Other notices
— - Bibliographic notice
148
ԱՒԵՏԱՐԱՆ ԿԳ
ԺԳ դար - ԺԴ դար

ID
Number
148
Old record number
1218
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԿԳ
Start date
ԺԳ դար
End date
ԺԴ դար
Date details

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
320
Dimension
19x14 (13,5x9,5) -
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 13,5x4,1։
Writing details

բոլորգիր միջակ և մաքուր, միայար գրչութեամբ. տնագլուխները փոփոխակի մէկ մը կապոյտ, մէկմոսկեգոյն և մէկմալ կարմիր դեղող գրուած են. միայն ստորին լուսանցից վրայ դրուած համաբարբառները տգեղ են և նոր գրչութեամբ։

Codicology

27, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ նուրբ և գորշագոյն։

Number of lines
19։
Binding

փայտեայ կաշեպատ՝ սև և զարդարուն, գոցելու մասու ի միասին. կողերը ներսէն պատեալ են կանաչագոյն ազնիւ կերպասով, առաջնոյն վրայ ագուցուած կայ պղնծէ դեղին խաչ մը։

State of preservation

՝ թուղթերը մեծաւ մասամբ խոնաւու։ թենէն և փոշիէն աղտոտած և մգլոտած են։ Թղ. 12 13, 23, 309 կարէն փրթած են։ Թղ. 91-97 ստորին լուսանցաքղանցքն - թէև կազմողէն նման թղթով մը նորոգուած - բայց վերստին մաշեր և փրթեր են։ տեղ տեղ ալ ներքին կամ կողմնակի լուսանցքն նորոգուած են։

Copyist
անյայտ՝ նոյն պատճառաւ։
Owner

նոյնպէս։

Commanditaire
Illuminator
անյայտ։
Binder
անյայտ, հաւանօ։ րէն Գալուստ ոմն։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

բազմաթիւ են, վարդակարմիր և ճերմակ միայն չորս աւետարանաց սկզբնատառերն եռագունեան են և ոսկեզարդ։

Initials

Marginal illuminations

Images

4 հատ, Թղ. 1բ. Մատթէոս բազմած, բազմագունեան է և յաջող, որ կը կրէ դեղնախառն մութ կանաչ պատմուճանին վրայ սպիտակացոլ կապոյտ կրկնոց։ միւսներուն աննման է և նոր ձեռքով նկարուած, և այս՝ թուղթէն իսկ ակներև է։ Թղ. 91բ. Մարկու բազմեալ, կանաչ կրկնոց հագեր է ծիրանեգոյւ պատմուճանին վրայ. գլուխը շատ վսեմ է և յունական։ Թղ. 150բ. Ղուկաս բազմած, մանուշակա։ գոյն պատմուճանին վրայ կանաչ կրկնոց առած է։ ալեծածան մազերով և մօրուեղ. փոքր ինչ վնասուած է, Թղ. 251բ. Յովհաննէս և Պրոխորոն, բազմած են։ առաջինր կանաչ կրկնոց հագեր է երկնագոյն պատմուճանի վրայէն, իսկ վերջինը ծիրանեգոյն վերարկու՝ կանաչ պատմուճանին վրայ։ Իւրաքանչիւրին գլխուն վերև կայ սևագիր իրենց անուան վերտառու։ թիւնը, և մատեաններուն վրայ ալ աւետարաններուն սկզբնաբառերը, ի բաց առեալ Մատթէոսինը։ - ԴԱ ՏԱՐԿ Թղ. 1ա, 39բ, 30ա, 150ա, 251ա, 220։ ԺԱՄԱ ՆԱԿ անյայտ, զի յիշատակարանը թերի է, հաւա՝ նօրէն ԺԳ դարուն վերջերը գրուած է կամ ԺԴ.ին ա. ռաջին կիսուն։

Canon tables 1

ձկան։

Canon tables 2

4 հատ (Թղ. 2ա, 91ա, 191ա 252ա). գեղեցիկ բնակամարներով և թռչնազարդ։ Ամէնքն ևս բազմագունեան են ոսկեզարդ, բայց խոնաւութենէ շատ վնասուած են, մասնպւորապէս Ղուկասու ճակատին ծաղկագրերը բոլորովին։ - ԼՈՒ ՍԱՆՑԱԶԱՐԴՔ բազմաթիւ են, չորս ճակատներունը բազմագունեան, մեծ և ոսկեզարդ, իսկ մնացածներն աղօտ կարմիր, սպիտակ ենթակայով։

Title text

աւետարանաց սկիզբը չկան, իսկ վերջը սևագիր։

Blank pages

Colophon

երկու միայն կիսկատար, գլխաւորապէս 1. Յովհաննու աւետարանին վերջը կայ բուն գրչութեան յիշատակարանը, ամբողջապէս խորհրդածութիւն, այսպէս։ առք ամենասուրբ երրորդութեան հաւր և որդւոյ և սուրբ հոգւոյն։ գերակատար երից անձնաւորութեանն։ միոյ բնութեանն, և աստուածութեանն։ յաւէտ, յայժմոյս, և յապագայն, յանսպառ յաւիտեանն յաւիտենից ամէն։ Որ արարչագործ զաւրութեամբն իւրով։ շարժեալ իսկականն բարի, յանճառ իսկութենէն։ գոյացոյց զերկին և զերկիր։ ստեղծ և զդրախտն, տեղի տարփային, և բնական անմահութեան։ գոյացոյց և զմարդն ձեռաւք իւրովք ըստ պատկերի բարերարութեան իւրոյ, և եղ ի դրախտին փափկութեան։ լինել անախտ, և մնալ անմահ։ Իսկ ողորմելին այն ունկնդիր չարին եղեալ, ի ձեռն մահաբեր խրատուն, ժառանգեաց զերկիր անիծից։ և փոխանակ անլՈշոդէթեանն, մահու եղեալ մառանգորդ։Վաս2 որոլ ի լրման ժամանակի։ խանդաղատեալ աքարչական բնութիւնն։ տեսանելով զպատկերն իւր անկեալ ընդ ախտիւք ծառայել մեղան և մահու։ Լինի որդին աստուծոյ որդի կուսի, և աթոռակիցն հաւր՝ որդի մարդոյ։ և իւրով աստուածացեալ մարմնովն եբարձ զպարտիսն Ադամայ։ զամենայն կիրս մարդկային կրելով զատ և որիշ ի մեղաց։ Հնազանդեցաւ կամաւորաբար մահու խաչի։ և եղև պատարագ հաշտեցուցիչ հաւր։ և իւրով անապական արեամբն հաստատեաց գնորս եկեղեցի՝ դրախտ անմահութեան։ Եւ բղխեցոյց ի սմանէ գետս չորեսին։ առոգանել զերեսս երկրի։ այսինքն աստուածախաւս վարդապետութիւնն իւր։ զոր յիւրում տնաւրէնու թեան խաւսեցաւ։ և ուսոյց աշակերտացն իւրոց։ զի ասէ ուսարուք յինէն, զի ռաքելոցն ընտրեցան, աւետարանիչք չորք։ օրգ եղեն կեռն և լեզու աստուծոյ։ զի լի արարին զտիեզերս աւետարանաւն քրիստոսի։ և փոխանակ կառացն աստուածութեան զոր մարգա։ րէն ի վերայ Քոբար գետոյն տեսանէր, սոքա երևեցան ի մէջ եկեղեցւոյ։ վասն զի դեմք մարդոյն բերէ զնմանութիւն երջանկին Մաթէոսի։ զի մարդկաւրէն ասէ ծնեալ զաստուածն բա ի Մարիամայ։ որդի Աբրահամու և Դաւթի։ Իսկ դէմք առիւծուն զսրբասնունդն Մարկոս զի որպէս առիւծ ասէ լեալ զյիսուս ի Յոր. դանանէ։ և էր ընդ գազանս։ Իսկ կերպ զուարակին, զքաղցրաբարբառն Ղուկաս։ քանզի հեզաբար ասէ զքրիստոս զենեալ ի գիւտ անառակին։ Իսկ նմանութիւն արծուոյն, զաստուածաբանին Յոհաննու։ զի եղեալ բարձրաթռիչ ի վերուստ որոտաց զբանն ի սկզբանէ։ Որում հետևեալ այս աւետեաց աւետարանի, ի մարդկայինս բնութենէ։ ոմանք զհոգին նուիրեցին աստուծոյ, զի զմարմինն ի խաչ հանին կարեաւք։ ոմանք գոյիւք անցաւորաւք զանապա. կանն ստացան։ Ըստ այսմ սարասի եղև ցանկացաւղ այսմ պաշտելի...,։ Հոս մէկ թուղթ ինկած է, այսինքն յիշատակարանին ամենակարեւոր մասը, ուր կը յիշատակուէին նախկին ստացողն, գրչութեան թուականը, տեղին, ստացողին և գրչին անունն և ազգանունը՝ պատմական պարագայիւք։ 2. Թղ. 246ա. Ստորին լուսանցքին վրայ կայ կազմողի յիշատակարան մալ, զոր սակայն յետագայ մէկն - հաւանօրէն համաբարբառները գծողն - դժբախտաբար սեւ մելանով գրծեր է, որով եղած է անընթեռնլի, սակայն առաջին տողն ամբողջապէս կը կարդացուի, այսպէս։ Զկազմող սուրբ աւետարանիս յիշեցէք՝ զանարժան [Գալուստ և]...։

Informations

. Ձեռագիրս 1877ին մտեր է հաւաքմանս մէջ, ի Կ. Պոլիս գնուած է և ի մայրավանս դրկուած։ Մատեանս է Աւէտարան փոքր և անթերի։ սռանց Նախադրութեան և Ցանկի։ Ունի սակայն լուսանցից վրայ կանոնաւոր կերպով հին գլխահամարները և Կիրակագիրները, իսկ Համաբարբառները ետքէն գրուած կը տեսնուին ստորին լուսանցից վրայ։ Չի պարունակեր Մարկոսի ԺԶ. 9-20, Ղուկ. ԻԲ. 43-44, Յովհ. Ե. 4, և է. 53-Ը. 11 համարները։ 1. Թղ. 2ա։ Մատթէոս (առանց խորագրի)։ Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 89բ1։ 2. Թղ. 91ա։ Մարկոս (առանց խորագրի)։ Ոկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որպէս և գրեալ է Եսայի Մարգարէ, ևն։ Վերջ Թղ. 149բ2։ 3. Թղ. 151ա։ Ղուկաս (նոյնպէս)։ անզի բազումք յաւժարեցին, ևն։ - Թղ. 248ա1։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 250բ2։ 4. Թղ. 252ա։ Յովհաննէս։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 313ա2։ Տանե՝ զգիրսն որ թէ գրեալ էին,։

Content