561279անյայտ, զի յիշատակարանը կը պակսի, հաւանօրէն ԺԶ դարուն վերջերի գրուած է և կամ Ժէ. ին սկիզբները։
բոլորգիր մանր և սրան։ կիւնաւոր։
42 նշանակուած են, սակայն 25րդ թերթահամարով կը սկսի Ա. սաղմոսը։ Դիտելով որ Սաղմոսարանս ան։ թերի է սկիզբէն և տեղափոխութիւն չկայ, կը հետևի որ կամ այն է թէ առաջին 24 թերթերն ուրիշ գրութիւն մը կը ներկայացնէին երբեմն, որ ետքէն զա. տուած են Սաղմոսարանէս, և կամ գրչի քմահաճոյքին տալու է թուարկելու այդ անսովոր եղանա։ կը։ Թերթերէն իւրաքանչիւրն 12 թուղթք են։
մագաղաթ կաթնորակ՝ նուրբ և կակուղ. տեղ տեղ ալ հաստկեկ։
փայտեայ՝ մութ կարմիր կաշիով պատած և պարզ զարդերով։ Կողերու ներսն ալ ծիրանեգոյն ազնիւ կերպասով պատեալ է, որուն վրալ ետքէն մի մի հասարակ թուղթ փակցուած է դժբաղդաբար։
շատ լաւ։
անյայտ։
չկան։
շատ շատ են, քառագոյն ոսկեզարդ, մեծաւ մասամբ թռչնագիր։
յոյժ բազ։ մաթիւ են, մեծ, միջակ և փոքր. առ հասարակ քա ռագունեան ոսկեզարդ. կան շատ որթապատ թըռ, չուններ, մատրանաձև կամարներ, ևն։
7 հատ. Թղ. 1բ (մեծ) Դաւիթ թագազարդ, բազմած է դեղնագոյն գահի վրայ, ոտքերը հանգուցած կա. նաչ յատակի վրայ ձգուած կարմիր բարձի վրայ կանաչի զարնող կապոյտ պատմուճանի վրայ կլ կրէ վարդագոյն ոսկեթել փիլոն՝ կրծոց վրայ կոճկած։ Ծէնքը մոխրագոյն է՝ ու վարդակարմիր գմբէ։ թով ու աշտարակով կը բարձրանայ ոսկեգոյն մի. ջոցի մէջ, և վարդագոյն և սպիտակ դրուագներոզ շրջանակուած։ Թղ. 20ա (ուս. վրայ) Մովսէս մարգարէ՝ ոտքի վրայ կանգնած, և երկու ձեռքով բրռնած է պատգամաց տախտակներն, որ երկինք ու երկիր վկայ կը կոչէ։ Թղ. 46ա (նոյն). կը յիշեցնէ Իսրայէլի Աստուծոյ ահաւոր գալուստը՝ ձեռքը բազկատարաձ բռնած է դէպ յառաջ, և մի և նոյն դիրքի մէջ։ Թղ. 62ա Աննա մայր Սամուէլի. ծնրադիր ու բազկատարած կ՝աղօթէ, մութ կարմիր թաւշենման կրկնոց հագած Թղ. 80ա, Եզեկիա թագաւորը (կամ Եսայի մարգա, րէն) գլուխը ոսկեայ թագ. կանգնած է՝ հայեացքը դէպ ի վեր յառած, իսկ ձեռքերը դէպ յառաջ կար։ կառած աղաչաւորի դիրքով. մանուշակային նեղ պատմուճան կամ պարեգօտ հագած է՝ մութ դեղին եգերօք և գօտիով։ Թղ. 95ա, Եսայի մարգարէ՝ կան։ գնած Եզեկիայի անկողնոյն քով, որ երեսը ծածկած է ձեռքով ու լալ կը թուի։ Թղ. 110ա, Եսայի ոտքի վրայ կանգնած, աջը դէպ ի յառաջ կարկառած դժբաղդաբար մէկը դիտմամբ եղծած է զանի։ Թղ 123ա, Ամբակում մարգարէ ժայռի վրայ կանգնած և աջը նախորդին պէս դէպ ի յառաջ կարկառած է կը տեսնէ հոգւոյ ակամբ Քրիստոսը խաչին վրայ հեղուսեալ բևեռօք։ վարդագոյն պատմուհանին վրա կը կրէ կապոյտ կրկնոց։
չկան։
12, Թղ. 2ա (մեծ և գեղեցկադրուագ), 16բ, 31բ, 49ա, 64ա, 81ա, 96ա, 111բ, 131բ, 144ա, 169ա, 182բ)։ Ամէնքն ևս քառա։ գունեան՝ ոսկեզարդ։
հիները կարմիր են, իսկ Գէորգեան յաւելուածներն սևագիր մանրիկ։ Կարմիր են նաև Տունք, Գուբղայք և Կանոնք. իսկ տնագլուխները փոփոխակի մէկ մլ մանուշակագոյն կարմիր, մէկ մալ կապոյտ։
Թղ. 1ա, 131ա 205բ, 206։
գրչին կամ ստացողաց բնաւ չկայ. միայն մատենին վերջ (դատարկ թողուած մագաղաթի վրայ) կայ նոտրագրով հետև եալն. Ես Յակոբըս գրեցաւ(ի) 1103 3ումըն ամսեան յունիսի,։ Յակոբս հաւանօրէն վերջին ստացող մըլլալու է. թուականն հայկական տումարի համաձայն դրուած է, ոլ կը համապատասխանէ փրկչ. թու. 1654ին։ Եթէ կեղծիք մը չէ այս, այն ատեն կը հետևի, որ Սաղմոսարանս վերը գծուած սահմանէն աւելի քին բայ, այսիեքն՝ Ժ. դարուն սկիզբը կամ առաջին կէսին դրուած։
. Ձեռագիրս յայտնի չէ թէ երբ և ուստի ստացուած է, հաւանօրէն 1852-1865, մօտերը մտած է հաւաքմանս մէջ։ Մատեանս է լիակատար Սաղմոսարան - Տօնացոյց - Ժամագիրք և Խորհրդատետը։ Գեղարուեստական տեսակէտով եթէ ԺԹ. օրինակն առաջին է մեր Սաղմոսարաններուն մէջ, այս ա կարելի է երկրորդը համարուիլ։ 1. Թղ. 2ա։ Գեղեցիկ կիսախորանով և ծաղկագիր սկզբնատողերով կը սկսին սաղմոսք Դաւթի, այսպէս. Մեկնութիւն ի վերայ բովանդակացն, թէ վասն էր և յորում աւուր։ նուագեաց Դաւիթ զիւրաքանչիւր սաղմոսն։ ՈՅորժամ գնաց Սաւուղ առ դիւթսն՝ հանել զՍամուել, ասաց Դաւիթ զսաղմոսս զայս (Եւ դարձեալ վասն հաւատոց և գործոց և յանդիմանութեան ամբարշտաց ասէր)։ Երանեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամբարշտաց, ևն։ - Եւ կը վերջանան Թղ. 127բ։ Այէլուիա. Անգեա և Զա. քարիայ։ Հասարակաբար ուսուցանէ ամենեցուն տարհնել գովութեամբ զարարիչն աստուած և ասէ Աւրհնեցէք զաստուած ի սրբութեան նորաց ևն (այսինքն ՃԾ. սաղմոսով), որուն առընթեր սակայն թուահամարը նշանակուած չէ։ Յաւարա վերջին սաղմոսիս կայ հետևեալք Տունք. Զ. տէր Երկնիցս ԻԸ. Տուն է։ Ութ (ուրիշ օրինակաց մէջ Չորս,) Կանոնս. ԾԶ. Գուբղայ է, և ԶԾ. Գոխ է, և ԲՈ. ԴՃԿ. Տուն՝ է,։ Սակայն դիտեւ կը տրուի՝ որ ՃԽէ. և ՃԾ. սաղմոսներուն ընդ մէջ զետեղուած են կարգաւ։ Թղ. 123ա. Աղօթք Ամբակումայ մարգարէին, ևն։ Թղ. 124ա. Աւրհնութիւն Դանիէլի մարգարէին և Երից մանկանցն Անանիանց, ևն։ Թղ. 125բ. Մարդարէութիւն և Աւրհնութիւն աստուածածին կուսին, ևն։ Թղ. 126ա. Աւրհնութիւն Զաքարիայ հօրն Յովհանու կարապետին, ևն։ Անդ. Աւրհնութիւն Սիմէոնի ծերունին, ևն։ Թղ. 126բ-127ա։ ՇԻՐՃԽԹ. սաղմոսներն ու օրհնութիւնք՝ ամէնքն ալ ընդարձակ խորագիրներով խճողուած են, որ նախընթաց օրինակներուն հանդէպ անսովոր բան մէ։ Իսկ ՃԾ. սաղմոսի վերոյիշեալ տեղեկութենէն անմիջապէս ետքը (Թղ. 127բ) դրուած է Դաւթի արտաքոյ թուոց ինքնագիր սաղմոսը. ֆոքր էի՝ ես յեղբարս իմ, ևն։ Ապա Աղօթք Մանասէի Թագաւորին, ևն։ Ապա Թղ. 128բ - 131ա։ Ն. Շնորհալւոյ Հաւատով Խոստովանիմը՝ անթերի։ Սաղմոսարանս ևս մէն մի Կանոնին վերջ ունի նախ մարգարէական մի մի (և երբեմն երկու) Աւրհնութիւն, և ապա գիշերային ժամու Մառթանք, Քարոզք և Աղօթք։ Բ. Այն սաղմոսները որոնք զարդագրով և եզերազարդերով կը սկսին, չունին առընթեր ուրոյն թուահամարներ։ Գ. 2.րդ սաղմոսէն մինչև 10րդը, 73.րդէն 88.րդ սաղմոս սաց լուսանցքներուն վրայ նշանակուած են հին օրինակի մը տարբերութիւնքը։ Դ. Բաց ի ՃԺԸ.րդ սաղմոսէն՝ ՃԽԴ, ըդ սաղմոսի լուսանցքներուն վրայ ևս դրուած են եբրայ. այբուբենքը՝ Ալիփ, բէթ, Գամիլ ևն, որ բացառութիւն մէ նախընթաց օրինակներէն։ Ե. Սաղմոսարանս կը պատկանի այն խմբին՝ որոնք հին խորագիրներէն և Գէորգեան կոչուած այլաբանական մեկնութիւններէն զատ՝ յարած են նոյնպէս - Թագաւորութեանց գրքերէն առնուած - պատմական յաւելուածներ մէն մի սաղմոսի և նոյն իսկ Յրհնութեան վերնագրին վրայ։ 2. Թղ. 130բ։ Տօնացոյց և աւետարայ նացոյց, և կարգաւորութիւնք և հրահանգք տէրունական տաւնից. Զոր եդեալ և սահմանեալ է սրբոյն Սահակայ՝ հայոց հայրապետին։ Զոր ընկալեալ ի նմանէ հասուցին առ մեզ նախնիքն մեր։ Յունուարի (Զ) Աստուածայայտնութեան առաջի աւուր գիշերն՝ առաջին Կանոնագլխին փառն բչ. Հաւատամ ի հայր։ Ե։ զգենուն միաբան և տան մոմեղէն ի ձեռս ամենեցուն. և այնպէս խնկաւք և մոմեղինօյ յատեան ելանեն. աւրհ. բ3. Ուրախացիր սըրբուհի՝ իւր սարաւքն, ևն։ - Վերջ Թղ. 161բ։ Զկնի ութաւրէից՝ առաջի կիրակին. հց. դձ Ծագումն միածնի։ Եւ յայս միջոցս ի Ծննդենէն ի վեր՝ մինչև Յառաջաւորսն հանապագ յաւելու և նուաղէ։ Դու տես ի վերայ հց. երուն. թէ պակասէ հց. երն, դու ի գձէն և ի գկ.էն, և բկ. այլ ասա աւելի որ ուղիղ գայ,։ Տօնացոյցս գլխաւոր տօներու համաձայն այլևայլ հատածներու բաժնուած է, այսինքն Աստուածայայտնութիւն և ծնունդ։ - Գալուստն տստուածորդւսցն քառասնաւրեայ ի տահարն։ - Բունբարեկենդան։ - Ծաղկաղարդի գիղերն (հսկմամբ և դնելով սրբութիւն ի բազմոցի)։ և Աւագշաբաթ. Զատիկ (հսկմամբ և դնելով սրբութիւն ի բազմոցի). - Նոր կիրակի։ - Աւետեաց սուրբ աստուածածնի. Համբարձումն, Պենտեկոստէ (գիշերն հսկմամբ և դնելով սրբութիւն ի բազմոցի)։ - Վարդավաւ (գիշ. հսկ. և սրբ. ի բազմ.)։ - Գոխումն սսարք աստուածածնի (գիշ. հսկ. և սրբ. ի բազմոցի), Խաւվերաց (գիշ. հսկ. և դնելով սրբ. ի բազմ.) իրենց միջոցին վերաբերեալ ամենայն մանրամասնութիւններով և ընդարձակ և օգտակար հրահանգ3. Թղ. 161բ-168բ։ Ալւլսաք (ըստ ձայնից՝ ամենայն տնօրինական և այլ տօնից։ - Թ. Երգեր առաւօտու (կարգաւ). - գ. Սաղմոսք Յինանց հաշու. - դ. Մեսեդիք ճաշու Աղուհացից, ևն, ևն։ - ե. Խրատք Իւղաբերից, Բժշկութեան և Հանգրստեան աւետարանաց։ - զ. Ժամամուտք (ըստ ամենայն տօնից և աւուր պատշաճի)։ 4. Թղ. 168բ-169ա։ Կարգաւորութիւն հասարակաց Աղօթից՝ եկեղեցեաց հայաստանեաց. Որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօլ աստուծոյ։ Արարեալ լուսաւորչին Գրիգորի և Սահակայ հայրապետի, և Մեսրովպայ վարգապետի, և Գիւտայ և Յովհաննու մանդակունոյ հայրապետացն մեր, և այլոց վարդապետացն ի փառս աստուծոյ. ամէն։ Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զաւրհնութիւնս քո։ Աւրհնեալ համագոյ և միասնական սուրբ երրորդութիւն անբաժանելի՝ հայր և որդի և հոգի սուրբ, այժմ և,։ Սաղմոս փոխեր։ Տէր զի բազում եղեն նեղիչք իմ Տէր աստուած փրկութեան իմոյ ի տուէ.։ Աւրհնեա անձն իմ զտէր և ամենայն։ Տէր լուր աղօթից իմոց, ունկն ևն։ - Վերջ Թղ. 182ա։ Սաղմոսերգութիւնս և զաղաչանս ընկալցի մարդասէրն աստուած. մեր մեղաց և յանցանաց թողութիւն շնորհեսցէ, ի չարեաց փրկեսցէ, ի մեղաց պահեսցէ, և նմա փառք լաւի տեանս. ամէն,։ Ճաշու ժամերգութեամբ կ՝ընդհատի, տեղի տալով - ըստ սովորութեան հայաստանեայց եկեղեցւոյ - Պատարագին։ 5. Թղ. 182ա։ Աւրէնք արկանելոյ սպաս եկեղեցւոյ։ Յորժամ կամեսցի քահանայ պատարագ մատուցանել, պարտ է այսպէս խորհրդաբար զգեստաւորիլ։ Մտանէ յաւանդատունն հանդերձ սարկաւագօք, ուր զգեստքն են պատարագի։ Եւ զգեցեալ պաշտօնէիցն ըստ իւրաքանչիւր աստիճանի։ Ապա ասեն սաղմոս Քահանայք քո զգեց։ Յիշեա տէր զդաւիթ. տուն առ տուն ամենեքեան։ Եւ քարոզէ սարկաւագն. Խնդրեսցուք հաւատով միաբանութեամբ ի տեառնէ, զի զողորմութեան զշնորհս։ Ե։ ասեն բժ. տէր ողորմեա։ Եւ քահանայն ասէ զաղօթս. Որ զգեցեալ ես զլոյս որպէս հանդերձ տէր մեր յիսուս քրիստոս, ևն։ - Վերջ Թղ 196բ։ Աւրհնեալք եղերուք ի շնորհաց սուրբ հոգւոյն, երթայք ի խաղաղութիւն, և տէր ե. ղիցի ընդ ձեզ ընդ ամենեսեանդ. ամէն։ Հայր մեր,։ Յաւարտ Պատարագին կայ հետևեալ հրահանգը Եւ դառնայ (քահանայն) յարևելս և երկրպագէ առաջի սեղանոյն երիցս և ասէ. Տէր յիսուս քրիստոս աստուած, ողորմեա մեզ. և մտեալ ի սարկաւագարանն մերկանայ ի զգեստիցն, գայ առաջի՝ սեղանոյն՝ երկրպագէ երիցս, և երթայ խաղաղութեամբ։ Բոլոր պատարագին մէջ ևս արարողական ևն հրահանգներ կան մանրագիր, մերթ քահանային և մերթ սարկաւագաց և ժողովրդեան պատկանեալ։ 6. Թղ. 196բ։ Կը վերսկսի ընդհատուած ժամերգութիւնը, այն է. Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Երեկոյին ժամուն, ևն։ Ես առ աստուած կարդացի և տէր լուաւ ինձ ընդ երեկոյս, ի վաղորդայն և ի հասարակ աւուր, ևն։ - Թղ. 199բ։ Կը յաջորդէ. Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Խաղաղական ժամուն (ևն)։ Աւրհնեցից զտէր յամենայն ժամ Ի տէր պարծեսցի, ևն։ (Ուր Շնորհեա մեգ տէր միայն իր Մաղթանքով, Քարոզով և Աղօթքով հանդերձ կան ամբողջապէս, իսկ միւս փոխերուն՝ հակիրճ ցուցակը միայն)։ - Թղ 201ա։ Կարգաւորութիւն հասարակաց աղօթից (Հանգստեան ժամու)։ Առաքեա տէր զլոյ։ քո ևն։ - Վերջ Թղ. 202ա։ Հանգերուք ի խաղաղութիւն և տէր եղիցի ընդ ձեզ ընդ ամենեսեան,։ Հանգստեան վերջը (Թղ. 202ա) նոյն գրչութեամբ կրկնուած է առաւօտեան կամ գիշերային ժամերգութեան բովանդակութիւնը. ուր սակայն Յիղեսցուք և Զարթիք ամբողջ են և խազերով. իսկ Առաւօտ լուսսյ և Աշխարհ ամենայն առանց խացերու։ Առաւօտ լուսոյին կը յարի, Թղ. 203ա։ Աստուածածին մայր քրիստոսի, տէր ողորմեա, Իմ յոյսըն դուն յաւուր մեծի, տէր ողորմեա, ևն։ Վերջ Թղ. 204ա։ Քրիստոսի թագաւորին տէր ողորմեա. փառք և պատիւ և գոհութիւն, տէր։ ողորմեաց, ոտանաւոր և ընդարձակ աղերսր - Տէր ողորմեայի ձևով - որ տպագրութեան մէջ չկայ։ Հաւանօրէն զՔրիստոս ուրացող և ապա ապաշխարող մէկէ մը յօրինուած է, իւր իսկ ակնարկութիւններէն դատելով։ Այսպիսի մի մեծաչափ Աղերս ալ Աշխարհ ամենայնի վերջը դրուած է, Թղ. 204բ, որ սկսի. Արթունք եղերուք արթուն, իմաստունք, արթունք ի (և) պատրաստք. ահա գայ քրիստոս տանջէ զմեղաւորս իմ. տէր ողորմեա, ևն։ Եւ կը վերջանայ, Թղ. 205ա. Գառըք քեզ քրիստոս՝ փառաց թագաւոր, փառըք փրկողիդ. ահա՝ գայ։ Քերովբէիցըն դասք, սուրբ եկեղեցիք քեզ երգեն ըզփառս. ահա գայ,։ Երկուքն ևս առանց հեդինակի անուան են, և կը թուին նոր. հետևաբար դժուար է որ հասարակաց ժամերգութեան մէջ ի գործ դրուած ըլլան, այլ հաւանօրէն առանձին և քմահաճոյ ներմուծութիւններ համարելի են։