601437անյայտ, զի յիշատակարանն ինկած է. սակայն գրէն, մելանէն, գոյներէն և մոտիւներէն - ինչպէս և սևցած մագաղաթէն դատելով - հաւանօրէն ԺԵ-ԺԶ դարուն գրուած ըլլալու է։
բոլորգիր միջակ և ընտիր, սրճագոյն մելանով։
20, իւրաքանչիւրն 12 թուղթք։
մագաղաթ դեղն։ որակ, ողորկ և ընտիր, տեղ տեղ հաստ։
(նոր) ստուարաթղթեայ սև լաթով պատած և անզարդ։
շատ լաւ, միայն սկիզբէն 2 թուղթ (դատարկ և Դաւնի պատկերը) կը պակսին. 2-3 թուղթեր ալ ի վերջոյ, այսինքն Դաւթի ԾԽԹ-ճԾ. սաղմոսները՝ յիշատակարանով հանդերձ։ Հին կողերն ևս հանուած են։
անյայտք։
չունի։
բազմաթիւ են և քառագոյն, այսինքն վարդակարմիր, կապոյտ, կանաչ և ոսկեգոյն. գրեթէ ամէնքն ևս թռչնագիր են։
բազմաթիւ են քառագունեան՝ ոսկեզարդ. մեծ մասը զարդագիրներուն հետ միացած են։ Ուշադրութեան արժանի է (Թղ. 15ա) մատրանաձևն, որուն խարսխէն կողմնակի կանգնեալ երկու աշտարակներու ծայրը բոցաձև կարմիր լոյսեր կը տեսնուին փարոսի նման։
չկան այժմ, բայց երբեմն կար հաւանօրէն Դաւթի պատկերը, որուն յայտարար են պակաս թուղթերը։
բնաւ։
8, տես Թղ. 2ա (մեծ և գեղեցիկ), 25բ, 54ա, 86բ, 112բ, 144ա, 172ա, 201բ. ամէնքն ևս բազմագունեան ոսկեզարդ։
կարմիր են. կարմիր և ոսկեգոյն են նաև սկզբնատողերը՝ կիսա։ խորաններում. իսկ տնագլուխք փոփոխակի մէկ մը կարմիր և մէկ մալ կապոյտ։
Թղ. 1։
գլխովին կը պակսին, բայց գլխաւորն կար հաւանօրէն ի վերջ մատենիս, և ետքէն ինկած է։
. Ձեռագիրս 1884-1886ին անցած է հաւաք։ մանս մէջ, ըստ որում ցանկին մէջ անցնողի ծանօի գրութիւնը ցոյց կու տայ. բայց յայտնի չէ, թէ ուստի՝ և որու ձեռքով ստացուած է։ Մատեանս է Սաղմոսարան ոսկեղարդ, թերատ ի վերջոյ։ Կանոնք սաղմոսաց նոյնպէս կիսախորաններով կը սկսին, և մարգարէական օրհնութիւններով կը փակուին, որոնց կը յաՉորդեն անմիջապէս գիշերային ժամու Մաղթանք, Քարոզք և Աղօթք, ձայներու վրայ բաժնուած, որոնք նշանակուած են առընթեր։ Թղ. 2ա։ Կը սկսին (առանց խորագրի) սաղմոսք Դաւթի. և Թղ. 233բ, կաւարտին ՃԽՐ. սաղմոսով (թերատ)։ Սադմոսարանիս մէջ վերջի սաղմոսաց և Յրհնութիւններու կարգը բոլորովին կը տարբերի նախընթաց օրինակներէն. այն է՝ յաւարտ Բ. Կանոնին, Գոհութեամբ և ճշմարիտ խոստովանութեամբ, Մաղթանքէն վերջը (Թղ. 227ա) անմիջապէս կը յարի. Գոքր էի ես յեղբարս իմ, Դաւթի արտաքոյ թուոց սաղմոսը, ապա Երգ երից մանկանց, ապա Մարիամու Աստուածածնին, ապա Զաքարիայ հօրն Յովհաննու, և Սիմէոնի 0րհնութիւնները։ Ասոնցմէ վերջ դրուած է ՃԽԸ. սաղմոսը։ Մնացեալ վերջին երկու սաղմոսներն և Մանասէ թագաւորի աղօթքը կը պակսին։ Լուսանցազարդերով ու զարդագրերով սկսող սաղմոսները թուահամարներ չունին։ Սաղմոսարանս ևս հին և հակիրճ խորագիրները միայն կը ճանչնայ. Գէորգեան խորագիրներն և անկէց ետքը եղած պատմական յաւելուածներէն և ոչ մէկը ունի։ Իւրաքանչիւր Կանոնի վերջ նշանակուած են (կարմրագիր) քանիօնութիւնք Տանց, Գուբղայից և Կանոնաց։ Ընթերցուածք Ջօհր. բնագրին համաձայն կընթանան, բայց ոչ նոյնպէս խորագիրքն։ ԿԵ. սաղմոսի 7րդ տնահամարին վերջը օրինակս ունի (կարմրագրով) Հանգիստ,։ Ուղղագրութեան կողմանէ ես ամենավստահելի է և ամենընտիր։