Other notices
— - Bibliographic notice
58
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԼԴ
ԺԴ դար - ԺԵ դար

ID
Number
58
Old record number
816
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԼԴ
Start date
ԺԴ դար
End date
ԺԵ դար
Date details

անյայտ, զի գրչութեան յիշատակարանը կը պակսի. սակայն գրէն, սրճագոյն մելանէն և մագաղաթի դեղնածութենէն դատելով՝ ԺԴ դարու վերջերը գրուած կերևի, և կամ ԺԵ.ի առաջին քառորդին։

Copy place
և
Reference
Type
Number of pages
213
Dimension
13x9,5 (8,8x5,3)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր մանր և և հնաձև։

Codicology

19 1/2։ իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

մագաղաթ կաթնորակ, նուրբ և կակուղ։

Number of lines
19։
Binding

(նոր) փայտեայ մանուշակագոյն լաթով պատած։

State of preservation

. գէշ պահուած է. փոշիէն և խո։ նաւութենէ ընդհանրապէս դեղնած և սևացած է։ Թղ 1-12,34, 103, 207-108, 213 շատ մաշած և բգրկտուած են։ Թղ. 21-22, 100, 133 լուսանցք սպիտակ թուղթող կարկտուած են։ Թղ. 13-14, 33, 60, 32, 103, 107, 178 մերթ արտաքին լուսանցքներէն դէպի գրութեան խորը ճեղքուած, և մերթ ալ լուսանցաքղանցքը փրթած են։ Կիսախորաններուն մեծ մասը կտրուած են, մնացածներն ալ եղծուած կամ լաւ ևս գունաթափ եղած են։ Սկիզբէն կը պակսին 13-14 թուղթեր, այն է՝ Ա-ԺԱ. սաղմոսները. - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 33բ-34ա։ 3 թուղթք ընդ մէջ Թղ. 82բ-83ա. - 4 թուղթք ընդ մէջ Թղ. 84բ-89ա։ - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 91բ-92ա։ 1 թուղթ ընդ մէջ Թղ. 102բ-103ա։ - 2 թուղթ ընդ մէջ Թղ. 107-110ա. - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 119բ120ա. - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 138բ-139ա (կտրուած). - 2-4 թուղթեր ալ ընդ մէջ Թղ. 211բ-212ա։ Հին կողերն ևս ինկած են բոլորովին և կամ փճացած ըլլալով՝ ետքէն լաթով ծածկուած են՝ վերջի կազմողէն -

Copyist
անյայտ։
Owner

անծանօթ են՝ -

Commanditaire
Illuminator
և
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

բազմաթիւ են և միագոյն, այսինքն աղօտ կարմիր, թռչնագիր ևն. միայն կիսախորաններում եռագոյն են։

Initials

Marginal illuminations

ոչ այնքան յաճախ. ընդհանրապէս միագոյն են և փոքր։

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

3 (Թղ. 10ա, 60ա, 160ա). եռագոյն են, այսինքն՝ վարդագոյն կարմիր, կանաչախառն կապոյտ և ոսկեգոյն։

Title text

կարմիր են, այսպէս են նաև մէն մի սաղմոսի վերջ Տունք և Գուբղայք. իսկ տնագլուխք փոփոխակի մէկ մը կարմիր, մէկ մալ մութ կապոյտ։ գիսախորանով սկսող սաղմոսներու առաջին տողն՝ ոսկեգոյն է, երկրորդը վարդագոյն և երրորդը մութ կարմիր։

Blank pages

նոյնպէս։

Colophon

Թղ. 194ա։

Informations

Ձեռագիրս յայտնի չէ թէ ուստի կամ ինչպէս ստացուած է. հաւանօրէն 1869-1872 միջոցները մտաձ կ՝երևի հաւաքմանս մէջ, այսինքն Հ. Ղ. Ալիշանի գրապետութենէն յառաջ։ Մատեանս է Սաղմոսարան պակասաւոր և համառօտ Ժամագիրք, հետևեալ կերպով. 1. Թղ. 1ա։ Կը սկսին սաղմոսք Դաւթի ԺԱ. սաղմոսի 6րդ տնահամարով. Բանք տեառն են բանք սուրբ,ևն. և Թղ. 186ա։ ՃԾ. սաղմով կը վերձոնան։ Սաղմոսիս կը յաջորդեն անմիջապէս։ Գոքր էի ես յեղբարս իմ,ևն։ Թղ. 187ա. Աղօթք մանասէի,ևն։ Թղ. 189ա։ Մարիամու աստուածածնին,ևն։ Թղ. 188բ. Զաքարիա հաւրն Յովաննու,ևն։ Թղ. 190բ. Սիմէոնի,ևն։ Անդ. Աւրհնութիւն Երից մանկանց,ևն, որ ԼԳ. Որինակին մէջ կը պակսէր։ Սաղմոսարանիս մէջ ևս ամէն մի Կանոն կը փակուի մարգարէական Որհ, նութեամբ, առանց սակայն գիշերային ժամու Մաղթանքի, ևն. բայց հետագայ ձեռք մը զանոնք լրացուցեր է նոտրագրով - սպիտակ թուղթեր ագուցանելով ընդ մէջ։ Սաղմոսներու թուահամարները գրեթէ միշտ նշանակուած են՝ նոյն իսկ եզե րազարդերուն մէջ։ Մէն մի սաղմոսի ստորին լուսանցից վրայ մէկ մէկ շահեկան առած կամ խրատական խօսքեր գրուած են նոտրագրով, օրին. աղազաւ. Պատուեա զաստուած և պատուիս յաստուծոյ, և ոչ ոք կարէ ընդդէմ քո, այլ ամենայնի դու յաղթես,։ - Դարձոյ զսիրտ քո առ աստուած, զի նենգութիւն պատահելոց են քեզ,ևն, որ նախընթաց օրինակներուն մէջ կը պակսին։ 2. Թղ. 196բ։ Համառօտ ժամակարգութիւն հասարակաց աղօթից (առանց Հայր մերի)։ Տէր եթէ զշրթունս իմ բանաս՝ բերան իմ երգեսցէ զաւրհնութիւնս քո։ Տէր եթէ զշրթունս՝ Տէր զի բազում եղեն նեղիչք իմ,ևն։ - Վերջ Թղ. 211բ։ Խաղաղական ժամու. Շնորհեա մեղ Տէր ի գիշերի զերկնային զխաղաղութիւն քոց երգով որ թերի կը մեայ։ Ժամագիրքս թէպէտև տիրապէս ժամագիրք չէ, այլ համառօտ բովանդակութիւն մը, սակայն և այնպէս ուշադրութեան արժանի է. նախ զի ճաշաժամու Անկեալ առաջի քո բարերար,ևն աղօթքէն անմիջապէս ետքը (Թղ. 206ա) դրուած է Հայաստանեայց եկեղեցւոյ Հանգանակր, ըստ լուսաւորչեան բարեփոխութեան, ուր երկիցս կաթողիկէ և առաքելական, բառերէն վերջ կը յարի նաև սուրԲ եկեղեցի։ Այստեղ շանգանակին՝ առանձին դրուիլն, այսինքն՝ առանց Պատարագի՝ ինչպէս տեսանք ԼԲ. Սրինակին մէջ - յոյժ անսովոր է։ Բ. Ժամագիրքս՝ բաց ի համառօտու թենէն՝ ալքի կը զարնէ նաև տպագրութենէն՝ ունեցած զգալի տարբերութեամբք։ 0րին. աղագաւ, Ողորմեսցի Քարոզն (Երկիրպագանեմք քեզ). Երկրպագեսցուք տեառն աստուծոյ մերոյ անցեալքս ընդ երկարութիւն գիշերիս և կանխեալքս ի տեղի խոստովանութեան. մատուսցուք զառաւաւտու աղաւթս մեր, զտէր աւրհնեսցուք և փառաւորեսցուք և զնմանէ գոհացարուք ի վերայ այոր ամենայնի, որ արժանի արար... և հասանել մեղ ի ժամ առաւաւտուս. արժանի արասցէ զմեզ տէր երկնային խոստմանցն զոր խոստացաւ տալ սիրե։ լեաց իւրոց,ևն։ Այսպիսի տարբերութիւններ կան նոյնպէս ուրիշ մասերում, որ աւելի հին թարգմանչաց լեզուի նկարագիր ունին։ 3. Թղ. 212ա։ Կայ (առանց խորագրի). Ես Պաւղոս հալածիչ էի եկեղեցւոյ, բայց այժմ եղէ անաւթ ընարութեան։ Ելի ի ծովէն ն ժողովէի խռիւ. յյանկարծակի ել իժ մի ի խռուէն և կախեցաւ զաջոյ ձեռանէ իմմէ,։ - Վերջ Թղ. 213բ։ Երդմնեցուցանեմ զթունաբեր կարիճն ծովայէն, և զկորն, և Զան(ւ)ձն չար յանուն ամենակալին աստուծոյ հաւր և որդւոյ և սուրբ հոգւոյն,։ Առաքելոյն անունով յերիւրեալ ախտարական Երդմնեցուցչութիւնս անով աւելի հետաքրքրական է, զի կը յիշէ 365 թունաւոր օձերու և զեռուններու անուանքը, բնակութիւնն և գործերը. անոնց թունոց յատկութիւնքը և ամանը՝ ուր կը կրեն, այլովք հանդերձ։ Հաւանօրէն կամ արաբականէ և կամ յունական աղբերէ առնուած է, ինչպէս ցոյց կու տայ անունս Ակունդէոս,(օ4)։

Content