591343(ներքնագրութեանն) անյայտ, իսկ մերագրութեան ՌՁ = 1631 (տես վարը)։
կրկնագիր (բոար886) է մատեանս. այսինքն՝ ներքին ջըն։ ջագիրն է մեսրոպեան միջին երկաթագրով երկսիւն մեծ աւետարանի մը, որուն երբեմնի լայնութիւնը ներկայիս երկայնութիւնը կը կազմէ. իսկ վրայինն է բոլորգիր միջակ և հնաձև՝ բաց մելանով։
22, իւրաքանչիւրն 8 թուղթք։
մագաղաթ պինդ, հասարակ, հաստ և կըծկած։
(նոր) ստուարաթղթեայ լաթապատ սև։
նախ Խաչատուր երէց, ապա Պօղոմ երէց, ապա այլք։
չկան։ - ՀԱՆԳԱ ՄԱՆՔ. շատ յոռի վիճակի մէջ պահուած. զի ծուխէ և խոնաւութենէ սաստիկ սևացած և կծկած են թուղթք, Կազմալուծուած ըլլալով երբեմն բոլորովին՝ ներքին լուսանցք առհասարակ փճացեր են, ուստի ետքէն ճերմակ թուղթով և յոյժ անարուեստ կերպով կարկրտուած են, ծածկելով տողին վերջի կամ սկզբան բառերը։ Թղ. 1, 11, 17, 22, 24, 25-47, 60-106, 144174 ստորին լուսանցաքղանցքն՝ գրութեան մէկ մասով պատռուած ու փրթած են, և մերթ այրածի պէս սպառած։ Հին կողերն ինկեր անյայտացեր են իսպառ։ Կը պակսին 3-4 թուղթք ընդ մէջ Թղ. 24բ225ա1։- 3-4 թուղթք ընդ մէջ Թղ. 25բ1-26ա1։ Թղ. 34 յետև փոխադրուած է, տանելու է ընդ մէջ 25-26 թղթոց. այսպէս են նաև Թղ. 63ա-70։
ցանցառ են և երկագոյն, այսինքն դեղին և կանաչ։
ցանցառ են, նոյնպէս երկագոյն, մեծաւ մասամբ որթապատ թուուններ։
չկան։
չկան։
7հատ տես Թղ. 64ա1, 71ա1 (կտրուած), 95ա1, 110ա1, 122ա2, 136ա1, 162ա1, -
կարմիր են, այսպէս են նաև տնագլուխք։
Թղ. 1ա,40բ1,174ա2-բ -
4-5 հատ են, գըլխաւորապէս. 1. Ժամագրքին վերջ, Թղ. 60ա1. Կա գրչէն հետևեալը, որուն առաջին տողը (կարմրագիր) եղծուած է. ֆառք ամենասուրբ երրորդութեան հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ ամէն։ Արդ գրեցաւ սաղմոսարանս և գիրք։ ժամատեղաց՝ ձեռամբ Եսայի գրչի՝ ի յերկիր։ Տայուշ, ի գիւղս որ կոչի Թաւուշ, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս. ի կաթողիկոսու. թիւն տեառն Տէր Յոհանիսի, ի յախոռս Խորանաշատի և Վանական վարդապատի, ի հայրապետու, տութիւն Տէր Յոհան արհիեպիսկոպոսի. ի թվականու. թիւն Ռ.Հ.Ի։ Արդ աղաչեմ զձեզ ով մանկունք սուրբ եկեղեցւոյ, որք հանդիպիք սմա՝ կարդա։ լով կամ աւրինակելով, լի բերան ողորմի ասազէք Իսայի գրչի և իմ ծնողացն և իմ արեան մերձաւորացն. ամէն։ Հայր մեր որ յերկինս,։ Ասոր անմիջապէս կը յարի ագեղ նոտրագրով վերջին ստացողին Պօղոս երիցու յիշատակարանը, որ սակայն եղծուած և անընթեռնլի եղած է՝ փոքրիկ քառակուուոյ մէջ դրուած թուականով։ 2. Սաղմոսարանիս վերջը (Թղ. 173ա) կա նման գրչութեամբ՝ նախկին ստացողի յիշատակարանն, այսպէս։ ՀԵս Խաշատուր երէցգիրիլ տուի զսաղմոսարանս և ժամագիրքս (ի) հալա վաստակոց իմոց փափաքանաւք, (ի) յիշատակ հոգւոյ իմոյ, ինձ և իմ ծնողացն՝ Յոհանէս քահանային, և Խաթունին, և կողակիցն իմ Սալահին, և որդիքն իմ հողագործ Ծատուրին և Աղա սարկաւագին և (հ)ամարեան մերձաւորեացս՝ Աղաչեմ զձեզ, ով սուրբ մանկունք եկեղեցւոյ, որք հանդիպիք սմա կարդալով կամ աւրինակելով, լի բերան ողորմի ասացէք ինձ և իմ ծնո ղացն. աստուած զձեզ յիշէ ի միւսանգամ գալըստեան, ամէն. գրեցաւ ի Թվին. Ռ.Չ.ին։ 3. Թղ. 73բ2. Կայ դարձեալ վերջին ստացողէն՝ նոտրագրով և աւելի պարագայալից բայց ներքին լուսանցքի մօտ բառերը փրթեր են, այսպէս. Ես Պողոս էրէցս ըստացայ զժամայգիրքս ի հալալ վաստակոց իմոց և յիշատակ ինձ և ծնողաց իմոց, և ամենայն արեան մերձաւորացըս ամէն, արդ աղաչեմ զձեզ ընթերցողք, ողորմի ասացէք ինձ, և ծնողաց իմոց Մովսէսին և .. .բելիսէին, և .. կողակցին Նոբ... րին, և իմ զաւակացս Գիրգորին և դստերաց Եղիսին որ փոխե(ց)ան առ աստուած։ Ես անարժան Պողոս էրէցս որ մնացի մէնակ՝ երերելով զկեանս ձանձրալի... ծուլացել եմ ի յաղաւթս և յաստուածպաշտութիւն, ահ վայ...կու անձն իմ թէ... որպէս լինի անո...աշխիս վեր(այ)։ ԼԼիլբերանով ողորմի ասացէք, և աստուած ձեգ ողորմի ասողաց... ամէն. ի Թվ. Չ... որ առ զժամ(ագիրքս)։ Զ.Ռ....։
. Ձեռագիրս 1879ին մտեր է հաւաքմանս մէջ, և ստացուած է ի Կ. Պօլիս ձեռամբ Պր. Սերոբէ Ալիշանն։ Մատեանս է մացր Ժամագիրք և Սաղմոսարան, պակասաւոր ի վերջոյ. կը պարունակէ նոյնպէ։ դաւանութիւն և խոստովանութիւն, երգեր և՝ աղօթքներ և ժամամուտներ, այսպէս։ 1. Թղ. 1բ1։ Հրաժարումն ի սատանայէ (առանց խորագրի), Դաւանութիւն և Մեղայ։ Հրաձարիմ ի սատանայէ. և յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա,ևն։ - Անդ։ Խոստովանիմք և հաւատամք ամենակատալ սրտիւ զհայր աստուած անեղ և անձին, և անսկիզբն՝ այլ և ծնաւղ որդւոյ և բղխաւղ հոգւոյն սրբոյ,ևն։ - Թղ. 2բ1 (միայար)։ Մեղայ ամենասուրբ երրորդութիւն հաւր ևորդւոյ և հոգւոյն սրբոյցևն։ - Վերջ Թղ. 4ա1։ Եղիցի քեզ ի բարեգործութիւն և ի փառս հանդերձեալ կենացն ամէն։ Հայր մեր որց։ 2. Անդ։ Կարգաւորութիւն հասարակաց աղաւթից եկեղեցեաց հայաստանեայց։ Որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս հաւր աստուծոյ։ Արարեալ լուսաւորչին Գրիգորի, եւ Սահակայ հայրապետին, և Գիւտայ, Յոհաննու Մանդագոյնոյ հայրապաետացն մեր, և այլոց վարդապետացն հայոց, ի փառս քրիստոսի որդւոյն աստուծոյ։ Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զաւրհնութիւնս քո, (կրկ. ևն։ - Վերջ Թղ. 57ա2։ Ժամագիրքս կատարեալ է ամենայն մասամբ այսինքն են Գիշերային ժամու, Ճաշուն, Երեկոյին, Խաղաղականին և Հանգստեան. ուր, այսինքն յաւարտ վերջնոյս, կը յիշուին նաև Ի խորոց կարդացի, և Անկանիմք առաջի քո, աղօթքներն, և մէջ կը բերուին ամբողջապէս Պ,արեկացւոյ, Ընկալ քազցրութեամբ,, Որդի աստուծոյ, աղօթքն և Կ,։ հնորհալւոյ շաւատով խոստովանիմը, և Այսաւր անճառն, որ յետևառաջ փոխադրուելով՝ ընդհատուեր է, սաղմոսներուն հետ խառնուած։ Թղ. 69բ1։ Կը յաջորդեն համառօտ Մեղեդիներ կամ Տաղեր, տէրունական և սրբոց՝ տօներուն պատշաճեալ, որ կը սկսի. Հայր անըսկիզքն և գթածական, անոխակալ և ողորմած,ևն. և կը վերջանայ. Ի յայրի հոգւոյս ընկալ նուէր բանս մաղթողականս խաղաղականիս. ջնջեա զկամայն և զակամայն, Տէր ող(ր։ 3. Թղ. 71ա1։ Կը սկսին սաղմոսք Դաւթի՝ և Թղ. 172ա2։ Կաւարտին ՃԽՒ. սաղմոսով։ որուն կը յարի անմիջապէս Աղաւթք Ամբակումայ մարգարէի,։ Յաջորդ սաղմոսներն և անոնց յաջորդող 0րհնութիւններն, այսինքն Մարիամու, Զաքարիայի, Սիմէոնի և Երից մանկանց, կը պակսին սաղմոսարանիս մէջ։ Այսպէս ըլլալու էին նաև ի սկզբան, վասն զի Ամբակումայ Աղօթքին անմիջապէս կը յարի (Թղ։ 173բ1) գրչութեան յիշատակարանը, և դժուար է ենթադրել որ ասկէ ետքը կարենային գրուած ըըլալ միւս սաղմոսները։ Սաղմոսարանիս մէջ ևս Կանոնք՝ կիսախորաններով կը սկսին, որոնց իւրաքանչիւրին վերջ դրուած են նախ մարգարէական Որհնութիւներ և ապա գիշերային ժամու Մաղթանք, Քարոզք և Աղօթք։ Ոչ միայն Կանոնագլուխ սաղմոսք, այլ և միւսներէն շատերը թուահամար չունին։ Նկատմամբ խորագիրներուն Սաղմոսարանս կը պատկանի այն խմբին՝ ուր ամենահամառօտ և հնագոյն վերնագիրներ ունին միայն, առանց Գէորգայ և անկէց ետքր եղած ընդարձակ յաւելուածներուն։ Սաղմոսարանս թէ այս բանով և թէ ընթերցուածոց տարբերութեամբ կը համաձայնի ԼԴ. օրինակին. հաւանօրէն կամ ասկէ գաղափարուած է, և կամ երկուքին հասարակ հնագոյն օրինակէ մը։