Other notices
1 2 3 4 5 6
— - Bibliographic notice
1
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ Ա
ՉԿԸ = 1319 - ՉԿԸ = 1319

ID
Number
1
Old record number
1508
Title
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ Ա
Start date
ՉԿԸ = 1319
End date
ՉԿԸ = 1319
Date details

Copy place
անյայտ հաւանօրէն Կիլիկիա։
Reference
Type
Number of pages
536
Dimension
26x17 (23,6x14)
Layout
երկսիւն՝ 22x7։
Writing details

բոլորգիր մանը, կանոնաւոր, գեղեցիկ և ընտիր։ - ԶԱՐ ԴԱԳԻՐՔ ոչ այնքան բազմաթիւ, սովորաբար ամէն գրոց նախադրութիւններուն, ցանկերուն և բուն գրքին սկիզբը, և յաճախ ալ այս ինչ կամ այն նշանաւոր գլուխներուն սկիզբը։ Ընդհանրապէս միագոյն են (այսինքն՝ աղօտ ջնարակային կարմիր՝ սպիտակ են թակայով). իսկ Թղ. 2ա1, 253ա1, 418ա1, 433բ1 443ա2, 457ա1, 503բ1, եռագունեան են և ոսկեխառն։ մարդագիր, զազանագիր, թռչնագիր, և ալ կերպարանքներով և զայկլշաղեղ։

Codicology

45, իւրաքանչիւրն 12 թուղթ։

Principal subject
Subject details

մագաղաթ նուրբ և գորշագոյն։

Number of lines
53։
Binding

փայտեայ կաշեպատ, պարզ զարդերով և գոցելու մասով։

State of preservation

շաս լաւ, թէ և երկու տեղ ստորին լուսանցք պատռած և վերջէն թղթով ագուցուած, բայց ամբողջ գրութիւնն և մատեանն անվնաս պահուած են։ Միայն կազմի կարերը քակուած են և գոցելու մասն ալ երկու ծայրերէն պատռտած է։ Ընդ մէջ Թղ. 517բ2 - 518ա1. երհք թուղթ կտրուած են, որով կը պակսի Կընթ. Բ. գլխո 5րդ համարէն մինչև զլ. ԺԳ. 5 համարը։

Copyist
Յոհանէս, առանց որ և ։ տիտղոսի (տես վարը)։
Owner

կամ ՍՏԱՑՈՂՔ նախ գրիչն Յոհանէս և իր եղբարքը Սմբատ և Վա, սիլ, ապա ուրիշներ (տես վարը)։ - ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒ ԹԻՒՆՔ գլխաւոր՝ Թղ. 41ա2, 161բ1, 203ա1, 278բ2, 301բ2, 379բ2, 411ա1, 333ա2, 351բ1, 443ա1, 388բ2, 482ա2։

Commanditaire
Illuminator
Սարգիս (տես Թղ443ա1)։
Binder
յիշուած չէ։
Parchment flyleaf

պռաջին և վերջին թերթերու մասունք են՝ անոնցմլ անրաժան և դատարկ թողուած։

Lettrines

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են՝ մանաւանդ նոր կտակարանին մէջ, բայց ընդհանրապէս՝ մանր՝ միագոյն (մանուշակագոյն) և պարզ։ Վերոյիշեալ 8 կիսախորաններուն քով եղածներն (Թղ 2ա2, 253ա2, 418ա2 և այլն) բազմագունի են, մեծ և շքեղ։ Նշանաւոր է Թղ. 2ա2, լուսանցազարդլ մանաւանդ, որուն վրայ քիչ ետքը, և Թղ. 299ա1 Իմաստ. Սողմ. հեթէ ի նաւ ոք ելեալծի դիմացը (սևի մէջ սպիտակ ենթակայի վրայ) կարմիր խաչր, և Թղ. 299ա2, ձեռագործն անիծեալծի դի. մացը (կարմիրի մէջ՝ սպիտակ ենթակայի վրայ) սև խաչր, և Թղ. 399բ2. Եզեկիելի Ը. գլ. 5 պատկեր։ նախանձուծի դիմաց նկարուած գոթական սև խաչը։

Images

կամ պատկերք, 3 հատ են միայծ և յոյժ կատարեալ։ Թղ. 2ա1 (կիսախորանին վրայ մանրանկարուց բոլորակի մը մէջ) Հայր - Աստուած կամ Հինաւուրցն, մութ կապոյտ ենթակայի վրայ երկնագոյն ներքնազգեստ հագած և անոր վրան ա դեղին վերնազգեստ, որուն երկու կողմը գրուած է ձերմակ կամ բաց երկնագոյն տառիւք՝ Որ էն5 Գլուխն ալեզարդ և ոսկեղէն լուսասփիւռով պսակեալ գէմքն ալ կայտառ, մեծավայելուչ և պատկառելի Իսկ աջակողմեան լուսանցազարդին վրայ կանգնած է Մովսէս մարգարէն (երկայնաձև և երկուստել սրածայր բարձի մը վրայ՝ ծոպերով). մէկ ձեռքը դէպ ան Աստուած բարձրացուցած և միւսովն Ծննդոց սկիզբը կը մատնանշէ։ Թղ. 253ա. Դաւիթ (ոսկե։ ղէն ենթակայի վրայ՝ խորանի ձևով) զգեստներուն գոյնը առաջնոյն պէս է, իսկ գլուխը փոխանակ լու սասփիւռի՝ դքսական թագ։ Թղ. 418ա Մատթէո։ (եռաբոլոր և նարնջագոյն շրջապատի մը մէջ՝ մութ կապոյտ ենթակայով) թիկնաթոռի մը վրայ նստած դէպ յարևելս կը նայի։ Գրասեղանէն քիչ բարձլ բաց մատեան մը կայ, որուն վրայ կը գրէ՝ եղեգէ գրչաւ։ Ներքնազգեստը դեղին է, որուն վրայ ձգուած։ բաց վարդագոյն կրկնոց մը, ազատ թողջով աչ ուսն և բազուկը. սպիտակահեր գլուխն ոսկեայ լու։ սասփիւռով մը պսակուած է։ Սկզբնագիրը, Գ, գեղեցիկ և թևաւոր հրեշտակ մէ, աջ ձեռքը գիրք մլ բռնած է՝ գոց. իսկ արտաքին լուսանցազարդին վը՝ րայ կանգնած կայ կրկնաձև խաչ մը՝ ոսկեգոյն։ Այ։ նրբաճաշակ մանրանկարներն Դրազարկի դպրոցլ գեղարուեստը կը թուին ընծայել մեզ։

Canon tables 1

18, որոնց առաջին երկուքը (Թղ. 411բ Թղ. 412ա) Եւսեբիոսի առ Կարպիանոս ուղղեալ թուղթը և կանոնաց Պատճառքը կը պարունակեն։ Վերին ճակատին վրայ՝ դրուագաց մէջ՝ երկու մօ րուեղ մետալիոններ կան - (Եւսեբիոս և Կար ահանոս) - գլուխնին լուսասփիւռով պսակուած՝ ո, իրարու կը նային. ձախ ձեռքում. մագաղաթներ ըռնած և աջովն ալ օրհնութիւն կուտան։ Իսկ մնացեալներն (Թղ. 412բ, 413ա, 413բ, 414ա, և յա ջորդ թղթերում) անսովոր կերպով վերի կողմէ։ իրարմէ անջատուած՝ կրկին խորաններ կը յօրինեն, իւրաքանչիւրն՝ երկու սիւներու վրայ հաստատուած. միայն ստորին խարիսխով այդ կրկնախորաններ։ իրարու հետ կը միանան։ Կրկնախորանաց ներքնս սիւներուն միջոցը պարապ է. իսկ ասոնց աջ և ձախ կողմերն, ընդ մէջ արտաքին սեանց, պարփակուած միջոցներում (երկսիւն) զետեղուած են չորս Ա (ետարանաց համաբարբառքն, երբեմն երկու, եր բեմն երեք, և երբեմն ալ չորս քառասիւն՝ ուղ ղահայեաց՝ համեմատութիւններով։ Խորաններն առհասարակ միագոյն են, այսինքն՝ աղօտ կարմիլ կամ մանուշակագոյն՝ սպիտակ ենթակայի հետ յար մարուած։

Canon tables 2

կամ ճակատք բազմա թիւ են՝ ըստ թուոյ սուրբ Գրոց. ընդհանրապէս միագոյն, փոքր և անշուք. իսկ 8 հատն քառագունեա։ են, այսինքն՝ երկնագոյն, բոցագոյն կարմիր, կա նանչ և դեղին՝ ոսկեխառն։ Ծննդոցի, Սաղմոսաց, և մատթէոսեան աւետարանի, կիսախորաններն աւելի՝ մեծ են և շքեղ, և ձախակողմէն երկնցած սկզբնատառ զարդագրերուն և Պախակողմեան լուսանցա ցարդերուն հետ ի միասին գեղեցիկ ամբողջ մը կը կազմեն։

Title text

արի։ նագոյն կարմիր. ուր խորան կայ՝ առաջին տողերը շքեղ թռչնագրեր են՝ եռագունեան. երկրորդը՝ ոս. կեգոյն և մեսրոպեան միջին երկաթագրով. և երրորդն՝ երբեմն նոյնպէս, բայց միջին բոլորգրով և երբեմն կարմիր մանրագրով։ Սկզբնատողերն, այս։ պէս և տնագլուխներն, միշտ երկաթագիր են՝ երբեմ։ ոսկեգոյն, երբեմն մանիշակագոյն և շատ անգամ ալ կարմիր մելանով։ Գլխահամարներն արտաքին լու սանցից վրայ կը նշանակուին սևով. ասոնցմէ զաս գլուխներ ևս կը նշանակուին արաբական 1, 2 1 այլ թուանշաններով, բայց նոր գրչութեամբ. ա սոնք հաւանօրէն լատիներէն Ս. Գրոց թարգմանու թեան հետ ունեցած բաղդատութեան արդիւնք են

Blank pages

Թղ. 417բ, 536բ։ 2 թուղթ առջևի կողմէն և 2 թուղթ ալ ետևը, որոնք թուանիշ չունին։ - ԺԱՄԱՆԱ1 1319 (տես վարը)։

Colophon

բազմաթիւ են և մի և նոյն գեղեցիկ բոլորգիր գրչութեամք շատ գրքերու վերջր կցուած, որոնց մի քանիսը արդէն վերը նշանակեցինք։ Եւ որովհետն անոնցմէ շատերը նոյն գրչին կը վերաբերին և գրեթէ մի և նոյն պարունակութիւնն ունին, ուստի աւելորդ կը համարինք ամէնքն ալ մէջ բերել հոս և կամ վերստին նշանակել, այլ կարև որները միայն՝ որ կը վերաբերին գրչին և անոր նախագաղափարին, գրութեան թուականին, ծաղկողին և ստացողին, այսպէս։ 1. Թղ. 411ա1. Գառք սուրբ երրորդութեանն յաւիտեանս յաւիտենից։ Ես մեղաւոր։ Յոհանէս՝ ըստ կարի զփափաքս իմ լցի յանկ ելանելովս. և այս եղև ներելովն աստուծոյ, զի յանարժանէս թերևս արժանաւոր այս գործ եզև յանկեալ. և զայս ոչ ասեմ վասն գեղապաճոյճ շարագրութեանցս, այլ վասն ազնիւ աւրինակիս՝ զոր սուրբ և երանեալ վարդապետին Գէորգեայ (Սկևռացւոյ) Հեռացն շարահիւսեալք էին. աղաչեմ զժառանգողսդ, ևս և զհանդիպաւղոդ ներեցէք սղալմանս ի սա, և սիրով ուղղեցէք։ և միոյ Տէր ողորմեայ)ի արժանի արարէք զողորմելի գրիշս Յոհ. և զծն. և զեղբ.։ Վարը յուսանցքին վրայ կարմրադեղիւ. Աւարտի սա ի մայիս ի ծ. և ի եէ. ևն։ 2. Թղ. 41ա1. Զմեղաւոր հողս Յոհանէս զգրաւոս սուրբ տառիս, և զծնաւղսն իմ, և զեղբարս իմ զՍմբատն և զՎասիլ, և զամենայն աղգատոհմս իմ յիշեցէք, ով սուրբ ընթերցաւղք և տեսուղք, և տէր զձեզ յիշէ։ և անուն մի քերէք, զի շար սովորութիւն է. և թէ արժանի էք՝ գրեցէք և զձեր անունդ յայլում՝ տեղւոջ,։ 3. Գրութեան թուականին վերաբերեալ յիշատակարանը, Թղ. 352բ1։ Զկարաւաս ողորմելոյ՝ կատամահ ի մեղաց լեալս՝ զՅովհաննէս։ յարդար գործոց նուաղեալս՝ զսուրբ մարգարէ իցս՝ մեղսաշաղախ անձին ստացողս յիշեցէք գ. տէր ողորմայիւ և մի Հայր մեր յերկինս, և տէր ձեզ տայ անբաւ բարի։ ՉԿԸ։ (Տես նաև Թղ. 379բ2, 388բ2, 482ա2)։ 4. Ծաղկողին ստանաւոր յիշատակարանն, որ սակայն հեռի է Յոհաննէսի վայելշագրութենէն, Թղ. 443ա1. Որ ընթեռնոյք զսա ի յարկի, - Կամ ի յանկեան սուրբ տաճարի,Քահանայիցդ սրբոյ գընդի. - Դուք նըմանեալ Ահարոնի, - ՉՍարգիս լրցեալ մեղաւք ի լի, Մաղթեմ վասըն տեառն բանի, - Վասն իմ մեղացն որ գործեցի։ Թէ զոր թողոյք՝ թողեա լիցի, - Եւ ձեր բանիւրդ ջընջեսցի։ Եւ ըզհանգուցեալ հայրն իմ զԳրիգոր քահանայն, և ըզ ծնողն իմ և զամենայն ազգայինսն իմ և զորդին Գրիգոր՝ երկարամեայ լինել յերկրի։ Որ ոսկով և ծաղկով զարդարեցի զսուրբ աստուածաշունչս։ և որ յիշէ և սրտի մտաւք մեղաց թողութիւն խնդրէ, նայ քրիստոս աստուած՝ որ առատն է ի տուրս ողորմութեան, ընդ միոյն՝ Ճ.ապատիկ պարգև եսցէ ձեզ և մեզ առհասարակ, ամէն ամէն և հազար ամէն,։ 5. Ստացողաց, Թղ. 312բ1. Զամենամեղս Յոհանէս (գրիչն) ստացողս աստուածաշունչ տառիս՝ աշխատանաւք և գրչութեամբ իմոյ ձեռինս և այս զի պակաս եմ յարուեստ գրչութեան։ որ ի սա զիս ես մոռացայ, ոչ վասն մարմնական ինչ շահից, այլ միայն զի հանդիպողաց։ վայել(եց)ից յաղաւթս. աղաչեմ վասն սիրոյն աստուծոյ յիշեցէք ի տէր՝ թողուլ զանեղը յանցանս իմ, նա և զծնողսն իմ՝ զհայրն իմ զՅովանէս երէց, և զպարկեշտ մայրն իմ զՄամախաթուն, և զերկու եղբայրն իմ՝ զՍմբատ և ըզՎասի,. և տէր ձեզ տացէ բարիս, ամէն,։ 6. Թղ. 301ա2. Կարմրադեղիւ գրուած։ կայ (ի վերջ գրոց Իմաստութեան) Շնորհալւոյ յիշատակարանն այսպէս. Տեառն Ներսիսի Յիշատակարան Առակաց Սողոմոնի, զոր իւրոգ ձեռամբ գրեաց՝ զարթուցանել զթմրեալս մեղաւք՝ Աստուածեղէն հոգւովն ի սմա - Խաղաղութեան անուն արքայ, ևն. և Վերջ։ Խորասուզեա, մանկանցն ի յուխ՝ - Խրատ ընծայէ սա հոգերուխ։

Informations

Ձեռագիրս 1753էն ի վեր մտած է հաւաքմանս մէջ. յիշատակ է Մերտինի ա. ռաջնորդ Մարգար վարդապետին՝ առ վանս Ս. Ղազարու. Հ. Գէորգ (Բ.) Անթէպցին յղած է ի Վենետիկ, Ձեռագիրս հաւաքմանս Աստուածաշունչներէն հնագոյնն է և ընտիրը, զի ընդօրինակուած է Գէորգ վարդապետի հնագոյն և ընտրելագոյն օրինակէկ (տես Թղ. 411ա2)։ Մատեանս է Աստուածաշունչ լիակատար հին և նոր Կտակարանք ամբողջ՝ ամէն մասերով, ի բաց առեալ Սիրաքր։ Ա. Թղ. 1ա1-411ա2։ Հին Կտակարան՝ 1. Թղ. 1ա1։ Նախադրութիւն Ծննդոցս։ սուրբ և զաստուածային գիրս Ծննդոցս, գրրեաց նախամարգարէն Մովսէս որ ի տանէ2 Աբրահամու զևտացի, ևն։ - Թղ. 1ա2։ Գլուխյ Ծննդոցն։, - Թղ. 2ա1։ Ծնունդք։ Ի սկըզբանէ արար Աստուած, ևն։ - Վերջ՝ Թղ 22ա2։ Կատարեցաւ Ծնունդքս,։ Այսպիսի վերջաւորութիւնք կան ամէն գրքի վերջը։ Թղ. 2բ1։ 23 տող ստանաւոր մը՝ որու Ծննդոց գիրքը կընծայուի Աստուծոյ, այս պէս. Աստուած անեղ անմահ և տէր յաւի տենից, որ կամեցար և հաստեցեր գոյս յոչգոյից, և այլն։ Այսպէս նտև Ելից և ուրի գրքերէն ետքը։ 2. Թղ. 22բ1։ Նախադրութիւն Ելից Գիրք Ելիցս նախապատիւ գոլ ասի առ Հրեայսն քան զամենայն գիրս, ևն։ - Թղ. 22բ2։ Գլուխք Ելիցն։, - Թղ. 24բ1։ Ելք։ Այս են անուանչ որդւոցն Իսրայելի մտելոցն յԵգիպտոս, ևն։ 3. Թղ. 41բ1։ Նախադրութիւն Ղեւ. տականին։ Ղեւտական գիրքս՝ զկնի Ելիցն կարգեցաւ, ևն։ - Թղ. 41բ1։ Գլուխք Ղ եւ տականին։ - Թղ. 42 ա2։ Ղևտական։ Ե։ կոչեաց տէր զՄովսէս, և խաւսեցաւ ընդ նմա,. ևն։ 4. Թղ. 54ա2։ ախադրութիւն Թուոց Որպէս որ նախ քան զԹիւս նախակարգեա մատեանքս յիրէն առին զանուանս,, ևն։ Թղ. 54բ1։ Գլուխք Թուոց։, - Թղ. 55ա2։ Գիրք Թուոց (առանց խորագրի)։ Եւ խաւսեցաւ տէր ընդ Մովսիսի յանապատին Սինայի, ևն։՝ 5. Թղ. 71բ2։ Նախադրութիւն Երկրորդ օրինաց։ Այս է պատճառ գրոցս որ կոչի Երկրորդումն օրինաց, ևն։ - Անդ։ Գլուխք Երկրորդ օրինաց։, - Թղ. 72բ2։ Երկրորդումն օրինաց։ Այս են պատգամք զոր խաւսեցաւ Մովսէս ընդ ամենայն Իսրայելիշ ևն 6. Թղ. 87ա2։ ախադրութիւն գրոց Յե. սուայ Որդւոյ Նաւեայ։ Յեսու որդի Նաւեայ ի ցեղէն Եփրեմի, աշակերա Մովսեսի, ևն։ Տպագրութեան պէս։ - Անդ։ Գլուխք գրոց՝ Յեսուայ որդւոյ Նաւեայ։- Թղ. 87բ2։ Գիրք Յեսուայ որդւոյ Նաւեայ։ Եւ եղեւ յետ վախճանին Մովսիսի ծառայի տեառն՝ խաւսեցաւ տէր ընդ Յեսուայ, ևն։ 7. Թղ. 98ա1։ Նախադրութիւն Դատաւորաց։ Քանզի յետ մահուն Յեսուայ և այլք կացին դատաւորք ի վերայ Իսրայէլի, ևն։ - Թպ. 98ա2։ Գլուխք գրոց Դատաւորացն։ - Թղ. 98բ1։ Դատաւորքն։ Եւ եղև յետ վախճանելոյն Յեսուայ հարցանէ ին որդիքն Իսրայէլի զտէր և ասէ ին, ևն։ 8. Թղ. 108բ1։ Նախադրութիւն Հռութայ։ Պատճառ գրոցս Հռութայ։ Ի ժամանակս դատաւորացն՝ Ելիմելեք ոմն բեդղահեմացի, ևն։ - Թղ. 108բ2։ Հռութ։ Եւ եղև յետ այսորիկ յաւուրս դատելոյ դատաւորացն եկն սով յերկիրն, ևն։ 9. Թղ. 110ա1։ Յառաջաբան նախակարգեալ թագաւորութեանց։ Վասն ի յերկուս գիրս հեբրայեցւոց զպատմութիւնսն բաժանելոյ։ Զի քսան և երկու նշանագրաւք վարին Եբրայեցիք,, ևն։ Այս ընդարձակ Յառաջաբանս որ կը կանխէ քան զՆախադրութիւնը - ուր կարևոր տեղեկութիւններ կը տրուին Եբրայեցւոց գրին, և ասոլ նախընթաց և յաջորդող գիրքերուն վրայ - կը պակսի ապագրութեան մէջ։ 10. Թղ. 110բ2։ Նախադրութիւն թագաւորութեանց։ Սկիզբն գրոցս թագաւորութեանցս դեռ ևս զՀեղեայ պատմէ, ևն։ Թղ. 111ա1։ Գլուխք առաջին Թագաւորութեանցն։, - Թղ. 111բ1։ Թագաւորութեանց առաջին։ Եւ այր մի յԱրիմաթեմայ ի Սիփայ ի լեռնէ Եփրեմի, ևն։ 11. Թղ. 124բ2։ Գլուխք երկրորդ Թագաւորութեանց։. - Թղ. 124բ1։ Թագաւորութեանց երկրորդ։ Եւ եղև յետ մահուան Սաւուղայ, և Դաւիթ դարձաւ ի հարկանելո զԱմաղեկ, ևն։ 12. Թղ. 136ա1։ Գլուխք երրորդ Թագաւորութեանց։ - Թղ. 136բ2։ Թագաւո րութեանց երրորդ։ Եւ արքայ Դաւիթ ծերա ցեալ և անցեալ զաւուրբք։ ևն։ 13. Թղ. 149ա2։ Գլուխք չորրորդ Թագաւորութեանց։ - Թղ. 150ա2։ Թադաւո րութեանց շորրորդ։ Եւ նշկահեաց Մովաբ զԻսրայէլ, ևն։ 14. Թղ. 161բ1։ Առաջաբան առաջին և երկրորդ Մնացորդաց։ Երև ի և գիրք Մնացորդացս յայլևայլ պատմողաց շարագրեալ, ևն։ - Թղ. 162ա1։ Գլուխք առաջին Մնացորդաց։, - Թղ. 162ա2։ Մնացորդաց առաջին։ Ադամ, Սէթ, Ենովս, Կայինան, ևն։ ցորդաց (Նախադրութիւնն որ տպագրութեան մէջ կը գտնուի, չկայ հոս)։, - Թղ. 173բ2։ Մնացորդաց երկրորդ։ Եւ զաւրացաւ Սողոմոն որդի Դաւթի ի թագաւորութեան իւրում, ևն։ 16. Թղ. 187ա1։ Նախադրութիւն Եգրի։ Եզը ի քահանայիցն էր ի տանէն Եղիազարո։ որդւոյ Ահարոնի, ևն։ - Անդ։ Գլուխք առաջին գլխոցն (գրոցն) Եգրի։. - Թղ. 187ա2 Գիրք Եղրի առաջին։ Եւ արար Յովսիա թագաւոր զզատիկն տեառն յԵրուսաղէմ, ևն։ 17. Թղ. 193բ2։ Հանգամանք գլխոց երկրորդ Եզրայ։, - Անդ։ Եզրայ երկրորդ։ Յառաջնում ամին Կիւրոսի արքայի Պարսից, ևն 18. Թղ. 197բ1։ Նախադրութիւն գրոցն Նէեմեայ։ ԶՆէեմի թէ իցէ ի քահանայիցն հաստատութեամբ ոչ ունիմ ասել, ևն։ Անդ։ Գլուխք գրոցն Նէեմեայ։, - Թղ. 197բ2։ Բանք Նէեմեայ որդւոյ Աքաղիայ։ Եւ եղ։ յամսեանն քասղեւ՝ յամի Ի. երրորդի Արտաշիսի արքայի, ևն։ 19. Թղ. 203ա2։ Նախադրութիւն գրոցն Եսթերայ։ Ժամանակ իրացն Եսթերայ և Մուրդքէի զոր պատմեն գիրքս այս,, ևն։ Անդ։ Եսթեր։ Յամին երկրորդի ի թագա ւորութեանն Արտաշեսի՝ արքայի մեծի, յառաջ նում աւուր՝ ամսոյն Ադարայ, որ է հայերէն Արեգ, ևն։ 20. Թղ. 207բ2։ Նախադրութիւն գրոց։ Յուդթայ։ Զգործ քաջութեանն Յուդիթայ ոլ սպանն զՀողեփեռնէս, զայն որ պաշարեալ էլ զՏեբիղուա (այսպէս)որ է Սամարիա. առ Նաբո քոդոնոսորաւ եղեալ ասէ պատմութիւնս, ևն։ Թղ. 208ա2։ Յուդիթ է գիրքս։ Յամին երկոտասաներորդի թագաւորութեանն Նաբուքոդոնոսորայ, ևն։ 21. Թղ. 214ա2։ Նախադրութիւն Տովբիթայ։ Տովբիթ ի գերելոցն է Սաղմանասարայ, և բնակեաց ի Նինուէ, ևն։ - Անդ։ Տովբիթ։ Գիրք բանից Տովբիթայ՝ որդւոյ Տովբեղեայ որդւոյ Անանիելեայ, ևն։ 22. Թղ. 217ա2։ Նախադրութիւն առաջին Մակաբայեցւոց։ ՅԱդամայ մինչև ցկրկին շինուած պարսպին Երուսաղէմի, և ցԺԲ. ամ իշխանութեանն Հրէից Նեեմեայ, ևն։ - Թղ 218բ1։ Գլուխք առաջին գրոցն Մակաբայե։ ցւոց,։ - Թղ. 219բ1։ Գիրք առաջին Մա։ կաբայեցւոց։ Եւ յետ հարուածոցն Աղեքսան, դրի՝ կայսեր Մակեդոնացւոց, ևն։ 23. Թղ. 233բ2։ Նախադրութիւն եր կրորդ Մակաբայեցւոցն։ Բազումք ի Հրեից՝ իջին յԵգիպտոս, ևն։ - Թղ. 234ա1։ Գլուխ երկրորդ Մակաբայեցւոց։ - Թղ. 234բ1։ Գիրք երկրորդ Մակաբայեցւոց։ (Ա)ռ եղ։ բարս հրեաստանեայս որ ի կողմանս Եգիպտացւոցդ են, յեղբարց Հրեից Երուսաղեմացւոց և յեղբարց հրեաստանեայց առ ձեզ ող ջոյն, ևն։ Թղ. 238բ2 Թղ. 239ա1. Նշանակուած են լուսանցից վրայ՝ մի և նոյն գրչութեամբ՝ Շամունէի եօթն որդւոց անուանքը այսպէս. (Ա.) Ակար։ (Բ.) Մակար, (Գ.) Խորէն, (Դ.) Խորսէն, (Ե. Ամիւսադաբ, (Զ.) Գաղիլէ։ (Ե.) Շամունի։ 24. Թղ. 245բ2։ Նախադրութիւն երբորդ Մակաբայեցւոց։ Երևի երրորդ Մակաբայեցիս երեսուն և աւելի ամաւք յառաջ գոլ քան զերկրորդն և զառաջինն ևն։ - Անդ։ Գլուխք երրորդ Մակաբայեցւոց։. - Թղ. 246ա1։ Գիրք երրորդ Մակաբայեցւոց։ (ցդ եղև Գիղովպատովրայ ի դարձելոց անտի, ևն։ 25. Թղ. 251ա1։ Երանելոյն Եպիփանու եպիսկոպոսի Կիպրացւոյ, Յաղագս երգոց Սաղմոսարանի։ Զամենայն ինչ զոր ասաց (սուրբ հայրն մեր Աթանաս, ևն։ - Թղ. 252ա1։ Եպիփանու Կիպրացւոյ. Յաղագս Սաղմոսաց Դաւթի։ Արդ առեալ ասէ Սամուէլ զսրուակ եւղոյն և աւծ զԴաւիթ թագաւսր կատարմամբ, ևն։ Երեք սիւն հետաքրքիր այս գրուածս, - ուր տեղեկութիւններ կը արուին Հրէից սաղմոսերգութեան եղանակին, անվերնագիր և անանուն սաղմոսաց վրայ, հուսկ դրուած են Կանոնք տուընջենային և գիշերային Սաղմոսաց, - չկան տպագրութեան մէջ։ 26. Թղ. 253ա2։ Սաղմոսք (առանց գլխոց և խորագրի)։ Երանեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամպարշտաց, ևն։ Սազմոսաց գլուխք կամ խորագիրները կարմրադեղիւ գրուած են իւրաքանչիւրին վրայ՝ ըսկիզբը նշանակելով անոր քանի տուն ըլլալք։ 27. Թղ. 278ա1։ Աղաւթք Մանասէ թաւորի։ Տէր ամենակալ, Աստուած Աբրահամու, ևն։ - Անդ (ա2)։ Աւրհնութիւն Մարիամու Աստուածածնին։ Մեծացուսցէ անձն իմ զտէր, ևն։ - Անդ։ Աւրհնութիւն Զաքարիայ հաւրն Յովհաննու Մկրտչի։ Աւրհնեալ տէր աստուած Իսրայէլի, ևն։ - Թղ. 278բ1։ Աւրհնութիւն Սիմէոնի։ Արդ արձակեա զծառայս քո.. ևն։ - Անդ։ Աւրհնութիւն երից մանկանցն։ Աւրհնեալ ես տէր աստուած հարցն մերոց, ևն։ Տպագրութեան վերջին սաղմոսը ոքր էի ես յեղբարս իմ, ևն՝ չկայ հոս։ 28. Թղ. 279ա1։ Նախադրութիւն Առակացն։ Խորհուրդ փրկելոյն Քրիստոսի զաշխարհս՝ նախ քան զաշխարհս առաջադրեցաւ, ևն։ - Անդ։ Գլուխք առաջնոյ բանի Առակացն։, - Թ. 279բ1։ Առակք Սողոմոնի որդւոյ Դաւթի թագաւորի Իսրայելի յԵրուսաղէմ։ Ճանաչել զիմաստութիւն և զխրատ. ևն։ - Թղ. 282ա1։ Առակք Սողոմոնի Բան երկրորդ։ Որդի իմաստուն, ևն։ Թղ. 287ա2։ Առակք Սողոմոնի անքնինք՝ զոր գրեցին բարեկամքն Եզեկիայ արքայի Հրէաստանի։ Գառք աստուծոյ ծածկեն զբան, ևն։ 29. Թղ. 289ա1։ Նախադրութիւն Ժողովողին։ Եւ ժողովաւղս յետ առակացն երկ-րորդ գիրք է Սողոմոնի, ևն։ - Անդ։ Գլուխչ Ժողովողին։ - Թղ. 290ա2։ Բանք ժողովողին որդւոյ Դաւթի թագաւորի Իսրայէլի յԵրուսաղէմ՝ Սկկլեսիաստէս։ Ունայնութիւն ունայնութեանց ասաց ժողովողն, ևն։ 30. Թղ. 293ա1։ ախադրութիւն Երգոյ երգոցն։ Անուն երգոցս յայտ առնէ զի եղանակաւոր ձայնիւ ընդ այլ երգս և աւրհնութիւնս Աստուծոյ երգէին զսա ի հնումն, ևն։ Անդ (ա2)։ Երգ երգոց՝ որ է աւրհնութիւն աւրհնութեանց ասացեալ Սողոմոնի արքայի Իսրայէլի։ Հարսն ասէ. Համբուրեսցէ զիս ի համբուրից բերանոյ իւրոյ,, ևն։ 31. Թղ. 295ա1։ Նախադրութիւն Իմաստութեանն Սողոմոնի։ Բազում գիրս երեւեցուցանեն գոլ Սողոմոնի՝ ասացեալ ի նմանէ, ևն։ - Անդ։ Գլուխք Իմաստութեանն Սողոմոնի։։ - Թղ. 295բ1։ Իմաստութիւն Սո-ղոմոնի։ Սիրեցէք զարդարութիւն ոյք դատիք զերկիր, ևն։ Ի վերջ գրոյս դրուած է (Թղ. 301բ1,)Ն. Շնոր, հալւոյ 40 տող ստանաւոր մը Անդրադարձութիւն Տառիս Յիղատակի։ Քաղցրագունիս այս բաղձանաւք, լցեալ հոգիս մեռեալ մեղաւք, ևն։ Դի։ տելով որ ուրիշ գրքերու վերջ եղող ոտանաւորներէն ոմանք իսկ Ն. Շնորհալիէն երդուած են, մանաւանդ թէ իւր իսկ ձեռքով գրուած, կը հետևի որ Ներսիսեան գրչութեամբ հնագոյն գաղափար մեղած ըլլայ Աստուածաշնչի - հանդերձ Ս. Գրոց ձօնուած այդ ոտանաւոր յարասութիւններով - ուսկից ապա անուղղակի կերպով, այսինքն է Գէորգ վարդապետի օրինակի միջոցով, անցած ըլլան մեր այս օրինակիս մէջ. և կամ Յոհաննէս գրիշը՝ Ներսիսի ուրիշ գրուածներէն քաղած է զանոնք։ Ինձ առաջին կէտն աւելի հաւանական կերևի, նախ որ Շնորհալւոյ սոյն ոտանաւորն՝ յամին 1149 գրուած է, այսինքն մերինէն 170 տարի յառաջ։ Բ. Այդ ոտանաւորն ուղղակի այն դրքին յաակացուած է՝ որուն ետևը կը գտնուի։ Գ. Մեր սոյն օրինակին մէջ՝ բաց ի նոր Կտակարանէն՝ Եսայեայ մարդարէու թեան և այլոց լուսանցքներու վրայ ևս նոյն գրչութեամբ Կիրակագիրներ նշանակուած են, որոնց առաջին ներմուծողն Շնորհալի հայրապեաս եղած կ՝աւանդուի։ 32. Թղ. 301բ2։ Նախադրութիւն Յոբայ։ Զայրս զայս՝ ոմանք ըստ պատմութեան աղգահամարին՝ հինգերորդ ասեն յԱբրահամէ, ևն։ 33. Թղ. 302ա2։ Յուլիանեայ Եպիսկոզոսի Աղիկառնացւոյ։ Նշանակէ գիրք երանելւոյ Յոբայ, ևն։ (Տպագրութեան մէջ չկա այս)։ - Թղ. 302բ1։ Գիրք Յոբայ։ Այր ոմն էր յԱւսիդ աշխարհի՝ սրում անուն էր Յոր, ևն։ Նշանաւոր են (մեր օրինակին մէջ) այս գրքիս լուսանցից վրայ դրուած խիտ առ խիտ որոգինեան աստեղանիշքն 2, որոնք Եբր. բնագրի և Եօթանասնից թարգմանութեան միջև եղած մեծ տարբերութիւնները ցոյց կու տան. հետևաբար ուշա դրութեան ալ արմանի։ Ասոնցմով անշուշտ զբաղած է երբեմն նաև Յուլ. Ադիկառնացի, ինչպէս կը տեսնուի իր անունը կրող գրութենէն իսկ, զոր պահպանած են մեր բարեյիշատակ նախնիք։ 34. Թղ. 312բ1։ Յառաջաբան Եսայեա, Մարգարէ ի։ Հոչակաւորն ի մարգարէս Եսայիաս՝ ի յայտնի ժամանակի երևեալ մարգարէ յԵրուսաղէմ, ևն։ - Թղ. 312բ2։ Գլուխք գրոց Եսայեայ մարգարէի։ - Թղ 313բ1։ Տեսիլ Եսայեայ որդւոյ Ամովսայ զոր ետես ի վերայ Հրէաստանի և ի վերայ Երուսաղէմի՝ ի թագաւորութեան Ոզիայ և Յովաթամայ և Աքազու և Եզեկեայ։ Լուր երկին և ունկն դիր երկիր, ևն։ - Թղ. 333ա1։ Մագ Եսայեայ մարգարէի։ Սա էր որդի Ամովսայ ի Թեկուայ, ի ցեղէ Յուդայ, ևն։ (Տպագրու. թեան մէջ չկայ այս. տես Թանգար. Հին և նոր Հայկ. Դպր. Ա. Հտ. ապ. Վենետկոյ 1896. Սնկանոն գիրք էջ 207 - 208, և Եպիփան)։ 35. Թղ. 333ա2։ ախադրութիւն երկոտասան Մարգարէ իցն։ Մեծ են շնորհք մարգարէութեան, և յայտնապէս աստուածային։ և այլն։ - Թղ. 333բ2։ Գլուխք Ովսէի մարգարէ ի։ - Անդ։ Գիրք տեսլեանց երկոտասան մարգարէից։ Մարգարէութիւն Ովսեայ։ Բան տեառն որ եղև առ Ովսէ է որդի Երեայ յաւուրս Ոզիայ և Յովաթամու և Աքազու և Եզեկիայ թագաւորաց Յուդայ, և յաւուրս Յերոբովամայ որդւոյ Յովասայ թագաւորին Իսրայէլի։ Սկիզբն բանից տեառն որ առ Ովսեէ, ևն։ 36. Թղ. 336բ2։ Մարգարէութիւն Ամովսայ (գլուխք չկան)։ Պատգամք՝ Ամովսայ որ եղեն յԱկկարիմ Թեկուայ, զորս ետես ի վերայ Երուսաղէմի յաւուրս Ոզիայ արքայի Հրէաստանի, և յաւուրս Յերոբովամայ արքայի Իսրայէլի, երկուք ամաւք յառաջ քան զգետնաշարժն...։ Տէր ի Սիովնէ բարբառեցաւ, ևն։ 37. Թղ. 339ա1։ Գլուխք Միքիայ մարարէի։ - Թղ. 339ա2։ Մարգարէութիւն Միքիայ։ Եւ եղև բան տեառն առ Միքին Մորստացի...։ Լուարուք ժողովուրդք ամենայն, ևն։ 38. Թղ. 340բ2։ Գլուխք Յովելայ մարգարէի (տպագրութեան մէջ չկան)։. - Անդ։ Մարգարէութիւն Յովելայ։ Պատգամ տեառն որ եղև առ Յովէլ Բաթուէլի Յաւելի՝ յաւուրս Եզեկիայ։ Լուարուք զայս ծերք, ևն։ 39. Թղ. 342ա1։ Գլուխ Աբդիու մարգարէի։. - Անդ։ Մարգարէութիւն Աբդիու (ևն)։ Այսպէս ասէ տէր, ևն։ 40. Թղ. 342ա2։ Գլուխք Յովնանու մարգարէ ի։. - Անդ։ Մարգարէութիւն Յովնանու, (ևն)։ Եւ եղև բան տեառն առ Յովնան Ամաթեայց ևն։ 41. Թղ. 343ա1։ Գլուխք Նաւումայ։։Անցք Մարգարէութիւն Նաւումայ։ Առած Նինուէի։ Գիրք տեսլեան Նաւումայ Եղկեսասացւոյ։ Աստուած նախանձոտ և վրէժխնդիր, ևն։ 42. Թղ. 343բ2։ Գլուխք Ամբակումայ մարդարէի։. - Անդ։ Մարգարութիւն Ամբակումայ։ Առած զոր ետես Ամբակում մարգարէ. Մինչև յերբ, տէր, աղաղակիցեմ և ոչ լուիցես, ևն։ 43. Թղ. 344բ2։ Գլուխք Սոփոնիա մարգարէ ի։. - Անդ։ Մարգարէութիւն Սոփոնիայ։ Բանն որ եղև առ Սոփոնիա Քուսեայ որդւոյ Գողգողիայ, (ևն)։ Պակասելով պակասեսցէ ամենայն յերեսաց երկրէ, ևն։ 44. Թղ. 345բ1։ Յառաջաբան Անգէի Բարգարէի։ Սա յետ ելիցն ի Բաբելոնէ մարգարէանայ, ևն։ - Անդ։ Մարգարէութիւն Անգեայ։ Յամին երկրորդի Դարեհի արքայի (ևն)։ Խաւսեցայ ընդ Զաւրաբաբիլի, ևն։ 45. Թղ. 346ա2։ Գլուխք Զաքարիս մարգարէի։ - Թղ. 346բ1։ Մարգարէութիւն Զաքարիայ։ Ցամսեանն ութերորդի յամի երկրորդի Դարեհի արքայի (ևն)։ Բարկացաւ տէր ի վերայ հարցն ձերոց, ևն։ 46. Թղ. 349բ1։ Գլուխք Մաղաքիայ մարքարէի։.. - Թղ. 349բ2։ Մարգարէութիւն Մաղաքիայ։ Առած բանի տեառն ի վերայ Իսրայիլի՝ ի ձեռն հրեշտակի իւրոյ։ Դիք ի սիրաս ձեր, ևն։ 47. Թղ. 350բ1։ Մահք (երկոտասան մարգարէից և Դանիէլի՝ Ովսէէն սկսեալ, որ տըպագրութեան մէջ չկայ. տես Անկանոն գիրք հտ. Ա. էջ 207, - Եպիփան, - Յռեթէոս, Դորոթէոս)։ Ովսէ էր ի Բելմովթայ՝ ի ցեղէ Իսաքարայ, ևն։ 48. Թղ. 351բ1։ Նախադրութիւն Լրեմիայ մարգարէի։ Երեմիա սկսաւ մարգարէանալ յերեքտասան ամէն Յովսիայ մինչ ի մետասան ամն Սեդեկիայ, ևն։ - Թղ. 351բ2։ Գլուխք Երեմիայ մարգարէի։ - Թղ. 352բ2 Գիրք Երեմիայ մարգարէի։ Պատգամն աստուծոյ որ եղև ի վերայ Երեմիայի Քեղկեայ ի քահանայից անտի, ևն։ Թ. Թղ. 375բ1։ Թուղթ Բարուքայ (տունք ՎՊ)։ Եւ այս են բանք թղթոյն զոր գրեաց Բարուք որդի Ներեայ. ևն։ գ. Թղ. 377ա2։ Ողբք սրբոյն Երեմիայ մարգարէի։ Եւ եղև յետ գերութեանն Իսրայէլի և աւերածոյն Երուսաղէմի՝ նստէր և լայր և ողբայր (ևն)։ Զիարդ նստաւ միայնացեալ քաղաքն բազմաժողով, ևն։ Եբրայականի սկզբնատառքն լուսանցից վրայ նշանակուած են՝ տպագրութեան պէս։ դ. Թղ. 379ա1։ Աղաւթք Երեմիայ մարգարէի։ Յիշեա տէր որ ինչ անցք անցին ընդ մեզ, ևն։ - Թղ. 379բ1։ Մահ Երեմիա մարգարէի։ Սա էր յԱնաթովթայ Բենիամինի յաւուրս քահանայից ի Տափնաս, ևն։ Տես Անկանոն գիրք, Հտ. Ա. էջ 207 - 208։ 49. Թղ. 379բ2։ Նախադրութիւն Դանիէլի մարգարէի։ Ասի Դանիէլ որդի գոլ Յովհաննու որդւոյ Յովսիայ բարեպաշտն արքայի, հաւրեղբաւրորդի երից մանկանցն, ևն։Թղ. 380ա1։ Գլուխք Դանիէլի մարգարէի։,Անդ (ա2)։ Մարգարէութիւն Դանիէլի։ Դանեե, դատաստանաց։ Եւ էր այր մի բնակեալ ի Բաբելովն և անուն նորա Յովակիմ, ևն։ Եօթներորդ տեսիլն, այսինքն՝ անվաւերական կոչուածն, - որ կրկին անգամ հրատարակուած է արդէն նախ ի Վիեննա՝ գերմաներէն թարգմանութեամբ Հ. Գր. Վ. Գալէմքարեանի, և ապա ի Վենետիկ 1896ին, տես Անկանսն գիրք։ Հտ. Ա.։ այս՝ օրինակիս մէջ կը պակսի։ 50. Թղ. 388բ2։ Նախադրութիւն Եղեկիելի մարգարէի։ Եզեկիէլ՝ Նաբուքոդոնոսորայ յերրորդ ելանելն յԵրուսաղէմ՝ գերի վարեցաւ ընդ Յովակիմայ արքայի, ևն։ Թղ. 389ա2։ Գլուխք գրոց Եզեկիելի մարգարէ ի։ - Թղ. 390ա1։ Մարգարէութիւն Ե. զեկիելի (եւն)։ Եւ եղեւ յամին երեսներորդի՝ յամսեանն չորրորդի որ աւր հինգ էր ամ սոյն, ևն։ - Թղ. 411ա1։ Վերջ մարգարէութեան, և Մահ Եղեկիելի մարգարէի։ Եղեկիէլ էր յերկրէ Սարերայ ի քահանայիցն, և մեռաւ յերկրին Քաղդեացւոց, ևն - Անդ։ (ա2)։ Յիշատակարանն է, տես վարը։ Բ. 1. Թղ. 411բ-536բ1։ Նոր կտակարան։ - Թղ. 411բ1։ Եւսեբի՝ Կարպիանոսի սիրելի եղբաւր ի տէր ողջոյն։ Ամովնի Աղեքսանդրացւոյ բազում աշխատութեամբ և ճըշգրրտիւ փոյթ ի մէջ առեալ զառ ի չորիցն ե։ թող մեզ զաւետարանն մատթեան աւետարանին, զհամաբարբառս այլոց աւետարանչացն զդրուակս եդեալ առընթեր միմեանց,, ևն։ Թղ. 412ա1։ Արդ՝ այս է ի ներքոյ կարդելոյ կանոնացս պատճառ. և յայտնագոյն պատմութիւն նոցա է այսպէս, ևն։ 25 տող այս հատուածս, որ կուսուցանէ չորս աւետարանաց՝ իրարու հետ համեմատելու և Աղիւսակաց եղանակը, չկայ ապագրութեան մէջ։ 2. Թղ. 412բ1 - 416ա1։ Կանոնք, (համեմատական աղիւսակ տեղեաց չորից Աւետարանաց)։ 3. Թղ. 416բ1։ Սկիզբն գլխոց Մատթէոսի աւետարանին։, - Թղ. 417ա2։ Համաձայնութիւն նախասացեալ գլխոցս,։ - Անդ։ Նախադրութիւն Մատթէոսի աւետարանին։ Աւետարանս որ ըստ Մատթէոսի՝ գրեալ է. Զի ինքն Մաաթէոս աշակերտ տեառն որ գրրեաց զաւետարանս զայս, ևն։ - Թղ. 418ա։ Մատթէոս (առանց վերնագրի)։ Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի որդւոյ Դաւթի, որդւոյ Աբրահամու, ևն։ Աղիւսակներէն դուրս աւետարանիս իւրաքանչիւր էջի ստորին լուսանցից վրայ ևս նշանակուած են համաձայնութեան տեղիքը։ Այսպէս են նաև յաջորդ աւետարաններուն։ 4. Թղ. 432բ1։ Սկիզբն գլխոց Աւետարանին որ ըսա Մարկոսին։ - Թղ. 433ա։ Նախադրութիւն Մարկոսի Աւետարանին։ Աւետարանս որ ըստ Մարկոսի, գրեալ է սոյն Մարկոս աշակերա Պետրոսի և ընթացակի, Պաւղոսի, ևն։ - Թղ. 433բ1։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն Աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդւոյ Աստուծոյ, որպէս և գրեա, է ի մարգարէսց ևն։ - Թղ. 441բ2։ Աւետարան ըստ Մարկոսի։ Յարուցեալ Յիսու։ առաւօտուն, ևն։ Լուսանցքին վրայ։ Համ։ բարձման կարդա զվերոյգրեալս,։ Մարկոսին վերագրուած այս գլուխը՝ Արիս տիոնէն ներմուծուած կը համարին Կոնիբեր, Թէոթ. Ցահն, Հառնակ և այլք. և թէ նա իր կողմէն շինած չէ, այլ աւանդութենէ ընդունած։ 5. Թղ. 442ա1։ Սկիզբն գլխոց Աւետարանին որ ըստ Ղուկայ։ - Թղ. 443ա1։ Նախադրութիւն Ղուկայ աւետարանին։ Աւետարանս որ ըստ Ղուկայ՝ գրեալ է նոյն ինքն Ղուկաս, աշակերտ Պետրոսի, ևն։ - Թղ. 443ա1։ Աւետարան ըստ Ղուկասու։ Քանզի բազումք յաւժարեցին վերստին կարգել զպատմութիւնն, ևն։ Թղ. 454բ2։ Ունի տպ. ԻԸ. 43-45։ 6. Թղ. 456բ2։ Գլուխք ըստ Յովհաննո։ Աւետարանին։ - Անդ։ ՆՆախադրութիւն Յով հաննու Աւետարանին։ Յովհաննու աւետարանն՝ գրեալ է Յովհաննու որ եղբայր է Յակովբա Չեբեթեայ, ևն։ - Թղ. 457բ1 Աւետարան ըստ Յովհաննու։ Ի սկզբանէ։ էր բանն. և բանն էր առ Աստուած, ևն։ - Վերջը Թղ. 467ա2։ - Անդ։ Աւետարան ըստ Յովհաննու։ Գնացին իւրաքանչիւր ի տեղի իւրց։ ևն։ Անդ։ Իրք կնոջն շնացելոյ (լուսանցքին վրայ)։ Իսկ Յիսուս գնաց ի լեառն Զիթենեաց, ևն։ 7. Թղ. 467բ1։ Այս ինչ է ի գիրսս։ ա. Յառաջաբան գրոցս առաքելոց։ - բ. Գիրք, գլխոց Գործոց Առաքելոց։ - գ. Գլուխք գործոց առաքելոց։ - դ. Գործք առաքելոց։ է. Յառաջաբան եւթն թղթոցն կաթողիկեայց։զ. Դիր գլխոց եւթանեցունց թղթոցն կաթողիկեայց։ - է. Յակոբու և այլոցն թուղթք, կաթողիկէք եւթն և Դիր գլուխ վկայութեանց։ բ. Աղերս Եւթաղի,։ Թղ. 467բ1։ Յառաջաբան գրոց Գոր ծոց առաքելոց։ Որք միանգամ ճշմարտիւ և կարևոր աստուածամերձ և աստուածասէր անմահութեան իցեն ցանկացաւղք, ևն։ Թղ. 468ա2։ Դիր գլխոց Գործոց առաքելոց։ Ի հարցն և ի վարդապետաց զաւրինակն և զպայմանն ընկալեալ և շահեալ, ձեռն ի դործ արկանեմք նիազութեամբ գլխակարգութեանս ...։ Եւ արդ դիցուք զայս ըստ պատմութեան Ղուկայմատենագրի, սևադեղով զգլուխսն ևեթ, և կարմրադելով զմասնաւորս մաւտ առ նոսին զներքնաբաժինսն նշանակեսցուք,։ Անդ։ Գլուխք գործոց առաքելոց։, Ծայրը կցուած է Ի գիրս Գործոց առաքելոց ընթերցուածք ԺԶ,։ Կարմրադեղով գրուած խորագրի ներքև կը դնէ այդ ԺԶ ընթերցուածներու աղիւսակը, նշանակելով անոնցմէ իւրաքանչիւրին տուները. ապա կաւելացնէ։ Գլուխք Խ, վկայութիւն՝ Լ, Տունք ՍՇԺԶ,։ Թղ. 469ա2։ Գործք առաքելոց Ղուկայ Աւետարանչի։ Զբանն առաջին զոր արարի վասն ամենայնի, ո Թէոփիլէ, զոր սկսաւ Յիսուս առնել և ուսուցանել, եւն։ - Վերջ Թղ. 482ա2։ 8. Թղ. 482ա2։ Յառաջաբան եւթանեցունց թղթոցն Կաթողիկեայց։ Ի փոքունս փոքումբք ինչ յանդգնելոց՝ չէ առանց կասկածանաց, ևն։ - Թղ. 482բ1։ Նախադրութիւն կաթողիկեայ թղթոյն Յակոբայ։ Քանզի ինքն իսկ Յակովբոս գրէ զայս որոց յերկոտասան ազգացն սփռեալք էին հաւատացեալք ի տէրն մել յիսուս քրիստոս, ևն։ - Անդ։ Դիր գլխոց իւրաքանչիւր թղթոցն Կաթողիկեայց։ Գլուխք թղթոյն Յակոբայ., Յետ որոց կայ Յակոբու թուղթս գրեցաւ յԵրուսաղեմէ առ Եբրայեցիս ի սփիւռս,։ Ապա կը նշանակուին թղթիս ընթերցուածք, տունք և վկայութիւնք։ Այսպէս է և յաջորդ թղթոց վերջը։ Թղ. 482բ2։ Թուղթ սրբոյ առաքելոյն Յակովբայ կաթողիկէ։ Յակովբոս աստուծոյ և տեառն յիսուսի քրիստոսի ծառայ. երկոտասան ազգացդ որ ի սփիւռդ էք՝ ողջոյն, ևն։ Վերջ Թղ. 484բ2։ 9. Թղ. 484ա2։ ախադրութիւն առաջին թղթոյն Պետրոսի։ Զայս գրէ Պեարոս թուղթ վարդապետական որոց ի սփիւռս Հրէից քրիս տոնեայք եղելոց, ևն։ - Անդ։ Գլուխք առաջին թղթոյն Պետրոսի առաքելոյ։, - Թղ. 484բ1։ Թուղթ Պետրոսի առաջին։ Պետրոս առաքեալ յիսուսի քրիստոսի, ընարելոց նշդեհից որ ի սփիւռս, ևն։ - Վերջ Թղ. 485բ2։ 10. Թղ. 485բ2։ Նախադրութիւն երկրորդ թղթոյն Պետրոսի։ Զայս դարձեալ ինքն Պետրոս գրէ զթուղթս հաւատացելոցն. և է թուղթս յիշատակ առաջնոյն, ևն։ - Թղ. 186ա1։ Գլուխք երկրորդ Թղթոյն Պետրոսի։ Անդ։ Թուղթ Պետրոսի երկբորդ։ Շմաւոն Պետրոս՝ ծառայ և առաքեալ յիսուսի քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 487ա1։ 11. Թղ. 487ա1։ Նախադրութիւն առաջին թղթոյն Յովհաննու։ Աւետարանական աստուածխաւսութիւն վասն քրիստոսի, ևն։ Թղ. 487ա2։ Գլուխք առաջին թղթոյն Յովհաննու։, - Թղ. 487բ1։ Թուղթ Յովհաննու առաջին։ Որ էրն ի սկզբանէ, զորմէ լուաքն, որում ականատեսն իսկ եղաք, ևն։ - Թղ. 488բ1։ Որ հաւատայցէ եթէ Յիսուս է որդի աստուծոյ։ Սա է որ եկն ջրով և հոգւով և աքեամբ։ Յիսուս Քրիստոս ոչ ջրով միայն, այլ և արեամբ և Ջրով. և հոբին է որ վկայէ. զի Հոգին իսկ է ճշմարտութիւն։ Սոքա երեքին են որ վկայեն հոգին, և ջուրն և արիւնն. և երեքին մի են.։ Վերջ Թղ. 488բ2։ 12. Թղ. 488բ2։ Նախադրութիւն երկրորդ թղթոյն Յովհաննու։ Զայս իբրև զերէց գրէ տէրունւոյ եկեղեցւոյն և որդւոց նորին, ևն։ - Անդ։ Գլուխք Բ. թղթոյն Յովհաննու։Անդ։ Թուղթ Յովհաննու երկրորդ։ Յերիցուէ առ ընարեալ Կիւրեայ և առ որդեակս իւր, ևն։ Վերջ Թղ. 489ա1։ 13. Թղ. 489ա1։ Նախադրութիւն երրորդ թղթոյն Յովհաննու։ Յառաջագոյն ընդունի զԳայիոս, ևն։ - Անդ։ Գլուխք երրորդ թղթոյն Յովհաննու։ - Անդ։ Թուղթ Յովհաննու երրորդ։ Յերիցուէ առ Գայիոս սիրելի, ևն։ - Վերջ Թղ. 489ա2։ 14. 489ա2։ Նախադրութիւն թղթոյն Յուդայի առաքելոյ։ Զայս թուղթ գրէ նորոգ հաւատացելոցն, ևն։ - Թղ. 489բ1։ Գլուխք թղթոյն Յուդայի առաքելոյ։, - Անդ։ Թուղթ Յուդայի առաքելոյ կաթողիկէ։ Յուդայ՝ Յիսուսի Քրիստոսի ծառայ և եղբայր Յակոբայ, հեթանոսաց՝ որ յաստուծոյ հօրէ էք սիրեցեալք, ևն։ - Վերջ Թղ. 490ա1։ 15. Թղ. 490ա1։ Աղերս Եւթաղի։ Ամենայն ուրեք՝ ամենայն իրիք ժամանակ է, աճէ գայ հասանէ յաստիս, և դարձեալ միւս անգամ անդէն դադարէ, ևն։ (Որ սակայն զօհրապեան տպագրութեան մէջ վերջինն է կարգաւ)։ 16. Թղ. 490ա2։ Յառաջաբան Յայտնութեան Յովհաննու։ Սրբոյ աւետարանչին Յովհաննու է գիրքս որ կոչի Յայտնութիւն, ևն։. Թղ. 490բ1։ Գլուխք Յայտնութեան Յովհաննու։ - Թղ. 491ա2։ Յայտնութիւն սրբոյն Յովհաննու առաքելոյ և աստուածաբան աւետարանչի։ Յայտնութիւն Յիսուսի Քրիստոսի ի ձեռն որոյ ետ աստուած ցուցանել ծառայից իւրոց որ ինչ լինելոց է վաղվաղակի, ևն։ Վերջ Թղ. 497բ1։ Տպագրութեան մէջ Պօղոսի թղթերէն վերջ։ դրուած է այս, մինչդեռ հոս ոչ միայն այդ գիր քին, այլ սր զարմանալին է՝ Եւթաղի Աղերսին իսկ Պօղոսի թուղթերէն աւելի նախապատիւ տեղ տրուած է։ Այս բանս ուրիշ կերպ դժուար է մեկնել - եթէ համարինք որ Աստուածաշունչ մատեաններն ըստ քմաց չէին ընդօրինակուեր բայց եթէ ըսել՝ որ այս օրինակիս գրութեան՝ ժամանակ ոչ միայն Յայանութեան գիրքը, այլ և Եւթաղի Աղերսն արդէն մեծ հեղինակութիւն ստացած էին. և կամ ընդհակառակն ազատամտաց՝ ոմանց կողմանէ դարձեալ վէճեր ծագած էին անոնց վաւերականութեան վրայ. ուստի զանոնք յարգելի ընելու համար՝ մինչև Կաթողիկեայց թուղթերը յառաջ մատուցեր են։ Գրոցս արտաքին՝ լուսանցքներուն վրայ, գլխահամարներուն վերև գրուած է կարմրադեղով Ճառ Ա... - ԻԳ..։ Որ ըլլալու է փոխ. Ընթերցուածի։ Դիտելու է որ ՀՀանգիսան երանելոյն Յովհաննու։ Եր ընդ եղբարս,, ևն, սոյն որինակիս մէջ չկայ։ 17. Թղ. 497բ1։ Յառաջաբան Պաւղոսի առաքելոյ՝ նախակարգեալ գլուխ գրոցս։ Ընդ ուսումնասէր և ընդ փոյթ քոյոյ սիրոյդ զալ մացեալ, ո հայր պատուական, ևն։ բ. Թղ. 499բ1։ Վկայութիւն Պաւղոսի առաքելոյ։ Առ Ներոնիւ կայսերբ Հռովմայեզւող վկայեաց անդ Պաւղոս առաքեալ, կըտրեալ զգլուխ սուսերաւ, ևն։ - Վերջ։ Եւ ես ստոյգ նշանակեցի զժամանակ վկայութեան Պաւղոսի.։ (Ասոր կը յաջորդէ անմիջապէս)։ գ. Թղ. 499բ2։ Բովանդակութիւն ընթերցուածոց և որոց ի նոսա գլուխք և վըկայութիւնք են ըստ իւրաքանչիւր թղթոցն առաքելոյ. և որչափ իւրաքանչիւր ի նոցանէ տունք իցեն։ Ի Հռովմայեցւոց թղթին՝ ընթերցուածք ե։ Գլուխք ժթ ժի (կանաչ դեղով առընթեր), վկայութիւնք խը խր (կամրադեղիւ) դ. Թղ. 500ա2։ Յառաջագիր։ Որ թխող թիւս է զքանիաւնութիւնն միայն յայտ առնէ գիւրաքանչիւր գրոցն վկայութեանց։ Իսկ որ կարմրովն՝ է զկարգն միանգամայն և զքանիաւնութիւնն իւրաքանչիւր թղթոցն, և կանոնի դարձեալ ի միջի նոյնպէս առ ընթերակա թուոյն՝ որ կայ դէպ նոցին իսկ բանից առաքելական գրոցս։ Եւ դադարեն երկոքին թիւքն, և դարձեալ սկիզբն առնուն ըստ թղթոցն։, ե. Թղ. 500ա2-502բ1։ Բովանդակութիւն աստուածեղէն վկայութեանց։ Ի Հռովմայե ցւոց թղթին վկայութիւնք խը (սև) խը (կար միր)։ Յարարածոց զ, ը, թ, ժա, ժթ, ժգ (Նոյնպէս)։ Յելից գ, ժե, ժղ, խ. ևն ևն։ Վերջ ամ բողջին։ Միանգամայն վկայութիւնք՝ ճիէ։ Ե. կրկնաբանեցան յայլևայլ թուղթս որ ի ներքոյ դրոշմեալ վկայութիւնքս, զորոց և զմիաբանութիւն կանոնացն եդի առընթեր միմեանց։ Ի Հռովմայեցւոց թղթին զ, Յարարածոց ա ևն ևն։ (Ամբողջ աղիւսակ մէ, որուն ձախակողմը նշանակուած են Պօղոսի թղթերը, իսկ աջակողմը հին Կտակարանի գրքերու տեղիքն)։ Բովանդակութիւն ընթերցուածոց, գլուխը և վկայութիւնք աստուածեղէն գրոց,, ևն, անով իսկ յոյժ օգտակար և հետաքրքրական է նախ՝ որ ամբողջապէս տուները կամ տեղիք մէջ բերուած՝ և ի մի հաւաքուած են՝ իւրաքանչիւր գրքին անունով, գլխով և թուով. որոնք մեծապէս կը նըպաստեն Ս. Գրոց ուսումնասիրութեամբ պարապողներուն։ Բ. զի հաւանօրէն յունարէն հնագոյն՝ բնագրէ մը կը յառաջագային և արդիւնք են ուղզակի նոր Կտակարանքը կարգաւորող Եւթաղին և կամ լաւ ևս Եւագրիոսի (Պոնտացւոյ) անխոնջ ուսումնասիրութեան։ Այս բանս կը հաստատուի ոչ միայն Պօղոսի թղթոց Առաջաբանութեան՝ մէջ եղած ակնարկութիւններէն, այլ և Թղ. 500ա1. յայտարարութենէն ուղղակի. Բաժանեցի զընթերցուածսն և ստքեցի զամենայն առաքելական գիրս հաւաստեաւ, ըսա յիսուն յիսուն տան։ Եւ գգլուխս իւրաքանչիւր ընթերցուածոցն առընթեր եդի, և զվկայութիւնսն որ ի նմին կրկինչ ևն։ Գ. Այս տեղ մէջ բերուած վկայութեանց աղբիւրներն ասկէց գրեթէ մեկ դար առաջ գրուած նոր Կտակարանաց օրինակներու լուսանցից վրայ իսկ նշանակուած կան։ 18. Թղ. 502բ2։ Նախադրութիւն առ Հրռովմայեցիս թղթոյն։ Զայս առաքեաց ի Կորնթոսէ, մինչդեռ ոչ է տեսեալ զՀռովմայեցիսն, եւն։ - Թղ. 503ա2։ Գլուխք Հռովմայեցւոչ թղթին։, - Թղ. 503բ1։ Առ Հռովմայեցի։ թուղթ։ Պաւղոս ծառայ յիսուսի քրիստոսի, կոչեցեալ առաքեալ, որոշեալ յաւետարանն աստուծոյ, ևն։ 19. Թղ. 508բ1։ Նախադրութիւն աս Կորնթացիս առաջին թղթոյն։ Զայս առաքեա, յԵփեսոսէ Ասիացւոց, զի տեսեալ էր զնոսս որոց վարդապետեաց, ևն։ - Թղ. 508բ2 Գլուխք առ Կորնթացիս առաջին թղթոյն։, Թղ. 509ա1։ Առ Կորնթացիս առաջին թուղթ Պաւղոս կոչեցեալ առաքեալ յիսուսի քրիս տոսի, կամաւքն աստուծոյ, և Սոսթենէս եղ։ բայր եկեղեցւոյդ աստուծոյ որ ի Կորնթոս, ևն։ Վերջը կը կցի։ Առ Կորնթացիս առաջին թուղթն գրեցաւ ի Գիլիպպեայ ի ձեռն Ստեփանեայ և Ժորդունատեայ և Աքայիկոսի,.։ 20. Թղ. 514ա2։ Նախադրութիւն առ Կորնթացիս երկրորդ թղթոյն։ Զայս թուղթ առաքեաց ի Մակեդովնիոյ. և է պատճա։ թղթիս այս. ընկալան Կորնթացիքն զառաջին թուղթն, և ապաշխարեաց ի վերայ մեղացն ոյ արար զմաւրուն, ևն։ - Անդ։ Գլուխք առ Կորնթացիս երկրորդ թղթոյն։ - Թղ. 514բ1։ Առ Կորնթացիս երկրորդ թուղթ։ Պաւղոս տռաքեալ յիսուսի քրիստոսի կամօքն աստուծոյ, առ Տիմոթէոս եղբայր՝ եկեղեցւոյդ աստուծո որ ի Կորնթոս, ևն։ 21. Թղ. 518ա2։ Նախադրութիւն Գաղատացւոց թղթոյն։ Զայս առաքէ ի Հռովմայ առ որս տեսեալ էր և գիտէր և աշակերտեալ էր, ևն։ - Թղ. 518ա2։ Գլուխք Գաղատացւոց թղթին։ - Անդ։ Առ Գաղատացիս Պաւղոս առաքեալ ոչ ի մարդկանէ և ոչ ի ձեռն մարդոյ, այլ ի ձեռն յիսուսի քրիստոսի և աստուծոյ հաւր, ևն։ 22. Թղ. 520ա1։ Նախադրութիւն առ Եշփեսացիս թղթոյն։ Զայս առաքեաց ի Հռովմայ, որպէս թէ ոչ էր տեսեալ զնոսա, և է պատճառ թղթիս այս, ևն։ - Թղ. 520ա2։ Գրլուխք առ Եփեսացիս թղթոյն.. - Անդ։ Առ Եփեսացիս։ Պաւղոս առաքեալ յիսուսի քրիստոսի կամաւք աստուծոյ՝ սրբոց որ են յԵփեսոս, և հաւատացելոց ի քրիստոս, ևն։ 23. Թղ. 522ա1։ Նախադրութիւն աս Գիլիպպեցիս թղթոյն։ Զայս առաքեաց ի Հըռովմէ, զի տեսեալ էր զնոսա, և է պատճառ թղթոյս այս, ևն։ - Անդ։ Գլուխք առ Գիյիպպեցիս թղթոյն։, - Անդ։ Առ Ժիլիպպեցիս։ Պաւղոս եւ Տիմոթէոս ծառայք յիսուսի քրիստոսի, ևն։ 24. Թղ. 523ա2։ Նախադրութիւն առ Կողոսացիս թղթոյն։ Զայս առաքէ ի Հռովմէ մինչ ոչ էր տեսեալ զնոսա, այլ լուաւ վասն նոցա, ևն։ - Թղ. 523բ1։ Գլուխք առ Կողոսացիս թղթոյն։ - Անդ։ Առ Կողոսացիս։ Պաւղոս առաքեալ յիսուսի քրիստոսի կամաւքն աստուծոյ, առ Կողոսացիս սուրբս և հաւատացեալ եղբարս ի քրիստոս, ևն։ 25. Թղ. 524բ2։ Նախադրութիւն առ Թեսաղոնիկեցիս առաջին թղթոյն։ Զայս առաքէ յԱթենայ, տեսաւղ յառաջագոյն եղեալ նոցա՝ և լլկեալ անդ նոքա, ևն։ - Թղ. 525ա1։ Գրլուխք առ Թեսաղոնիկեցիս առաջին թղթոյն։.Անդ։ Առ Թեսաղոնիկեցիս թուղթ առաջին։ Պաւղոս եւ Սիղուանոս և Տիմոթէոս, եկեղեցւոյդ Թեսաղոնիկեցւոց, յաստուած հայր մեր և ի տէր յիսուս քրիստոս, ևն։ Թղթիս (Բ. 2, և Գ. 2) համարներն, այսինքն է զաւետարանն աստուծոյ, և ճաւետարանին աստուծոյ, և հաւրն Քրիստոսի, յոյժ բնորոշ և կարևոր են Ս. Գրոց մեկնաբանութեան համար, զի նախ Թէոդ. 3ահն (ք 11, 165) և վերջերս ալ Յ. Լ. Շուլցէ (8 11սա, 8ԵՔ, , օհոոՋ 8 ոո։ 1907) անով կրցան ոչ միայն որոշել յուն. սովորական օրինակի հյաւետարանին Քրիստոսի,, և աղեքս. օրինակին զպաշաօնեայ Աստուծոյ յաւետարանին Քրիստոսի, ընթերցուածոց բուն իմաստը, - առնելով -ո. ,. Հւս . իբր ենթակայական սեռական՝ Աստուծոյ և Քրիստոսի, և ոչ իբրև առարկական, - այլ և լուծել Պօղոսի քարոզութեան վերաբերեալ կարևոր խնդիրը։ 26. Թղ. 526ա1։ Նախադրութիւն առ Թեսաղոնիկեցիս երկրորդ թղթոյն։ Զայս առաքեաց ի Հռովմէ, և է պատճառ թղթոյս այս, ևն։ Թղ. 526ա2։ Գլուխք առ Թեսաղոնիկեցիս երկրորդ թղթոյն։ - Անդ։ Առ Թեսաղոնիկեցիս երկրորդ թուղթ։ Պաւղոս եւ Սիղուանոս և Տիմոթէոս, եկեղեցւոյդ Թեսաղոնիկեցւոց, ևն։ 27. Թղ. 526բ2։ Նշախադրութիւն առ Ե. բրայեցիս թղթոյն։ Զայս առաքեաց յԻտալիոյ։ և է պատճառ թղթոյս այս. զի որք հրեայքն է ին՝ կանգնէին զաւրէնս և զստուերս, ևն։ Թղ. 527ա1։ Գլուխք թղթոյն Եբրայեցւոց։.. Թղ. 527բ1։ Թուղթ առ Եբրայեցիս։ Բազում մասամբք և բազում աւրինակաւք կանխա։ խաւսեցաւ աստուած ընդ հարսն մեր, ևն։ 28. Թղ. 531ա2։ Նախադրութիւն առ Տիմոթէոս առաջին թղթոյն։ Զայս առաքեաց ի Մակեդոնիոյ, և է պատճառ թղթոյս այս, ևն։Թղ. 531բ1։ Գլուխք առ Տիմոթէոս առաջին թղթոյն։ - Թղ. 531բ2։ Առ Տիմոթէոս թուղի առաջին։ Պաւղոս առաքեալ յիսուսի քրիստոսի ըստ հրամանի փրկչին մերոյ, ևն։ 29. Թղ. 533ա1։ Նախադրութիւն առ Տիմոթէոս երկրորդ թղթոյն։ Զայս թուղթս դարձեալ առաքէ ի Հռովմայ, և է պատճառ թրղթոյս այս. որք հաղորդակիցք էին Պաւղոսի, թողին զնա, ևն։ - Թղ. 533ա2։ Գլուխք առ Տիմոթէոս երկրորդ թղթոյնչ - Անդ։ Ադ Տիմոթէոս թուղթ Բ։ Պաւղոս առաքեալ յիսուսի քրիստոսի, կամաւքն աստուծոյ, ևն։ 30. Թղ. 534ա2։ Նախադրութիւն առ Տիտոս թղթոյն։ Զայս առաքեաց ի Նիկոպաւլ սէ, զի անդ ձմերեաց, ևն։ - Թղ. 534բ1։ Գլուխք առ Տիտոս թղթոյն։ - Անդ։ Առ Տիտոս։ Պաւղոս ծառայ աստուծոյ եւ առաքեալ յիսուսի քրիստոսի, ըստ հաւատոց ընտրելոցն աստուծոյ, ևն։ 31. Թղ. 535ա2։ Նախադրութիւն առ փիլիմոն թղթոյն։ Զայս թուղթս առաքէ ի Հռովմէ. ևն։ - Անդ։ Գլուխք առ փիլիմոն թրղթոյն։. - Անդ։ Առ Ժիլիմոն եւ առ Արքիպոս սարկաւագ և առ Ապպիաս։ Պաւղոս կապեալ յիսուսի քրիստոսի և Տիմոթէոս եղբայր Գիլիմոնի սիրելւոյ և գործակցի մերոյ, ևն։ Վերջ։ Թղ. 535բ1։ Ուր ապա կը յարին անմիջապէս. ա. Գրեցի և կարգեցի, ըստ կարի ըստիքերովն զգիրս Պաւղոսի առաքելոյ՝ յաւրինեալ և դիւրահաս ընթերցուածովք եղբարց մերոց, յորոց յամենեցունց չմեղադրութիւն յանդգնութեանս իմոյ հայցեմ. զի աղաւթիւք որ վասն մեր լինիցին, զիջանելն ձեր՝ ըստ իս ընդունիցիմ։ Ընդաւրինակեցան գիրքս այս ընդ Կեսարացւոս աւրինակաց որ կան յարկեղս գրոց սրբոյն Պամփիլեայ՝ իւրովք ձեռաւք գրեալ,։ Եւթաղի (այլ ըստ իս Եւագրի) յիշատակարանէս ետքը կը կցուի կարմրադեղիւ այսպէս։ Բ. Թելադրութիւն։ Գլխաւոր եմ, և աստուածեղէն կրաւնիցն վարդապետ. եթէ ումեք զիս յանաւթ տայցես, ազնիւ աւրինակ փոխանակ ընդ իմ առնուցուս. զի հատուցանաւղքն չարք են։ Պատասխանի։ Գանձ ունիմ զքեզ հոգևոր բարութեանց և ամենայն մարդկան ցանկալի, և պէսպէս զարդուք զարդարեալ։ Այո, ասեմ ճշմարտութեամբ, ոչ տաց զքեզ վայրապար ումեք յանաւթ, և ոչ դարձեալ նախանձեցայց ընդ աւգուտ ուրուք, այլ յորժամ տաց զքեզ յանաւթ սիրե լեաց իմոց՝ ագնիւ աւրինակ քս փոխանակ առից.։է. Անդ։ Նաւարկութիւն Պաւղոսի առաքե, լոյ է Հռովմն Հարիւրապետին՝ որ տանէր զՊաւղոս ի Հռովմ՝ Յուղիոս անուն էր, ի գնդէ որ կոչէր Սեբաստեան,, ևն։ (11 տող)։ 32. Թղ. 535բ2։ Կորնթացւոց երբորդ կամ ւնվաւեր թուղթր։ - ա. Թուղթ Կորնթացւոցն առ սուրբ առաքեալն Պաւղոս։ Ստեփանոս և որք ընդ նմա երիցունք՝ Դաբնոս, Եւբուլոս, Թէոփիլոս և Քսինոն, առ Պաւղոս հայր մեր և աւետարանիչ և հաւատարիմ վարդապետ ի քրիստոս յիսուս ողջոյն։ Արք ոմանք երկու եկին ի Կորնթոս՝ Սիմոն անուն և Կղեոբոս, ևն։բ. Անդ։ Կը կցի Պատասխանը. Պաւղոս կայանաւոր յիսուսի քրիստոսի՝ առ եղբարս Կորընթացիս, ի բազում վրիպակէ (այսպէս) աստի ողջոյն. և ես ոչ ինչ կարի զարմացեալ եմ, եթէ այդչափ վաղվաղակի ընթանան հրապոյրք չարին, ևն։ Վերջ Թղ. 536բ1։ (Ուր կ՝աւարտի մատեանս)։

Content