Other notices
— - Bibliographic notice
215
ՃԱՌԸՆՏԻՐ ԺԶ
1829 - 1829

ID
Number
215
Old record number
299
Title
ՃԱՌԸՆՏԻՐ ԺԶ
Start date
1829
End date
1829
Date details

1829։

Copy place
Ադարազար։
Reference
Type
Number of pages
128
Dimension
21,5x15,5 (15x 11)։ - ԳՐՈԻԹԻՒՆ միասիւն
Layout
Writing details

նոտրագիր նոր մանրիկ։ - Դատարկ մէկ թուղթ առջևէն և մէկ ալ ետևը։

Codicology

16, իւրաքանչիւրն 8 Թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ ձեռագործ, նուրբ և անողորկ։

Number of lines
23։
Binding

ստուարաթուղթ կիսակաշի։

State of preservation

շատ լաւ վիճակի մէջ։

Copyist
Բրուսացի Տիրացու Յովհաննէս Տէր Կարապետեան (տես վարը)։
Owner

նախ Մխիթ. միաբան Հ. Փիլիպպոս Վ. Թերճիման Ասլանեան. ապա Մխիթ. Գրատունը։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

Lettrines

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

Blank pages

Colophon

երեք հատ են, և երեքն ևս հին գաղափարին կը վերաբերին. սակայն ամէնքն ևս անթուական են և նոյնանման. ուստի բաւական կը համարինք արտագրել անոնցմէ մէկը միայն, Թղ. 117բ. "Քրիստոս աստուած, բարեխօսութեամբ սրբոց առաքելոցն Պետրոսի և Պաւղոսի՝ ողորմեա ամենայն հաւատացելոց, մանաւանդ ստացողի սուրբ գրոցս՝ Հռոմկլայեցի Պետրոս վարդապետին, և ծնողաց նորին և համաւրէն ընտանեացն և արեանակցացն„։ (Ի վերջ մատենիս, Թղ. 125բ. կայ տեղեկութիւն հին բնագրին, զանի օրինակողին և յուղարկողի մասին. խկ Թղ. 127ա. կը կազմէ գրչագիրս օրինակող՝ Տեր Կրպտ. Յովհաննիսեան Պրուսացւոյ նամակն առ Վ. Հ. Փիլիպպոս վարդապետ Թէրճիման Ասլանեան)։ կայի. Երանելւոյն Գրիգորի Նիւսացւոյ եպիսկոպոսի, յԻններանութեան գրոցն։ Տէր մեր և արարիչ՝ զապականութիւնն անտես առնելով զբնութեանս՝ կանխաւ ձայնէր տկարագունիցն„։ ևն։ - Վերջ Թղ. 94բ։ "Որ երանելին գոլ ասէ զհալածեալսն յաղագս իւր, զի նոցա է արքայութիւնն երկնից, ինքն տէրն և փրկիչն յիսուս քրիստոս. որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 27. Անդ։ "Սրբոյն Աթանասի Աղեքսանդրացւոյ ասացեալ. Ի սուրբ նախավկայն Ստեփաննոս։ Պայծառ և նորահրաշ է խորհուրդ տաւնիս, ով եղբարք իմ սիրելիք„ ևն։ Վերջ Թղ. 99ա։ "Ի միում էութեան տէրութեան և աստուածութեան աւրհնութիւն, գովութիւն փառաբանութիւն յերկնի և յերկրի, ի ժողովս անդրանկաց և յաղագս երկրածնաց բանականաց յաւիտեանս է„։ (Ի մէջն, Թղ. 96ա, պակասի բազում ինչ)։ 28. Անդ։ "Երանելւոյն Բարսղի Կեսարու եպիսկոպոսի՝ Ի նախավկայն քրիստոսի սուրբն Ստեփաննոս։ Ամենեքեան՝ որ սիրելեացն ճաշոյն յաւրինեսցին՝ զպատրաստութիւն զանազան կերակրոցն„ ևն։ - Վերջ Թղ. 102բ։ "Անդատապարտ հանդիպեսցուք խոստացելոց բարեացն, ընդ քեզ և ընդ ամենայն սուրբս ի քրիստոս յիսուս ի տէր մեր. ընդ որում (փառք)„։ 29. Անդ։ "Գործք Պետրոսի և Պաւղոսի սրբոց առաքելոցն. թէ զիարդ կատարեցան ի Հռովմ։ Եւ եղև յետ ելանելոյ սրբոյն Պաւղոսի ի գոգոյ Մետիլինացւոց կղզւոյն՝ և գալ նմա ի կողմանս Իտալացւոց, լսելի եղև հրէիցն որ էին երիցագունիցն ի Հռոմ„ ևն։ - Վերջ Թղ. 113ա։ "Ներոն ասաց. գեղեցիկ դատեցեր։ Եւ ի բաց տարեալք եղեն յերեսաց Ներոնի՝ առեալք զվճիռ„։ Գործոցս սկիզբը նոյն է, բայց մեծ տարբերութիւններով, վենետկեան տպագրութեան հետ (Հմմտ. Թանգ. Հին և Նոր Դպր. Անկանսն գիրք, Հտ. Դ. եր. 1), իսկ շարունակութիւնը բոլորովին կը տարբերի թէ՛ ասկէ, և թէ միւս օրինակէն որ յեր. 30 նոյն հատորին։ 30. Անդ։ "Երանելւոյն Յոհաննու Ոսկեբերանի՝ Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսի, ասացեալ՝ Ի սուրբ առաքեալսն քրիստոսի, Պետրոս և Պաւղոս։ Արդ՝ վասն մեր ո ոք աղաւթեսցէ երբէք, քանզի Պետրոս և Պաւղոս հրաժարեցին ի մէնջ„ ևն։ - Վերջ Թղ. 117ա։ "Որպէս զի արժանի լիցուք՝ յորժամ աստի անդր երթիցեմք, որոց լիցի ամենեցուն ժամանել ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Առ Հ. Զարբհանալեանի նշանակուած չէ սոյն ներբողեան

Informations

. Գրչագիր ընդօրինակութիւնս յամին 1827 մտեր է հաւաքմանս մէջ. օրինակուած է Ադաբազարի հին, բայց անթուական Ճառընտրէ մը, և անկէց ղրկուած ի վանս, ձեռամբ Շաշեան Մանուէլ Աղայի։ Իսկ Բնագիրն հին - ըստ գրելոյ Տիրացու Յովհաննիսի - մագաղաթի վրայ գրուած է, զոր ընդօրինակողն անթուական կամ ԺԶ դարու գործ կը կարծէ ըլլալ. սակայն աւելի հին ըլլալու է ըստ իս։ 1829ին կը գտնուէր Արմաշու վանքի գրապահի հսկողութեան ներքև, և յետոյ ուրիշին անցած։ Մատեանս է Ճառընտէր փոքր, ընտրանօք օրինակուած վերոյիշեալ ընդարձակ և մեծ Ճառընտրէն Ադաբազարի. և կը պարունակէ հետևեալ ճառերը միայն, որոնց իւրաքանչիւրին դիմաց օրինակուած ճառերու թուահամարներն ընդոստմամբ գրուած են, օր. իմն. Բ. Ե. Թ. ևն։ 1. Թղ. 1ա։ "Յոհաննու Տարօնեցւոյ, և այլոց վարդապետաց ասացեալ՝ Ի խորհուրդ առաջին աւուրն ծննդեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. Ընթերցուածոց մեկնութիւնն։ Յառաջնումն աւուրն ասաց աստուած. Եղիցի լոյս. և աստ լոյսն ի հաւրէ ի կոյսն ծագեաց, անդ զգալի խաւարն փարատեաց„ ևն։ Վերջ Թղ. 2ա։ "Եւ զորդիս մարդկան որդեգրեաց՝ որդւոյն մկրտութեամբն. որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 2. Անդ։ "Յերկրորդումն աւուր ծննդեան և յայտնութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. սրբոց վարդապետաց ասացեալ՝ Յընթերցուածոց մեկնութիւն։ Ի յերկրորդում աւուրն արար աստուած զհաստատութիւնն և զջրեղէն յարկն՝ որ ոչ ի չորից նիւթոց է գոյացութիւն նորա„ ևն։ - Վերջ Թղ. 3բ։ "Քանզի յետ երթալոյ փրկչին մերոյ յերկինս և համբառնալոյ զդրունսն ի վեր՝ առաջին մարդ սա ել զկնի քրիստոսի. և զամենեսեան յորդորեաց երթալ զհետ նորա յաւժարութեամբ և սրտի մտաւք„։ 3. Թղ. 3բ-4ա։ "Երանելւոյն Բարսղի եպիսկոպոսի Կեսարու Կապադովկացւոց՝ ասացեալ Ի ծնունդն քրիստոսի։ Քրիստոսի ծնունդն իւրականն և առաջինն, և յատուկ իւրոյ աստուածութեանն՝ լռութեամբ պատուեսցի„ ևն։ - Վերջ Թղ. 7բ։ "Ընդ հովիւսն փառաւորեսցուք, ընդ հրեշտակսն պարեսցուք. զի ծնաւ մեզ այսաւր փրկիչ, որ է աւծեալ տէր ի քաղաքի Դաւթի„։ 4. Թղ. 7բ - 8ա։ "Յերրորդում աւուր ծննդեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. Յընթերցուածոց մեկնութենէ։ Նախ զառաւելութիւն երից աւուրցն ասասցուք„ ևն։ Վերջ Թղ. 10ա։ "Եւ շնորհաւք որդիս աստուծոյ արար, զմարմնականն՝ ի հոգևորն փոխարկելով„։ 5. Անդ։ "Ի չորրորդում աւուրն. Յընթերցուածոց մեկնութենէ (Արարածոց)։ Ի չորրորդ աւուրն արար աստուած զարեգակն, զլուսին և զաստեղս, և զարդարեաց զերեսս երկնի, յետ զարդարելոյ զերեսս երկրի„ ևն։ - Վերջ Թղ. 10բ։ "Եւ խառնեցաւ լոյս հրամանացն աստուծոյ՝ ընդ իւրոյ գրոյն, որպէս լոյս երից աւուրցն՝ ընդ նիւթ արեգականն և այլոց լուսաւորացն„։ 6. Թղ. 11ա։ "Հինգերորդ աւուրն. Յընթերցուածոց մեկնութենէ (Արարածոց)։ Եւ անդ ի հինգերորդ աւուրն հրաման առին ջուրքն բղխել զկէտս ամենայն և զամենայն թռչունս որ յաւդս„ ևն։ - Վերջ Թղ. 11բ։ "Որք զերծեալք էին յընկղմանէ Բաբելացւոցն, թռուցեալք ելին ի բարձրութիւնն Երուսաղէմի, երգել զերգ տեառն ի նորոգ երկրի, այսինքն ի տաճարին, ի ձեռն Զուրաբաբելի„։ 7. Անդ։ "Խաւսք երանելւոյն Պրոկղի Կոստանդնուպօլսիւ եպիսկոպոսի. Ի մեկնութենէ մարգարէին Զաքարիոյ. Ի բերան ճրագացն որ ի վերայ աշտանակին, որ աւրինա կէր զսուրբ Աստուածածինն և զմիշտ կոյսն։ Եւ զարթոյց զիս հրեշտակն որ խաւսէր ցիս, և ասէ. Զի՞նչ տեսանես„ ևն։ - Վերջ Թղ. 13ա։ "Մինչև ելցէ իբրև զլապտեր արդարութիւն իմ. և իբրև զջահ բորբոքեալ զփառս իմ. և նմա փառք յաւիտեան„։ 8. Թղ. 13բ։ "Վեցերորդ աւուրն. Յընթերցուածոց մեկնութենէն (Արարածոց)։ Անդ ի վեցերորդ աւուրն հրամայեաց աստուած. Եղիցին ցամաքային կենդանիք ամենայն„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ կատարեաց ի վեցերորդ դարուս, ի ձեռն կամաւոր խաչելութեանն իւ9. Թղ. 14ա։ "Վեցերորդ աւուրն. Սըրբոյն Թէոդորոսի միայնակեցի՝ գովեստ Ի սուրբ աստուածածինն և ի միշտ կոյսն Մարիամ։ Զբանաւոր և զներանձնեան տաճար սքանչելագործութեան, ամենաբարձր կարգաւորութեամբ և վայելչակազմութեամբ զարդարեալ երկնից բնակողին„ ևն։ - Վերջ Թղ. 20բ։ "Զի այս իսկ է ժամանակ տուր և առիկ, անարգել անխափան ուղևորել յարքայութիւնն երկնից ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Թէոդորոս Քռթենաւորի անուամբ հրատարակուած է ճառս ի Վենետիկ։ Հմմտ. Յովհ. Իմաստ. կամ Օձնեցւոյ ճառք 1883, եր. 172-182։ 10. Անդ։ "Եւթներորդ աւուրն. Յընթերցուածոց մեկնութենէ։ Յեւթներորդ աւրէն գրեալ է. Աւրհնեաց աստուած„ ևն։ - Վերջ Թղ. 21բ։ "Այլ նա ինքն է ամենաւրն. որում փառք յաւ՛„։ 11. Անդ։ "Անթիպատրոսի Բոսորացւոյ եպիսկոպոսի խաւսք Ի ծնունդն քրիստոսի։ Եւ եղև ասէ յաւուրսն յայնոսիկ ել հրաման յԱւգոստոս կայսերէ։ Յառաջ քան զտէրունական ծնունդն տնաւրէնութեամբ իմն եղև ազգին աշխարհագրութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 23բ։ "Իսկ մեք ի ձեռն աղքատաց կերակուր քրիստոսի մատուցանելով՝ առցուք ոչ հրաման, այլ զնոսին իսկ զանդամսն քրիստոսի. որում վայելէ փառք յաւիտեանս„։ 12. Անդ։ "Ութերորդ աւուրն. Յընթերցուածոց մեկնութենէ (Արարածոց)։ Տեսցուք ըստ կարողութեան և զխորհուրդ ութերեկի աւուրն, որ յիւրմէ սկսեալ և դարձեալ յինքն աւարտեալ„ ևն։ - Վերջ Թղ. 26ա։ "Եւ ութերորդի յաւուրն՝ որ նա ինքն է կեանք յաւիտենական, զամենեսեան արժանիս արար մարդասիրութեան իւրոյ որդին աստուծոյ. նմա փառք յաւիտեանս յաւիտ"„։ 13. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպոլսի եպիսկոպոսի՝ ասացեալ. Ի գալուստ փրկչին մերոյ յԵրուսաղէմ։ Իբրև մերձ եղեն ի Բեթբագէ և ի Բեթանիա„ ևն։ - Վերջ Թղ. 28բ։ "Որոց լիցի ամենեցուն մեզ հասանել ընդ սուրբս իւր, չնորհաւքն քրիստոսի փրկչին մերոյ, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ յաւիտեանս ամէն„։ (Ճառս նշանակուած չէ առ Հ. Գ. Զարբհանալեանի. ոճն և լեզուն իսկ Ոսկեբերանին յատուկ չեն երևիր)։ 14. Անդ։ Ի մեծի աւուր արմաւենեացն. Սուրբ վարդապետաց ասացեալ յաւետարանի մեկնութենէն։ Եւ գան յԵրիքով, և ընդ ելանել նորա յԵրիքովէ աշակերտաւքն„ ևն։ Վերջ Թղ. 34բ։ "Որում վայելէ փառք, իշխանութիւն և պատիւ յաւիտեանս ամէն„։ 15. Անդ։ "Ի մեծի շաբաթուն՝ երկուշաբաթի աւրն. Երանելոյն Յովհաննու Ոսկեբերանի ասացեալ մինչ ի յաքսորսն էր։ Եւ արդ՝ մի ոք աստուծոյ ստեղծուածոյն մեղադիր լինիցի. քանզի որպէս զԱդամ ստեղծ աստուած, նոյնպէս և զԵւայ շինեաց ի նմին զանգուածոյ„ ևն։ - Վերջ Թղ. 40ա։ "Զի զերանութեանց ձայնին և անճառ բարեացն աստուծոյ արժանի լիցուք հասանել, փառաւորելով զհայր և զորդի և զսուրբ հոգին յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ Ճառս տարբեր խորագրով նշանակուած է Հայկ Թարգմ. Նախնեացի մէջ, եր. 585, որուն համար կը ծանօթագրէ Հ. Զարբհանալեան, թէ "Հատուած է յԱրարածոց Մեկնութենէ„։ Գեղեցիկ ճառս մինչև Թղ. 39ա. կը թուի լինել հարազատ գործ Ոսկեբերանի, որուն վկայ է նաև յոյն բընագիրն, Սակայն աստի մինչև Թղ. 39բ. այսինքն ցվերջ պարբերութեան, հատուածն, ուր նախատանօք կը մեղադրէ Ադամ՝ զԵւա, կը թուի ետքէն աւելցուած. դիտելով մանաւանդ, թէ դըժուար է որ Ոսկեբերան աքսորանաց մէջ գրած ըլլայ Արարածոց մեկնութիւնը, հաւանական է որ ի խորհուրդ աւագ երկուշաբաթի աւուր խօսած 16. Անդ։ "Երանելւոյն Գրիգորի Նիւսացւոյ. Առ ի յորդորումն մանկանց սրբոյ եկեղեցւոյ ի կուսութիւն։ Մտաւոր և բանական կենդանի այս մարդ՝ աստուածային և անարատ բնութեանն գործ և նմանութիւն եղև„ ևն։ - Վերջ Թղ. 43ա։ "Որում լիցուք միշտ արժանաւոր՝ հանդիպել այնմ շնորհի, և գտանել զողորմութիւն ի դէպ ժամանակի յայնմանէ„։ 17. Անդ։ "Երանելւոյն Յովհաննու Ոսկեբերանի՝ Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսի ասացեալ, յԱնհաս գիրս իւր։ Յորժամ զմտաւ ածեմ զդիւրածախութիւն կենցաղոյս, և զամաց զերկարավարեալ շրջանակս, և զմարդկան զբազմափոյթ կենցաղավարութիւնս և զաշխարհական տագնապս„ ևն։ - Վերջ Թղ. 45բ։ "Արասցուք զողորմութիւն յամենայնի, զի խոստացելոց բարեացն արժանի լիցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ (Հմմտ. յն. տպգ. Հտ. Ը. եր. 45, ուր անհարազատ ճառերու մէջ դասուած է, սակայն բաւական պատճառ չկայ այնպէս կարծելու, զի հայկ. թարգմանութիւնն իսկ է ընտիր գործ Թարգմանչաց. մանաւանդ որ վերջին դատաստանի նկարագիրն համաձայն է Ոսկեբերանի հարազատ ճառերուն մէջ նկարագրուածին)։ 18. Թղ. 45բ։ "Յոհաննու՝ Յընթերցուածոց մեկնութենէ (Արարած.)։ Իսկ չորրորդ աւուրն կանովն՝ որ է երրորդ շաբաթուն թիւս, և հինգերորդ ընդ միւս խորհրդոյ, որ զեւթն ցուցանէ մեզ զերիքովական շրջագայութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 50ա։ "Զի մատնեսցէ զնա նոցա. այս է պարապ լինել, յետ միոյ աւուր ելից զչար խորհուրդն՝ զոր ունէր առ ի մատնել„։ (Յոհ. Օձնեցւոյ է ճառիս շարաբանութիւնը. որով նախընթացարար ծանօթագրածնիս կը վերահաստատուի, թէ Յովհ. Օձնեցին Արարածոց մեկնութիւն մ'ալ գրած ունէր, որ անյայտացեր է)։ 19. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմայ հայրապետին։ Արդ՝ կապեցին, ասէ, զյիսուս և առեալ տարան ի գաւիթ քահանայապետին։ Կամիս տեսանել՝ թէ և այն գրեալ է„ ևն։ Վերջ Թղ. 53բ։ "Նոքա խոցեցին զկեանս, և մեք արբաք զբաժակ սուրբ և ապրեցաք„։ 20. Թղ. 54ա։ "Երանելւոյն Եղիշէի հայոց վարդապետի ասացեալ՝ Ի խաչելութեանն գրոցն։ Արդ՝ իբրև ետես դատաւորն եթէ ամենայն բազմութիւնն միաբան աղաղակեն և ասեն, ի խաչ հան„ ևն։ - Վերջ Թղ. 59ա։ "Ի յայնմ ժամանակի ասասցեն լերանց, անկերուք ի վերայ մեր, և բլրոց՝ թէ ծածկեցէք զմեզ„։ 21. Անդ։ "Երանելւոյն Յովաննու Ոսկեբերանի՝ Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսի. Ի խաչելութիւն տեառն։ Այսաւր տէրն մեր ի խաչի, և մեք տաւնս տաւնեմք„ ևն։ - Վերջ Թղ. 63ա։ "Եւ ապա զի՞նչ. եթող նոցա ըզմեղսն. եթող եթէ զղջացեալ և ապաշխարեալ 22. Անդ։ "Երանելի և սուրբ վարդապետին հայոց Եղիշէի ասացեալ Ի թաղումն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Եկն ասէ Յովսէփ Արեմաթացի„ ևն։ - Վերջ Թղ. 68ա։ "Եւ արժանի արար զարարածս իւր աւրհնել և փառաւորել զհայր և զորդի և զսուրբ հոգին յաւիտեանս ամէն„։ 23. Անդ։ "Երանելւոյն Գրիգորի Նիւսացւոյ եպիսկոպոսի ներբողեան ասացեալ՝ Ի թաղումն տեառն և ի Յովսէփ Արեմաթացին։ Գովելի է ինձ այս եկեղեցական աւրէնք, որ պատրաստեաց մեզ այսաւր զերեքաւրեայ մահուան և զյարութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի զյիշատակս առնել ի գանձանակի մեռելոց„ ևն։ - Վերջ Թղ. 76բ։ "Զի դու միայն ես անոխակալ և մարդասէր՝ քրիստոս աստուած և փրկիչ մեր. և քեզ ընդ հաւր և հոգւոյդ սրբոյ վայելէ փառք իշխանութիւն Անդ։ Կայ յանուն Յոհ. Ոսկեբերանի հետևեալ թարմատար տեղեկագիրն՝ իբր խորագիր յաջորդ ճառին. "Ապրիլի եւթն՝ աւետիք է հայոց. զոր տաւնեն եկեղեցիք ուղղափառաց զտաւն աւետեաց հրեշտակապետին որ առ կոյսն Մարիամ„։ Եւ կը յարի անմիջապէս յաջորդն։ 24. Թղ. 77բ։ "Երանելւոյն Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսի. Աւետիք սրբուհւոյ աստուածածնին։ Դարձեալ խնդութեան աւետիք. Դարձեալ ազատութեան զգացումն„ ևն։ - Վերջ Թղ. 80ա։ "Քանզի նա եղև խաղաղութիւն մեր, յորում լիցի ամենեցուն մեզ հասանել շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի. որում փառք„։ (Յաւարտ ճառիս կը ծանօթագրէ օրինակողն, թէ. "Յետհինգ երես պարապ տեղւոյ յօրինակին՝ է 95. Անդ։ Ի թաղսւմն տեառն (առանց խորագրի։ "Ո՛ իբրև զմարդ ընդ անաւրէնս համարեալ. և իբրև զաստուած՝ զարքայութիւնն անաւրինին պարգևեաց„ ևն։ - Վերջ Թղ. 90ա։ "Եւ ի սմանէ յարեաւ աստուածապէս մարմնովն առեցեալ. որ է ահաւոր սերովբէից և քերովբէից և ամենայն անմարմնական զինուորութեանց. ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Անանուն ճառս ծայրէ ծայր կտրուկ և գեղեցիկ ասացուածներով լի է, հակադրութեան ձևի ներքև. մերթ ի դէմս Ադամայ և Եւայի՝ առ Քրիստոս և առ Մարիամ, և մերթ ի դէմս նահապետաց և մեղաւորաց՝ առ առաքեալս և առ Քրիստոս։ Ճառիս առաջին մասը սերտ աղերս ունի Եղիշէի՝ Ի թաղումն տեառն ճառին հետ, և կարծէք թէ տըպագրութեան կատարեալ օրինակ մ'է, միջին մասը՝ Նիկոդիմոսի՝ Ի հանգստեան տաւնի սուրբ կուսին Մարիամու աստուածածնին, ճառին (տես Ճառընտիր Գ. Թ. 202, §. 199. Թղ. 443բ) և Նիկոդիմոսեան Անվաւեր Աւետարանին հետ, ընդարձակուած ուրիշ քաղուածներով։ Ուսումնասիրութեան արժանի նորութիւն մ'է, այնու մանաւանդ, որ Յիսուսի Քրիստոսի փրկել կու տայ ոչ միայն Լիմպոսի մէջ եղող արդարներն՝ այլ և բոլոր մեղաւորները, որ օտար կը թուի ուղիղ վարդապետութենէ, և յատուկ Որոգինեայ։ 26. Թղ. 90ա։ "Ի յիշատակի սրբոյն Ստեփանոսի յառաջսարկաւագի և նախավը 31. Անդ։ "Եւթաղեայ։ Առ Ներոնիւ կայսերբ հռոմայեցւոց վկայեաց Պաւղոս առաքեալ կտրե(ա)լ զգլուխն սուսերաւ, յերիսներորդի վեցերորդի ամի կենարար չարչարանացն տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 117բ։ "Եւ ես ստոյգ նշանակեցի զժամանակ քարոզութեանն Պաւղոսի, ի փառս ամենասուրբ երրորդութեանն. ամէն„։ Նշանաւոր է Եւծաղ անուանն՝ այս հատուածիս վրայ խորագրուիլն, Եւթազ - Եւագրեան ծանր խնդրի նկատմամբ. և որովհետև յիշատակարանիս հեղինակի գրածին համեմատ՝ սուրբ առաքեալն Պաւղոս՝ Քրիստոսի չարչարանաց թուականին 36 երրորդ տարին հանդիպած է, ևթէ Պօղոսի վկայութենէն մինչև Արկադիոսի և Ոնորիոսի չորրորդ Հիւպատոսութիւնն կ'ընէ "ընդ ամենայն ժամանակն„ 330-36-366 տարի։ Եւ որովհետև այդ թուականին ապրող Եւթաղ մը գոյութիւն չունի պատմականօրէն, այլ Եւագրիոս, ուրեմն Նոր Կտակարանի կարգաւորողն և Նախադրութիւննները գրողն ևս սա պէտք է որ եղած լինի։ Տես մեր հրատարակութիւնը, հանդերձ համեմատութեամբ և ծանօթութեամբք, Վենետիկ 1907, Եւագր Պանտացւոյ Վարք և Մատենագրութիւնք - Ներա, ծութիւն, եր. ՂԳ- ՃԼԱ.. 32. Անդ։ "Երրորդ կիրակէի ճաշուն. Յոհաննու Ոսկեբերանի՝ Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսի ասացեալ՝ Յանառակ որդին, ի Ղուկաս աւետարանին Մեկնութենէ։ Հանապազ զմարդասիրութիւնն աստուծոյ պարտիմք քարոզել, զի նովաւ կեամք, շարժիմք և եմք„ ևն։ - Վերջ։ Թղ. 124ա։ "Զի և մեք վայելեսցուք զպատրաստեալ արքայութիւնդ, և փառաւորեսցուք զքեզ ընդ հաւր և սուրբ հոգւոյդ յաւիտեանս յաւիտենից. ամէն„։

Content