54121անյայտ, հաւանօրէն կամ ԺԵ դարուն վերջը, և կամ ԺԶ.ի առաջին կէսին։
բոլորգիր մանր և ընտիր։
16 1/2։ իւրաքանչիւրն 12 թուղթք։
մագաղաթ կաթնորակ, նուրբ և ընտիր։
փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն, գոցելու մասով. կողերը ներսէն պատեալ են կանաչագոյն ազնիւ կերպասով։
նախկինն անյայտ, ապա Ովանէս, ապա այլք։
չկան, այլ թերթի մասը կազմող դատարկ թուղթեր։ - ՀԱՆԳԱ. ՄԱՆՔ շատ լաւ, միայն կոճակները հանուած են, և Թղ. 1բ, պատկերը քիչ մը եղծուած է, լուսանցքն ալ մաշած և պատռուած։
ամէն մի սաղմոսի սկիզբը։ եռագոյն են, այսինքն մերթ կարմիր, կանաչ, և մերթ վարդագոյն կապոյտ և ոսկեգոյն. թռչնագիր ևն։
բազմաթիւ են և քառագոյն։
Թղ. 2բ, Դաւիթ մագարէ ծնրադիր սեղանի դիմաց, ոսկերիզ ծիրանեգոյն կամ լաւ ևս վարդագոյն փիլոն հագած է։
չունի։
8 հատ (լրիս Թղ. 3ա, 22բ, 45բ, 71բ, 92բ, 118ա, 140ա, 164բ) են եռագոյն՝ ոսկեզարդ։
կարմիր են, այսպէս նաև տնագլուխք առ հասարակ և սկզբնատողերն. երբեմն ալ առաջինը ոսկեգոյն, երկրորդը կարմիր, Կարմիր են նոյնպէս սաղմոսաց և Կանոններուն վերջը նշանակուած Տունք և Գուբղայք։
Թղ. 1,2, 199, 200։
գրչութեան՝ բնաւ չկան. իսկ մնացեալները նոր են և աննշան։ այսպէս. 1. Թղ. 1բ (դատարկ թողուած). Կայ շղագրով այսպէս. ՌՃՂԱ. դե(կ)տեմբերի զ. ուն Միզւըռագիր եկաւ Աքոյ, և բաղդիդ արեց ջանցջամ (այսպէս) դրեց.։ 2. Թղ. 2ա. Կայ նոտրագրով հետևեալը։ Քրիստոսի ծառայ Ովանէսրս որ եմ աքուլեցի ով որ կարթայ՝ ողորմի ասի. յիշողքն ի վերն դասբն դասեսցին և երգնից արքայութիւն ժառանգեսցեն. է (և) նմայ փարք և անգրաւ հաւիտեանս հաւիդենից ամէն։ Յովանէսս հաւանօրէն վերջին ստացող մէ անգրագէտ։ 3. Թղ. 199բ. Կայ նոտրագրով. Թվն ՌՄԻԳ. հոգտեմբերի ԻԶ օրն կիրակի մտանք սուրբ քաղաքն Երուսաղեմ սուրբ գլխադիրն համբուրեմ. նոյեմբերի ԺԲ ին մտայ սուրբ յարութին, դեկտեմբերի ԻԲ սուրբ Յարութիւնէն էլալ եկայ սուրթ Յակոթ,։ Այյս ժամանակագրական տողերը գրողն՝ կամ յԵրուսաղէմ սաղմոսիս հանդիպելով գրած է, և կամ նա իբրև ստացող իր վրայ կը կրէր զանի յԵրուսաղէս ըրած ուղևորութեան միջոցին։
. Ձեռագիր։ յայտնի չէ թէ երբ մտեր է հաւաքմանս մէջ և ուստի. բայց որովհետև ցանկագրողն եղած է Հ. Ն. Սարգսեան, հաւանական է կարծել, որ 1846-1852ի։ ստացուած և ի Մայրավանս բերուած ըլլայ։ Մատեանս է Սաղմոսարան ամենափոքր և կատարեալ. ի վերջոյ ունի նաև Ն. Շնորհալւոյ Հաւատովն անթերի։ 1. Թղ. 3ա։ Կիսախորանով կը սկսին սաղմոսք Դաւթի. և Թղ. 187բ, կաւարտին։ Որոնց ապա կը յաջորդեն (Անդ)։ ֆոքր էի եւ յեղբարս իմ, սաղմոսը (առանց խորագրի)։ Թղ. 188ա։ Մանասէի թագաւորի, (Աղօթք)։ Թղ. 190ա։ Աւրհնութիւն Մարիամու, (Աստուածածնին)։ - Թղ. 190բ։ Հօրն Յովանու,(Զաքարիայ)։ - Թղ. 191բ։ Երիչ մանկանց, (Աւրհնութիւն). որուն վերջի մասը այսպիսի համառօտագրութեամբ. Աւրհ. զօրութիւնք Տեառն զտէր, ևն։ Սաղմոսարանիս մէջ ևս - ինչպէս միշտ - եօթն Կանոններէն իւրաքանչիւրին վերջը զետեղուած են նախ մի մի (երբեմն երկու) մարգարէական Յրհնութիւններ, և ապա Գիշերային ժամու Մաղթանք և Քարոզք։ Ամբակում մարգարէի օրհնութիւնը՝ վերջին Կանոնը դեռ չաւարտուած կը դրուի, այսինքն՝ ՃԽՒ. սաղմոսին կը յարի, փոխանակ ՃԾ. ին. որուն պատճառն յայտնի չէ, բայց իրողութիւնը սովորական է. այսինքն՝ կամ այդ երեք սաղմոսները Դաւթին խորագրուած չէին՝ ի սկզբան, և կամ անթուական և միայար ըլլալուն համար՝ այդ տեղ զետեղելն յարմար դատուած է։ Սաղմոսարանիս մէջ միայն առանց զարդագրի և եզերազարդի սկսող սաղմոսներուն դիմաց թուահամարներ դրուած են. իսկ միւսներն գրեթէ բոլորն ևս առանց թուահամարի են։ Հոս ալ յաճախ զեղչուած են ոչ միայն գէորգեան՝ այլ և նախագէորգեան (հմմտ. Զօհրապեան տպագրութիւնը) հին խորագիրները, և 2-3 բառերու մէջ ամփոփուած։ Եւ այս բանս հաւանօրէն միջոցի սղութեան վերագրելի է, գէթ փոքրիկ Սաղմոսարաններու համար, որոնք քիչ բացառութեամբ ընդհանրապէս այդ ձևով և պարունակութեամբ կը ներկայանան։