Other notices
— - Bibliographic notice
218
ՃԱՌԸՆՏԻՐ ԺԹ
1835 - 1835

ID
Number
218
Old record number
739
Title
ՃԱՌԸՆՏԻՐ ԺԹ
Start date
1835
End date
1835
Date details

(ընդօրինակութեան) ամ Տեառն 1835։

Copy place
Ախալցիխէ։
Reference
Type
Number of pages
308
Dimension
36x23,5 (30,4x15,7)
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր նոր և դիւրընթեռնլի։

Codicology

31, իւրաքանչիւրն 10 թուղթք։

Principal subject
Subject details

հասարակ թուղթ, անողորկ։

Number of lines
34։
Binding

ստուարաթուղթ շիկագոյն կա. ՃԱՌԸՆՏԻՐ ԺԹ. շիով պատած, անզարդ. -

State of preservation

լաւ, կողերուն անկեանց և կռնակի կաշին մաշած է և սպառած. տեղ տեղ ալ այս ինչ կամ այն ինչ թուղթերն ընդհատմամբ կամ յետ և առաջ փոխադրմամբ ընդօրինակուած են բայց այս թերութիւնս հին գաղափարին վերագրելի է և ոչ թէ ասոր ընդօրինակողին։ Ընդ մէջ Թղ. 6բ-7ա. 1 Թուղթ կը պակսի, -

Copyist
Հ. Եփրեմ Վ. Սէթեան և Հ. Եսայի Մգրաքեան։
Owner

Հ. Եփրեմ Վ. Սէթեան և ապա ՄԽիթ. Միաբանք։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

Lettrines

, ևն չկան։ - ԴԱՏԱՐԿՔ 5 թուղթք սկիզբէն և 2 ալ վերջը։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

սևագիր են։

Blank pages

Colophon

սակաւ են. ոմանք կը վերաբերին հին Ձեռագրաց, որոնցմէ գաղափարեցաւ այս, և ոմանք ալ այս ինչ կամ այն մասնական գրութեան, այսպէս 1. Թղ. 57բ. Յոհ. Ոսկեբերանի՝ ի սուրբ առաքեալսն Պետրոս և Պաւղոս ներբողեանէն ետքը՝ կայ գրով Հ. Եփ. Սէթեանի, հետևեալն. ""Յայս վայր գաղափարեցաւ ի մեծադիր երկիջեան Ճառընտրէ մանր երկաթագիր հին, մատեան պատուական, որոյ երրորդ մասն գրեթէ թօթափեալ էր՝ առ ստացողացն անզգուշութեան։ Բերեալ է այս մատեան յԱռաքելոց վանացն ի Տարօնոյ„։ 2. Խոսրովու Պատարագի մեկնութեան վերջը (Թղ. 85բ) կայ գրչութեան յիշատակարանն, այսպէս. "Ի թուականութեանս հայոց Չ2Ե, ի թագաւորութեանն հայոց Լևսնի, ես նուաստ և յետին սպասաւորս Ներսէս՝ խոշորագիծ գրով գրեցի զմեկնութիւն պատարագամատուցին տեառն Խոսրովու, ի մխիթարութիւն և ի հրճուանս անձին իմոյ, և ի յիշատակ ինձ, և ծնողաց իմոց...„ ևն։ (Մնացեալը կը պակսի)։ 3. Ղևոնդայ պատմութեան վերջ (Թղ. 137ա) կայ այսպէս. "Կատարեցաւ վարդապետութիւն վասն Ժամանակագրաց տանս թորգոմայ՝ ի հրամանէ տեառն Շապհոյ Բագրատունոյ։ Որ և ցանկացող եղեալ սորին տէր Համազասպ, ի պատուաւոր յազգէն Մամիկոնեանց, ի հալալ արդեանց ետ հրաման ծրել փծուն գրչի Սարիսի„։ 4. Ի վերջ Պատմութեան Վրաց (Թղ. 171բ) կը ծանօթագրէ Հ. Եփ. Սէթեան այսպէս. "Ղևոնդեայ պատմագրութիւնն, և Վրաց գաղափարեցան ի բոլորգիր օրինակէ, ընդ որում կային՝ նոյնագիր՝ Ասողիկ և Լաստիվերտցի, ևս և Զենոբ՝ նոտրագիր։ Մատեանն չունի յիշատակարան, այլ չմարթէր հնագոյն լինել քան զերկերիւր ամս։ Որ ինչ յետ այսր գրեսցին յառաջիկայդ, օրինակին ի հին մանր երկաթագիր օրինակէ, գրելոյ ի Թուին ՆԼ„։ 5. Դաւիթ Հարքացւոյ հարցմանց վերջը (Թղ. 269ա) կայ վերոյիշեալ հին երկաթագրի գրչէն, այսպէս. "Փառք ամենասուրբ երրորդութեանն զաւրացուցչին իմոյ, եւ ընդունողին տկարաց, որ զաւրացուցանե զհաւատացեալս անուան իւրոյ առ ի ճանաչել զհաւատոյ լրումն. ես Դաւիթ քահանայ ցանկացայ լուսաւոր եւ աստուածազան վարդապետութեան սրբոյն Աթանասի որ ընդդէմ Արիանոսաց եւ հրեից յաղագս տնաւրենութեան աստուածն Բանի, ծանոյց երիս անձնաւորութիւն եւ մի աստուածութիւն. զոր ես ըստ իմոյ նուաստութեանս եւ աղքատ մտացս ի մի վայր բովանդակեցի, առեալ եւ սուղ ինչ ի սրբոյն Անդրեասի վարդապետութենեն եւ յայլոց նորին նմանեաց զշարադրութիւն տումարաց հաւաքեցի ի գիրս յայս ի յիշատակ ինձ, եւ իմոց կենդանեաց եւ ննջեցելոց. եւ ի ժառանգութիւն որդւոյ իմոյ Ղուկասու որ գծագրեաց իսկ զստ։ Արդ աղաչեմ զամենեսեան որք ընթեռնուք եւ ուսանիք, եւ կամ յայղս մատենագրեք ի սմին աւրինակե, յիշման արժանի արասջիք. զի թերեւս արասցե աստուած ողորմութիւն յաւուրն համառաւտի, ուր բանք սպառին, եւ գործք թագաւորեն, լսել զերանաւետ ձայնն, եկայք աւրհնեալք հաւր իմոյ. զոր աստուած մեզ եւ ձեզ հասարակաց շնորհեսցե. ամեն։ Եւ է Նորոգումն սորա ի ՆԼ. թուականութեանս հայոց„։ Յիշատակարանէս ակներև կը տեսնուի նախ՝ թէ Դաւիթ քահանայն եղած է հաւաքող Բ. հատորիս, այն է՝ հին մանր երկաթագիր Ճառընտրին։ Բ. թէ նորա Ղուկաս որդին ևս գործակցեր է իր հօր՝ գծագրելով այդ մատեանը։ Գ. թէ այդ Խմբագրութիւնը կա տարուած է ի թուին Հայոց ՆԼ-981 փրկչական թուականին։ Դ. թէ Դաւիթ քահանայս՝ Բագրեւանդայ Ս. Ստեփանոս վանաց վանահօրէն բոլորովին տարբեր անձն մի ըլլալու է, զի ամուսնացեալ էր. ուստի և կարելի է նոյնացնել Դաւիթ Հարքացւոյն հետ, և կամ յերիւրող համարել ասոր ընծայուած հարց ու պատասխանեաց։ Յիշատակարանէս անմիջապէս վերջը-գիծերու մէջ - օրինակուած են երկու առեղծուածներ, մին անանուն. "Ծնայ առանց հաւր, եւ կին իմ յինէն. դուստր իմ ծնաւ զհայր իմ, անիծեալ է որթն, եւ աւրհնեալ է գինին„։ Իսկ միւսն որ աւելի հետաքրքրական է, կը կրէ սոյն խորագիրը. "Իմաստութիւն Դաւթի քերդողի։ Ձեռք ամենակալին ստեղծին զիս. Բարձրեալն ի բարձանց ի բարձունս ընծայեաց զիս. չափ հասակի իմոյ Բ.իցս ԲԺ. այժմ եմ երիցս ԲԺ. Յորժամ ծնա զմայր իմ, եւ իմաստացուցի, յարեւ(ե)լս, եւ կամ յարեւմուտս խաւսք իմ Ի հիւսիսոյ եւ ի հարաւոյ բարբառ իմ. յանչունչս ձայն առնեմ, եւ ի մեռեալս բարբառիմ. անուն իմ բաղկանայ Գ.իւք տառիւք. երրեակն ի տեկէն (մեկէն). եւ երրեակն ի Ժ. եկէն եւ հնգեակն ի Ե. հազարացն։ Ծնունդ ի միջաց է, եւ մահ իմ ի նըմանէ. ի հրոյ զարհուրիմ, եւ ընդ վիմաւք նստեալ արհամարհեմ զնոսայ. եթէ կարես ճաշակեաց, եթէ չկարես ի զատ կաց, եւ ղա...„։ 6. Թղ. 301ա, այն է՝ յաւարտ թղթոյն Թովմայի առ Ատոմ անձևացի, կայ հետևեալն, Հ. Եփր. Վ. Սէթեանէն։ "Սկիզբն առեալ ի 348 երեսէ (ըստ իւր թուագրութեան) գրոցս մինչև ցայս վայր՝ գաղափարեցի զոր ինչ մեզ պիտոյն էր՝ ի հին մանր երկաթագիր մատենէ գրելոյ ի ՆԼ. թուականին. ծանու աշխատութեան պէտք եղեն ընթեռնուլ և գրել զանընթերցանելի տեղիսն առ փտելոյ ի տամկութենէ, և ծակոտելոյ ի հնութենէ։ Մնացին երեք հատուածք՝ զորս ի յաջորդ գիրս թողի գաղափարել, յետ Ղուկասու մեկնութեան„։

Informations

. Գրչագիրս 1836ին ղրկուած է, ձեռամբ Վ. Հ. Եփրեմ Վ. Սէթեանի, և մտած է հաւաքմանս մէջ։ Սկիզբէն մինչև Թղ. 57բ. օրինակուած է մանր երկիջեան երկաթագիր և անթուական Ճառընտրէ մը, բերուած Տարօնի Առաքելոց վանքէն, Թղ. 58ա-85բ. օրինակուած է ի Թու. Հայ. ՉՉԵ. գըրուած Ձեռագրէ մը։ Թղ. 86ա - 171բ. գրուած է բոլորգիր անթուական Ձեռագրէ մը։ Իսկ Թղ. 172ա -306բ. ընդօրինակուած է - համաձայն Հ. Սէթեանի տեղեկագրութեան - ի թու. հայ. Ն1(-981) գրեալ հնագոյն և մանր երկաթագրէն, զոր գտած էր Կարնեցւոց առաչնորդ նարապետ վարդապետի քով. Մատեանս է Ճառընտէր մեծադիր, օրինակուած ընտրանօք վերոյիշեալ Ձեռագիրներէն, և կը պարունակէ 50էն աւելի յոյժ հետաքրքրական ճառեր, պատմական ամբողջ գիրքեր, իմաստասիրական առածներ, և անյայտացած գրուածոց հազուագիւտ հատուածներ - հարց ու պատասխանի ձևով - և տրամախօսականներ, ևն, հետևեալ կերպով 1. Թղ. 1ա։ "Երանելոյն Կիւրղի Աղեքսանդրի եպիսկոպոսապետի՝ Ի Ղուկայ աւետարանին մեկնութենէ։ Եւ հովիւք էին ի տեղւոջն յայնմիկ բացաւթեայք։ Դարձեալ ըսսիզբն է բանիս որ առ ձեզ զոր գրեալ է ի գիրս սաղմոսացն. Եկայք ցնծասցուք ի տէր-։ ևն։ - Վերջ 4ա։ "Քանզի հաճեցաւ աստուած բաւանդակել զամենայն յանձին իւրում, միաւորէ ընդ վերնոցն՝ զներքինս. և մի զարդարէ դաս զոր յերկինս, և զոր երկրի, լինելով մեզ խաղաղութիւն քրիստոս. որում փառք յաւիտեանս ամէն„։ Ճառս ոչ է իսկապէս ի մեկնութենէ Ղուկայ, այլ առանձինն Ի Ծնունդն քրիստոսի, որուն բնաբան առած է Ղուկասու յիշեալ խօսքը։ Թղ. 2ա. "Փրկչին մերոյ աստուծոյ սքանչելիքն մեծ և հրաշալիք եին„ բառերէն ետքը՝ ճառս ընդհատուած է, զի հոս կը յաջորդէ (հին գաղափարին խանգարման աղագաւ) Թէոդ. Անկիւրացւոյ մի այլ ճառի հատուածն (հմմտ. Ճառ. Գ.)։ Ուստի ամբողջացնելու համար՝ Թղ. 3բ, "Քանզի եւղ և մեղր ուտէր՝ տակաւին տղայ գոլով„ հատուածը միացնելու է Թղ. 2ա. "Հրաշալիք եին„ բառե, րուն հետ։ 2. Թղ. 4բ։ "Երանելոյն Թեոդորոսի միայնակեցի՝ գովեստ Ի սուրբ աստուածածինն եւ ի միշտ կոյսն Մարիամ։ Զբանաւոր եւ զներանձեան տաճար սքանչելագործութեան ամենաբարեձև կարգաւորութեամբ վայելչակազմութեամբ զարդարեալ„։ ևն։ - Վերջ Թղ. 8ա։ "Զի սուրբդ որ ի քէն ծնեալ է՝ որդի աստուծոյ է. որում փառք եւ երկրպագութիւն յաւիտեանց ամէն„։ (Ճառս՝ Թղ. 6բ. ընդհատուած է, ուստի յայտնի չէ թէ յաջորդ թուղթն անոր շարունակութիւն է, թէ ուրիշ ճառի մը)։ 3. Անդ։ "Սրբոյն Անթիպատրոսի Բոստրացւոյ եպիսկոպոսի՝ Ի մկրտութիւնն տեառն։ Հրաշափառ է տաւնախմբութիւնս, եւ առաւել հնչումն տաւնիս„ ևն։ - Վերջ Թղ. 9ա։ "Որք անլռելի ձայնիւ հանապազ բարեհամբաւեն զամենասուրբ զերրորդութիւնն, այժմ եւ միշտ եւ յաւիտ„։ 4. Թղ. 9բ։ "Գեն(ն)ադայ եպիսկոպոսապետի Կոստանդնուպաւլսի՝ Վասն Նինուեացւոյն ասացեալ։ Այսպէս հրամայէ մարգարէն Դաւիթ. Այս դուռն տեառն, եւ արդարք մըտանեն ընդ սա„ ևն. - Վերջ Թղ. 11ա։ "Զայսոսիկ եւ զայսպիսիս ասելով անմեղին՝ յաղագս մեղուցելոյն պահք յարդարին. վասն անյագ...„ (թերի է)։ 5. Թղ. 11բ։ "Եփրեմի Խորին ասորւոյ՝ Ի Վկայսն արևելից։ Սկսայց այսուհետև պատմել դողալով զչարչարանս որ եկին ի վերայ ազգիս մերոյ՝ զառականս և զանարգանս„ ևն։ - Վերջ Թղ. 12բ։ "Զի ժամանակեա նեղութեամբս՝ զյաւիտենական բարիսն ընկալցին ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս„ (Այս ընդարձակ հատուածովս կը լրացուի տպագրութեան թերին, ի Հայկ. Սո6. Անդ։ "Երանելոյն Կիւրղի եպիսկոպոսապետի Աղեքսանդրի՝ Ի Մեկնութենէ աւետարանին որ ըստ Ղուկայ։ Եւ իբրեւ լցան աւուրք սրբութեան նոցա ըստ աւրինացն Մովսիսի„ ևն։ - Վերջ Թղ. 14բ։ "Զի փառաւորեսցուք զնա որպէս զաստուած եւ զփրկիչ, ընդ որոյ ձեռն, եւ ընդ որում աստուծոյ հաւր փառք, զաւրութիւն՝ հանդերձ հոգւովն սրբով՝ այժմ եւ միշտ յաւիտեանս յաւիտ„։ 7. Անդ։ "Թուղթ Տեառն Գրիգորի Արծրունեաց եպիսկոպոսի՝ յԵրուսաղէմէ ի Հայք Վասն Տեառնընդառաջին։ Ի ժամանակս Յուստիանոսի կայսեր, յերեսներորդի երրորդի թագաւորութեան նորա էր խաղաղութիւն ի քաղաքին Երուսաղէմի եւ յամենայն եկեղեցիս աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 16ա։ "Զի այժմ և յաւուր երեւման ընդառաջ ելեալ մաքրութեամբ, ժառանգեսցուք զերանութիւնս ընդ ուղղափառսն, որպէս անսուտ խոստումն է քրիստոսի աստուծոյ մերոյ, զի նմա վայելէ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 8. Թղ. 16բ։ "Երանելոյն Եպիփանու՝ եպիսկոպոսի Կիպրացւոյ՝ Ի հաւատոց գրոց (Յաղագս յարութեան)։ Եւ արդ զանշարժ խոստովանութիւն որ յաւրինացն եւ ի մարգարէիցն մինչև ի մեր ժամանակս ի տիեզերական եկեղեցւոջն անապականութեամբ պահեալ ևն։ - Վերջ Թղ. 18ա։ "Իսկ զայսոսիկ առ ի յանդիմանութիւն ճշմարտութեան մերոյ յուսոյն բաւական կարծեցեալք, սակայ(ւ)ն ի բազմաց առաջի եդաք„։ Յոյժ հետտքրքրական է ճառս՝ - որ նշանակուած չէ առ Հ. Գ. Զարբհանալեանի - ի նպաստ յարութեան, կենդանական բնութենէ արարածոց, և յատկապէս Արմաւ հաւէն բերած փաստերովն այսպէս. "Բայց վասն Արմաւ հաւուն Արաբացւոց՝ աւելի է ինձ ասել. քանզի բազում անգամ հասեալ է այս ի լսելիս բազմաց հաւատացելոց եւ անհաւատից, եւ վասն նորա պատճառքն։ Քանզի հինք հարիւր ամաց ժամանակ կատարելով, յորժամ իմտսցկ զիւր ժամ մահու հասեալ, բոյն զինէ ի խնկոց, էւ բերելով գայ յԱրեգ քաղաք, այսպէս կոզեցեալ՝ որ կն բարգմանեալ յԵգիպտացւոց լեզուն եա ի յԵբրայեցւոց. եւ ստիւք իւրովք բաղում անգայ զլանջսն իւր տանվեալ՝ հուր է մարմնոյ կւրմէ արտաբերելով, տոչորէ ի ներքոյ եդեալ զնիւթն է տեղւովն. եւ այսպէս զինքն ողջակիղեալ՝ զամենայն մարմինն իւր հանդերծ ոսկերաւքն։ Իսկ յաստուծոյ տեսչութենէն ամպ առաքի, եւ թանայ զբոցն ող զմարմին հաւուն ծախեաց. իսկ մեռեալ գոլով հաւուն եւ խորովեղով իսպառ, էսկ զիվեալ բոցոյն նշխարք մարմնոյ նորա եւա հում մնացեալ լինին. եւ ի միում աւուր ապականեալն՝ որդն ծնանի. իս որդնն թեւս թերէ՝ ծագ եղեալ, յերրորդ աւուղ զարգանայ. ետ զարգացէալ՝ որք զտեղէաւն ճզմարտագոյն գիտէն՝ արբանեկին տեղւոյն զինքն երետեցուցանե. եւ դարծեալ, ասէ, երթայ յիւր գաւառն ուստի ելեալն էր„։ 9. Թղ. 18բ։ "Յովհաննու Ոսկեբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսի՝ Առ ի Թեսաղոնիկեցւոց առաջին թղթոյն մեկնութենէ։ Ոչ կամիմ զձեզ տգէտս լինել, եղբարք, վասն ննջեցելոց„ ևն։ Վերջ Թղ. 19բ։ "Զի եւ պատրաստելոցն բարեացն հասանիցեմք ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս յաւիտենից„։ 10. Թղ. 20ա։ "Երանելոյն Կիւրղի Երուսաղեմի հայրապետի՝ Վասն յարութեան մեռելոց։ Արմատք ամենայն բարեգործութեան չէ յոյս յարութեանն„ ևն։ - Վերջ. Թղ, 21բ։ "Այլ վասն աշխատութեան եղելոց, իբրեւ հարեւանցի ինչ բանս սահմանեալ լինի„։ 11. Անդ։ "Երանելոյն Յովհաննու Ոսկեբերանի՝ Ի Թեսաղոնիկեցւոց թղթոյն մեկնութենէ։ Զայս ասեմք ձեզ տեառն բանիւ, զի մեք կենդանիքս մնացեալք՝ ոչ ժամանեմք ննջեցելոցն„ ևն։ - Վերջ Թղ. 23ա։ "Ապա եւ մեք նոքաւք հանդերձ յափշտակեսցուք ընդ առաջ տեառն յաւդս, և այնպէս յամենայն ժամ ընդ տեառն լինել ասէ„։ 12. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ. Ի Գաղատացւոց թղթոյն մեկնութենէ։ Այլ զբարիս գործել մի ձանձրասցուք, զի ի ժամանակի իւրում հնձեսցուք առանց լքանելոյ„ ևն։ - Վերջ Թղ. 24ա։ "Տէր ասէ գրթութեանց և ողորմութեանց. եւ ողորմութիւն տեառն ի վերայ երկրի„։ 13. Թղ. 24բ։ "Երկրորդ Կիւրակէին՝ Երանելոյն Յովհաննու Ոսկեբերանին ասացեալ. Ի փորձանսն աւրինականին, եւ ի պատասխանիսն քրիստոսի։ Առ ի սիրեսցես զտէր աստուած քո յամենայն սրտէ քումմէ„ ևն։ Վերջ Թղ. 26ա։ "Զամենեսեան զմեզ յանուանէ սիրեաց յառաջագոյն„։ 14. Անդ։ "Նորին Յովհաննու Ոսկեբերանի ասացեալ (Յերկրաշարժն՝ ի Մեծատունն եւ ի Ղազարոս)։ Տեսէք զաստուծոյ զաւրութիւնն. տեսէք զաստուծոյ մարդասիրութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 29բ։ "Մատնել զայնպիսին ի ձեռս սատանայի, զի ոգին ապրեսցի յաւուր տեառն յիսուսի քրիստոսի։ Ահաւասիկ աստ տանջի եւ անդ չտանջի„։ (Ոսկեբերանի Գործոց մէջ, Հտ. Ա. էջ 772, ճառս խորագրուած է "Յերկրաշարժն, ի մեծատունն և ի Ղազար„)։ 15. Թղ. 30ա։ "Ի մեծի աւուր գալըստեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի յԵրուսաղէմ՝ Երանելոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետի ասացեալ։ Զգալուստն քրիստոսի պատմեմք, ոչ զմին միայն, այլ և զերկիցս„ ևն։ - Վերջ Թղ. 31բ։ "Եկն եւ եղեւ իբրև զմեզ. զի մեք նովաւ եւ ի նմին արժանաւորք լիցուք վայելել (զ)շնորհս նորա. զի նմա փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 16. Անդ։ "Երանելոյն Եփրեմի ասացեալ Յայլակերպութիւնն քրիստոսի։ Յերկրէ հունձք եւ ուրախութիւնք, յայգեաց պտուղք անթիւք„ ևն։ - Վերջ Թղ. 33բ։ "Լուր հաւր, դմա լուարուք, ոչ բաժանեալ յերկու որդիս, այլ մի. որում փառք յաւիտեանս, ամէն„։ (Վերջաւորութիւնը կը տարբերի տպագրեա17. Թղ. 34ա։ "Ի յիշատակի սուրբ մարգարէին Եսայ(ե)այ. Երանելոյն Յովհաննու Ոսկեբերանի՝ Ի մեկնութենէ մարգարէին Եսայայ։ Եւ եղեւ յամին յորում մեռաւ Ոզիա արքայ„ - Վերջ Թղ. 37բ։ "Զի սրբեաց եւ ոչ այրեաց հուրն զաւրութեամբն քրիստոսի. որում փառք յաւիտեանս„։ 18. Թղ. 38ա։ "Սրբոյն Բաբիղասայ եպիսկոպոսի Աղեքսանդրի՝ (Ի գլխատումն Յոհաննու Մկրտչի և ի Հերովդէս)։ Որպէս ոք անապատասէր յանտառախիտ տեղւոջ ուրեք ընդ ծառով հովանացեալ՝ հաւուցն գեղեցկա ձայնութեամբ հնչմամբ„ ևն։ - Վերջ Թղ. 40ա։ "Նոքա զԵսայի սղոցեցին, զԵրեմիաս խեղդեցին, զՆաբութէ քարկոծեցին, զԶաքարիայ սպանին, եւ զՔրիստոս խաչեցին. բայց զնոցա չարեացն զսուգ թողցուք, եւ ի խորհրրդածութեան լոյսն ընթասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն„։ Հազուագիւտ ճառս ոչ միայն վարդապետական եւ հռետորական տեսակէտով, այլ և լեզուին մաքրութեան և գեղեցկակերտ բառերուն համար մեծարդի է։ Առ Մոնֆոկոնի, Հտ. Ը. Ոսկեբերանի անհարազատ գործոց կարգը դասուած է։ Հ. Զարբհանալեան (Հայկ. Թարգմ. Նախնեաց, էջ 325) ճառիս Բաբելասայ չըլլալը անտարակոյս կը համարի, սակայն առանց կարեւոր փաստի։ Բայց ըստ իս ճառիս հարազատութենէն աւելի, անոր հեղինակին Աղեքսանդրիոյ եպիսկոպոս ըլլալն և փրկչական 250 թուականին նահատակուիլն խընդրական են։ Եւսերիոս՝ Անտիոքի եպիսկոպոս եղած կ'աւանդէ զԲաբելաս։ Իսկ յաջորդ ճառը Բաբելասայ անունը չի կրեր իր վրայ, և ոչ ալ կըրնայ անոր հարազատ գործ ըլլալ, իր ներքին պարագաներէն դատելով։ բ. 19. Անդ։ "Պատմութիւն սուրբ եւ պատուական գլխոյն Յովհաննու, թէ ո՞րպէս բերաւ յԱմասիա։ Երկուք ոմանք յարեւելից կուսէ միայնակեացք ցանկացան տեսանել ըզտեղի խաչելութեանն տեառն, թաղմանն եւ յարութեանն, եւ վերանալոյն յերկինս„ ևն։ - Վերջ Թղ. 41բ։ "Եւ արար այնպէս, եւ հաստատեցաւ ձեռն նորա իբրև զառաջինն։ Աստուծոյ որ զսուրբս իւր փառաւորէ, փառք յաւիտեանս, ամէն„։ 20. Անդ։ "Երանելոյն Եպիփանու Կիպրացւոյ՝ Ի Սաղմոսաց մեկնութենէ։ Երանի ղոր ընտրեցեր եւ ընկալար„ ևն։ - Վերջ Թղ. 43բ։ "Վասն այսր ամենայնի անդադար աւրհնեսցեն զքեզ եւ փառաւորեսցեն ոչ մի ժամանակ, այլ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից„։ (Հատուածս նշանակուած չէ առ Հ. Գ. Զարբհանալեանի)։ 21. Թղ. 43բ։ "Երանելոյն Եփրեմի Խորին ասորւոյ՝ ներբողեան ասացեալ Ի սուրբ խաչն աստուածընկալ. Աւրհնեսցուք, եղբարք, զհրաշագործ տնաւրէնութիւն միածնին եւ անճառ բանին, որ ի սկզբանէ առ աստուած, աստուած բանն„ ևն։ - Վերջ Թղ. 47ա։ "Ճառագայթայեղց եւ անսպառ լուսով միասնական եւ համապսակ երրորդութեանն, որում յաւէտ եւ յիրաւի վայելեն փառք այժմ եւ յաւիտեանս ամէն„։ (Ասորին կը պակսի)։ 22. Անդ։ "Երանելոյն Յոհաննու Ոսկեբերանի. Ի Մեկնութենէ մարգարէին Միքիայ. Զի եղիցի ասէ յաւուրս յետինս յայտնի լեառն տեառն։ Տեսանես զստուգութիւն մարգարէին„։ ևն։ - Վերջ. Թղ. 48ա։ "Ոչ ըստ կտակին զոր հաստատեցի ընդ հարսն ձեր, եւ յայտ առնէ թէ երկոցունց աւրինացն ինքն է աւրինադիր„։ (Ըստ յն. տպգ. Հտ. 2. 20 #. է ի Մեկն. Եսայեայ՝ քաղուածով)։ 23. Թղ. 48ա։ "Երանելոյն Զենոբայ եպիսկոպոսի. Ի քառասներորդ չորրորդ սաղմոսէն։ Արդ եկ՝ լուր դու երգ մի՝ ի հոգևոր երգոց հոգեբարբառն երգողի„ ևն։ - Վերջ Թղ. 49ա։ "Յիշեցից զանուն քո յամենայն ազգս ազգաց. եւ գոհասցին զքէն ժողովուրդք ամենայն՝ յաւիտեանս յաւ՛„։ (Յոյնը կը պակ24. Թղ. 49բ։ "Երանելոյն Յովհաննու Ոսկեբերանի ասացեալ. Ի տէրն Ստեփանոս յառաջսարկաւագ եւ նախավկայ քրիստոսի։ Եկն քրիստոս, եհաս ճանապարհորդելով առ ի կեանս եւ ի փրկութիւն աշխարհի„ ևն։ Վերջ Թղ. 51ա։ "Ի հանդերձեալ կեանս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 25. Անդ։ "Նորին Յովհաննու (Յորդորակ, ի վերայ հեզութեան և խոնարհութեան)։ Նման լեր տեառն քում, որ վասն խաչահանուացն զհայր իւր աղաչէր„ ևն։ - Վերջ Թղ. 51բ։ "Զի եւ արքայութեանն երկնից արժանաւորք լինիցիմք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 26. Անդ։ "Դրուատ ի սուրբն Ստեփաննոս Նախավկայ (Գրիգորի Նիւսացւոյ)։ Մեծ է աւր յիշատակիս, եւ զամենեսեան յարուցանէ՝ կոչել ի սպասաւորութիւն բանի„ ևն։ - Վերջ Թղ. 53ա։ "Եւ անապական կենացն եւ փառացն արժանի լինիցիմք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս, ամէն„։ Անդ։ Կը յաջորդէ, "Գիւտ նշխարաց արբոյն Ստեփաննոսի, եւ որոց ընդ նմա։ Որոց ըստ քաղաքաց, եւ գաւառաց, եւ աստուածապաշտաց սըրբոց, եւ որք առաքինութեան եպիսկոպոսաց„ ևն, 5 տող հատուած մը միայն՝ ընդարձակ գրուածէ մը, որ Բ. պարբերութեան առաջին տողէն ետքը կը պակսէր ի հին գաղափարին։ 27. Թղ. 53բ։ "Երանելոյն Յովհաննու Ոսկեբերանի ասացեալ. Ի սուրբ առաքեալսն Պետրոս եւ Պաւղոս. Ի Հռովմայեցւոց թղթոյն մեկնութենէ։ Եւ արդ վասն մեր ով ոք աղաւթեսցէ արդեօք„ ևն։ - Վերջ Թղ. 57բ։ "Զշղթայքն արքունական պսակացն յաղթեցին. եւ գձուձ կերպարանաւք պայծառագոյն երեւեալ...„։ Կ'ընդհատի անկատար՝ ի գաղափարին, և անմիջապէս կը յարի - Հ. Սէթեանի ըսածին հա մեմատ - կէս պատմութիւն Թեկղեայ կուսին, Նոյնը կը ծանօթագրէ հոս. "Յայս վայր գաղափարեցաւ ի մեծադիր երկիջեան Ճառընտրէ, մանըր երկաթագիր հին. մատեան պատուական, որոյ երրորդ մասն գրեթէ թօթափեալ էր՝ առ ստացողացն անզգուշութեան։ Բերեալ՝ է (յամին 1830) այս մատեան յԱռաքելոց վանացն ի Տա28. Թղ. 58ա։ Մեկնութիւն պատարագի մեծին Խոսրովու (անվերնագիր)։ "Զկնի աւետարանին եւ զՀաւատամն ասելոյ՝ Քարոզ։ Եւ եւս հաւատով աղաչեսցուք եւ խնդրեսցուք յաստուծոյ ի հաւրէ եւ ի տեառնէ ամենակալէ„ ևն։ - Վերջ Թղ. 85բ։ "Փառք սուրբ երրորդութեանն անեզր, անհուն ամենակալ տէրութեանն հաւր եւ որդւոյ եւ սրբոյ հոգւոյն, այժմ եւ յաւիտեանս յաւիտենից. աԽոսրովի սոյն Մեկնութեան համար կը ծանօթագրէ (Թղ. 58ա) Հ. Եփրեմ Սէթեան, թէ. "Ի գիրս ուրեք Խոսրովու Մեգնութեանցն Ժամագրոց, նոյնհետայն յարի և նորուն Պատարագի Մեկնութիւնն, այսպիսի ունելով սկսուած. Զկնի աւետարանին„ ևն։ Արդ՝ ի վերջ Մեկնութեանս դըրուած յիշատակարանէն (տես վարը) ակներև կը տեսնուի, թէ այդ Ձեռագիրը գրուած էր ի թուականութեանս Հայոց ՉՉ2Ե. ի թագաւորութեանն Հայոց Լևոնի։ Յոյժ կարևոր և շահագրգիռ է Պատարագիս վերջաբանը - հայկական տօներու և ծիսակատարութեանց նկատմամբ - զոր Վենետիկի տպագրողն կրկնակի խորագրովք մէջ բերած է, այսինքն Յորդորակ և յիշատակարան մը, որ Գր. Նարեկացիէն գրուած ըլլալ կը թուին ինձ, 29. Թղ. 86ա։ "Պատմաբանութիւն Ղեւոնդեայ մեծի վարդապետի Հայոց՝ Որ յաղագս երևելոյն Մահմէտի, և զկնի նորին թէ որպէս, և կամ որով օրինակաւ տիրեցին տիեզերաց, ևս առաւել թէ Հայոց ազգիս։ Նախ և առաջին որք և Ամիրըլ Մումնիք անուանեցան, զի քսան ամ կալեալ զիշխանութիւնն Մահմէտ՝ մեռանի„ ևն։ - Վերջ Թղ. 137ա։ "Վատնեաց զամենայն ինչս և ստացուածս, մինչև եղև թողութիւն գիւղից, ծառայից և պարտուց. և ապա կատարած։ Կատարեցաւ վարդապետութիւն Ղևոնդի վասն ժամանակագրաց տանս Թորգոմայ՝ Ի հրամանէ Շապհոյ Բագրատունւոյ„։ Որուն կը կցի ապա գրութեան յիշատակարանը (տես վարը)։ Օրինակիս մեզ ընծայածն է պատմութիւն լիակատար. սակայն թէ ըստ կարգաւորութեան կամ բաժանման գլխոց, և թէ նշանաւոր տարբերութիւններով կը խոտորի Կ. Եզեանի Ձեռագրէն (տես տպ. Պետերրուրդ, 1887)։ Ընդօրինակողին, այն է Հ. Եփրեմ Սեթեանի գրածին համասայս, մեր սոյն օրինակն՝ երկուքէն երկու և կէս դար յառաջ գրուած ըլլալու էր։ Յամենայն դէպս՝ յոյժ շահեկան է օրինակս, և իրաւամբ կրնայ կոչուիլ Ժամանակագրութիւն տանս Թորգոմայ ըստ Ղեւոնդի. ապագայ տպագրութեան համար անհրաժեշտ կարևոր է։ 30. Թղ. 137բ։ "Պատմութիւն Վրաց (ի Զուանշիրէ)։ Յիշատակ արասցուք այժմ, զի Հայոց, և զՎրաց, և Ռանաց, և Մովկանաց, և Հերանաց, և Լեկաց, և Կովկասեաց, և Եգերաց հայր մի էր սոցա՝ Թորգոմ կոչեցեալ որդի Թիրասայ, որդւոյ Գամերայ, որդւոյ Յաբեթի, որդի Նոյի„ ևն։ - Վերջ Թղ. 171բ։ "Եւ այսպէս ի հաւաքեալ բարիսն մօտ ժամանել յերկնաւորն, հիւանդանայր զերկրաւոր կեանս, ի ԾԳ ամի կենաց իւրոց, յունւարի ամսեան քսան և հինգն, նստուց....„։ Մնացեալը կը պակսի։ Հմմտ. տպգ. Վենեակոյ 1884։ Ձեռագիրս գլխոց բաժանումն և խորագիրներ չունի, այլ միայար գրուած է։ Ի վերջ Պատմութեանս կը ծանօթագրէ Հ. Եփրեմ Սէթեան, թէ ինչպէս Ղևոնդայ պատմութիւնն, այսպէս և սա՝ գաղափարեցան բոլորգիր Ձեռագրէ մը, ուր կային նաև նոտրագիր Ասողիկ, Լաստի, վերտցի և Զենոբ։ Իսկ յաջորդ գրութիւններուն համար կ'ըսէ, թէ ընդօրինակեցան ի Թու. Հայոց ՆԷ. գրուած մանր երկաթագիր օրինակէն, 31. Թղ. 172ա։ "Անանիայի Շիրակացւոյ համարողի՝ ասացեալ Ի յայտնութիւն տեառն եւ փրկչին մերոյ։ Բազում աշխատութիւն գործառութեանս մերոյ վասն սրբոյ տաւնից աստուծոյ էր յոր հասաքս, եւ զոր ճառել արժանաւոր եղեաք„ ևն։ - Վերջ Թղ. 176բ։ "Զի ոչ ժամանակի եւ ընդ աւուրց իշխանութեամբ փակի աստուած, ըստ տէրունեան ձայնին, թէ տէր է որդի մարդոյ եւ շաբաթու„։ Շատ ուշագրաւ է ճառիս մէջ յԱռաք. Կանոնաց և Մակար Երուսաղէմի հայրապետին առ Հայս գրած Թուղթէն մէջ բերած տեղին, այն է Յազաէս խրատու որբոյ մկրտութեան, և մեր ազգին հնաւանդ սովորութիւնը՝ երեք մեծ տօներու, այսինքն են՝ ի սուրբ Յայտնութեան և Ծննդեաս տեառն, ի փրկական Զատկի և Պենտակոստէին, կատարելու զկոչումն մկրտութեան։ Հետաքրքրական են նաև Կիւրեղ Երուսաղէմացւոյ, Կոստանդոսի, Երևման խաչին, բիւրաւոր Հրէից դալոյն յԵրուսաղէմ և դարձին ի քրիստոնէութիւն, ևն, պատմական տեղեկութիւնքն։ բ. 32։ Անդ։ "Անանիայի Շիրակացւոյ համարողի ասացեալ՝ Ի Զատիկն տեառն։ Զըտաւն սրբոյ զատկին ուսաք ի Մովսիսէ, եւ յեղիցն Իսրայէլի յԵգիպտոսէ„ ևն։ - Վերջ Թղ. 181բ։ "Եւ դրոշմեցի առանձինն զբնաւ մի մի զամենայն. ՇԼԲ. ի Ը. Կանոն, որովք զամենայն համարն բովանդակեցի ՇԼԲ. Կարգ, եւ զատի մեկնեցի զմի մի կարգ՝ առ մի տա33. Անդ։ "Նորին Անանիայի՝ (Յաղագս արթնութեան մտաց)։ Մեծն Մովսէս երկուցեալ՝ գուցէ միտքն ոչ միայն քունեսցէ, այղ եւ կատարելապէս մեռանիցի, ասէ յայղսն, Յից եղիցի քեզ ընդ գաւտեաւ քո„ ևն։ - Վերջ Թղ. 181բ։ "Եւ մերկ եւ հոլանի՝ զի առանց ծածկութի՝ աղտեղութեամբն վարիմք„։ (Հատուածս ոչ թէ Անանիայի, այլ Փիլոն Եբրայեցւոյ Այլաբանութէնէն է։ Հմմտ. տպդ. Վենետկոյ 1892, եր. 105)։ 34. Թղ. 182ա։ "Մովսէսի Խորենացւոյ եւ Անդրեասի (Ժամանակագրութիւն)։ Ադամ նախաստեղծ, սա կեցեալ ամս երկերիւր եւ երեսուն՝ ծնանի զՍէթ. եւ եկեաց ամս եւթն հարիւր„ ևն։ - Վերջ Թղ. 297բ։ "Եւ սպանին ի պատերազմի զիշխանս հայոց, վրաց եւ աղուանից՝ յամսեանն սահմի, որ աւր տասն էր ամսոյն ի ՃԼԴ. թուականին հայոց„։ Հմմտ. Ան. Ժամանակագրութեւն, ևն, տպ. ի Վենետիկ 1904, ընդարձակ Ներածութեամբ և ծանօթութեամբք։ Ժամանակագրութիւնս յօրինուած է զուգադրութեամբ այլևայլ մատենագրաց Մ. Խորենացւոյ, Անդրէասի, Եպիփանու, Հիպպողիդեայ և ըստ մեծ մասին Եւսեբեայ, հաւանօրէն Ան. Շիրակացիէն, վասն զի կը հասնի մինչև իւր օրերն, այսինքն է՝ ՃԼԴ. թուական Հայոց։ Վերջին մասն, այն է Կայսերական պատմութիւնչ, ետքէն աւելցուած է։ Նշանաւոր է մանաւանդ Խորենացիէն ըրած բառացի և ընդարձակ փոխառութիւններով։ 35. Թղ. 207բ։ "Վասն ամանաց լուսաւորաց՝ Եղիոսի եւ Եպիփանու եպիսկոպոսի Կիպրացւոյ։ Եղիոս ասէ. Զի՞նչ իմանամք լուսոյ արեգական։ Եպիփան ասէ. Յոքնական արտակացեալ ի հրեղէն բոլոր պատուհանացն արկեալ զլոյսն՝ որպէս ի կայանսն„ ևն։ Վերջ Թղ. 208ա։ "Եւ այս են աւդք առ լուսաւորացն, յամսոս, մաղնեւակ, փասր, ճեւակտուր, զակոյն, այս են աւդքն որ յարակայք անուանին„։ (Տպագրութիւնը ասոր և յաջորդին տես Բաղմ. Հանդ. 1893, եր. 573-574։ Յունարէնը կը պակսի)։ 36. Անդ։ "Մենանդրի եւ Եպիփանու Կիպրացւոյ հարցմունք և պատասխանիք։ Մենանդր ասէ. Նիւթ արարչութեանն հատ ասի, թէ ոչ։ Եպիփան ասէ. Սոսկ ոչ. այլ եւ լոյս տաղազանեալ, եւ ոչ միայն լոյս, այղ եւ հողմ ականակերպ յականց շափիւղայ„ ևն։ - Վերջ Թղ. 209ա։ "Եւ յորժամ ձկտումն լինի ի հրոյն, վաղվաղակի հարկանէ զնա եթերն, անտի լինի ձկտումն, եւ ոչ տայ նմա աւդն անցանել յերկիր, այղ անդէն շիջուցանէ զհուրն ձկտեալ„։ Լուսանցքին վրայ մի քանի տող յաւելուած մ'ևս կը յարի, որը սակայն յայտնի չէ թէ բուն հին գրչէ՞ն գրուած է - իբր մոռացուած մասն բնագրին, - թէ յետագայ ձեռքէ մը և ըստ կամս յերիւրած, այսպէս. "Եւ է պատճառ շրջանն վերին երկնիցն, զի ի յոյժ բախմանէ շիջմանն՝ լոյսն հրախառն հատանի ցայտելով. եւ անցանի թափ ընդ ամենայն։ Ըստ այնմ զոր ասէ. Գիտիցես զշըրՀանակս երկնից, զոր միայնոյ աստուծոյ է գիտելի եւ թուելի„։ 37. Թղ. 209բ։ "Հարցումն Թեոդորոս քահանայի՝ եկեղեցւոյն Կեսարու առ երանելին Եպիփան ի Կիպրոս։ Կամիմ ուսանել յաղագս քառասնիցն պահոց, եթէ ո՞րպէս Մովսէսն քառասուն աւր պահեաց եւ Եղիա եւ Տէրն„ ևն։ - Վերջ Թղ. 210ա։ "Եւ ամենայն տաւնք։ մարտիրոսաց անխտիր կատարեսցին, բայց ի չորեքկեւ, եւ ի վեցկեւոջ։ Այս են հրամանք Պաւղոսի և Պետրոսի, եւ այղոց վիճակելոցն„։ (Հարցմունքս - որ քառասնական պահոց շուրջը կը դառան - նշանակուած չեն առ Հ. Զարբհանալեանի։ Ուշագրաւ են յանուն ամենասուրբ Երրորդութեան, տնօրինական տօնից և Աստուածածնի կանոնադրեալ յիսնական պահ38. Անդ։ "Կիւրղի եւ Վաղենդիանոսի հերեսիովտի (հարցմունք)։ Կիւրեղ ասէ. Դու զջուրս արարած ասես, թէ ոչ։ Վաղենդիանոս ասէ. Ես զարարիչն ոչ գիտեմ„ ևն։ - Վերջ Թղ. 211ա։ "Արդ՝ աւթոցքն մարասրբին աստուծոյ են կարի անհնարինք, եւ զարմանալիք. զի ակն՝ ակն է, լոյս թոր թոր, հոռղանք, հրեղէնք, մարզգեստ լապտերք, բոց բոյցք հրակուտակք, անհնարին, երփն երփն, կայծապողակք, զի որպէս առիւծու դէմք հրակերպք եւ տապախառնք, եւ ոչ կարէ հայել ի զանազանութիւն գեղոյ հրաձեւիցն. վասն զի ինքեանք հուր են։ Եւ եթէ կամիցին տեսանել զբոլոր զանեղանելին աստուած, իբրև զմոմ հալին յերեսաց նորա„։ Յոյժ հետաքրքրական է թէ նորակերտ բացատրութեանց և բառից, և թէ վարդապետութեանց համար, որոնք կը շրջին աստուածային բնութեան, լուսոյ և անոր բազմագունեան երևութից, և օդոյ, և հրեշտակական բնութեանց, ևն, շուրջը։ Թէպէտև Կիւրեղ և Վաղենտիանոս իրարու ժամանակակից չեն, որով և անոնց հարազատութիւնն երկբայական. սակայն հաւանական է, որ Վաղենտիանոսեան աղանդաւորի մը հետ, այն է Արկադեոսի, որ յանուանէ յիշատակուած է հոս՝ իւր հարցու ններով, իրօք տեղի ունեցած բւէան, յ 39. Թղ. 211ա։ "Հարցմունք հայրտպետին Անտիոքայ առ Խոսրով Հայոց վարդապետ՝ Յաղագս զծնունդն առնելոյ։ Զծնունդն քրիստոսի ընդէ՞ր ոչ առնէք դուք։ Պատասխանի. Եւ կարի քաջ, այղ յաւուր իւրոյ ծնընդեանն տաւնեմք„ ևն։ - Վերջ Թղ. 212բ։ "Բաղում են եւ այղ վկայութիւնք այնմ՝ որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 206. §. 3. Թղ. 9ա-15բ)։ . 40. Անդ։ "Քննութիւն հաւատոյ Ահարովնի թագաւորին առ մեծ հայրապետն Տիմովթէոս՝ զանազան խորամանկութեանց պէս պէս հարցմունս. նոյնպէս և յուղղափառէ անտի զպատասխանիս լուեալ։ Ասէ թագաւորն ցհայրապետն Տիմոթէոս. Եթէ հայր մատնեաց զքրիստոս ի ձեռն հրէիցն՝ զի չարչարեսցեն զնա, արհամարհանաց քան թէ պատուականութեան է նշանակ„ ևն։ - Վերջ Թղ. 217բ։ "Նմա երկրպագեմք՝ որ ի սմայն բեւեռեալ, վասն զմեզ բարձրացուցանելոյ„։ , 41. Թղ. 218ա. "Յաղագս հաւատոյ բանք, ասացեալ շնորհալից յակոբկի միոյ պայքարման ընդ ամիրապետին եւ հրէին։ Ասէ շնորհալից յակոբիկն հարցեալ ընդ հրէայն„ ևն։ - Վերջ Թղ. 231ա։ "Եւ նորա գնացեալ խաղաղութեամբ ի տեղի իւր փառաւորէր զաստուած ի վերայ անպատում փառաց նորա, որ զփառաւորիչս իւր փառաւորէ առաջի ատելեաց իւրոց. զի նմա վայելէ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ Տեղ տեղ լուսանցից վրայ յաւելուածներ եղած են, զորոնք կարելի է ուրիշ գրչագրի մը բաղդատութեան արդիւնք համարել։ Տրամախօսութեանցս թէպէտև վիճաբանողք տարբեր են վերջնոյն մէջ, բայց վիճաբանութեան նիւթը նոյն է երկուքին մէջ ևս, այսինքն Քրիստոս և Մահմէտ. հետևաբար՝ վերջինս առաջինին շարունակութիւն է։ Ուշագրաւ են Զ.դարու Յակոբիկեանց վարդապետութեան պատմութեան համար։ մ 42. Թղ. 231բ։ "Ընդիմասացութիւն սըրբոյն Աթանասի Եպիսկոպոսի Աղեքսանդրացւոյ ուղղափառի, եւ արիանոսի հերձուածողի. Յաղագս աստուածութեանն որդւոյ վիճաբանութիւնք։ Ուղղափառն ասէ. Աստուծոյ խնամակալութեամբն ելեալ գնայի հանդերձ բաղձալի եղբարբք իմովք՝ առ իմ փափաքելիս եւ աստուծոյ ծառայսն հանդարտապէս ճանապարհորդելով„ ևն։ - Վերջ Թղ. 247բ։ "Արիանոսն. Բարւոք ասացեր հանդերձ այղովքն եւ զայդ. քանզի զամենայն ունի, եւ ամենակալ եւ որդի, որպէս եւ զհայր իւր. վասն զի որպէս մի է աստուածութիւնն հաւր եւ որդւոյ, մի եւ ամենակալութիւնն հանդիպի„։ (Հմմտ. Ս. Աթանասի Ճառք, տպգ. Վենետկոյ 1899, եր. 134-182)։ տ13. Անդ։ "Նոցունց խնդիր դարձեալ Վասն յաղագս սրբոյ հոգւոյն։ Արիանոսն ասէ. Իսկ արդ մանաւանդ քանզի սահմանեցեր դու ի սկզբանն՝ համագոյական գոլ զնա հաւր եւ որդւոյ, ես ընդդէմ ասեմ, ունելով զցոյցսն ի գրոց սրբոց„ ևն։ - Վերջ Թղ. 250ա։ "Արիանոսն ասէ. Աստուած ուր գրեալ է զհոգին։ Աթանաս ասէ. Ի Պետրոսէ առաքելոյ. քանզի ասաց ցԱնանիայ. ընդէ՞ր ելից սատանայ զսիրտ քո՝ ստել քեզ հոգւոյն սրբոյ. ոչ ստեցեր մարդկան, այլ աստուծոյ„։ (Հմմտ. յիշեալ տպգ. երես 182-190։ Յոյնն ունի 90 տող աւելի)։ մ44. Անդ։ "Սրբոյն Աթանասի եպիսկոպոսապետին Աղեքսանդրու, եւ Զաքէի առն հրէի հարցումն եւ պատասխանիք. եւ տուրեւառք վիճմացն։ Զաքէ ասէ։ Մոլորեալ էք քրիստովնեայք, նախ եւ առաջին՝ զի կարծէք եւ այղ աստուած գոլ քան զմինն միայն աստուած„ ևն։ - Վերջ Թղ. 262բ։ "Աթանասիոս ասէ. Ապաշաւեա, մկրտեցիր ի հայր, եւ յորդի, եւ ի հոգին սուրբ, զի եւ դու լուիցես ի Դաւթէ. Երանելիք որոց թողան անաւրէնութիւնք, եւ որոց ծածկեցան մեղք„։ (Հմմտ. յիշ. տպգր. եր. 191-234)։ ս45. Անդ։ "Խաւսք Սոկոնդի (Սեկունդոսի) իմաստասիրի առ Ադրիանոս կայսր։ Ընդ ժամանակսն ընդ այնոսիկ յորում Անդրիանոս ի Պարսս երթայր, եւ իբրեւ եկն յԱթէնս, լուաւ զՍոկոնդէ՝ եթէ կորովի իմաստասէր է, եւ անխաւսութեամբ զինքն հանճարեալ է„ ևն։ - Վերջ Թղ. 264բ։ "Զի՞նչ է մահ։ Քուն յաւիտենական, քակտումն մարմնոյն, հիւանդաց խնդրուածք, թշուառականաց իղձք, հոգւոյ հեռացումն, մեծատանց եբկիւղ, աղքատաց պանծալի, քակտումն անդամոց, հայր բնոց, հրաժեշտ յամենայնի„։ (Տպգ. տես Սոփերք Հայկ. Հտ. Ա. եր. 63-70)։ 46. Անդ։ "Խաւսք իմաստասիրաց։ Պղատոն ասէ. Անձին (լուս. վրայ "իւր ախտին„ յաղթել քան զամենայն առաքինութիւնս առաջին է եւ քաջ„ ևն։ - Վերջ Անդ։ "Սոկրատէս ասէ. Խրատու արմատ դառն է, եւ պտուղն քաղցր„։ (Ճառընտրիս ընծայածը պարզապէս հատուած մ'է ընդարձակ գործէն քաս 47. Թղ. 265ա։ "Դաւթի Հարքացւոյ ես փիլիսոփայի որ յիմաստասիրական և յիմաստասիրելի հարցուածս։ Զի՞նչ է մարդ։ Պատասխանի։ Հոգի ի մարմնի կապեցեալ՝ միջնորդաւ շնչոյ, եւ ի նոյն երկուքն միաւորեալ։ Սա մարդ ասի եւ աստուծոյ պատկեր„ ևն։ - Վերջ Թղ. 269ա։ "Որպէս խորհրդագետն ազդէր՝ թէ յորժամ եկեսցէ կատարումն՝ փոքր ի շատէս խափանեսցի։ Այղ այնպէս՝ որպէս նայն ծանեաւ զիս։ Ապա ուրեմն այսպէս վնա յաւիտեան ճանաչել անճառելի իմն է, որ ըստ արժանի է, այլ և ուշ ատեն կու դայ ճոխացնել մեր Անյաղթ փիլիսոփայի մատենագրութիւնքը։ Անդ (այսինքն՝ Թղ. 269ա)։ Հարցմանց կը յաջորդեն ուրիշ երկու առեղծուածներ ևս։ Առաջինն առանց խորագրի է, այսպէս. "Ծնայ առանց հաւր, եւ կին իմ յինէն. դուսար իմ ծնաւ զհայր իմ, անիծեալ է որթն, եւ աւրհնեալ է գինին„։։ Իսկ երկրորդն է հետևեալ խորագրով. "Իմաստութիւն Դաւթի Քերթողի։ Ձեռք ամենակալին ստեղծին զիս. բարձրեալն ի բարձանց ի բարձունս ընծայեաց զիս. չափ հասակի իմոյ երկիցս երկոտասան. այժմ եմ երիցս երկոտասան։ Յորժամ ծնա զմայր իմ, եւ իմաստացուցի. յարեւելս կամ, յարեւմուտս խաւսք իմ. ի հիւսիսոյ եւ ի հարաւոյ բարբառ իմ. յանշունչս ձայն առնեմ, եւ ի մեռեալս բարբառիմ. անուն իմ բաղկանայ երիւք տառիւք. երրեակն ի տեկէն (լուս. վրայ մէկէն), երրեակն՝ ի Ժ.եկէն. եւ հնգեակն ի հինգ հազարացն։ Ծնունդ ի միջոցէ, եւ մահ ի նմանէ. ի հրոյ զարհուրիմ, եւ ընդ վիմաւք նստեալ արհամարհեմ զնոսայ, եթէ կարես՝ ճաշակեաց, եթէ չըկարես՝ ի զատ կաց եւ դա...„ (թերատ կ'ընդհատուի)։ . 48. Թղ. 269բ։ "Ինքնակալի Ադրիանոսի կայսեր՝ յԱրիստիտեայ փիլիսոփայէ Աթենացւոյ։ Ես, ով թագաւոր, խնամակալութեամբ աստուծոյ ստեղծեալ մտի յաշխարհս. եւ տեսեալ զերկինս եւ զերկիր, եւ զծով, զարեգակն, եւ զլուսին, եւ զաստեղս, եւ զամենայն արարածս„ ևն։ - Վերջ. Թղ. 270բ։ "Այս են չորք ազգք զոր եդաք առաջի քո, ով արքայ, բարբարոսք, յոյնք, հրեայք եւ քրիստոնեայք։ Իսկ աստուածայնումն եհաս հոգեղենն, եւ հրեշտակաց՝ հրեղենն, եւ դիւաց՝ ջրեղենն, եւ ազգի մարդկան՝ երկիրս„։ (Հմմտ. Վենետիկի տպագրութիւնը 1873)։ Սոյն ջատագովականէն անմիջապէս ետքը կը ծանօթագրէ Հ. Եփ. Վ. Սէթեան, թէ. "Ի նմին մատենի՝ յետ այսորիկ կայ Սամուէլի Քրոնիկսնն, թերի ի սկզբնէն - Յետ այսորիկ„։ Այս անհասկնալի է մեզ համար, դիտելով մանաւանդ որ Սամուէլ Անեցի կամ Այրիվանեցի գրած է իւր յիշեալ զործը ԺԲ. դարում, իսկ երկաթագիր մատեանն՝ ըստ յիշատակարանին գրուած կ'աւանդուի Ժ. դին մէջ, այն է ՆԼ (-981ին)։ Ուստի կը հետևի որ կամ յիշուած Քրոնիկոնն իրօք Սամուէլ Անեցւոյն չէր, և կամ յիշատակարանի ՆԼ. թուականն՝ ՈԼ. ըլլալու էր, և կամ յիշատակարանի այդ թուականը օտար ձեռքէ մը կեղծուած է, ինլպէս Սաղիմեան երկաթագիր հին Աւետարանի թուականը։ մ 49. Թղ. 270բ։ "Հարցմունք յաղագս մարմնաւորութեան տեառն զանազանք, Վաչագանի Աղուանից իշխանի՝ ընդ Պետրոսի՝ Սիւնեաց եպիսկոպոսի եւ իմաստասիրի։ Սահմանեալ ամենից անցանե մտաց շարժմունս եւ ի կամս քրիստոսի, եւ աստուծոյ հաւր, ամէն„։ Հազուագիւտ նորութիւն մ'է, զոր կու տայ մեզ հնազոյն Ճառընտիրս՝ բնազանցական, իմաստասիրական և աստուածաբանական կնճռստ առաջարկներու՝ հարցման և պատասխանւոյ ձևով, և են 39-40։ Հոս հարցումները միայն կ'արտագրենք, անոնց մասին գաղափար մը տալու համար. "Զի՞նչ է մարդ„։ -Զի՞նչ է շունչ„։ - "Զի՞նչ հիւթք մարմնոյ։ - Զի՞նչ է մարմին։ - Զի՞նչ է հոգի։ - Զի՞նչ է իմաստ. - Զի՞նչ է խորհուրդ։ - Զի՞նչ է բան։ - Զի՞նչ է զգայութիւն։ - Իբրու պատուական ելով քան զամենայն մարդս՝ ընդէ՞ր հետ(եւ)ին այղոց։ - Իսկ ո՞րքան գերտգոյնն այղոցն ունի ի կենդանեաց մարդս։ - Եւ ոչ մտաւք։ - Ընդէ՞ր ախտս բնութիւնս եբեր՝ պատուական կենդանիս։ - Իսկ ընդէ՞ր որ անպարտն է՝ պատիժ ասացեր։ - Արդ ո՛չ բնական յիս ախտքն։ - Ասա զերիցն։ - Ապա ուրեմ ի բնութեանս։ - Ուստի։ - Եթէ շարժիցի՝ ծառ առանց հողմոյ։ - Իսկ ո՞րպէս սիրեալ լինի, եթէ ոչ ի բնութեանս հեշտ ցանկութիւն։ - Ասա ըզգունակն։ - Փոքր ինչ առհաւտաչեայ։ - Եւ ոչ առանձնական լինելութեամբն համայն ամենայնքն։ - Ընդէ՞ր։ - Եւ արդ՝ նոյնպէս ունել նոցա։ - Իսկ ո՞րպէս։ - Կամ է ինձ գիտել թկ ընդէ՞ր սիրի ախտն, ախտ ելով։ - Իսկ որպիսի տեսակն, որ եւ պատրել կարաւղագոյն։ - Ոյք սկզբունք, եւ ստեղունք երկուցդ ասացեալս տընկակերպիցդ։ - Եթէ ամենայն ասացեալքդ մասունս ունի՞ն ինչ առանձինն իւրաքանչիւր տեսակս։ - Ասա, աղաչեմ զկերպս երկուցն ցանկութեանց։ - Իսկ որպիսի՝ հեշտ ցանկութիւնն, - Ապա չէ՝ հնար միւսանգամ ըմբռնել դմա։ Ընդէ՞ր բազմագոյն եւ բազմագլուխ է չարդ։ Զի՞նչ աւրինակ զգուշանալ ի բազմագլուխ չարէդ։ - Զի՞նչ ասաց վեմն։ - Զի՞նչ էմեսհ։ - Զի՞նչ է ապականութիւն։ - Եթէ իցէ՝ մահու վայր։ Զի՞նչ է յարութիւն։ - Եթէ ծանաւթագոյնս այժմուքս ի կեանսն իցեն„ ևն, ևն։ Երբեմն հակիրճ, և երբեմն ընդարձակ պատասխանեօք կը կազմեն գեղեցիկ և շղթայաշար արամախօսութիւն մը։ Գրուածիս լեզուն հին է և աւելի ընտիր՝ քան Դաւիթ Անյաղթի միւս գործերը։ Ժ.դարու մի ուրիշ Դաւթի, այն է Բագրևանդայ Ս. Ստեփանոս վանաց Վանահօր՝ Պահոց և ապաշխարութեան վերաբերեալ ծանօթ հարցումէն բոլորովին կը տարբերին ասոնք. և հաւանօրէն Ե-Զ. դարու գոյութիւն ունեցող հրէական և այլ հերձուածոց դէմ գրուած կ'երևին, նմանողութեամբ Ագրիանոսի և Սեկունգոսի հարցմանց, - Եթէ Հարքացի Դաւիթ փիլիսոփայս նոյն է Ներքինացի Դաւիթ Անյաղթին հետ, շատ հաւանական է որ գրուածս ալ Ե-Զ. դարու պատուական մնացորդ մ'ըլլայ, որ ոչ միայն ուշադրութեան զաստուածութիւնն կարողութիւն իցէ ումեք ընդ սահմանելիս։ ՊԽ. Հարկաւոր է ինձ յայսմ վայրի կրկին առնուլ դէմս, եւ զերկաքանչիւրսն ամբողջ պահել„ ևն։ - Վերջ Թղ. 375ա։ "Արդ՝ աստուած բանն աճեաց իւրով մարմնովն, եւ տրտմեցաւ իւրով հոգւովն. եւ անտրտում է իւրով աստուածութեամբն, եւ ոչ են երեք(.) զոր աւրինակ ծնաւ ի հաւրէ, եւ ծնաւ ի մաւրէ, եւ ոչ է երկածին, այլ միածին„։ Հարցմունքս են թուով 20, և կը դառնան աստուծոյ անսահմանութեան, անվայրափակ լինե, լոյն, հրեշտակական բնութեան և առերևոյթ երեւմանց, միաւոր թիւին, Քրիստոսի մարդեղութեան. աստուածային և մարդկային բնութեանց ևն շուրջը, աստուածաբանական, իմաստասիրական նրբահայեաց մակածութեամբ և աստուածաշնչական զօրեղ վկայութիւններով, Հարց ու պատասխանիքս բոլորովին կը տարբերին առ Վաչագան գրած մի ուրիշ պատասխանէն, որ կլ գտնուի Վարդանայ պատմութեան հնագոյն, այն է 1307ին գրուած օրինակին մէջ. հետևաբար յոյժ կարևոր նորութիւն մ'է, զոր կ'ընծայէ Ճառըն տիրս, նոյն իսկ լեզուական իր յատուկ կազմութեամբ և ընտիր բառերուն համար, մ 50. Թղ. 275բ։ "Վասն անապականութեան մարմնոյն որք ասեն թէ որ աճէ եւ նուազէ ապականացու է. եւ վասն զի մարմինն քիստոսի աճէր եւ զարգանայր, եւ ապականացու ոչ էր, զի աստուծոյ մարմին եր. Վկայութիւնք սրբոց եւ աստուածազանից, Ստեփանոսի իմաստասիրի ասացեալ։ Աստուածազան գրեցեալ Գիրք՝ զշնորհս հոգւոյն սրբոյ աճել եւ նուազել եւ աշխատել եւ հանգչել ասեն, եւ ոչ երբէք ապականացու„ ևն։ - Վերջ Թղ. 287բ։ "Հայցէ նախապատիրն ի քարանց հաց լինել. եւ երկրպագիլ, եւ ի բարձուէ ի վայր (հ)խօսիլ, իբրև զնախաստեղծն. փորձի իբրև զմարդ եւ ոչ ի ներքոյ փորձութեանց անկեալ, այղ յաղթեալ աշխարհական տենչանաց, սնապարծութեան, ագահութեան.....„։ (Մնացեալը կը պակսի)։ Անդ. Անմիջապէս կըյաջորդեն երկու հատուածք. առաջինը՝ "Յեկեղեցական պատմութենէն զոր Սեբի ասաց„. այն հատուած յԵւս. Եկեղ. Պատմութենէն խորագրի ներքև. իսկ միւսն. "Սեբի Ժամանակագրութենէն։ Դարձեալ զքաղդեացւոց զվիպագիւտս ամաց, զոր ի Ժ. արանց ասեն առնել շարս ՃԻ. եւ ՃԻ. շարիցն ասեն լինել ՄԽԳ բիւր„ ևն։ Ապա. "Եպիփանու ասացեալ Պատմութիւն թարգմանութեան Եւթանասնից։ Պտղոմէոս որդի Ղագոսի որ թագաւորեաց յԱղեքսանգրիտ..„։ մ 51. Անդ։ "Եղիշայի վարդապետի՝ Վասն հոգւոց մարդկան թէ ուստի գան. եւ յետ ելանելոյ ի մարմնոյ առ ով երթան, կամ թէ առաւել իմաստնա(ս)ցի՞ն։ Զի գոն եւ հոգիք՝ զայս եւ բնութիւն մերոյ լինելութեանս ցուցանէ, քանզի կրկին է տեսակ մարդո, մին շարժէ, եւ միւսն շարժի. շարժաւղն ունի զիմացական բնութիւն, եւ շարժեցեալն գործէ զաննդական տեւողութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 288բ։ "Որպէս հարկեալ եր յառաջագոյն ի բռնութենեն չելանել (ի) մարմնոյն, նոյնպէս ոչ յետ ելանելոյն անկանիլ նմա ընդ մարմնական պիտոյիւք, մինչեւ յաւրն յայն՝ յորում յայտնեսցի արարիչն արարածոց. որում փառք յաւիտեանս ամեն„։ բ. 52։ Անդ։ Թուի Նորին Եղիշէի բան երկրորդ (առանց խորագրի)։ "Բնութեամբ կրկին է տեսակ մարդոյ. մին կառավար եւ երասանակալ եւ ուղղիչ, եւ միւսն բնական (բնակարան) բնակողին„ ևն։ - Վերջ Թղ. 289բ։ "Եւ նա զայն անուսումնաբար ճարտարութեամբ պատմէ, այն արտաքոյ է քրիստոնէութեան„։ գ. 53. Անդ։ "Նորին։ Մարդ յերկինս եւ ի յերկրի„ ևն։ - Վերջ Անդ։ "Այլ հնազանդեալ կապանաւք մարմնոյ„։ դ. 54. Անդ։ "Նորին։ "Զի թէ զմարդկան հոգւոյ կամի ոք ուսանել զկայանս„։ ևն։ - Վերջ Թղ. 290ա։ "Եւ նա զայն անուսմնաբար ճարտարութեամբ պատմէ, այն արտաքոյ ծ քրիստոնեութեան„։ Վերջին երեք հատուածներն՝ հաւանօրէն առաջնոյն, այն է՝ §. 52ին շարունակութիւն ենլ կամ լաւ ևս անոր մասը կը կազմեն, դիտելով որ մի և նոյն նիւթերուն շուրջը կը դառնան, կրկնութեան ձևով, այսինքն ներմուծելով ինչ ինչ փոփոխութիւններ։ Ասոնց լեզուն ևս առաջնոյն պէս մաքուր դասական է. ի բաց առեալ վերջինը, յորում կը գտնուին աղաւաղ բառեր և կցկըտուր բացատրութիւններ, որոնք ուղղակի արդիւնք համարելի են հին երկաթագրի եղծման։ Յոյժ հետաքրքրական գրուածս, - հոգւոց գոյացութեան, ստեղծման և մարմինէն բաժնուելէն ետքը՝ անմահ կալոյն և գործելոյն, այլովք հանդերձ, - Նեմեսիոսի աւելի յատուկ կը թուի՝ քան թէ Եղիշէի, որուն լեզուն և ոճը՝ ասոնց մէջ գործածուածէն տարբեր են։ Յամենայն դէպս՝ ուսումնասիրութեան արժանի է գրուածս և անոր ծագումը։ Ուշագրաւ է հետևեալ տեղին (Թղ. 283ա). "Ապա յայտ է եթէ հոգիք մարդկան ի նմին նիւթոյ (իմա հրոյ), գոյացեալք, կամաւք արարչին առաքին ի բնութիւն մերոյ լինելութեանս, ոչ հրեշտակացեալք, եոչ տիւացեալք, ըստ սմանց անուանելոյ„ են. ուր կ'ակնարկուին Որոգինեանք, կամ Եւագր Պոնտացւոյ Հինգհարիւրակն, Գլ. Թ-ԺԱ. (Հմմոտպգր. Վենեակոյ 1307, եր. 130)։ մ 65. Թղ. 390բ։ "Սեւեռիանոսի եպիսկոպոսի։ Զոր կապիցէք յերկրի՝ եղիցի կապեալ յերկինս։ Մի է ձայնս, եւ բազում որոշմունս առ իւրաքանչիւր ուրուք աւգուտ բաժանի„ ևն։ - Վերջ Թղ. 291բ։ "Աւել՝ սրբել զհոգի ի չարութենե. դրամ՝ զհոգիդ, բարեկամք՝ հրեշտակք„։ (Կցկտուր ճառիս յունարէնը տես տպ. Հտ. Թ. եր. 848)։ մ 56. Թղ. 292ա։ "Վրթանիսի քերթողիլ Յաղագս պատկերամարտաց։ Քանզի զպատկերաց աւրինակ նախ Մովսէս արար ի Խորանին հրամանաւ աստուծոյ՝ երկուս քերոբս ոսկիս ճտխարակեայս, թեւաւորս մարդակերպս ի վերայ քաւութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 293բ։ "Եւ արդ չիցէ ձեր տեսեալ զգիրս զայս (իմա Եւսեբեայ), ով ընկեր, որ հակառակ կայք պատուիրանաց աստուծոյ. ընտրել արժան է զաստուածայինս եւ զդիւականսն. ղի եւ ի մեհեանս կռոցն դրոշմեալ են զՈրմիզդ, որ է Արամազդ....„։ (Կցկտուր է ճառս և կը մնայ թերի)։ մ 57. Թղ. 293բ։ "Զենոբայ եպիսկոպոսի՝ (Յեկեղեցի քրիստոսի)։ Արի եւ լուսաւորեա եկեղեցի, զի հասեալ է լոյս քո. արի եւ գոհացիր փրկեալդ ի հնազանդութենէ„ ևն։ Վերջ Թղ. 295ա։ "Ապա եկն ի Կանա Գալիլիա, եւ արար գինի ի ջրոյ. աղքատ հարսանեացն քո զիւրն տայր, եւ իւրովն մեծացուցանէր„։ (Թուի թերի)։ 58. Թղ. 295բ։ "Հարցմունք (Առեղծուածք) Տաճատայ կրաւնաւորի եւ վարդապետի։ -. Զի՞նչ ութ յաւիտեանքն։ բ. Զի՞նչ բողբոջեալ երեսներրեակն։ գ. Զի՞նչ քառեակ Պիւթագորեայ։ դ. Զի՞նչ աստուածացեալ ցանկութիւնն։ ե. Զի՞նչ Փռիւգացւոյն յայտնի եւ գաղտնի այղանդակութիւնն։ զ. Զի՞նչ հարումն եւթնաձորոյն։ է. Զի՞նչ պղծումն Բեղփեգովրայ։ ը. Զի՞նչ շարժումն ձեռագործացն։ թ. Զի՞նչ ժառանգութիւն Մարթայի եւ Մարիամու, եւ արտաքսումն Ղազարու։ ծ. Զի՞նչ ձեռագիր յանցանացն„։ մ 59. Անդ։ "Լուծումն Արտաւազդայ Մազազունեաց տեառն, զոր բացայայտեաց սուրբ պատուիրանաւք, ի հրամանէ տեառն Ատոմայ Անձեւացեաց իշխանի։ Հրաման քոյոյ աստուածսիրութեանդ, ով բարեփառ տէր, եկն եհաս վասն զհարցմունսն զոր Տաճատայ մակագրեալ էին յիւրեանց նամակսն. եւ են այսոքիկ. ա. Ութ յաւիտեանքն. Մանիքեցիքն ութ աստուածք ասեն, իւրաքանչիւր առանձինն երկինք, եւ յաւիտեան„ ևն։ - Վերջ Թղ. 296ա։ "Ժ. (Լուծ.) Եւ ձեռագիր յանցանացն։ Ադամ յանցեաւ ի ձեռն պտղոյն ճաշակման, եւ տէրն ի խաչին ջնջեաց զձեռագիրն. վասն զի իւր մահուամբն սպան զմահ, եւ ջնջեաց զձեռագիր յանցանացն. նմանեաս զնմանն մաքրէ։ Այս են նորա հարցմունքն, եւ մեր պատասխանիքն լուծման„։ ս 60. Անդ։ "Թովմայի ուղղափառ վարդապետի եւ քահանայի հարցմունք առ մի ոմն քահանայ Տաճատ անուն եւ վարդապետ։ Բանն աստուած՝ զփրկագործութիւնն ի մարմնի միացելում ներգործէ տիրապէս նախ քան զխաչն, եւ առ խաչին, եւ յետ յարութեանն մինչեւ յաւիտեան„ ևն։ - Վերջ Թղ. 296բ։ "Կամ է՞ր աղագաւ կարաւտանայ հոգին սուրբ ջրոյն, որով եւ ոչ առաքեալքն ջրով մկրտեցան, այլ հոգւով սրբով միայն. իսկ առ կերակուր մարմնոյն եւ ըմպելի արեանն զի՞նչ գրեալն է. եւ Յովաննէս աստուածաբան ասէ. Հոգին եւ ջուրն, եւ արիւնն մի են երեքեան„։ ս61. Թղ. 296բ։ "Պատասխանիք նորին Տաճատայ քահանայի եւ վարդապետի։ Եւ արդ առաջին բանդ ոչ ունի պէտս լուծման, քանզի եւ մեք նոյնպէս խոստովանիմք. այլ որ գրեալդ է, թե զմարմինն ուտելով՝ զբանն ասէ ուտել, մեք այսպէս ընկալաք ի սուրբ գրոց„ ևն։ - Վերջ Թղ. 297բ։ "Եւ որ Յոհաննէս աւետարանիչն յիշեալ է՝ թէ հոգին, եւ ջուրն, եւ արիւնն մի են երեքեան. ճշմարիտ է եւ մեք խոստովանիմք. բայց զերեքեանն ի վերայ մկրտութեանն զոր ուսուցանեն կենտանարար աղթիւրք տիգախոց կողին, զոր Կիւրեղ Երուսաղէմի վկայէ, եւ Յոհան Բիւղանդացի. եւ Եղիշայ Կողբացի, որով եւ զտեղիսդ ոչ բացայայտեցաք, գիտութեան հարցողին թողցուք. թող ճանաչէ զվկայսդ։ Արդ՝ եւ յայսմ վայրի հրամանակատար լինիս. եւ սուղ եւ պակաս հարցմամբ ինչ աշխատեցուցանեմ զխռետորն. ոչ որպէս մեք գիտեմք, այլ որպէս ինքն վկայէ զանձնէ՝ թէ վարդապետ է„։ Տաճատի այս հանճարեղ Պատասխաններուն կը շարայարին անմիջապէս և առանց խորագրի՝ 15-16 դժուարակնճիռն հարցումներ ևս, այսպէս "Արդ հարցէք թէ զի՞՝՞նչ աստուած, եւ զի՞նչ աստուած եւ զի՞նչ աստուած„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ թէ զի՞նչ լոյսն լուսնի եղիցի իբրև զլոյսն արեգական, եւ որ ի կարգին է„։ Այս հարցումներս՝ նիւթը կը կազմեն առ Ատոմ Անձեւացեաց տէրն ուրիշ պատասխանական թղթի մը, որ կը յաջորդէ հարցմանցս. բայց խորագիրն անորոշ ըլլալով, լաւ չիմացուիր, թէ Թովմաս վարդապե՛տն է արդեօք որ կը պատասխանէ Տաճատին, եթէ ընդ հակառակն Տաճատ վարդապետն՝ առ Ատոմ իշխան, խորհրդով Թովմայի քահանայի։ 62։ "Անդ։ "Գրեցաւ թուղթս այս առ Ատոմ Անձևացեաց իշխան, զոր կալեալ առաջի Թովմայի սրբազան քահանայի և ուղղափառ վարդապետի, հարկաւորեալ գրէ պատասխանիս։ Զծայրս էակացն սահմանեալ բացասու թեամբ՝ զաստուծոյ ասեմ, ոչ անձն է, եւ ոչ անձն, ոչ միտք, ոչ լոյս, ոչ խաւար, ոչ գոյ, ոչ անգոյ, ոչ նմանութիւն, ոչ աննմանութիւն, եւ ոչ որ ինչ մեզ հասանելի է. սա աստուած, աստուած ինքնաբուն, վսեմական գոյութիւն, ամենակերտող յոչէից էացելոց. Նոյն եզականութիւն երկրպագեալ ի բոլոր եղականաց, իմանալեաց և զգալեաց, եւ ճանաչող զէսս, եւ ինքնութիւն հասանելի՝ ըստ իւրում բնութեանն, Սա աստուած արդարեւ անուանեալ իմանի„ ևն, - Վերջ Թղ. 201ա։ "Զոր եւ ես սակաւուք ընդ այն այղաբանութեան շաւիղս ելից, ըստ հինգ զգայութեանցն, որով հնգաշարժ ազդեցութեամբն միտք ներգործեն. զի ոչ ոգի առանց մարմնոյ, եւ ոչ միտօք առանց հոգւոյ կարեն կատարել զմարդկայինսն. իսկ կոյս գոլով՝ որ ոչ ունին ինչ հաղորդութիւն զմեղացն հաղորդութենե, եթէ՝ հոգի եւ եթէ մարմին, զոր եւ Պաւղոս անհաղորդս ասէ գոլ միմեանց՝ յանձնիւրն հայելով յաւժարութիւն որ հոգւոյն է, եւ որ ինչ մարմնոյն։ Կատարեցաւ թուղթ Թովմայի առ տէր Ատոմ՝ Անձեւացեաց իշխան, հարցմանցն Տաճատայ պատասխանիք„։ Սոյն երկտոդ վերջաբանո եթէ երկաթագիր Ճառընարի հաւաքողէն գրուած չէ իբրև յիշատակա, րան, նշան է, թէ Թովմաս քահանայն է հեղինակ վերջին պատասխանական թղթին առ հարցմունս Տաճատայ վարդապետի։ Յամենայն ղէպս՝ բոլոր այս և նախընթաց ծանրակշիռ հարց ու պատասխանիքը կը ներկայացընեն Ժ.դարու մեր ներկուռ, բանիբուն և սկոլաստիկոս հանճարներու աստուածաբանական և իմաստասիրական Մատենագրութեան թանկազին մնացորդները, փոքր ինչ աղաւաղութեամբ, պահուած նոյն դարուն իսկ գրուած հնագոյն Ճառընտրին մէջ։ Իսկ թէ ով էր վերև յիշուած Թովմաս վարդապետն, որ ուրեք ուրեք կ'եպերէ իր հարցողին յանդգնութիւնը և մոլորցնելու ջանքը, և թէ ի՞նչ պարագաներով, ուսումնասիրութեան արժանի են։ Առ այժմ այսչափ կ'ըսենք որ թէ Տաճատայ և թէ Թովմայի լուծմանց մէջ կան խիզախ կէտեր, որոնք մեկնութեան կը կա63. Թղ. 301բ։ "Երանելոյն Ստեփանոսի գիտնական և արդիւնական վարդապետի՝ որդւոյ Յուսկան. Խրատ հաւատացելոց՝ վասն վերջին գալստեան։ Ի մէջ գիշերի կացեալ Գաբրիելի՝ ի մէջ երկնի եւ երկրի յանկասկած յեղակարծ ժամու, եւ գոչէ սաստիկ եւ ահեղ բարբառով, թէ արիք մեռեալք. ահա գայ քրիստոս„ ևն։ - Վերջ Թղ. 304ա։ "Վասն որոյ մի նիրհեսցուք ծուլութեամբ, զի արժանի լիցուք արժանահաս ողորմութեանն աստուծոյ հասանել, եւ ընդ նմա յարամնալ յաւիտենական ի կեանսն՝ չնորհօքն քրիստոսի, ընդ որում հաւր եւ հոգւոյն սրբոյ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ Ճառիս հեղինակը յիշած է նտև Կիրակո(Պատմ. տպ. ի Վենետիկ 1865, եր. 91) ի շարս Ժ.դարու նշանաւոր վարդապետաց, և մի և նոյն մակգիրներով, այսպէս. "Ընդ այնոսիկ աւուրս ժամանակաց էին վարդապետք առաքինիք և լուսաւորք, որք փայլէին յաշխարհի իբրև լուսաւորք, Ստեփանոս որդի Յուսկան, այր սքանչելագործ և սուրբ, որ և գերեզման նորա յետ մահուանն բժիշկ էր ամենայն ախտացելոց„։ Կիրակոսի հրատարակիչը՝ Հ. Ղ. Ալիշան կը ծանօթագրէ անդ, թէ էր ի կողմանց Վանայ, ուր և Արգելունի վանքն կ գերեզման նորա„։ (Ըսա Բ. Ոսկփ. Արտամետ գեղջէ)։ Ճառիս մէջ կան անսովոր կէտեր, զորոնք չեմ յիշեր որ կարդացած ըլլամ ուրիշ Հարց և Վարդապետաց նոյնանիւթ ճառերու մէջ։ Օրին. աղագաւ, թէ. "Հուրն այն զոր ասաց քրիստոս, եթէ պատրաստեալ է սատանայի և հրեշտակաց նորա, այն ամբարեալ կայ, եւ պահի յարեւելէց կուսէ, սպասելով հրամանացն աստուծոյ, Ո՞րպէս ջուր ջրհեղեղին յանդունդս կայր, և պահէր. և ի հասանել աստուծոյ հրամանացն (ելին) ասէ յանդնդային սահանացն, և զկատարս լերանց ծածկեցին... Նոյնպէս այս հուր զնոյնչափ զլերանց գագաթունսն ծածկէ, իբրև զհողմն որ զնչե յարեւելից յարեւմուտո... զամենայն լերինս և բը լուրս հարթայատակ տաշտաձեւ առնէ փահանգոյն զերեսս երկրի։ Եւ սրբէ զառ ի մեղաց ոտնակոխութիւնս մարդկային բնութեանս. եւս առաւել զորս Նեռնն պդծութեամբ իւրով լինի գարշեցուցեալ զարարածս։ Եւ ապա կատարեալ հրոյն զայւոսիկ, երթեալ նա արտաքոյ մարդաբնակ ազխարհիս, որ(ուր) ու տիրէ արեփական իշխանութիւն, զոր եւ խաւայ արտաքին կոչեաց քրիստոս„ "Եւ ի ձայնէն յորմէ այս գործի, մեռելոցն եւս նորասքանչ իմն անտեսի. զի ի լսել զառաջին ձայնն՝ եթէ արիք, որ կենդանէքն էն՝ մեռանին, եոր յԱդամայ մեռեալ ընտրեալքն էն, գութանակի յառնեն...։ Եւ ապա յերկրորդումն ձայնին ասէ, Արիք, ահա եկն փեսայն, կատարած ամենայն էրկրի՝ մարդաբոյս արագաշարժ փոփոխումն առնու ի վեր կանգնելով ի հողոյ, նա եւս զորս ի ծովու ձկանց, եւ զորս ի ցամաքի գազանք կերեալ են, ամենեքեան անդր ժողովին, մի բնութեամբ նորս, գութեամբ նորոգումն առնուն, այր՝ յիարում բշնութեան, առանց ախտից եւ կարեաց, իխրեւ զհրել. տակս առանց պիտոյից, կամ որպէս Ադամ եւ Եւայ այր եւ կին գոլով, եւ ոչ ինչ կարիս ունելով ի դրախտին։ Արդ այսպիսի բնութեամբ եւ մեղաւորք առանց ապականութեան նորոգին, թէպէտև յանշիջանելին առաքին ի տանջանս...։ Զի ի լինել բարբառոյ ձայնից արդարոցն և տիեզերադատ պայմանին, եւ յառնեն ի դատտստան ամենայն մարմինք... գիր ունի առանց մատան դրոզմեալ։ Եա յընթեռնուլն պքէրն՝ տգեղն եւ գիտունն մանաչին զհատուցումն իւրեանց, արդարծ էւ մեղաւորք, եւ այն կչի դպրութիւն հրաչից„։ "Որպէս ի տան հաւրն երկնաւորի բազում եծ աւթեւանք, նոյնպէս ի տան սատանայի տանջանս բազումս„։ Զորոնք կենդանի գոյնով կը նկարագրէ, և կը յարէ ապա. "Եթէ զսատանայ սոչ ի հուր արիանէ (Քրիստոս), զի նա հրեղեն բնութիւն ունի։ այլ արկանէ ի սառնամանիս տարտարոսացն, եծագոյն խստութեամբ տանջի անդ սատանայ՝ հանդերծ դիւաւք„ ևն, են, Համառօա՝ բայց հիւթեղ ճառս լի է այսպիսի գաղափարական գեղեցիկ գիւտերով և գոհարներով, գորս կը պատկերացնէ մեզ վսեմ ոճով և բառակազմութեամբ։ Հազուագիւտ նմոյշ մ'է այս, կիրթ և կորովի հռետորիս այնքան գրութիւններէն, որոնք դժբախաօրէն անյայտացեր են, և կամ ուրիչ Ստեփանոսներու անուան վերագրուած։ 64. Թղ. 304բ։-305բ)։ "Յանկ գրոցս„ (այսինքն ընդօրինակուած ճառերուն և գրուա65. Թղ. 306ա-306բ։ "Յանկ այլևայլ (այսինքն է 65) ճառից յիշատակելոց ի յերկաթագիր և յանթուական Ճառընտրի, որք չեն օրինակեալ„։ - Անդ։ "Յանկ վեց ընդարձակ պատմական գործոց, որք գտանին ի փոքր յերկաթագիր մատենին՝ գրելոյ ի թուիս ՆԼ. և չեն օրինակուած, այսինքն են՝ Սամուէլի Քրոնիկոն, - Ստեփանոսի Սիւնեցւոյն Թուղթ առ Գերմանոս, (որ գուցէ Վանական վարդապետէն յիշուած հարազատ օրինակն եղած ըլլայ) - Եւսեբեայ Եկեղ. Պատմ. "Արդ սկիզբն արարից բանիցս„ ևն, - Եւսեբեայ Ժամանակագրութիւնն. "Դարձեալ զքաղդեացւոց„ ևն։ - Եպիփանու Պտմ. յաղագս թարգմ. Եւթանասնից„։

Content