Other notices
— - Bibliographic notice
52
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԻԸ
ՌՀԹ = 1630 - ՌՀԹ = 1630

ID
Number
52
Old record number
1652
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԻԸ
Start date
ՌՀԹ = 1630
End date
ՌՀԹ = 1630
Date details

ՌՀԹ1630 -

Copy place
Համշէն ի վիճակին Խաչեքարոյ (տես յիշտկ.)։
Reference
Type
Number of pages
146
Dimension
30,8x21,8 (22x 17,5)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 22x8, -
Writing details

բոլորգիր մեծ և միջակ փոփոխակի։

Codicology

12, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ պինդ և անողորկ։

Number of lines
24 - 32։
Binding

(նոր) ստուարաթղթեայ ալէծաղիկ՝ ընկուզագոյն։

State of preservation

. հին կազմն ու կողերը հանուած են։ 1 թուղթ կը պակսի ընդ մէջ Թղ. 72բ2- 73ա1. - 1 թուղթ ալ ընդ մէջ Թղ. 142բ2 - 143ա1։ Թղ. 1-4, 146 լուսանցքը մաշեր ու բրդգզեալ են։

Copyist
Կարապետ վարդապետ Ջուղայեցի (տեւ վարը)։
Owner

նախ Աւետիք եպիսկոպոս Պոնտացի, ապա Յովանէս վարդապետ Եզընկացի, ապա Պր. Մինաս տէր Պետրոսեան Տրապիզոնցի։

Commanditaire
Illuminator
Գրիգոր։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

շատ յաճախ. երբեմն եռագոյն և երբեմն քառագոյն, ամէնքն ալ մթներանգ -

Initials

Marginal illuminations

Images

2, Թղ. 3բ, Դաւիթ և Եպի փան Կիպրացի, յոյժ անարուեստ և ագեղ։ Թղ. 93բ2 Խաչն գեղեցկադրուագ, մոխրագոյն կանաչ, կապոյս և մութ կարմիր երանգօք։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

11 հատ (տես Թղ. 1ա1, 4ա, 21ա1, 38ա1, 53ա1, 59ա1 74ա1, 88բ1, 94ա1, 107բ1, 128ա1). եռագոյն են, այ։ սինքն մութ կարմիր, կանաչ և կապոյտ։ - ԼՈՒՍԱՆ ՑԱԶԱՐԴՔ շատ շատ են, մեծագոյն և միջակ, թռչնա զարդ՝ պէսպէս մոտիւներով, և յաճախ միացած զառ դագիրներուն հետ։

Title text

կէսը կարմիր կէսն ալ սևագիր. կարմիր են նաև սկզբնատողք, Տունք և Գուբղայք. իսկ տնագլուխք փոփոխակի մէկ մը կարմիր մէկ մալ մութ կանաչ։

Blank pages

Թղ. 72, 88ա2 93բ1, 106ա, 107ա։

Colophon

զանազանք, գլխաւորապէս. 1. Ի վերջ մատենին կայ գրչէն, այսպէս, փառք քեզ Կիսնի քող արեգսագոյն կիսանգնդի և Դեմետրի արարիչ ամէն։ Աստուածատունկ։ այս հոգիաբողբոջ բուրաստան սաղարթափթիթ յոգնապտուղ հոյլ բիւրաբանութեամբ, բեղմնաւորեալ մանաւանդ քնարս այս՝ ապաստան յուսացելոց, ապաւէն փախուցելոց։ Սաղմոս՝ եկեղեղւոյ զարդ, վարդապետաց դպրութիւն, քահանայական պարուն անծախական սեղան. թագաւորաց գովեստ, զաւրաց շահատակիւն, մանկանց դաստիարակ, ծերոց փառք, երիտասարդաց զգաստութիւն, կուսանաց պսակ, առաջնորդաց ցուպ, հնազանդելոց համբերութիւն մեռելոց պատան, վշտացելոց սփոփանք, առհաւատչեայ հանդերձեալ յարութեան յուսոյ,, ևն ևն։ Ապա կը յարի. Իսկ ես անարժան և անպիտանս Կարապետ ջուղաեցի, այսինքն աշակերտ Աղարիա վարդապետի, և զհոգևոր հայրն իմ Մկրտիչ վարդապեգն Խարբերդոյ, զգաւազանն զոր առեալ եմ ի նմանէ, և անկէա ի ձեռն քաջ ռիտոր Մովսես կաթողիկոսի և մերկացուց գիս, և եդ ի մէջ ճգնաւորաց բազում պատուիրաւք, եթէ նիստ ի մէջ Իջմիածնոյ, վերջն բազում հոգևոր ընչից տիրանաս. և ես ոչ հնազանդեցա նմա, և ելայ ի նմանէ, անգիտակ բազում տառապանաւք, և եկայ ի Համշէն։ Ահա հանդիպեցայ ընտիր ուրինակ սաղմոսարանի Յովաննէս Գառնեցւոյն, յորոյ յիշատակարանն գրած էր այսպէս. Ես Յովաննէս Գառնեցի գնացի ի սուրբ ուխտն Հաղբատ, և երկրպագեցի սուրբ խաշին և սուրբ գերեղմանին մեծ և տեսանող հայոց սուրբ վարդապետին Յովաննիսի՝ մականուն Սարկաւագ, այն որ զսաղմոսն բազում ճգմամբ ի թարգմանչագիր սաղմոսարանէ գաղափարեաց։ Եւ ես նոյն սաղմոսարանի հանդիպեցայ, ի ձեռն յիմար մարդոյ, առեալ համբսւրեցի և գրեցի զսա յիարմէն ամխնայն ստոագութեամբ, Զբանն, Զգիրն, Զհարցուկն, Զհանգիստն, Զտունն Զկէտն, Զստորն։ Արդ՝ես ի սրտէ խոցեալս զԿարապետ վարդապետ գրեցի զստ ըստ իմում կարի. թէպէտև անվարժ էի, այլ իմով տկարութեամբս ուղղեցի որ նոյն աւրինակն եղև. վասն որոյ համարձակ լիցին՝ ուսանելով թէ աւրինակելով։ Բայց մի ոք իշխեսցէ ի հոգւոյն սրբոյ՝ տգիտաբար՝ բան թիւրել, և կամ զգրեալսն շստուգել յաւրինակէս. որպէս և ես որ թէպէտև գիրս յոյժ անարուեստ է, այլ զբանն ուղղեցի կրկին և երեքկին։ Եւ արդ գրեցաւ սա ի թուականութեան։ հայոց. ՌՀԹ. ի յերկիրն Համշէն, ի վիճակ։ Խաչեքարոյ, և ի յատենանստեալն Եջմիածնայ Մովսէս կաթողիկոս և սրբասնեալ աշակերտաւքն հանդերձ։ Այլ և աղաչեմ անմեղադիր լինե սխալանաց և խոշորութեան գրիս, զի յոյժ անհմուտ էի գործոյս,։ Յիշատակարանիս սկզբնատողերը նոյն են ԻԱ. 0րին. գրչութեան սկզբնատողերուն հետ՝ (տես Թղ. 261ա). հաւանական է որ վերջին օրինակէս գաղափարած ըլլայ Կարապետ Ջու։ ղայեցի իւր Սաղմոսարանը, որ աւելի կրտսել է ժամանակաւ։ 2. Թղ. 73բ1. Կայ ծաղկողէն՝ չափաւ՝ այս, պէս. Զնկարող սաղմոսարանիս, զԳրիգոր մեղաց գերիս, որ գործեցի բազում չարիս, խիստ զագրալի և անյիշելիս. սևացուցի ժանգով հոգիս յերեկոյացեալ ժամանակիս. հպարտացայ ես ի մտիս, ոչ յիշեցի զաւր վախճանիս. կատարեցի զմարմնոյ զկարիս, բարկացուցի զաստուած ընդ իս. եղուկ. ռ. և վայ զզիս, որ ոչ ունիմ գործ մի բարիս՝ յետ աւանդման իմոյ զոգիս. բազ։ մամեղիս տուք ողորմիս, և Գրիգորի անիմաստիս. այլ ձեզ ունիմ սիւն իմ սրտիս, որք հանդիպիք յայսմ տառիս, աստուածախաւս սաղմոսարանիս, յիշման առնէք դու(ք) զզիս. անփորձ կենաք դուք յաշխարհիս, արքայութեան արժանասցիք. և ի վերայ անարժանիս՝ բազում ջանիւք աշխատողիս, զպոնտացի տէր Աւետիսիս առաքելանման եպիսկոպոսիս, անփորձ կենայ ի յաշխարհիս՝ զվայելող սաղմոսարանիս, աւր ըստ աւրէ յիշէ զիս զզեղկելի Գրիգորիս, տուք ողորմիս յայսմ աշխարհիս ամէն։ Հայր մեր,։ 3. Թղ. 107ա. դատարկ թողուած թուղթին վրայ կայ խոշոր բոլորգրով. Թվակաե, ՌՁԱ. Ցխլոյ էրէց Զիրիսչոյ գա յէջմիածին,։

Informations

. Ձեռագիրս 1809 ին մտեր է հաւաքմանս մէջ. և է յիշատակ Ուխտիս Ս. Ղազարու՝ ձեռամբ Պր. Մինասայ տէր Պետրոսեան, և արդեամբք Հ. Թովմայ վարդապետին մերոյ Մաքսե։ թեան։ Մատեանս է Սաղմոսարան մեծադիր անթերի և նկարէն. ընդօրինակուած է լաւ և ընտիր օրինակէ Գառնեցւոյ. և սաղմոսներէն դուրս կը պարունակէ նոյնպէս Նախադրութիւններ, շարականաց քաղուածոյք, Աղօթք և այլն, այսպէս. 1. Թղ. 1ա1։ Եպիփանու Կիպրացւոյ՝ Յաղագս երգոց սաղմոսարանի (առանց խորագրի)։ Զամենայն ինչ զոր ասաց հայրն մեր Աթանաս, ևն։ - Վերջ Թղ. 2բ2։ - Անդ։ Տեղեկութիանք (անանուն) վասն կարևորութեան սաղմոսաց և զՅովհաննէս Սարկաւագ վարդապետէ։ Ով աստուածասէր սիրելի և ցանկացաւղ՝ ցանկալի և քան զականս պատուականի, ևն։ - Թղ. 3ա1։ Խրատ և ներբողական Թանք ի վերայ սաղմոսաղ (առանց խորագրի)։ Բանք սաղմոսի է պատուա կան՝ լցեալ հոգւովն աստուածական,։ - Թղ 3ա2։ Խրատ գրոց ոտանաւոր։ Արեկ ասեմ բան հրաշական, զպատճառ մեղացն զանազան, ևն։ - Վերջ Թղ. 3բ1։ 2. Թղ. 4ա։ Մթնագոյն և բազմադրուաս կիսախորանով կը սկսին սաղմոսք Դաւթի քաղուածոյ Շարականներով և Աղօթքներու կընդհատուին, և Թղ. 141ա1, Անդեայ և Զաքարիայ Ալէլուիաով կ՝աւարտին։ Ուր ապա անմիջապէս կը յարի (հմմտ. ԺԶ. 0րի. 8. 1. Թղ. 144բ1.). Չորրորդ (չորս) կանոնս՝ Ռ3. ԽԲ. Եւ միահամուռ սաղմոսիս Գուբղայք ԾԶ։ Սաղմոս փոխք. ՃԾ։ Տունք. ՍՆ. ԿԲ... (զոր և ստոյգ կը համարի, բաց ի յետի Գուբղայնուն, այն է Ժոքր է ի ես յեղբարս իմ ևն որուն համար կըսուի, թէ չէ Դաւթի, ուստի արտաքոյ վերջին Կանոնին կը կարգէ զայն)։ Որուն ապա կը յաջորդեն. Խոստովանութիւն Մանասէ ի թագաւորի,։ Երգ Մարիամու աստուածածնի,, Աւրհնութիւն Զաքարիայ, և Երգ երից մանկանց,, համաձայն նախընթաց Սաղմոսարաններուն։ Սաղմոսաբանիս մէջ թէպէտև մէն մի Կանոյ նին վերջ կը յարին ըստ սովորականին՝ մարգարէական Յրհնութիւնք ևս և գիշերային ժամու Մաղթանք՝ հանդերձ Քարոզով և Աղօթիւք, բայց անսովոր են հետևեալ եղելութիւնքն, որ Գառնեցւոյն վերագրուած օրինակներէն ոչ մէկուն մէջ կը գտնուին. այսինքն են նախհաւաքածոյ Շարականաց (հց. գ. ո, տ, 8շ, ևն) անքա րինական տօնից, որք զետեղուած են Ա. Կանո-նին ետև, Թղ. 16բ1 - 20բ2, և Բ. Կանոնին վերջ, Թղ. 34ա2 - 37բ2։ - Աղաւթք ասացեալ՝ Յաղագս աղօթելոյ՝ Անաստասայ սրբաղան քահանայի։ Տէր մի սրտմտութեամբ քո յանդիմաներ զիս և մի բարկութեամբ քո խրատեր զիս, ևն, ի վերջ Գ. Կանոնին, Թղ. 53ա1 - 58բ2։ - Աղաւթք Յոհաննու Գառնեցւոյ ասացեալ ի պահպանութիւն գիշերոյ։ Աղաչեմք զքեզ տէր աստուած իմ և գոհանամա զմարդասիրութենէ քումմէ, ևն, և ֆառք քեց քրիստոս որ պարգևեցեր զաւրս ի բարի և ի խաղաղութեան անցուցանել, ևն Աղօթքներն՝ յաւարտ Դ. Կանոնին, Թղ. 71բ1 - 73ա2։ - Թղ. 38բ1։ Յաղագս խոստովանութեամբ և ապաշխարու, թեամբ և գղջմամբ արտասուաց. ասացեալ Անաս. տասի քահանայի։ Եւ քանցի հասեալ է ժամ ահա ժամանեցաք ի գլուխ և ի մայր առաքինութեանաևն։ - Վերջ Թղ. 92ա2։ - Նորին Գրիգորի (Նար.)՝ ասացեալ զաղաւթս Յաղագս պահպանութեան։ Ընկալ քաղցրութեամբ, ևն։ Թղ. 93ա193բ2։ Որդի աստուծոյ կենդանւոյ, ևն, լաւարտ Ե. Կանոնին։ - Թղ. 119բ2 128ա1, Պլոր սիսն ծնեալ մանկունք,ով սկսեալ ընդարձակագոյն շարականաց քաղուած մալ Զ. Կանոնին վերջը և ի սկիզբն Ի. ին զետեղուած է։ - Թղ. 143բ2։ Կայ (ընդարձակ)։ շախադրութիւնք խրատականք՝ յաղագս աղաւթիցն զոր ասացեալ է Տեառն Ներսիսի՝ եղբաւր Գրիգորիսի հայոց վերադիտողի, ևն ևն, հանդերձ Հաւատով խոստովանիմով։ Իսկ գալով խորագիրներուն, որովհետև Սաղմոսարանս ըստ ամենայն հանգամանաց և ընդարձակ պարագայիւք կը համաձայնի ԻԶ. 0րինակին, և կը խոտորի ԺԹ. 0րինակէն, - որ Գէորգայ նախագաղափարէ մը յառաջ եկած է, - կը հետևի որ կամ այս Սաղմոսարանս՝ Գառնեցւոյ հաւատարիմ կարգաւորութեան մը համաձայն եղած չէ, այլ ըստ քմաց նորանոր յաւելուածներով ընդարձակուած. և կամ այն է որ Գառնեցին իր սաղմոսի կարգաւորութիւնը Յովհ. Սարկաւագ վարդապետի թարգմանչասարաս և ընտիր գաղափարին համեմատ ըրած չէ։ Սաղմոսարանիս մէջ սաղմոսներու թուահամարները բնաւ նշանակուած չեն։ Դարձեալ Ա. Կանոնի առաջին սաղմոսն, ինչպէս և Ա. սաղմոսն Բ. Կանոնին՝ առանց խորագրի թողուած են։ ՃԺԸ. սաղմոսի լուսանցից վրայ հոս ալ դրուած են եբրայական այբուբենքն՝ իրենց հայեցի մեկնութիւններով կամ նշանակութեամբք,

Content