5113271657 փրկչ. թուակա. նին։
բոլորգիր միջակ՝ թուխ մելանով և անկի, քրյլբը, -
21 1/2։ իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ գորշագոյն և նուրբ. Թղ. 252- 258 մագաղաթ։
փայտեայ կաշեպատ շագանակագոյն զարդարուն, գոցելու մասով, որմէ մաս մը փրթեր է։
ընդհանրապէս լաւ, միայն Թղ. 1ա, Կիսախորանն և սաղմոսին սկզբնատողերն գրեթէ բոլորովին եղծուած են։ Թղ. 2, 73, 251, 255-258 լուս։ անցք մաշած և լուսանցաքղանցք փրթած են կամ կտրուած։ Ետևի կողմն ևս փոքր ին։ վնասուած է։
նախկինն անյայտ, հաւանօրէն գրիչն, ապա Գուլխանտ, ապա այլք (տես յիշտկը.)։ - ՅԻՇԱՏԱԿԱ ԳՐՈՒԹԻՒՆՔ սակաւ են և աննշան, տես Թղ. 117ա 241բ, 257ա, 258ա։
երկու կողմէն մէկ մէկ թուղթ, առաջինը դատարկ.իսկ վերջնոյն վրայ մանր բոլորգիր ոտանաւոր
բազմաթիւ են, ձկնգիր, թռչնագիր՝ ևն, երկագոյն են, այսինքն մերթ աղօտ կարմիր և բա ցագոյն դեղին, երբեմն ալ մութ կապուտի հետ։ Գիւտաւոր են Թղ. 137բ, 161բ, 163բ, երկու թռչուններէ ձևացած Աստուած և Տէր զարդագրերն, որոնց վրայ իբր պատիւ դրուած են հորիզոնաձև մի մի ձուկեր, որ նորութիւն մէ։
բազմաթիւ են. մերթ զարդագրոց հետ միացած և մի և նոյն երանգներով։ ուշադրութեան արժանի է Եզեկիա արքայի Աղօթքին հանդէպ դրուած պարզ (փայտեայ) խաչը՝ ի խորհուրդ խաչելութեան Քրիստոսի։
բնաւ։
չկան։
7հատ, տես Թղ. 1ա, 29ա, 57ա, 91ա, 119ա, 151ա, 209ա. մերթ երկագոյն և մերթ եռագոյն, անշուք են և անարուեստ։
կարմիր են, միայն կիսախորանով սկսող սաղմոսներունը սև նոտրագիր են, ետքէն դրուած։ Տնագլուխներն փոփոխակի մէկ մը կարմիր մէկ մալ սևի զարնող կանաչ։
չունի։
սակաւ են, և գըլ խաւորապէս. 1. Ի վերջ Հաւատովին, Թղ. 257ա, կագրչութեան ոտանաւոր յիշատակարանը, այսպէս. Գառք ամենասուրբ երրորդութեան հօր և որդո և հոգոյն սրբոյ, յաւիտեանս ամէն։ Գրեցօ(աւ) սուրբ երկարանս Դօթի (Դաւթի՝ մարգարէին ձեռամբ անպիտան և անիմաստ գրչի՝ հոգոյն սրբո պարգևողի։ Զայս երգ աւրհնութեան յանուն նորին տուեալ որդոց ադամածնի։ Հօատացելոց որդոյն միածնի. ցան(կ)ացօղ եղև այս երգարանի, գրել զսա մեղսամած գրչի որ Յովան անուն կոչի, զոր եւ զանունն այն առի, գործովք ի լի եմ աղտեղի գրել զսա ի գիաղս Մագրագրակ կոչի՝ ընդ հովանեօ սուրբ աստուածածնի և այլ ամենայն սրբոցն ամէն։ Աղաչեցէք զտէրն բարի, զի դարձ առնէ հայոց ազգի, դառնալ յիւրաքանչիւր տեղի (յ)աթոռն հայրենի թվն. ՌՃԶ. հայոց թվի, և տէլ աստուածն աւրհնեալ յամենայնի։ Ով եղբայրք։ ուսանելով կամ կարդալով՝ յիշեցէք յաղօթ։ ձեր, և աստուած յիշողացդ ողորմեսցի։ Ով եղբայրք, ամենայն ինչ սղալանաց։ որ ի սմա կա՝ մի մեղադրէք, զի կայր մել այս է. զուգակշիռս արէք, թերին լցէք, զաւելին ի բաց ձգեցէք. ի լու և ընտիր աւրինակէ Գառնեցոյ։։ 2. Անդ. անմիջապէս կը յարի անվարժ բոլորգրով հետևեալը։ Յիշատակ է սուրբ սաղմոսարանս Գուլխանտայ հո(օ)րն Գուլաղիզիս մաւրն Մանիշակին իւրեանց հոգոյն. յիշատակ։ առաւ (այսպէս) տէր Կուղին(2) ...։ Մնացեա, 3 տողերը գունաթափ և անընթեռնլի եղեր են՝
. Ձեռագիր։ որոշ չի գիտցուիր թէ երբ և ուստի ստացուած է հաւանօրէն 1834-1836ին մտած ըլլալու է հաւաքմանս մէջ։ Մատեանս է Սաղմոսարան անթերի. գաղափարուած է լաւ և ընտիր օրինակէ մը՝ ըստ կարգաւորութեան Յոհ. Գառնեցւոյ. ի վերջո ունի մի և նոյն գրչութեամբ, բայց մագաղաթի վրայ՝ նաև Ն. Շնորհալւոյ Հաւատով խոս։ տովանիմը։ 1. Թղ. 1ա։ Կիսախորանով կը սկսին սաղմոսք Դաւթի. և Թղ. 242ա, կաւարտին ՃՄ սաղմոսով, որ առանց թուահամարի և խորագրի կը յարի ՃԽԹ. սաղմոսին իբր շարունա, կութիւն։ Ասոր կը յաջորդեն - իրենց յատուկ խորագրոց ներքև - Գոքր էի ես յեղբարս իմ, ապա Աղաւթք Մանասէի, Մարիամու աստուածածնին,, Զաքարիա հաւրն Յովհաննու,։ Սիմէոնի, և Երգ երից Մանկանց, (հմմտ, ԺԹ. սր։ Սաղմոսաց մէն մի Կանոնի վերջ՝ հոս ալ առաջնոց պէս կը յարին մի մի մարգարէական Աւրհնութիւն կամ Աղօթք, և ասոնց ալ գիշեբային մամո։ Մալթանք, Քարոցք է Աղօթը. բայց այս տարբերութեամբ միւսներէն, որ Ա. Կանոնին վերջը և միահամուռ կը դրուին պահոց մէջ՝ տօնի սցթոց և յար. Մաղթանքն, ևն։ Սաղմոսներու թուահամարներն հոս ալ ոչ թէ խորագրոց՝ այլ սկզբնատողին հանդէպ դրուած են, և ասոնց առընթեր ալ երբեմն երբեմն Կիրակագիրներ։ ՃԽԲ. սաղմոսը չունի խորագիր։ Սաղմոսարանս չի ճանչընար բնաւ ոչ Գէորգ Սկևռացւոյ և ոչ անկէց վերջ ներմուծուած ընդարձակ խորագիրները, այլ ունի միայն հնագոյնն ու համառօտը, համաձայն Յովհաննէս Գառնեցւոյ կոշուած խմբին։ Արդ՝ թէ այս և թէ Գառնեցւոյ յորջորջուած ուրիշ օրինակներն՝ համառօտ խորագիրները միայն կը ճանչնան։ Կը հետևի յայտնապէս՝ որ Գառնեցիէն յառաջ սովորական չէին ադոնք, և հետևաբար անկէ վեր։ յաւելցուած և ընդհանրացած են։