62115. Թղ. 2բ յիշատակարանին համաձայն ՌճԺէ ( = 1668). բայց որովհետև այդ յիշատակարանն ստացողին է, և գիրն ու տողերն անհամապատասխան են սաղմոսարանիս գրչութեան և տողերու թուին, և կարող են մի ուրիշ օրինակի մնացորդ համարուիլ, հետևաբար՝ Ձեռագիրս այդ թուականէն յառաջ գրուած ըլլալու է։
բոլորգիր միջակ, -
22 1/2, իւրաքանչիւրն 12 թուղթք։
մագաղաթ դեղնեալ, նուրբ և ողորկ, տեղ տեղ ալ հաստ և պինդ։
փայտեայ կաշեպատ սև և անզարդ։
. Թղ. 1 կիսախորանին և գրութեան մէկ մասը պատռուած հառ նուած է։ Թղ. 79, 81, 153, 154, 155 և 236 մերթ լու. սանցք և մերթ լուսանցաքղացնքն փրթած են։ Կողերու ներսի լաթը և կոճակներն հանուած են։ Կը պակսին 2-3 թուղթք ընդ մէջ Թղ. 1բ-Չաի, կամ յետև փոխադրուած են։- 2 թուղթք ընդ մէջ Թղ. 135բ-136ա.1 թուղթ ընդ մէջ Թղ. 256-257ա.- 1-2 թուղթք ևս ընդ մէջ Թղ. 263-264ա։
նախկինն անյայտ, ապա Յովսէփ կրօնաւոլ և քոյրը Հեղինէ, ապա Յովս. սարկաւագն, ապա այլք։
չկան։
բազմաթիւ են և մեծ մասամբ թռչնագիր. երկագոյն են, այսինքն մանիշակային աղօտ կարմիր և մոխրագոյն կապոյտ։
բազմաթիւ են և ինքնագիւտ մոտիւներով. ուշադրութեան արժանի են յատկապէս Թղ. 56բ, 87ա, 114ա, 144ա, 200ա, 226բ, մերթ պատանի և մերթ կուսագեղ գլուխներով թըռչուններն, որոնք երբեմն դքսական, և երբեմն պարսկական ու փետրազարդ թագերով արտախուրուած են և ԺԵ-ԺԶ դարու նկարչութեան յատուկ։
չունի։
չկան։
9, տես Թղ. 1բ, (մեծ և գեղեցիկ), 4ա, 31ա, 59բ, 90բ, 116ա, 146ա, 173ա, 202բ։ Առաջինը միայն քառագունեան է, իսկ այլքն երկագոյն՝ սպիտակ յատակով։
կարմիր. այսպէս են նաև սկզբնատողք սաղմոսաց, տնագլուխք, ևն։ Չորիցս, այսինքն Թղ. 30բ, 90ա, 172բ, 202ա, յաջորդ խորանով սկսող սաղմոսի խո րագիրը նախորդին վերջը դրուած է, մերթ ընդմիջելով անոր վերաբերեալ Մաղթանքով, և մերթ ալ դատարկ թողլով։
Թղ. 3, 23բ, 24ա, 90ա (կէսէն վար) 202ա (կէսը)։
սակաւ են և անորոշ, այնպէս որ փոխանակ պարզելու Ձեռագրիւ գրչութեան և գրչի գաղտնիքը՝ աւելի կը խըրթնացնեն։ 1. Աաղմոսէն յառաջ, Թղ. 2բ, կայ ստացողէն. Զստացող սուրբ երգարանիս՝ որ կոչի սաղմոսարան, Յովսէփ կրօնաւորն և զքոյրն իւր կուսակրքն Հեղինէն, որք բազում սիրով ստացան զսա յիշատակ հոգոց իւրեանց և ծնօղացն իւրեանց Մեսրոպ կրօնաւորին և Զիլուն. և եղ-բարցն իւրեանց տէր Յեսայուն, Վիլասին, Մինասին։ Թումային. քերցն Հռիփսիմին, Մարինոսին, Հեղինէին, Շարպաթին և ամենայն արեան մերձաւոց րացն մերոց։ Արդ աղաչեմք զհանդիպողսդ, որք կարդայք կամ օրինակէք, լի բերանով և բոլոր սրտիւ յիշէք և աստուած ողորմի ասէք. և աստուած զձեզ յիշէ ի միւսանգամ գալըստեանն իւրում ամէն։ Թվին ՌՃԺէ.ին,։ Այս յիշատակարանս վերջին ստացողէ մը գրուած է անտարակոյս և ոշ թէ գրչէն. վասն զի նախ որ դատարկ թողուած տեղւոյն վրայ գրուած է, և երկրորդ գիրն ալ ուղղագրութիւնն ալ տարբեր է սաղմոսարանի գրչութենէն և հին ուղղագրութենէն։ 2. Երկրորդ Կանոնին վերջ, Թղ. 30բ կայ այսպէս. Ի փառս քրիստոսի աստուծո, մերոյ։ ԶՄարտիրոսս մեղաւորս։ յիշէք, և աս տուած զձեզ յիշէ ամէն.։ Որչափ որ ալ գրչի կամ գծողի յիշատակութիւն չկայ հոս, սակայն առանց երկբայութեան Մարտիրոս եղած է բուն գրիչ, որովհետև նախ այդ յիշատակարանի գրութիւնը թէև փոքր ինչ մանը՝ բայց յար և նման է բնագրին, և երկրորդ Կանոնին ներքև դրուած կարմրագիր տանց և գուբղայից, և յաջորդ (Գ.) Կանոնի առաջին սաղմոսի խորագրի միջև գրուած է, որ չի կրնար բացարձակապէ։ ետքէն գրուած լինել։ 3. Թղ. 265ա. Կայ ստորին լուսանցքին վրայ, ցածադիր բոլորգրով. ճատկէ (յիշատակ է) Յովսէփ սարկաւագին զորփո (այսպէս) վարդապետն. ով ոք դաւի անի, ԺԲ.։ Թերի կերև ի յիշատակարանս։ Իսկ հանդիպակաց, այն է Թղ. 264բ, լուսանցքին վրայ, թէև քերուած է Յովսէփ սարկաւագի ձեռքով, սակայն և այնպէս կը տեսնուին հետևեալ բառերը։ Սաղմոսարանս յիշատակ (է) Յովանէս մեծ...ի հոգւով) նզոված լինի,։ Յիշատակարանիս դիմաց կը նշմարուի նաև բոլորակաձև կնիք մը, բայց մաշած ըլլալով՝ վրայի գրութենէն երկու երեք տառեր միայն կընդնշմարուին։
. Ձեռագիրս 1872էն ետքը մտեր է հաւաքմանս մէջ, վասն զի Վ. Հ. Ղ. Ալիշանի գրով ցուցակագրուած է, որ այդ թուականէն սկսեալ մինչև 1901 կը վարէր Ձեռագրապետութեան պաշտօնը. բայց յայտնի չէ թէ ուսկէ՝ ստացուած է և ինչպէս։ Մատեանս է Սաշուաքոն անթերի, որ ի վերջոյ կը պարունակէ Յովսէփ Վ. Աղթամարցիէն սաղմոսի վրայ յօրինուած արձակ և ոտանաւոր դրուատիներ, Մեղայգ և Խոստովանութիւն, Ն. Շնորհալւոյ Աշխարհ ամենայն և Առաւօտ լուսոյն, և Հաւատով խոստովանիմը, կանոնաց վերաբերեալ Քարոզներն ու Աղօթք միահամուռ, և Սաղմոսարանաց վրայ կրկին Նախադրութիւններ։ 1. Թղ. 1բ։ Երանելւոյն Եպիփանի հայրապետին Կիպրոսի (ասացեալ) պատճառս երգոց սաղմոսարանին։ Զամենայն ինչ զոր ասաց հայրն մեր Աթանաս, ևն (ընդհատուած)։ Շարունակութիւնը տես Թղ. 267ա. Գրողի որ թացեալ և ներկեալ էր շնորհօք հոգւոյն սրբոյ.ևն։ - Վերջ Թղ. 271բ, Զ. Անգեայ և Զաքարիա։ Ա. Երէմիա(յ)ի։ Ժէ. Աստիճանացն և Չըւացն,։ 2. Թղ. 4ա։ Կը սկսին սաղմոսք Դաւթի (անվերնագիր). Երանեալ է այր,ևն։ Եւ Թղ. 331բ, կը վերջանան ՃԵ սաղմոսով։ Յաւարտ որուն կայ այսպէս (սևագիր). Տունք Զ. բոլոր տէր երկնիցս ԻԸ տուն է։ Ութ Կանոնս բոլոր ԾԶ. Գորղայ է, ն ՃԾ Գոխ։ ԲՌ. և ԴՃԿ տուն է,։ Ապա անմիջապէս կը յարի, միշտ տպագրութեան խորագրով։ ֆոքր էի ես յեղբարս իմ, Դաւթի արտաքոյ թուոց սաղմոսը։ Ասոր կը յաջորդեն կարգաւ Թղ. 232ա. Աղաւթք Մանասէի թագաւորի,. - Թղ. 234բ. Աւրհնութիւն Դանիէլի և Երից մանկանցն սրբոց Անանիանցն,։ - Թղ. 238բ. Մարգարէութիւն և աւրհնութիւն աստուածածնին կուսին Մարիամու,.Թղ. 249բ։ Մարգարէութիւն Զաքարիա(յ)ի քահանայի.։ - Թղ. 240բ, Աւրհնութիւն ծերոյն։ Սիմէոնի,ևն։ Կանոններէն մէն միոյն վերջը կը դրուին (կարմրագիր) Տունք... Կանոնք և Գոխք... և միահամուռ տունք...։ Ապա կը յարին իւրաքանչիւրին մարգարէական Յրհնութիւն մը և գիշերային ժամու Մաղթանք միայն, առանց Քարոզի և Աղօթից։ Իսկ իւրաքանչիւր սաղմոսի վերջը, մի և նոյն տողին վրայ, անոր Տուներու թիւը նշանակելէն զատ՝ հանդերձ Գուբղայիւք, լուսանցից վրայ՝ ևս (երբեմն կարմիր և երբեմն սև մենատառիւ) նշանակուած են թիւք տանց։ Լուսանցազարդերով սկսող սաղմոսներէն շատերուն՝ քով թուահամարները դրուած չեն, իսկ դրուածներն երբեմն կարմրագիր են և երբեմն սևագիր։ ՃԽԴ. սաղմոսին լուսանցից վրայ նշանակուած են եբրայական այբուբենք՝ կարմիր գրով։ Խորագիրք ընդհան, րապէս Զօհրապեան տպագրութեան համաձայն են. իսկ մասնական տարբերութիւները մերթ Ա. 0րինակին և մերթ Ժ.ին կը համեմատին։ 3. Թղ. 240բ։ Դրուատիք ի վերայ սաղմսա րանին (անվերնագիր)։ Աստուածային այս բուրաստան՝ սաղարթազարդ սաղմոսարան,ևն։ Վերջ Թղ. 243բ։ Աւետարանական քաղաքավարութեամբ զբովանդակ կեանս մեր պայծառացուցանէ սաղմոսս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում վայելէ փառք իշխանու, Գրուածիս առաջին տողերն ոտանաւոր են և անյարիր արձակին՝ որ կը գտնուի յաջորդ երեսին վրայ, և Թղ. 2ա հատուածին նման է։ 4. Թղ. 243բ։ Առեղծուածք (շափաւ) է վե՝ բայ սաղմոսարանին (առանց խորագրի)։ Եղբայր ինձ միտ դիր դու հոգւով. տեսի տաճար մի լի լուսով, շինած կազմած ութ անկիւնով, և աստիճանքն իւր համարով,ևն։ - Վերջ Թղ. 244ա։ Դաշտ մի սպիտակ և պատուական, լրցեալ ծաղկօք յոյժ զանազան. ոչ եղանակս միայն գարնան, այլ անթառամ ժամս ամենայն,։ Ոնանուն գրուածս - ինչպէս և յաջորդը - ՆերսՇնորհալւոյ հանելուկներէն քաղուած է։ Լուսանցից վրայ և ամէն տան դիմաց օղս., նշանակուած է, այսինքն սաղմոս։ բ. Թղ. 244բ։ Նորին. Բանք սաղմոսին է պատուական, լցեալ հոգւովն աստուածական, ևն։ - Վերջ Թղ. 245ա։ Անմահական հացէն սովին, յաւու(ր) մեծի դատաստանին,։ գ. Թղ. 245ա-բ։ Նորին. Ձեռք ամենակալին ըստեղծ զիս և բարձրեալն ի բարձանց ընծայեաց զիսևն։ - Վերջ Թղ. 246ա։ Ինքըն քառակի փակեաց՝ որ ճարտար մարդիկքն իմանան. զկէսն՝ ԺԲ. առնէ, որ ախմար մարդիսն էլ գիտենան, Առաջին տողի հանդէպ - լուսանցքին վրայ դրոշմուած է սևագրով. ԳՐՔ (իմա գիրք), ո, նշան է թէ առեղծուածիս լուծումն է Ս. Գերք։ 5. Թղ. 246ա։ Վասն սաղմոսի և ժամատեղաց (չափաւ)։ Ոմանք ասեն զբան սաղմոսին, բայց միտքն չէ ի վրա բանին. երբ ժամ ասելն վճար(ի)ն, բնաւ չգիտեն թէ զինչ առանցին,ևն։ Հետաքրքրական երգիծաբանութիւնս, - որ կը պատկերէ հայ ժողովրդեան պէսպէս տրամադրութիւնները սաղմոսերգութեան և ժամերգութեան ատեն, և ուշագրաւ է ազգագրական տեսակէտով, ընդմիջուած է հետևեալ տողերով (կարմրագիր) այսպէս. Ի Յովսէփ վարդապետէ Աղթամարեցոյ ասացեալ(.)գծողս յիղեա՝ ազիզ տեր տեր,։ Անշուշտ Յովս. Աղթամարցին եղած է հեղինակ գրութեանս, ինչպէս ցոյց կուտան յիշատակարանիս առաջին բառերը, սակայն գծողս բառն յայտնի չէ՝ թէ այդ հատուածին միայն կը պատկանի, թէ ընդհակառակն է նա միանգամայն նաև գրիչ սաղմոսարանիս։ Վերջ Թղ. 247բ։ Մէկն որ տիրնա սարկաւագաց, ւուսուցանող լինի նոցին. խոցէ վիրաւորէ զմարմին, և դառնութեամբ լնու զհոգին,։ 6. Թղ. 248ա։ Մեղայ և Խոստովանութիւն (անվերնագիր). Մեղայ ամենասուրբ երրոր դութեան՝ հաւր և որդոյ և հոգոյն սրբո. մեղուցեալ եմ աստուծոյ։ Խոստովանիմ առաջի քո, հայր, զամենայն մեղս իմ,ևն։ - Վերջ Թղ 251բ։ Եւ դարձեալ տամ քեզ ի խորհուրդ եկեղեցւոյ. զոր ինչ գործեսցես եղիցին քեզ ի բարեգործութիւն և ի փառս հանդերձեալ կենացն, ամէն,։ (Այս խոստովանութիւնս նոր և անճոռնի ներմուծութիւն մէ վերջին դարերու, և գլխովին անծանօթ մեր երանաշնորհ նախնեաց)։ .Թղ. 251բ։ Երգ գիշերային պաշտաման. Ասացեալ ի տէր Ներսիսէ։ Աշխարհ ամենայն,ևն։ - բ. Թղ. 253բ։ Նորին. Առաւօտ լուսոյ,ևն։ - գ. Թղ. 256ա։ Նորին Աղաւթք իւրաքանչիւր անձին հաւատացելոց ի քրիստոս՝ առ սուրբ երրորդութիւն և մի աստուածութիւն։ Հաւատով Խոստովանիմ,ևն։ Վերջ թղ. 261ա։ 8. Թղ. 261բ-266բ։ Քարոզ Երանելոյն, Եւ իբրև զի բարւոյ (ևն). Արարեալ Սահակա հայրապետի և Մեսրոբայ վարդապետին։ Սասն ի վերուստ,ևն։ - Վերջ Թղ. 266բ։ Միահամուռ դրուած են Քարոզք և Աղօթք ամբողջութեամբ, ձայներու բաժնուած։ 9. Թղ. 267ա-271բ։ Եպիփանի՝ պատճառք վասն երգոց սաղմոսարանի։ (Շարունակութիւն և վերջ Թղ. 1բ սկզբնաւորութեան)։ 10. Թղ. 271բ։ Բան ի Յովհաննէս Գառնեցոյ հոգելի վարդապետէ՝ վասն Դաւթեան սաղմոսի, որ ոմանց յերկբայս թըւի։ Զսաղմոսս Դաւթի, մանաւանդ թէ զերգս հոգոյն սրբոյ զոր այլ և այլ, կամ աւելի և պակաս նուագեն մանկունք եկեղեցւոյ, ոչ ուսեալ զճշմարիտն, ևն։ - Վերջ Թղ. 274բ (թերատ) Սովաւ աւրհնին շեղջք և կալք. սովաւ աւծին հընծանք և կարասք. սովաւ...,։