Other notices
— - Bibliographic notice
222
ՃԱՌԸՆՏԻՐ ԻԳ
1335 - 1335

ID
Number
222
Old record number
239
Title
ՃԱՌԸՆՏԻՐ ԻԳ
Start date
1335
End date
1335
Date details

Չ2Դ (- 1334)։

Copy place
Երուսաղէմ։
Reference
Type
Number of pages
467
Dimension
25x18 (21x12,7)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր միջակ, ցանցառ և յստակ, սրճագոյն մելանով գրուած։ Ճակատին առաջին տողը ծաղկագիր է, և յաջորդ իրեք տողերն ալ երկաթագիր. իսկ միւս գլուխներուն՝ սկզբնատողը։

Codicology

39, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ հաստկեկ, ողորկ և գորշագոյն։

Number of lines
30։
Binding

փայտեայ հաստ՝ սևագոյն կաշիով պատեալ և զարդարուն, գոցելու մասով, որուն կոճակներն ինկեր են։

State of preservation

ընդհանրապէս լաւ պահուած է, միայն կողերը կազմալոյծ եղած են. կռնակի կաշին ալ վերէն և վարէն ճեղքուած է։ Թղ. 462-467 արտ. լուսանցքն և լուսանցաքղանցք սպառած են։ Վերջին թուղթէն պատառիկ մը միայն մնացած է։ 2 թուղթք սկիզբէն կը պակսին. 1 թուղթ ևս ընդ մէջ Թղ. 10բ-11ա։ Թղ. 178 և 167 տեղափոխուած են կամ յետև առաջ դրուած կազմողէն։

Copyist
Ներսէս Կրակացի՝ աբեղայ (տես վարը)։
Owner

նախ գրիչն, ապա... "նեկ„ ոմն՝ ի Թվ. հայ. ՃՂԹ., ապա Խօճա Մուրատ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
Ներսէս (տես Թղ. 2ա), հաւանօրէն գրիչն։
Binder
Մատթէոս։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

բազմաթիւ են, այսինքն մէն մի նիւթի սկիզբը, և մանուշակագոյն։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ, մեծ, միջին և փոքր. մերթ սրճագոյն, մերթ կարմիր և մերթ ալ կարմիր և սև՝ սպիտակ ենթակայով։

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

մէն հատ միայն (Թղ. 2ա), գղթորախառն մութ դեղին, յոյժ գեղեցկադրուագ։

Title text

արիւնագոյն կարմիր. այսպէս և ի տողամիջի նուիրական անուանքն և բանք ինչ։

Blank pages

Թղ. 1ա։

Colophon

բազմաթիւ են, գրեթէ ամէն ճառի վերջը. բաց ի մի քանի հատէ ամենքն ևս գրչէն գրուած են, և կը մատնանշեն մեզ բազմաթիւ մարմնաւոր և հոգեկից ազգականներ, կոկողներ, կապող, ծաղկող, ստացողներ և այլ պատմական պարագաներ. դնենք հոս գլխաւորքը 1. Ի վերջ մատենիս (Թղ. 465ա). Կայ գրչին ընդարձակ ոտանաւոր յիշատակարանն, այսպէս. "Փառք հաւրն էականի, որդւոյն միածնի, և հոգւոյն ճշմարտի, երրորդութեանն եզակի, ահաւորի և անքննելի, անհասանելի և անճառելի, ինքնագոյի և գերագոյի. լուսոյ ծայրագունի...։ Արդ՝ գերապայծառ գիրքս ցանկալի և զանազան պտղով ի լի. դրախտ ախորժելի և ծաղկաւէտ բուրաստանի։ Տէրունական տաւնից, և նահապետաց, և մարգարէից, և առաքելոց, և վկայից, և կուսից պատմութիւն ի սմա գտանի, որ Ճառընտիր և տաւնակնի ձագ սա կոչի։ Գրեցաւ ձեռամբ անարժանի և աներկեղի՝ որ Ներսէս անուն կոչի, ստունգանող պատուիրանի, և յանցաւոր տեառն աւրինի, սուտանուն աբեղայի և մեղաւոր յամենայնի, ի հայկազանս թուականի. ՉԶԴ. Համարի։ Ի վանս Հրեշտակապետացն Միքայելի և Գաբրիէլի, և ի տեղիքս տէրունի՝ Երուսաղէմի սուրբ քաղաքի։ Բայց ժամանակս էր անբարի, գոլով տեղիքս տեառն գերի, աւերեալ հիմն յատակի, անակնկալ թէ այլ շինի. քրիստոնէից ազգք նախատի, անաւրինաց կոխան լինի։ Բայց լսեցաք համբաւ բարի թէ ֆռանգ ազգն շարժի՝ վասն տեղացս տէրունի, Երուսաղէմայ սուրբ քաղաքի։ Երանի թէ այս մեզ լինի, որ մեր բեկեալ սիրտս կանգնի. գլուխ անկեալ մեր ի գետն(ի՝) մինչև յերկինս բարձրասցի։ նշան խաչին պայծառասցի, եկեղեցի զարդարեսցի։ Բայց ըստ գործոցս որ դեռ գործի, չեմ ի մնալ թէ այդ մեզ լինի. բայց ամենայն ինչ կարելի՝ տեառն աստուծոյ իմ յիսուսի։ Յայս դառնաշունչ ժամանակի, և ի նուաղել հայոց ազգի։ Անաւրէն ազգն Իսմայէլի՝ յարեան ի վերա երկրին Կիլիկէի. և զամէնն ի սուր մաշեցին սուսերի, և զայլն ի Մսըր վարեցին գերի, և զկեսն ի յերկիրն Խարամնի։ Եւ յիսուս քրիստոս տէրն ամենայնի՝ գերելոցն արասցէ բարի։ Եւ ի սոյն ժամանակի՝ է թագաւոր հայոց ազգի, երիտասարդ ըստ հասակի, որոյ Լևսն անուն կոչի. պճնեալ թագիւ տեառն յիսուսի։ Եւ ի հայոց ազգի հայրապետի տէր Յակովբի։ Եւ ի յաթոռակալութեան Երուսաղէմի սուրբ քաղաքի, որոյ տէր Յահաննէս անուն կոչի. և իւր ծնողացն և քաւրն Մարէմթագի հայրտզատի, որ արդեամբք յորդորեց զիս ի գրել ճառի։ Արդ ես Ներսէս մեղաւք ի լի, որ զձև ունիմ քահանայի, և ոչ ունիմ մասն բարի. այլ ծոյլ և վատթար և չարեաւք լի. և անպիտան յամենայնի, և անարժան գրողի այս սուրբ գրի։ Դարձեալ եկ(դ)ի ի մտի, և տեսի զիս կորացեալ մեղաւք մինչ ի գետնի. և այլ ապաւէն ինձ չգտի, բայց զսուրբ աստուածային ճառքս ցանկալի. և զջան ի յանձն առի, և գրեցի զպատմութիւնս մարգարէիցն և առաքելոցն և վկայիցն քրիստոսի, վասն հոգւոյ և մարմնոյ իմոյ և ամենայն իմոյ ազգականի և արեան մերձաւորի. և աստուծով ի գլուխ հանի. թեպէտ որ չէի վարպետ գրի, այլ զփափագն և զյաւժարութիւնն միշտ ունէի։ Ով կարդացաւղք այսմ գրի, և հանդիպիք սղալի, նա դուք ուղղեցէք սիրով և մի եպերելի. զի ի վշտալից ծամս գրեցի, որ է աչքս պակասել ի լուսի, և ստամոքցաւ յամէն ժամի. և չունէի մխիթարաւղ, ոչ յեղբաւրէ և ոչ յընկերոջի, բայց միայն յաստուծոյ ամենայնի. և էր տեղիքս յորում գրէի՝ խիստ եկ և դարձ մարդի։ Արդ տեսա զիս մեղաւք ի լի, զջան ի սրտի դրի և ձեր աղաւթիւք սուրբ տառքս ի գլուխ (հանի)։ Զի սա ինձ բարեխաւս լինի՝ առ յիսուս աստուածն իմ, և ամենայնի որ ինձ և ձեզ ողորմեսցի։ Այլ և հոգւով ցանկայի՝ որ յիմ ձեռացս գրի, կենայր ի դուռն սուրբ Սիոնի, և Սուրբ Քառասուն վկայիցն քրիստոսի. զի յաւուրն աներեկի՝ բարեխաւս լինին հոգւոյ իմոյ և մարմնի. այլ և ծնողացն իմոց Աւտարշահի և Շնոհֆորի և քաւրն Ավծի և իր տղայոցն ամենայնի, և Սէթ Պարոնի։ Եւ քեռեցն իմոց միայկեց Յովանիսի, ի հետ աստուծոյ ինձ երախտաւորի. և ծեր Հանիսին և Տէր Պապի, և Կոստանցի, և Աւետի, և Վասլի. և մաւրքաւրեացն՝ Մինայ, Փիմի, և Տրի, և Քաւհարխաթունի, և Մամախաթունի, և Կիրայի, և Գորգ Մաղմնի, և իր տղայոցն ամենայնի. և Աստուր Տատուրի և իր տղայոցն ամենայնի. և Ստեփան խազանի, և Լևոնին, և Հեթումին և իր տղայոցն ամենայնի։ Եւ Կոստանդին աբեղին, և իր ծնողացն և քերցն ամենայնի. և Անխալատի և իր տղայոցն. Տիկնաց Տիկնի և Տնդնի, և այլոց ամենայնի։ Եւ բնակչաց Կրակոյն ամենայնի, ևս առաւել որ են ի դուռն Սիոնի, առաջնոցն և վերջնոցն որ են յայսմ ժամանակի։ Հեգևոր հաւրն Մարտիրոս քահանայի և իրիցկնոջն, և իր տղայոցն Թորոս աբեղի և Պաւղոսի, և Յովանէս քահանայի, և Հեթում քահանային, և նորընծայ քահանայիցդ Թորոսի և իր եղբաւրն Յոհանէս աբեղի, և Բ. Սիմեսնին և Ստեփանոսի, և այլոց հարցն և մարցդ՝ որ կան ի դուռն Ս. Սիոնի. զոր տէր յիսուս յիշեսցէ ի բարի, և երախտաւորաց սուրբ Սիոնի՝ Պակէ և Սիրի և իր տղային Տէր Կոստանդի՝ որ հալեածեալ է վասն սուրբ հարցն ուղիղ կանոնի և ննջեցեալ քահան(այ)իցն՝ Թորոսի, և Ճաւշլնի, և իր տղային Վասլի. և սուրբ եղբարցս որ բնակեալ են ի սուրբ քաղաքիս Երուսաղէմի...։ Եւ կուսակրաւն հոգևոր եղբաւր մեր Մատթէոսի՝ գրոցս կապողի, և իր ծնողացն և եղբարցն ամենայնի։... Եւ գրողիս և ստացողի (նոյն) այսմ տառի, միշտ թողութիւն մեղաց խնդրի՝ յարարչէն ամենայնի, որ ձեզ և մեզ շնորհէ ձրի. որ ոչ ստացայ այլ ինչ յերկրի, բայց զգիրս ցանկալի„ ևն ևն։ 2. Ասոր կը յաջորդէ (Թղ. 468բ) վերջին ստացողի յիշատակարանը, տարբեր բոլորգրով. սակայն թուղթը մեծաւ մասամբ պատըռտուած ըլլալով կցկտուր բառեր միայն կը կարդացուին, այսպէս "... նեսեան որք ընթեռնոյք... յիշեսջիք ի քրիստոս զվերջին սորա...նեկ և զծնաւղս իմ և զհարազատ... զՏտուր և զկողակիցն իմ... ին և զամենայն ազգային իմ... և զհանգուցեալսն ընդ նմին և... զՍտեփանոս դպիր գրող սակ... ընթերցողաց և լսաւղաց յիշել... ողորմեսցի. ամէն... Ի Թվկն. հայսց. յ. ՉՂԹ.ն„։ 3. Թղ. 18բ. Կայ, տձև բոլորգրով՝ ստ. լուս. վրայ վերջին ստացողէն հետևեալ անթուական յիշատակարանը. "Ողորմի քրիստոս աստուած ըստացողի գրոցս ԽՃ. (Խօճա) Մուրատին և ծնողացն Պետրոսին և Թուրվանտին, և եղբաւրն Չաքարին և Թարթիպին, և ամենայն արեան մերձաւորացն, և կարդացողաց և լսողաց. ամէն„։ Սոյնը տես նաև Թղ. 25բ, և այլուր նոյնպէս ստ. լուսանցքին վրայ։ 4. Թղ. 2ա (կիսախորանին մէջ). Կայ գրչէն. "Քրիստոս յիսուս ծաղկաւղ Ներսիսիս ողորմեսցի. ամէն„։ Նոյնը Թղ. 119բ, և 201բ, կը յիշէ ի շարս ազգականաց՝ նոյնպէս և կոկողք թղթից՝ Ղուկաս աբեղոյ, ներսէս աթեղոյ Գանկռցի, Յովանես աբեղայ Լիկանդոցի, և Մխկթաց աւագսարկաւագ։ Թղ. 128բ. կը յիշատակէ զՄարտիրոս երէց և Կորիծ. (իսկ Թղ. 137ա, Թորոս Զաղզաղ։ Թղ. 418, կը յիշատակէ իր մեծ մայրը Մեն(ծ)տիկին, և Թղ. 435բ, Մկրտիչ աբեղայ՝ Խլադցի։ 5. Թղ. 128բ և 144բ. Կը յիշէ նախ թէ. «Ով եղբարք յազգի ազգի խապրնոցս, չգիտեմ թէ ինչ կու գրեմ, զի կու ասեն՝ թէ զխատի մ տաճկնին՝ Այտոցիք կոտրել են„. ապա. "Հազար վայ ինձ և ամէն Երուաղեմացեց քրիստոնէիցս, որ զետ Նինուէացիքն կու տապինք յահէ անաւրինացս, թէ ոչխարազինիս չար տաւին իւրեանց, զամէն հայ քրիստոնեքս ի մեկ տեղի պիտի ծողովեն և սպանէն. զի կու հաչեն՝ թէ ձեր Այտսցիքն զխատին և զդանըշմնէրն սպանէլ էն, ամմէնք զքէնն ի ձեզ պիտի հանէք, և ամենքս ի դող կանք, և բաժին մի փախեան դէպ ի հոռոմ գեղանն, և զառաջակայն՝ աստուծոյ յանձին է և իւր ծնողին„։ 6. Թղ. 160ա. Ի վերջ յիշատակարանին՝ կը յարէ գրիչն. "Ով եղբարք ի չար խապըրնոյս որ կու ասեն, թէ Սուլտնայ տղայն բազում զաւրաւք ի վերայ Սսու կու երթայ. նա միտքս խաւրել է, իսկի չգիտեմ թէ ինչ կու գրեմ, և այլ որ իսկի մխիթարիչ չունիմ յեղբարց կամ յորդորող. և են ամէն ընկերքս Հռոմնցիք. և քրիստոսի յուսոյն մերոյ փառք յաւիտեանս, ամէն„։ 7. Թղ. 186բ. Հետևեալ հակիրճ տեղեկութիւնը կու տայ իր սկզբնագրի մասին. "Ով եղբարք, ի մեծ Տաւնականն այսչափս կայր այս ճառերս, որ զգայթակղիծ ի յիս, թէ ինքն է կարձ 3. Թղ. 172բ (ստ.լուս. վրայ)։ Կայ նոտրագրով. "Յիշատակ է Ճաւգիրքս ի քաղաքն Թող-թ ի Սուրբն Մինաս„։ 9. Թղ. 382բ. Գրիչն հետևեալ զուարճալի մանրավէպը կը յարէ իր յիշատակարանին. "Ով եղբարք, յորժամ հանդիպիք սղզալի, նա դուք ուղղեցէք սիրով, և մի եպերելով. զի ըղուղս Կրակցի է։ Զի վարդապետ մի յղրկեց զաշակերտն, թէ գնա գլուխ գնէ. նա գնաց գընեց՝ ու կերաւ զականջն ու զլեզուն ու զըղուղն, ու եբեր զգանգն առջեւն եդիր. նա (վարդապետն) հարցաւ, թէ ուր է ականջն։ նա ասաց, թէ ականջ չունէր, խուլ էր. ուր է լեզուն. լեզու չունէր՝ լեզատ էր. ուր է ըղուղն. ի Կրակայն էր արծել, ըղուղ չունէր„։ (Գեղեցիկ օրինակ աշխարհիկ լեզուի)։ 10. Թղ. 76բ. Գրիչն իր մէկ յիշատակարանին կը յարէ հետևեալ միջադէպը, որ հայկա.կան հաւատաքննութեան օրինակ մ'է. "Ոզ եղբարք ի յայս ննջեցելոց ճառիցս գրելն, մեծ փորձութիւն հասաւ ի վերաս. որ ոմն անուն Գրիգորէս՝ Խարտբերդցի՝ նման Յուլիանոսի, և գործարար Յուդայի. որ գնաց առ տէր Ճաւշլին Ոսկեւընցին, ու ասաց թէ Կարապետ փիլիսոփայն Խարտբերցին, և քո Ներսէս Կրակցին չեն այնել զտաւ(ն)քն ի յուրբաթին և ի չորեքշաբաթին. և ոչ պաշտեցին ի տաւնի սուրբ Կարապետին, որ էր տաւն ըստ Հոռոմին։ Նա Տէրը շարժեալ յազդմանէ չարին և լսեց իւր չար խորհրդակցին. յղրկեց չորս աբեղա՝ նման Լեգեոնին, որ էին նման չորս զինուորին. որ զԹովմաս առաքեալն աշտիշուք ի կողն խոցեցին։ Եկին ի դուռն Ներսիսին. ու զիմ ռահ ու զգիրգ ի յարեգակն հանին, և զդուռն փակեցին և զբալնիքն առին։ և այլ յերջև գնացին ի տունն Կարապետին, և զհայսն տաշտովն ի դուրսն դրին և զայլ ամէն ռահնին։ և առին զերկուքս և տարան ի վերի վանքն՝ ի դուռն Սուրբ Յակոբին. թէ այս են որ ոչ հնազանդին կանոնաց Քաղկեդոնին և նզովեն զտումարն Լևոնին։ Յառաջ մատուցին զԿարապետն ի դարպասին. և առանց հարցափորձին զվեղարն առին ու ձգեցին յերեսս տիրին և տարան ի զնդան բանդին։ Յերջեւ զմսկին Ներսիսուկս առին ու վերամբարձ տանէին. Նա ջանցի թէ ի դուրս վազէի ի տանէ բռնաւորին. նա յերջևանց առին զվեղար վեղրգտւկին. և զիս թողին գլխիբաց ի մէջ հրապարակին, և տարան առ ընկերն իմ ի բանդին. և պինդ զգուշացուցին որ վաղիւն տամ դնել ի յերկաթքն Մելէք Նասրին։ Նա եկին ամէն շներն որ հնազանդել էին չար հրամանին և աղչեցին որ խալըսեցաք ի տանէ բանդին. զոր հատուսցէ նոցա տէր ըստ իւրեանց անիրաւ դատաստանին„։ Իսկ ստորին լուսանցքին վրայ կը յարէ մանրիկ բոլորգրով. "Ով եղբարք, զայլ աւելին չըկարցի գրել„։ Այս և նախընթաց յիշատակարաններէն յայտնի կը տեսնուի, թէ խեղճ Ներսէս Կրակցի ինչպիսի դառն և տագնապալից օրերու և հանգամանաց մէջ գրած է սոյն մատեանը, և ահա այս պատճառաւ իսկ խելքը վրան չէր, որուն համար է որ տեղ տեղ ընդհատելով և յետ եւ առաջ օրինակած է ոչ միայն իր բնագիր Տօնամակը, այլ և բառեր և վանկեր և տառեր ևս յաճախակի վրիպեր է գրելու, և կամ սխալ գրած է։ Բնութեամբ կ'երևի թէ զուարթ եղած է, վասն զի ստէպ ստէպ կատակաբանութիւններ ևս կը յարէ իր յիշատակարաններուն, զորոնք զանց ըրինք օրինակել. և անոնցմով կարծէք թէ իր տխրութիւնն ուզած է փարատել։ Սա ոչ միայն գրաբար լեզուով ճառեր յերիւրած է, ի շարս բանից Հարց, այլ և իր ժամանակի աշխարհաբարէն գոհար բառեր եւս կ'աւանդէ

Informations

. Ձեռագիրս 1852-1860 միջոցին մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Ներսէս Վ. Սարգսեան՝ ի Մեծ Հայս ճանապարհորդած ժամանակ ստացեր է զայն, չգիտցուիր ուստի՛։ Մատեանս է Ճառընտիր կոճղ, ընտիր և հարուստ. ըստ գրչին կը կոչուի նաև "Տաւնակնի ձագ„։ Դժբախտօրէն ուղղագրութիւնը բազմավրէպ է և ուշադրութեան կարօտ։ Կը պարունակէ ոչ միայն տէրունական տօներուն պատկանեալ ճառեր, այլ և Վկայաբունութիւններ, երևելի արանց Վարքեր և պատմուածք ի Ս. Գրոց, ինչպէս նաև ներբողեան ճառեր և նամանականիս, ևն, հետևեալ կարգաւ 1. Թղ. 1բ։ Մատենիս հին ցանկի ԾԸ-ԿԶ գլուխներն, մնացեալքն ինկած են։ - Անդ։ "Աղաւթք Յովաննու մկրտչին զոր ուսոյց աշակերտաց իւրում(ոց) այսպէս։ Հայր անըսկիզբն սրբեայ զմիտս իմ. որդիտ միածին, լվայ զմարմին իմ. հոգիտ ճշմարիտ, մաքրեայ զհոգի իմ„ ևն։ Յոհաննու Մկրտչէն յօրինուած չէ աղօթքս, ալլ Ս. Եփրեմի. "Ի Յովհաննէս Կարապետն„ ևն, խորագրած ներբողի վերջաբանէն առնուած է։ Անդ։ "Դաւանութիւն հաւատոյ։ Դաւանիմ զհայր աստուած անսկիզբն„ ևն, 7 տող (տարբեր գրչութեամբ)։ 2. Թղ. 2ա։ "Երանելոյն՝ Յակովբա Սրճոյ եպիսկոպոսի՝ Խորին ասորոյ՝ ներբողեան ասացեալ. Ի ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Սքանչելի է ծնունդ քո, որդի աստուծոյ և դժուարին բերանոյ իմոյ խաւսել„ ևն։ - Վերջ Թղ. 18բ։ "Ի ճրագալուցին և յառաւաւտիս յայսմ՝ հաւրն քում փառաբանութիւն, և քեզ անդադար աւրհնութիւն, և սրբոյ հոգւոյն երկըրպագութիւն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից, ամէն, ամէն, Ռ. ամէն„։ (Ընդարձակ ճառս նշանակուած չէ առ Հ. Գ. Զարբհանալեանի. յոյժ գեղեցիկ է)։ 3. Անդ։ "Խաւսք երանելոյն Եփրեմի՝ Խորին ասորոյ ներբողեան պատմագրաբար ասացեալ. Ի սուրբն Յովաննէս Կարապետն քրիստոսի եւ ի կաքաւումն դստերն Հերովդիադայ, Հրաւիրելով կոչեցաւ լեզու իմ յուրախարար կենսաբեր բարիս„ ևն։ - Վերջ Թղ. 25բ։ "Հայր անսկիզբն, սրբեա զմիտս մեր, որդիդ միածին, սրբեա զմարմինս մեր. հոգիդ սուրբ, սրբեա զհոգիս մեր, վասն զի աղտեղեալ է յանցանաւք մեղաց„։ 4. Թղ. 26ա։ "Յունվարի. ԺԱ. Յիշատակ Պետրոսի հայրապետի և Աբիսողոմայ սարկաւագի. Եւ վկայաբանութիւն սուրբ հայրապետին Պետրոսի՝ Աղեքսանդրու եպիսկոպոսապետի որ զԱրիոս նզովեաց։ Ի թագաւորութեանն Դիոկղետիանոսի կայսեր էր հալածումն մեծ ընդ ամենայն իշխանութիւնս նորա„։ Յայնժամ կալան զերանելի եպիսկոպոսապետն Պետրոս„ ևն։ - Վերջ Թղ. 31ա։ "Այսպէս կատարեցաւ սուրբ հայրապետն Պետրոս՝ ի փառս ամենասուրբ երրորդութեանն հաւր և որդո և հոգոյն սրբոյ, այժմ„։ (Տպգ. տես Վարք և Վկայբ. Սրբաց, Վենետիկ 1874, Հտ. Բ. եր. 218-227)։ 5. Անդ։ "Յունվարի. ԺԹ. Յիշատակ Թէոդոսի թագաւորի և որդւոց իւրոց Արկադեա, և Թէրդոսի փոքու Եւ վասն մեծ Թէոդոսի թագաւորի՝ Ի Կայսերական Գրոց։ Թէոդոս մեծ որդի Գրատիանոսի ամս ԺԷ„ ևն։ - Վերջ Թղ. 34բ։ "Մինչև յերկրորդումն Մարկիանոսի չար թագաւորին՝ որ յետ Թէոդոսի փոքու կալաւ զաթոռ թագաւորութեանն։ Եւ քրիստոսի յուսոյն մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ 6. Անդ։ "Վկայաբանութիւն սուրբ մանկանցն Եւթանեցունց որ ննջեցին Յեփեսոս, և յարեան յաւուրս Թէոդոսի թագաւորի, և բարէսիրի։ Ամենեցուն տէրն և արարիչն՝ որ գիտէ և քննէ զսիրտս և զերիկամունս„ ևն։ - Վերջ Թղ. 40բ։ "Տաւն մեծ կատարելով յիշատակի նոցա ի փառս ամենասուրբ երրորդութեանն, այժմ„։ 7. Թղ. 41ա։ "Պատմութիւն սակաւ մի ի բազմացն և մահ սուրբ հաւրն մերոյ Անտոնի՝) և մեծի եւ առաջին ճգնաւորի։ Վասն որոյ եւ ի լերինն նստէր, և թեպէտ ուրախ էր վասն աստուածական տեսլեանցն, սակայն տրտմէր վասն զի ի բազմաց նեղեալ լինէր„ ևն։ Վերջ Թղ. 45բ։ "Որպէս և երանելի հայրս մեր Անտոնիոս արար ի փառս աստուծոյ և քրիստոսի նորա և սուրբ հոգւոյն յաւիտեանս յաւիտ„։ (Հմմտ. տպգ. եր. 605-614. հետևաբար կիսկատար է օրինակս). 8. Անդ։ "Գալստեան տեառն ի տաճարն քառասնաւրեա. Տեառն Գրիգորի Արծրունեաց եպիսկոպոսի Թուղթ յԵրուսաղէմէ ի Հայս՝ Վասն Տեառնընդառաջին, Եւ սքանչելեացն որ երևեցաւ ի սուրբ Սիոնն։ Ի ժամանակս Յուստիանոսի կայսեր, յերեսներորդի երրորդի թագաւորութեան նորա էր խաղաղութիւն ի քաղաքն յԵրուսաղէմ„ ևն։ - Վերջ Թղ. 48ա։ "Մաքրութեամբ և արդարութեամբ, և ժառանգեսցուք զերանութիւնսն ընդ ուղղափառսն՝ ըստ անսուտ խոստման տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որում փառք, իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Թ. 202. §. 62. Թղ. 141։ - Թ. 218. §. 7. Թղ. 14բ)։ 9. Անդ։ "Երանելոյն Աբբայ Եփրեմի Խորին ասորոյ ասացեալ. Յաղագս Նինուէացւոց. Եւ ի սուրբն Յունան մարգարէն։ Ահա հրաման յաստուծոյ հասեալ առ մարգարէն Յովնան քարոզել Նինուէի։ Եմուտ ի քաղաքն, և ահա ձայն նորա խռովեաց զամենայն քաղաքն„ ևն։ - Վերջ Թղ. 58բ։ "Զի առ հասարակ ամենայն բերանոյ ելցէ գոհութիւն և փառս ամենասուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և սուրբ հոգւոյն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն, ամէն. Ռ. ամէն„։ 10. Թղ. 58բ։ "Ի յունվարի ամսոյ. ԼԱլ Տաւն է Սարգսի զաւրավարի Եւ որդւոյ նորա Մարտիրոսի Եւ որոց ընդ նոսա վկայք իցեն. Թուղթ առ ի Ներսիսէ եպիսկոպոսէ յեղբաւրէ տեառն Գրիգորիսէ կաթողիկոսէ Հայոց, պատասխանի թղթոյն Գէորգեա արևելեան եպիսկոպոսի՝ առաջնորդի սուրբ ուխտին Հաղբատայ. Յաղագս հետազաւտելոյ՝ առ ի ստուգութիւն զպատմութիւն երանելոյ նահատակին սրբոյն Սարգսի զաւրավարի։ Որոց բաղձալի է ճշմարտութիւնն յիրս և ի բանս„ ևն։ Վերջ Թղ. 60ա։ "Եւ արդ սկսցուք ի կարգ պատմութեանս զոր ընկալաք գրով ի նախասացեալ սրբոյ Ուխտէն որ է այսպէս„։ բ. 11. Անդ։ "Պատմութիւն սրբոյն Սարգսի զաւրավարի Եւ որդւոյ նորա Մարտիրոսի կոչեցեալ, Եւ այլոց զաւրականացն որք ընդ նոսա վկայեցին՝ յամս ամպարիշտ թագաւորացն Յուլիանոսի և Շապհոյ։ Ի ժամանակս թագաւորութեանն Հռոմայեցւոց՝ մեծին Կոստանդիանոսի, որ ըստ բնաւորական բարեսէր կամացն և ըստ երկնային կոչմանն ի վերուստ„ ևն։ Վերջ Թղ. 70ա։ "Ի թուականիս հայոց վեցհարիւր և եւթն. որով մաղթեմք զընթերցողսդ և զգաղափարողսդ՝ յիշել աղաւթիւք նախ զվերասացեալ տէրն հանուրց հաւատացելոց, այլ և զթարգմանողն և զյարմարողս„։ 12. Թղ. 70ա։ "Երանելոյն սուրբ հաւրն մերոյ Գրիգորի մեր Լուսաւորչին. Ի վարդապետութենէն. Վասն ննջեցելոցն յիշատակի։ Եղեն փողք առաքեալքն, ժամատուք տիեզերաց„ ևն։ - Վերջ Թղ. 72բ։ "Եւ քրիստոսի յուսոյն մերոյ փառք յաւիտեանս„։ (Տես Ագաթանգեղոս)։ 13. Թղ. 72բ-73ա։ "Երանելոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետին՝ ասացեալ. Վասն յարութեան ննջեցելոց։ Արմատ ամենայն բարութեանց և յոյս կենաց՝ է յոյսն յարութեան„ ևն։ - Վերջ Թղ. 75ա։ "Այլ վասն աշխատութեան լսողաց, իբրև հարևանցի ինչ բանս սերմանեալ լիցի„։ (Ճառս նշանակուած չէ առ Հ. Գ. Զարբհանալեանի]։ 14. Անդ։ "Երանելոյն Յոհաննու ոսկեբերանի. Ի Գաղատացւոց թղթոյն մեկնութենէ։ Այլ զբարիս գործել մի ձանձրասցուք, զի ի ժամանակի իւրում հնձեսցուք առանց լքանելոյ„ ևն։ - Վերջ Թղ. 76ա։ "Ընդ որում հաւր և հոգւոյն սրբոյ փառք, պատիւ և իշխանութիւն այժմ„։ (Անդ։ Կը յաջորդէ անմիջապէս Ներսէս Կրակացւոյ հետաքրքրաշարժ մէկ պատմուածքը)։ 15. Թղ. 77ա։ "Ի բուն բարեկենդանին շաբաթ աւրն. Յիշատակ է ամենայն ուղղափառ սուրբ վարդապետաց և հայրապետաց։ Տեառն Աբրահամու Հայոց կաթողիկոսի՝ ասացեալ. Վասն երից ժողովոյ(ց)ն Եւ դաւանութեան սուրբ հաւատոյ Եւ նզովից պիղծ հերձուածողաց և անաւրէն հոգեմարտից։ Եւ քանզի այսպէս հաւատամք որ վասն մեր է, և խոստովանիմք որպէս ուսուցին զմեզ սուրբ գիրք և ճշմարիտ վարդապետք և սուրբ հարք, երեք հարիւր տասն և ութն որ ի Նիկիա„ ևն։ - Վերջ Թղ. 79ա։ "Ի վերայ այսր հաւատոյ յաւելումն ոչ ընդունիմք, վասն զի ասաց առաքեալ. Եթէ մեք կամ հրեշտակք յերկնից աւետարանեսցէ ձեզ աւելի քան զոր ընկալարուքն, նզովեալ եղիցի„։ (Յաջորդը կը թուի շարունակութիւն)։ բ. 16. Անդ։ "Ի սիւնհոդոսէն է։ Արդ եթէ ոք զբանն առաքելոյն թիւրէ„ ևն։ - Վերջ Անդ։ "Արդ որ աջ և ձախ ասէ մարմնոյն տեառն, և զուտել և զըմպել արտաքսել, որպէս զապականացու զմարդ, նզովեալ լիցի մարանաթայ„։ 17. Անդ։ "Մովսիսի Խորենացւոյ. Յաղագս Արիոսի չարափառի և ժողովոյն որ ի Նիկիա եղև վասն նորա, Եւ սքանչելեացն որ եղև ի Գրիգոր։ Ընդ այն ժամանակս Արիոս Աղեքսանդրացի, որ ուսոյց չարաչար ամբարըշտել, ոչ զոլ զորդի հաւասար հաւր„ ևն։ Վերջ Թղ. 80ա։ "Ընդ որ յոյժ ուրախացեալ սրբոյն Գրիգորի, սուղ ինչ գլուխս յինքենէ ի կանոնս ժողովոյն յաւելու՝ վասն առաւել զգուշութեան իւրոյ վիճակին„։ (Տես Պատմ. Բ. Գլ. ՉԹ-Ղ։ բ. 18. Թղ. 80ա։ "Յաղագս թագաւորելոյ Թէոդոսի, և ժողովոյն որ եղև վասն հոգեմարտին Մակեդոնի։ Բայց Վաղէս կայսր՝ ըստ արժանի խորհրդոյն՝ զյաւիտենական գեհենին աստէն բերելով զաւրինակն, հրկէզ եղեալ յԱդրիանուպաւլիս սատակեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 80բ. "Եւ խոստովանեցին աստուածութիւն մի՝ հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ՝ փառաւք և բնութեամբ և երկրպագութեամբ, այժմ և միշտ„։ (Հմմ. Խոր. Պատմ. Գ. Գլ. ԼԳ.)։ գ. 19. Անդ։ "Յաղագս ժողովոյն որ յԵփեսոս, որ վասն ամպարշտին Նեստորի եղև։ Ընդ ժամանակս ընդ այն եկաց յաթոռ եպիսկոպոսութեանն Բիւզանդացւոց՝ անարժանաբար յաջորդեալ՝ ամպարիշտն Նեստոր„ ևն։ Վերջ Թղ. 81ա։ "Դարձեալ թարգմանեցին զմիւսանգամ թարգմանեալսն, փութանակի՝ հանդերձ նոքաւք վերստին յաւրինեալ նորոգմամբ„։ (Հմմտ. Խոր. Պատմ. Գ. Գլ. ԿԱ։ Օրինակիս մէջ չկան վերջին հինգ տողերն, փոքր թարգմանչաց Աղեքսանդրիա ղրկուելուն վերաբերեալ)։ 20. Թղ. 81ա։ "Գիր մերոյ հարցն հայոց մեծաց որ ի Դրւին ժողովեալ, յաւուրս մեծին Ներսիսի (Բ.) և վասն Քաղկեդոնի։ Ի քառասուն ամի թագաւորութեանն իւրոյ՝ աստուածապսակեալ կայսրն Թէոդոս փոխի յաշխարհէս„ ևն։ - Վերջ Թղ. 82բ։ "Եւ նմա փառք յաւիտեանս յաւիտենից. քրիստոս աւրհնեալ է յաւիտեան„։ Նանաւոր է Թուղթս ոչ միայն ժամանակագրական որոչ սահմանագծով Դունայ ժողովին, ըսելով. "Այս ի չորբորդ ամի Ներսիսի կաթողիկասութեանն եղև, և չորք Խսսրովու արքայի, և ի տասն և զորք Յուստիանոսի կայսէր„. այլ և Սուրբ աստուածը Որ խաչեցար կցուրդիւ երգելու հարազատ մեկնութեամբն, և այդ ժամանակ ասորի ինչ ինչ գրոց թարգմանելու նկատմամբ, այսպէս. "Յորում ամի և զգիրսն իսկ թարգմանեցին զՏիմօթէոսի, երգորդ Թղթթն մեկնութիւն, ի հայական բառ, և զՓիլակոսնին (իմա Փիլոքսենեայ), և հակառակ քաղ կեղոնի ժողովոյն ճառս ո՛չ. սակաւս կարգեցին„ են, ևն։ (Գլխովին կը տարբերի այս՝ Ներ. Աշտարակեցւոյ թուղթերէն, ուստի կամ Ան. Սանահնեցիէն կցկցեալ է, կամ Յովհ. Վանական վար դապետէն)։ 21. Թղ. 83ա։ "Ի սկիզբն պահոց աղուհացիցն բուն բարեկենդանին. Տեառն Յոհաննու (Ոսկեբերանի) ասացեալ Ի Մեկնութենէն Եսայեա մարգարէին։ Գոչեա զաւրութեամբ, և մի խնայեար„ ևն։ - Վերջ Թղ. 84բ։ "Նմին և մեք նախանձաւորք լիցուք, զի զերկնից արքայութեանն հասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն„։ 22. Թղ. 85ա։ "Յայս կիրակէս Երանելոյն Սևերիանոսի՝ յՂուկասու աւետարանի Մեկնութենէն։ Այր մի իջանէր յԵրուսաղէմէ յԵրիքով„ ևն։ - Վերջ Թղ. 86ա։ "Եւ յայնժամ կատարեսցուք զհրամանսն քրիստոսի, որ է աւրհնեալ յաւիտեանս յաւիտենից„։ 23. Թղ. 86ա։ "Յառաջնում շաբաթուն պահոց Քառասնորդաց աղուհացիցն. Շաբաթի աւր յիշատակի սրբոյն Թէոդորոսի զաւրավարի յԵւխայիտայ։ Եւ պատմութիւն սրբոյն Թէոդորոսի զաւրավարի ծնընդեանն և սնընգեանն և գեղեցիկ քաղաքավարութեանն։ Յ(Ի) ժամանակին յայնմիկ Մակեդոնացին Աղեքսանդրոս Փիլիպեան կոչեցեալ՝ բազում բիւրովք աստուածութեամբք տիեզերակալաց եկն յԱմասիա„ ևն։ - Վերջ Թղ. 87բ։ "Անխախտելի մնալ ի հակառակորդացն ի յոյս բարեպաշտութեան ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս. ամէն„։ 24. Թղ. 88ա։ "Վկայաբանութիւն սրբոյն Թէոդորոսի զինուորի։ Ընդ ժամանակս թագաւորութեանն Մաքսիմ(ի)անոսի էր հալածումն քրիստոնէից„ ևն։ - Վերջ Թղ. 89բ։ "Եւ ընդ ճշմարտութեան վկայս ժառանգել զպատրաստեալ սրբոցն ի սկզբանէ զարքայութիւնն, և ընդ նոսին փառս մատուցանել ամենասուրբ երրորդութեանդ այժմ„։ 25. Անդ։ "Սրբոյն Նեկտառեա Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսապետի. Յաղագս տաւնի սրբոյ և ճգնազգեաց վկային Թէոդորոսի, զոր տաւնեն յառաջնումն շաբաթու քառասնորդացն ամենայն հաւատացեալք քրիստոսի։ Յառաջնում ամի Յուլիանոսի մինչդեռ նորընծայ էր ի թագաւորութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 92բ։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Թ. 212. §. 93. Թղ. 224ա1-226ա1։ Յունարէնը դեռ յայտնի չէ ինձ)։ 26. Անդ։ "Երկրորդ կիրակէին. Երանելոյն Յոհաննու ոսկեբերանի Կոստանդինու պաւլսի եպիսկոպոսի. Յորդորումն ապաշխարութեան։ Տեսէք յառաջնումն կիրակէին զպատերազմն և զյաղթութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 96բ։ "Ահա տեսէք զիարդ ի տրտմութենէն Հնջին մեղք։ Մարդասիրին աստուծոյ փառք յաւիտեանս ամէն„։ 27. Անդ։ "Մեղաւոր Ներսիսի Կրակցոյ՝ յազգէ Հովծեծեցն և Կատաֆաւստենց. Ասացեալ բանին(բան ինչ). Վասն ողորմութեան։ Եւ այգուցն իբրև դարձաւ տէր մեր յիսուս քրիստոս ի Բեդանու՝ յԵրուսաղէմ, ետես թզենի մի ի վերայ ճանապարհին„ ևն։ - Վերջ Թղ. 97ա։ "Նա փոխանակ որ զմարդկային բնութիւնս պիտի անիծէր, նա զծառն անիծեց„։ 28. Թղ. 97բ։ "Վկայաբանութիւն սրբոյն Կիւրղի Երուսաղէմիս (այսպէս) հայրապետի և մաւր նորա Աննայի, և Թովչին։ Միածին որդի և բանն աստուած որ յառաջ քան զամենայն յաւիտեանս ի հաւրէ ծնեալ անճառապէս և առանց քննութեան„ ևն։ - Վերջ Թղ. 101ա։ "Եւ ամենեքեան փառաւորէին զամենասուրբ զերրորդութիւնն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ 29. Թղ. 101բ։ "Յիշատակ է Յոհաննու Երուսաղէմացւոյ հայրապետի. Զոր ոչ գիտէաք թէ ով է Եւ ոչ գոյ պատմութիւն. Երանելոյ Եւսեբէ ժամանակագրէ. Յեկեղեցական պատմութենէ, յերկրորդ դպրութենէ։ Եկեսցուք այսուհետև յայս, եթէ յետ վկայութեանն Յակոբա եղբաւրն տեառն և աւերածոյն Երուսաղէմի որ եղև յամս Կղաւդեա, ասի բան„ ևն։ - Վերջ Անդ։ "Զի պատմէ Հեքսեպպոս, եթէ Կղովպէաս՝ եղբայր էր Յովսեփայ„։ (Գրիչն զկնի յիշատակարանին՝ կը յարէ։ "Զ(Յ)երկրորդ կիրակէին կարդա և ապա զայս պատմութիւն„)։ բ. 30 Անդ։ "Յաղագս Նարկիսեա սքանչելեացն. Ի նոյն գրոց (Եւսեբեայ). Այլ սքանչելիս բազումս իբրև ի տուչութենէ և ի պատմելոյ եղբարց՝ պատմեն վասն սրբոյն Նարկիսեայ՝ հայրապետին Երուսաղէմի„ ևն։ - Վերջ Թղ. 102բ։ "Լինել ձեզ մեաբանք և հաւասարք ի սէրն աստուծոյ և ի համբերութիւնն քրիստոսի. նմա փառք յաւիտեանս ամէն„։ գ. 31. Անդ։ "Ի նոյն գրոց. թէ որպէս վկայեաց Պաւղիկարպոս եպիսկոպոս ի Զմիւռին քաղաքի, որ է աշակերտ Յոհաննու Աւետարանչին, և ընկեր Իգնատիոսի աստուածազգեաց հայրապետի։ Բայց յաւուրս Անիկտոսիայն որ ասացաք մեք զնմանէ, թէ էր եպիս, կոպոս եկեղեցւոյն Հռոմայ։ Պատմէ Երենիոս, եթէ Պաւղիկարպոս կենդանի էր յաշխարհի, և եկն ի Հռոմ քաղաք ևն։ - Վերջ Թղ. 105բ։ "Բայց ի սոյն յայս գիրս և վասն այլոց վկայից որ անդէն ի Զմիւռնիայ յայնմ ժամանակի՝ գրեցին ընդ վկայութեանն Պաւղիկարպոսի, և ընդ նոսին ընդ այնոսիկ պատմեն որ արժանի են մեծի յիշատակի„։ 32. Թղ. 106ա։ "Երրորդ կիրակէի. Տեառն Յոհաննու ոսկեբերանի Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի ասացեալ. Ի յՂուկասու աւետարանին մեկնութենէ։ Միշտ զաստուծոյ մարդասիրութիւնն պարտիմք քարոզել եղբարք, ևն։ - Վերջ Թղ. 110բ։ "Ի վերայ այսր ամենայնի փառք ամենասուրբ երրորդութեանն այժմ և միշտ յաւ„։ (Գրիչը ծանօթագրած է, հատուածիս խորագրին վերևը. "Յառաջ Յոհաննու տաւն է, ապա յերրորդ կիւրակէս կարդա)։ 33. Անդ։ "Զորրորդ կիրակէին. Տեառն Յոհաննու ոսկեբերանի ասացեալ. Ի Մեկնութենէ աւետարանին որ ըստ Ղուկասու, որ է։ Ի մեծատունն (և) Ղազարոս։ Էր ոմն մեծատուն, և հանապազ ծիրանիս ագանէր, և ի ներքս ոգիքն լի էին սարդիոստայն„ ևն։ - Վերջ Թղ. 119ա։ "Նոյնպէս և մեք համբերեսցուք փորձանաց աստ, զի անդ ի տեառնէ ընկալցուք զհատուցումն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ 34. Թղ. 119բ։ "Յիշատակի սրբոց Քառասնիցն. Վկայաբանութիւն քառասուն վկայիցն որ ի Սեբաստիա քաղաքի կատարեզան յԱգրիկողայոսէ դատաւորէ, յամս Դ(Լ)իկիանոսի ամբարշտի և կռապաշտ թագաւորի։ Ընդ ժամանակս Լիկիանէ թագաւորի էր հալածումն քրիստոնէից„ ևն. - Վերջ Թղ. 123բ։ "Եւ յիշատակ բարի թողին ի փրկութիւն ամենայն հաւատացելոց ի հայր և յորդի և ի հոգին սուրբ, որում փառք յաւիտեանս ամէն„։ 35. Թղ. 124ա։ "Հինգերորդ կիրակէին. Երանելոյն Յոհաննու ոսկեբերանի. Ի Փարիսեցին և ի մաքսաւորն, և վասն խոնարհութեան։ Ի Փարիսեցին՝ և զմաքսաւորն յիշեցաք առաջագոյն„ ևն։ - Վերջ Թղ. 125ա։ "Արդ ընկալցուք զսա յանձինս մեր, զի հանդերձեալ բարութեանցն հասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ 36. Անդ։ "Նորին Յոհաննու ոսկեբերանի. Ի նոյն խորհուրդ։ Երրորդ ճանապարհ ապաշխարութեան. զի ի բազմութենէ ճանապարհացն դիւրին լիցի քեզ փրկութիւն գտանել„ ևն։ Վերջ Թղ. 126բ։ "Եւ ընդ ճշմարիտ արդարսն փառաւորեսցուք զհայր և զորդի և զսուրբ հոգին այժմ և„։ 37. Անդ։ "Պատմութիւն ձեռնադրութեան սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչին, յորժամ եկն նա ի Կեսարիայ առ մեծն Ղեւոնդ՝ քահանայապետն Կեսարու բազում հեծելազաւր պատուաւորաւք հայոց։ Եւ զսուրբն պատուել ըստ արժանի առաքինութեանցն և ճգնութեանց վկայական մարտին պատուէին„ ևն։ - Վերջ Թղ. 128բ։ "Եւ բազում ցնծութեամբ և ուրախութեամբ յաւանն դառնային. և քրիստոսի յուսոյն մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ 38. Թղ. 129ա։ "Վեցերորդ կիրակէին. Երանելոյն Աբբա Եփրեմի մեծ վարդապետի և ճգնաւորի Խորին ասորոյ ասացեալ. Յաղագս պահոց։ Պահք յայտնիք՝ ծածուկ պահովք բաւանդակին„ ևն։ - Վերջ Թղ. 131բ։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս„։ բ. 39. Թղ. 133ա։ "Նորին Եփրեմի մեծ վարդապետի ասացեալ. Վասն պահոց, վասն ննջեցելոց և վասն ապաշխարութեան։ Յորժամ երիտասարդն էիր, պարտ էր, քեզ զաներևոյթսն խորհել„ ևն։ - Վերջ Թղ. 137ա։ "Եւ յանսպառ բարիսն աստուծոյ վայելեմք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից [քրիստոս աւրհնեալ է 40. Թղ. 137բ։ "Գալըստեան ի Բեթանիա, ուր էր Ղազար մեռեալն, զոր յարոյց ի մեռելոց. Երանելոյն Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի ասացեալ. Ի յՂազար չորեքաւրեա մեռեալն։ Բաց զշրթունս իմ խաւսել վասն քո, որդի աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 141ա։ "Առ ի փառաբանութիւն որդւոյն աստուծոյ, որում վայելէ փառք և պատիւ ընդ հաւր և ամենասուրբ երրորդութեանդ, այժմ և„։ 41. Թղ. 141բ։ "Ի մեծի աւուր գալըստեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի Յողոգմէն՝ որ է աւր փառաբանութեան. Երանելոյն Եփրեմի Խորին ասորոյ՝ վարդապետի և մեծ ճգնաւորի ասացեալ. Ի Գալուստ փրկչին մերոյ յԵրուսաղէմ յաւանակաւ յաւր արմաւենեաց։ Ի տաւնս տաւնից լի ընտրողութեամբ հրաւիրեալ եղէք, եղբարք իմ սիրելիք„ ևն։ - Վերջ Թղ. 144բ։ "Եւ քրիստոսի աստուծոյ և հոգւոյն սրբոյ փառք և պատիւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 42. Թղ. 145ա։ "Ի մեծի աւուր Երկուշաբաթի զատկին. Երանելոյն Յոհաննու ոսկեբերանի Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի ասացեալ. յԱրարածոց մեկնութենէն։ Եւ ետես կինն զի բարի էր ծառն ի տեսանել„ ևն։ - Վերջ Թղ. 148ա։ "Արդ կացուսցուք մինչև ցայս վայր զբանս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 43. Անդ։ "Ի մեծի Երեքշաբաթին Զատկին. Երանելոյն տեառն Յոհաննու ոսկեբերանի ասացեալ. Ի Մատթէոսի Աւետարանին Մեկնութենէն։ Յորժամ եկեսցէ որդի մարդոյ փառաւք հաւր իւրոյ„ ևն։ - Վերջ Թղ. 151բ։ "Փոխանակ փոքունց և նուազից՝ զերկինս և զարքայութիւն, և զայնպիսի պատիւ տալ նոցա՝ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 44. Թղ. 152ա։ "Ի մեծի աւուր Չորեքշաբաթին զատկին. Երանելոյն Եւսեբէ Եմեսու եպիսկոպոսի. Ի մատնութիւն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Փութացարուք ի խաչն, ոչ զի ի խաչ ելանիցեմք, այլ զի երկիր պագանիցեմք„ ևն։ - Վերջ Թղ. 153ա։ "Մահ՝ մահու, կենդանութիւն՝ արարածոց կենդանութիւն, և նմա փառք յաւիտեանս, ամէն„։ 45. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետին ասացեալ. Ի մատնումն տեառն յիսուսի քրիստոսի։ Մատնէր զնա Յուդա, զրկող եղեալ առ տանուտէր անդր„ ևն։ - Վերջ Թղ. 154բ։ "Եւ զի յամենայն ժամանակի աւրէն է մարգարէիցն առակաւք խաւսել։ Եւ քրիստոսի յուսոյն մերոյ փառք յաւիտեանս„։ 46. Թղ. 154բ։ "Ի մեծի Հինգշաբաթին հին զատկին. Երանելոյն Յոհաննու Ոսկեբերանի Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի, Ի Մատթէոսի Աւետարանին Մեկնութենէն։ Մինչդեռ տակաւին ուտէին նոքա„ ևն։ - Վերջ Թղ. 160ա։ "Ընդ որում հաւր փառք՝ հանդերձ կենդանարար և ազատիչ սուրբ հոգւոյն այժմ և միշտ և յաւիտեանս. ամէն„։ 47. Թղ. 160բ։ "Ի մեծի աւուր Ուրբաթին. Ի Վարդապետութենէ սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչին. Ի Խորհուրդ չարչարանացն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Արդ առնու այնուհետև զյառաջադիր զխորհուրդ չարչարանացն„ ևն։ - Վերջ Թղ. 162ա։ "Եւ Մանուցեալ եթէ միակամ և միագործ մարգարէականն, թէ աստուած իմ, աստուած իմ ընդէ՞ր թողեր զիս, և եթէ ի ձեռս քո աւանդեմ զհոգի իմ, և քրիստոսի յուսոյն մերոյ փառք յաւ„։ (Տես Ագաթանգեղոս)։ 48. Անդ։ "Նորին սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչին. Ի խորհուրդ աւագ ուրբաթին և ի չարչարանքն տեառն։ Ապա յորժամ հրեշտակքն զերեքսրբեան զերգս զայս Սուրբ սուրբ սուրբ տէր զաւրութեանցն երգեն, յայնժամ ամենայն զինուորութիւնքն յերկիր ծաւալին ի սպաս որդւոյն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 165բ։ "Գովեն և փառաւորեն զամենասուրբ երրորդութիւնն յաւիտեանս յաւիտենից ամէն, ամէն, Ռ. ամէն„։ Ճառս չի գտնուիր ոչ առ Ագաթանգեղայ և ոչ ալ Յաճախատբատում Գրոց մէջ։ Լեզուն և ոճ գրութեան իսկ մեծապէս կը տարբերի Գր. Լուսաւորչի վարդապետութենէն որ յԱգաթանգեղ։ Հաւանօրէն կամ Եղիշէին է, և կամ յետին ժամանակի յերիւրանք մ'ըլլալ կը թուի։ 49. Թղ. 166ա։ "Ի մեծի Աւագշաբաթուն թաղման տեառն. Երանելոյն Յոհաննու Ոսկեբերանի. Ի Մատթէոսի Աւետարանին Մեկնութենէն։ Եւ մատուցեալ Յովսէփ՝ խնդրեաց զմարմինն յիսուսի„ ևն։ - Վերջ Թղ. 172բ։ "Քեզ փառք և պատիւ, գովութիւն և աւրհնութիւն յամենայն եղականացս, այժմ և միշտ յաւիտեանս, ամէն„։ (Թղ. 167 էն վերջ. Լուսաւորչի մէկ ուրիշ ճառն և Ոսկեբերանի սոյն ճառը իբարու հետ խառնուած են, թղթերու յետևառաջ փոխադրուելով, և կամ գրչին անուշադիր ընդօրինակութեամբ. այս բանս ակներև կը տեսնուի նաև ստ. լուսանցից վրայ դրուած խորագիրներէն)։ 50. Թղ. 173ա։ "Սրբոյն Յակոբա Սրճոյ եպիսկոպոսի՝ աշակերտին մեծին Եփրեմի վարդապետի. Ի յարութիւն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Յարութիւն քո, քրիստոս, զարթուցանէ զիս ճառել զիւրմէ ևն։ - Վերջ Թղ. 178բ։ "Քանզի իբրև անձամբ իսկ զանձանց բերան կարկեցին, և այնպէս զամենայն գործեցին և կատարեցին. և քրիստոսի փառք„։ (Տես առ Ասսեմանեայ, Հտ. Ա. 326։ Իսկ հայ. Ձեռագիրներէն ոմանց մէջ խորագրուած է. "Ի թաղումն և յարութիւն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի և ի պահպանութիւն դասուց զինուորաց„։ Ճառս ընդհատուած է (Թղ. 178բ) միջամտութեամբ Գր. Լուսաւորչի հատուածին, և կը շարունակուի Թղ. 179ա. մինչև Թղ. 31. Անդ։ "Ի Վարդապետութենէ սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչին։ Աւրհնեալ է աստուած, աւրհնեալ է սուրբ երրորդութիւնն անբաժանելի„ ևն։ - Վերջ Անդ։ "Տես ով սիրելի, զբազում մարդասիրութիւնն աստուծոյ, և զբարերարութիւնն։ Վասն զի այնչափ...„։ (Մնացեալը կը պակսի, վասն զի յաջորդը Թղ. 179ա. շարունակութիւն է Յակ. Սրճեցւոյ ճառին)։ 52. Անդ։ "Երանելոյն Կիւրղի Աղեքսանդրի եպիսկոպոսի. Ի յարութիւնն տեառն, ի Մեկնութենէ Եսայեայ մարգարէի։ Ես ածից զխաղազութիւն ի վերայ իշխանաց նոցա„ ևն։ - Վերջ Թղ. 133բ։ "Զմարդն զոր ազատեաց նախանձ սաբաովթայ՝ ի ծառայելոյ զամենեսեան բռնաւորին, և արժանի արար իւրում արքայութեանն, և նմա փառք յաւիտեանս, ամէն„։ 53. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանի. Ի յարութիւն տեառն. Ի Մատթէոսի աւետարանին Մեկնութենէ։ Իսկ մետասան աշակերտքն գնացին ի Գալիլեա„ ևն։ - Վերջ Թղ. 184բ։ "Այլ և գործեսցուք զբարիս՝ մինչդեռ ժամանակս ի ձեռս է։ Եւ քրիստոսի յուսոյն մերոյ փառք յաւի„։ 54. Անդ։ "Երանելոյն Դիոնեսիոսի եպիսկոպոսի Արիսպագացւոյ. Ի յարութիւն տեառն։ Որպէս ասէ յիսուս որ ամենեցուն առաւելն է, ամենայն մարդկան կենդանութեամբ կարգեալ„ ևն. - Վերջ Թղ. 185ա։ "Եւ յարուցեալ փառաւք ի թաղմանէ, մնալով անմահ և անչարչարելի. և քրիստոսի փառք յաւ„։ 55. Անդ։ "Երանելոյն Իրենոսի հետևողի առաքելոցն քրիստոսի. Ի յարութիւնն տեառն։ Աւրէնքն և մարգարէք և աւետարանք քարոզեցին զքրիստոս ծնեալ ի կուսէ„ ևն։ Վերջ 185բ։ "Երասանակակալ քերովբէից և զաւրավար հրեշտակաց։ աստուածոց աստուած և տէր, որդի ի հաւրէ, արքայ յաւիտեանտ յիսուս քրիստոս. նմա փառք„։ (Գեղեցիկ հատուածս՝ Հմմտ. Թ. 202. §. 172. Թղ. 402)։ 56. Անդ։ "Գրիգորի Սքանչելագործի. Ի յարութիւն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Էր աստուած և եղև մարդ. ոչ հեռացեալ ի բնութենէն, այլ որ էրն՝ նոյն եկաց անփոփոխելի և անայլայլելի„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ գայ միւսանգամ թագաւորեալ յաւիտեանս. և նմա փառք յաւիտեանս„։ 57. Թղ. 185բ։ "Դիոնեսիոսի Արիսպագացւոյ՝ աշակերտին Պաւղոսի. Ի յարութիւն տեառն։ Ընդէր պանծացան ազգք, և ժողովուրդք պարապեցին ունայնս„ ևն։ - Վերջ Թղ. 186ա։ "Վէմք հերձան, սակս որոյ տեսողք ասէին ճշմարտապէս՝ սա է որդին աստուծոյ, և նմա փառք„։ 58. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանի. Ի Յոհաննու աւետարանին Մեկնութենէն։ Եւ ի միաշաբաթոջն, այսինքն ի կիրակէին, առաւաւտուն ընդ արշալոյսն„ ևն։ - Վերջ Թղ. 186բ։ "Քանզի և ի դէպ էր ահա բազում ժամանակս անցուցանել նոցա վասն կտաւոյն և յայտնէին, և քրիստոսի յուսոյն մերոյ փառք յաւիտեանս„։ 59. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ. Ի յԱւետիս ամենասրբուհոյ աստուածածնին Մարիամու՝ մաւր տեառն յիսուսի քրիստոսի։ Դարձեալ խնդութեան աւետիք. դարձեալ ազատութեան զգացումն„ ևն։ Վերջ Թղ. 189բ։ "Քանզի նա է խաղաղութիւն մեր, յոր եղիցի հանապազ հասանել մեզ շնորհաւք նորին քրիստոսի. որում փառք և ունողութիւն յաւիտենից յաւիտեանս„։ 60. Թղ. 190ա։ "Նոր կիրակէին՝ կրկին զատկին. Տեառն Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ. Ի Յոհաննու Աւետարանին Մեկնութենէն։ Իսկ Թովմաս մի յերկոտասանիցն անուանեալն երկու(որ)եակ ոչ էր ընդ նոսա„ ևն։ Վերջ Թղ. 193ա։ "Որոց լիցի ամենեցուն մեզ հասանելշնորհաւք և մարդասիրութեամբտեառն մերոյ յիսուսի քրիստոսի, ընդ հաւր միանգամայն և հոգւոյն սրբոյ վայելէ փառք իշխա„։ 61. Թղ. 193բ։ "Երանելոյն Եւսեբէ եպիսկոպոսի ասացեալ. Ի համբարձումն Տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Քանզի շնորհաւքն աստուծոյ զբանս ասացաք՝ վասն չարչարանացն տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 196բ։ "Ելից զամենայն տեսչութիւնս՝ միասնական աստուածութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ. անհաս, անեղական, կայ և մնա յաւիտեանս յաւիտենից„։ 62. Թղ. 197ա։ Թուղթ Պիղատոսի՝ առ Տիբերիոս կայսր (անվերնագիր)։ "Ի ժամանակս Տիբերեա կայսեր եղև փրկարար և կենսաբեր չարչարանքն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. Ի սորա ի. ԺԵ. ամին գայ ի մկրտութիւն քրիստոս, ի Յորդանան. Լ. ամաց„ ևն։ - Վերջ Թղ. 197բ։ "Նաւեցին ի Հռոմ. և նա զանձն իւր ընկենոյր ի ծով և խեղդամահ սատակեցաւ. և զթուղթս զայս եթող վասն փառացն քրիստոսի, որ է աւրհնեալ յաւիտեանս„։ 63. Անդ։ "Սրբոյն Գրիգորի Աստուածաբանի ասացեալ. Ի սուրբ Պենտակոստէն որ է գալուստն հոգւոյն սրբոյ ի դասս առաքելոցն ի սուրբ վերնատան։ Հոգին սուրբ էր միշտ և եղիցի. ոչ սկսեալ և ոչ դադարեալ, այլ միշտ ընդ հաւր և ընդ որդւոյ կարգեալ և թուեալ„։ ևն։ - Վերջ Թղ. 199ա։ "Ի նոյն ինքն ի բանն և յաստուածն, և ի տէր մեր յիսուս քրիստոս ճշմարիտ ապրելոցն՝ տաւն և ցնծութիւն. ընդ որում փառք և պաշտաւն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւ„։ (Հոգեգալստեան վերջին օրուան մեր Շարականն այս ճառիս հետևողութեամբ յօրինուած է)։ 64. Թղ. 199ա-բ։ "Ի մեծի աւուր Պենտակոստէին գալստետն սուրբ հոգւոյն. Երպնելոյն Կիւրղի Երուսաղէմիս եպիսկոպոսապետի ասացեալ։ Շնորհք հոգևորք ճշմարտի ի պիտոյ են„ ևն։ - Վերջ Թղ. 201բ։ "Այլ իւրաքանչիւր զանձինս պատրաստեսցուք առ ի յընդունել երկնաւոր շնորհացն սուրբ հոգւոյն. փառք 65. Թղ. 202ա։ "Ի յայս շաբաթս յիշատակ է սուրբ և մեծ մարգարէին Երեմիայի, և Նաթանայ և այլ սուրբ և մեծ մարգարէիցն Եղիայի և Եղիսէի։ Երեմիա էր յԱնաթովթայ Բենիամենի, յազգէ քահանայիցն„ ևն։ - Վերջ Թղ. 209բ։ "Եւ մեռաւ Եղիսէ ի բարւոք ծերութեան, և թաղեցաւ ի Սամարիայ. և քրիստոսի յուսոյն մերոյ փառք յաւիտեանս. աԳրուածքս չորս գլուխներու բաժնուած է։ Նաթանայ, Եղիայի և Եղիսէի վերաբերեալ երեք ընդարձակ գլուխներն՝ Բ. և Դ. Թագաւորութեանց գրքերէն քաղուած են, բառացի կերպով. իսկ միւսներն նոյն են Մահք Մարգարէից անանուն գրութեան հետ։ Հմմտ. Անկանոն գիրք Հտ. Ա. եր։ 66. Անդ։ "Դաւթի անյաղթ վարդապետի հա(յ)կազնի ասացեալ գովեստ ներբողեան. Ի սուրբ կաթողիկէ եկեղեցի, ի սուրբ յարութիւնն, և ի սուրբ Գողգոթայ՝ ի սուրբ քաղաքին Երուսաղէմի։ Վասն որոյ մեր ի մաղթանս հայցեալ, անդանաւր առեալ մեր ի սատարութիւն, և կարգ ըստ կարգի յերգ ի նոյն բան ընթասցուք։ Ուրախ լեր Խորան լուսոյ„ ևն։ - Վերջ Թղ. 212ա։ "Զմեզ արժանի արա մտանել ի գաւիթս քո, ընդ ասրաբեր և ձեռնընդել ոչխարս հաւտին քրիստոսի։ Զիմ փանաքիմաց վերտառութիւնս ընկալ, և արժանի արա հաղորդել ընդ մաքրափայլ ոսկեզան վերլուծիցն. զի սերմաբոյս արմատացեալ ընծուղիմք ի ժամանակս գարնանոյն, որ մեծ աւրն է ատենի։ Ի զաւրութիւն սուրբ Խաչին ապաստանեալ։ Շնորհաւք և մարգասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւ„։ ։ Դաւիթ Անյաղթի գործոց հրատարակութեան մէջ չկայ այս ներբողեան ճառս. և ուրիշներէն գրուած նոյնանիւթ ներբողեաններէն տարբեր է, Խաչի ներբոդին՝ "Բարձրացուցէք„ ի հետ աղերս և նմանութիւն ունի. մանաւանդ թէ Թղ. 211ա, հետևեալ բացատրութեամբ. "Զշնորհս եկեղեցւոյ՝ ընդ նախ երգ ի նոյն երկրորդեսցուք նղանի սուրբ Խաչին„ զայն կը թուի ակնարկել։ Եթէ ստուգիւ Դաւիթ Անյաղթին է ճառս, Խաչի ներբողեանէն ետքը արտասանուած ըլլալու է, և կամ անոր իբր շարունակութիւն, ինչպէս ցոյց կու տան մէջ բերուած խօսքերը։ Նշանաւոր է դարձեալ, Թղ. 211-212, Գրիգոր Լուսաւորչայ տեսլեան և գործոց մանրամասն թուարկութիւնը կամ բովանդակութիւնն, Ագաթանգեղեայ Գրոց համաձայն։ Թղ. 210-211. Մանիքեցւոց և անոնց մոլար վարուց և գործոց դէմ կը մաքառի, առանց Թոնրակեցւոց յիշատակութեան, որ նշան է հնութեան։ Առաջին և վերջին մասերն ալ շատ գեղեցիկ են։ 67. Թղ. 213բ։ "Ի յիշատակի սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչին. Եւ վկայաբանութիւն սրբոյն Գրիգորի, և ելն ի վիրապէն։ Առաջին ամի Տրդատայ արքայութեանն հայոց մեծաց, խաղացին եկին հասին յԵկեղեաց գաւառ„ ևն։ - Վերջ Թղ. 221բ։ "Եւ ապաշխարութեան հնարս գտանել մարթային(սցեն) ի բազումողորմ աստուծոյ ի քրիստոսէ յիսուսէ տեառնէ մերմէ, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ„։ (Հմմտ. Ագաթ. Ա. Գիրք)։ 68. Թղ. 222ա։ "Ի տաւնի տապանակի որ ի Կարիաթարիմ. յԵլից գրոց պատմութենէ՝ որ է Մովսէսի մարգարէի։ Եւ խաւսեցաւ տէր ընդ Մովսէսի, արասցես ըստ ամենայնի որ ցուցաւ քեզ ի լերինն„ ևն։ - Վերջ Թղ. 223բ։ "Եւ հուր կայր ի վերայ խորանին վկայութեան ի գիշերի առաջի տեառն ամենայն Իսրայէլի՝ յամենայն չուս իւրեանց„։ 69. Անդ։ "Յառաջին Թագաւորութենէն. Յաղագս տապանակին տեառն։ Եւ եղև ընդ աւուրսն ընդ այնոսիկ ժողովեցան այլազգիքն ի վերայ Իսրայելի„ ևն։ - Վերջ Թղ. 226ա։ "Եւ եղև յաւրէ՝ յորմէ հետէ էր տապանակն ի Կարիաթարիմ, բազմացան և եղեն ամք քսան„։ 70. Անդ։ "Ի մեծի աւուր Պայծառակերպութեան քրիստոսի աստուծոյ մերոյ. Երանելոյն Եփրեմի Խորին ասորոյ ասացեալ։ Յերկրէ հունձք ել ուրախութիւն, յայգոյ պտուղք անթիւք„ ևն։ - Վերջ Թղ. 231բ։ "Խոստովանի և փառաւորէ զերրորդութիւնն և զմի աստուածութիւնն հաւր և որդւոյ և սուրբ հոգւոյ, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ՝ այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Ասորերէնը կը պակսի։ Հայ Ձեռագիրներէն ոմանք կը խորագրեն. Ի մեծի աւուր վարդավառին. Ի Մատթ, աւետ. մեկնութենէն)։ 71. Թղ. 232ա։ "Տաւն նաւակատեաց մեծ եկեղեցւոյն որ ի Վաղարշապատ սուրբ Կաթողիկէն, զոր շինեալ է սուրբն Գրիգոր։ Առաքելաշնորհ և սքանչելագործ այրն աստուծոյ սուրբն Գրիգոր ձեռնադրեցաւ կաթուղիկոս„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ աւրինադրեաց ամ յամէ առնել զնոյն աւր տաւն նաւակատեաց եկեղեցւոյն, ի փառս և ի պատիւ քրիստոսի աստուծոյ մերոյ յաւիտեանս յաւի„։ (Գրիչը ծանօթագրած է լուսանցքին վրայ. "ԼԷ. համարն„ (այն է §. 66. Թղ. 109բ-112ա)։ 72. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ. "Ի պատմուճանն տեառն։ Ոգոստոս թագաւորեաց հռոմայեցւոց. ի սորա ժամանակիս եղեն նաւակատիք աստուածածնին և եկեղեցւոյ„ ևն։ - Վերջ Թղ. 235ա։ "Զի նմա վայելէ փառք և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. քրիստոս աւրհնեալ է Հակաժամանակագրական Ժամանակագրութիւնս չունի յարմարութիւն ընդ խորագրին. տգիտական կցկցանք մ'է Արգարու և Աղդէի, նորահնար արարուածովք, իբր թէ Քրիստոսի ժամանակ կատարուած դէպքերու, գլխովին կեղծ է. և հաւանօրէն կեղծուած է մատենիս գծող Ներսէս Կրակացիէն. վասն զի Ուռհայի և ուրիշ քաղաքաց հետ իր ծննդավայրն Կրակ ևս Քրիստոսի ժամանակ շինուած կը յիշէ, հոս, ինչպէս ուրիշ տեղ մ'ալ սոյն մատենի յիշատակարանում։ 73. Անդ։ "Պատմութիւն վերափոխման սրբուհոյ կուսին Մարիամու մաւր տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. Եւ վասն սուրբ պատկերի նորա։ Հրաւիրեալ այսուհետև կոյսն սուրբ առ որդին իւր՝ յայտնեալ մեծութեամբ, անձամբ կերպաձևեալ զպատկերն տիրամաւրն„ ևն։ - Վերջ Թղ. 238ա։ "Յորում բժշկութիւնք բազում լինին, և ուրախութիւն ոչ սակաւ, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և„։ (Հմմտ. Մ. Խոր. Պատասխ. Թղթոյն Սահակայ Արծրունոյ, մեծամեծ տարբերութեամբք։ Տես մեր Ուսուծնասիրութիւնը, Բազմ։ Հանդ. 1887. ԽԵ. եր. 97)։ 74. Թղ. 238բ։ "Գրիգորի հայոց վարդապետի և մեծ ճգնաւորի Սկևռացոյ ասացեալ ներբողեան. Ի փոխումն աստուածածնին, սակաւ մի ի շատէն։ Բարեբանեալ ես ամենասրբուհի աստուածածին, գեղմն իմանալի„ ևն։ - Վերջ Թղ. 242բ։ "Ընդ որում հաւր միանգամայն և հոգոյն սրբոյ փառք, պատիւ և երկրպագութիւն յամենայն եղականաց, յի մանալեաց և ի զգալեացս, և ի բնաւին եղականացս, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Հիանալի է ներրոգեանս թէ լեգուին և սհի։ բարձրութեան, և թէ խորախորհուրդ վարդապետութեանց համար։ Իր տեսակին մէջ եզական է, մանաւանդ պերճախօսական ձևոց առատութեամբ և դարծուածներով, ինչպէս նաև Սուրբ Գրոց ։ Հարց զոհարներու ամենաճարտար յեռումներով՝ Կարծէք թէ երկրորդ Նարեկացի մ'է և Բեռնարղոս՝ առ ամենասուրբ Կոյսն տածած մշտաբորբոք սիրովն և աստուածային գաղափարականովն։ Գիւտաւոր է և սրտահաճոյ կոչը ուղղեալ առ Տիրամայրն՝ ժողովրդեան ամէն դասակարգի, վիճակի և պայմանի համար։ 75. Թղ. 243ա։ "Նաւակատիք սուրբ Յարութեանն Երուսաղէմի մեծի եկեղեցւոյն, որ կատարի ի սուրբ տեղիսն քրիստոսի Եւ յամենայն եկեղեցիս հաւատացելոց. Սրբոյն Կիւրղի հայրապետի Երուսաղէմիս։ Յաղագս սուրբ և կաթողիկէ եկեղեցւոյ մարթ (պարտ) և պատշած էր բազում ինչ ասել„ ևն։ - Վերջ Թղ. 244բ։ "Զի ոչ եթէ վասն փոքր ինչ իրաց է կետ եդեալ, այլ վասն կենացն յաւիտենից. և քրիստոսի փառք„։ 76. Թղ. 245ա։ "Երանելոյն Եպիփանու արքեպիսկոպոսի Կոստանդեա Կիպրացոյ ասացեալ. Գովեստ սրբոյ խաչին տեառն, սակաւ մի ի շատէն։ Խաչիս տաւնեսցուք, և լրումն եկեղեցեաց պայծառանայ„ ևն - Վերջ Թղ. 248ա։ "Եւ զհոգիդ անմահ զմխիթարիչդ ամենեցուն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ .77. Անդ։ "Պատմութիւն Յաղագս աստուածընկալ սուրբ Խաչին գերութեանն ի պարսից, Եւ դարձին ի Կոստանդինուպաւլիս. Եւ վասն Հացունէ սուրբ նշանին՝ թէ որպէս շնորհեցաւ յաստուծոյ։ Եւ եղև յետ թագաւորելոյ Մաւրկայ արքային հոռոմոց, քանզի առեալ էր նա կին զԶափրան զքոյր Խոսրովու արքային Պարսից՝ որդոյ Չաբ(մ)ասպայ„ ևն։ - Վերջ Թղ. 256ա։ "Եւ ապա երդում արարեալ Մա(ս)լիմ եղբայր արքային ոչ ևս յաւել հեծանել յերիվար ձիոյ մինչև ցաւր մահուան իւրոյ. Եւ քրիստոսի աստուծոյ մերոյ փառք և սուրբ խաչի նորա փա՛„։ Տպագրեալն (տես "Արարատ ամս.„ 1888, եր. 390-404) շատ կը տարբերի ոչ միայն շարաբանութեամբ, այլ և պատմական արարուածներով՝ Իսկ Թղ. 253ա-256ա, ուր կը պատմուին Արաբացւոց յարձակումն Երուսաղէմի վրայ, անոր առումն, ևն, կը պակսին տպագրութեան մէջ։ Վրիպակաւ Հերակլէն սպանուած կը համարի զՄօրիկ՝ փոխանակ ի Փոկասայ։ Սիւնեաց տիկինն ալ Բուծն անուանուած է։ 78. Անդ։ Վկայաբանութիւն սուրբ և փառաւորեալ վկային քրիստոսի Գէորգա՝ առաջի եւթանասուն թագաւորացն։ Ի ժամանակս հալածանաց եկեղեցւոյն քրիստոսի յաւուրս ձմըռնացեալ յարուցման համաւրէն ամբարշտութեան„ ևն։ - Վերջ Թղ. 268բ։ "Կատարեցաւ սուրբ վկայն Գէորգէոս ի քրիստոս յիսուս ի տէր մեր՝ յապրիլի ամսոյ ի. ԻԳ. և է մեզ բարեխաւս և աւգնական ամենայն հաւատացելոց քրիստոսի աստուծոյ մերոյ, որում փառք վայելէ պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս„։ Վկայաբանութիւնս՝ սկիզբէն մինչև վերջ՝ բոլորովին կը տարբերի Վենետկեան տպագրութենէն (տես Վարք և Վկայաբ. Սրբոց 1874. Հտ. Ա. եր. 252-272), հետևաբար անկէ անկախ խմբագրութենէ մը, այն է յուն. 1. Վկայա։ Յոյժ հետաքրքրական է ո՛չ միայն դիցաբանական Աթանասիոս կախարդի, այրի կնոջ, են, արարուածներու, այլ և վարդապետական տեսակէտով։ Օրին. համար, հրեշտակաց ապստամբութեան և անկման իբրև միակ շարժառիթ կը դնէ աստուածորդւոյն մարդանալով՝ զմարդկային բնութիւնը րարձրացնելու խորհուրդը։ Ասորականէն թարզմանուած կ'երեի։ 79. Անդ։ "Պատմութիւն Վարագայ սուրբ խաչին քրիստոսի աստուծոյ մերոյ։ Սուրբ տիկնայքն Գայիանէ և Հռիփսիմէ ի գալն իւրեանց յերկիրն հայոց ունէին մասն ինչ ի քրիստոսի խաչափայտէն„ ևն։ - Վերջ Թղ. 269ա։ "Եւ կարգեցին տաւն սուրբ խաչին ամ յամէ ի փառս քրիստոսի աստուծոյ յուսոյն մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս„։ (Պատմութեանս մէջ սրբուհին Հռիփսիմէ "Թոռն„ անուանուած է Պատրոնիկէ տիկնոջ)։ 80. Թղ. 269ա-բ։ "Պատմութիւն Գիւտի սուրբ խաչին ի ձեռն Պատրոնիկէ որ է սա յառաջ քան զդշխոյն Հեղինէ՝ երեք Ճ. տարով։ Ի ժամանակս քարոզութեան առաքելոցն՝ յորժամ էր Պետրոս ի Հռոմ քաղաքի„ ևն։ Վերջ Թղ. 270ա։ "Եւ տաւն մեծ կատարեցին զաւրն զայն, և քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն„։ 81. Անդ։ "Յաղագս գիւտի խաչին յԵրուսաղէմ ի ձեռն Հեղինեա մաւրն Կոստանդիանոսի թագաւորի բարեպաշտի։ Եւ եղև ի ժամանակին յայնմիկ թագաւորել Կոստանդիանոսի մեծի թագաւորի„ ևն։ - Վերջ Թղ. 273բ։ "Զի որք յիշեսցեն զսուրբ խաչն, հասցին մասին սրբոյն Մարիամու, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտե82. Անդ։ "Յաղագս գիւտի սուրբ բևեռացն խաչին քրիստոսի աստուծոյ մերոյ ի ձեռն Հեղինկ։ Երանելին Հեղինէ լցեալ հա ւատովն որ առ աստուած„ ևն։ - Վերջ Թղ, 274բ։ "Եւ քրիստոսի աստուծոյ սուրբ խաչին և սուրբ բևեռաց խաչին մերոյ փառք յաւիտեանս„։ 83. Թղ. 274բ-275ա։ "Սահմի. Լ. և նոյեմբեր. Ը։ Տաւն է սրբոց Հրեշտակապետացն Միքայէլի և Գաբրիէլի և ամենայն երկնային զաւրացն։ Յաւուրս անաստուածութեանն՝ յորժամ զկուռս և զձեռագործսն՝ աստուած պաշտէին„ ևն։ - Վերջ Թղ. 277ա, "Եւ ամենայն նեղեալ յամենայն վտանգէ յամենայն երկրէ անդ դիմեն հաւատով, և նոյն ժամայն կատարին խնդրուածք նոցա„։ (Կը պատմուին պէսպէս հրաշապատում արարուածք հրեշտակապետացն և անոնց անուամբ եկեղեցեաց շինութիւնք, այլովք հանդերձ)։ 84. Թղ. 277ա-բ։ "Ներսիսի կաթողիկոսի հռոմկլացոյ ասացեալ բանս մաղթանաց. Ի սուրբ հրեշտակապետսն Միքայէլ և Գաբրիէլ և առ ամենայն երկնային զաւրսն՝ ոտանաւոր չափով։ Այլ պաղատիմ(ք) առ հոգեղէնսդ՝ մեք տկարքս և հողեղէնքս„ ևն։ - Վերջ Թղ. 279ա։ "Պարակցելով իննեակ դասուդ, ի հարսանիս հաւր միածնին։ Երրորդութեանն երգել զփառս, ընդ ձեզ յաւէտ միշտ յաւիտեանս. ամէն„։ (Անմիջապէս կը յարի Ն. Ենորհալւոյ յիշատակարանն, ուր կ'ըսէ թէ իւր եղբօր Տէր Գրիգորիսի խնդրանօք գրած է)։ 85. Անդ։ "Յաղագս զարմի սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչի, Եւ լման պատմութիւն Ներսիսի մեր հայրապետի սրբոյ և ճշմարտի։ Յութ և տասն ամի մեծին Տրդատայ, նստաւ յաթոռ սրբոյն Թադէոսի՝ Լուսաւորիչն մեր Գրիգոր„ ևն։ - Վերջ Թղ. 310ա։ "Որ և պսակեցան ի թագ արքայութեանն երկնից ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս, ամէն„։ (Լուսաւորչին վերաբերեալ մասը Խորենացիէն առնուած է. իսկ Ներսիսին՝ Մեսրոպ Երէցէն, ընդարձակ Տեսիլովն և մեկնութեամբ և մեծամեծ տարբերութիւններով հանդերձ)։ 86. Թղ. 310բ։ "Ի դեկտեմբերի ամսոյ ի. ԺԵ։ Տաւն սրբոցն Յակոբայ Մծբնայ հայրապետին, զոր գրեալ է զվարս նորա Մաղաքիա՝ աշակերտ Մարուգէի միայնակեցի։ Մովսէս աստուածային աւրէնսդիրն՝ որ եհերձ զԿարմիր ծովն„ ևն։ - Վերջ Թղ. 326ա։ "Կատարեցաւ վարք և սքանչելագործութիւնք առաքելաշնորհ առնն աստուծոյ՝ սրբոյն Յակոբայ Մծբնայ հայրապետին. ընդ նմին և սուրբ հաւրն Մարուգէի խարազնազգեաց կրաւնաւորի, և սրբոյն Մելեսի եպիսկոպոսին Պարսից՝ ի փառս աստուծոյ յաւիտեանս յաւիտենից„։ (Հմմտ. տպգ. Վարք և Վկայ. Սրբոց, Հտ. Բ. եր. 83-107)։ 87. Անդ։ "Ի յիշատակի սուրբ մարգարէին Դաւթի և առաքելոյն Յակոբայ՝ եղբաւրն տեառն. Յառաջին և երկրորդ թագաւորութենէ։ Եւ զղջացաւ տէր զի թագաւորեցոյց զՍաւուղ ի վերայ Իսրայէլի„ ևն։ - Վերջ Թղ. 334բ։ "Ի Քեբրոն թագաւորեաց ամս եւթն, և յԵրուսաղէմ թագաւորեաց ամս երեսուն և երիս. և հանգեաւ ի փառս և ի գովութիւն ամենայնսուրբ երրորդութեանն, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն„։ (Հակառակ խորագրին՝ միայն Դաւթի պատմութիւնը կ'ըլլուի, երեք գլուխներու բաժնուած, Յակոբայ վրայ խօսք չը38. Թղ. 335ա։ "Վկայական տաւն Յակոբայ առաքելոյ եղբաւրն տեառն. Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ. Ի Յակոբոս Տեառնեղբայրն։ Այլ յակոբեանքն որ անուանին եղբայր Մարիամայ, նոյնպէս և նոքա եղբարք Տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 337բ։ "Զայսոսիկ ասաց Յովսէպոս՝ վասն եղբաւրն տեառն Յակոբայ, զոր ասեն ոմանք ստուգութեամբ, թէ նորա է առաջին Թուղթ կաթուղիկէից. բայց վասն զի արդար էր և այսպէս վկայեաց յԵրուսաղէմ՝ առաջի հրէից և հեթանոսաց, և եկեղեցեացն աստուծոյ՝ ի փառս տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. նմա փառք յաւիտեանս„։ (Հատուածս նշանակուած չէ առ Հ. Գ. Զարբհանալեանի։ Կը թուի ինձ հատուած ինչ Եւսեբեայ Եկեղ. Պատմութենէն), 89. Թղ. 338ա։ "Ի դեկտեմբերի ամսոյ ի. ԻԵ. տաւն է սրբոյն Ստեփաննոսի նախավկայի և առաջին մարտիրոսի. Երանելոյն Աթանասի եպիսկոպոսապետի Աղեկսանդրի ասացեալ ներբողեան. Ի սուրբն Ստեփաննոս նախավկայն և առաջին նախասարկաւագն քրիստոսի աստուծոյ։ Պայծառ և նորահրաշ է խորհուրդ տաւնիս, ով եղբարք իմ սիրելիք„ ևն։ - Վերջ Թղ. 345ա։ "Աւրհնութիւն և գովութիւն և փառաբանութիւն յերկինս և յերկրի, ի ժողովս անդրանկաց, յաւիտեանս յաւիտենից քրիստոս աւրհնեալ է յաւիտեանս. ամէն„։ 90. Անդ։ "Ի դեկտեմբերի ամսոյ ի. ԻԸ։ Տաւն է սուրբ գլխաւոր առաքելոցն Պետրոսի և Պաւղոսի. Գործք Պետրոսի և Պաւղոսի՝ թէ որպէս ի Հռոմ կատարեցան։ Եւ եղև յետ ելանելոյն Պաւղոսի ի գոդ(գ)ոյ Մէլէդացւոց կղզոյն„ ևն։ - Վերջ Թղ. 357բ։ "Կատարեցան ընթացք սրբոց առաքելոցն Պետրոսի և Պաւղոսի յամսեանն յունիս յերկուսն, և Պեռեպատուայ և Պոնտենտինեա՝ ի նորին ամսեանն յութն։ Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր և հոգւոյն սրբոյ փառք և զաւրութիւն յաւիտեանս. ամէն„, 91. Անդ։ "Վկայաբանութիւն Պաւղոսի առաքելոյ։ Առ Ներոնիւ կայսերբ հռոմայեցւոց վկայեաց անդ Պաւղոս առաքեալ, կտրեալ զգլուխն սուսերաւ„ ևն։ - Վերջ Թղ. 358ա։ "Ի հնգետասաներորդում շրջանակի ամացն լամսեանն յունիս, որ է Մարերի որ աւր քսան և ինն էր ամսոյն„։ (Հմմտ. յուն. 111 խմբգ.)։ 92. Անդ։ "Ի դեկտեմբերի ամսոյ. ԻԹ։ Տաւն է սրբոց առաքելոց որդւոցն Որոտման Յոհաննու և Յակովբայ. բայց է ննջումն Յոհաննու Աւետարանչին ի սեպտեմբերի. ԻՉ. իսկ գլխատումն Յակոբայ ի Փետրուարի. ԻԱ։ Յետ ամբառնալոյ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի յերկինս՝ ժողովեալ սուրբ առաքելոցն յԵրուսաղէմ„ ևն։ - Վերջ Թղ. 373ա։ "Եւ յետ ժամանակի ինչ առ ի լինելոյ մեզ անդ վարդապետելով՝ յաւելան շնորհքն տեառն՝ առ ի հաւատալ բազմաց ի սքանչելագործութեանն Յոհաննու, ի փառս և ի պատիւ ամենասուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Պատմ. ի Պրոխորոնէ, տարբերութիւննե93. Անդ։ "Յեկեղեցական Պատմութենէ (Եւսեբեայ). Վասն Յակոբա առաքելոյ՝ եղբաւրն Յոհաննու որ կատարի տաւն գլխատման նորա ի փետրուարի. ԻԱ։ Յամս Կղաւդեա ձեռնամուխ եղեալ Հերովդէս չարչարեալ զոմանս„ ևն։ - Վերջ Թղ. 373բ։ "Եղեալ որդնալից սատակեցաւ. և բանն աստուծոյ աճէր և բազմանայր„։ 94. Անդ։ "Այլ պատմութիւն առաքելոյն Յակովբա՝ թէ որպէս գնաց ի Սպանիա և դարձեալ եկն յԵրուսաղէմ և գլխատեցաւ. և մեռեալ մարմնով՝ գնաց դարձեալ ի Սպանիա որ է(և) այժմ սուրբ Յակոբ կոչի։ Ճառագայթ արփիահրաշ և անպարագրելի, և լոյս համատարած„ ևն։ - Վերջ Թղ. 382բ։ "Ասի բան թէ սուրբ առաքեալն այս Յակոբ խնդրեաց ի քրիստոսէ՝ զի թէ ոք աշխատասիրաբար գնասցէ ի վիճակ իւր և ի սուրբ գերեզմանն, ինքն իւրովին հանդերձ ոչ մտցէ ի մեղաց դատաստան, այլ փրկի ի յաւիտենական հրոյն և տանջանացն„։ (Յոյնն և ասորին կը պակսին)։ 95. Թղ. 383ա։ "Վկայաբանութիւն սըրբոյն Փիլիպպոսի առաքելոյն և աշակերտին Բարթողիմէոսի, և Փիլիպ՛. քաւրն Մարիամնի։ Մինչդեռ էին սուրբ առաքեալքն Փիլիպպոս և Բարթողիմէոս և Մարիամնի՝ յԵպափրիմէս քաղաքի„ ևն։ - Վերջ Թղ. 389ա։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ՝ այժմ և միշտ„։ Վկայարանութիւնսստարբնագրէ թարգմանուաս։ է, վասն զի զԲարթողիմէոս առաքեալն Հայոց՝ ի Լիկաոնիա նահատակուած կ'աւանդէ, ըստ բանից Փիլիպպոսի առաքելոյն. մինչդեռ ըստ հայկական աւանդութեան ի Հայս վկայեալ է, որպէս տեսա նի ի յաջորդն։ 96. Թղ. 389բ։ "Պատմութիւն Բարթողիմէոսի առաքելոյն և վկայութեան կատարման նորա յերկոտասանիցն։ Գլխաւորք սրբոց ընտրեալ երկոտասան աշակերտք վիճակեցան յազգս ազգաց„ ևն։ - Վերջ Թղ. 396ա։ "Եւ զերանելին Ոգողուհի և զհազարապետն սպանին սրով, և զայլս ընդ նոսա բազումս. և առեալ զմարմին սրբոյ առաքելոյն փոխեցին ի հանգիստ ի նմին տեղւոջ. նոյնպէս և զայլ սրբոցն, փառաւորելով զհայր և զորդի և զսուրբ հոգին՝ այժմ և միշտ և յաւիտեանս. ամէն„։ (Հմմտ. Թ. 212. §. 172. Թղ. 443ա)։ 97. Անդ։ "Վկայութիւն սուրբ առաքելոյն Թադէոսի, Քաղոց. Գ։ Բազմադիմի են ճանապահք՝ երկնաւոր և լուսեղէն վտակաց և ոռոգի դիտաւոր գունդ բաժակաց„ ևն։ - Վերջ Թղ. 409ա։ "Եւ խնդրէին ի տեառնէ զաւգտակար շնորհսն, առ ի հաստատուն պահիլ ի հաւատսն քրիստոսի աստուծոյ. ընդ որում հաւր և հոգոյն սրբոյ փառք իշխ„։ 98. Թղ. 409բ։ "Յաղագս Անդրէի առաքելոյ և նորին սքանչելեացն՝ զոր տէր արար ի ձեռն նորա. Եւ Մատթէի՝ ի Մարդակերաց աշխարհն։ Յետ համբառնալոյ տեառն յերկինս, և զսուրբ հոգին առաքեալ„ ևն։ - Վերջ Թղ. 418ա։ "Իսկ Անդրէաս ի պարտէզս Ելլեդացւոց՝ յԵկդատեա դատաւորէ կատարեցաւ՝ խաչեալ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք„։ 99. Թղ. 418բ։ "Պատմութիւն սրբոյ առաքելոյն Թովմայի և վկայութիւն նորին։ Ի ժամանակին իբրև էին ժողովեալ առաքեալքն յԵրուսաղէմ„ ևն։ - Վերջ Թղ. 431բ։ "Իսկ մարդասէր տէրն ետ Մժդեհի զյոյս իւր, և ժողովէր ընդ բազմութեանն՝ փառաւորելով զամենասուրբ երրորդութիւնն զհայր և զորդի և զսուրբ հոգի. երրորդութիւն անբաժանելի և միակնական (միասնական) աստուածութիւնն, որ է աւրհնեալ յաւիտեան„։ (Այս և առաքելոց վերաբերեալ նախորդ և յաջորդ Վարքերն և Վկայութիւնքը՝ Հմմտ. Թանգ. Հին և Նոր Նախնեաց. Առաքելականք, տպ ի Վենետիկ 1898, Հտ. Գ. տարբերութիւններով)։ 100. Թղ. 432ա։ "Վկայութիւն սուրբ առաքելոյն և աւետարանչին Մատթէոսի։ Մինչդեռ առաքեալն քրիստոսի Մատթէոս աւետարանիչն ի լերինն էր բոկ և միով պատմուճանաւ, երևեցաւ նմա յիսուս ի նմանութիւն պատանեկի„ ևն։ - Վերջ Թղ. 435բ։ "Եւ ի միասին ընդ առաքեալս բարեխաւսեն առ տէր վասն ամենայն աշխարհի„։ 101. Անդ։ "Վկայաբանութիւն սուրբ առաքելոյն Մարկոսի աւետարանչին։ Առաքեալն քրիստոսի Մարկոս գնաց ի գաւառն Եգիպտոսի, ի Լիբիա, ի Մարմարիկա, յԱմոնիակոն, ի Պենտապաւլիս, յաւուրս Տիբերեա կռապաշտ կայսեր„ ևն։ - Վերջ Թղ. 436բ։ "Եւ էր սուրբն Մարկոս անձամբն միջակ, քիթն երկայն, յաւնեղ, պակասամաւրուս՝ որպէս քարց, աչեղ, ճակտեղ, ալեխառն, ցորենագոյն մարմընով, բարետեսիլ, լցեալ շնորհաւքն քրիստոսի„։ 102. Թղ. 437ա։ "Հանգիստ սուրբ առաքելոյն Ղուկասու աւետարանչի։ Քրիստոսի առաքեալն Ղուկաս՝ Անտիոքացի էր ազգաւ, աշակերտ Գաղիանոսի նախաբժշկի„ ևն։ Վերջ Թղ. 437բ։ "Եւ այժմ է ամբողջ մարմինն սուրբ՝ մեծաւ պատուով ի Կոստանդինուպաւլիս՝ ընդ այլ առաքեալսն, և անմոռաց յիշմամբ է մեզ բարեխաւս առաջի քրիստոսի աստուծոյ. և նմա փառք յաւ՛„։ 103. Թղ. 438ա։ "Ի Կանոնաց գրոց՝ վասն երկոտասան առաքելոցն և վասն Յակոբա եղբաւր տեառն։ Վարդապետութիւն առաչելոցն՝ զհետ վերանալոյն քրիստոսի առ հայր իւր յերկինս, որպէս շնորհեաց նոցա առնել նշանս և բժշկութիւնս„ ևն։ - Վերջ Թղ. 443բ։ "Եւ չինել վկայարանս սքանչելագործս, իւրաքանչիւր ըստ անուանց նոցա, և առնեն տաւն մեծապայծառ, որպէս և վայելէ սրբութեան նոցա, փառաւորելով զամենասուրբ երրորդութիւնն յաւիտեանս յաւիտենից„։ Գրուածս՝ Առաքելական կանոններէ աւելի՝ անոնց և հետևսղաց քարոզութեան պատմական և աշխարհագրական արարուածներով կը ճոխանայ. և այս տեսակէտով յոյժ հետաքրքրական է։ Ընտիր և սեղմ ոճով գրուած է, լեզուն թեպէտև պարզ՝ բայց հին դասականի նկարագիր ունի։ Առաքելոց յԵրուսաղէմ ժողովիլն և Հոգւոյն սրբոյ պարգևօք լեցուիլն՝ "Յամին երեքհարիւրերորդի իններորդի իզխանութեան յունաց, ի թագաւորութեանն Տիբերեայ կայսեր, որ աւր երեք էր Մարգաց ամսոյ, յաւուր միաշարաթոց, որ էր կատարումն Պենտակոստէից„ կը դնէ. ինչպէս և առաքելոց իւրաքանչիւրին յայլ և այլ աշխարհս քարոզելու որոշումը։ Որովհետև զՀայս յատկապէս չի յիշեր ի թիւս աշխարհաց, որոնք յառաքելոցմէ ուղղակի ընդունեցան զքահանայական ձեռնադրութիւն, ուստի շատ հաւանական է որ յօտար լեզուէ թարզմանուած ըլլայ գրութիւնս, և ոչ թէ հայու մը ձեռքով խմբագրուած։ Գլխաւոր առաքելոցն Պետրոսի և Պաւղոսի ի Հռոմ երթին, հոն նահատակուելուն, տաճարաց շինուելուն և մեծահանդէս յիշատակը կատարելու յիշատակութեամբը կ'աւարտի 104. Թղ. 444ա։ "Վկայաբանութիւն սըիբոյն Թեկղի կուսին, աշակերտի Պաւղոսի առաքելոյ։ Իբրև ելեալ երթայր Պաւղոս ի Յիկոնիոն քաղաք՝ յետ հալածանաց իւրոց„ ևն։ Վերջ Թղ. 452բ։ "Կատարեցաւ Գիրք Թեկղի երանելոյն ի փառս տեառն ամենակալի և աւծելոյն միածնի յիսուսի քրիստոսի և հոգւոյն սրբոյ առատաբաշխի, որ ետ զաւրութիւն աղախնոյն մարտնչել և յաղթել թշնամւոյն. զի աստուած զփառաւորիչս իւր փառաւորէ, և նմա փառք յաւիտեանս„։ (Հմմտ. Թ. 202. §. 237. Թղ. 583ա-590ա)։ 105. Անդ։ "Վկայաբանութիւն սրբուհոյն Մարիանէ կուսին որ նահատակեցաւ վասն անուանն քրիստոսի։ Սուրբն Մարիանէ էր դուստր մեծատան, և հայրն էր քահանայ կռոցն„ ևն։ - Վերջ Թղ. 459ա։ "Եւ կատարեցաւ սուրբն Մարիանէ բարի խոստովանութեամբ ի քրիստոս յիսուս յամսեանն յունվարի. ԺԶ. որում փառք յաւիտեանս. ամէն„։ 106. Թղ. 450բ։ "Վկայաբանութիւն սըրբոյն Վառվառայ և Յուլիա՝ որ վկայեցին յամս Մաքսիմիանոսի թագաւորին, Արեգական կոչեցեալ քաղաք, որ ասի Իլ(ի)ոպաւլիս։ Ընդ ժամանակսն ընդ այնոսիկ թագաւորեաց ամպարիշտ և անաւրէնն Մաքսիմիանոս„ ևն։ Վերջ Թղ. 464բ։ "Իսկ այր ոմն Վաղենտիանոս անուն, աստուածապաշտ և երկիւղած յաստուծոյ, խնդրեաց զնշխարս սրբոցն և պատուական զգեստիւք պատեաց զնոսա և պատուով պահեաց և թաղեաց մերձ ի Լիոպաւլիտ քաղաքի։ և մինչև ցայսաւր նշանագործեն նշխարք սրբոց վկայիցն՝ ի փառս ամենասուրբ երրորդութեանն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։

Content