224467անյայտ, հաւանօրէն 18461850։
նոտրագիր նոր։
13, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ՝ ձեռքով շինուած և ամուր։
կիսակաշի և անշուք։
՝ ճառերէն ոմանց մէջ զանազան տեղ տողեր դատարկ թողուած են՝ սկզբնագիրն պակասաւոր կամ եղծուած ըլլալուն պատճառաւ։
անյայտ։
, ևն, բնաւ չկան։
Թղ. 9ա (կէսէն վար), 9բ, 16բ (վարի մասը), 21, 26, 35բ, 36, 37, 38, 48բ, 58բ, 69բ, 75բ, 86բ, 94բ (կէսէն վար), 96բ-98բ, 108ա (կէսէն վար), 109բ, 122ա-123բ։
չկան։ - ՏԵՂԵ ԿՈՒԹԻՒՆՔ. Ձեռագիրս յիշեալ ժամանակամիջոցին մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Ներսէս Վ. Սարգսեան իր ի Հայս ճանապարհորդութեան ժամանակ գաղափարել տուած է և դրկած ի Վենետիկ. բայց չի գիտցուիր թէ որու ձեռքով և ի՞նչ Ձեռագրէ. սակայն ճառերէն ոմանց մէջ տեղ տեղ դատարկ թողուած տողերը ցոյց կու տան որ հնագոյն և եղծուած ըլլալու էր նախագաղափարն յորմէ ընդօրինակեցաւ, Մատեանս է Ճառընտիր նոր, փոքրադիր և աղքատին, կը պարունակէ 14 ճառեր միայն, հետևեալ կարգաւ 1. Թղ. 1ա։ "Ի մեծի աւուր յայտնութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. Սրբոյն Գրիգորի Աստուածաբանի՝ Անձիանձու եպիսկոպոսի ասացեալ. Ի ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Քրիստոս ծնեալ լինի. փառաւորեցէք„ ևն։ - Վերջ Թղ. 9ա։ "Զոր և այժմ հաստատեալ ի մեզ մաղթեմք, որք անհասանելի է մեզ կապելոցս մարմնով, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Ճառս պակասաւոր է, զի Թղ. 2բ, 4ա, 4բ, 6ա, 7բ, 8ա. տողերու դատարկ միջոցներ թողուած են)։ 2. Թղ. 10ա։ "Սրբոյն Բարսղի եպիսկոպոսի Կեսարու Կապադովկեցւոյ. Խաւսք ի ծընունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Քրիստոսի ծնունդն իւրականն, և յատուկ իւրոյ աստուածութեան„ ևն։ - Վերջ Թղ. 16բ։ "Զի նմա իսկ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Ասոր մէջ ալ Թղ. 10բ. երեք տող, և Թղ. 16ա. վեց տող դատարկ թողուած են)։ 3. Թղ. 17ա։ "Սրբոյն Բարսղի արքեպիսկոպոսին Կեսարու Կապադովկեցւոյ՝ ներբողեան Ի սուրբ նախավկայն քրիստոսի Ստեփանոս։ Ամենեքեան որք սիրելեացն ճաշս յաւրինեսցեն, զպատրաստութիւն զանազան խորտկաց մատուցանեն խումբս„ ևն։ - Վերջ Թղ. 21ա։ "Անդատապարտք հանդիպեսցուք խոստացելոց բարեացդ՝ ընդ քեզ և ընդ ամենայն սուրբս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւ՛։ 4. Թղ. 22. "Դրուատ (Գր. Նիւսացւոյ). Ի սուրբ նախավկայն Ստեփանոս։ Մեծ է աւր յիշատակի նախավկայիս և զամենեսեան յարուցանէ կոչել ի սպասաւորութիւն„ ևն։ Վերջ Թղ. 25բ։ "Այնմ երանութեանց արժանաւորս արասցես զքոյին բարեխաւսութեամբդ, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեան„։ 5. Թղ. 27ա։ "Երանելոյն Եպիփանու սրբոչ եպիսկոպոսի Կիպրացւոյ՝ Ներբողեան ի սուրբ աստուածածինն և ի միշտ կոյսն Մարիամ։ Զփայլեալ ճառագայթս աստուածածնին, զահագին և զանհասանելի զօրութիւն, զերկնի սքանչումն, և գերկրի՝ տիեզերաց խորհուրդ, ևն։ - Վերջ Թղ. 35ա։ "Որում ամենայն մարդիկք և հրեշտակք երկրպագեմք ասելով. անսկիզբն հայր, անսկիզբն որդի, անսկիզբն հոգիդ սուրբ. երրորդութիւն անբաժանելի և համագոյ, փառաւորելով յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ (Ճառիս և յաջորդին միջև 4 ու կէս թուղթք դատարկ ձգուած են. հաւանօրէն ճառ մը ընկած ըլլալու է)։ 6. Թղ. 39ա։ "Բուն բարեկենդանին Կիւրակէին Որ է ի մուտ աղուհացից պահոցն. սրբոյն Բարսղի Կեսարու Կապպադովկեցւոց հայրապետին ասացեալ. Յաղագս պահոց։ Փողեցէք, ասէ, նոր ամսեան փողով, ի բարենշան աւուր տաւնի մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 48բ։ "Եւ ի հանդերձեալ յաւիտենին հատուցման տենչալեացն մեզ յարդարադատութեանն քրիստոսի, զի նմա փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 7. Թղ. 49ա։ "Երանելոյն Բարսղի արքեպիսկոպոսին Կեսարոյ Կապպադոկեցւոյ. Հայեաց ի քեզ։ Բանիւ ետ մեզ զպէտսն՝ ստացաւղն մեր աստուած„ ևն։ - Վերջ Թղ. 58ա։ "Արդ հայեաց ի քեզ, որպէս զի հայեսցիս ցաստուած, որում փառք յաւիտեանս յաւիտե, 3. Թղ. 59ա։ "Ի մեծի աւուրն գալստեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի ի տաճարն քառասնաւրեայ. Սրբոյն Բարսղի եպիսկոպոսի Կեսարու Կապպադովկեցւոյ ասացեալ։ Զամենայն տաւնախմբութիւնս պարտ է մեզ կատարել սաղմոսիւք և աւրհնութեամբ և դրութեամբ ընթերցուածոց որ ինչ խորհրդոյն„ ևն։ - Վերջ՝ Թղ. 69ա։ "Զի այսու կարասցուք հանդերձելոց բարութեանցն հասանել ի քրիստոս յիսուս ի տէր մեր. ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն վայելէ փառք և իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւ„։ 9. Թղ. 70ա։ Գրիգորի Աստուածաբանի Անձիանձու եպիսկոպոսի ասացեալ. Ի մկրտութիւնն քրիստոսի։ Երեկ զպայծառ լուսաւորութեան զաւր տաւնեցաք„ ևն։ - Վերջ Թղ. 75ա։ "Արդ մկրտեսցուք, զի յաղթիցեմք. հաղորդեսցուք մաքրութեան ջրոցն, զի և երկնից արքայութեանն արժանի լիցուք՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք և պատիւ յաւիտեանս յաւ՛„։ (Ասոր և յաջորդ ճառին մէջ ևս 3 ու կէս թուղթեր դատարկ թողած է ընդօրինակողն, որ նշան է թերութեան գաղափարին)։ 10. Թղ. 79ա։ "Ի Վարդապետութենէ սրբոյն Գրիգորի Հայոց լուսաւորչի՝ կատարելոյ ի տէր. Ամենարուեստ պահոց։ Եւ քանզի ամենայն կարգաց չափ եդեալ է յամենակալ տեառնէն և արարչէն, որպէս զի հանդիսացեալք կատարեսցուք զառաքինութիւն ահիւն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 84ա։ "Որոց լիցի ամենեցուն մեզ հասանել ի քրիստոս յիսուս ի տէր մեր. ընդ որում հաւր և հոգւոյն սրբոյ փառք այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ Ճառիս սկիզբը թէպէտև նոյն է Յաճախապատումի մէջ տպուած Թ. Ճառին հետ, սակայն ի շարունակութեան մեծ տարբերութիւններ կան։ Տպագրութեան եր. 83 Ա. Պարբերութենէն սկսեալ մինչև վերջ (եր. 86) կը պակսին Ձեռագրիս մէջ՝ 11. Թղ. 85ա։ "Երրորդ կիւրակէին Աղուհացիցն, երանելւոյն Տիտոսի Կրէտացիոց եպիսկոպոսի՝ ասացեալ. Յաղագս տասն դրամին և կրտսեր որդւոյն։ Որք առակացն լսողք են՝ յայտ է թէ և մեկնութեանն փափագեն„ ևն։ - Վերջ Թղ. 94բ։ "Զի եղաք փրկեալք, վասն զի էաք մեռեալք և կենդանացաք, որպէս որ յաղագս մեր մեռաւ և յարեաւ, զի և մեք ընդ նմին յարիցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս„։ 12. Թղ. 95ա։ Նորին՝ ի նոյն։ "Տասն դրամաւք առակաւոր բանն՝ զթիւ տասն դասուց հրեշտակացն զեկուցանէ„ ևն։ - Վերջ Թղ. 96ա։ "Զոր և առակաւ ասէ, եթէ որդի իմ մեռեալ էր և եկաց։ Դարձեալ...„։ (Ճառիս մեծագոյն մասը կը պակսէր նախագաղափարին մէջ, վասն զի 3 ու կէս թուղթեր դատարկ թողած է ընդօրինակողն)։ 13. Թղ. 99ա։ "Երանելոյն Աթանասի Աղեքսանդրու հայրապետին՝ ներբողեան ասացեալ. Ի սուրբ կոյսն Մարիամ աստուածածին։ Աստանօր զմտաւ ածելով իմ զխորհուրդ մարմնացելոյ բանին աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 105բ։ "Բարեխօսեայ քրիստոսի աստուծոյ անդադար, զի կեցուսցէ զանձինս մեր. և նմա փառք յաւիտեանս„։ (Ճառընտիրս յիշատակուած չէ Աթանասի Գործոց Վենետիկի հրատարակութեան գրչագիր օրինակաց մէջ. հաւանօրէն նաև տարբերութիւնքն անտես եղած)։ 14. Թղ. 106ա։ "Ի մեծի ուրբաթուն խաչելութեանն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. Ի Վարդապետութենէն սրբոյն Գրիգորի հայոց լուսաւորչին։ Ապա առնոյր այնուհետև զառաջագիր խորհուրդ չարչարանացն յիսուս կատարել„ ևն։ - Վերջ Թղ. 108ա։ "Եւ նորա կատարեալ զամենայն որպէս հանելով զնա ի խաչ, զի յայտնի նոցա հայհոյութիւնն և անզգամութեան խորհուդն„։ (Հմմտ. Ագաթ. ընդարձակ Վարդապետութիւն. Բ. Գիրք)։ 15. Թղ. 110ա։ "Երանելոյն Զաքարիայ հայոց կաթողիկոսի ասացեալ. Ի Խորհուրդ մեծի հինգշաբաթուն։ Երեկեան ի գնացելումն աւուր զմեծի չորեքշաբաթուն զհրաշալի և զհրաշափառ փրկութեան զխորհուրդն տաւնախմբել արժանաւորեցաք„ ևն։ - Վերջ Թղ. 114բ։ "Ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք այժմ և միշտ յաւիտեանս ամէն„։ 16. Թղ. 115ա։ "Երանելոյն Զաքարիայ հայոց կաթողիկոսի. Ի մկրտութիւնն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Մակագրէ մեծն Ղուկաս ի հնգետասաներորդի ամի Տիբերեայ կայսեր Հռոմայ„ ևն։ - Վերջ Թղ. 117ա։ "Որ և զնոյն սքանչելիսն կատարէր ի վերայ Յորդանանու ի փառս ամենակալին աստուծոյ, որում փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 17. Թղ. 117բ։ "Երանելոյն Յոհաննու Ոսկեբերանի՝ Կոստանդնուպաւլսի հայրապետի ասացեալ՝ Յաղագս պահոց յառաջ քան զմուտ պահոցն և վասն Յովնանու։ Երևելի և վայելուչ է տօնս, և վերագոյն և բարձրագոյն ըստ սովորութեան աւուրց ժողովս„ ևն։ - Վերջ Թղ. 121բ։ "Զի փախուստ նորա իբրև զմարդոյ լինէր, իսկ խոստովանութիւնքն իբրև զմարգարէի, քանզի այնուհետև առ ընկղմեաց զնա ծովն...„ (Կը մնայ թերի)։