2131307անյայտ, զի կը պակսին գլխաւոր յիշատակարանք. սակայն գիրէն, թուղթէն, մելանէն, ևն դատելով՝ գրուած է հաւանօրէն ԺԱ-ԺԲ. դարում։
կէս երկաթագիր, կամ անցք երկաթագրի՝ ի բոլորգիր, մարմնեղ, և մեծ. իսկ Թղ. 14բ. զուտ երկաթագիր, նոյն մեծութեամբ, -
թղթեայ՝ դեղնորակ, հաստկեկ և ողորկ։
փայտեայ՝ կաշեպատ թխագոյն և անզարդ։ Կողերու ծակերէն կը տեսնուի որ երբեմն արծաթեայ կամ մետաղէ քանդակօք պատած էին, որոնք կոճակներուն հետ հանուած են։
խոնաւութենէ և ստէպ գործածութեամբ թուղթերն - բացառութեամբ սակաւուց - գրեթէ բոլորն ալ սևցած և տեղ տեղ ալ բորբոսեալ են. Արտաքի լնուսանցք, և գլխաւորապէս լուսանցաքղանցքն մաշած և ճաթըռտած ըլլալով՝ ետքէն մերթ նման և մերթ ճերմակ հաստկեկ թուղթով նորոգուած են, քանի մը տեղ ալ թափանցիկ թղթով ի տողամիջի ճեղքուածքն։ Տեղ տեղ, յատկապէս Թղ. 116բ-149ա, յետնագոյն ծեռքէ մը և սևագոյն մելանով նորոգուած են, երրեմն սխալագրութեամբ։ Թղ. 99բ-100ա, լուսանցից վրայ, խոշոր բոլորգրով կցկտուր բաներ մը գրուած են, սխալագրութեամբ։ Ձեռագրիս սկիզբէն կը պակսին առաջին երկու թերթերն ամրողջ, 3 թուղթք ալ Գ.էն, (ընդ մէջ Թղ. 6բ-7ա)։ ընդ ամէնը 18 թուղթք։ 3 թուղթք ընդ մէջ Թղ. 106բ -107 ա1, 1 թուղթ ընդ մէջ Թղ. 149բ-150ա1, վերջէն ալ քանի մը թուղթք։
նախկինն անյայտ, հաւանօրէն գրիչն ինքնին. վասն զի ինքզինքը միայն կը յիշատակէ երկիցս, ապա այլք։
չունի։
չունի։
սևագիր են, և բնագրէն աւելի մանրկեկ երկաթագրով։ - ԼՈՒՍԱՆ8ԱԶԱՐԴՔ քանի մը հատ միայն, սրճագոյն մելանով և ամենաանշուք։
չկայ բնաւ։
սակաւ են, մի մի տող և աննշան. 1. Թղ. 18բ-19ա (ստորին լուսանցից վրայ. "Ով տէր, յիշեա զգրողս աղաչեմ„։ - Թղ. 34բ. "Ով աստուածասէրք, յիշեա զանպիտան գրողս„։ - Թղ. 55ա, Յոհ. Ոսկեբերանի ճառէն ետքը, կը յարի. "ԶՅակոբ յիշեայ„, և ստորին լուսանցքին վրայ՝ իբր շարունակութիւն՝ կայ նոյն գրով. "Զմեղապարտ գծողս„։ - Թղ. 93, ի տողամիջի և կնի վերջաբանին, "Ձնուասոս զՅակոբ յիշէ։
. Ձեռագիրս յամին 1827 ստացուած է ի Կ. Պոլիս՝ մեր Հարց ծեռքով, նոյն տարին ղրկուած ի վանս և մտած է հայաքմանս մէջ. Մատեանս է Ճառընտիր փոքր և պակասաւոր. իբրև հնութիւն միայն յարգի է, իսկ պարունակութեամբ շատ աղքատին։ Անկորուստ պահուած նիւթերն են հետևեալքն 1. Թղ. 1ա։ Վասն ապաշխարութեան (սկիզբէն պակասաւոր և անանուն)։... "ութեամբն. լուացիր ապաշխարութեամբ յողորմութիւն բարերարին... նիցիս„ ևն։ - Վերջ Թղ. 34բ։ "Եւ ապաշխարութեամբ լուսաւորեսցուք զանձինս մեր, ապաշխարութեամբ հասցուք յաւիտենական կենացն. որում փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ (Կրկին ճառերու մնացորդք են, վասն զի յաջորդին դիմաց բոլորակաձև զարդագրի մեջ "Գ., նշանակուած է գրչէն)։ 2. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի. Վասն ապաշխարութեան։ Իսկ զի՞նչ արասցուք զմշտնջենաւոր ցաւս ահեղ հրոյ գեհենին որ պատրաստեալ պահի բազմավէր հոգւոց մերոց„ ևն։ - Վերջ Թղ. 43բ։ "Եւ նովաւ ժառանգել զանանց բարութեանց վայելչութիւնսն ընդ հաւր եւ ընդ որդւոյ եւ ընդ հոգւոյն սրբոյ որում վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտ„։ 3. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի՝ Վասն միւսանգամ գալստեանն քրիստոսի։ Արդ՝ փոխին երկինք, եւ եղիցին երկինք նոր„ ևն։ - Վերջ Թղ. 55ա։ "Եւ դու ցանկանաս անդր շիթ մի ջրոյ, որ զովացու(սցէ զշրթունս քո. եւ լսես զայն՝ զոր մեծատունն լուաւ. Եւ քրիստոսի փառք յաւիտեանս յաւիտենից„։ 4. Անդ։ "Երանելոյ սրբոյն Եփրեմի Եդեսիայ քաղաքի. Յաղագս խոստովանութեան եւ զղջման։ Որք սուրբ հոգւոյն ցանկացեալ են եւ աստուածային փառացն բաղձացեալ՝ գալստեան որդւոյն աստուծոյ սպասեն„ ևն։ Վերջ Թղ. 66ա։ "Որում վայելեն փառք իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ (Հմմտ. Յոհ. Մանդ. տպ. ի Վենետիկ, Ա. Ճառ)։ 5. Անդ։ "Նորին տեառն Եփրեմի. Յաղագս խոստովանութեան եւ զղջման Որք դառնան առ աստուած. թուղթ երկրորդ։ Ով անձն իմ մինչեւ յերբ կեաս յարբեցութեան մեղաց„։ ևն։ - Վերջ Թղ. 80ա։ "Ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում վայելեն փառք իշխանու թիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 6. Անդ։ "Նորին Տեառն Եփրեմի՝ թուղի երրորդ. Վասն պահոց պնդութեան։ Ասդոյ եւ աւկտակար եւ կարեւոր են պահոց պնդութիւնք„ ևն։ - Վերջ Թղ. 93ա։ "Որում վայելեն փառք իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից„։ (Հմմտ. Յոհ. Մանդ. Ճառ Գ.)։ 7. Անդ։ "Նորին Եփրեմի թուղթ՝ Վասն ողորմութեան եւ անողորմութեան։ Մի ոք տըղայական վարիւք եւ անընդրողական ինչ մըտաւք ժպրհեսցի՝ ի մատակարարութիւնն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 117ա։ "Ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում պատիւ եւ երկըրպագութիւն եւ մշտնջենաւոր փառաբանութիւն հաւր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւի՛„։ (Հմմտ. Մանդ. տպդ. Ճառ Ե.)։ 8. Անդ։ "Վասն անմիտ գիտութեան աղքատաց։ Զոր ասացից եւ կամ զոր պատմեցից„ ևն։ - Վերջ Թղ. 129բ։ "Ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Յոհ. Մանդ. տպգ. Ճառ Ը.)։ 9. Անդ։ "Սրբոյ առաքելոյն Թադէոսի պատմութիւն Յաղագս առաջին գիւտի սուրբ խաչին որ յաւուրս Յակովբու առաքելոյն՝ ի ձեռն թագուհոյն պատրոնիկեայ, որ էր կին Կղաւդեայ կայսեր հռովմայ։ Եւ արդ պատմեցից ձեզ վասն սուրբ խաչին որ ի ձեռն հաւատացելոց՝ որ իբրև զձեզդ էին՝ երեւեցաւ սքանչելի զաւրութեամբ սուրբ խաչին քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 140ա։ "Եւ ի նմին ժամու յաղագս սորին պատմութեան առեալ թաղեցին յերկրի՝ տեղւոջ գագաթանն մինչև ցայսաւր. զի յամենեցունց փառաւորեսցի սուրբ երրորդութիւնն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս„։ Հմմտ. Լարուրնեայ Թողթ Արգարու. տպ. ի Վենետիկ 1868, գլ. Դ. եր. 62-68։ Իսկ ասորի բնագիրն տես 6. #######, ### ######## ## #####, ######. 1876, Թ. 10-16, ևն, Լարուբնէ՝ պատմութիւնս Յակորոս Տեառնեղրօրէն գրուած կը համարի, ըսելով որ. "Եւ Յակովբոս էր առաջնորդ եկեղեցւոյն Երուսաղէմի... որ և գրեացն զայս„։ Եթէ ստոյդ է այս վկայութիւնս, պէտք է որ բնագիրն աւելի ընդարձակ և պարագայալից եղած ըլլար, յորմէ Թադէոս կամ լաւ ևս Աղդէ քաղուածօրէն աւանդած էր Արգարու։ Յամենայն դէպս՝ զրոյցս՝ աղբիւր եղած է առաջին գիւտի խաչի պատմութեան, ի ձեռն Պատրոնիկեայ, որ կայ առ Մ. Խորենացւոյ՝ ի Պատմութեան Հռիփսիմեանց, ես և Յայսմաւուրաց մէջ անցած։ 10. Թղ. 140ա-բ։ "Պատմութիւն վասն անցիցն ի հարաւային ազգէն՝ ի վերայ հայոց Եւ վկայաբանութիւն սրբոյն Վահանայ որդւոյ Խոսրովու Գողթան Տեառն, որ վկայեաց ի. ՃԶԶ. թուականին հայոց։ Ահա մերկացաւ վաղակաւոր սուրն ի պատենից, զոր տեսանողն յառաջագոյն գուշակեալ ողբայր„ ևն։ Վերջ Թղ. 161բ (թերի)։ "Իսկ այր ոմն Թէոփիլոս ի Հռովմայ, ի զաւրացն արքունի՝ քրիստոնեայ՝ գողացաւ...„։ (Հմմտ. Թ. 200. §. 95,)։