15169ՈՂԳ = 1244 (տես վարը)։
բոլորգիր միջակ, մաքուր և միայար գրչութեամբ. տնագլուխք առ հասարակ ոսկեգիր են, ջնարակային կարմիր ենթակայով։
44, որոնք սակայն անհաւասար բաժնուած են, այսինքն մերթ 10, մերթ 8, և մերթ ալ ութէն պակաս թուղթեր։ Թերթահամարք ստ. լուսանցից կեդրոնը դրուած են, և Ժ. էն վերչ ԺԱ,ԺԲ, ևն կը յառաջեն։
մագաղաթ գոր։ շագոյն և հասարակ։
փայտեայ կաշեպատ զարդարուն, գոցելու մասով. կողերը ներսէն պա. տեալ են կարմիր կապոյտ և դեղնագիծ հաստ լաթով. ժամանակաւ արծաթապատ խաչով և քանդակ ներով ևս զարդարուած էր, ուսկից բան մը մնացած չէ, բայց եթէ ծակերը։
՝ յառաջագոյն որքան փառաւոր այժմ ալ ընդհակառակն այնքան խեղն վիճակի մէչ է։ Մէկ ծայրէն ցմիւսն թուղթ մանգամ անվնաս չէ մնացեր, այլ ստորին լուսանցաքղանցքն առ հասարակ և շատ տեղ ալ կողմնակի լուսանցքներն մա շած սպառած են (երեք մատի լայնութեամբ) և ետ քէն մագաղաթէն աւելի ստուար թուղթով նորո. գուած են. իսկ մածուցիկ նիւթէն թուղթերուն մինչև կէսը Հարաչար դեղնած և աղտոտած են։ Թղ. 1-68 արտաքին լուսանցքն 10 հրդմր. տարածութեամբ ճարպային եռացած նիւթէ մը կամ կրակէ այրաձ և ածխացած են, որով վնասուած են մասամբ լուսանցազարդերէն ոչ սակաւք։ Նոյն բանին ենթար։ կուած են - փոքր մի- նաև Թղ. 264-293 լուսանցքն Տեղ տեղ ալ (օր. աղագաւ, Թղ. 16ա-24բ, 32-33,101ա102ա, 103ա, 207ա-213, ևն) գրութեան այս ինչ կամ այն տողերն փտտած ըլլալով՝ տարբեր գրչութեամբ նորոգուած են։ Թղ. 18,163 կազմէն դուրս ելած են Կողերուն եզերքի կաշին մէկ երկու տեղ մաշած է և ճաթռտած։ Թղ. 1բ-10բ. Խորաններն (այսպէս և կի, սախորանք և լուսանցազարդք զզալի կերպով գունաթափ եղած են։
՝ նախ Կոստանդին կաթողիկոս, ապա Անդրեասեանց վանքն, ապա Թորոսքահանայ, ապա Սահակ քահանայ, ապա Վարդան և այլք (տես յիշտկրնքն)։
իւ րաքանչիւր կողմէն չորս չորս թուղթ, մնացորդք մեծադիր երկսիւն և ընտիր երկաթագիր Աւետարանի մը -
շատ յաճախ. առհասարակ եռագոյն, աղկեալ և ոսկեզարդ. Բաց ի չորս աւետարանաց։ սկզբնատառերէն՝ նշանաւոր են, Թղ. 145ա, զարդագիրն՝ մեծ. 18 հրդմր. և Թղ. 22բ, երկու իրարապատ սիրամարգերէ ձևացած զարդագիրն։
շաս յաճախ, չորսը մեծագոյն և շքեղ. միւսներն միջակ և փոքր. ամէնքն ևս բազմագունեան և ոսկեզօծեալ նշանաւոր են՝ ճարտարապետական ոճին համար՝ Թղ 57բ, 246ա. եռասիւն շիրիմն կամ մատուռն՝ իրենչ սնկաձև տափակ գմբէթով։
չկան առան։ ձին։
10, (տես Թղ. 1բ, 2ա, 3բ, 4ա, 5բ, 6ա, 7բ 8ա, 9բ, 10ա). բազմագոյն երանգօք և ոսկեզարդ ամէնքն ևս բազմոճանի սիւներով, գագանակերպ կարիատիդներով, թռչուններով, ծաղկալից ծառեթով, ծիածաններով և մանրանկարներով դրուագեալ և գեղեցիկ են։ Այս խորաններուս - ինչպէս նաև այ։ մանրանկարուց՝ Թ. 125ին (այն է Ն. Լամբրոնացւոյ Ա. ւետարանին) հետ ունեցած ընդհանուր նմանութիւնն ակներև կը ցոլանայ. մասնական զանազանութիւնները խիստ քիչ են, ուստի և աւելորդ կը համարինք մանրամասն վերստին նկարագրել, այլ ինչ ինչ այն զանազանութիւններէն միայն։ Առաջին երկու խորանաց սիւներն երկնագոյն կապոյտ են՝ ոսկեայ եզե։ րօք, որոնց ստորին խարիսխներն՝ վարդագոյն եռագնդակ խոյակներով կը վերջանան, կանաչ յատակի վրայ. իսկ վերին ծայրերուն վրայ փոխանակ մարդակերպներու՝ զոյգ զոյգ ոսկեգոյն առիւծ կարիատիդներ են, որք կը կրեն իրենց գլուխներուն վրայ քառակուսի շէնքը։ Եւսեբեայ և Կարպիանոսի մետալիոններուն երկու կողմը կանգնած թռչուններձ մարդակերպ գլուխ ունին։ Երրորդ և չորրորդ խորա։ նաց սիւներն նոյնպէս կապոյտ։ Վերին ծայրի կարիատիդներն կովու գլուխ են. միջնասիւներունը շիկագոյն են, իսկ միւսներունը կապոյտ։ Իսկ անոնց ստորոտը կը վերջանայ կարմիր, կանաչի զար, նող կապոյտ և ոսկեզօծ ախաւեղագէսներով, կա նաչ և կարմրագիծ յատակի վրայ. իսկ տանիքին վրայ փոխանակ առիւծակերպ շատրուանաց՝ (օռ 181ոծ) շամբայնի գաւաթի ձևով ոսկեգոյն շատրուա։ մէ, որուն երկու կողմերը կանգնած զոյգ զոյգ ա քաղաղները կը կռուրտին։ Ե. և Զ. խորանաց սիւնե րուն վերի և վարի մասերն ոսկեգոյն են, իսկ միջին մասն վարդակարմիր՝ սպիտակ կիտուածովք Ստորին ախաւեղագէսներն առաջնոց գոյներով են բայց մութ կանաչ գետնի վրայ, իսկ վերիններն արմաւենւոյ զոյգ տերևի ձևով, որոնք աջ և ձախ տարածուած՝ թակաղակը կընդգրկեն։ Իսկ տանիքիւ վրայ ոսկեայ շատրուանին քով կեցած ին փոխա նակ գրախտահաւերու՝ երկերկու աղաւնիներ կամ կը։ ռունկներ։ Եօթներորդ և ութերորդ խորաններուն սիւներն (կորնթական) սևագոյն են՝ կանաչ և տե։ րևաձև ախաւեղագէսներով վերէն, իսկ ստորինք։ մութ կապոյտ են՝ կանաչագոյն գետնի վրայ։ Տա, նիքներէն միոյն վրայ դարձեալ ոսկեգոյն շատրուակ մը և երկուստեք հաւալուսներ. իսկ միւսին վրայ քառասիւն փոքր շքակահ մը՝ ոսկեգոյն սափո րով, որուն վրայ ձգուած ծիրանեգոյն ծածկոց մլ երկուստեք վար կախուած է։ Իններորդ և տաս, ներորդ խորաններուն սիւները կարմրոսկեգոյն են, որոնց մէջտեղէն դուրս կը ցցուին երկուստեք յո նիական խոյակներ. սիւներուն վերի ծայրը - կա։ նաչագոյն փոքր թակաղակներու վրայ - կանգնաւ են զոյգ զոյգ արծուետեսակ նոյնագոյն կարիատիդ ներ, որոնք կարծէք նեղութեամբ շէնքը վեր կը ջանան բռնել։ Սիւներուն ստորին ծայրերը կարմիր և կանաչագոյն կըկնախոյակներով կը վերջանան, ոսկեգր վարդակարմիր յատակի վրայ։ Խորաններէս առաջ։ նոյն տանիքին վրայ ի բազմոցի դրուած ճաճանչի նման ոսկեզօծ անօթ մը կեցած է՝ մէջը երկնագոյն խաչածև լոյս. իսկ ասոր շուրջը ողկուզալից որթատունկեր և հասկեր կը տարածուին, որոնցմէ կը հա։ րակին աղաւնիք։ Իսկ վերջնոյն տանիքին վրայ սիւնաձև շատրուան մը (օռւ81ո6), յորմէ աստի և անտի կը բղխին կրկին հոսանք, և վեց սպիտակ աղաւնիանկէց ջուր կ՝ըմպեն։ Յամենայն դէպս Աւետարա՝ նիս ինչպէս խորաններն՝ այսպէս և կիսախորանք իրենց մասնական զանագանութեամբ հանդերձ և զար մանալի զուզադիպութեամբ մը մանր, բայց հշգրիս և խտացեալ մանրանկարը կը ներկայացնեն Թ. 125։ խորաններուն. հետևաբար՝ ըստ իս ասոր նմանո ղութեամբ յօրինուած են, կամ լաւ ևս ասկէ օրինակուած. սակայն և այնպէս յոյժ հեռի են՝ թողլո նայողին վրայ վերջինիս սխրալի տպաւորութիւնը վասն զի կամ մագաղաթի յոռութեան և կամ-ոլ ինձ աւելի հաւանական կը թուի - գունոց վատ բաղաղբութեամբ և անհաստատութեան պատճառա կորուսեր են իրենց կենդանութիւնն և թափանցի։ փայլունութիւնը. այնպէս են՝ որպէս թէ վրանիւ փոշի ցանուած ըլլար։
4 հատ (Թղ. 11ա, 104ա, 163ա, 264ա). նոյնպէս բազմագունեաւ են՝ ոսկեզարդ, յոյժ քաջարուեստ և դրուագալից Առաջնոյն տանիքին վրայ կայ Յիսուս շնորհագե։ պատանւոյն բոլորածև պատկերն, որուն երկու կողմերէն զոյգ սիրամարգներ կը նային զմայլած, իսկ՝ կամարաձև ձեղունէն ողկուզանման ոսկեգոյն կան թեղ մը կախուած է։ Երկորդին տանիքին վրայ կա - վերնոյն նման - ոսկեգոյն ճաճանչակը և ասոլ երկու կողմերն ալ զոյգ կարապներ։ Երրորդին վրայ՝ կանգնած է ոսկեգոյն եռախաչ մը, և իւրաքանչիւլ կողմէն երկերկու թռչուններ։ Չորրորդին վրայ սիւ։ նաձև շատրուան մը, և երկուստեք արագիլներ կաս կռունկներ. իսկ կամարէն առ ի կախ կայ առաջնոյն՝ նման փոքր կանթեղ մը։
ջնարակային կամ աղօտ կարմիր, ոսկեզօծեալ։
Թղ. 1ա, 2բ, 3ա, 4բ, 5ա, 6բ, 7ա 8բ, 9ա, 10բ, 161ա, 337ա2։
բազմաթիւ են և նշանաւոր, գլխաւորապէս 1. Մատթէոսի աւետարանին վերջը (Թղ 103բ) կայ գրչէն, ոսկետառ և մեսրոպեան ընտիր երկաթագրով, այսպէս. Աստուածամեծար սուրբ կոթողիկոսն ամենայն Հայոց զՏէ, Կոստանդին աղաչեմ յիշել ի Տէր, ով դասք մա. քուր լուսերամից,։ 2. Մարկոսի աւետարանին վերջը (Թղ։ 162բ.) նոյն ոսկետառ գրով կայ երկրորդ մ ալ, այսպէս։ Զառ ի Գրիստոսէ կարգեալ հովիւ և գլուխ և առաջնորդ Հայոց ազգին զՏեր Կոստանդին՝ զստացող սսրա, յիշեսջիք ի Քրիստոս և զծնաւղս իւր։ 3. Յովհաննու աւետարանին վերջը (Թղ. 335ա2). Կայ բուն գրչութեան յիշատակարանը (մանը բոլորգրով) այսպէս. Գառք քեզ անսահման անուն անզուգական անձնաւորութին հայր և որդի և սուրբ հոգի։ Յամենայն արարածոց ի բնաւից եղականաց, այժմ և յանզրաւ յաւիտեանս ամէն։ Շնորհիւ ամենախնամ ողորմութեանն աստուծոյ՝ յանգ ելեալ աւարտեցաւ աստուածախաւս մատեան կենարարին մերսյ տեառն և աստուծոյ, ի լաւ և յ(ը)նտիր աւրինակէ, ցաշխար։ համուտ աթոռս Հոռոմկլա, ընդ հովանեաւ սրբոյն Գրիգորի, և սրբոյ Նշանին Վանկո, և այլ բազմահաւաք սրբոցս որ պաշտին աստ։ Ի թուականութեանս Հայոց ՈՂԳ։ Ի յառաջնորդութեանս երջանիկ հովվուապետին տեառն Կոստանդես (կարմրագիր). և ի թագաւորութեանն Հայոց Հեթ, մոյ քրիստոսապսակ թագաւորի, ի խնդրոյ աս. տուածապատիւ սուրբ տեառնս իմոյ ընդհանուրց եկեղեցւոյ գլխոյ սուրբ կաթողիկոսիս, որ յոյժ եռափափագ սիրով հրամայեալ իմում նուաստութեան։ գրել զու. և իմ ըստ կարի ջան տարեալ գրեցի և պատուական երանգաւք և յոսկւոյ սրբոյ զար։ դարեցի զսա՝ յուրախութիւն հարսին եկեղեցւոյ և ի վայելս սուրբ տեառնս իմայ, և յիշատակ հոգւոյ իւրոյ։ Լաւ համարելով զսա քան զա։ կանս պատուականս. զի յերկրէ նիւթք՝ ի նոյն ունին կորուստ, և բան տեառն մնա յաւիտեան։ Գրեալ ե(ղե)ւ ի դառն և ի խուճապուտ և ի կականման ժամանակի, յորժամ ել ազգն խուժա դուժ որ կոչի Տաթար, և սպառեաց զամենայն հասակ յերկրէ. և մնացեալքս՝ ի յերերս եմք ի յահէ նոցա։ Իսկ աստուածամեծար սուրբ, տէրս իմ որ թեպէտև ողբայ անմխիթար զբե կումն ժողովրդեան իւրոյ, սակայն ոչ կասի ի յուսոյ ակնկալութենէ տեառն, մեծահաւատ լեա իբրև զԱբրահամ յայսմ խռովայեղ ժամանակի ետ գրել զսա յուրախութիւն սրտի իւրոյ։ Արդ որք վայելէք զսա, կամ աւրինակէք, յիշեսջի, սրտի մտաւք զարժանաւոր հովապետս մեր զտէ, Կոստանդին և զծնաւղսն իւր զհանգուցեալսն ի տէր. Եւ զհարազատ եղբարսն իւր որք և նոքա երթեալք ի ժողովս անդրանկաց. և զքուերս։ զպատուելի քահանայն աստուծոյ զԳեորգ և զքրիստոսասէրն Գրիգոր։ Եւ զեղբաւրորդիւ սուրբ տեառնս՝ զորդիսն Գէորգեա քահանայի զշնորհալից քահանայն և զիմաստուն և զհանճարեղն Թորոս, և զաստուածաշնորհ պատանեակն իւր զՍտեփանոս. զի տացէ սոցա տէր ժամանակս երկայնս և խաղազականս։ Յիշեսջիք աղաչեմ զեղբարս Թորոսի քահանայի՝ զտարաժամ վախճանեալն ի տէր, զտէր Ստեփանոս և զԳրիգոր քահանայ։ Եւ զմաս այլ եղրաւրորդին աւրբ տեառնս՝ զԳրիքոր, կարգեալ է դրան Բգաւորին Հեթմոյ, որ և նա փոխեալ ի տէր։ Աղաչեմ յիշել ըղձիւ զըստ հոգաոյ սրդիացեալն՝ սուր, տեառնս՝ աւազանին ծնընդեամբ՝ զչքնաղ և ղամնավայելուչ պատանին զԼևսն, զորդի թագաւրի Հայոց Հեթմոյ, զքրիստոսասէր թագուհին զԶապէլ, զի տացէ նոցա տէր աստուած խաղաղու թեամբ թագաւորել ի վերայ Հայոց ագիք։ Ընդ արժանաւոր յիշատակեցելոցս ի սմս յիշեսջիք զարեան մերձաւորն զառաքելաշնոր եպիսկոպոսն զտեր Սիմեոն։ Աղաչեմ յոքնամեղ գրիչս Կիւրակոս որ 4 անլիշելի անուն, յիշել զեղկելիս և խնդրել թողութիւն բազմամեղիս և ծնաւղաց իմոց։ Եւ առատն ի պարգևս առ հասարակ յիշողագս յիշեցելոցս, ողորմեսցի, և նմա փառք յաւր տեանս ամէն,։ 4. Գոքր ինչ մեծադիր բոլորգրով և կէ. աշխարհիկ լեզուով կը յաջորդէ (Թղ. 337բ) հե տևեալն. Այս մեր գիր հրամանի է Կոստանդետ ծառայի աստուծոյ և նովաւ կաթողիկոսի ա մենայն Հայսց, որ զաւետարանս մեր զոր գրել ևն։ ծախիաք, և ծաղկերանք դարդարել ոսկով և երգներք՝ գունիւք։ և կաղմեալ ոսկւով և արծաթով՝ տուաք սուրբ սախտն Անդրիասեանց և յառաքելաշնոր։ եպիսկոպոսն տէր Պաւղոս, կամաւ եղբաւրորդւոյ։ մերոյ Թորոսի սահանայի։ յիշատակ մեղ և ծնողաց մերոց. որ յամենայն ամի ի սուրբ Խաչին ութաւրէքն առնեն Ե. պատարագ. մին հաւ։ իմոյ Վահրմա, և միւսն մաար իմոյ Շուշկանն. եր րորդն՝ եղբաւր իմոյ Գէորգեա քահ(անայի) հաւր՝ Թորոսի։ չորրորդն միաս եղբաւր իմոյ Գրիգորի։ հին, գերորդն Գրիփորի նորին որդ(դ)ոյն։ Եւ մի ոք իշխեսցէ հանել զաւետարանս յայն սուրբ ուխ։ տին ժառանգութենէն. և որ հակառակի և հանէ զսա, ընդ բանադրանաւք մնասցէ։ Եւ այս եղև ի Թվ. ՉԺԳ,։ 5. Ասոր կից գրուած է՝ տարբեր բոլորգրով, վերջին ստացողէն, այսպէս. Ընդ նմ(ին) և զվերջին ստացողս՝ Սահակ քահանայ, և զդեռայբու։ զաւակ սորին Յոհանէս սարկաւաքն և զեղբայլ սորին՝ զԱբրահամ և զքեր սոցին Ոստիանէ և զԵ. ղիսէ և Մայրիամ. և զմայր սոցին Տիրոհի։ և զծնողս իմ Գեորք քահանայ. և զհանկուցեալ զմայր իմ... ին, և զեղբարսն իմ զհանկուցեալ ։ քրիստոս զտէր Զաքարէ եպիսկոպոսն։ արդ բարէխաւս ունիմ սուրբ աւետարանս զի թողութիւն շնորհեսցէ յանցանաց մերոց և ձերոցդ. և որք յիշէքտ յիշեալ լիջիք և դուք առաջի ահեղ ատենին քրիստոսի, և թողութիւն խնդրելով մեղաց մերոց և ձերոց. և քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն։ Գրեցաւ (իմա յիշտկրն) ի Թվին Հայոց ՊԼԸ. զվերջին գրող Ինաղանց և սխրս պատառ (այսպէս) Յովն,։ 6. (Թղ. 294ա, և ուրիշ տեղեր ստէպ) կայ ա, ռանց թուականի. Յիշեցէք զմեղաւոր Դաւիթ։ որ է նորոգող սորա, և աստուած զձեզ յիշէ ամէն, 7. Թղ. 338բ. Զվերջին ստացող սուրբ աւետարանիս։ Վարդանն և զկողակիցն իւր Ղուշին։ և զեղբայսն իւր Աղաբէկին։ Թաղնրի Վերմիշն։ և որդիքն իւր (Ամիրպարին, վրան գրուած նոտրագրով), Մասին և Գուլապին, Շիխումին, Պեկումին, և դստերացն իմ և թոռանցն՝ Գուլչինարն Միրասէն։ Շահասլումն։ Խաթունաղին։ և հարսերն Թիլին։ Շահումաղին։ Եւ ծնողացս իմ և պապին՝ Իսին։ Աւանիս աղին։ Գուլապին, Գըրիգորին, և զմօրն Մարթին և դատն (տատն) իմ. Շահումաղէն, Խաթունաղէն։ ամէն։ Գրեցաւ սա (յիշակըն.) թուին Ռ.Ճ.Ժ.Ա։ Դարձեալ յիշեցէք զՎարդանն որ ստացաւ զսուրբ աւետարանս ի հալալ ընչից իւրոց յիշատակ իւր և կողակցին իւրոյ Ղոաշին։ և ծնօղացն իւր Իսեն և Մարթեն։ և որդիքն Մասին և Գուլապին։ Շիխումին և Պէկին ամէն,։
. Ձեռագիրս 1877ին մտեր է հաւաքմանս մէջ, ստացուած է ի Կ Պոլիս Պր. Սերոբէ Մ. Ալիշանի միջոցով։ Մատեանս է Ասետորան միջակադիր՝ կոճղ, անթերի։ Աւետարանս մեծարգի է թէ՝ իբրև գեղարուեստական գործ և թէ որպէս պատմական յիշատակ, ըստ որում երկայն տարիներ սեպհականութիւն եղած է Կոստանդին՝ Ա. կաթողիկոսին և անոր ջերմ համբոյրներուն և պաշտաման առարկայ, ապա շարք մլ ուրիշ կաթողիկոսաց մինչև Կոստանդին Ե։ ւետարանս չունի Նախադրութիւններ և Գլխացանկեր. շունի նոյնպէս Ղուկ. ԻԲ. 43 - 44, այն է զօրացուցիչ հրեշտակի հատուածն, Յովհ Ե. 4, և է. 53 - Ը. 11 համարներում իրք շնացեալ կնոջն, այլ ի վերջ աւետարանին՝ ա ռանձինն։ Մարկ. ԺԶ. գլխու 9-20 համարներն ևս յաւարտ աւետարանին և թուղթ մը դատարկ թողնելէն ետքլ, առանց վերնագը գրուած է։ Կողմնակի լուսանցից վրայ հին գլխահամարներուն ներքև կարմրագիր ուրի, գլխահամարք ևս կան, այսպէս նաև լուսանցիչ վրայ մանը գրով գրուած հնագոյն բնագրալ ուշագրաւ տարբերութիւնքն։ 1. Թղ. 1բ։ Եւսեբի Կարպիանոսի սիրելի եղբաւր ողջոյն, ևն։ - Թղ. 3բ։ Կանոնք համաբարբառ տեղեաց։ - Վերջ Թղ. 10ա2։ 2. Թղ. 11ա։ Աւետարան ըստ Մատթէոսի։ Գիրք ծննդեան (լ. վրայ լինելոյ) Յիսուս։ Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 103ա։ Մինշև ի կատարած աշխարհի,։ 3. Թղ. 104ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսլ (յ. վրայ հորդւոյ աստուծոյ,) որպէս և գրեալ է ի մարգարէս, ևն։ - Վերջ Թղ. 160բ1։ - Թղ. 161բ1։ Յարուցեալ Յիսուս առաւաւտուն, ևջ (առանց խորագրի)։ - Վերջ Թղ. 162բ1։ Ու երթա(յր) զհետ նոցա,։ 4. Թղ. 163ա։ Աւետարան ըստ Ղուկասու։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։ Թղ. 260բ2։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւց։ - Վերջ Թղ. 263բ2։ 5. Թղ. 264ա։ Աւետարան ըսա Յովհաննու։ Ի սկզբանէ էր բանն և բանն էր առ Աստուած, ևն։ - Վերջ Թղ. 334։ Որ թէ գրեա էին,։ - Անդ։ Իրք կնոջն շնացելոյ։ Գնացին իւրաքանչիւր ի տեղի իւր, ևն։ - Վերջ (պատմութեան) Թղ. 335ա։ Երթ յայսմ հետէ մէ մեղանչեր,։ - Անդ։ Ի Յովաննէս.