214753ամ փրկչին 1838։
նոտրագիր նոր՝ մանրիկ։
թուղթ ձեռագործ, անողորկ։
ստուարաթղթեայ՝ քառագոյն մարմարանման թուղթով պատած։
շատ լաւ վիճակի մէջ։
Մխիթարեան Հարք ի Կ. Պոլիս, ապա Մխիթարեանք Վենետկոյ։
Թղ. 45բ, 46բ-57բ։
բացարձակապէս կը պակսին ընդօրինակութեանս մէջ, ուստի կամ այն է որ նախագաղափարն ևս չունէր որ և է յիշատակարան, և կամ որ աւելի հաւանական է՝ մատենիս գրիչը զանց ըրած է զանոնք օրինակել։
. Ձեռագիրս պարոն Անտոն Սամանճեանց մեր Հարց խնդրանօք ընդօրինակած է, քաղուածօրէն, ի Գաղատիա, աւելի հին ճառընտրէ մը և յղած ի վենետիկ. յիշեալ թուականին մտած է հաւաքմանս մէջ։ Մատեանս է Ճառընտէր միջակադիր՝ կիսամասնեայ, զի քանի մը ճառեր միայն օրինակուած են ընտրանօք հին գաղափարէն, և են հետևեալքն։ 1. Թղ. 1ա։ "Սրբոյն Արբայ Եփրեմի՝ ասացեալ Ի գալուստ աստուածորդւոյն քառասնաւրեայ ի տաճարն։ Որ անսկիզբն ես յէութեան յառաջ քան զյաւիտեանս, և հաճեցար լինել տղայ ի կուսէն„ ևն։ - Վերջ Թղ. 3ա։ "Որդի աստուծոյ որ ուրախացուցեր զՍիմէոն՝ ծննդեամբ քո, ուրախացո զմեզ ի հաւատս, ի յոյս, և ի սէր. և քեզ փառք հանդերձ հարբ և սուրբ հոգւովդ յաւիտեանս յաւիտենից ա2. Անդ։ "Ի ծնունդ քրիստոսի և յերկըրպագութիւն մոգուցն։ Յորժամ ձմեռնային սառնամանեայ գարունն պայծառանայ„ ևն։ - Վերջ Թղ. 4ա։ "Որ կատարեցեր զըղձանս նահատակին քո՝ առաջին վկային քո սրբոյն Ստեփանոսի, քրիստոս աստուած նախագործելով յէական լուսոյդ զփառս պսակի նորա՝ փոխանակ մարտին շնորհելով զյաղթանակ, պարգևեա տօնողացս. ամէն„։ (Եփրեմի տպագրեալ Գործոց մէջ չկայ ճառս, լեզուն և ոճն իսկ Եփրեմի չեն, ուստի և երկբայական)։ 3. Անդ։ "Յովհաննու աւետարանին մեկնութենէն, ի բանն որ ասէ. Եւ էր ոմն հիւանդ Ղազար։ Զոր օրինակ մայր որդեսէր տուեալ զստինսն ցմանուկն, հանդերձ խնդամտութեա(մբ) դնելով զկակուղ կերակուրն„ ևն։ - Վերջ Թղ. 5ա։ "Եղիցի քեզ հայելի Ղազար, և ի նմա զինքն տեսանելով՝ ի յարութեանն հաւատոց, քանզի ձայն զմեզ զամենեսեան յարուցանէ. առաքեալն Պօղոս ասէ. Քանզի փող հարկանէ, և մեռեալք ի քրիստոս յարիցեն առանց ապականութեան՝ շնորհօքն քրիստոսի, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Ճառս իրաւամբ Ոսկեբերանի անհարազատ գործոց (տես տպ. յն. լտ. Հտ. ԺԱ. եր. 850) մէջ դասուած է. զի Հիպպողիտեայ խորագրած են նաև ուրիշ Ճառընտիրք)։ 4. Անդ։ "Ի բանն. Հուր եկի արկանել յերկիր։ Տղայքն, մանկասէր մարքն ցորքան առ ի մեծագոյն հասակն, և զօրաւոր մանկունքն աճեն զկաթնասնոյց աղբիւր ստեանց, ղօրացուցանելով զառանց աշխատութեան„ ևն։ - Վերջ Թղ. 6բ։ "Արդ՝ ընդ երրորդումն աւուր թլփատի քրիստոս, և ընդունի զանուանակոչութիւնն, վասն զի յայնժամ եղաք ապրեալք ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն„։ (Ոսկեբերանի՝ Յովհաննու աւետարանի մեկնութենէն է„։ 5. Անդ։ "Յաղագս ծննդեան Յովհաննու Կարապետին (անանուն)։ Երանելին Յովհաննէս այսօր ծագեցաւ յուրախութիւն նախաստեղծին Ադամայ, ասէ Պրոկղ արքեպիսկոպոս Կոստանդնուպօլսի„ ևն։ - Վերջ Թղ. 3ա։ "ԶՀերոդիադայ փրկիչն, զմարտիրոսն մեծազարդ, զառաքեալն շնորհալի, զկարապետն և զմկրտիչն, զյառաջընթաց և զձեռնադրող տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. (որում) վայելէ փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Ճառս հայ վարդապետի մը գործ է հաւանօրէն. ճոխապաճոյճ լեզուն և ոճը կամ Վարդանայ և կամ Նարեկացւոյն յատուկ կ'երևի)։ 6. Թղ. 9բ։ "Վկայաբանութիւն սրբոյն Անտոնի անապատականի։ Նախանձ բարւոյ առաքինութեան հաստատեալ առ միանձունս եկեղեցւոյ և Եգիպտոսի՝ առ իմանալ և կամ առ առաւելուլ քան զնոսա„ ևն։ - Վերջ Թղ. 14բ։ "Եւ ոչ ինչ կարէ դև առնել քրիստոնէի. և բնաւ ամենևին իշխանութիւն ումեք ոչ ունի. իբրև տեսանեն այսպիսի խորհրդովք անվոթար պարսպեալ զոգիսն, երթան գնան ամաչեցեալք. և քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն„։ (Վերջաւորութիւնը տպագրութենէն տարբեր է)։ 7. Անդ։ "Սրբոյն Կիրակոսի և մօր նորա Յուղիտայ վկայաբանութիւն։ Թէոդորոս եպիսկոպոս՝ առ մեծ եպիսկոպոսապետն Զոսիմոս ի տէր խնդալ։ Սովորութիւն է չար թըշնամւոյն մարդկան՝ ընդ բարի սերման ցորենոյն սերմանել զորոմն„ ևն։ - Վերջ Թղ. 15բ։ "Եւ ի բաց ընկեցեալ զմանիքեական սուտ ստեղծաբանութեամբ՝ գրեցին և առաքեցին ամենայն եկեղեցւոյ զճշմարիտ վկայաբանութիւն նոցա„։ (Հմմտ. Վարք և Վկայբ. Սրբոց տպ. Վենետկոյ 1874. եր. 691-697։ Ուշագրաւ է վերջաբան յիշատակարանն, որուն հեղինակը կ'աւանդէ, թէ Մանիքեցիք աղաւաղած էին երբեմն սրբոց Կիրակոսի և Գէորգայ Վկայաբանութիւնքը)։ 8. Անդ։ (Վկայաբանութիւն) "Եւգինեայ կուսին, եւ հօր նորա Փիլիպպոսի, և մօր նորա և եղբարցն, որք ընդ նմա։ Ի թագաւորութեանն մեծ քաղաքին հռովմայեցւոց ինքնակալ Կոմիդեա առաքեաց՝ յեօթներորդի իւրում հիւպատութեանն՝ զմեծն և զվայելուչն Փիլիպպոս„ ևն։ - Վերջ Թղ. 19ա։ "Եւ ամենայն լեզու խոստովան լիցի այնմ, որ է ի վերայ ամենայնի, և նմա վայելէ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 9. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Ոնեսիմեայ աշակերտին Պօղոսի։ Արդ զայն որ աստուած իմաստութեամբն զհոգիսն պայծառապէս օծեալ էր, և պահօք և աղօթիւք զմարմինն կրթեալ„ ևն։ - Վերջ Թղ. 19բ։ "Եւ հատուցման վարձուցն յաւիտենական բարեացն ակն ունելով ի տեառնէ՝ վասն յիշատակի սրբոյն, գոհանալով զմարդասիրէն աստուծոյ, որում փառք և զօրութիւն յաւիտեանս աԳ.րդ և Դ. դարերու սովորական Վկայաբանու. թիւններու երևոյթ ունի գրուածս, հարցափորձու՝ թեամբ և սպառնալեօք Տերտիւզայ հազարապետին. հետեարար աւելի յետին ժամանակաց տիպ ունի, քան թէ առաքելականին։ Նախընթաց Ճաոընտիրներուն մէջ չի դտնուիր բնաւ, իսկ հին գաղափարին յեր. 183։ Բաց աստի՝ ուշագրաւ է Վկայաբանութիւնս Ոնեսիմեայ գործակիցներուն Աւելոսի և Ագապիտոնի յիշատակութեամբ ևս։ 10. Անդ։ "Սրբոյն Պողիկարպոսի հայրապետին. Դ. Ի Դպրութենէ (յԵկեղ. Պատմ. Եւսեբեայ)։ Բայց յաւուրս Անիկտոսեայ որ (որպէս) ասացաք մեք զնմանէ, թէ էր նա եպիսկոպոս եկեղեցւոյն հռոմայեցւոց„ ևն։ Վերջ Թղ. 20ա։ "Բայց ինքն Պողիկարպոս յայսմ թղթի Փիլիպպեցւոց՝ զոր գրեաց, և է մինչև ցայսօր ժամանակի, և պաշտեցաւ ի վկայութիւն յառաջին թղթոյ անտի Պետրոսի„։ 11. Անդ։ "Թէ որպէս վկայեաց Պօղիկարպոս յամս Վերոսեայ՝ հանդերձ այլովք (ի) Զմիւռնիայ։ Իսկ Անտոնինոս՝ այն որ կոչեցաւԵւսեբէս, իբրև առաջնորդեաց թագաւորութեանն զքսան և երկու ամս„ ևն։ - Վերջ Թղ. 21բ։ "Որ կատարեցան երևելի և սքանչելի խոստովանութեամբ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, փառք ամէն„։ (Շարունակութիւն է առաջնոյն)։ 12. Անդ։ "Յաղագս Քրիստոսի մարմնոյն, մահու խաչի, և ջրոյն որ ել ի կողէն, և վասն մկրտութեան յորմէ մաքրին հաւատով, սիրով և գործով։ Զխորհուրդ խաչին և զմահն քրիստոսի մարմնոյն զմտաւ ածելով՝ անհնարին ըմբռնէ զիս սքանչելիսն հրաշքն„ ևն։ - Վերջ Թղ. 22բ։ "Վասն որոյ և եղկելի գծագրողս տառիս (իմա ճառիս) մաղթեմ ուղղափառ լսողացդ և իմացող մտացդ հայցել յաստուծոյ թողութիւն, նախ իմ պարտապանացն, և ապա ինձ բիւրապատիկ յանցմանց և արժանոց պատուոյ, և քրիստոսի յուսոյն մերոյ փառք յաւիտեանս յաւ՛. ամէն„։ Անանուն հառս կը թուի լինել կամ Անանիա Սանահնեցւոյ և կամ Սարկաւագ վարդապետին և կամ Պօղօս Տարօնեցւոյն, որ սակայն իր նրբաբանութեամբ և մեծ հմտութեամբ հանդերձ կ'արտուղի ուրեք ուրեք ճշմարտութեան ճանապարհէն, երբ հակառակ՝ բացորոչ վկայութեան Յովհ. Ոսկեբերանի՝ ջրոյ խառնումը ընդ բաժակին, իբրև բաժանումն և ապականութիւն Քրիստոսի երկուց բնութեանց կը յեզյեղէ իմաստակօրէն և հակասելով ինքն իրեն։ 13. Անդ։ "Ատովմանց. Վկայաբանութիւն սրբոյն, և որդւոյ իւրում, և Վարսաւորի, և Ներսեհի, և ընկերաց նորա։ Արք եղբարք և հարք, լուարուք ինձ ժողովուրդք քրիստոսասէրք„ ևն։ - Վերջ Թղ. 23բ։ "Իսկ զամբարտաւան թագաւորն հանդերձ գործակցաւն իւրով սատանայիւ յամօթ արարին, զօրացեալք յաստուած հայր, և ի տէր մեր յիսուս քրիստոս, և ի սուրբ հոգին. որում փաոք. ա14. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոց Սուքիասանց։ Նահատակք որք գնացին յԱլանաց դրանէ զհետ Սաթենկայ կնոջ ի հայս„ ևն։ - Վերջ Թղ. 25բ։ "Եւ կատարի մինչև ցայսաւր յիշատակ վկայութիւն նոցա, փառաւորելով զհայր և զորդի և զհոգին սուրբ. ամէն„։ - Անդ։ Կը յարի վկայաբանութեանս հեղինակին՝ Անտոն հռովմայեցւոյ յիշատակարանն, այսպէս. "Ես Անտոն անապատական ի Հռոմայ„ ևն։ 15։ Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանի. Մեկնութիւն Եզեկիելի մարգ. Յաղագս հանգուցելոցն ի քրիստոս։ Այլ թերևս ոք առ լուծեալ և քակտեալ մարմինն հայեսցի„ ևն։ - Վերջ Թղ. 25բ։ "Իսկ զայսոցիկ առ ի յանդիմանութիւն ճշմարտութեան յուսոյն մերոյ բաւական լիցի ասացեալքս. շնորհօք և և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի փառք. ամէն„։ (Գր. Նիւսացւոյն է. Հմմտ. Յաղագս բնութեան մարդոյ, գլ. ԻԵ.)։ 16. Թղ. 26բ։ "Բան և ասութիւն ճշմարիտ սրբոց Ոսկեանց քահանայից։ Գտի միւս ևս այլ պատմութիւն՝ ի կողմանս հայոց՝ որ յոյնք էին, այր մի ընթերցասէր՝ Տատիանոս անուն, որ լեալ էր յաւուրս Յուստինիանոսի կայսեր„ ևն։ - Վերջ Թղ. 27ա։ "Յորոց մինչև ցայսօր հող երկոցունց տեղեացն բժըշկութիւն ցաւոց աղօթիւք նոցա շնորհեցաւ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որ և զմերս բժըշկեսցէ զախտս հոգւոց և մարմնոց և պարգևեսցէ մեզ թողութիւն մեղացն ամենից. ա17. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանի՝ Ի Կորնթ. թղթոյն մեկնութենէ, ասացեալ Վասն ննջեցելոց։ Աղէ ասա ինձ, ով կին դու. զի ճչես և ողողանես վասն մահուան առն քո„ ևն։ - Վերջ Անդ։ "Քանզի սովոր է աստուած այլովք այլոց օգնել և ողորմել„։ 18. Թղ. 27ա։ "Յաղագս միաբանութեան եկեղեցւոյն Յունաց և Հռովմայեցւոց. և թէ որպէս, և յո՞ր սակս ընկալաւ եկեղեցի Հռոմոց զջուրն ի խորհուրդ սուրբ արեանն քրիստոսի, յաւուրս Մարտինոսի Հռովմայ հայրապետին, և Պալազօղի (Պալէոլոգ) յունաց արքային։ Ի ժամանակս բարեպաշտ թագաւորին յունաց, որում անուն էր և կոչիւր Պալազօզ„ ևն։ - Վերջ Թղ. 28բ։ "Եւ անարատ զքրիստոսի տնօրէնութիւնն ի սիրտ և ի հոգի և ի միտս պահեսցէ. ընդ որում հօր և սուրբ հոգւոյն փառք յաւիտեանս. ամէն„։ (Վերէն ի վայր կցկցուն և առասպելայօդ զրոյց է տգէտ հակառակասիրէ մը յերիւրեալ)։ 19. Անդ։ "Ի սկզբան պահոց աղուհացիցն բուն բարեկենդանի. Յոհաննու Ոսկեբերանի՝ ի Մեկնութենէն Եսայեայ։ Գոչեա զօրութեամբ և մի խնայեր„ ևն։ - Վերջ Թղ. 29ա։ "Նմին և մեք նախանձաւոր լիցուք. զի երկնից արքայութեանն հասցուք ի քրիստոս յիսուս, ամէն„։ 20. Թղ. 29ա։ "Երրորդ կիւրակէ. Յաղագս անառակին՝ Երանելւոյն Իգնատիոսի։ Արդարև մեծ են գործք քո տէր ըստ Դաւթայ, և յոյժ խոր են խորհուրդք քո„ ևն։ Վերջ Թղ. 33ա։ "Զի որպէս մեռելոյն և կորըստեանն տրտմութիւն, այսպէս և յառնելն ուրախութիւն, յորում լիցի ամենեցուն մեզ հասանել ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 21. Անդ։ "Երանելւոյն Սիսիանոսի՝ ասացեալ Ի սուրբ քառասուն վկայիցն ամենաժողով տօնին, ի նմին իսկ Սեբաստացւոց քաղաքին, և ի խորհուրդ սրբոյ քառասնորդաց աղուհացիցն։ Զմեծ գթութիւնն աստուծոյ և զմարդասիրութիւն ածեալ զմտաւ„ ևն։ Վերջ Թղ. 37բ։ "Յորս լիցի և մեզ վայելել բարեխօսութեամբ սրբոց վկայիցս՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք հանդերձ հարբ և ամենասուրբ հոգւովն այժմ և միշտ և յաւիտեանս ամէն„։ (Ճառիս արտաքին լուսանցից վրայ ևս նշանակուած են մէն մի տան հայեցի սկզբնատառերն)։ 22. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ Ի Զաքէոս։ Ա(ո)րք բարեացն են ցանկացողք, ոչինչ են հեռի ի բարեացն ծարաւելոց„ ևն։ - Վերջ Թղ. 38ա։ "Այսուհետև առաջի կայ ինձ արդարութեան պսակն, զոր կազմեսցէ քրիստոս սրբովքն և անթառամ ծաղկօքն. որում լիցի ամենեցուն մեզ հասանել շնորհօքն քրիստոսի, որում փառք յաւիտենից յաւիտեանս ամէն„։ 23. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանի՝ Ի վճիռ քանանացւոյն։ Եւ գնացեալ անտի յիսուսի՝ եկն ի սահմանս Տիւրոսի և Սիդոնի, և ահա կին մի„ ևն։ - Վերջ Թղ. 40ա։ "Եւ երթեալ գտանէր զմոլեգնեալն (զգա)ստացեալ և բժշկեալ ըստ կամաց իւրոց. ըստ այսր ամենայնի գոհասցուք զաստուծոյ, զի նմա վայելէ փառք յաւիտեանս ամէն„։ 24. Անդ։ "Ի մեծի հինգշաբաթի. Յոհաննու Ոսկեբերանի՝ Ի Մատթէի մեկնութենէն։ Յառաջնումն աւուր բաղարջակերաց մատեան աշակերտքն առ նա և ասեն„ ևն։ Վերջ Թղ. 41ա։ "Եւ քանի՞ լաւ էր այնպէս աքցոտել, և ոչ այնպէս կալ կանգուն. այլ թերևս ոչ ծեծեաց քարամբք զանձն. և քանի լաւ էր զայն գործել, և ոչ թէ զայս„։ 25. Անդ։ "Ի մեծի աւուր ուրբաթին. Յոհաննու Ոսկեբերանի՝ Ի Մատթէոսի մեկնութենէն։ Յայնժամ գայր յիսուս ընդ նոսա ի տեղի մի՝ որ կոչէր Գեթսեմանի„ ևն։ Վերջ Թղ. 42ա։ "Զի և զօրութեան նորա այնչափ հանդէս տեսեալ և զհեզութեանն, և քան զամենայն գազան դժնդակագոյն եղև չարն այն„։ (Կը թուի թերի նաև ի հին գաղափարին)։ 26. Անդ։ "Սրբոյն Եղիշէի վարդապետի Ի խաչելութիւն տեառն։ Եւ առեալ ածէին, ասէ, զյիսուս ի վանացն Կայիափայ կապանօք առ Պիղատոս, և նոքա ոչ մտին ի ներքսևն։ - Վերջ Թղ. 42բ։ "Կացոյց նոցա թագաւորս վերակացուս և առաջնորդս, քահանայս և քահանայապետս, ուխտս և պատարագս և նուէրս աստուածայինս ի տուէ և ի գիշերի„։ (Մասն մի է միայն)։ 27. Անդ։ "Սրբոյն Եղիշայի վարդապետի՝ Ի թաղումն տեառն։ Եկն, ասէ, Յովսէփ Արեմաթացին, համարձակեցաւ եմուտ առ դատաւորն։ Իբրև լսես զհամարձակեցաւն, մի դուզնաքեայ համարեսցես„ ևն։ - Վերջ Թղ. 44ա։ "Էջ և բազմեցաւ ի փոքր տեղւոջ, և արժանապէս արար աւրհնեալ զտէրութիւնն հօր և որդւոյ և սուրբ հոգւոյն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 28. Անդ։ "Երանելւոյն Եփրեմի՝ Ի թաղումն տեառն։ Իբրև երեկոյ եղև՝ եկն այր մի մեծատուն՝ անուն Յովսէփ„ ևն։ - Վերջ Թղ. 45ա։ "Զի դատապարտելոցս արձակումն եղև ի բարերար տեառնէն. որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հատուածս Եպիփանի Զի՞նչ է այս ճառէն քաղուած է)։ 29. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանի՝ Ի Մատթէի մեկնութենէն։ Զոր օրինակ, ասէ, էր Յովնան ի փոր ձկան զերիս տիւս և զերիս գիշերս„ ևն։ - Անդ։ "Եւ նոցա աղագաւ չարչարեցաւ, սակայն յետոյ գուշակեաց. թէպէտև զամենայն յառաջագոյն գիտէր, այլ մեռաւ՝ քանզի այնպիսի իմն էր նախախնամութիւնն„։