217456անյայտ, զի գլխաւոր յիշատակարանը վերջին թուղթերուն հետ կը պակսին. հաւանօրէն կամ ժԴ. դարու վերջին կէսին և կամ ԺԵ.դի առաջին կիսում։
բոլորգիր միջակ, հաստկեկ և սևադեղ։
26, իւրաքանչիւրն 12 թուղթք, -ի բաց առեալ վերջին երկուսը, որոնց առաջինէն 1 թուղթ միայն մնացեր է, իսկ վերջինէն 2 թուղթք։
թուղթ՝ մագաղաթի պէս պինդ, փայլուն և դեղնած։
(նոր) ստուարաթղթեայ՝ կիսակաշի, թուխ և անզարդ։
ծուխէ և խոնաւութենէ թուղթերն առ հասարակ սևացած են և աղտոտած։ Տեղ տեղ ալ, յատկապէս Թղ. 2-12, 20-23, 82ա-83բ, 285-286, 28։ լուսանցքն մաշած և ճաթըռտած ըլլալով՝ երկիցս նորոգուած են, նախ նմանագոյն և ապա սպիտակ թուղթով։ Թղ. 1, 231, սաստիկ պատառոտած ըլլալով ետքէն կարկտուած են և նոր գրով լրացուած, Սկիզբէն կը պակսին 2-3 թուղթք ընդ մէջ Թղ. 19բ-20ա. 11 թուղթք ընդ մէջ Թղ. 287բ 288ա. 11 թուղթք ալ վերչէն կը պակսին, գուցէ թէ և ամբողջական թերթեր։ Թղ. 229բ-230բ. սիւներն յետ և առաջ օրինակուած են։
չունի -
բազմաթիւ են, այսինքն մէն մի ճառի սկիզբը, երկագոյն՝ այն է մանիշակագոյն և սև՝ սպիտակ ենթակայով։
խիստ ցանցառ են և միջակ մեծութեամբ. մերթ զարդագրոց հետ միացած և մերթ հեռի, ոստերու վրայ կանգնած թռչուններ։
և դատարկ չկան։
կամ փոքր ճակատներ 2 հատ, եռագոյն, այսինքն՝ մութ կանաչ, դեղին և աղօտագոյն կարմիր (տես Թղ. 2ա1, 213ա2), -
արիւնագոյն կարմիր։
խիստ բազմաթիւ են, այսինքն գրեթէ մէն մի ճառին վերջ։ Ամէնքն ևս - բացառութեամբ երկու հատին գրչէն գրուած, որոնք դժբաղդաբար շատ համառօտ են և միօրինակ, այսինքն առանց թուականի և նշանաւոր պարագաներու, այսպէս 1. Թղ. 122ա2. "Զստացող լուսազարդ գրոցս զՎարդան երեցն, և զհայրն իւր զՄուրատն և զմայրն Խոնդխաթունն, և զեղբայրն իւր Ամիր Եղդինն աղաչեմ յիշել ի տէր, և աստուած զձեզ յիշէ ամէն„։ Այսպէս նաև շատ ուրիշ 2. Թղ. 91ա1. "Զստացող սուրբ գրոցս զմեղապարտ գրիչս զԵղիա աղաչեմ յիշել ի տէր. և աստուած զձեզ ի բարին յիշէ. ամէն„։ Նոյնը նաև Թղ. 51, հանդերձ իր վերադիրով. "Որ և զԵղիտ աբեղայս աղաչեմ յիշել ի տէր աստուած. և աստուած զձեզ յիշէ ամէն„։ 3. Թղ. 144ա2. "Քրիստոս աստուած, քո անճառ խոնարհութեամբդ որ լուացեր զոտս աշակերտացն և զսէր հոգևոր՝ խոնարհութեամբդ ուսուցեր մեզ. նոյնպէս խոնարհեցո զունկն քո և ողորմեա ստացողի սուրբ գրոցս Վարդան իրիցին և եղբաւր նորին Ամիր Եզդինին, և զաւակաց նոցին՝ Վանականին և Սիմաւոնին, և ծնաւղաց նոցին ամէն. և քրիստոսի փառք յաւի„։ 4. Թղ. 87ա2. "Քրիստոս աստուած, քո սուրբ գալըստեամբդ ողորմեայ ստացողի սուրբ գրոցս Ամիր Եզդինին և զաւակի նորա Դաթէոսին և ծնաւղաց նոցին, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ Նոյնը նաև Թղ. 174բ2։ 5. Թղ. 1բ2. Կայ խոշոր նոտրագրով, այսպէս. "Իորայէլ էպիսկոպոս. Ռ. Ծ. Գ։ Տեր Աստուածատուրն որ մեռաւ վարդայվառին պասն. (պարոն) Փռնում շապաթ օրն մեռաւ՝ կիրակի օրն թաղեցաւ որ առայոտն պասն էր Թվ. ՍՃԿԲ. խոտհարին պասն անցինաց Զաքարէն, երկուշաբաթ օրն մեռաւ Եազուլն. հինգշաբաթ օրն մեռաւ Ծատուրն, ուրփաթ օր մեռաւ Պայհալուն. երեքշաբաթ օրն մեռաւ Ըռըսդամն, չորեքշաբաթ օրն մեռաւ որ վադայվառն էիք, Քունում Ռահմին աստուածայծածին պասին չորեքշաբաթ օրն մեռաւ, աստուած ողորմի իւրենց հոքուն Թվ. ՌՃ. Կ. Բ. էր այս ցավէս. Ռ. ճան մեռաւ„։ (Շատ անորոչ է, առանց կիտադրութեան և խառնակ գրութիւնս։ Կը թուի թէ յիշեալ թուին կամ ժանտախտ և կամ քոլերայ տեղի ունեցեր է։ 6. Թղ. 15ա (ստ. լուս. վրայ). Կայ նոր նոտրագրով հետևեալ աղաւաղ յիշատակարանը. "Քրիստոս աստուած, քո սուրբ գալըստեամբ ի տաճարէն, և բարեխօսութեամբէն սուրբ աստուածածին, և սուրբ ծերունուն Սիմէոնի՝ շնորհեայ՝ մեղուցեալ ծառայիս Գրիգորի դպրիս. ամէն„։ Հաւանօրէն վերջին ստացող մեղած է Գրիգոր մատենիս։
. Ձեռագիրս յամին 1834 մտեր է հաւաքմանս մէջ. մեր Հ. Եփրեմ Վ. Սէթեան ստացեր է զայն 30 Ապրիլի 1883 յԱխլցխա, փոխանակելով տպագրեալ փոքր նարեկի մը հետ։ Մատեանս է Ճաւընտիր միջակադիր, տգէտ գրչի գրած և բազմավրէպ. սկիզբն և վերջը պակասաւոր։ Կը պարունակէ 65 տօնական, պատմական, ներբողեան և խրատական ճառեր, Վարքեր, Տեսիլներ, Աղօթք և Կանոններ, հետևեալ կերպով 1. Թղ. 1ա1։ Յարասութիւն ի յԱռաւօտ լուսուն Ն. Շնորհալւոյ (չափաւ և սկիզբէն թերի)։... "Իմացիր անձն իմ՝ ի մանկութենէ, ի գործ քո նայ, լաց լալով անձն իմ. լաց եւ արտասուեայ զյանցանս քո։ Խաչանիշ փայտին խոնարհեայ անձն իմ, խնդրեայ զթողութիւն ծարաւի անձն իմ„ ևն։ - Վերջ Անդ։ (Երկրորդ սիւնը կիսով չափ փրթած է և կըցկտուր բառեր միայն կը կարդացուին)։ 2. Թղ. 1բ։ Իրարմէ տարբեր հին նոտրագրով երկու հատուածներ. առաջինը եղ ծուած է, ուր նախ կը յիշուին յատուկ անուանք և ապա օրհնութիւն եզան, կովի, գրաստի, սերման, հացի ևն։ Իսկ երկրորդին մէջ կը յիշատակուին Իսրայէլ եպիսկոպոս, Տէր Աստուածատուր և ուրիշ վախճանեալք՝ իրենց մահուան օրերով։ 3. Թղ. 2ա1։ "Քաղոց. ԻԹ. Եւ յունվարի. Զ. Ծնունդ է և յայտնութիւն տեառն աստուծոյ մերոյ, ի սուրբ կուսէն Մարիամայ. Յադամայ մինչև ի ծնունդն քրիստոսի. ԵՌ, ՃՂԸ. ամ է։ Ի թագաւորութեան հռոմայեցւոց՝ Աւգոստոս կայսեր՝ ԽԳ. և Աբգարու հայոց և ասորւոց. ԻԱ. և Հերովդէի հրէից արքայի. ԼԸ. տեառն(տէրն) մեր յիսուս աւծեալն՝ ծնաւ ի Բեդղեհէմ հրէաստանի„ ևն։ Վերջ Թղ. 6ա2։ "Եւ Յովհաննէս վկայեաց, թէ սայ է գառն աստուծոյ որ բառնայ զմեղս աշխարհի. վասն այսորիկ ի միասին տաւնէ եկեղեցի ուղղափառաց զտաւն ծընընդեանն և զյայտնութեանն քրիստոսի աստուծոյ մերոյ. որում փառք յաւիտեանս ամէն„։ (Երեք Մոգուց և երկոտասան զօրավարաց վերաբերեալ այս հետաքըրքրական Ձրուցիս տարբերութիւնքր Հմմտ. Թանգ. Հին և Նոր. Նախն. Անկանոն գիրք Նոր Կտակ. Հտ. Բ. եր. 278)։ 4. Թղ. 6բ1։ "Խաւսք երանելոյն Եփրեմի՝ ներբողեան ասացեալ Ի սուրբն Յովաննէս կարապետն քրիստոսի, և ի կաքաւումն Հերովդիադա։ Եւ մինչ էր սուրբ Յովաննէս ի բանտին„ ևն։ - Վերջ Թղ. 11ա1։ "Եւ Յովաննէս որ մեռաւ տարապարտուց ի ձեռաց պեղծ պոռընկացն՝ ահաւասիկ եկեղեցիք հեթանոսաց, զյիշատակս նորա տաւնէ ի փառս ամենասուրբ երրորդութեանն, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն„։ 5. Անդ։ "Մեհեկի. Ը. Եւ Փետրուարի. Ժ. Տաւն է գալստեան տեառն ի տաճարն՝ քառասնաւրեայ։ Իբրև լցաւ Խ. աւրեայ յետ ծըն(ն)դեանըն քրիստոսի ի Բեդղեհէմ, առին Յովսէփ և Մարիամ զմանուկն յիսուս և եկին յԵրուսաղէմ ի տաճարն՝ յանդիման առնել զմանուկն երեսաց տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 15ա2։ "Եւ ժառանգեսցուք զերանութիւնս ընդ ուղղափառսն ըստ անսուտ խոստման տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս ամէն„։ 6. Թղ. 15բ1։ "Երանելոյն Աբբա Եփրեմի Խորին ասորւոց՝ ասացեալ. Յաղագս Նինուեացւոց։ Ահա հրաման յաստուծոյ հասեալ առ մարգարէն Յունան„ ևն. - Վերջ Թղ. 25ա1։ "Զի առ հասարակ յամենայն բերանոյ ելցէ գոհութիւն և փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս ամէն„։ 7. Թղ. 25ա2։ "Վկայութիւն սրբոյն Սարգսի զաւրավարին, Եւ որդւոյ նորա Մարտիրոսին. Եւ այլ զաւրականացն որք ընդ նմա վկայեցին յամս ամբարիշտ թագաւորացն Յուլիանոսի և Շապհոյ։ Ի ժամանակս թագաւորութեանն հռոմայեցւոց մեծին Կոստանդիանոսի„ ևն։ - Վերջ Թղ. 37բ1։ Ի թագաւորութեանն Պարսից Շապուհոյ, և հռոմայեցւոցն Յուլիանոսի, իսկ ի մեզ թագաւորելո տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Ապա կը յարի թարգմանութեան յիշատակարանն ի Թու. հայոց 8. Թղ. 37բ1-բ2։ "Յառաջնումն շաբաթու պահոց Աղուհացիցն. Վկայաբանութիւն սրբոյն Թէոդորոսի զինուորի քաջ նահատակին քրիստոսի։ Ի ժամանակս թագաւորութեանն Մաքսիմիանոսի էր հալածումն քրիստոնէից„ ևն։ - Վերջ Թղ. 39բ1։ "Եւ ընդ նոսին փառաւորել զհայր և զորդի և զսուրբ հոգիդ՝ այժմ և միշտ յաւ„։ 9. Թղ. 39բ2։ "Սրբոյն Նեքտառեայ Կոստանդինուպուլսի եպիսկոպոսապետին. Յաղագս տաւնին սրբոյն Թէոդորոսի. Եւ վասն սքանչելի երևմանն Թէոդորոսի։ Յառաջնումն ամի Յուլիանոսի՝ մինչդեռ նորընծայ էր„ ևն։ Վերջ Թղ. 43ա2։ "Հանդերձեալ բարեաց և երկնից արքայութեանն արժանի լիցուք շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 10. Անդ։ "Յաղագս յիշընցոց (յիշոցաց)։ Իններորդ կանոնս գրեմք վասն ահեղ և մեծ դառն և սոսկալի մեղացն որ գեղջուկ բարբառով յիշոցք ասի„ ևն։ - Վերջ Թղ. 45բ1։ "Որք բամբասանս ըստ նախանձին յաւդեն ստութեամբ առընկին (այսպէս) զչափ մեղացն՝ որով ստեցին, յանձ(ն) իւրեանց ընդունիցին„։ (Այս և յաջորդ անանուն 12 Կանոններն կը թուին լինել Յովհ. Երզնկացւոյ)։ 11. Թղ. 45բ1։ "Վկա(յա)բանութիւն սըրբոյն Կիւրղի Երուսաղէմէ հայրապետին և մաւր նորա Աննայի։ Միածին որդին և բանն աստուած որ յառաջ քան զամենայն յաւիտեանս ի հաւրէ ծնեալ„ ևն։ - Վերջ Թղ. 49բ2։ "Եւ ամենեքեան փառաւոր առնէին զաստուած որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 12. Անդ։ "Յաղագս շնութեան և պոռնըկութեան։ Քրիստոնեայք մի անկցին յախտ շնութեան, և մի շունք և պոռնիկք կոչեսցէն, և եթէ զի՞նչ է շնութիւն և կամ ուստի՝ սկսաւ և ի քանիս բաժանի„ ևն։ - Վերջ Թղ. 51ա2։ "Եւ հինգ բանն որ ի միում տախտակին՝ այս էր զոր խաւսեցաւ և գրեաց. Մի շնար, մի գողանար, մի երդնուլ սուտ, մի սպանաներ, մի ցանկար՝ որ վասն շնութեանն բան, թէ քանի՝ մեծ մեղք են գրեցաք, և այժմ գրեմք„։ 13. Թղ. 51բ1։ "Յաղագս գողութեան է կանոնըս։ Զի գողն աստուծոյ հակառակ է, սրբոցն անհնազանդ է և ամենայն մարդկան թշնամի„ ևն։ - Վերջ Թղ. 52բ1։ Վայ ինձ և գողացն զըրկողացն ի թիւս հազարաց„։ 14. Անդ։ "Յիշատակ Յոհանու Երուսաղէմի հայրապետին. Ի պատմութենէն Եպիփանու այսպէս է գրեալ։ Եւ եղև երբեմն զի սարկաւագ ոմն եկն յԵրուսաղէմէ առեալ Եպիփան և պատմեաց, վասն Յոհաննու որ յԵրուսաղէմ եպիսկոպոս էր„ ևն։ - Վերջ Թղ. 54ա2։ "Եւ արարեալ բազում ճառս ողորմութեան՝ հանգեաւ ի քրիստոս բարի վարուք և առաքինութեամբ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ (Հմմտ. Թ. 205. §. 27, Թղ. 127ա-129ա, տարբերութիւններով)։ 15. Անդ։ "Կանոն վասն ատելութեան։ Արդ՝ ոչ է պարտ քրիստոնէից ատել զիրար„ ևն։ - Վերջ Թղ. 56ա1։ "Եւ պատուիրան զոր գրեցաք՝ յաստուածային գրոց հրամանէ, հրաժարականք են, զոր չէ արժան առնել քրիստոնէին և գործել. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 16. Անդ։ "Հինգերորդ շաբաթուն. Վըկայաբանութիւն սրբոց քառասնից վկայիցն. Որք ի Սեբաստիայ կատարեցան, դատաւորէ յամս Լիկիանոսէ յԱգրիկողայոսէ։ Ի ժամանակս Լիկիանոսի ամբարիշտ թագաւորին էր հալածումն քրիստոնէից„ ևն։ - Վերջ Թղ. 61ա2։ "Եւ ի սուրբ հոգւոյն զաւրացեալք փառատրեցաք ի քրիստոսէ աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 17. Թղ. 61բ1։ "Կանոն վասն սիրոյ ամենայն մարդկան։ Եւ է առաջին պատուիրան սէրն„ ևն։ - Վերջ Թղ. 63բ1։ "Սէր է շաղկապ, որով յաւժար կամաւք կապակցի սիրողն առ սիրելին. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Այս և յաջորդ Կանոնքը՝ Հմմտ. Յովհ. Երզնկացի Կանոնք, ևն)։ 18. Թղ. 63բ2։ "Ի յիշատակի սրբոյն Գրիգորի լուսաւորչին, Վկայ)աբանութիւն, Եւ չարչարանացն. Եւ ելն ի վիրապէն և բժըշկութեանն որ եղև ի սման(է) մեր պարծանք։ Յառաջին ամին Տրդատայ թագաւորին հայոց մեծաց խաղացին եկին հասին յԵղեգեաց գաւառ„ ևն։ - Վերջ Թղ. 73բ1։ "Զի դարձցին և ապաշխարութեամբ հնար գտանել մարթայցեն ի բազումողորմ աստուծոյն ի քրիստոսէ յիսուսէ տեառնէ մերմէ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ (Տես յԱգաթանգեղոս, Ա. 19. Անդ։ "Կանոն վասն աղաւթից։ Եւ պարտ է քրիստոնէից (յ)աւուրն երեք հետ աղաւթս առնել„ ևն։ - Վերջ Թղ. 76բ1։ "Որ սուրբ պահեն և ոչ մեղանչեն, ոչ խորհրդով, ոչ բանիւ և ոչ գործով՝ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ որ է աւրհնեալ յաւիտեանս յաւիտենից„։ 20. Թղ. 76բ2։ "Ի մեծի աւուր գալըստեան տեառն ի Բեթանիայ. Երանելոյն Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի՝ ներբողեան ասացեալ Ի յարութիւն Ղազարու։ Բաց զշրթունս իմ խաւսել վասն քո, որդի աստուծոյ, զի քև բարբառին ամենայն բանաւորք„։ ևն։ - Վերջ Թղ. 83բ1։ "Ինքնաքանչիւր առ զաւրութեանն իւրոյ գործեաց առ մեռեալն, ի փառաբանութիւն որդւոյն աստուծոյ, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ ընդ հաւր և ընդ ամենայսուրբ հոգւոյն յաւիտեանս ամէն„։ 21. Անդ։ "Ի մեծի աւուր գալստեան տեառն յիսուսի քրիստոսի յողոգոմեան, որ է աւր փրկութեան. Երանելոյն Եփրեմի ասացեալ Ի գալուստ փրկչին մերոյ յԵրուսաղէմ յաւանակաւ։ Ի տաւնս տաւնից լի ընտրողութեամբ հրաւիրեալ էք, եղբարք իմ սիրելիք„ ևն։ - Վերջ Թղ. 87ա1։ "Տաւնեա զտաւն քո փրկչին որ եկն և փրկեաց զքեզ ի մոլորութենէ, և քրիստոսի աստուծոյն մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ 22. Անդ։ "Կանոն վասն խոստովանութեան։ Գրեմք վասն խոստովանութեան որ յաստուծոյ մեծ բարի պարգևեալ է՝ հոգ(ւ)ոց կենդանութիւն և մտաց բժշկութիւն„ ևն։ Վերջ Թղ. 89ա2։ "Եւ անզուգական փառաւքն պսակեսցի որ ի վեր ելանէ պատիւ նորա քան զանմարմնոցն„։ 23. Թղ. 89բ1։ "Կանոն վասն հաղորդութեան։ Պարտ է քրիստոնէին քառասուն աւրն ի հետ մի հաղորդ առնուլ. Ը աւր ի յետ կենայ ի յանկողնոյ և հաղորդի„ ևն։ Վերջ Թղ. 90բ1։ "Արժանացոյ զիս քո հացին մարմնոյ ւ'արեան կենարարին. և քեզ փառք յինէն տացին այժմ(և) յաւիտեանս ա24. Թղ. 91ա1։ "Կանոն վասն ողորմութեան։ Ողորմութիւն արարէք աղքատաց և կարաւտելոց, զի ողորմածացն է արքայութիւն երկնից„ ևն։ - Վերջ Թղ. 93ա2։ "Վասն որոյ ասէ Յակոբոս՝ բարձր ի գլուխ պարծի ողորմութիւնն առ դատաստանաւ„։ 25. Անդ։ "Կանոն վասն պահոց։ Պահս սուրբ և անարատ արժան է պահել քրիստոնէից, զի որք սրբութեամբ պահեցին՝ արդարացան„ ևն։ - Վերջ Թղ. 95ա1։ "Խնդաս և ուրախանաս յարքայութեանն երկնից՝ շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի„։ 26. Անդ։ "Վասն անդարձ առնելոյ։ Այլ և այս աւրէնք է քրիստոնէից, զի յորժամ հիւանդանայ ոք„ ևն։ - Վերջ Թղ. 95ա2։ "Եւ այնուհետև թէ կեանք տայ աստուած և թէ մահ, անհոգ լիցի և անկասկած. և փառս քրիստոսի, ամէն և եղիցի„։ 27. Անդ։ "Վասն ոչ առնելոյ սուգ ի վերայ մեռելոց։ Դարձեալ ի վերայ ամենայնի գրեմք և զայս կանոնք հաստատութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 96բ2։ "Ահա այս է կանոն, որ է քանոն, աւր երևմանն քրիստոսի, և մեք անպարտ լիցուք զինչ զոր կարացաք իմանալ, զհնարս արարաք ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 28. Անդ։ "Երանելոյն Յոհաննու Ոսկեբերանին ասացեալ Ի մխիթարութիւն սգաւորաց։ Բեր առ իս զմիտս քո, եղբայր, զի գիտէ վարդապետութիւն չափաւորապէս լուծանել զտրտմութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 100ա2։ "Յիշեայ և զՅոբայն որ ասաց. Տէր ետ, և տէր եառ, եղիցի անուն տեառն աւրհնեալ„։ 29. Թղ. 100ա2-բ2։ "Խաւսք իմաստասիրացական. Եւ խրատք հասարակաց մարդկան։ Որդեակ, նախ ի լեզուէ քումմէ երկիցես՝ որպէս յաւտար թշնամոյն„ ևն։ - Վերջ Թղ. 106բ2։ "Եւ այս բաւական խրատ է իմաստնոց որ ուսանել կամիցին„։ Անանուն ու գեղեցկահիւս Խրատներս թէպէտև Խիկարի խրատուց պէս միշտ Որդեակով կը սկսին, սակայն թէ կարգաբանութեամբ և թէ շարադրութեամբ բոլորովին կը տարբերին Խիկարայ ոչ միայն 1731ի տպագրութենէն, այլ նաև մեր ուրիշ գրչագիր օրինակներէն։ Այս Ձեռագրիս մեզ ներկայացուցած Խրատներու լեզուն ընդհանրապէս - ի բաց առեալ տգէտ գրչի քանի մը աղաւաղումները, որ արդիւնք են խիտ գրուած ու դժուարընթեռնլի երկաթագիր բնագրի մը - մաքուր դասական է, և Սիրաքայ և Նեղոսի Խրատներուն հետ սերտ աղերս ունի։ Արդ աչքի զարնող այս իրողութիւններս ի նկատի առած, կարելի է մակաբերել, որ Խրատներուս անանուն հեղինակը՝ կամ Սիրաքայ և Նեղոսի նմանողութեամբ շարադրած է զասոնք, և կամ Խիկարայ կրկին խմբագրութիւններ տեղի ունեցեր են յընթացս ժամանակաց, այսինքն մէկը հին, և միւսլ նոր յաւելուածներով և ռամկօրէնոզ ժողովրդականացուած։ Վերջին ենթադրութեան շօշափելի օրինակ է նախ տպագիրն իբրև զուտ ռամկօրէն, ապա մեր հին Թիւ 917 գրչազիրն, որուն լուսանցքներուն վրայ նշանակուած են ետքէն ներմուծուած յաւելուածներն ընդօրինակողէն ու բաղդատողէն։ Յամենայն դէպս լուրջ ուշադրութեան արժանի են սոյն Խրատներս՝ Խիկարայ ուսումնասիրութեան համար։ 30. Թղ. 106բ2-107ա1։ "Երանելոյն Հիպիրողիտայ եպիսկոպոսի ասացեալ. Վասն Կատարածի աշխարհիս. Եւ վասն Նեռինն, և միւսանգամ գալստեանն քրիստոսի աստուծոյ մերոյ մարգարէութեանն։ Եւ արդ լուարուք եղբարք, զբանն մարգարէական տառից„ ևն։ - Վերջ Թղ. 115ա1։ "Հալածէ զսուրբսն և հայհոյէ զքրիստոս՝ զփառաւորեալն յամենայն արարածոց, որ է աւրհնեալ յաւիտեանս յաւի31. Անդ։ "Եւ զի կամեցայ պատմութիւն առնել Նեռինն. Պարտ է ասել վասն ծնընդեան նորա.Եւ աճմանն և ապա (յ)այս պատմութիւն ածել զբանսս։ Արդ՝ որպէս նախ ասացաք թէ յամենայնի նմանեսցի տեառն մերոյ յիսուսի քրիստոսի որ էր աստուած և եղև մարդ„ ևն։ - Վերջ Թղ. 122ա2։ "Թէ շինութիւն է և խաղաղութիւն եղիցի և գալուստն քրիստոսի աստուծոյն մերոյ՝ որ է աւրհնեալ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Շարունակութիւն է նախորդին. Հմմտ. Թ. 202. §. 110, բայց լեզուն անկէց վար է և եկամուտ յաւելուածներով)։ 32. Անդ։ "Տեսիլ սուրբ վարդապետին Յոհանիսի որ մականուն Կոզեռն կոչի։ Ի ժամանակին յորում էր թուականն հայոց. ԴՃՀ. թագաւորն Հոռոմոց Վասիլ ել յարևելս„ ևն։ - Վերջ Թղ. 126ա1։ "Յորոց փրկեսցէ զմեզ քրիստոս աստուած յաստեաց չարեացս և (յ)ապագայիցն„։ 33. Անդ։ "Ի մեծի աւուր երկուշաբաթին. Երանելոյն Յոհաննու Ոսկեբերանի՝ Կոստանդիանոսիպաւլսի եպիսկոպոսապետի ասացեալ՝ Յարարածոց մեկնութենէ. լուարուք ինձ։ Եւ ետես կինն զի բարի է ծառն ի տեսանել և քաղցր ի կերակուր„ ևն։ - Վերջ Թղ. 130բ1։ "Արդ կացուսցուք մինչև ցայս վայր զբանս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 34. Թղ. 130բ2-131ա1։ "Ի մեծի աւուրն երեքշաբաթին. Տեառն Յոհանու Ոսկեբերանի ասացեալ. Ի տասն կուսանսն որ հինգն ի նոցանէ յիմարք էին և հինգն իմաստունք։ Յորժամ զմտաւ ածեմ զդիւրածախութիւն կենցաղոյս„ ևն։ - Վերջ Թղ. 133բ2։ "Այլ զի զխորհուրդն յիւրեանց ժամանակսն կատարեսցէ„։ 35. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետին ասացեալ՝ Ի մատնումն տեառն։ Մատնէր զնա Յուդա՝ զրկող եղեալ առ տանուտէր անդր„ ևն։ - Վերջ Թղ. 136ա2։ "Զի անսպառ բարութեանցն հասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Առ Հ. Զարբհանալեանի նըշանակուած չէ սոյն ճառր). 36. Թղ. 136բ1։ "Մեծի աւուր չորեքշաբաթին. Երանելոյն Եւսերի Եմեսու եպիսկոպոսի ասացեալ՝ Ի մատնումն տեառն մերոյ։ Փութասցուք ի խաչն քրիստոսի, ոչ զի ի խաշ ելանիցեմք, այլ զի երկիր պագանիցեմք„ ևն։ Վերջ Թղ. 138ա1։ "Եւ քրիստոսի յուսոյն մերոյ փառք յաւիտեանս ամէն. եղիցի„։ 37. Թղ. 138ա1-ա2։ "Ի մեծի հինգշաբաթին. Երանելոյն Յոհանու Ոսկեբերանին ասացեալ՝ Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Յառաջնումն աւուր բաղարջակերացն մատեան աշակերտքն առ յիսուս„ ևն։ Վերջ Թղ. 143բ1։ "Այլ թերևս ոչ ծեծեաց քարամբ զանձն և քանի լաւ էր զայն գործել և ոչ դայս„։ 38. Անդ։ "Ի յայլ գրոց Ձենոպա։ Խոցեցաւ սիրտն Յուդայի, իբրև ետես թէ եկն ի յայտ նշաւակն և յայտնի բանիւն որոշեաց ի նոցանէ„ ևն։ - Վերջ Թղ. 144ա2։ "Աւրհնութիւն հաւր որ առաքեաց զմիածինն ի դատաստանս, և ի փրկութիւն աշխարհիս, և ի կենդանութիւն հոգւոց մերոց. և նմա փառք յաւիտեանս ամէն„։ Հ. Զարբհանալեան որոշակի յիշած չէ այս ճառս. ուստի կամ Հայկ. Թարգմանութիւնք Նախնեաց (յեր. 467) երկու ճառերէն միոյն շարունակութիւն ըլլալու է, և կամ բոլորովին անյայտացած Ձենոբայ եպիսկոպոսի մի ուրիշ ճառ։ 39. Թղ. 144բ1։ "Սրբոյն Յակոբայ Սըրճոյ եպիսկոպոսի ասացեալ յաւր չարչարանաց տեառն. Միծի ուրբաթուն՝ Ի յաւազակն և ի քրովբէն որ պահէր զճանապարհն ծառոյն կենաց։ Անծանաւթ ծնունդ ծոցոյ քո հաւր միածին, զարթոյ զքնարս իմ„ ևն։ - Վերջ Թղ. 154բ1։ "Ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 40. Անդ։ "Երանելոյն Եպիփանու՝ Կիպրացւոց եպիսկոպոսի ասացեալ ի յաւր մեծի շաբաթուն. Ի թաղումն տեառն և առ Յովսէփի և ի սուրբ յԻւղաբերքն։ Զի՞նչ այսաւր. լռութիւն բազում և անապատ բազում. զի թագաւոր ննջէ, երկիր երկեաւ„ ևն։ - Վերջ Թղ. 163բ1։ "Փառաւորեսցուք զյարուցեալն ի մեռելոց զքրիստոս աստուած մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 41. Անդ։ "Երանելոյն Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի՝ ներբողեան ասացեալ. Ի սուրբ զատիկն և յարութիւն փրկչին մերոյ յիսուսի քրիստոսի։ Այսաւր ուրախութիւն մեծ ընտրութեամբ զարհուրեցուցանէ զիս պատմել„ ևն։ - Վերջ Թղ. 167բ1։ "Այսուհետև ոչ մեռանի և մահ նմա ոչ ևս տիրէ. որում փառք յաւիտեանս ամէն„։ 42. Անդ։ "Սահմի. Լ. տաւն է սրբոց հրեշտակապետացն՝ Գաբրիէլի և Միքայէլի և ամենայն երկնաւոր զաւրացն ամէն. Յաւուրս անաստուածութեան, յորժամ զկուռս ձեռագործս (իբրև) աստուած պաշտէին բարբարոս ազգն որ Արգոնատք անուանին„ ևն։ - Վերջ Թղ. 170բ1։ "Եւ փառաւորեաց աստուած և հրեշտակապետն զտեղին զայն, որ անուանի Խոնաս. և ամենայն նեղեալք յամենայն վըտանկէ, յամենայն երկրէ անդ դիմեն հաւատաւքն և նոյնժամայն կատարին խնդրուածք նոցա ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ Յոյժ հետաքրքրական է՝ ազզագրական և այլ տեսակէտներով՝ ճտռս, զի կու տայ մեզ Արգոնարքներու կամ Արգոնաւորդներուն՝ Անաւպչ, չայ քազքին վրայ ըրած արշաւանքն և Ակու թագաւորին անոնց դէմ պատերազմիլն և մահը, Սոսթենես տաճարի շինութեան և անոնց ղարձին ի քրիստոնէութիւն, մեծն Կոստանդիանոսի Բիւզանդիոն շինելուն և դարձին, Իսմայելացւոց՝ Նիկողիա քաղաքին վրայ յարձակման վերաբերեալ, ևն, զրոյցները, կապելով Միքայէլ հրեշտակապետէն գործած հրաշքներն անոնց հետ, Գրուածս յունարենէ թարգմանուած է հաւանօրէն, ինչպէս որ ցոյց կու տան Պրոսխումէ բառը և ուրիշ յատուկ անուններն։ Գրութիւնն Ը-Թ. դարուն շարադրուած է, զի Հերակլի թոռին Կոստանդին կայսեր և անկէց ետքը զործուած բաներն ևս կը պատմուին. իսկ հայկական թարգմանութիւնը դեռ աւելի ուչ եղած է հաւանօրէն, լեզուէն դատելով, 43. Թղ. 170բ1։ "Քաղոց. Է. և Դեկտեմբերի. Ժէ. Յիշատակ սրբոյն Յակոբայ Մծբնայ հայրապետին և Մարուգէի ճգնաւորին։ Մեծ հայրապետն Յակոբ հաւրքըւերորդի էր սրբոյն Գրիգորի հայոց լուսաւորչին, և էր միայնակեաց և սքանչելագործ„ ևն։ Վերջ Թղ. 174բ1։ "Եւ եդին ի վանս Ընծաքայ ուր ջուրըն բղխեաց, որ կոչի սուրբ Յակոբ, և առնէ բազում սքանչելիս ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 44. Թղ. 174բ2։ "Դեկտեմբերի ամսոյ ի. ԻԵ. տաւն է Դաւթի մարգարէին և Յակոբայ առաքելոյն։ Եւ զղջացաւ տէր՝ զի թագաւորեցոյց զՍաւուղ ի վերայ Իսրայէլի„ ևն։ Վերջ Թղ. 179բ1։ "Եւ հաճոյ եղև նա առաջի աչաց ամենայն ժողովրդեանն և առաջի աչացն Սաւուղայ. և քրիստոսի մարդասիրին ընդ հաւր և սուրբ հոգւոյն փառք իշխանութիւն և պատիւ այժմ և՛„։ (Հմմտ. Ա. Թագ. ԺԵ. 5 համարները)։ 45. Անդ։ "Երանելոյն Աթանասի Աղեքսանդրոյ հայրապետին՝ ասացեալ. Ի սուրբն Ստեփաննոս Նախավկայն և առաջին մարտիրոսն քրիստոսի։ Պայծառ և նորահրաշ է խորհուրդ տաւնիս, ով եղբարք իմ„ ևն։ - Վերջ Թղ. 487ա1։ Որոց երիցն անբաւից ի միում էութեան, տէրութեան և աստուածութեան աւրհնութիւն, գոհութիւն և փառաբանութիւն յերկրի„։ 46. Թղ. 187ա2։ "Ի Դեկտեմբերի ամսոյ. ԻԸ. տաւն է սուրբ և գլխաւոր առաքելոյն Պետրոսի և Պաւղոսի, թէ որպէս կատարեցան։ Եւ եղև յետ ելանելոյն Պաւղոսի ի Գոդոյ և գալ նմա ի կողմանս Տալիացւոց„ ևն. - Վերջ Թղ. 199ա2։ "Կատարեցան ընթացք սրբոցն առաքելոցն Պետրոսի և Պաւղոսի յամսեանն Յունիս. Բ. և Պեռեպատւեայ ի նորին ամսեանն. ԻԸ. ի փառս աստուծոյ մերոյ„։ Հմմտ. Թ. 200, §. 85։ Սակայն աւելի կատարեալ է Վկայաբանութիւնս և նշանաւոր տարբերութիւններով։ Ոչինչ նուազ հետաքրքրական են նաև Պեռապատաեայ և Պատենտիանոսի չարչարանաց մասին և նշխարացն ի գրան Մամենտանեայ ի հանգիստ փոխելոյն, Ներոնի հալածուելոյն և սովամահ ըլլալուն, արևելեայց ոմանց սուրր առաքելոց նշխարքը յԱրևելս տանելու փորձին և սքանչելեաց, որուն համար կը գրուի (Թղ. 199ա2), "Եւ եղև շարժումն մեծ ի քաղաքին, և ընթացեալ հռոմայեցւոցն առին զնոսա (յետս), ի տեղին կո չեցեալ Կատակոմաս. և անդ պատահեցան մարմինք նոցա տարի մի և Է. ամիս, մինչև շինել տեղեացն՝ ուր եղան իսկ։ Եւ սրբոյն Պետրոսի մարմինն ի Բամիկ անուն տեղւոջն՝ մերձ Նաւմաք միոյ հանգեաւ„ ևն գրոյցներն։ 47. 199բ1։ "Ի Դեկտեմբերի ամսոյ. ԻԹ. տաւն է որդւոցն Որոտման՝ Յոհաննու և Յակոբա. Եւ բայց է (7) ննջումն Յոհաննու ի Սեպտեմբերի. ԻԵ. Իսկ գլխատումն Յակոբա ի Փետրուարի. Ա։ Յետ համբառնալոյ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի յերկինս՝ ժողովեալ սուրբ առաքելոց յԵրուսաղէմ, ժուժկալութեամբ պահել զբանն տեառն և զլուսաւոր վարդապետութիւն նորա պահաւք և աղաւթիւք„ ևն։ - Վերջ Թղ. 209ա2։ "Եւ մերձեցեալ Յոհաննու առ նա՝ ասէ. Յանուն յիսուսի քրիստոսի արի՛. և առ ժամայն յարուցեալ ամենևիմբ առողջ՝ փառաւորելով զհայր և զորդի և ըզսուրբ հոգին, որ է աւրհնեալ յաւիտեանս աՊատմութիւնս շատ կը տարբերի Թաւգ։ ՀԲ և Նոր Նախնեաց, Գ. Հատորին մէջ, եր 293-300 հրատարակուածէն, և իբր թէ Պրոխորոնի պատմուածքին վրայ յերիւրուած։ Ուշադրաւ է ի մէջ այլոց այն տեղին ուր Յակոբոս Տեառն եղբայրն՝ զսուրբն Պետրոս "հայր Պետրէ„ կը կոչէ ինչպէս սա ալ զՅովհաննէսը։ 48. Թղ. 209ա2-բ1։ "Արեգի. Լ. և Ապրիելի Է. տաւն է Աւետեաց սուրբ աստուածածնին։ Ամենասրբուհի աստուածածին կոյսն Մարիամ, աւրհնեալն ի կանայս, ծնեալ եղև աւետեաւք Յովակիմայ և յԱննայէ„ ևն։ Վերջ Թղ. 212բ2։ "Եւ վարդապետն Պաւղոս կոչեաց զիս և ասէ. Եկ և լսէ զոր ասէ եղբայրս. և քննեալ գիտացաք զաւրն զայն, և էր ճշմարտապէս յԱպրիէլի. Է. և հաստատեցաք, թէ ճշմարիտ է կարգս մեր և աւանդութիւնս հայոց, զոր ունիմք ի սրբոցն՝ ի փառս ամենազաւր տէրութեանն որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 49. Թղ. 213ա1։ Նեղոսի հաւրն պատուէրք հոգեշահք։ Ճանապարհք՝ առաքինութիւն,՝ հրաժարումն յաշխարհէս բարիոք, և կարճէհատ, թէ արդարև ի կեանսն անձկաս մտանել„ ևն։ - Վերջ Թղ. 217ա2։ "Անձն մի հեղգար և մի պղերգանար, զի յետ աստեացս զկշիռն ընդունելոց ես„։ բ. 50. Անդ։ "Երանելոյն Նեղոսի՝ սուրբ ճգնաւորին քրիստոսի՝ խրատ հոգեշահ. Եւ վիճակ արդարութեան։ Զերկիւղն աստուծոյ ունիջիր ի զղջումն քո և սուրբս ստասցիր զքեզ յամենայն ինչ վկայութեամբ մտաց քոց, ևն։ - Վերջ Թղ. 220բ2։ "Եւ ոչ բացայխայտայ վերակացու մտացն և ի խըրխընջէ՝ ի շարժեալ (յ)արձակմամբ ախտիցն ցանկութեանց„։ գ. 51. Անդ։ "Նորին Նեղոսի սուրբ հաւրն. Յաղադս պոռընկութեան։ Ստուգութիւն ծնանի զժուժկալութիւն, իսկ որովայնամոլութիւնն մայր է զեղխութեան ախտից„ ևն։ - Վերջ Թղ. 222բ2։ "Արդ յայսմիկ ըզգուշացիր անձն ի հրոյ ցանկութեանց, զի մի այրեսցիս յանշէջ հուրն՝ ի տեսիլ ամենայն մեղից„։ դ. 52. Անդ։ "Նորին Նեղոսի սուրբ հաւրն. Վասն արծաթսիրութեան։ Արծաթսիրութիւնն արմատ է ամենայն չարեաց, և սնուցանէ որպէս զոստս՝ զայլ ախտսն„ ևն։ - Վերջ Թղ. 224ա1։ "Վասն որոյ ի յերկոցունց ի բաց կաց„։ ե. 53. Թղ. 224ա1։ "Յաղագս տրտմութեան ասացեալ են։ Տրտումութիւն է տըրտմութեան անձին, և բաղկանալ ի խորհուրդս բարկութեան նուազելոյ իրացն„ ևն։ - Վերջ Թղ. 225ա2։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս ամէն„։ զ. 54. Անդ։ "Նեղոսի սուրբ հաւրն. Յաղագս բարկութեան ասացեալ։ Բարկութիւն է ախտ զայրական և զընդունողսն իւր յիմարեցուցանէ դիւրաւ„ ևն։ - Վերջ Թղ. 226ա2։ "Եւ ի գիշերի ընդունի մեկնութիւն խորհըրէ. 55. Անդ։ "Նորին Նեղոսի՝ Յաղագս ձանձրութեան։ Զանձրութիւն լքումն է անձին, և լքանի անձն որ ոչ ունի զպնդութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 227ա2։ "Կրաւնաւորեայ ի հանդէս աստուծոյ կոչմանն և մի թողուր ի մտաց զհրաժարումն յաշխարհէ„։ ը. 56. Անդ։ "Նորին Նեղոսի սուրբ հաւրն՝ ասացեալ՝ Յաղագս Սնայփառութեան։ Սընափառութիւն ախտ է անբնակ և ընդ ամենայն գործոց առաքինութիւն դիւրաւ շաղապատի„ ևն։ - Վերջ Թղ. 228բ1։ "Զի այնպէս աստուած փառաւորեսցի և փառաւորեսցէ զքեզ ի վերջնումն աւուրն ամէն„։ թ. 57. Անդ։ "Նորին Նեղոսի սուրբ հաւրն ասացեալ՝ Յաղագս. ամբարտաւանութեան։ Ամբարտաւանութիւն ախտ է դիւական ուռուցեալ և այտուցեալ„։ ևն։ - Վերջ. Թղ. 231ա2։ "Շնորհաւք և մարդասիրութեամը տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի որում վայելէ փառք իշխանութիւն՝։ ձ. 58. Անդ։ Նորին Նեղոսի սուրբ հաւրն (անվերնագիր) Յաղագս հրաժարման յաշխարհէ։ "Մտէք ընդ նեղ դուռն, քանի ընդարձակ է դուռն և համարձակ ճանապարհն որ տանի ի կորուստ. քանի անձուկ է գուռն և նեղ ճանապարհն որ տանի ի կեանս յաւիտենից։ Սկիզբն հրաժարելոյ յաշխարհէս երկիւղ տեառն է, և աներկիւղն արտաքոյ դրանն աղաւթեսցէ„ ևն։ - Վերջ Թղ. 237ա1։ "Եւ անճառելի խընդութեամբ զսուրբ երրորդութեանն փառաւորել զհայր և զորդի և սուրբ հոգիդ այժմ և„։ Կարմրագիր այս խորագիրս պատռտծ ըլլալով։ կարկտուած է և վրան նոր նոտրագրով գրուած հետևեալ պակասաւոր խորագիրն։ "Նորին Նեղասի, Խրատք հոգեշահք ի լերինըն„. զոր հրատարակիչն (տես Հարանց Վարք տպգ. Վենետկոյ, Հտ. Բ. եր. 662) ուրիշ գրչագրէ մը լրացուցեր է։ ծա. 59. Անդ։ "Նորին սուրբ հաւրն Նեղոսի ասացեալ. Յաղագս խրատից հեզութիւն, և զգուշ լինել, և վասն հանդերձի(եալ) կենացն, և յուսոյ յարութեան։ Որ ցանկայ կենացն յաւիտենից՝ զոր պատրաստեաց աստուած սըրբոց„ ևն։ - Վերջ Թղ. 241ա1։ "Եւ անգանել յաստուածային և ի հոգևոր տեսութենէն, ի ծխոյ անտի ախտից զհայեցումն ի խորհըրդոցն կսկծեցուցանելով„։ (Ճառիս վերջին մասը, Թղ. 240ա1. "հաղորդութեան գտանել„ բառերէն սկսեալ՝ եկամուտ է անտարակոյս)։ 60. Թղ. 241ա1։ "Սրբոյն Եփրեմի ասացեալ. Աղաւթք ի խորոց սրտի(է)։ Տէր երկնի և երկրի՝ իշխան մահու և կենաց„ ևն։ Վերջ - Թղ։ 243բ2։ "Զի ընդ նոսին համաձայնեալ փառաւորեցից զամենայսուրբ զերրորդութիւնն այժմ„։ 61. Անդ։ "Ումեմն իմաստնոյ և յոյժ գիտնականի՝ ասացեալ Բանք աստուածայինք և աւգտակար և պիտանի առ ամենայն կրաւնաւորսն։ Տես տէր զտառապանս իմ և զցաւս հոգւոյ իմոյ բազմայմեղիս„ ևն։ - Վերջ Թղ. 265ա2 "Եւ վերաւրհնեցից զամենասուրբ երրորդութիւնդ այժմ և յաւիտեանս յաւիտենից ամէն և եղի„։ (Սրբոյն Եփրեմի է ընդարձակ աղաւթս։ Հմմտ. Վենետկեան տպագրութիւնը)։ 62. Անդ։ "Սրբոյն Եփրեմի ասացեալ Վասն կիրակէի։ Զգուշութեամբ պատ(ո)ւեցէք զաւր մեծի կիրակէին, ով անմիտք և հեղգասիրտք„ ևն։ - Վերջ Թղ. 266ա1։ "Եւ ըզսուրբ բարբառն լսեսցուք, թէ եկայք աւրհնեալք հաւր իմոյ. և նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Յետին. ժամանակի և անհարազատ կցկցանք մ'է ռամկաբանութեամբ)։ 63. Անդ։ "Խրատք որ կամին զփրկականն կրաւնաւորել, և ճգնութեանցն արժանանալ վասն աստուծոյ։ Մոնոզոն յորժամ աղաւթել կամենայ, ի խորհրդոց իւրոց և հալածէ զամենայն բիծս և զարատ անձին իւրոյ„ ևն։ Վերջ Թղ. 267բ1։ "Ընդ որում հաւր միանգամայն և սուրբ հոգոյն վայելի փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւ՛։„։ 64. Անդ։ "Եթէ պարտ է զաղաւթսն նախագրեալ քան զամենայն։ Ամենայն գործով սիրելիք և ամենայն բան փրկչին մերոյ յիսուսի քրիստոսի կրկին է՝ բարեպաշտութիւն և առաքինութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 268ա1։ "Տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի. որում վայելէ փառք„։ 65. Անդ։ "Տրէ. Բ. և Նոյեմբերի ի. Ժ. վկայաբանութիւն սրբոյն Մինասայ եգիպտացւոյն։ Սուրբն մինաս եգիպտացի էր և յաղթող զաւրական„ ևն։ - Վերջ Թղ. 168բ1։ "Եւ առնէ անդ մեծամեծ սքանչելիս ի հիւանդս և յալեկոծեալս ի ծովու՝ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ որ է՛։ 66. Անդ։ "Յայսմ աւուր. Պատմութիւն Մարխայ և Կոսփարայ։ Այր ոմն անուն Մարխաս յերկրէն Սըսայ, հաւատով քրիստոնեայ և ազգաւ հայ„ ևն։ - Վերջ Թղ. 273ա1։ "Եւ Կոսփար կեցեալ ճգնաւորակա նկարգաւն ամս. Ե. և փոխեցաւ ի քրիստոս„։ 67. Անդ։ "Վասն անդամալուծրն։ Յայսմաւուր յիշատակ է անդամայլուծին՝ զոր բժըշկեաց քրիստոս։ Այր ոմն անդամալոյծ աղքատ և անտէր անաւգնական, անոք և անկարևոր„ ևն։ - Վերջ Թղ. 277ա1։ "Նոյն ողորմութեամբն խաւսեցաւ ընդ անդամալուծին և ետ նմայ զառողջութիւն քրիստոս աստուածն մեր„։ (Հմմտ. Թ. 202. §. 223. Թղ. 503ա-6ա։ 68. Անդ։ "Սահմի. ԺԵ. և Հոկտեմբերի. Գ. Պատմութիւն ննջման և յարութեան սուրբ մանկանցն Եփեսոսի։ Սոքա էին ի ժամանակս Դեկոսի ամբարիշտ արքային, որդիք փառաւոր իշխանաց, երիտասարդ հասակաւ„ ևն։ Վերջ Թղ. 280բ1։ "Զարթոյց աստուած զեւթն սուրբ մանկունքն ի սահմի ի. ԺԵ. ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 69. Անդ։ "Տեսիլ սրբոյն Գրիգորի լուսաւորչին ընդ հրեշտա(կին)։ Ասէ սուրբն Գրիգոր ընդ հրեշտակն. Յորժամ առնուս զհոգի մարդոյն՝ ուր տանիս„ ևն։ - Վերջ Թղ. 282ա2։ "Եւ վերացաւ հրեշտակն յերկինս, և սուրբն Գրիգոր եդ ծունր և գոհացաւ զաստուծոյ ամենայն ժամու„։ 70. Թղ. 282ա2։ "Մարերի. ԺԵ. և մայիսի. Գ։ Պատմութիւն մատինն Պետրոսի։ Քահանայ ոմն էր արժանաւոր՝ զարդարեալ ամենայն առաքինութեամբ՝ ազգաւ հայ, ի գաւառէն Կոգովտայ, ի գեղջէն որ Բըծայրն (Գոմբըծայրի) կոչի„ ևն։ - Վերջ Թղ. 385ա2։ "Յորմէ բազում նշանք լինին ի փառս քրիստոսի և սուրբ առաքելոյն Պետրոսի„։ (Առասպելեալ կցկցանք մ'է ԺԳ-ԺԴ դարուն յերիւ71. Թղ. 285բ1։ "Քաղոց. ԻԴ. և Յունվարի. Ա. Յիշատակ վարուցն սրբոյն Բարսղի հայրապետին Կեսարու։ Այս մեծ և սքանչելի այրս աստուծոյ Բարսեղ ի մանկութենէ տըղայութեան վարժեցաւ յաստուածային գիրս„։ ևն։ - Վերջ Թղ. 287ա1։ "Եւ հաւատացեալ ի քրիստոս՝ մկրտեցաւ ամենայն ընտանեաւք իւրով և ազգականօքն„։ բ. 72. Անդ։ "Վասն սատակմանն Յուլիանոսի։ Ընդ ժամանակ ելեալ Յուլիանոս՝ ուրացողն քրիստոսի՝ և երթայր ի Պարս ի պատերազմ„ ևն։ - Վերջ Թղ. 287բ2։ "Ասաց և զաւրն և էր այնմ աւուր՝ որում սուրբն Բարս...„։ Հոս թերի կը մնայ պատմութիւնս։ Իսկ յաջորդ, այն է 288 և 289 թուղթերն, - որք տարբեր և աւելի ընտիր բոլորգրով գրուած են և հնագոյն Ճաշոցի մը մասն կը կազմեն, - կը ներկայացնեն մեզ Եսայեայ մարգարէութեան ԼԳ, գլխէն, Պաւղոսի Առ Հռովմայեցիս թղթէն, և Երեմիայի Գ. գլխէն Ընթերցուածներ, իրենց յարակից Մեսեդիներով։