22641այլ և այլ, և անյայտ. վասն գի կը պակսին գրութեանց գլխաւոր յիշատակարանքն, բայց մնացեալներու հնագրական հանգամանքէն դատելով՝ Ա. Թղ. 1ա-12բ, 22ա-30բ2, 90ա-99բ. հաւանօրէն ֆրկչ. Թու. 1245-1301։ Բ. Թղ. 100ա-103, և 135ա-194բ. գրուած են 1294-1307 ին միջոց։ Գ. Թղ. 104ա-134բ, 195ա-219բ՝ չուրջ 1185-1257 ին, Դ. Թղ. 31ա-38բ, 45ա-67բ, 71ա-89բ, գրուած է հաւանօրէն 1303-1637 ին միջոցը։ Ե և Զ. Թղ. 13ա-30, 39ա-44բ, 68ա-70բ, ինչպէս և Թղ. 45ա-67բ՝ երկու Ձեռագրաց մնացորդքն ալ շուրջ 1390-1455 ին։
բոլորգիր՝ մերթ բարձրադիր և մերթ միջակ, երբեմն գղթորային և երբեմն սև մելանով և 5-6 տարբեր գրչութեամբք։
քայքայուած և թերթահամարներն ևս տեղ տեղ դրուած չեն, տեղ տեղ լուսանցներուն հետ կըտրուած, տեղ տեղ ալ յետ և առաջ կազմուելով՝ իրարու հետ խառնուած, են պակասաւոր կերպով. վասն զի Ճառընտիրս կազմուած է՝ իրարմէ տարբեր մեծութեամբ և գրչութեամբ, 5-6 Ձեռագիրներու մնացորդներով. որոնցմէ ոմանք ԽԶ. ոմանք Ծ. և ոմանք ալ մինչև անգամ ՀԶ, թերթահամարներ կը կրեն իրենց վրայ։ Ասկէ կրնանք գուշակել՝ թէ ինչպիսի հսկայ Ձեռագիրներ եղած էին անոնք երբեմն, և թէ ժամանակն ի՞նչպէս չարաչար կերպով անդամհատեր է զանոնք։ Արդ՝ ողջ մնացած թերթերէն դատելով, - որոնք մերթ 10, և մերթ ալ 12 թուղթերէ կը բաղկանան, - ամբողջն ի միասին 20-22 թերթ կ'ըլլայ։
՝ Թղ. 1-99 մագաղաթանման պինդ, նուրբ, ողորկ և դեղնագոյն թուղթ. իսկ մնացածն բամբակեայ կակուղ և կարագագոյն թուղթ։
շատ գէշ պահուած է. զանազան տեղեր թուղթերը խոնաւութենէ սևցած են և բորբոսած, շատ թուղթերու ալ մերթ ի տողամիջի և ընդհանրապէս ալ լուսանցքները ճաթըռտած, ցեցակեր եղած և մաշած լինելով՝ վերջի կազմողէն նորոգուած են, երբեմն փոքր ի շատէ նմանագոյն թուղթով, և յաճախ ալ՝ որ չարագոյն է՝ տպագրեալ թղթերու պատառիկներով։ Թղ. 91, 100, 102, 134, 158, 178, 199, և 217. արտաքին լուսանցքն և գեղեցիկ լուսանցազարդերը զմելինով կտրուած են, գրութեան մէկ մասին հետ։ Թղ 365ա՝ սիւներու վերի մասն, և եորագրի մէկ մասը հերծոտեալ է. այսպէս նաև Թղ. 208-219 լուսանցքն. Այլ և այլ բնագրոց թերթերը քայքայուած լինելով՝ յետ և առաջ փոխադրուած և իրարու հետ խառնափնդորուած են։ Նիւթերէն ոմանք սկիզբէն կը պակսին, և ոմանք վերջէն։ Ահագին ընդհատմունքներ և թերթերու պակասներ կը տեսնուին ընդ մէջ Թղ. 4ա-12բ, 21բ-22ա, 38բ-39ա, 44բ-45ա, 67բ-68ա, 70բ-71ա, 89բ-90ա, 99բ-100ա, 103-135բ, 194բ-195ա. ևն, ևն, թղթոց միջև։
առաջին մասին՝ նախ Ղազար քահանայ և Ստեփանոս կրօնաւոր. երկրորդին Տէր Գրիգոր (քաւչապետ). երրորդին Էլմէլիք. չորրորդին Սմբատ թագաւոր (Արծրունեաց). հինգերորդին Յովհանէս. վեցերորդին՝ եղբարք Մկրտիչ քահանայ, Ստեփաննոս և Կարապետ, ապա Գրիգորիս, ապա Կարապետ, ապա Սուլթան կամ Սուլ(դ)ան զուլուն, ապա Ամիրգուլին, ապա այլք (տես յիշտկ.) -
չունի։
բազմաթիւ են, թռչնագիր, գազանագիր և մարդագիր մեե։ Նշանաւոր է Թղ. 4բ1. եռագունեան մեծ զարդագիրն, Թղ. 123ա. բաց դեղինի մէջ ջնարակային և կարմիր մեծ զարդագիրն, Թղ. 158ա2. քառագոյն թռչնագիրն Մ։ Թղ. 155բ1. գիւտաւոր Զ. և Թղ. 175ա1. օձատտուն թռչնագիրն Հ։
բազմաթիւ, մեծագոյն և միջակ, երբեմն աղօտ կարմիր, երբեմն բաց դեղին կամ լիմոնագոյն, ինչպէս է Թղ. 195ա. նրբագիծ ու մարդադէմ թռչունը՝ նազելի գլխարկով և որթատունկերով պատատեալ, և երբեմն մութ կապոյտ և կանաչ, նրբագիծ և գեղեցիկ։ Նշանակելի են Թղ. 12ա2. մարդակերպ թագազարդ թըռչունն։ Թղ. 84ա2. Հոգւոյ գալստեան խորհրդապատկերն կամ եռագոյն աղաւնին։ Թղ. 116բ1. եռագոյն զարդազիրն։ Թղ. 122ա2, 123բ1, և Թղ. 195ա2, 204բ1. թռչնապատկերքն։
մէկ հատ միայն, (տես Թղ. 64ա2) Տիրամայր կոյսն՝ կանգնած, ասոբաբիւգանդական և կամ հայակիլիկեան տարա զով և երկագոյն, այն է աղօտ կարմիր և կապոյտ երանգօք, յոյժ վսեմ։
չկան։
1 հատ միայն, Թղ. 54բ1։
արիւնագոյն կարմիր են առ հասարակ։
չկայ։
խիստ շատ և բազմապիսի, գլխաւորապէս 1. Թղ. 3բ1, Ոսկեբերանի Ի յարութիւն Ղազարու ճառին վերջ. "Քրիստոս աստուած, որ եկիր ի Բեթանիայ և յարուցեր զՂազարոս ի մեռելոց զչորեքաւրեայն, և գալոց ես միւսանգամ հայրենի փառաւք ի զարթուցանել զամենայն ննջեցեալս, զարթոյ և արժանի արայ քո սուրբ տեսլեանդ ստացողք սորա զՂազար քահանայ, և զծնողքն իւր զՅովանէսն և զՍարաւթէն, և զեղբայրն զԽնդուբէկն փոխեցեալքն առ քրիստոս. ևս աւաւել զՍտեփանոս կրաւնաւորն՝ իւր ծնողաւքն, և զՄկրտիչ կրօնաւորն, և զանարժան գրիչս զՍտեփանոս՝ իմ ծնողաւքն, և նմա փառք յաւիտեանս յաւիտենից„։ Անդ (ստ. լուս. վրայ). Կայ մանր՝ բայց գրեթէ հին բոլորգրով. "Մանաւանդ յիշեա ի քրիստոս զՂորենց Կարապետն, և զորդին զՆիկողայոսն և զեղբայրն զՄկրտիչն և զնորին որդին զԳուռջջ բէկն, ամէն„։ 2. Ամենայն սրբոց ներբողեանին վերջը, Թղ. 21բ2 (առաջինէն տարբեր Ձեռագիր է). Կայ խոշորագոյն բոլորգրով. "Քրիստոս աստուած, քո սուրբ և փառաւորեալ և արեամբ պսակեալ ամենայն սրբոցս որք աստ հաւաքեալ կան, և որք անարատ վարուք հաճոյացան քեզ, ողորմեա ստացողի սուրբ գրոցս Յովհաննիսին և կենակցին իւր, և ծնաւղացն իւրեանց (և) ամենայն արեան մերձաւորաց, և Ղազար մեղսապարտ գրչի և իմ ծնողացն. կարդացողին և լսողաց, և քեզ փառք յաւիտեանս ամէն„։ Սոյնը տես նաև Թղ. 99ա2, ուր կը յիշուին. "Զստացող գրոցս զՅովանէս... և զզաւակքն իւր զԿիրակոս կրաւնաւոր և զեղբայրն Յովհաննէս„։ 3. Թղ. 22բ2 (առաջին Ձեռագրի գրով). "Քրիստոս աստուած, քո սուրբ յարութեամբդ ողորմեա ամենայն հաւատացելոց, ևս առաւել ստացողի սուրբ գրոցս Ստեփաննոս կրաւնաւորի, և ծնողաց իւրոց Յովանիսի և Աղզի, և ամենայն ազգականաց իւրոց և Ծերուն՝ եաղմամէղ էրւէ, և ծնողաց իւրոց (ուր յաւելցուած է՝ տարբեր բոլորգրով) Աւետին և իւր ծնողացն Դօլվաթարին և Փաշաբեկուն„։ (Հոս "ծերունն„ եթէ իբը ածական դրուած համարինք, նոյն ինքն 1. յիշտկ. Ստեփանոս գրիչն ըլլալու է, վասն զի գիրր նոյն է)։ 4. Թղ. 38բ1. (Մագդաղենացւոյ Պատմութեան վերջը) անմիջապէս կը յարէ գրիչն Գ. Ձեռագրին՝ միջակ բոլորգրով. "Մանաւանդ ստացող սուրբ գրոյս զՊարսն Սըմբատն և զծնողսն իւր զԱմիր Գուռջիբէկն, և զԴունիախաթունն և զհաւրեղբայրն զՏէր Զաքարի կաթողիկոսն և զկենակիցն (Գուռջիբէկի) զԲէկիխաթուն և զքոյրն իւր զԽանումխաթուն և զնախնիքն ամենայն. և զԹումայ մեղսաթաւալ գծողս, զկարդացողսն և զլսողսն և զաստուած ողորմի ասողս„։ (Սոյն յիշատակարանը կրկնուած է նաև Թղ. 84ա2, ուր Սմբատ տակաւին Պարոն վերադիրը կը կրէ)։ 5. Թղ. 71ա1. "Ողորմած աստուած՝ յիսուս քրիստոս, ողորմետ ամենայն հաւատացեալ քրիստոնէից, ևս առաւել ստացողի սուրբ գրոցս Սըմբատ թագաւորին և ծնաւղաց նորին Պարսն Գուռջիբէկին և Դունեախաթունին և հաւրեղբաւրն Տէր Չաքարիա կաթողիկոսին և կենակցին(2) Բեկիխաթունին և քըւերն խանումխաթունին, և նախնեաց ամենայնի, և Թումայ մեղսաթաւալ գծողիս. կր դղցն և լսղցն և աստուած ողորմի ասողաց„։ (Նոյնպէս կրկնուած է յիշատակարանս՝ Թղ. 64ա1։ Պարոն Սմբատն Գուռջիբէկին՝ է Արծրունեաց իշխանն, որ յետոյ եղաւ թագաւոր Արծրունեաց. իսկ անոր հօրեղբայրն Զաքարիա՝ է Աղթամարայ կաթողիկոսը, որ յաջորդեց Ստեփանոս կաթողիկոսին՝ հաւանսրէն 12791303, և հանդիսաւոր կերպով օծեց զՍմբատ թագաւոր Արծրունեաց։ Ուստի կը հետևի, թէ յիշեալ Ձեռագրի մէկ մասը՝ Սմբատայ թագաւոր ըլլալէն յառաջ գրուած է, իսկ միւսն անկէց ետքը, այսինքն 1303-1336 տարիներուն 6. Թղ. 47ա1. Կայ տարբեր բոլորգրով. "Քրիստոս աստուած՝ քո սուրբ ծնողիդ բարեխաւսութեամբ, ողորմութիւն և մեղաց թողութիւն շնորհեա հարազատ եղբարց Մկրտիչ որբասնեալ քահանային, Ստեփանոսին և ծնողաց նոցին Կարապետին և Խաթուն Մելեքին, և ամենայն նախնեաց նոցին. նաև բազմավէր գծողիս և իմ ծնողացն և եղբարցն. Հայր մեր որ յեր„։ Նոյնը Թղ. 61բ1, աւելի ընդարձակ, ուր բաց ի վերոյիշեալներէն կը յիշուին. "Այլ և Հալուախաթունին, և դստեր նորին Խաթուն Մէլէքին, և ամենայն զաւակաց նորին. և ամենամեղ Գրիգոր մեղօք տրոհեալ գծողիս„ ևն, ևն։ 7. Թղ. 109բ1 (հնագոյն գրչութեամբ)։ "Քրիստոս աստուած, քո անճառ ծննդեանդ բարեխաւսութեամբ ողորմեա ամենայն հաւատացելոց քրիստոնէից, ևս առաւել ստացողի սուրբ գրոցս Էլմելիքին և ծնողաց իւրոց, և ինձ մեղաւոր գրողիս Յովանիսիս և իմ ծնողացն, և քեզ փառք յաւ„։ 8. Անդ. Ստորին լուսանցքի վրայ կայ մանը բոլորգրով. "Ողորմի քրիստոս աստուած ըստացողին Սալթան (և Սաւլան) Ղուլուն, Էթարն Յովանիսին, պապն Բաշարաթն, Աղնաւուրին(,) Մարիանին, Հարապետին, Տէր Կարապետին, Ամիրգուլին, Մկրտչին որդոյն՝ Միրղին„։ (Այս կրկին յիշատակարանքս կրկնուած են նաև Թղ. 116բ2, 118բ2, 199բ1, 208ա, 212ա2, ևն)։ 9. Սևեռիոսի՝ Ի ծնունդն քրիստոսի ճառին վերջ, Թղ. 138բ2. Կայ յիշատարական ուրիշ հնագոյն և բամբակեայ Ձեռագրի ստացողին և գրչին, այսպէս. "Զստացաւղ տառիս զամենագով քաւչապետն զՏեր Գրիգոր յիշեցէք, ծնողաւք և եղբարբք հանդերձ։ Ընդ նոսին և զփցուն գրիչս Յովհանէս սպասաւոր բանի յիշեցէք ի տէր. և աստուած զձեզ յիշեսցէ. ամէն„։ Սոյնը կայ նաև Թղ. 158ա2, բայց դժբախտաբար կէսը փրթած, այսպէս. "Զստացաւղ սուրբ կտա... ամեներջանիկ... պետն զՏէր Գրիգոր„ ևն։ (Արդ՝ քաւչապետ և ամեներջանիկ վերադիրներն եթէ միշտ հաւասարանիշ են Կաթողիկոսի, հաւանական է կարծել, որ այդ Ձեռագրի ստացող "քաւչապետն Տէր Գրիգոր„ նոյն ըլլայ Անաւարզեցի, կամ Քարավէժ կոչուած կաթողիկոսին հետ)։ 10. Թղ. 3բ. (ստ. լուս. վրայ). Կայ վերջընթեր կազմողէն, այսպէս. "Վերջին կաղմողին Սիմոնին, կողակցուն Մարգարտին աստուած ողորմի ասացէք„։
. Ձեռագիրս 1846-1850ին մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Ներսէս Վ. Սարգսեան ստացեր և յղեր է ի վանս։ Մատեանս է Ճառընտիր պակասաւոր՝ կազմեալ 5-6 թերի ճառընտիրներէ (իրարմէ տարբեր մեծութեամբ, գրով և թղթով, ևն)։ Այս տեսակէտով գրեթէ եզական է մեր մատենադարանի Ձեռագրաց մէջ. բայց դժբախտաբար այդ շատէն քիչը մնացած թերթերն ոչ միայն պակասաւոր են, այլ և յետ և առաջ կազմուած. որով յաճախ նիւթերն ալ իրարմէ ընդհատուած և իրարու հետ խառնափնդորուած են։ Այսու հանդերձ կը պարունակէ 80-87 ներբողեան ճառեր, վկայաբանութիւններ, կանոններ և պատմական խօսքեր, այսպէս 1. Թղ. 1ա2։ "Երանելոյ սուրբ հաւրն մերոյ Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդինուպաւլսի Եպիսկոպոսի՝ Ասացեալ Ի յարութիւնն Ղազարու։ Այսաւր ի մեռելոց յարուցեալ Ղազարու„ ևն։ - Վերջ Թղ. 3բ2։ "Եւ քրիստոս որ հաճութեամբ հաւր եկեալ էր, ունի իշխանութիւն կենաց և մահու. և նմայ փառք յաւիտեանս ամէն„։ Ճառս կը սկսի ԾԲ. Բերիով, ուսկէ 11 թուղթք մնացեր են միայն։ Ստորին լուսանցքին վրայ կայ - միջակ բոլորգրով։ - "Զայս ճառս այլ ի հետ յար(ռ)աջին ճառին կարդա, յետոյ գտայ„ տեղեկութինը։ 9. Թղ. 4ա1։ Գիատ Նշխարաց Բարթողիմեոսի առաքելոյ (վերջին մասը միայն)։ "Ապայ ոյժ առեալ ի վերին շնորհացն, և զաւուրս երկոտասան անսուաղ անցուցանէր„ ևն։ - Վերջ Թղ. 4բ1։ "Որ աւր. ԺԲ. էր դեկտեմբերի ամսոյ, փառաւորելով զհայր և զորդի և զսուրբ հոգին այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ (Այս և յաջորդը կը կազմեն ԿԹ-Հ. թերթին առաջին թուղթերը)։ 3. Անդ։ "Տեառն Զաքարիայի հայոց կաթուղիկոսի ասացեալ՝ Յաւր մեծի յարութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Անժամանակ որդին աստուծոյ, որ է լոյս փառաց և նկարագիր էութեան հաւր„ ևն։ - Վերջ Թղ. 12ա1։ "Նմա ընդ հաւր և ամենասուրբ հոգւոյն վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ„։ (Կը սկսի Հ. թերթով, որմէ կը պակսին վերջին վեց թուղթերն)։ 4. Թղ. 12ա2։ "Պատմութիւն և վարք Սրբոյն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Եւ հանգիստ ի քրիստոս։ Մովսէս աստուածային աւրէնսդիրն որ եհերձ զխորս ծովուն„ ևն։ Վերջ Թղ. 12բ2։ "Յայնժամ ելեալ աշակերտն ասէ, գնացէք...„ (Մնացեալն ամբողջ կը պակ5. Թղ. 13ա1։ "Դրուատ գովեստի նոցին ամենայն սրբոցն տաւնի՝ Զոր խնդրեաց սիրողն սրբոց՝ Տաւնասէր Եւ քրիստոսասէր թագաւորն հայոց Հեթում՝ ի Գրիգորէ Կաթողիկոսէ (Վըկայասէր) ի հինգերորդ ամի իշխանութեան իւրոյ։ Կաթուղիկէ առաքելական եկեղեցի սուրբ ընկալաւ աւրէն և սահմանադրութիւնն ոչ միայն ի նախկին հարցն և նահապետ մարդարէիցն սրբոց„ ևն։ - Վերջ Թղ. 21բ2։ "Որպէս և նախ, որք յայսկոյս ծովու տաւնէին, յութեակ սուրբ հոգւոյն զնոյն զպանտաւնայիաւնն, այսինքն զամենայն սրբոց տաւն, ի փառս հաւր և որդւոյ և սուրբ հոգւոյն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Թուի յունարէնէ թարգմանուած, ինչպէս նոտրագրուած յուն. բառն իսկ յայտնի կ'ընէ)։ 6. Անդ։ "Բարեկենդանի. երեքշաբաթ աւր. Վկայաբանութիւն սրբոց Ղևոնդեաց քահանայից։ Արդ ի վեշտասաներորդի ամի տէրութեան նորա (Յազկերտի) դարձեալ անաւրէնն խաղայր գնայր„ ևն։ - Վերջ Անդ։ "Իբրև զսոյն...„ (Մնացեալն ամբողջ կը պակսի։ Հմմտ. Եղիշէ, Պատմութիւն)։ 7. Թղ. 22ա1։ Ի չարչարանս և ի յարութիւն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի (վերջին մասն)։... "ջրայաղթ գործեաց զամենայն արարածս։ մինչև հոգին սուրբ շրջէր ի վերայ ջուրց„ ևն։ - Վերջ Թղ. 22բ1։ "Եւ յաւուր երրորդի յարուցեալ մեծաւ փառաւք, զդժոխս աւերեալ ազատեաց զհոգիսն ի ծառայութենէ բանսարկուին, զի նմա վայելէ փառք իշխանութիւն և պատ„„։ 8. Անդ։ "Վկայութիւն Սրբոյն Ադրիանոսի և կնոջ նորա Անիտողեա Որք կատարեցան ի Նիկոմիդեա քաղաքին։ Եւ եղև յերկրորդումն գալստեանն Մաքսիմիանոսի թագաւորին ի Նիկոմիդացոց քաղաքն„ ևն։ - Վերջ Թղ. 30բ2։ "Եւ բազմութիւնք արանց և կանանց մնացին անդրէն՝ ամենևին յամենայնէ հրաժարեալք, ծառայելով տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում զօրութիւն և փառք ընդ հօր և սուրբ հոգւոյն այժմ և միշտ„։ (Վերջին 6 միասիւն տողերն Հ. Ներսէս Սարգսեան լրացուցեր է՝ ստ. լուս. վրայ, չգիտցուիր ուստի՞)։ 9. Թղ. 31ա1։ "Երանելոյն Թէոփիլոսի՝ աստուածաբան Եւ բանիբուն վարդապետի Ասացեալ Յաւետարանական պատմութենէ՝ Ի կինն պոռնիկ։ Բազում և անբաւ է մարդասիրութիւնն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 38բ1։ "Որպէս և կնոջս այս համարեցաւ, և արժանացաւ թողութեանն մեղաց և արքայութեան երկնից. որում և զմեզ արժանի արասցէ քրիստոս աստուածն մեր„։ 10. Թղ. 31բ1։ "Տեառն Զաքարիայի Հայոց Կաթողիկոսի Ասացեալ՝ Ի խորհուրդ աւագ հինգչաբաթի աւուրն (սկիզբը միայն)։ Յառաջնումն աւուր բաղարջակերաց՝ մատեան աշակերտքն առ յիսուս„ ևն. - Վերջ Անդ։ "Եւ սափորն ի յուս մար...„։ (Սկիզբն միայն. մնացեալն՝ ամբողջապէս կը պակսի)։ 11. Թղ. 39ա1։ Վկայաբանութիւն սրբոց կուսանացն Եւգենեայ և Վասիլուհւոյ (վերջը միայն)։.. "րիլ կնոջ առ այր իւր. և թէ մարդիկ արգելցին ի ծնանելոյ„ ևն. - Վերջ Անդ։ "Եւ եղբարք սրբոյն Սերգիւ և Ապիտոն հաստատեալքն ի սէրն աստուծոյ, կացին անփորձ մինչև յելս իւրեանց յաշխարհէ„։ (Եւ անմիջապէս կը յարի. "Զայս ճառս ի հետ կարդա„)։ 12. Թղ. 39բ2։ "Վկայաբանութիւն սրբոյն կուսի Քրիստոնէի որ վկայեաց ի Տիւրացւոց քաղաքին։ Էր ոմն զաւրավար Ուրբանոս անուն, և կնոջ իւրում Անիկորու, ի քաղաքէն Տիւրացւոց„ ևն։ - Վերջ Թղ. 42ա2։ "Կատարեցաւ սուրբ կոյսն Քրիստոնեայ յամսեանն նաւասարդի, ի թագաւորութեան Ադրիանոսի, ի փառս ամենասուրբ երրորդութեան որ է աւրհնեալ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 13. Անդ։ "Երանելոյն Եղիշէի Ասացեալ Ի Թաղումն Եւ յարութիւն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Դարձեալ յետ այսր ամենայնի կատարման և թաղմանն յիսուսի„ևն։ - Վերջ Թղ. 44բ2։ "Եւ իբրև եհաս յամուր պարիսպն և յերկա...„ (մնացեալը կը պակսի, զի թուղթեր ինկած են)։ 14. Թղ. 45ա1։ Ի ֆոխումն Աստուածածնի (սկիզբն թերի)։ "Որ է նոյն ինքն փառաւորեալ աշակերտն այն, զոր սիրեաց որդին աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 47ա1։ "Աւրհնեալ է պատիւ քո, և փառաւորեալ է անուն քո յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Յակոբ Սըրճեցւոյ է ճառս. նոյնը ամբողջութեամբ տես Թղ. 64ա2)։ 15. Անդ։ "Սրբոյն Յակոբայ՝ Սրհոյ Եպիսկոպոսի՝ Ասացեալ ներբողեան Ի ծնունդն Յովհաննու Կարապետին և Մկրտչի։ Յիսուս լոյս փառաց, որ զամենայն տիեզերս պայծառացոյց ծագումն յայտնութեան քո, ծագեա առ իս„ ևն։ - Վերջ Թղ. 52ա1։ "Զի քև հանդերձ՝ յարազուարճ բերկրանաւք միշտ և հանապազ փառաւորեսցուք զամենասուրբ երրորդութիւնն, այժմ և„։ . 16. Թղ. 52ա2։ "Վկայաբանութիւն Պետրոսի հայրապետին և Աբիսողոմայ Սարկաւագին. Յեկեղեցական պատմութենէ (Եւսեբեայ)։ Ի թագաւորութեանն Դիոկղետիանոսի էր հայրապետ եկեղեցւոյն Աղեքսանդրու„ ևն։ - Վերջ Թղ. 54ա2։ "Զուարճացեալ մեծ և հրաշալի պատարագաւն՝ որով փրկեցան արարածք ամենայն ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս յաւ„։ 17. Թղ. 54բ1։ "Նորին Զաքարիայի Հայոց Կաթողիկոսի Ասացեալ՝ Ի պատիւ մեծի աւուր Յայտնութեանն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Անժամանակ որդին աստուծոյ որ է լոյս փառաց և նկարագիր էութեան հաւր„ ևն։ Վերջ Թղ. 59ա1։ "Եւ ընդ նմին այսաւր յարեաք և փառաւորեցաք աստուածահրաշ յարութեամբ նորա„։ 18. Թղ. 59ա2։ "Մեծի և կենսաբեր յարութեանն քրիստոսի աստուծոյ մերոյ. Երանելոյն Թէոփիլոսի ասացեալ Ի գերեզմանն աստուածընկալ։ Նոր երկինք այսաւր յերկրի հաստատեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 61բ1։ "Պահապանացն յիմարութիւն, ննջեցելոցն յարութիւն. յոյս փրկութեան, և մեղաց թողութիւն, հանգիստ և ողորմութիւն„։ (Ճառիս յունարէնը կը պակսի)։ 19. Թղ. 61բ1։ "Պատմութիւն Վասն թաղման և յարութեանն քրիստոսի աստուծոյ մերոյ։ "Եւ իբրև երեկոյ եղև՝ եկն այր մի մեծատուն որում անուն էր Յովսէփ„ ևն։ - Վերջ Անդ։ "Զի՞ տրտմեալ էք, և ընդէր բարկանայք...„։ Սկիզբն է միայն, մնացեալն տես Թղ. 85ա1, Հատուածս Պիղատոսի Յիշատակարանաց Բ. մասէն է։ Եւ որովհետև կը յաջորդէ անմիջապէս Թէոփիլոսի ճառին, հաւանական է իբր շարունակութիւն համարել անոր. 20. Թղ. 62ա1։ Եկրեմ՝ Յայլակերպութիւնն քրիստոսի (սկիզբէն թերի)։... "տեսանել զմարդկութիւն նորա, զոր ոչ էին տեսեալ„ ևն։ Վերջ Թղ. 64ա1։ "Հովանի եղև ի վերայ կուսածին մարմնոյն. և եցոյց զնա էակից հաւր և փառակից իւր հոգին սուրբ աստուած„։ 21. Թղ. 64ա2։ "Երանելոյն Յակոբայ Սրճոյ Եպիսկոպոսի Ասացեալ՝ Ի փոխումն Աստուածածին կուսին Մարիամու։ Որդի աստուծոյ, աստուած ճշմարիտ, որ սիրով քո խոնարհեցար և իջեր յերկիր„ ևն։ - Վերջ Թղ. 67բ2։ "Աւրհնեալ է պատիւ քո. և փառաւորեալ է անուն քո յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 22. Թղ. 68ա1։ Յոհ. Ոսկեբերանի Ի ծողովոց գրոց (վերջի մասը միայն)։... "նաւանդ թէ նախանձաւոր իսկ զանիրաւութեանն և զրկանացն զոր ետեսն ի քեզ„ ևն։ - Վերջ Անդ (բ2)։ "Որով և ընդ որում հաւր միանգամայն և հոգւոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւ„։ 23. Անդ։ "Պահոց երեքշաբաթ աւրն. Յոհաննու Ոսկէբերանի Ասացեալ՝ Ի ժողովոց գրոց որ ասէ. Լուացարուք։ Հեշտալի է նաւավարաց գարունն, ախորժելի է և երկրագործացն„ ևն։ - Վերջ Թղ. 70բ1։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որում վայելէ փառք իշխանութիւն և պա՛„։ 24. Անդ։ "Երանելոյն Սարգսի շնորհալից վարդապետի՝ Խրատ հոգևոր Ասացեալ։ Եւ արդ մեք սիրելիք, զայս ամենայն գիտելով„ ևն։ Վերջ Թղ. 70բ2 (պակասաւոր)։ "Եւ զի՞նչ ունիս պատճառս բարեդէպս առաջի դնելոյ այդպիսի չարեացդ. եթէ զբնութիւնդ ասես՝ ոչ...„։ (Թուի ըլլալ յորդորակ ինչ ընդդէմ բարկացողաց։ Թղ. 71ա1. յաջորդ ճառէն 5 տող վերջաւորութիւնը միայն մնացեր է)։ 25. Անդ։ "Երանելոյն Թէոփիլոսի աստուածաբան վարդապետի ասացեալ (ստ. լուս. վրայ "Զորրորդ կիրակի ճաշոյ„)։ Սովորութիւն է վաճառականաց զի ի մի տեղոջ կուտեալ ժողովին„ ևն։ - Վերջ Թղ. 74ա2։ "Աստէն տացուք յաղքատսն, և անդէն առցուք յաստուծոյ զողորմութիւն և զերկնից արքայութիւն„։ Ճաոս Թէոփիլոս Աղեքսանդրացւոյ է. ընդհան րապէս պահոց վրայ կը դառնայ. մաքուր լեզուն տեղ տեղ ընդօրինակողի կողմէն ռամկացուած է որով կասկածելի կ'ըլլայ անոր հարազատութիւնը՝ Յունարէնը կը պակսի։ 26. Թղ. 74ա2։ "Երանելոյն Աթանասի. Հարցումն ընդ Կիւրղի. Եւ պատասխանիք նորա պիտանի։ Հետևումն համարիմ ընդ աստուծոյ և ընդ հրեշտակաց՝ երիս բանս վասն ոգոց բանաւորաց„ ևն։ - Վերջ Թղ. 74բ2 (յոյժ թերի)։ "Եւ զերկաթն՝ վասն սպանութեան, և ոչ յայլ պէտս...„։ (Մնացեալն ամբողջ կը պակսի։ Հմմտ. Թ. 221. §. 1. Թղ. 2ա. որուն սկիզբը սակայն ասկէց տարբեր է, և խորագրի մէջ ալ Կիւրղի անունն յիշուած չէ)։ 27. Թղ. 75ա1։ "Յովհաննու ոսկեբերանի՝ Ի թերահաւատութիւնն Թովմայի (սկիզբը կը պակսի)։... "կեաց զհայհոյիչսն. և ի շաւշափելն ձեռաւք զմարմին աստուծոյ՝ զմարդեղութիւն տեառն հաստատեաց„ ևն։ - Վերջ Թղ. 76բ2։ "Զի խոստացելոցն բարեացն հասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում վայելէ փառք իշխա։ 28. Թղ. 77ա1։ "Երանելոյն Յակովբայ։ Սրճոյ Եպիսկոպոսի՝ Ներբողեան Հրաշազան ասացեալ՝ Ի սուրբ համբարձումն քրիստոսի աստուծոյ։ Զարթիր քնար իմ և աւրհնեա զաւրհնութիւնս միածնին„ ևն։ - Վերջ Թղ. 84ա2։ "Խոնարհեցաւ նոյն ինքն և էջ. և ազատեաց ապրեցոյց զմեզ, և համբարձաւ փառաւք յերկինս՝ առ հայր և սուրբ հոգին„։ (Ասորերէնը կը պակսի)։ 29. Անդ։ "Մեծի աւուր Պենտակոստէին՝ Գրիգորի Աստուածաբանի՝ Յաղագս հոգւոյն սրբոյ Ասացեալ։ Յաղագս տաւնիս դուզնաքեայ իմաստասիրեսցուք, զի հոգևորապէս տաւնիցեմք„ ևն։ - Վերջ Թղ. 84բ2 (թերի)։ "Յետ փառաւորելոյն յարութեամբն (և) զկնի յերկինս վերանալոյն. և կամ որպէս պարտ է ա... (Թերի կը մնայ ճառս. ամբողջն Հմմտ. Թ. 201. §. 195։ Թղ. 157)։ Ճառիս կը յաջորդէ, Թղ. 85ա1, Պատմութէւն վասն թաղման և յարութեան քրիստոսի, կամ Յիշատակաորանք Պեղատոսի (առանց խորագրի)։... "այդորիկ՝ դուք գիտէք։ Ասեն հրեայքն աղաղակաւ. Արիւն դորա ի վերայ մեր„ ևն։ - Վերջ Թղ. 85բ2։ "Վկայեաց թէ ճշմարտապէս որդի աստուծոյ էր նա. որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Այս՝ թերակատար շարունակութիւն է վերոյգրեալ ընդհատուած մասին. տես §. 19. Թղ. 61բ2, 30. Անդ։ "Նորին Թէոփիլոսի Սարկաւագի՝ Ասացեալ Ի թաղումն և յարութիւնն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Աստուած բանն, և համագոյակիցն հոգւոյն սրբոյ՝ խոնարհեցաւ ի հայրական ծոցոյ„ ևն։ - Վերջ Թղ. 89բ1 (թերի)։ "Եւ որ սուրբ սրտիւ և բարի գործով, ուղիղ հաւատով, և ճշմարիտ խոստովանութեամբ հաղորդի՝ ընդ սուրբսն դասի, և ընդ արդարսն պսակի ի քրիստոսէ աստուծոյ մերոյ„՝ Նորբն բառով վերստին կը հաստատուի, թէ նախընթացն ևս անմիջապէս, այն է Պատմութիւն թաղման և յարութեան խորագրուածն՝ Թէոփիլոսի եղած ըլլայ, ապա թէ ոչ Նորին անյարմար կերպով այս տեղ դրուած պիտ'ըլլար։ Հմմտ. Թ. 223, §. 119, Թղ. 290բ2-299բ1։ Բայց սոյն օրինակս սւելի ընդարձակ է, և լարարանութիւնն ևս յստակ և բարձր։ 31. Թղ. 90ա1։ Ի Մկրտութիանն քրիստոսի (առանց խորագրի և թերի)։... "դ աջոյ ձեռամբ քո։ Այլ այս վասն այնորիկ խոնարհիմ զի զամենայն զգլուխս բարձրացուցից„ ևն։ Վերջ Թղ. 90ա2։ "Եւ նորին լուսաւորութեամբն առ ի նմանէ լիցուք առաջնորդեալք ի պարս սուրբ երջանկացն, որք անլռելի ձայնիւ աւրհնեն սուրբ զերրորդութիւնն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Վերջին մասն է միայն)։ 32. Թղ. 90բ1։ "Երանելոյն Եփրեմի Խորին Ասորոյ՝ Ասացեալ Ի մկրտութիւն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի [Աւգնեա մեզ տէր]։ Որք պայծառացաք առաջին տաւնիւն և տեառն մերոյ յիսուսի քրիստոսի ծննդեամբն„ ևն։ Վերջ Թղ. 99ա2։ "Եւ մի մոռանար զգոչումն եկեղեցւոյ քում որ առ քեզ աղաղակէ ի սառնացեալ ժամանակիս։ Ով երկայնամիտ տէր քեզ փառք„։ Այս ընդարձակ և զսեմական հառս չի գանուիր Եփրեմի Մատենագրութեանց մէջ, տպգ. Վենետկոյ 1836։ Ասսեմանի՝ Յակոր Սրճեցոյն ընծայած է զայս, և չէ անհաւանական, զի ոճն իսկ նման է Սրճեցւոյն, և լեզուն իսկ Եփրեմի միւս ճառերու հին թարգմանութեան լեզուէն կը տարբերի։ Առ Հ. Գար. Զարբհանալեանի սակայն յիշուած չէ ճառս՝ ո՛չ Եփրեմի և ոչ ալ Յակ, Սրճեցւոյ անուամբ։ 33. Անդ։ "Յաղագս ծննդեան Յոհաննու Կարապետին և մկրտչին [Աւգնեա գծողիս յիսուս միածին]։ Եւ յորժամ լցան աւուրք յըղութեան Եղիսայբեթի„ ևն։ - Վերջ Թղ. 99բ2 (թերի)։ "Եւ եկն ամպ մի ի վերայ նոցա. և հրեշտակ տեառն իջեալ յերկնից կերակրէր զնոսա։ Իսկ սպանողքն ընթա...„։ Հաւանօրէն Յակ. Սրճեցւոյն է և այս, զի կը պատմէ - Բեթղեհէմի կոտորածէն փախած ժամանակ - գործուած քարաժայոին հրաշքն, որ հաւանօրէն յետին ժամանակի աւանդութիւն ըլլալու է, և Եփրեմին անծանօթ։ 34. Թղ. 100ա1. Հատուած բանի վկայութեան Շմաւոնի (վերջն միայն)։... "ց անդի Յուդայ որ անուանեալ կոչէր եղբայր տեառն մերոյ„ ևն։ - Վերջ Անդ։ "Իբրև էր նա հարիւր և քսան ամի, և հրամայեաց ի խաչ հանել զնա„։ (Եւս. Եկեղ. Պատմ. Դ. Դպր. Ե. գլխոյն կորսուած մասն է հաւանօրէն)։ 35. Թղ. 100ա2։ "Վկայաբանութիւն սըրբոյն Նարկիսեա Եպիսկոպոսի։ Այլ սքանչելիս բազումս իբրու ի տուչութենէ և ի կարգելոյ եղբարց պատմեն վասն Նարկիսեա„ ևն։ Վերջ Թղ. 100բ2 (թերի)։ "Արդ այն առաջինն իբրև չէր ինչ մի ի պատճառաց„։ (Մնացեալն ամբողջ կը պակսի։ Հմմտ. Եւսեբիոսի Եկզ. Պատմութիւն Զ. Դպր. Գլ. Թ. եր. 438-441 տարբերութիւններով)։ 36. Թղ. 101ա1 (սկիզբէն թերի)։ Գրիգորի Նիւսացւոյ (ի կազմութեան գրոց). Վասն յարութեան։... "ք այժմ շարժին, և յառնեն՝ որք այժմ ոչ շարժին„ ևն։ - Վերջ Թղ. 103ա2։ "Յորժամ ուրախ լեալ տեառն ի գործս իւր՝ ասէ. Պակասեսցին մեղաւորք յերկրէ։ Զիարդ ոք ի մեղաց անուանեսցի յորժամ մեղք ոչ 37. Անդ։ "Սրբոյն Եպիփանու Կիպրացո Ի հաւատոց գրոց։ Եւ արդ զանշարժ խոստովանութիւն որ յաւրինացն և ի մարգարէից և յաւետարանացն և յառաքելոցն մինչև ի մեր ժամանակս„ ևն։ - Վերջ Թղ. 103բ2 (թերի կ'ընդհատի)։ "Քանզի կարծեցեալն ի մեզ մեռեալ մարմինն...„։ 38. Թղ. 104ա1։ Գրիգորի Սքանչելագործի՝ Ի ծնունդն Քրիստոսի (սկիզբէն թերի)։... "ից, և խանձարրապատանս տղայոց. և զնոյն համարիմ ինձ քնարս հնչողս, և փողս և տաւիղս նուագարանաց„ ևն։ - Վերջ Թղ. 110բ1։ "Զի նմա վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 39. Անդ։ "Հինգերորդ աւուրն. Երանելոյն Զաքարիայի հայոց կաթողիկոսի ասացեալ) Ի ծնունդ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի և ի միշտ կոյսն Մարիամ։ Արարիչն արարածոց և ստեղծիչն և ճարտարապետն բոլորից„ ևն։ - Վերջ Թղ. 115բ2։ "Եւ ընդ անմահիցն փառաւորել զհայր և զորդի և զսուրբ հոգին՝ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ա40. Անդ։ "Երանելոյն Եփրեմի ասացեալ Ի ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Որ էրն ի սկզբանէ առ աստուած և աստուած բանն„ ևն։ - Վերջ Թղ. 117բ1։ "Վասն որոյ փառս մատուսցուք հաւր և որդւոյ և սուրր հոգւոյն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ 41. Թղ. 117բ2։ "Վեցերորդ աւուրն Երանելոյն Պրոկղի Եպիսկոպոսի՝ Ներբողեան Ասացեալ Ի սուրբ աստուածածինն և ի միշտ կոյսն Մարիամ։ Այսաւր արեգակն արդարութեան ծագեաց, և զյառաջագոյն ծագեալսն ծածկեաց„ ևն։ - Վերջ Թղ. 119բ2։ "Եւ եկն եկաց ի վերայ ուր էր մանուկն յիսուս և նմա փառք յաւիտեանս ամէն„։ 42. Թղ. 119բ2-120ա1։ "Երանելոյն Պետրոսի՝ Սիւնեաց եպիսկոպոսի՝ Ասացեալ Ի գովեստ սուրբ աստուածածնին Մարիամու։ Մի ոք իշխեսցէ զծնիցեալն ի սրբոյ կուսէն ասել սոսկ մարդ„ ևն։ - Վերջ Թղ. 123ա1։ "Եւ հաւր և որդւոյ և սուրբ հոգւոյն տացուք փառս, այժմ և միշտ և յաւիտեանս յաւետենից ա 43. Անդ։ "Եւթներորդ աւուրն. Երանելոյն Յոհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսի Ասացեալ՝ Ի գովեստ սուրբ աստուածածնին։ Դարձեալ խնդութեանն աւետիք, դարձեալ ազատութեան զգացումն„ ևն։ - Վերջ Թղ. 124ա2։ "Յորում հանգեաւ քրիստոս աստուած մեր, և նմա վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեան„։ 44. Թղ. 124ա2-124բ1։ "Ութերորդ աւուրն. Երանելոյն Զաքարիայի հայոց կաթողիկոսի Ասացեալ՝ Ի մկրտութիւնն տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի։ Մակագրէ մեծն Ղուկաս՝ ի հնգետասաներորդի ամի տէրութեան Տիբերեա կայսեր Հռոմայ„ ևն։ - Վերջ Թղ. 132ա2։ "Ընդ քրիստոսի լուսաւորեալք և ժամանեալ վերափոխեսցուք յանսպառ և յանվախճան յուրախութիւնսն ի քրիստոս յիսուս որում փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 45. Անդ։ "Յաղագս ծննդեանն Յովհաննու Կարապետին և մկրտչին քրիստոսի (այլ Ձեռ.)։ Եւ յորժամ լցան աւուրք յղութեան Եղիսաբեթի„ ևն։ - Վերջ Թղ. 133ա2։ "Եւ հայր ի վերուստ վկայէ. Դայ է որդի իմ սիրելի ընդ որ ես հաճեցա։ և է Յովաննէս մկրտիչն հիրեխաւս ամենայն հաւատացելոց քրիստոՀմմտ. §. 34. Թղ. 99ած. որ պակասաւոր է։ Հոս ևս վէմը պատռելուն, ինչպէս և Զաքարիա մարգարէի մահը Հերովդէսէն՝ մանրամասն պարագաներով պատմուած են. լեզուն ևս տեղ տեղ ռամկական, որք ըստ իս նշան են գրուածիս յետ նութեան։ 46. Թղ. 134բ1։ "Խաւսք երանելոյն Եփրեմի Խորին ասորոյ՝ ներբողեան և պատմագրաբար ասացեալ Ի սուրբ Յովաննէս մկրտիչն քրիստոսի։ Եւ ի կաքաւումն աղջկան։ Թարգմանեալն Գրիգորիսի հայոց կաթողիկոսի։ Հրաւիրելով կոչեցաւ լեզու իմ յուրախարար բարի կենսաբեր բանիս„ ևն։ - Վերջ Թղ. 135ա2։ "Զի որդի ամլոյն ի բանտին էր, անհնարին բեկումն գործեաց լրբութիւնն Հերովդէի. ի ժամա...„։ (Մնացեալն ամբողջապէս կը պակսի։ Հմմտ. տպագրութիւնն եր. 129-132։ Ճառիս կը յաջորդէ, Թղ. 136ա1, 14 տող հատուած մը՝ անյայտ հեղինակի մը՝ Ի ծնունդն քրիստոսի ճառէ մը։ "Հեթանոսք ոչ զարհուրեցան„ ևն։ - Վերջ Անդ։ "Աւետարանեաց աղքատաց զփրկութիւն և զկեանս յաւիտենից ամէն„։ 47. Անդ։ "Սևեռի երիցոյ՝ Ի ծնունդն քրիստոսի ի Բեթղէէմ Հրէաստանի և ի մոգուցն երկրպագեալն։ Յորժամ ի ձմեռնային սառնամանեացն ջերմ գարուն պայծառանայ„ ևն։ - Վերջ Թղ. 139բ2։ "Եւ ի լինել ջրհեղեղին և ամենայն մարդկան մեռանել՝ նոքին աստեղքն մնացին„։ 48. Թղ. 140ա1։ Յանաւսկ որգին (վերջը միայն)։... "ս ազատս եթող. այլ վասն զի գթած է՝ խնայէ զի դժուարեսցի յանդիմանութեամբն„ ևն։ - Վերջ Անդ։ "Այսպէս յառնելն և ի գտանել ուրախութիւն է, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 49. Թղ. 140ա2։ "Տիտոսի Եպիսկոպոսի Կրէտացւոց՝ Յաղագս դրամին Եւ ի կրսեր որդին։ Որք առակացն լսողք են, յայտ է թէ և մեկնութեանցն փափագեն„ ևն։ - Վերջ Թղ. 147ա1։ "Ընդ որում հաւր միանգամայն և հոգւոյն սրբոյ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 66. Անդ։ "Յովհաննու Ոսկեբերանի՝ Կոստանտնուպաւլսի Եպիսկոպոսի՝ Յանառակ որդ(ին). Ի Ղուկասու աւետարանին մեկնութենէ։ Հանապազ զմարդասիրութիւնն աստուծոյ պարտիմք քարոզել„ ևն։ - Վերջ Թղ. 148բ2 (թերի կ'ընդհատի)։ "Եւ դեռ ևս հեռի գոլով տեղւոյն, բայց մերձ կալով յաւժարութեամբն, և ըզձեռս...„։ 51.Թղ. 149ա1։ "Անթիպատրոսի Բոստրացւոյ՝ Ի ծնունդն քրիստոսի (ի սկզբան թերի)։... "և զվասն իմ զթափումն, թշնամանս կարծէ բնութեան և զմարդասիրութիւն մարմնաւորութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 149բ2։ "Որպէս զի թագաւորութեանն մեզ բերցէ պսակ, մերձեսցուք. որում փառք յաւիտեանս ամէն„։ 52. Անդ։ "Սրբոյն Գրիգորի Սքանչելագործի՝ Եպիսկոպոսի Նիոկեսարու՝ Ասացեալ Ի սուրբ աստուածածինն և ի միշտ կոյսն Մարիամ գովեստ։ Յորժամ յիշեմ զԵւայ ի ստունկանելն, արտասուեմ„ ևն։ - Վերջ Թղ. 155բ1։ "Եւ զաւրութիւն բարձրելոյն եղիցի... էն գոյ ծնեալ որ... աստուծոյ, որում փառք և երկրպագութիւն յաւիտ„։ Ճառիս յոյն բնագիրն յԺԲ. դարուն ծանօթ էր, անկէց ետքը անյայտացած է։ Եւ իրօք հայ թարգմանութեան - Գր. Վկայասիրի - լուսանցից վրայ նշանակուած են - կարմբագիր մեծ երկաթագրով - մէն մի պարբերութեան դիմաց յունարէն այբուբենքն, և-Ձ, և անոնց վերև ալ հայերէն գրով անոնց այն ժամանակի արտասանութիւնքն այսպէս. և ալփ, 3 բետայ, 1 գամա, և դելտա, 2 ի, ն զէտմ, 2 հետա, 6 թտու, 1 յոտա, Ճկապմ, և զադ, Ա միւ, Ճնիւ, 2 քսէ, 0ու, Ա պի, 2 ռոյ, 2 սիմա, Ղ տմւ, I հէ, Փ փի, 2 բի(քի). Ձ ոյ։ Տարակոյս չկայ որ յուն, տառերուն դիմաց դրուած տառահնչումներն մերթ մեր հին թարգմանչաց տառադարձութեանց համաձայն են և յունաիէնին համազօր և մերթ ոչ։ Սակայն ճառիս թարգմանիչն վերոնշանակեալ տառահնչիւններէն տարբեր տառերով բառեր ալ գործածած է՝ յուն. յիշեալ տառերէն կամ անագլուխներէն ոմանց դիմաց. օրին աղագաւ, 0"Ոչ ոք„ փոխ. "Ու„ի. 1 ի դիմաց "Կոյսն„. 8ի դիմաց ի, փոխ. եի. Փ ին հանդէպ՝ "Փառք„. 2 "Ռարունոյն„. 1 "Գէթ„ փոխ. Հէթ կամ յէթի. Զ"Քրիստոս„ Զ"Ով„, փոխ. Ոյի, ևն։ Յամենայն դէպս ուշագրութեան արժանի է այս գրութիւնս, հնագրական տեսակէտով, զի կը ներկայացնէ մեզ՝ ԺԲԺԳ դարու յուն. տառերու ինչ ինչ ձայնափոխութեանց ապացոյցը։ բ. 53։-Թղ. 155ա1։ "Նորին Գրիգորի Սքանչելագործի՝ Գովեստ Ի սուրբ աստուածածինն և ի միշտ կոյսն Մարիամ։ Չամենայն տաւնս և զաւրհներգութիւնս պարտ է մեզ որպէս ողջակէզ ինչ մատուցանել աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 157բ1։ "Այսպէս և սուրբ կոյսն ի մարմնում գոլով՝ զանապական վարս ստացեալ ունէր, և զառ ի հրեշտակէն ասացեալսն հաւատով ընդունէր„։ 54. Անդ։ "Սրբոյն Տիմաւթէոսի եպիսկոպոսի Աղեքսանդրու. Գովեստ ի սուրբ աստուածածինն Եւ յողջոյնն Եղիսաբեթի։ Մի ոք արդեաւք վայրապար ինչ մայր ինքեան մարմնով կամելով զՄարիամ կոչեաց„ ևն (ըսկիզբը միայն 5 տող, մնացեալը կը պակսի)։ 55. Թղ. 158ա1։ Վասն չսգալոյ զվախճանեալդ (անվերնագիր և վերջաւորութիւնը միայն)։ "Ով կին դու, զի՞՝ ճչես և (ողո)ղանիս վասն մահուան առն քո„ ևն։ - Վերջ Թղ. 158ա2։ (Այլուր Յոհ. Ոսկեբերանի վերագրուած է)։ 56. Անդ։ "Երրորդ աւուրն՝ Երանելոյն Եփրեմի խորին ասորոյ. Վասն յարութեան մեռելոց (կէսը կտրուած է)։ Մի ոք անհաւատասցի յարութեան մեռելոց„ ևն. - Վերջ Թղ. 172ա1։ "Երանի որ ի վիճակի Յակովբայ գտցի, զի ի յաւիտենական աւրհնութիւնսն վայելեսցէ, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Տարբերութիւններ ունի տպագրեալէն)։ 57. Թղ. 172ա2։ "Սրբոյն Թադէոսի Առաքելոյ՝ Վասն Յարութեան Մեռելոց։ Արդ ամենայն հոգի ամենայն մարդոյ որ ելանէ ի մարմնոյ աստի, են նոցա օթևանք և բնակութիւն ի հանգստեան„ ևն։ - Վերջ Թղ. 172բ1։ "Քանզի այժմիկ խորհրդովք ձերովք պատճառիք զանգիտութիւն. բայց ի ճշմարտութեանն ոչ կարէք պատճառեալ՝ յասել մարգարէին, թէ Եղիցին ամենեքեան ուսեալք յաստուծոյ„։ 58. Անդ։ "Երանելոյն Յովհաննու Ոսկեբերանի՝ Ի Թեսաղոնիկեցոց թղթոյն Մեկնութենէ։ Զայս ասեմ ձեզ տեառն բանիւ„ ևն։ - Վերջ Թղ. 175ա1։ "Զի զկամս աստուծոյ արարեալ հասցուք անճառ խոստմանցն զոր ակն ոչ ետես և ունկն ոչ լուաւ, և ի սիրտ մարդոյ ոչ անկաւ զոր պատրաստեաց աստուած սիրելեաց իւրոց. որում փառք յաւիտեանս„։ 59. Անդ։ "Գրիգորի Աստուածաբանի՝ Առ Կեսարոս Եղբայր իւր։ Հաւանիմ իմաստնոյն բանի, եթէ հոգի ամենայն բարի և աստուածասէր յորժամ ի կապակցէ իւրմէ արձակիցի, ևն։ - Վերջ Թղ. 175բ1։ "Եւ նորին աղագաւ փափագէ և փութայ ի լուծումն„։ բ. 60 Թղ. "Նորին ի մահն Մաքսիմոսի Ուսումնակցի իւրոյ։ Ով բարեկամ, սիրելի և մերձաւոր հոգւոյ իմոյ, երկրորդ Յովնաթան՝ կապակցեալ ի սէր Դաւթի„ ևն։ - Վերջ Թղ. 176ա2։ "Այս քեզ յինէն, ով ընտիրդ իմ և պատուական գլուխ, զոր ես զյիշատակս քո բազում անգամ կատարեմ, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 61. Անդ։ "Երանելոյն Յովհաննու Ոսկեբերանի Ի Գաղատացւոց թղթոյն Մեկնութենէ։ Այլ զբարիս գործել մի ձանձրասցուք, ևն։ - Վերջ Թղ. 178ա1։ "Եւ ողորմութիւն տեառն ի վերայ ամենայն արարածոց„։ 62. Անդ։ "Տեառն Եփրեմի սուրբ վարդապետի՝ Ի յարութիւն մեռելոց։ Քանզի ահա ժամանեաց մեզ ահաւոր աւրն այն, յորում խաւարին ճառագայթք արեգական„ ևն։ Վերջ Թղ. 178բ1։ "Եթէ բարի ինչ գործեցեր նմանապէս և եթէ չար գործով յոր կողմ և հայիս՝ տեսանես զնա„։ 63. Անդ։ Յաղագս յարութեան մեռելոց (խորագիրն և սկիզբը կտրուած են)... "կարկելով որք զնորա պատիւն քակեն„ ևն։ - Վերջ Թղ. 191ա2։ "Որում լիցի ամենեցուն մեզ հասաներ շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. ընդ որում հաւր փառք միանգամայն և հոգւոյն սրբոյ յաւիտեանս ամէն„։ (Յովհ. Ոսկեբերանի է ընդարձակ ճառստես լատ. տպգ. Հտ. Բ. եր. 422)։ 64. Անդ։ "Տեառն Եփրեմի սուրբ Վարդապետի Ասացեալ։ Ոսկերք մեռելոցն որք ի գերեզմանս, ահա ըմբեն զցաւղն կենաց անուամբքն իւրեանց որք յիշին ի ժամ պատարագին՝ առաջի աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 192ա1։ "Եւս առաւել կենդանիքս աւգտեսցուք„։ (Այս և յաջորդքն են հատուածք ոչ մի, այլ այլ և այլ ճառից)։ 65. Անդ։ "Նորին Եփրեմի։ Ժողովեցէք և ամբարեցէք յիմաստուն միտս ձեր„ ևն։ Վերջ Թղ. 192ա2։ "Այսոքիկ եղիցին ձեզ ի մխիթարութիւն և ի հանգիստ„։ 66. Անդ։ "Նորին Եփրեմի։ Մի առաքէք զյուսահատութիւն ձեր առ դատաւորն„ ևն։ Վերջ Թղ. 192բ1։ "Եւ խառնեալ են կաքաւք պարուց նորա՝ ընդ աշխարանս նոցա„։ (Հմմտ. տպագրութիւնը եր, 280-281։ Վասն ննջեցելոց ճառէն է)։ 67. Անդ։ "Նորին Եփրեմի (Կտակէն)։ Մերձեցարուք առ իս եղբարք և պարզեցէք զոտս իմ„ ևն։ - Վերջ Թղ. 193ա2։ "Որչափ ևս առաւել քահանայք նորոյ ուխտիս քրիստոսի ի բաց կարեն բառնալ յիրաւի զպարտս յանցուցելոցն՝ սուրբ պատարագաւք և աղաւթիւք„։ (Հմմտ. տպգ. եր. 279-280)։ 68. Թղ. 193ա2։ "Կանոնական հրաման սուրբ հարցն։ Որք կոծ դնեն ի վերայ մեռելոյ և անյուսութեամբ լան, թողեալ զյուսով և զաւրհնութեամբ անհրաժեշտն, զորմէ ասէ քարոզն մեծ. Եթէ այսու կենաւք յուսացեալ եմք յաստուած„ ևն։ - Վերջ Թղ. 193բ2։ "Բայց մեռելոյն պատարագ մի արասցէ, և յիշատակոք մի մատուսցէ, և զանուն նորա մի յիշեսցեն փոխանակ անյուսութեան նորա„։ 69. Անդ։ "Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի՝ առ Վաչագան Աղուանից իշխան։ Միտ դիր ով սիրելի՝ զի եթէ գիտութիւն անգիտութեան յաղագս հանգուցելոցն ասիցէ ոք ինչ բան„ ևն։ Վերջ Թղ. 194ա1։ "Եւ վասն այսորիկ մեղաց թողութիւն առնուլ հաւատասցուք յուսով ննջեցելոցն որք ի կենդանեացն յաղագս նոցա խնդրին յաստուծոյ„։ 70. Անդ։ "Բարսղի արքեպիսկոպոսի Կեսարու՝ Թուղթ առ Տերինտինեա ստրատելատ՝ Վասն մահուան դստերաց նորա։ Եւ արդ առ քեզ իմ բանքս, ով քաջդ և առաքինի նահատակդ„ ևն։ - Վերջ Թղ. 194բ1։ "Որպէս և Յովբ զիւր ծնունդսն ի ձեռն ողջակիզացն սրբէր„։ 71. Անդ։ "Յովհաննու Ոսկեբերանի՝ Յաղագս մեռելոց Որք անկնիք գնացին։ Եւ արդ մի վասն մեռելոց սուդ ինչ առնիցեմք վայրապար, և ընդ կենդանեաց ուրախ լինիցիմք յախուռն„ ևն։ - Վերջ Անդ (մնայ թերի)։ "Չարգելում լալ, այլ մի անկարգութեամբ. մի զհերս փետտել, մի զծղիս...„։ (Մնացեալը կը պակսի)։ 72. Թղ. 195ա2։ "Վկայաբանութիւն սրբոյն Ք(ր)իստափորի վկային։ Յամս Յուլիանոսի ամբարիշտ թագաւորին և ի դատաւորութեանն անաւրինին Դեկոսի լի էր երկիր նոցա ամենայն կռապաշտութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 199ա2։ "Զի աստուած զփառաւորիչս իւր փառաւորէ, զի նմա վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւ„։ 73. Անդ։ "Պատմութիւն սրբոյն Յակովբայ Մծբնայ հայրապետին զոր գրեաց Մելիտէ աշակերտն Մարուգէի միայնակեցին։ Մովսէս աստուածային աւրէնսդիրն, որ եհերձ զծովն կարմիր„ ևն։ - Վերջ Թղ. 199բ2 (մնայ թերի)։ "Եւ կերպարան նորա փոփոխէր փառաց ի փառս որպէս ի հոգւոյն սրբոյ. և ի հրաշալի վարուցն բազում նշանք լինէին ի ձեռն նորա. և զոր ինչ խնդրէր յաստուծոյ, անյապաղ տայր...„։ (Մնացեալը կը պակսի)։ 74. Թղ. 200ա1 (սկիզբր թերի)։ "... և զսրբասէր. և ի մէջ ախտիցն գարշութեան՝ իբրև զճճի՝ ի տղմի կայտռէի, և ի վերայ այսոցիկ երանէի ի մարդկանէ որ յերեսն միայն գիտեն հայել և ոչ ի սիրտն„։ - Վերջ Թղ. 200բ1։ "Զի և խոստացելոց բարեացն արժանաւորք լիցուք հասանել, շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի որով և ընդ որում հաւր միանգամայն և հոգւոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և„։ (Հատուածիս որուն ըլլալը չի գիտցուիր. հաւանօրէն վերջաբան է Յորդորակին Սարգիս վարդապետի)։ 75. Անդ։ "Հինգերորդ Ուրբաթին. Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ՝ Վասն ողորմութեան և աղքատսիրութեան։ Փառաւորեսցուք զբազումողորմածն աստուած, զյաճախագութն„ ևն։ - Վերջ Թղ. 203բ2։ "Եւ մեք հանդերձ նոքաւք փառաւորեսցուք զհայր և զորդի և սուրբ հոգին, այժմ և միշտ և յա76. Անդ։ "Երանելոյն Սարգսի շնորհալից վարդապետի՝ Խրատ հոգևոր ասացեալ (սկիզբը միայն)։ Եւ արդ երանելի են դասք առաքելոցն որ խորհրդազգած եղեն սարսափելի խորհրդոյն քրիստոսի„ ևն։ - Վերջ Անդ։ "Վասն որոյ վկայեաց, արդար և ճշմարիտ ասեմ...„ (մնացեալը կը պակսի)։ 77. Թղ. 204ա1։ Վասն մեծատանց (սկիզբէն թերի)։... "կացուցանես զորդին քո, և ահա այս կերպարանք ատելութենէն և ոչ ի սիրոյ„ ևն։ - Վերջ Թղ. 204ա2։ "Որոց լիցի ամենեցուն մեզ հասանել շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և„։ (Հաւանօրէն Յովհ. Ոսկեբերանին է ճառս, ինչպէս ցոյց կու տայ անոր յատուկ վերջաւորութիւնը)։ 78. Թղ. 204բ1։ "Պահոց երեքշաբաթ աւրն։ Յոհաննու Ոսկեբերանի։ Ասացեալ Ի ժողովոց գրոց՝ որ ասէ. Լուացարուք սրբեցարուք„ ևն։ - Վերջ Թղ. 207ա1։ "Եւ յառաջիկայ բարիսն ընդ սիրելիս նորա վայելեսցուք. որում փառք յաւիտեանս, ամէն„։ 79. Անդ։ "Երանելոյն Սարգսի շնորհալից վարդապետի՝ Խրատ հոգևոր ասացեալ։ Եւ արդ մեք սիրելիք, զայս ամենայն գիտելով և զառաւելութիւն չարեաց ախտիս այսորիկ ճանաչելով„ ևն։ - Վերջ Թղ. 207բ2։ "Թողեալ զաւտարն և զթշնամին՝ սիրելոյն և բարեկամին բարկա...„ (թերի կ'ընդհատի)։ 80. Թղ. 208ա1։ "Վկայաբանութիւն սրբոյն Յակոբայ եղբաւր տեառն եկեղեցական Պատմութեան (Եւսեբի) երկրորդ դպրութենէն։ Իսկ աթոռ... Յակոբայ, այն որ ընկալաւ զեպիսկոպոսութիւն ի փրկչէն մերմէ՝ զսոյն զայս Յակոբոս՝ առաջինքն կոչէին արդար, վասն սքանչելի վարուց իւրոց։ Զնմանէ պատմեն՝ թէ ընկալաւ նախ զառաջին աթոռ եպիսկոպոսութեան յեկեղեցւոջն Երուսաղէմի։ Կղեմենտէս գրէ զնըմանէ այսպէս, եթէ Պետրոս, ասէ, և Յակոբոս, և Յոհաննէս յետ վերանալոյ փրկչին մերոյ, իբրև մարդք որք ի փրկչէն պատուեցան՝ չէին կարաւտ փառաց իրիք, այլ զՅակովբոս այր արդար ընտրեցին նոքա յեպիսկոպոսութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 211ա2։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս„։ Վկայաբանութեանս պատմական մասը կ'ըլլուի ըստ Բ. Դպր. Եւս. Եկեղ. Պատմութեան, բայց զգալի կերպով կը տարբերի տպագրութենէն։ Իսկ երկրորդ մասը ներբողեանի կը փոխուի, հակառակ խորագրին, զուգելով Յակոբոս առաքելոյն՝ նաև Դաւիթ մարգարէն։ Առաջինը անով իսկ յոյժ հետաքրքրական է, զի ուղղակի Կղեմէնտոսի խօսքերով կը հիւսէ առաքելոյս պատմութիւնը. իսկ երկրորդն ըստ քմաց տօնասիրին եղած է։ 81. Անդ։ "Երանելոյն Պրոկղի Եպիսկոպոսապետի Կոստանդնուպաւլսի՝ ներբողեան ասացեալ Ի սուրբն Ստեփաննոս Նախավկայն։ Երևելի արեգակն ընդ երկնաւ ծագելով՝ զարուսեակն ևս ընդ ինքեան ունելով ծագէ„ ևն։ Վերջ Թղ. 211բ2։ "Իսկ ի վերայ այսր ամենայնի զառ ի Ստեփանոսէ յայսմ աւուր, թագաւոր պատմել փառաւորեսցուք։ Ով զարմա.. (թերի կ'աւարտի)։ 82. Թղ. 212ա1։ Վկայաբանութիւն սրբոց առաքելոցն Պետրոսի և Պաւղոսի (վերջին մասը միայն)։ "Եւ յոմանց ասացեալ եղև թէ մինչ մոլորեալ էր ի մայրիսն ի ցրտոյ և ի սովոյ սատակեալ՝ գայլոց կերակուր եղև„ ևն։ Վերջ Թղ. 212բ2։ "Աղաւթք և շնորհ սուրբ առաքելոցն Պաւղոսի և Պետրոսի տացէ աշխարհի խաղաղութիւն և ժողովրդեանս հոգի երկիւղի և գիտութեան և աստուածպաշտութեան՝ կեալ ի հաճոյս նորա...„ (վերջին մասն է միայն, իսկ ամբողջն ինկած է)։ 83. Անդ։ "Վկայաբանութիւն սուրբ առաքելոցն Յոհաննու և Յակոբայ։ Սիրելի աշակերտքն քրիստոսի Յակոբ...... քւերորդիք էին„ ևն։ - Վերջ Թղ. 213բ1։ "Կատարի տաւն սրբոց առաքելոցս Յակոբայ և Յոհաննու ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն„։ 84. Անդ։ "Յաղագս աքսորանաց ամենագովելի սուրբ առաքելոյն Յոհաննու ի Պատմոս կղզին։ Իսկ ի յամին յայն ի միում աւուր երևեալ նմա ամենեցուն տէրն ի տեսլեանն„ ևն։ - Վերջ Թղ. 215ա2։ "Եւ զայս ասացեալ Յոհաննու՝ երկիր պագին նմա և գնացին ի տունս իւրեանց՝ փառաւորելով զաստուած որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն„։ (Այս և յաջորդն ի Պրոխորոնէ առնուած են)։ 85. Անդ։ "Կատարումն Յոհաննու աւետարանչին։ Յետ հաւատալոյն ամենայն կղզոյն Քատմայի, և ի վախճանել թագաւորի՝ Դոմետիանոս որ աքսորեաց զմեզ ի Բատմա կղզոջն, ևն։ - Վերջ Թղ. 219ա2։ "Եւ խոնարհեալ համբուրեցին զսուրբ գերեզման նորա և դարձան ի քաղաքն, փառաւորելով զհայր և զորդի և զսուրբ հոգին, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտ„„։ 86. Թղ. 219ա2։ "Պատմութիւն և խաւսք Եղիադոսի (Եղաւդիոսի) Եպիսկոպոսի Կեսարու Կապպադովկեցոյ՝ Յաղագս վարուց և ճգնութեանց և սքանչելագործութեանց սուրբ և փառաւորեալ հայրապետին Բարսղի արքեպիսկոպոսի։ Սիրելիք և բարեկամք՝ ոչ է անհաւատալի ճառ բանիս միամիտ որդեաց„ ևն։ Վերջ Թղ. 219բ2 (թերի)։ "Եւ եթէ զիարդ կամ ո՞րպէս, ոչ է առ ժամս ասել. այլ յառաջիկայսն վերըս...„։