21634ՌՂ = 1641 (տես վաըը)։
նօտրագիր մաքուր և ընտիր։
47, իւրաքանչիւրն 12 Թուղթ։
՝ թուղթ՝ հաստ, սպիտակ և ողորկեալ։
փայտեայ կաշեպատ՝ կարմրագոյն, զարդարուն. իսկ ներսէն թաւշեայ ծիրանեգոյն կերպասով պատած։
շատ լաւ. միայն Թղ. 2ա2-բ1. Ծննդոց գլխոց ցանկի մի մասը (ԽԶԾԸ) անցած է Թղ. 1բ2. ին, որուն վրայ գրուած են (հաւանօրէն գրիչի կողմէն) ԶԵ. Սաղմ. Տուր զօրութիւն ծառայի քոծ վերջին երկու տուներն, և ՎԼցաքծի վերջին տունը, ապա. Տէր աստուած Թաա րայէլի օգնեա տկարութեանս իմոյ։ Հոգի աստուծոյ, սկսեալ եմ՝ դու կատարեա ի բարին. ամէնջ։ Ասկէ դուրս՝ Թղ. 127բ2, տարբեր թղթի կտոր մը կպցուած է սեան մէջ և նոյն գրչութեամբ վրան գրուած, - թերևս ի սկզբան սխալ բան մը գրայծըլլալուն համար։ Դարձեալ, Թղ. 181 - 192, 194 196-199, 206, 204, ևն, այնպէս դեղնած են, որ կարծէք թէ տարբեր ձեռագրի մըլլային, բայց իրօք նոյն են։
նաի Գատլալա և իր ծնողքն, ապա ուրիշներ (տես վարը)։
երկու թերթ, հաւանօրէն մնացորդ ԺԳ - ԺԴ դարում գրուած մագաղաթեայ ճաշոցի մը, զի կը ներկայացնէ Դանիէլը՝ երից մանկանց օրհնութեամբ, մեծ բոլորգրով և կարմրադեղ խազերով, որոնք հնագրական տեսակէտով հետաքրՐքրական են։
բազմաթիւ են, այսինքն ամէն գրքի սկիզբը ընդհանրապէս երկագոյն են և միջին մեծութեամը մի քանի տեղ ալ եռագոյն, մարդագիր, թռչնագիր, Մեծ զարդագիրներ հազիւ թէ հինգէն վեց միայն (տես Թղ. 3ա1, 48ա1, 444ա2, 457բ2, 468ա1, 486բ2)։
ոչ այնքան բազմաթիւ և ճոխապաճոյծ. շատերուն մստիւները Թ. 1.ի լուսանցազարդերէն առնուած են, բայց զգալի կերպով մեծցուած և այլ գոյներ զգեցած։ Թղ. 127ա2 235ա2, 367ա1, 378ա2, եռագունեան թռչնակերպներն, Թղ. 48ա2, ևն, մարդակերպները, Թղ. 83ա2, 169ա։ ծաղկարաժակներն, Թղ. 315ա2, խեցգետնաձևը, Թղ. 290բ1, ևն մոտիւներն ասոր ծաղկողին յատուկ բաներ են։
մեծադիր 4 հատ. Թղ. 443բ. Մատթէրա կանանչ քառակուսիով պատեալ՝ մոխրագոյն և սիւնազարդ կամարի տակ նստեր է՝ կարմրոսկեգոյն պարունակի մը մէջ, կանանչ յատակի վրայ դրուած մթագոյն բազմոցի վրայ, և կը գրէ սպիտակ մատենին վրայ Գիրք Ծննդեանք ևն։ Կապոյտ ներքնազգեստին վրայ կը կրէ նա վարդագոյն կրկնոց մը, ձախ ուսէն վար, և ոտքերը սև տրեխով մոխրագոյն փոքր պատուանդանի մը վրայ հանգչեցուցած է։ Սպիտակ ալեօք է, բայց և յոյժ կայտառ և վայելչագեղ։ Թղ. 457բ1 Մարկոս սևամօրուք, նոյնատեսակ պարունակի մէ։ և աթոռակի վրայ բազմած՝ կը գրէ Սկեզբն աւշ։ Կարմիր ներքնազգեստին վրայ՝ կապուտակ կրկնոց մը կրելով։ Թղ. 467բ. Ղուկաս, նոյնագոյն սիւնազարդ կամարակապի ներքև և նոյնաձև բազմոցի վրայ նըստած, սև և սրածայր մօրուօք և երկայնահեր։ Կապոյտ պատմուճան հագած է, որուն վրայէն ձգուած է մութ կարմիր կրկնոցը, և կը գրէ մատենին մէջ Քանզի բաղումք յաւքարեցինչ ևն։ Թղ. 483բ. Յովհան նէս՝ սպիտակամօրուք, որ եռակատար այրի մը մէչ գետնի վրայ նստած է՝ բաց մատեանը ձեռքում, որուն վրայ կը գրէ Ի սկզբանէ եր բաննծ. դիմացն ալ նստած է Պրոխորոն - դեռ պատանի -զոր վերէն ի՝ վայր կը ծածկէ մութ կարմիր պարեգօտ մը։ Իսև Յովհաննէս ծածկուած է ամբողջապէս վարդագոյն կրկնոցով մը, միայն կուրծքը և ստորին քղանցքը կը տեսնուին կապոյտ ներքնազգեստին. գիրենք պատո։ միջավայրը թուխ է որպէս գիշեր։ Գեղեցիկ է՝ բազմագունի դրուագներով զարդարուած շրջանակն, մա նաւանդ թէ այդ շրջանակն իր թևերով վեր բռնող խարտիշագոյն արծիւն, որ կը յօրինէ Աւետարանի։ սկզբնատառը՝ Ի։ Ասոնցմէ զատ 8 հատ ալ փոքր նկարներ կան լուսանցից վրայ, Թղ. 48ա2, Ահարոն կաս Մովսէս աղաչաւոր, և գլխուն վերև ալ հինաւուր, ցըն՝ երկնագոյն կամ կապոյտ պարունակի մէջ՝ աս. տղով պսակեալ, ոսկեղէն ենթակայի վրայ. յոյժ Թղ. 272. Եպիփան, Թղ. 274բ1. Դաւիթ թագազար։ գահաւորակի վրայ բազմած՝ սաղ կը զարնէ. Թղ 302ա2. Սողոմոն՝ Առակաց գիրքն ի ձեռին. Թղ. 337ա2 Եսայի մարգարէ, որ կը կրէ կապուտակ պատմուճանի վրայէն մանուշակագոյն կրկնոց, և ձեռքի մատեանին վրայ գրուած է՝ Լուր երկին. Թղ. 362ա2. Միքիա՝ որ ձախ ձեռքով մատեան մը բռնած է՝ իսկ աջը վեր բարձրացուցած. Թղ. 365բ1. Յովնան՝ վիշապ ձկան բերնին մէջ կանգնած մինչև մէջքը, և գլխուն վրայ ալ դդմենին հովանացեալ։
16 հատ են, որոնց առաջին 12բ մանուշակագոյն քառակուսւոյ մէջ՝ սպիտակացոլ բաց վարդագոյն և կապուտագոյն դրուագներ կը ներկայացնեն, երկնագոյն ենթակայի վրայ, և կարմիր -կանաչ -սպիտակայեռ սիւներու վրայ յեցած. իսկ մնացած չորս հատը՝ մթնագոյն կապոյտ կամ կանանչի զարնող ենթակայի վրայ։
տիրապէս երեք հատ են (տես Թղ. 3ա, 444ա2, 469) կապոյտ, վարդագոյն, և ոսկեհուռն դրուազօք զարդարեալ. իսկ միւսներն, որ փոքրիկ ճակատնես են աւելի՝ գիրքերու սկզբնատառ զարդագիրներուն վրայ կռթնած՝ բազմաթիւ են, կամ միագոյն կամ երկզունեան. երկուքր միայն (տես. Թղ. 274բ2, և 457բ2 են եռագոյն և ոսկեզօծ։
և սկզբնատառք երբեմն ոսկեգոյն են երբեմն վարդագոյն և շատ անգամ ալ արիւնագոյն կարմիր։ Ծննդոցի և Յովհանու Աւետարանի առաջին երկու տողերը միայն երկաթագիր են, իսկ միւսները խոշոր բոլորգրով։
չոր։ թուղթ սկիզբէն, չորս ալ գրքին վերջը, ապա Թղ. 443ա, 467ա, 483ա, 566բ։
գլխաւորք Թղ. 375ա2, 438ա1, 510ա1. ասոնցմէ զատ Թղ. 222բ1 336ա1, 525բ2, ևն։
, Ձեռագիրս 1753ին մտած էր արդէն հաւաքմանս մէջ, զի կը գրէ ցանկողն Զայս Ձեռագիր Աստուածաշունչս յղեաց առ մեզ, ի Կոստանդնուպօլսոյ Հ. Զաքարիա վարդապետն մեր ձեռամբ Իրզուրումցի Պր. Նահապետին Ղամբարեան, որ եհաս ի վանս յայս սրբոյն Ղազարու ի Վենետիկ։ յամի Տեառն ՌՉԾԳ, յ0գոստ. ԺԹ5։ Մատեանս ։ Աստուածաշցսւնչ լիակատար հին և նոր Կտակարանաց՝ ամէն մասերով, ի բաց առեալ Սիրաքայ գիրքը, որ հոս ալ չկայ։ Ա Թղ. 2ա1 - 438ա1։ - Հին կտակարան։ Բ. Թղ. 438ա2-566ա1։ Նոր կտակարան։ Ձեռագիրս - սկիզբէն մինչև վերջ լաւ բաղդատելով Թ. 1.ին հետ - ըստ ամենայնի համաձայն գըտանք նախընթացին. այսինքն՝ նախ որ հին և նոր՝ Կտակարանաց գրքերը նոյն գումարութիւնը ունին՝ և նոյն կարգով դասաւորուած են նաև հոս։ Բ. Խորագիրներն, սկզբնատառերը և տնագլուխները գրեթէ միշտ նոյնանման, այսինքն կամ ոսկեգոյն կամ կարմիր կամ կապոյտ, կամ մանուշակագոյն՝ և կամ թուխ մելանով գրուած են՝ նման նախորդին։ Գ. Գրքերէն վերջ դրուած ոտանաւորներն կարճ յայտարարութիւնք և յիշատակարանները բոլորն ալ բառացի կերպով նոյն են երկուստեք. այսինքն սորա գրիչն ուրիշ բան չէ ըրած՝ բայց եթէ նիւթապէս ընդօրինակել զանոնք, մի միայն՝ նախընթաց գրչին Յոհանէս անուան տեղը՝ փոխանակեր է իր անունը, Յատլալա։ Դ. Լուսանցազարդներու մոտիւներն ընդհանրապէս, գլխահամարներն և անոնց այլևայլ ստորաբաժանումները՝ կարմիր, կանանչ՝ և երբեմն ալ կապոյտ փոքքիև շրջանակի մէջ, նախընթացին մերթ յաջող և մերթ ալ անյաջող նմանահանութիւններ են, երբեմն մեծցուած և երբեմն պզտիկցուած։ 0րինակի աղագաւ, Թղ. 274բ1 (Դաւիթ), և Թղ. 302ա2 (Սողոմոն) պատկերներն՝ որոնք Թ. 1. ին մէջ կիսախորաններուն դրուագաց միջև կը գանուին, հոս լուսանցից վրայ փոխադրուած են, ինչ ինչ տարբերութեամբք։ Այս ընդհանուր եղելութիւններէն դուրս՝ դիտելով որ ակներև կը տեսնուին նաև այս և նախընթաց Որինակի բնագիրներուն մէջ և լուսանցից վրայ դեռ ուրիշ մանրամասնութեանդ զարմանալի նոյնութրւններ, կրնանք ապահովապէս ըսել, որ սոյն 0րինակս՝ Թ. 1. էն գաղափարուած է։ Այս այսպէս ըլլալով՝ աւելորդ կը համարինք նոյն ոճով ցանկել և՝ հոս հին և նոր Կտակարանաց մէն մի գրքի դիրն ու բովանդակութիւնը։ Ուստի բաւական կը համարինք ակներև ընել Թ.1. էն դուրս եղած սորա նորութիւն, ները միայն։ 1. Թղ. 123բ1։ Հռութ,ի գիմացը նկարուած է Հռութ ծնրադիր և ձեռնամած (մեծ. 8x4), որ Թ. 1. ին մէջ չկայ։ 2. Թղ. 272բ1։ Երանելոյն Եպիփանու եպիսկոպոսի կիպրացւոյ. Յաղագս երգոց սաղմոսարանի, գրութեան դիմաց՝ լուսանցքի վըրայ նկարուած է սուրբ հայրապետիս պատկերը (մեծ. 5x3,2), որ Թ. 1.ին մէջ չկայ։ 3. Թղ. 274բ1։ Գիրք սաղմոսաց Դաւթի, դիմաց լուսանցքի վրայ նկարուած է Դաւիթ մարգարէն. արիւնագոյն կարմիր պատմուճան հագած է, և անոր վրայ ալ շագանակագոյն ենթակայի վրայ կիտուած ոսկեճամուկ ու արջնաթոյր կարճկեկ փիլոն մը. ձեռաց մէջ ա, սաց կոչուած գործին կամ վին։ 4. Թղ. 302ա2։ Առակք Սողոմոնի որդոյ Դաւթի, դիմացը պատանի և անպեխ Սողոմոնի պատկերը (մեծ. 6, 5x4) արքայական, կապուտակ ճոխ վերարկուով և ներքնածիրանիով։ Երկուքն ալ յոյմ հեռի են Թ. 1. կամ Ա. Որ.ին գեղարուեստական նրբութենէն։ 5. Թղ. 337ա2։ Տեսիլ Եսայեայ որդւոյ Ամոսայ,, դիմացը նկարուած է Եսայի՝ ալեզարդ և վսեմ շարժման մէջ (մեծ. 6x3), ոլ Թ. 1.ի մէջ չկայ։ 6. Թղ. 362ա2։ Մարգարէութիւն Միքիայ, դիմացը նկարուած է Միքիա(մեծ. 4,5x3 աղիւսագոյն վերարկուաւ, որ Թ. 1.ի մէջ չկայ, 7. Թղ. 365բ1։ Մարգարէութիւն Յովնանու, դիմացը նկարուած է Յովնան (մեծ։ 10, 7x4, վերը նկարագրածիս պէս, որ չկայ Թ. 1.ին մէջ։ 8. Թղ. 438ա2։ Եւսեբի՝ առ Կարպիանոս գրած թուղթը առանց խորանի գրուած է և կցուած Մահ Եզեկիէլի մարգարէ ի, էն ետքը դրուած յիշատակարանին։ 9. Թղ. 443բ։ Մատթէոսի պատկերը, որ Թ. 1. բնագրէն 14x4 հր. աւելի մեծցուած է։ 10. Թղ. 457բ։ Մարկոսի (մեծ. 11, 2x7,2)։ 11. Թղ. 467բ. Ղուկասու (մեծ. 19x8)։ 12. Թղ. 483բ. Յովհաննու (մեծ. 17x14 խիստ յաջող պատկերները, որ Թ. 1.ին մէջ չկան և զուա հայկական տիպարներ ըլլալ կերևին։ 13. Թղ. 546ա2 - 547ա1։ Կորընթացւոց երկրորդ թղթի պակասը կամ դատարկը (տես Թ. 1. 8. 17, թղ. 518) անդրադարձուած և լրացուած է։ 14. Թղ. 551ա2։ Առ Գիլիպպեցիս թղթէ Նախադրութիւնն առանց վերնագրի է։ 15. Թղ. 564ա2։ Նախդր. թղթոյն առ Տիտոս,,էն ետքը՝ կայ կանանչ դեղով էլ., որով անշուշա Գլուխք կը նշանակուին։ Գլուխք թղթոց կանանչ դեղով նշանակելն իսկ հոս՝ առ ղակի նմանահանութիւն մէ Թ.1.ի գրչութեան։ 16. Թղ. 556բ2։ Առ Եբրայեցիս թղթի գլուխները դրուած են առանց խորագրի և իբր շարունակութիւն Նախադրութեան։ 17. Թղ. 165բ1 - 166ա2։ Ճիշդ Թ. 1.ին պէս, այսինքն՝ Կորնթացւոց (երրորդ) անկանոն թղթով սկսի և կը վերջանայ մատեանս, առանց յիշատակարանի։ Մատենիս գրիչը որչափ որ ջանացեր է կրցածին չափ ճշդութեամբ ընդօրինակել իր հին գաղափարը, սակայն շատ բառեր սխալ կերպով աստագրեր է. օր. իմն, փոխանակ գերեմ, ի՝ գրեմ,, ևն են. հետևաբար թէ գործածութեան և թէ տր պագրութեան համար յոյժ զգուշալի է։