Other notices
— - Bibliographic notice
219
ՃԱՌԸՆՏԻՐ Ի
1835 - 1835

ID
Number
219
Old record number
740
Title
ՃԱՌԸՆՏԻՐ Ի
Start date
1835
End date
1835
Date details

ընդօրինակութեան 1835, իսկ հին բնագրոց ՆԼ, ՈԼԳ, և ՌմԻԳ (տես յիշտկ.)։

Copy place
Կովկաս։
Reference
Type
Number of pages
265
Dimension
39x23,5 (31x17), -
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր նոր։

Codicology

Principal subject
Subject details

թուղթ ձեռագործ, անողորկ։

Number of lines
36։
Binding

ստուարաթղթեայ՝ շիկագոյն կաշիով պատեալ, եզերքն պարզ դրոշմազարդ։

State of preservation

շատ լաւ։

Copyist
՝ ընդօրինակութեան՝ Վ. Հ. ԵՓրեմ Սէթեան և Վ. Հ. Եսայի Մզրաքեան. իսկ հին բնագրոց՝ Մարտիրոս և այլք (հմմտ. յիշտկ.)։
Owner

ընդօրինակութեան՝ Հ. Եփրեմ Սէթեան, իսկ հին գաղափարին Թադէոս վարդապետ, ապա և այլք, ապա Կարապետ վարդապետ։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

չկան։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

, ևն, չկան։

Canon tables 2

Title text

սև։

Blank pages

Թղ. 263բ, 5 թուղթք առջևէն, 3 թուղթք ալ վերջը։

Colophon

սակաւ են. ոմանք ընդօրինակողէն դրուած, և ոմանք ալ հին բնագիրներու գրիչներէն, գլխաւորապէս 1. Մատենիս առաջակողմեան դատարկ թուղթին վրայ այսպէս կը գրէ Հ. Եփր. Վ. Սէթեան. "Նկարագիրք օրինակացն յորոց գաղափարեցաւ մատեանս։ Ղուկա Մեկնութիւն՝ ի բոլորգիր օրինակէ գրելոյ ի ՈԼԳ.( = փրկչ. 1184)։ Արարածոց Մեկնութիւն, Նոմեայ հարցաւմն, Ղեւտիկոնի Մեկնութիւն՝ երեքին սոքա գրեալ են ի հին մանր երկաթագիր մատենէն գրելոյ ի ՆԼմ(981)։ Մխիթար Այրիվանեցի (Ժամանակագրութիւն) և Պատմութիւն Մխիթար վարդապետի (Սասունցի՝ ի նոտրագիր օրինակէ գրելոյ ի Թու. ՌՃԻԳ. (-1674)„։ 2. Ի Վերջ Մեկ. Ղուկայ (Թղ. 179ա) հետևեալը կը տեղեկագրէ, Հ. Սէթեան, անոր օրինակի մասին. "Դիրք մատենիս այսորիկ՝ քառածալք է, մեծադիր. մէն մի տետր յերկոտասան թուղթս բովանդակի. ողջ երեքհարիւր քսան թուղթ. սևագոյն թղթեայ, խոշոր բոլորգիր, գունատեալ և դժուարընթեռնլի։ Ի կարգի մատենիս, ուրեք՝ կարծեմ առ շտապ գրչութեանն շրջելով զթուղթն՝ երեսք երկու անգիր մնան. և յետոյ (նորին գրչի) խոշորատառ յաւելեալ ի նմին այսպէս. "Ով ընդերցողդ, և կամ ընդաւրինակողդ, յորժամ ի պէտս հաստատութեան հաւատոյ լուծանես ըզգլուխ գրոցս, ասասջիր. թէ աստուած որ կամիս զկեալ ամենայն մարդոյ, ողորմեա ի քում մեծի գալստեանդ սուրբ վարդապետին Ստեփաննոսի որ կոչի Կունդ, և որք ընդ նմա աշխախատեալք են ի գործս բարիոք գրոցս այսՍտեփանոսի տրուած Կունդ (ճաղատ) մակդիրս այլուր անծանօթ է. ուստի յայտնի չէ, թէ խմբագիր Մեկնութեան մէջ յիշատակուած Ստեփանոսը՝ Սիւնեցի՞ն է արդեօք, եթէ գրիչն։ Ինձ առաջին կէտն աւելի հաւանական կ'երևի, դիտելով մանաւանդ որ գրչէն իբրև ծանօթագրութիւն դրուած այդ խօսքերը՝ գրին յիշատակարանէն դուրս են, և խնդիրը ոչ թէ Ձեռագրիս գրչութեան, այլ մատենագրաց վրայ է, որոնցմէ մեկնութիւնները քաղուած 3. Անդ. Կայ նախ բուն հին գրչութեան յիշատակարանը գոհացողական վերջաբանի ձևով, ապա գծով բաժնուած, այսպէս. "Հզաւրին և անճառին, փառաց փառաւորին, անբաւ վեհին, երաբունս տևողին, ապենիազ անկարաւտին, նեկզատի եզականին, եռալրում բոլորաթուին, ինքնիշխան անիշխանին, իշխեցողին համագոյից, անտարած անամփոխին, անպարագիր բոլոր էին, կենդանի կենարարին, անկիր բընութեան պարզականին, սրբոց ստացողին, զստիքս ինքեան կառուցողին, րոպէից գոյացուցչին, յոքնաւրինակ զարդարողին, փառք և զաւրութիւն ի ներկայիցս և յանցելոցն, ի սպառականաց և յանյանգից, յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Աստանաւր յանգ ելեալ աւարտեցաւ տառս այս, հրամանաւ սուրբ և յստակ յամենայնի Թադէոս վարդապետի, ընտրելոյ և իմաստնոյ, ընթերցասիրի և բարեպաշտի, վարժ և կիրթ յամենայն գործ բարեաց, ի լուսաւորութիւն սրբոց եկեղեցեաց, ի բարեխաւսութիւն անձին իւրոյ, և ծնողաց իւրոց. ստանալով զսա յիշատակ բարի կենաց և մահու, ի ձեռն Մարտիրոսի, անարհեստ և փցուն գրչի, և յետին ամենայն երիցանց, ի Դղեկ քաղաքէ Բրջնոյ, որ է մերձ ի Վավին (Դվին) քաղաք հայոց, յարևեալս կոյս։ Արդ աղերսիւ հայցեմք յամենեցունց, որք ժառանգէք, կամ ընթեռնոյք, կամ գաղափար առնոյք, զԹադէոս վարդապետ և զծնողսն իւր յիշեսջիք ի քրիստոս. ընդ նմին և զվարձկան (իմա գրիչ) սորին գրոց զՄարտիրոս յիշեսջիք ի քրիստոս, և դուք որ յիշէք, յիշեալ լիջիք ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս յաւիտ՛. ամէն։ Ի վեցհարիւրերորդի, եւ երեսներորդի երրորդի եղև կատարումն սորա ի փառս աստուծոյ։ Ով եղբայր և տէր իմ Թադէոս, ըստ կամաց մտաց քոց յիշատակարան գծեայ, և մեզ թողութիւն շընորհեայ, զի և դու ևս առջիս (առցես) թողութիւն ի քրիստոսէ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամին„։ 3. Մխթ. Այրիվանեցւոյ Գամանակագրութեան վերջ (Թղ. 263ա) կայ այսպէս. "Գրեցաւ սակաւ բանքս ի քազաքս Վան, ընդ հովանեաւ սուրբ առաքելոցն Պետրոսի և Պօղոսի, ՌՃԻԳ. թուին, ձեռամբ անարժան գրագիր երիցու, աղաչեմ յիշել զիս միով տէր Ողորմիայիւ, և աստուած ողորմի„։

Informations

. Ձեռագիրս Վ. Հ. Եփրեմ Վ. Սէթեան ի Հայս, այն է ի Կովկաս ըրած ճանապարհորդութեան ժամանակ գաղափարած է, - գործակցութեամբ Վ. Հ. Եսայի Վ. Մզրաքեանի - Կարնոյ առաջնորդ Կարապետ եպիսկոպոսի քով գտած հին օրինակներէն, Ձեռագիրս 1836ին մտած է հաւաքմանս մէջ։ Կը կազմէ յիշեալ Հարց ձեռքով եղած ընդօրինակութեանց Բ. հատորը, ՃԱՌԸՆՏԻՐ Ի. Մատեանս է Ճառընտէէ, գրչէն դրուած խորագրին համաձայն, սակայն իրօք է հաւաքումն 5-6 ամբողջական գրուածոց, որոնք են կարգաւ այսպէս 1. Թղ. 1ա։ "Պատճառք աւետարանին Ղուկ։ Ղուկասու աւետարանս երրորդ է ըստ կարգի աւետարանչացն և հաւասար է գետոցն որ ի չորս բաժանի որոյ անուն կոչի Տիգրիս որ գնայ ընդդէմ Ասորեստանի. քանզի անդ առ սկիզբն քարոզութեանն Պաւղոսի, որպէս, ինքն Գաղատացւոցն գրէր„։ - Վերջ Թղ. 2ա։ "Այսպէս ի ձեռն հաւատալոյն ի քրիստոս՝ առ երկնաւոր հայրն դարձաք. և առաքինական ընթացիւք ի վեր ընթանամք գնալով ի զաւրութենէ ի զաւրութիւն ըստ սաղմոսական երգոցն, մինչև զգենուցումք զփառսն զոր մերկացաւ Ադամ, և լինիցիմք ճշմարտապէս ժառանգք աստուծոյ և ժառանգակիցք։ յաջողեայ քրիստոս զգործս իմ„։ Պատճառս ընտիր ոճով և դասական յոտակ շարաբանութեամբ յօրինուած է։ Շատ ուշագրաւ են նախ Տիգրիս գետոյն և Պաւղոս Առաքեալի մասին և ապա Ղուկաս Աւետարանչին և անոր Աւետարանին վրայ հաղորդած տեղեկութիւններն։ Ասոր աւանդածին համածայն՝ սստրն Ղու կաս աշակերտած էր նախ Գաղիանոս հեթանոս բժշկապետին, և հետևաբար ինքն իսկ արուեստով բժիշկ։ Ապա աշակերտելով առաքելոյն Պաւղոսի, անոր ընկերացած կ'աւանդէ յամենայն ճանապարհորդութիւնս, և անկէ ուսած Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի բոլոր անօրինական պատմութիւնքը, մանաւանդ թէ Պօղոսի յանձնարարութեամբ գրած է, կ'ըսէ, Գ. Աւետարանը՝ յԱնտիոք, Քրիստոսի համբառնալէն 18 տարի վերջ և նախ ասորերէն լեզուաւ, որ ապա յեզաւ ի յոյն լեզու։ Ապա կը դնէ այն Աւետարանի նիւթոց բովանդակութիւնը, տալով անոր առանձնայատուկ նկարագրութիւնը։ Կը յարէ նաև, թէ անոր աւարտումէն ետքը Պօղոս իսկ տեսած էր զայն և կոչած աւետարան, այսպէս. "Դրոշմեալ ի գիրս սուրբս, զոր և Աւետարան իսկ ասի. յորս տեսեալ մեծին Պաւղոսի, և հաճեալ հաւանի և գովէ զնա ի Թխտին Կորնթացւոց„։ Ղուկաս անուան համար կը խորհրդածէ, թէ "յարութիւն թարգմանի„ (ըստ եբրայական ձայնի), որ ի բազում դէմս նշանակի ի քնոյ՝ յարութիւն, և ի գլորմանէ՝ կանգնումն է, և ի մեղաց յառնել։ Դարձեալ և ի ներելոյ՝ ի վրէժխնդրութիւն յառնել, որպէս զայս ասեն, Արի աստուած և դատեայ զդատաստանս քո։ Զորոց զամենեցուն բովանդակեալ ունի զխորհուրդս աւետարանիչս. քանզի խաւարաւ կռապաշտութեան իբր ի խաւարի անյուսութեան ննջեաք։ Իսկ աւետարանիս ձայնիւ, իբրև խթանաւ, ընդոստուցեալ զարթեայք, և արեգականն արդար ճառագայթիւ լուսաւորեցաք„ ևն, ևն։ Պատճառիս հեղինակն - այսպէս նաև խմբագրողն - անյայտ է, սակայն լեզուէն և շարադրութենէն դատելով՝ ԺԲ. դարավերջին և կաս ԺԳ.ին մէջ ապրող և ծաղկող բանիրուն մէկն ըլլալու է. զի Իգնատիոսէն ևս ստէպ ստէպ հատուածներ մէջ կը բերէ, բայց ասկէց վերջը ուրիշ ոչ ոքէ։ Դարձեալ բոլորգիր բնագիրն, ուսկէ սոյն գրչագիրն ընդօրինակուած է, գրուած է ի Թու. Հայոց ՈԼԳ, այն է փրկչական թուակ, 1184, հետևաբար Պատճառի հեղինակն այս թուականէս տարիներ յառաջ պէտք է որ ապրած ըլլար։ 2. Թղ. 2բ։ Խմբաքիրք մեկնութեանց Աւետարանին Ղուկայ (բնագիրն անվերնագիր)։ "Քանզի բազումք յաւժարեցին վերստին գրել։ Ստ։ Որպէս ի հնումն զմարգարէութիւնքն յաւժարէին գրել՝ ոմանք ճշմարտապէս, որպէս Եսայիաս և Երեմիաս, և ոմանք ստութեամբ, որպէս Անանիա՝ որդի Ազարիա. նոյնպէս և ի նորումս բազումք գրեցին. աւետարանս, ոմանք ստուգութեամբ և ոմանք ստութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 178բ։ "Եպ. Միքիայ մարգարեանայ վասն քրիստոսի. Յուդայ, ի քէն ելցէ ինձ իշխան, որ է քրիստոս, և ելք նորա ի սկզբանէ. զի չիք սկիզբն քան զքրիստոս ի վեր, ըստ այնմ. Ի սկզբանէ էր բանն։ Կամ արգելցէ զնոսա, մինչև կոյսն Մարիամ ծնցի զքրիստոս։ Ըստ այնմ, արգել զնոսա աստուած ի թերահաւատութիւն, զի ամենեցուն ողորմեսցի։ Եւ մնացորդք եղբարց նորա դարձցին առ տէր։ Այնոքիկ որք երկմտեցին վասն նորա յասելն իւրեանց ցքրիստոս. Թէ զայդ առնես, յայտնեա զանձն քո աշխարհի. զի դարձան նոքա յեկեղեցի աստուծոյ յետ համբառնալոյ նորա առ հայր. աշակերտեցան նոքա ի վարդապետութիւն նորա, և եղեն խորհրդակից քրիստոսի, որում փառք յաւիտեանս„։ Մատեանս առանձին Մեկնութիւն մը չէ Ղուկասու Աւետարանին, այլ իբր Ոսգեշղթայ կամ Խմբագրութիւն այլևայլ մեկնութեանց հին Հարց և վարդապետաց, այսինքն Կիւրղի, Բարսզի, Եփրեմի, Եպիփանու, Ոսկեբերանի, Մովսիսի (Խորենացւոյ), Ստեփանոսի և Իգնատիոս վարդապետի, որոց իւրաքանչիւրոց անուանքն՝ երկտառերով՝ նշանակուած են լուսանցից վրայ, հանդէպ իրենց վերաբերեալ հատուածներուն։ Ուշագրաւ են մեզ համար յատկապէս Ստ. համառօտագրութեան վերաբերեալ բազմաթիւ հատուածներն, եթէ մեծ Սիւնեցին եղած համարինք զայն, և եթէ Ստեփանոս Մանուկն, - այն է Ն. Շնորհալւոյ և ընկերաց վարդապետը։ Մինչև այսօր ոչ միոյն և ոչ միւսին անունով Ղուկասու աւետարանի մեկնութիւն մը ճանչցուած էր այլուր, և ոչ իսկ յիշատակուած ի մատենագրաց։ Ասով, ուրեմն, կ'ունենանք, եթէ ոչ ամբողջական, այլ գէթ շատ կարևոր համառօտութիւն մը՝ լի հմտութեամբ և վարդապետական նորութիւններով, Իգնատիոս վարդապետի Մեկնութենէն զատ. որովհետև Աւետարանի սկիզբէն կը սկսին այդ հատուածներն, և կարգաւ կը հասնին մինչև վերջը։ Ստեփանոսի Մեկնութիւնն հաւանօրէն անյայտացած էր, և անոր համար Իգնատիոս վարդապետ՝ ԺԲ. դարուն ձեռք զարկաւ նոր Մեկնութեան մը. ապա թէ ոչ կամ աւելորդ պիտի համարէր ընել զայն, և կամ գէթ իր մեկնութեան նախաբանին մէջ պիտի յիշէր Ստեփանոսի Մեկնութիւնը։ Այս շատ բանաւոր պատճառ մ'է, ըստ իս, որ Ստեփանոս Սիւնեցին աւելի ըրած ըլլայ Ղուկասու աւետարանի յիշեալ Մեկնութիւնը, քան թէ Ստեփանոս Մանուկն. որովհետև սա Իգնատիոս վարդապետին մօտ ըլլալով ժամանակաւ, շատ դժուար է կարծել, որ կարճ ժամանակի մէջ կարենար անյայտանալ ասոր Մեկնութիւնը, եթէ ինքն եղած ըլլար իրօք անոր հեղինակ։ Ուշագրաւ է, Թղ. 160ա, Մուս. (իմա Մովս. Խորենացւոյ) հատուածը - Յովսեփայ և Տիրամօր ազգաբանութեան մասին, որ առ Սահակ Արծրունի գրուած Թուղթէն փոխ առնուած է, և Քերթողահօր պատմութեան հնութեան յայտնի ապացոյց։ 3. Թղ. 180ա։ Արարածոց մեկնութիւն (անվերնագիր)։ "Զի՞նչ է. Ապականեաց ամենայն մարմին զճանապարհս նորա ի վերայ երկրի։ Յառաջն ամբաստանեաց զնոցանէ աստուած թե եղեն մարմին. եւ արդ ասե. թե ապակա նեաց ամենայն մարմին զճանապարհս նորա.Իսկ ճանապարհ զոր ասե ապականեալ. զնեղ ճանապարհն, այս է ժուժկալութիւն կրաւնից եւ սակաւապիտութիւն, ողջախոհութիւն, արութիւն եւ չարութեան հակառակամարտք, ընդ որ ոչ գնան մեղաւորք, այլ ընդ լայն եւ ընդարձակն սիրեն գնալ„ ևն։ - Վերջ Թղ. 188բ։ "Բայց մի աստուած բարեխաւս. քանզի հանդերձ մարմնովն զոր եառ, մինչև զիս արասցէ աստուած՝ զաւրութեամբ մարդանալոյն. եւ ոչ եւս մարմնական ճանաչիցի։ Մարմնական ասեմ զախտըս, առանց մեղաց մերոց։ Այսպէս բարեխաւս ունիմք զյիսուս. իբր ոչ եթէ եւ ծունր իջեալ որպէս փրկեաց իբր զմարդ, հաւանեցուցանէ ժուժկալեալ իբրև զբան եւ զյորդոլրիչ։ Այս է բարեխաւսելն„։ Մեկնութեանս խորագրի պակասը մէկ կողմէն, և միւս կողմէն ալ Փիլոն երրայեցւոյ Արարածոց Մեկնութեան Ա. Ճառի (տպ. ի Վենետիկ 1826, եր. 70) վերջընթեր գլուխով սկսիլն ակներև նըշան են, թէ հին մանր երկաթագիր Ձեռագիրն, և կամ անոր հնագոյն բնագիրը, նախապէս կը պարունակէր Փիլոնի յիշեալ Մեկնութիւնը ամբողջապէս, բայց ետքէն կազմալուծուելով ինկած են նախընթաց և հետևորդ ճառերը։ Ասոր յայտնի ապացոյց է դարձեալ՝ զի Թղ. 94բ. նորէն մեծ դատարկ մը նշանակած է ընդօրինակողն՝ ըսելով, թէ "պակասին թուղթք„. այսինքն տպագրութեան ԺԳ. գլխէն մինչև ԼԵ. գլուխն, Իւր այս թերութեամբ հանդերձ՝ գրչագիրս կու գայ բարեբաղդարար ուրիշ գաղանիք մ'ևս յայտնել մեզ. այսինքն Փիլոնի յիշեալ տպագրութեան հետ բաղգատելով՝ տեսանք ակներև, որ սոյն գրչագրիս՝ հարցման ձևով ներկայացուցած Փիլոնեան ճառերը ոչ միայն յոյժ համառօտուած են, այլ շարագրութիւնն և բանք և բտոք իսկ յաջախ փոխուած. օրին. աղագաւ, ուր որ Փիլոնի (Ճառ Բ. Գլ. Գ.) կ'ըսուի տապանին համար - ըստ եբրայական բնագրին - "Բոյնս բոյնս արասցես զտապանն„ հոս ընդհակառակն, ըստ Եօթանասնից թարգմանութեան, եղած է. "Խորշս խորշս արասցես„ ևն։ Դարձեալ եբրայեցի իմաստասէրն և մեկնիչը՝ սոյն խմբագրութեանս մէջ քրիստոնէականացուած է յաճախ, և հին Կտակը՝ Աւետարանացուած, Օրին. իմն, Փիլոն (Ճառ Բ. Գլ. Ա. եր. 74) այս հարցմանս. "Զի՞նչ է Նոյի կազմածն„ կը պատասխանէ սոսկապէս. "Զտապանս զայս, եթէ կամիցի ոք բնականագոյն ի հարց առնուլ, գացէ մարդկային մարմնոյ զկազմածն, որպէս մի ըստ միոջէն գիտասցուք„։ Իսկ Խմբագրութիւնս՝ հարցումը նոյն պահելով, պատասխանիկ այսպէս ընդլայներ է. "Աւրինակ էր տապանն մարմնոցս մերոյ. եւ պամենայն կազմած նարա գտցես ըստ մարժեոյս մերոյ կարգի, Դարծեալ, եւ սուրբ խաչին նմանեալ, եւ մարմնոյն տեառն որ ի վերայ նորա բազկատարած, եւ մարդ խաչանման„։ Թղ. 181բ - 187ա։ Թէպէտև տսպարէզ կու գան Եփրեմ և Ոսկեբերան և Եղիշէ՝ իրենց հատուածներով, սակայն նիւթերը միշտ Փիլոնի հարցումներով կը սկսին և կը շարունակուին, թէև այդ հարցումները շատ մեծ ընդոստմամբ կ'ըլլուին, և ընդարձակ դատարկներ թողլով Փիլոնի մեկնութենէն՝ մինչև չորրորդ ճառը։ Իսկ յետ այսորիկ երրայեցի մեկնիչը կ'անհետանայ գրեթէ բոլորովին իր հարցումներով, և հին Հարք եկեղեցւոյ և մեկնիչք խիտ առ խիտ յերևան կու գան և կը շարունակեն Արարածոց մեկնութիւնը տարբեր ձևով, այսինքն առանց հարցումներու, մինչև վերջը. որոնք սակայն իրենց յարափոփոխ հատուածներով Ոսկեշղթայ մը կը յօրինեն, քրիստոնէական գոհար թելադրութիւններով, զուգելով երբեմն երբեմն Մենդոցին հետ՝ Հին և Նոր Կտակարանի ուրիշ բնագրեր ևս՝ ըստ պատշաճի։ Ահա այս պատճառաւ ալ խորհրդապաշտ Փիլոնէն աւելի շահեկան։ Հատուածներուն դիմաց տարբեր գրով նշանակուած անուանքն են Որոգինէս, Ապողինար, Եփրեմ, Բարսեդ, Աղեքսանդր, Յովհ. Ոսկեբերան, Սերերիանոս, Կիւրեղ, Յոհ. Մանդակունի, Մովսէս (Խորենացի) և Եղիշէ։ Շատ ուշագրաւ է Խմբագիրքս, մանաւանդ այն մեկնչաց հատուածներուն համար, որոնց ամբողջական Մեկնութեանց բնագրերն անյայտացած են, և կամ աղաւաղուած, ժամանակաց հոսանքին հետ։ Անտարակոյս հին է Խմբագիրքս, ինչպէս ցոյց կու տան մէկ կողմէն անոր դասական յստակ լեզուն, և միւս կողմէն ալ զանի պարունակող մանր հին երկաթագիր Ձեռագիրն, գրուած ի Թու. Հայ. ՆԼ = (981 ամի Տեառն), եթէ եդծուած կամ աղաւաղուած չէ սոյն տարեթիւն։ Հաւանական կ որ Մ. Խորենացին և կամ Եղիշէ եղած ըլլայ թարգմանիչ Փիլոնի Արարածոց Մեկնութեան, բայց ոչ երբէք խմբագրող այս երկրորդ Մեկնութեան վասն զի, ինչպէս յիշեցինք, ասոնցմէ ևս հատուածներ մէջ բերուած են հոս։ Կարելի՝ է վերագրել զայն կամ Անանիայ Շիրակացւոյ, կամ Ստեփ. Սիւնեցւոյ, և կամ Սողոմոնի Մաքենոցաց վանահօր։ 4. Թղ. 199ա։ "Հարցումն Նոմեա։ Ասեն մեզ որք զորդի հաւր մշտնջենակից ասեն գոլ. եթէ դադարեաց ի ծնանելոյ հայր. եւ դադարեացն սկիզբն ուրեմն ունէր, ի գոլոյն որդի ի ծնանելոյն դադարմամբ հաւր։ Պտխ. Եթէ քան զամենայն ժամանակս եւ սկիզբն՝ վերագոյն է էութիւնն աստուծոյ, վերագոյն քան զսորա եղիցի եւ ծնունդ, եւ ոչ ամենայն իրաւք նուազեցուցեալ աստուածային բնութիւն՝ զկարողութիւն ծնանելոյն ոչ ի ժամանակի ունել. քանզի այղոյ յեղանակաւ է քան զմարդկայինս աստուածային ծնունդն. քանզի համանկամայն ընդ գոլոյն աստուծոյ եւ ծնանելն լինի իմացեալ. եւ էր ծնեալ ի նմա որդի, ոչ յառաջընթաց ունելով զծնունդն քան զգոյութիւնն, այղ համանկամայն եւ ծնեալ„ ևն։ Վերջ Թղ. 222ա-բ։ "Տիմոթի. Պաւղոս առաքեալ յիսուսի քրիստոսի, եւ ի հրամանի աստուծոյ յիսուսի քրիստոսի յուսոյն մերոյ։ Տեսանես, զիարդ ըստ հրամանի փրկչին, հոգւովն սրբով առաքեալն ի քարոզել։ Արդ յորժամ աստուած զնա, եւ փրկիչ, եւ յոյս կոչէ, զիարդ ոչ է ամպարշտութիւն ի յարարածս ասել զորդի։ Իսկ թագաւորին յաւիտենից անապականի եւ աներեւութի. փառք„։ Գրուածիս խորագրի սեռական "Նոմեայ, յու նական Նամոս ուղղականը ենթագրել կու տայ։ բնագրին մէջ. Թղ. 201ա. Հց. Բ. կը գրուի ընդհակառակն սեռ. "Նոմիոսի„ որ ուղղականաձև Նաժոսը կը մատնանչէ։ Թէպէտև Թէոգոսեան և Վաղենդինեան Օրինագրոց մէջ կը յիշատակուի, յամին 449-444, ##### ոմն ###### ## ##. ###### ########, սակայն այս չի կրնար եղած ըլլալ բացարձակապէս հեղինակ Հարցմանցս. ուստի կը մնայ ընդունել Նոմիոսը՝ իրր համառօտագրութիւն Եւնսփոս անուան։ Եւ իրօք Կիւրեղ Աղեքսանդրացւոյ Գանծուց Գրքի հայերէն թարգ մանութիւնը (Հց. 62.) բոլորովին կը պարզէ այ։ գաղտնիքը՝ այսպէս. "Հարցումն որպէս և յԵւնոփիոսէ. Աստսցեն մեզ ասէր (Եւնոմիոս) որք հօր զորդի մշանջենաւորակից գոլ ասեն. թէ դագարեաց ի ծնանելոյն հայր. և դադարեաց, սկիզբն ուրեմն ունի գոլոյն որդի՝ ի ծնանելոյն դադարմամբն հօր։ - Առ այս լուծումն։ Եթէ քան զամենայն ժամանակ և սկիզբն՝ վերագոյն է էութիւնն աստուծոյ, վերագոյն քան զնոսա եղիցի և ծնունդն, և ոչ ամենայն իրաւք նուազեցուոցե զաստուածայնւոյն բնութիւն՝ զկարողութիւն ծնանելոյն ոչ ի ժամանակի առնել. քանզի այլով եղանակաւք զմարդկայինս՝ աստուածային ծնունդն, քանզի համանգամայն ընդ գոլոյն՝ աստուծոյ և ծնանելն լինի իմացեալ, և էր ի նմա ծնեալ որդի. ո՛չ յառաջընթաց ունելով զծնունդն քան ըզգոյութիւնն. այլ և՛ է և ծնեալ„ ևն։ Արդ՝ ինչպէս այս առաջին՝ այսպէս և յաջորդ հարց ու պատասխանիքը գրեթէ ամբողջապէս Կիւրեղ Աղեքսանդրացւոյ Գանծուց Գրքէն համառօտուած են, երբեմն յառաջախաղաց կերպով և կարգաւ ընթանալով, բայց ոսանլով ինչ ինչ գլխոց վրայէն, երբեմն յետևառաջութիւններով, և երբեմն ալ հարկաւոր մասունքը միայն խտացնելով։ Անտարակոյս կատարեալ Խմբագրութիւն մ'է յիշեալ գործէն, և խմբագրողն ընարած է ի դէմս Եւնոմիոսի մէջ բերուած ընդգիմագրութիւնց ներն և անոնց լուծմունքը։ Թէ ո՞վ եղած է խմբագիրն, և ի՞նչ պարագաներու մէջ, կամ որու խնդրանքով. այս բաներս քննութեան կը կարօտին. բայց յայտարարելու կարևորագոյն կէտը, - զոր բաղդատութեամբ իսկ ակներև տեսանք, - այս է, որ սոյն Խմբագրութիւնս ահագին տարբերութիւններ ունի Կիւրղի յիզեալ գիրքը մեզ ներկայացնող ետքի գարերուն մէջ, և յտտկապէս ի Թու. Հայ. ՌՃԻԳ(1674ին) գրուած մեր հին Թիւ 448 բոլորգրէն, և շատ աւելի կատարեալ է ընտիր ընթերցուածներով և ուղղագրութեամբ։ Ուստի յայտնի կը տեսնուի, թէ Ժ. դարէն վերջ և յաջորդաբար շատ աղաւաղուած է Կիւրղի բնագիրն ագէտ ընդօրինակողաց ձեռքով. և թէ այս խմբագրութեամբ եթէ հաւատարմութեամբ քաղուած է՝ ի հարկէ գէթ միով մասամբ կը վերակազմուին Գանձուց Գրքի խանգարմունքն։ Սակայն գիտնալու է, որ Խմբագրութեանս մէջ իսկ կան տեղ տեղ համառօտագրուած և աղաւաղ բառեր, հին մանր երկաթագրին եղծուած և դժուարընթեռնլի ըլլալուն պատճառաւ։ Ասկէ օրինակուած է նաև յաջորդ գրութիւնը 5. Թղ. 223ա։ "Մեկնութիւն Ղեւտիկոնի։ Վստահանալով յանպատմելի զաւրութիւն բարերարին եւ մարդասիրին աստուծոյ, որ եւ զմեր տկարութիւնս զաւրացուցանէ. վասն զի ի գործ առաք զոր առաջիս եդաք փոյթ եւ զերկրորդ գիրսն աստուածայնւոյն Մովսէսի շարագրեալն զԵլսն անուանեալ, ի ձեռն առընթեր եդելոյդ մեկնութեանց հաւաստեալ, սկիզբն արասցուք՝ ի նորա զաւրութիւնն յուսացեալք՝ եւ երրորդ գրոցս, ըզՂեւտիկոնէս ասեմ։ Եւ պիտոյ է, որպէս եւ յառաջագոյն ի գիրսն ասացաք, ընթերցողք զգիրսս զայս գիտել, թէ ի բազում աշխատութեանց սրբոց եւ ուղղափառիցն հարց. եւ ոչ այս միայն, այղ եւ յանփորձիցն պատմողաց, եւ ի հերձուածողաց մասին հանդիպելոց կան մեկնութիւնք, որք պատշաճք են ուղիղ աւանդութեան եկեղեցւոյ ի հերձուածողաց ասացեալքն։ Եւ զայս ոչ յանձնէ աւրինադրեցաք, այլ հետեւեալք սրբոյ հաւրն մերոյ Կիւրղի Աղեքսանդրացւոյ, մեծի քաղաքին եպիսկոպոսապետի, ասացեալ ի Թղթին առ Եւլոդիսն (Բ. օր. Ղոգիսն), եթէ ոչ յամենայնէ՝ զոր ասեն հերձուածողքն՝ փախչել եւ հրաժարել պարտ է. քանզի բազում ինչ խոստովանին, յորոց եւ մեք խոստովանիմք„ ևն։ - Վերջ Թղ. 253։ "Արդ ի բաց հանէ ի բանակէն զբորոտեալն, աւրինակաւ երեւեցուցանելով, թէ զորս՝ մեղաւքն են մեռեալս, ի բաց որոշել հարկ է ի սրբոցն բազմութենէ, եւ արտաքոյ ուրեք բերել ի սրբազան թուոյ. քանզի ոչ ուրեք դասակից լինի արդարոյ չարն. զի զի՞նչ կցորդութիւն է ընդ խաւարի.....„։ Մեկնութեանս վերջը դատարկ թողլով ընդօրինակողն Հ. Եփրեմ Վ. Սէթեան, անդէն հետեւեալը կը ծանօթագրէ. "Յետ այսորիկ յերկարաձգի այլ ևս թուղթս ինն, որք զի պատառատունք էին, չմարթացայ գաղափարել. և անդ տակաւին ջոչ վերջանան Գիրքս (իմա Ղևտիկոնի), այլ թուղթք (օստ Բ. տ. 11-12) պակասին և յաւարա մատենիս։ Իսկ որ յետ սորուն Մեգթար Այրիվանեցէ, յայլմէ նոարագիր մատենէ օրինակեցաւ„։ Համառօտ նախերգանքէս յայտնապէս կը տեսնուի, թէ նախընթացի նման՝ այս ևս Ոսկեշղթայ մ'է, - գուցէ թէ մի և նոյն անձի ձեռքով խըմ„ բագրուած, - այլևայլ Հարց և մատենագրաց մեկնութիւններէն։ Ի սկզբան ամբողջ էր և գրեթէ ներկայիս կրկինը։ Մեզ հասած մասին մէջ յանուանէ յիշատակուած են, իրենց հատուածոց առընթեր, Որոգինէս, Գրիգոր Աստուածաբան, Սևերոս եպիսկոպոսապետ Անտիոքայ, Եւսեբի Եմեսացի, Ապողինար։ Կիւրեղ Աղեքսանդրացի, Յոհաննէս (Ոսկ.), Պոլիւքլսն (Բ. օր. Պողիւքռոն), Թեսդոտոս, Եփրեմ, Յետող (այսպէս), Այղ ամն (անանուն)։ Անյայտ է Ոսկեշղթայիս կամ խմբագրական Մեկնութեանս հեղինակն, և նոյն իսկ անոր ժաջ մանակն և պարագաները։ Սակայն մեր Ձեռագրատան ուրիշ օրինակ մը, - գրուած ի ԹուՀայ. ՉԽԸ. այն է յամի Տեառն 1299։ - որ անթերի է։ - իր վերջը գրուած Յիշատակարանովն ըստ բաւականին կը պարզէ խնդիրը, այսպէս. "Յամի վեցհազարերորդի երկերիւրերորդէ քսաներորդի չորրորդի արարուածոյ աշխարհիս, ի Ձորեքտասան Դիկտիոնիս, Թարգմանեցան գիրքս Ղեւտական թարգմանութեան, յաստուածապահ ե։ յամեներջանիկ քաղաքս Կոստանդինուպաւլիս, շընորհիւ աստուծոյ, ի ձեռն Դաւթի Հիպատոսի էԿիսարի Բագաւորական սեղանոյ, որդւոյ Եղիայկ քահանայի։ Գրեալ ձեռամբ Ստեփանոսի քահանայի եւ քերթողի՝ ի Սիւնեաց աշխարհեն. ի փառս եզ ի պատիւ անմահին աստուծոյ. ամէն„։ Յիշատակարանս ամենանման է Նեմեսիոսի (տպ. ի Վենետիկ 1889, եր. 162) վերջը դրուած թարգմանութեան յիշատակարանին, հետևարար՝ ինչպէս ասոր, այսպէս ալ յունարէնէ թարգմանուած Մեկնութեան Ղետականին, Ստեփանոս Սիւնեցին պարզապէս գրիչ կամ ընդօրինակող եղած պէտք չէ հասկնալ, այլ գործակից թարգմանութեան, յարդարիչ և զարդարիչ, մանաւանդ քանի որ Դաւիթ քահանային հայազգի ըլլալն իսկ երկբայական է։ Սիւնեցին երկու թարգմանութեանց համար իսկ գործակից ունեցեր է հաւանօրէն զԴաւիթ իբրև առաջնորղող յունարէնի։ Երկու յիշատակարանաց համեմատութենէն ակներև է, որ Ղևտիկոնի թարգմանութիւնը Նեմեսիոսինէն երեք տարի յառաջ կատարուած է, այն է յամի Տեառն 769։ Դարձեալ Ղևտիկոնի Մեկնութեաննախերգանքէնյայտնապէս կը տեսնուի, թէ Ելից գրքի խմբագիր Մեենութիւնն իսկ յառաջագոյն թարգմանած էր. և Հ. Եփրեմ Վ. Սեթեանի վկայութեան համաձայն։ Թու. ՆԼ. ( = 981) գրուած մանր երկաթագրի Տանկին մէջ արդէն նշանակուած էր այն, բայց Ձեռագիրը կազմալուծուած ըլլալով՝ ինկած էր այն մասը, ինչպէս Արարածոց Մեկնութեան ալ մեծագոյն մասը։ Յամենայն դէպս՝ Մեծ Սիւնեցւոյ թարգմանական գործոց թիւն այսու աւելի կը յայտնուին և կը բազմանան 6. Թղ. 253բ։ Ժամանակագրութիւն Մխիթար Այրիվանեցւոյ (առանց խորագրի, իսկ ըստ Պետերբուրգեան օրինակին. "Պատմութիւն ժամանակագրական արարեալ ի Մխիթար վարդապետէ Այրիվանեցւոյ„)։ "Շնորհօք և զօրութեամբ համագոյ սուրբ երրորդութիւնն՝ նախերգան նոր պատմութեանս, արտասանեալ ի տէր Մխիթար վարդապետէ Այրիվանեցւոյ։ Հայր եւ որդի եւ հոգի սուրբ, անեղ, համագոյ եւ համազօր, անսկիզբն և անվախճան յանէից և յոչգոյից արարիչ համայնից, երեւելեաց եւ աներեւութից, կարգաւորիչ եւ խնամիչ ամենայն եղելոց, ողորմած և քաղցր առ ամենեսին՝ քևզ փառք և օրհնութիւն, գոհութիւն, բարեբանութիւն յամենայն արարածոց քոց, ի բարութեանց քոց, ի մեծութեանց քոց, յառատութեանց քոց, ի թիւս անթիւս ստեղծուածոց քոց, ի հատս անհատս մատանց յօրինուածոց քոց, յերիս յաւիտեանս, և յամբաւ յաւիտենից. ամէն„։ ևն։ - Վերջ Թղ. 263ա։ "Կայինանայ հարիւր քսան ամն ոչ է յայս հաշիւս, զի առաջին կախարդն նա է։ Եւ քրիստոսի երեսուն և չորս(1) ամն ոչ է յայս համարքս, զի աստուած է„։ Օրինակս ոչ միայն յոյծ համառօտ է, այլ և թերի. ուստի հարկ եղած է Պետերբուրգի օրինակէն լրացնել զայն, բաղդատութեամբ ընդհանուր տարբերութեանց, յատկապէս յատուկ անուանց, յորս իրարմէ շատ կը զանազանին, 7. Թղ. 263բ։ "Պատմութիւն հաւաստիհամառօտ Մխիթար վարդապետի։ Ամենայն նրբահայեաց պատմութիւնք ասացեալ, և շարագրեալ եղեն յաստուածայնոց ոմանց ի սըրբոց հարցն և ի վարդապետացն առաջնոց, և առընթեր նոցին յիշատակք նոցա մակագրեալ իցեն„ ևն։ - Վերջ Թղ. 265բ։ "Եւ յետ այսորիկ փոխի մահուամբ առ քրիստոս, ի թուականութեանս հայոց ՉՉԶ. յամսեանն Հոռի. ԻԷ. յաւուր ուրբաթու։ Որոյ և պատուական մարմինն եդեալ կայ ի նոյն վանս Մեծոփոյ ընդ հասարակաց գերեղմանսն, որ է ի հարաւոյ կողմանէ անապատին, ի փառս քրիսՉՍտեփաննոս վարդապետ զհոգևոր հարազատ նորին, և զանարժան Մկրտիչ, որ շարագրեցի զսակաւ պատմութիւնս, պաղատանս ձեր վերընծայեմ, յիշել զմեզ առ տէր յիսուս քրիստոս. իբրու թէ ներումն յանցանաց, և թողութիւն մեղաց արասցէ քրիստոս աստուած մեր։ Որում փառք և երկրպագութիւն ընդ հօր և սուրբ հոգւոյն, յաւիտեանս ամէն„։ Պատմութիւնս, կամ լաւ ևս Կենսագրութիւն. աւելի Մխիթար վարդապետ Վասպուրականցւոյն - սովորաբար Սասնեցի կոչուած - կը յար մարի, քան թէ Մխիթար Այրէվանեցւոյն, որուն մակղիրը գիտմամբ դուրս թողուած է, որ յամի Տեառն 1829 Հեթում Բ. ով կը վերջացնէ իր Ժամանակագրութիւնը, հաւանօրէն և գրական կեանքը։ Եւ այս բանիս յայտնի ապացոյցը կու տայ մեզ Մխթ. Սասնեցւոյ կենսագիրն ինքնին՝ Ստեփանոս վարդապետ, որ իբրև ականատես՝ է Թու. Հայոց Չ2Զ(-1337) կը դնէ ասոր մահլ և թաղումը Մեծոփոյ վանքի գերեզմանատանը մէջ։ Բ. Կ'ըսէ, թէ նա 15 ճառեր խօսած էր, կրօնական և բարոյական պարունակութեամբ, իսկ Ժամանակագրութեան մը մասին բնաւ խօսք չըներ։ Գ. Կը ներկայացնէ զանի իբրև ոխերիս հակառակորդ Տումարին Լևոնի և Քաղկեգոնի սուրբ յողովին, որուն համար նորահնար երազատեսութեամբ մը, իբրև վարձատրութիւն, արժանացած կը պատմէ հանդիպման երկնաւոր փեսային։ Յամենայն դէպս՝ ինչպէս Մխթ. Այրիվանեցւոյ Ժամանակագրութիւնն, այսպէս նաև անմիջա պէս անոր յաջորդող այս Կենսագրութիւնս գուզնագիւտ յայտնութիւն մ'է յիշուած, բայց անյայտացած այնչափ գրուածներէն, յորմէ կարելի է մակաբերել, թէ Մխթ. Սասնեցին եղած ըլլայ շարունակող Այրիվանեցւոյ Ժամանակագրութեան այն մասին, որ ասդին կ'անցնի քան 1284 թուականը։

Content