակագիրներ։ Աւետարանաց հին խո-րագիրքն քերուած են և անոնց վրայ տգեղ գրոգ նոր խորագրութիւններ դրուած են, անյարմար կերպով։ 1. Թղ. 3աւսուրբ Աւետարանիս ըստ Մատթէոսի։ Գիրք ծնընդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 72բ2։ - Թղ. 73ա2։ Աւետարան ըստ Մատթէոսի (իմա Նախադրութիւն)։ Մատթէոս աւետարանիչն յետ եօթն ամի վերանալոյ փրկչին գրէ, ևն։ 2. Թղ. 74ա։ Սուրբ աւետարան Մարկո սի։ Պկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդւոյ աստուծոյ, ևն։ - Վերջ Թղ. 117ա2։ - Թղ. 117բ1 (Նխդր.)։ Մարկոս աւետարանիշն աշակերտեալ Պետրոսի, ևն։ 3. Թղ. 118ա։ Սուրբ աւետարան Ղուկասի։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։ - Թղ 187բ2։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։ - Վերջ Թղ. 189բ2։ (Կը պակսի նախադրութիւնը)։ 4. Թղ. 190ա։ Սուրբ աւետարան Յոհանէսին։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 245բ2։.