Other notices
— - Bibliographic notice
55
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԼԱ
ՌԿԸ = 1619 - ՌԿԸ = 1619

ID
Number
55
Old record number
1287
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԼԱ
Start date
ՌԿԸ = 1619
End date
ՌԿԸ = 1619
Date details

ամ Տեառն 1619 (տես վարը)։

Copy place
Քէօթահեայ (տես վարը)։
Reference
Type
Number of pages
259
Dimension
14,3x9,8(8,5x5,6)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր մանը, նուրբ և ընտիր։

Codicology

22, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ, նուրբ, ողորկ՝ բայց դիւրաբեկ։

Number of lines
19։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն, հանդերձ գոցելու մասով։ Կողերը ներսէն պատեալ են կարմիր, կապոյտ և դեղնաշերտ հասարակ լաթով։

State of preservation

. Թղ. 1-12 արտաքին լուսանցք թեթև կերպով մաշեր և հերձոտեր են։ Թղ. 51, 161ա-174բ, 258-259, ստ. լուսանցա։ քղանցք թեթևակի ցեցակեր եղած են։ Թղ. 60, 89, 185, ստորին լուսանցաքղանցք մերթ ճեղքուած են խորապէս և մերթ ալ փրթեր են։ Թղ. 50, 81, 84, 110, 114բ, 131, 148 ճաթըռտած ըլլալով՝ նոյնանման թուղթով նորոգուած են։ Թղ. 153 նոր դրուած է, և նոտրագրով լրացուած ինկած պակասը։ Կողերու արծաթեայ կոճակներն ու օղակները հանուած են մէկ հատ միայն կը մնայ արդ։

Copyist
Գրիգոր Լեհցի (տես յիշտկը.) -
Owner

նախ Յակոբ եպիսկոպոս քէօթահեացի, ապա այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

՝ երկու կողմէն երկերկու դատարկ թուղթեր։

Lettrines

բազմաթիւ են, մարդագիր, թռչնագիր, ևն. առ հասարակ միա։ գոյն են, այսինքն վարդագոյն կամ։աղօտ կարմիր նրբագիծ։

Initials

Marginal illuminations

Images

բնաւ։

Canon tables 1

չունի։

Canon tables 2

8 հատ, առհասարակ միագոյն, այն է՝ աղօտ կարմիր. (տես Թղ 2ա, 28բ, 58բ, 92ա, 120բ, 154ա, 184ա, 214ա)։.

Title text

սևագիր են առ հասարակ և մանրիկք։ Իսկ սկզբնատողք առ հասարակ ամէն մի սաղմոսի, այսպէս նաև տնագլուխք կարմրագիր են։

Blank pages

պահպանակները նախ, ապա Թղ. 1, 2, 259։

Colophon

մի միայն, ի վերջ մատենին և մի և նոյն գրչութեամբ, այսպէս. ֆառք քեզ անսահման և անզուգական անուն սկիզբն և վախճան. անեղ և անապական էականութիւն, անուր, աներբ, անստուեր, անուստեք, անժամանակ. յերիս բաժանեալ անձնաւորութիւնս և մի տէրութիւն և աստուածութիւն՝ բովանդակեալ անքակ միաւորութեամբ. բաժանեալ և որոշեալ միութեամբ, պարզ անզննին և թիւ կատարեալ՝ ի միոյ պատճառե շարժեալ և կնքեալ ի յերիս. անեղականք և անսկզբունք յյառաջնըմէ և յառաջ եկեալ ի միոյն պատճառէ, որդի՝ ծննդեամբ, և հոգի բխմամբ. ոչ սկսեալք և ոչ դադարեալք. միակամք և մի տէր և աստուած՝ հայր և որդի և սուրբ հոգի. որում հաւր անհասի և անծնի որդւոյ նորա միածնի և սուրբ հոգւոյն նորոգողի փառք և պատիւ՝ գոհացողական երկրպագութեամբ յանցելում, ներկայէս մինչև յաւիտեան և յաւիտեանս յաւիտենից։ Աստուածատունկ այս ցանկալի և հոգելից բուրաստանի, երգեալ Դաւթի մարգարէի աստուածահաւրն երջանկի, յաւգնազան տընկաւք տենչալի, քաղցրաճաշակ պտղովք ի լի, ծաղկաւք բազմափայլ և անծորելի, գեղով գերահրաշ և յոյժ պիտանի. դեղ բժշկարար հոգւոց խայթուածի, տնկեալ բարբառով սուրբ մարդարէին Դաւթի։ Ով աստուածասէր սիրելի և ցանկացող այսմ տառի, և քան զականս պատուականի, և սուրբ հոգւոյն նուագարանի. և զինչ կայ սաղմոսիս աղերս առ տէր. ահա կեանք մեր սովաւ կատարի, թէ, խաչաւրհնէք, թէ կաթողիկոսաւրհնէք, թէ եպիսկոպոսաւրհնէք, թէ եկեղեցւոյ աւրհնէք, թէ մեռոնաւրհնէք, թէ կնունք, թէ պսակ, թէ պատարագ. զինչ և իցէ եւթն խորհուրդ եկեղեցւոյս և այյլ բովանդակ բանք տնտեսութեանն որդւոյն աստուծոյ սովաւ աւարտի։... Բայց սաստիկ ծռեցաւ հշգրիտ բանքդ՝ (յ)անփութութենէ գրագրաց և թուլութենէ սասսւմնատորաց. զի բազում տեղիք բարբանհեն այլևայլ զաստուածասահման և զքրիստոսաղարդ սաղմոսս. և զաւղանջէն թիւր ընդ թիւր անմտաբար, մանաւանդ որ անուսումնասէր մնացեալ են։ Զայս տեսեալ և վերահասու եղեալ մեծ իմաստասէրն հայոց Յովհաննէս՝ որ մականուն Գառնեցի կոչի, գնացեալ ի գերահաւակ սուրբ ուխան ի Հաղբատ, և գտեալ ի յարկեղ սուրթ վարդապետացն և թագաւորացն զթարգմանդագիր սաղմոռարանն Դաւթեան։ Եւ պարապեալ աւուրս բազումս՝ ի լոյս եած զգանձն ծածկեալ, եբաց զխցեա աղբիւրն, և ցրուեաց ընդ ամենայն սահմանս հայաստանեայց։ Զայս աւրինակս տեսեալ և արդ՝ ցանկացող եղէ ես՝ անարժանս ամենայն բարեաց, անիմաստ և անպիտան, յոռին և ախմար, մեղաւք լցեալ Քաւթահեացի Յակոբ եպիսկոպոս, որ անուամբ եմ միայն և գործովք ոչ. և ետու գրել զսա ի հալալ արդեանց իմոց՝ ինձ և ծնաւղաց իմոց Տէր Պետրոս քահանային և մաւրս ՄարԹային և մեծ մաւրս Ճաշիկին և եղբաւր Զաքարիային, և այլ արեան մերձաւորաց կենդանեաց, և հանգուցելոց։ Վասն որոյ գրեցաւ երգս սաղմոսացս Դաւթի ի զարդ եկեղեցւոյ և ի վարժ ուսման մանկանց նորոյս Սիովնի. և իւր իսկ բաղձանս ունելով երգել սովաւ և սաղմոսել և խաւսել ընդ աստուծոյ անբոբաղապէտ և մնալ ինձ յիշատակ բարեաց յապագայս ժամանակի ամէն։ Գրեցաւ սաղմոսարանս ձեռամբ անարժան և անպիտան անիմաստ Լեհցի գրչի Գրիգորի, ի թուականիս հայոց. ՌԿԸ. ի քաղաքն Քաւթահեայ, ի դուռն սրբոյն Սարգսի զատրավարին, ի հայրապետութեան Տեառն Տէր Մելքիսեթին։ Ով դասք քահանայից, որք հանդիպիք սուրբ տառիս։ առ ի Դաւթի երգարանիս։ Արդ՝ որք աւկտիք ի սմանէ երգելով կամ աւրինակելով, յիշեսջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զվերագրեալսն զտէր Յակոբ եպիսկոպոս և զտէր Պետրոս քահանայն և զմայրն իմ և զայլ արեան մերձաւորքս. և որ յիշէ զմեզ յաղաւթս իւր, յիշեալ լիջիք ի քրիստոսէ ի միւսանգամ գալստեան իւրոյ։ Դարձեալ յիշեցէք ի քրիստոս զտէր Ստեփաննոս քահանայն որ զսուրբ Սարգիս նորոգեաց, և յայսմ ամի փոխեցաւ առ քրիստոս եօթանասնամեայ։ և ոչ ունէր որդի ժառանգ յետ իւր. ամէն։ Հայր մեր որ յերկինս,։

Informations

Ձեռագիրս 1869-1874 ին միջոցները մտեր է հաւանօրէն հաւաքմանս մէջ, բայց յայտնի չէ թէ որու ձեռքով և ուստի։ Մատեանս է Սաղմոսարան կատարեալ, ըստ կարգաւորութեան Գառնեցւոյ, բաղդատեալ ընդ թարգմանչագիր օրինակին Յովհ. Սարկաւագի, որ կը պահուէր ի վանս Հաղբատու։ նշանաւոր տարբերութիւնքն իսկ, որոնք նշանակուած են մեծ խնամքով լուսանցից վրայ մի և նոյն գրչութեամբ՝ աւելի մանը գրով, ինչպէս առոգանութեան նշանները, հաւանօրէն արդիւնք են վերոյիշեալ հաղուագիւա Յրինակին, և են յոյժ հետաքրքրական։ Եւ ի վերջոյ կը պարունակէ նաև Ն. Շնորհալւոյ Հաւատովը անթերի։ 1. Թղ. 2ա։ Գիրք սաղմոսաց Դաւթի Սաղմոս ի Դաւիթ։ Երանեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամբարշտաց, ևն, կը սկըսին սաղմոսք Դաւթի. և Թղ. 243բ. կաւար։ տին ՃԾ. սաղմոսով։ Ասոր անմիջապէս կը յաջորդեն կարգաւ Գոքր էի ես յեղբարս իմ,։ Աղօթք Մանասէի թագաւորի., Աւրհնութիւն Մարիամու աստուածածնին,, Զաքարիայ, Սիմէոնի և Երից մանկանց,. (հմմտ։ Լ. սր. 8. 1. Թղ. 157191բ)։ Սաղմոսարանիս մէջ ևս՝ յաւարտ իւրաքանչիւր Կանոնի սաղմոսաց Դաւթի՝ կը յարին նախ մի մի մարգարէական Որհնութիւն և ապա գիշերային՝ ժամու Մաղթանք, Քարոզք և Աղօթք։ Սաղմոսաց թուահամարները միշտ նշանակուած են՝ սկզբնա տողին հանդէպ՝ նոյն իսկ Լուսանցազարդերուն մէջ։ Սաղմոսարանս չի ճանչնար - իր խորագրոց մէջ - ոչ Գէորգայ և ոչ իսկ անկէց ետքը եղած մեկնաբանական յաւելուածները, այլ հնագոյնները միայն. ուր երբեմն երբեմն կը նշանակէ թէ որն եբրայական բնագրին մէջ վերնագիր ունի և որն առանց խորագրի է։ Թէպէտև երբեմն ընդհանուրին մէջ կը համաձայնի Ժ. ԺԲ. ԻԹ. օրինակներուն և Զօհրապեան տպագրութեան խորագիրներուն. սակայն մասնական պարագաներով երբենն՝ երբեմն ասոնցմէ իսկ կը զանազանի։ Բայց բան մը որ զգալի կերպով աչքի կը զարնէ հոս ու նախընթաց սաղմոսարաններէն ոչ միոյն մէջ չի գտնուիր, են սաղմոսաց բնագրին հանդէպ լուսանցքներուն վրայ նշանակուած հնագոյն (թարգմանչագիր) գաղափարի տարբերութիւնները։ Ուսումնասիրաց գաղափար մը տալու համար անոնց կարևորութեան մասին՝ դնենք հոս անոնցմէ մի քանիսը։ Թղ. 20ա։ ԺԶ. սաղմոսի 15 տան յերևել փառաց քոց,ին հանդէպ՝ սրբագրուած է լյերեսաց փառաց քոց)։ - Թղ. 22ա։ ԺԻ. սաղմոսի 21 տան ըստ ամբծութեան իմում, ի դիմացը Լըստ սրբութեան իմում)։ - Անդ։ 27 տան. հընդ ընտրեալսն..., և զթիւրսն կործանեսցես,ի դիմաց՝ (... և ընդ թիւրսն կործանեսցիս)։ - Թղ. 30ա։ ԺԹ. սաղմոսի 4 տան. Յիշեսցէ... պատարագս քո,ի դիմաց(Յիշեսցէ... խնդրուածս քո). Անդ։ 5 տան. Եւ ... խորհուրդս քո,ի դիմաց՝զամենայն խնդրուածս քո)։ - Թղ. 31բ։ Ի. սաղմոսի 10 տան. դիցես զնոսա որպէս հնոց ի հուր, ի դիմաց դիցես զնոսա որպէս հնոց հրս,)։ - Թղ. 33բ։ ԻԱ. սաղմոսի 20 տան, Դու տէր... զօգնականութիւն քո, ի դիմաց ԼԴու տէր... զգթութիւնս քո)։ - Թղ. 41ա։ ԻԸ. սաղմոսի խորգ. Սաղմոս ի Դաւիթ։ Օրհնու Թիւն... ի դիմաց։ (Սաղմոս ի Դաւիթ։ Յելանելնև ի մտանելն զխորանն...)։ Թղ. 43բ։ Լ. սաղմոսի 8 տան. ... եղէց ի փրկութեան քում, ի դիմացր։ յաստուած գրկիչ իմ)։ - Թ. 44բ։ 20 տան. Որպէս զի բազում է ողորմութիւն քաղքրութեան քոյ տէր,ի դիմաց. ԼՈրպէս զի բազում արարեր զսղորմութիան քաղցր...)։ - Թղ. 46բ։ԼԲ. սաղմոսի. Սաղմոս ի Դաւիթ,ին դիմացը. անվերնագիր ի հեբրայեցւոց)։ - Թղ. 102բ։ ԿԳ. սաղմոսի 7 տան պարտասեցան ի քննել...,ի դիմաց։ պատրաստեցան ի քննել...)։ - Անդ, 8 տան. Մատիցէ այր ի խորութիւն սրտի իւրոյ,ի դիմաց. (Մարտիցէ այր խսրութեամբ սրտի իւրոյ)։ Թղ. 103բ։ ԿԵ. սաղմոսի։ Ի կատարած սաղմոս ի Դաւիթ լարութեան, ի դիմաց. (Ի կատարած սաղմոս ի Դաւիթ Վասն յարութեան)։ Թղ. 104բ, ԿԵ. սաղմոսի 15 տան. զողջակէզս ուղարկեալս,ին. (զողջակէզս ուղղալիցս)։ Հմմտ. Զօհր. տպ։ Թղ. 103բ։ Կէ. սաղմոսի 30 տան. Ի տաճարէ քումմէ Երուսաղէմէ, ին.Ի տաճարի քում յԵրուսաղէմ)։ - Թղ. 109բ։ ԿԸ. սաղմոսի 3 տան. և շրջանք ընկղմեցին զիս,ի դիմաց. (եւ շըրջանք ընկլուղին զիս։ - Թղ. 188ա։ ՃԻ. սաղ. մոսի 8-9 տանց։ Աստուած խաւսեցաւ ի սրբութենէ իւրմէ, բարձր եղէց բաժանեցայց զսիւքէմ, ին դիմացը. ԼԱստուած խաւսեցաւ ի սրբութենէ իւրմէ, ցնծացայջ, բարձր եղեց և բաժանեցայց զսիկիմ) - Թղ. 204ա։ ՃԺԸ. սաղմոսի 71 տան. որպէս ուսայց զարդարութիւնս քո,ին Լ որպէս։ ուքայց զերաւուն։ արդարութեան քոյ1։ Թա 210ա։ ՃԺՐ. 151 տան. և ամենայն պատուիրանք քո...,ի դիմաց. Լև ամենայն ճանապարհք քո ճշմարիտ են)։ ՃԺԸ. սաղմոսի լուսանցից վրայ - առաջին տունէն սկսեալ- հոս ալ նշանակուած են եբրայական այբուբենք Աչեփ, թէթ, Գամիլ, ևն։

Content