Other notices
— - Bibliographic notice
144
ԱՒԵՏԱՐԱՆ ԾԹ
ՋԻԴ = 1475 - ՋԻԴ = 1475

ID
Number
144
Old record number
1113
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԾԹ
Start date
ՋԻԴ = 1475
End date
ՋԻԴ = 1475
Date details

ՋԻԴ1475 (տես յիշտկրն.)։

Copy place
Նեխրի գիւղ, ի գաւա ղին Բալու (տես վարը)։
Reference
Type
Number of pages
247
Dimension
21x16,5 (16x10) -
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 16x5։
Writing details

բոլորգիր միջին և հաստկեկ. իսկ տնագլուխները կարմիր։

Codicology

21, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ, հաստկեկ և ողորկ։

Number of lines
23։
Binding

փայտեայ կաշեպատ՝ սև և զարդարուն, զոցելու մասով։ Կողերը ներսէն պատեալ են կապտագոյն խոշոր լաթով. իսկ դուրսէն արծաթեայ քանդակագործ մեծ խաչով և անկիւնակապերով, որոնցմէ սակայն երկու կոճակներ միայն մնացեր են արծաթի բոլորշի թիթեղներով և պղնծէ թելով։

State of preservation

խոնաւութենէ և փոշիէն սաստիկ աղտոտած է ընդհանրապէս, իսկ կէսը մանաւանդ՝ այս ինքն Ղուկասու Աւետարանէն մասն մի և Յովհաննուն գրեթէ բոլոր թուղթերուն ներսը մասամբ բորբոսած են, և տեղ տեղ ալ գրութիւնը փոքր մի գունաթափ ե աք, Թղ. 244-247 լուսանցքն բրդզգեալ են. երկ։ րորդ կողին եգերքը կաշին բոլորովին սպառած է և փայտը կը տեսնուի։ Մատթէոսի աւետարանէն յառաջ դատարկ թողուած թուղթն ալ կտրուած է։ որ կարծել կու տայ թէ խորան կամ՝ նկար եղած ըլլայ։

Copyist
Մարգա, րէ։
Owner

նախ Ասըլպէկ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
՝ անյայտ, հաւանօրէն գրիչն ինքնին -
Binder
անյայտ։
Parchment flyleaf

իւրաքանչիւր կողմը երկերկու թուղթք, մնացորդ մանրագիր սիրուն երկաթագիր Աւետարանի մը բայց առաջին երկուքը կիսով չափ հերձոտեալ են։

Lettrines

շատ յաճախ մարդագիր, գազանագիր, թռչնագիր ևն։-

Initials

Marginal illuminations

յոյ բազմաթիւ են, մեծագոյն, միջակ և փոքր. նշանաւոր են մարդադէմ թռչուններն և մատուռիկները, ամենք։ ևս եռագոյն։

Images

չկան։

Canon tables 1

Canon tables 2

4, եռագոյն՝ այսինքն բոցագոյն կարմիր, մանուշակագոյն և ճերմակ (տես Թղ. 1ա, 71ա, 115ա, 188ա)։

Title text

կարմիր, ի վերջ մէն մի աւետարանին։

Blank pages

Թղ. 70բ, 246-247բ։

Colophon

սակաւ են գլխաւորապէս 1. Թղ. 219բ2. Կայ նորոգողի գրչութեամբ և Յովհաննու աւետարանի երկրորդ սեան վըրայ, այսպէս. Զվերջին ստացող սուրբ աւետարանիս՝ զՄիքայիլին որդին՝ զՄարտիրոս, զԸսբայիլն, զՎարդանն և իւրեանց կողակցերն (հոս տող մը դատարկ թողուած) որ տուին նորոգել ի յալալ ընչից իւրեանց, և յիշատակ իւրեանք հոգոյն. ամէն։ Աստուած զյիշատակն առողջ մարմնով պահէ և յերկար կենաւք, և լի խորին ծերութեան հասուցանէ՝ զմեծն և զփոքր ամէն։ Գրէցաւ (այս և ուրիշ երեք թուղթերն) և կապեցաւ ի վանքն Երկայնընկուղեց, ի դոառն սուրբ Կարապետին և սուրբ Աստուածածնին և ամենայն սրբոց որ աստ կան. Ձեռամբ Դատիթն աբեղային՝ որ շատ աշխատանք քաշեց ի յոսլաելն,։ 2. Թղ. 265ա. Կայ՝ տարբեր գրչութեամբ այսպէս. Վերստին նորոգեցաւ սուրբ աւետա, րանս ձեռամբ Մատթէոս աբեղայիս։ Արդ որ հանդիպիք սմայ՝ յիշեցէք ի քրիստոս զՄատթեոսծ և զկողակիցն զֆաշան, զորդին զԿարապետն։ զկողակիցն զՄանանայն (հոս երկու տող դատարկ թողուած) որ ստացան զսայ ի հալալ վաստա։ կոց իւրոց և ետուն կաղմէլ՝ յիշատակ իւրեանչ հոգոյն։ ՌՄէ։ Մանուշին։ Այլային,։ Յիշատակարանիս մէջ երկրորդ անգամ յիշուած ստացու Մատթէոսն՝ անտարակոյս տարբեր անձն մըլլալու է նորոգողէն, որ աբեղայ ըլլալով՝ չէլ կարող ի նմին ժամանակի ունենալ և կողակից և որդի։ Երկրորդ՝ յիշեալ թուականին համաձայն աւետարանիս ներկայ կազմը կ1ու, նենայ 300 տարուայ հնութիւն մը։

Informations

. Ձեռագիրս յամին 1877 մտեր է հաւաքմանս մէջ, և գնուած է ի Կ. Պոլիս Պր. Սերովբէ Մ. Ալիշանի ձեռքով Մատեանս է Ատետարան միջակադիր և անթերի։ Չունի Ցանկեր, Նախադրութիւններ, Համաբարբառներ և Կիրակագիրներ, այլ ունի՝ լուսանցից վրայ, բաց ի հին գլխահամարներէն՝ նաև մեծ գլխոց համարներն առանձինն (կարմրագիր) զարդագրերուն քով հորիզոնական փակագծերու մէջ։ Պարունակութիւնը տպագրութեան համաձայն է։ 1. Թղ. 1ա։ Մատթէոս (առանց խորագրի)։ Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ Վերջ Թղ. 70ա2։ 2. Թղ. 71ա։ Մարկոս (նոյնպէս)։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որպէս ե։ գրեալ է Յեսայի մարգարէ,։ Վերջ Թղ. 114բ2։ 3. Թղ. 116ա։ Ղուկաս։ Քանզի բազում, յաւժարեցին, ևն։ - Թղ. 185ա2։ Հարիւր ն վաթսուն ասպարիսաւ, ևն։ - Վերջ Թղ. 187բ2 4. Թղ. 188ա։ Յովհաննէս։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 241ա2։

Content