Other notices
— - Bibliographic notice
221
ՃԱՌԸՆՏԻՐ ԻԲ
1255 - 1255

ID
Number
221
Old record number
425
Title
ՃԱՌԸՆՏԻՐ ԻԲ
Start date
1255
End date
1255
Date details

Թու. Հայ. ՉԴ( = 1255), բայց նու րոգողէն դրուած, տարբեր գրով և թխագոյն մելանով. ուստի հաւանական է որ շատ աւելի հին ըլլայ։

Copy place
Կապոսի վանք (Ս. Յակոբայ)։
Reference
Type
Number of pages
190
Dimension
21x145 (18,5x 10,7), -
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր հնաձև և հաստկեկ, կամ անցք փոքր երկաթագրի, գղդորային մելանով։ Է գրի տեղ միշտ Ե կը գործածէ։

Codicology

24, իւրաքանչիւրն 8 թուղթք։

Principal subject
Subject details

մագաղաթ, հաստկեկ, պինդ, դեղնեալ և հասարակ։

Number of lines
19։
Binding

փայտեայ՝ կաշեպատ, շագանակագոյն և զարդարուն, գոցելու մասով. կողերը ներսէն պատած են կապուտագոյն հասարակ լաթով։

State of preservation

վատ վիճակի մէջ. թըղթերն առհասարակ փոշիէ և խոնաւութենէ սևցած են։ Շատ թուղթերու գրութիւնը գունաթափ լինելով՝ ետքէն թխագոյն մելանով նորոգուած են։ Արտաքին լուսանցքն տեղ տեղ մաշած, տեղ տեղ ճեղքուած, և տեղ տեղ ալ մկրատով կտրատուած են, գլխաւորապէս Թղ. 2, 3, 4, 12, 29, 121, 157, 158, 187։ Թղ. 100107 և 110-117. կազմէն դուրս ելած են։ Թղ. 151ա. սև հեղուկէ մը վնասուած է։ Ընդ մէջ Թղ։ 11բ-12ա.ի կը պակսին 8 թուղթք, այսինքն Բ. թերթն։ Թղ. 84ա91բ. թուահամար չունին, հաւանական է որ Բ. թերթն հոս փոխադրուած ըլլայ։ Կը պակսին դարձեալ 2 թուղթք ընդ մէջ Թղ. 113բ-114ա.ի. 1 թուղթ ընդ մէջ Թղ. 121բ-122ա.ի, 1 թուղթ ընդ մէջ Թղ. 127բ-128ա.ի, 1 թուղթ ընդ մէջ Թղ. 131բ-132ա.ի, և մէկ թուղթ ալ ընդ մէջ Թղ. 189բ-190ա.ի։ Առջևի կողի արծաթապատ քանդակներն և կոճակներն հանուած են և անոնց տեղի կաշին ալ հորիզոնական գծով պատռած։

Copyist
՝ Գրիգոր Վզիկ։
Owner

նախ Սամուէլ, ապա Գրիշ գոր երէց, ապա Ղամպուռ Պետրոս, ապա Տէր Մարտիրոս, ապա Մկրտիչ վարդապետ Սիմոնեան, ապա Հ, Մինաս Վ. Բժշկեան (տես վարը)։

Commanditaire
Illuminator
Binder
և ՆՈՐՈԳՈՂ Գրիգոր երէց (տես վարը)։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

հազիւ 2-3, փոքրիկ և անշուք։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

սևագիր։ - ԼՈՒՍԱՆՏԱԶԱՐԴՔ 2 հատ, փոքր և անարուեստ։

Blank pages

չունի։

Colophon

զանազան են, գըլխաւորապէս 1. Աթանասի Հարցման վերջը, Թղ. 111բ, կայ գրչէն այսպէս. "Կատարեցաւ հրաշապատում եւ լուսազարդ վարդապետութիւն՝ աստուածազգեաց առնն սրբոյն Աթանասի եպիսկոպոսի Աղեքսանդրի, եւ գլուխ եւ հիմն ամենայն ուղղափառաց, որ ել համբաւ հաւատոյ սորա ընդ բնաւս ամենայն։ Հրամանաւ հաւլ Սամուելի, եւ առաջնորդի սուրբ ուխտիս՝ որ Կապոսին ասի, ի նոյն վանքս, ի դրանն Ակոբայ. ձեռամբ մեղապարտ գրողի՝ որոյ անուն Գրիգոր մականուն Վղիկ։ Յիշատակ իւրն եւ ծնողացն իւրոց՝ եղբարց, քերց եւ ամենայն ազգայնոցն։ Աղաչեմ զքեզ, քրիստոս որդի աստուծոյ, ողորմեայ հաւր Սամուելի՝ ստացողի գրոցս. եւ ծնողաց իւրոց, եւ ամենայն եղբարց։ Եւ ինձ Գրիգորի, որ բազում չարչարանաւք փակուցի ի սմա գիր՝ ի պատմել զբանս պատվիրանի քո... [փառք ամենայն]„։ Այս յիշատակարանս ընդօրինակուած է նոր նոտրագրով (Թղ. 1բ) յաւելցուած են "փափաքողի և է գրեալ Հ. Դ. Թվկնի„ բառերն, ի հարկէ Գրիգոր երէցէն կամ նորոգողէն)։ 2. Ս. Յակոբ Մծբնացւոյ ճառին վերջը, Թղ. 168ա, ամեն բառէն անմիջապէս ետքը կը յարի - ի տողամիջի - "Թվին։ չ դ։ Քրիստոս աստուած սուրբ հայրապետին բարեխօսութեամբ ողորմեա հաւր Սամուելի, եւ ինձ մեղաւոր Գրիգորի„։ Թուականը տարբեր գրով և թուխ մելանով գծուած է, այն է յիշատակարանիս նորոգողին Գրիգոր երիցու ձեռքով, և հետևաբար երկբայական. և այդ նոր գծուած թուականի տեղն ալ - տողին կէսը - դատարկ ձգուած է, վասն զի անոր տակը բնաւ հին գրչութեան հետք մը չի տեսնուիր՝ որ եղծուած ըլլար և նորոգութեան կարօտ։ Վերը յիշուած Սամուէլն եթէ Կամրջաձորեցին է, ձեռագիրս չատ աւելի հին պէտք է որ ըլլայ՝ քան ՉԴ թուականը, այսինքն ԺԱ. դարուն։ 3. Թղ. 77բ. (լուս. վրայ) Կայ գրոցս նորոգողին՝ Գրիգոր երիցու տգեղ բոլորգրովն՝ այսպէս. "Թվին ՌԶԶ. ես մեղաւոր եւ անարժան Գրիգոր երէցս գտայ զայս կանոնքս (իմա Աթանասի), խիստ օրինաց բաներ կայ ի մէջն. դուք որ կարդայք, մեղացս թողութիւն հայցեցէք ի քրիստոսէ. ամէն Հայր մեր„։ 4. Ի վերջ մատենիս նորոգողէն և կազմել տուողէն, նոր ագուցուած թղթին վրայ, (Թղ. 190ա) կայ - տգեղ բոլորգրով - հետեւեալն. "Վերստին նորոգեալ կազմեցաւ ի թվին հայոց ՌՃ. ԿԲ.ին զսրբոց հայրապետացն Աթանասի և Կիւրղի՝ կանոնական և խրատահան սուրբ գիրքս. զՄերունի տէր Պետրոս ընտիր քահանայն՝ ի վայելելն անձին իւրոյ, և յետն իւր՝ է յիշատակ որդոյ իւրում տէր Յովհանէս քահանայ։ Աղաչեմ զձեզ կրկին պաղատանօք, հանդիպողք մատենիս՝ սուրբ դասս քահանայից և ըսպասաւորաց եկեղեցւոյ և մանկանց Սիօնի, յորժամ կարդայք և օգտիք, կամ գաղափարէք զկանոնական և խրատական սուրբ գիրքս, յիշեցէք զ(ի) սուրբ աղօթս ձեր՝ նախ զվերոյգրեալսն՝ կցորդութեամբ ընդ նմի(ն, յիշել աղաչեմ զտէր Պետրոս ծերունի քահանայն, որ հոգաբարձու լեալ՝ բազում սիրով և փափաքանօք ետուր նորոգել ինձ Քրիստոսատուր իրիցու՝ յետինս ի կարգաւորաց. և ես պաղատեմ զվերծանողքդ՝ յիշել ի մաքուր յաղօթս ձեր (զ)յիշատակեալքս ի սմա՝ միով հայր մեղայիւ և քրիստոս որդիով. և ինքն յիշեալ լիջի յիրում մարանաթանայի՝ յաւիտեանս ամէն. Հայր մեր„։ - Թղ. 190բ. Գրոցս ցանկի ներքև կայ կարմրագիր, այսպէս. "Այս Գիրքս տէր Մարտիրոսին շնորհեց Ղամպուռ Պետրոսն. ՌՄԾԵ .ին„։ (Իսկ լուս. վրայ ծանօթ. "գիրքըս Թվական է 5. Թղ. 1բ. (նոր ագուցուած թուղթին վրայ) Կան, բաց ի ընդօրինակութենէ հին գրչի 1. յիշատակարանէն, նաև հետևեալքն, շղագրով. "Ստացաւ զձեռագիրս այս Մկրտիչ քահանայ Սիմոնեան՝ ի Նախիջևան քաղաքի, ի Սիմոն քահանայէ՝ Համբարձման եկեղեցւոյն, ի 1825„։ Ապա. "Գնեալ եղև ի Հայր Մինաս առաջնորդէ բժշկեան, ի 1838„։

Informations

. Ձեռագիրս յամին 1838 մտեր է հաւաքմանս մէջ, գնուած է (հաւանօրէն ի Նախիջևան) ձեռամբ Հ. Մինաս Վ. Բժշկեան։ Մատեանս է Ճառընտիր միջակադիր. յարգի ոչ միայն իր հնութեան, այլ պարունակած նիւթերուն, նամանաւանդ ինչ ինչ հազուագիւտ պատառիկներուն համար, որոնք են 1. Թղ. 2ա։ "Երանելոյն Աթանասի ասացեալ՝ Հարցմունք վայելուչք եւ պատասխանիք հոգեշահք։ Հարցումն։ Քանգի ոչ ոք յաշխարհի յայսմիկ՝ եկեալ ոք ի մեռելոց պատմեաց վասն ոգւոց մարդկան բան ինչ ուսուցանել, վասն այդորիկ հարցանեմք ընդ սրբութիւնդ քո ով երանելի հայր„ ևն։ - Վերջ Թղ. 111ա։ "Իսկ եղիցի մեզ սիրովն քրիստոսի ընդունել զաղքատս և զտնանկս, եւ լնուլ զկարաւտութիւն պիտոյից նոցա՝ ըստ հրամանի տեառն մերոյ եւ փրկչին յիսուսի քրիստոսի. ընդ որում հաւր եւ սուրբ հոգւոյն վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. տպգ. Վենետկոյ 1899, եր. 347-477)։ 2. Թղ. 112ա։ Հատուած ինչ վասն պահպանութեան միաշաբաթին (առանց խորագրի)։ "Սիրելիք պարտ է զգուշանալ վասն խորհրդոյ միաշաբաթին, և ճգնել (ի) տեսութիւն գիշերոյ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ ի նմա յառնեն ամենայն եղեալք. Եւ նովաւ նորոգին ամենայն բանաւորք„։ 3. Անդ։ Պատմութիւն տեսլեան իրիք՝ վասն միաշաբաթին (անվերնագիր)։ "Պատմէր մեզ մի ոմն յեղբարցն որ արժանի եղեւ տեսլեանն յիսուսի քրիստոսի, եթէ տեսանէի ի միաշաբաթուն, զկնի սաղմոսերգութեանն, ի ժամ առաւաւտուն՝ ի նմանութիւն հրեղէն առնն, բազմեալ ի հրեղէն աթոռ եւ լցեալ անճառելի լուսով„ ևն։ - Վերջ Թղ. 113բ։ "Եւ բանս (արկուն) արկանէ առաջի իմ որոգայթ, եւ արկածս չարութեան. եւ կատարէ առ իս զպիղծ կամս իւր. զայսոսիկ պատմեցի, զի մի ծուլասցուք ի պաշտամանէ մի...։ (Կը պակասի մնացեալն, բայց նոտրագրուած բառէն կը տեսնուի, թէ է մասն նախորդ հատուածին, թէպէտև գրիչն գծով անկէ զատած է)։ 4. Թղ. 114ա։ "Երանելոյն սրբոյն Գրիգորի հայոց Լուսաւորչի հարցումն, և պատասխանի առ նայ սրբոյ հրեշտակի աստուծոյ։ Սուրբն Գրիգորիոս մեծ խոստովանողն քրիստոսի, եւ կենգանի վկայն՝ Լուսաւորիչն հայաստանեաց, զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր հաց ոչ եկեր, եւ ջուր ոչ արբ„ ևն։ Վերջ Թղ. 134ա։ "Ընդ որում եւ մեք երգակցեալ, աւրհնեսցուք գովեսցուք եւ բարեբանեսցուք զամենասուրբ զերրորդութիւնն՝ զհայր եւ զորդի, եւ զսուրբ զհոգին այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Ինչպէս Աթանասի հարցմանց՝ այսպէս և ասոր արտաքին լուսանցից վրայ առանձին խորագիրներ դրուած են, նոր գրութեամբ նորոգողին)։ 5. Անդ։ "Կիւրղի Երուսաղէմացւոյ եպիսկոպոսի. Վասն պատարագաց ի քրիստոս ննջեցելոց։ Քանզի յորժամ զպատարագն մատուցանեմք, յայնժամ յիշեմք ի քրիստոս զնընջեցեալսն, զհայրապետսն, զեպիսկոպոսունսն եւ միանգամայն իսկ զննջեցեալսն, վասն զի մեծ շահ աւկտի ե վասն նոցա ոգւոյն (յ)այսպիսի աղաչանաց„ ևն։ - Վերջ Թղ. 135ա։ "Ոչ եթէ պսակ ոսկի բոլորեալ մատուցանեմք, այղ ըզքրիստոս զենեալ վասն ամենայն տիեզերաց մատուցանեմք հաւր՝ վասն քաւութեան նոցա. որում փառք յաւի„։ 6. Անդ։ "Թուղթ Աթանասի եպիսկոպոսի՝ Առ Աւգոստինեա յԱփրիկէ։ Ես այսպէս կարծէի, եթէ աղանդն Եկեղսացւոց ի վաղուց հետե շիջեալ խափանեցաւ. իսկ դա աւադիկ արմատ դառնութեան դարձեալ ի վեր երեւեալ զբազումս ջանա ապականեալ„ ևն։ - Վերջ Թղ. 236ա։ "Միայն թէ մեք ջերմութեամբ աղաւթիցեմք վասն նոցա առ աստուած, եւ աղաչիցեմք զանբաւ մարդասիրութիւն նորա. նմա փառք յաւիտեանս„։ Աթանասի ի Վենեսիկ ապագրուած Գործտ մէջ առ Յուստինէ ուղղուած է սոյն Թուղթս, ըստ Գ. Ճառընարի (տես Թ. 202. §. 77 Թղ. 174ա) որ աւելի ճիշդ է և դիպաւոր թէ՛ ժամանակին և թէ՛ Եղկեսացւոց մէկ մոլորութեան, որուն համար կը մեղադրուի նաև Յուստինէ՝ իրր համախոհ, քան թէ Աւգոստինեայ, որ ո՛չ ժամանակակից էր Աթանասի և ոչ այլ այնպիսի մոլորութեան մասնակից։ "" 7. Թղ. 136ա։ "Գրիգորի աստուածաբանի Ի մահն Մաքսիմիանու ուսումնակցին իւրոյ։ Ով բարեկամ սիրելի եւ մերձաւոր հոգւոյ իմո, եւ երկրորդ Յովնաթան՝ կապեալ ընդ սերն Դաւթի„ ևն։ - Վերջ Թղ. 137բ։ "Այս քեզ յինէն, ով ընտիրդ եւ պատուական գլուխ իմ, զորո զյիշատակս բազում փութով կատարեմ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ 8. Անդ։ "Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպաւղսի (Յաղագս պատարագաց և ողորմութեան վասն ննջեցելոց)։ Եւ արդ պարտ է աղաւթիւք և պաղատանաւք եւ ողորմութեամբ՝ ի ձեռն պատարագաց հաշտեցուցանել զաստուած ընդ ննջեցեալսն„ ևն։ - Վերջ Թղ. 138բ։ "Եւ երկայնամիտ լինի առ այնոսիկ, ոյք խնդրեն թողութիւն ի նմանէ, ներէ գնացե9. Անդ։ "Եփրեմի ասացեալ (Յաղագս կերակրոց)։ Այլ որ ինչ պիղծ է ի կերակուրս, այսինքն է ի յանասունս և ի կայտառս. թէ ասիցէ ոք թե պարտ ե ուտել զայն, զի սրբի բանիւն աստուծոյ եւ աղաւթիւք քրիստոսի հաւատացելոց„ ևն։ - Վերջ Թղ. 133բ. "Այլ աստուծոյ հաւատացելոցն սրբել կերակուրքն, եւ գոհութեամբ բարեբանեն զհայր եւ զորդի եւ զսուրբ հոգին յաւիտեանս„։ (Ճառս չի գըտնուիր Եփրեմի գործոց վենետկեան տպագրութեան մէջ, և է հին թարգմանութիւն)։ 10. Անդ։ "Առ Աբբա Մակար հարցումն։ Թէ ո՞րպէս պարտ է իւրաքանչիւր ոք ի մէնջ ժողովել զիւր միտս եւ զխորհուրդս յածեալս յաշխարհս, եւ մի այլ ինչ իմանալ, բայց միայն զակնկալութիւն տեառն, եւ զսէրն որ առ նա է՝ ապ(մբ)ողջ ապրեցուցանել, ևն։ - Հարց։ Թէ որպէս պարտ է դադարել ի տան։ Պտ։ "Զի մի բնաւ իսկ ունիցի զոք յինքեան յիշողութիւն ինչ մարդոյ„ ևն։ - Վերջ։ Թղ. 146բ։ "Եւ ապա նեղեալ նորա, եւ ամաչեցեալ յինեն ասէր. Այնպէս գնայր աւուր աւուր„։ (Հմմտ. Հարանց Վարք 441. իսկ հոս այլ և այլ հարց ու պատասխանիք ի միասին դրուած են, ընդարձակաբար)։ 11. Թղ. 146բ։ "Աղաւթք առ սուրբ աստուածածինն եւ ի սուրբսն։ Ամենասուրբ կոյս Մարիամ աստուածածին, մայր լուսոյ եւ ծնող քրիստոսի. որ սուրբ կաթամբ սնուցեր զորդին աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 147բ։ "Ոչ գտայց գեհենակից չարաց եւ անսրբոց, այլ վասն ձեր ընկալայց ի քրիստոսէ զքաւութիւն եւ զմեծ զողորմութիւն„։ 12. Թղ. 148ա։ "Յովհաննու Ոսկեբերանի. Վասն աղաւթից։ Բայց աղաւթք՝ մեծ զէն են. աղաւթք մեծ գանձ են, առատ մեծութիւն„։ - Վերջ Թղ. 150բ։ "Ծանրաբեռնեալ՝ զմեղաւորսն ասէ, յորմէ ազատեսցէ զմեզ քրիստոս. նմա փառք յաւիտեանս ամէն„։ .13. Անդ։ Խրատ յաղագս գիտակցութեան (ի Հարանց վարուց)։ "Հարցաւ ծեր. Ուստի՝ լինին ինձ պէտք ի պղծութենեն փորձելով։ Պտխ. Ի յոլով ուտելոյ„ ևն։ - Վերջ Թղ. 157բ։ "Զի արժանաւոր լիցուք խոստացելոց բարեաց նորա, ընդ ամենայն սուրբս, եւ ընդ նոսին փառս վերառաքեսցուք ամենասուրբ երրորգութեանն յաւիտեանս յաւիտենից„։ 14. Անդ։ "Բանք աւգտակարք եւ յոյժ պիտանիք։ Արդ եթէ հաւատասցուք՝ իբրեւ թէ աստուած բնակէ ի մեզ՝ ապա ոչ զայլո ըզխորհուրդս արկանեաք ի մեզ„ ևն։ - Վերջ Թղ. 158բ։ "Գրեալ է. Ոյք սիրէք զտէր, ատեցէք զչարութիւն„։ (Հմմտ. Հարանց Վարք. Պափնոտիոսի միայնակեցի. Ի լուծումն հարցմանց)։ 15. Անդ։ "Դարձեալ բանք Հարանց (առանց խորագրի)։ "Հարցաւ ծեր, թէ որպէս պահեսցուք զանձինս մեր։ Եւ ասէ՝ յաղաւթս, ի պահս, ի գործս„ ևն։ - Վերջ Թղ. 160բ։ "Մի դատել զոք ամենեւին. քանզի ոչ եմբ ընդ աւրինաւք, այլ ընդ շնորհաւքն քրիստոսի. նմա փառք„։ 16. Անդ։ "Սրբոյն Յակոբա Մծբնա հայրապետի ասաց(եալ) (Յաղագս հպարտութեան)։ Այս հոգք խորհրդեան անկան ինձ յայսմ ժամանակի, վասն խռով շարժմանն որ հանդերձեալ է լինել ընդ այս ժամանակս, եւ զաւրքն որ զաւրաժողով լինին ի սատակումն„ ևն։ Վերջ Թղ. 163բ։ "Վասն այսորիկ գիտակ լինիջիր զի բանի աստուծոյ ոչ ոք երբէք եղեւ հասու, կամ հասանէ չափոյ նորա„։ (Հատուածն որ Թղ. 163բ. կը թուի անյարիր այս ճառիս և մասն ուրիշ գրուածի։ Նոյն իսկ Ձեռագրին մէջ զատ գրուած է այսպիսի առ տաա նշաբ. 17. Թղ. 164ա։ "Նորին. Վասն հոգի ընդունելոյ։ Վասն այսորիկ սիրելի, եւ մեք ի հոգւոյ անտի քրիստոսի առաք, եւ քրիստոս բնակէ ի մեզ„ ևն։ - Վերջ Թղ. 168ա։ "Քանզի քրիստոս ի հեզս եւ ի խոնարհս բնակե, եւ ոյք դողան ի բանից նորա. նմա ընդ հաւր եւ սուրբ հոգւոյն փառք յաւիտեանս ամէն„։ (Ճառս յայտնի չէ ինձ այլուր՝ սոյն ձեւով. գուցէ Հոգեգալստեան ճառի մի մասն ըլլայ, և կամ Մկրտութեան)։ գ. 18. Թղ. 169բ։ "Նորին. Վասն կուսանաց ասացեալ։ Որ կանայս ոչ առնեն, ի զուարթնոց երկնից պաշտին. պահողք սրբութեան՝ ի տուն սրբութեան բարձրելւոյն հանգչին„ ևն։ - Վերջ Թղ. 171բ։ "Այսպէս վայելե նոցա զի վարդապետին իւրեանց քրիստոսի նմանեսցին, այն որ է աւրհնեալ ընդ հաւր եւ սուրբ հոգւոյն այժմ եւ յաւիտեանս„։ 19. Թղ. 172ա։ "Երենիոսի ասացեալ (Յաղագս որթոյ և հատոյ)։ Յորժամ արարածս ազատեալ եւ նորոգեալ՝ բազմութիւն ի վերտուեալ բուսուսցէ ամենազան կերակրոց, ի ցաւղո երկնի, եւ ի պարարտութենէ երկրի. որպէս ծերունիքն յիշեն՝ որք զՅովհաննէս՝ զաշակերտն տեառն տէսին, լսել ի նմանէ յաղագս ամանակացն այնոցիկ, զոր ուսուցանէր տէր եւ ասէր. Եկեսցեն աւուրք յորս որթք բուսուսցեն ըստ միոյ միոյ բեւրս ուռս ունելով։ Եւ ի միում միում ուռս բեւրս արմկունս։ Եւ յիւրաքանչիւր արմկան բեւրս շառաւիղս։ Եւ իւրաքանչիւր ի շառաւիղացն՝ բեւրս ողկոյղս։ Եւ իւրաքանչիւր ողկոյզ՝ բիւրս պտուղս։ Եւ իւրաքանչիւր ոք պտուղ ճմլեալ, քսանեւհինգ ճաշակս գինոյ։ Եւ զի բուռն հարեալ զսուրբ ողկուղէ ուրուք, այղ ողկոյղ գոչեսցէ. Ես լաւագոյն եմ, զիս առ։ Ինեւ զտէր աւրհնեա։ Նոյնպէս եւ հատն ցորենոյ՝ բեւրս բուսուցանել հասկս։ Եւ իւրաքանչիւր հասկ՝ բեւրս ունելով հատս։ Եւ իւրաքանչիւր հատ՝ հինգ կապիճս տալ մաքուրս։ Եւ այղքն ամենայն պտղաբեր ծառք, եւ սահմանք, եւ բանջարք ըստ համեմատութեան այսոցիկ կարգաբար„ ևն։ - Վերջ Թղ. 179։ "Խաղաղականք առ միմեանս, եւ միաբանք, եւ համբոյրք լինել, հնազանդեալ մարդկան ամենայն հնազանդութեամբ„։ չետաքրքրական հատուածս կը տարբերի Թ. 202. §. 172, Թղ. 403ա. հատուածէն։ Կը յիշեցնէ մեզ Նախաւետարանը, #օ### անուանեալ, զոր Իրենէոս ճանչցած էր հաւանօրէն։ Եւ ասոր լրացուցիչ մասն ըլլալու է Հայկ. մեծ բառարանի մէջ Հատ բառի ներքև մէջ բերուած (ՃՃ.) օրինակն. "Ուր հատ ուր սէր անդ հանգղիմ ես„,, զոր չկարացի գտնել Ճառընարաց մէջ։ Այլաբանական բանքս, զորս Երանոս ծերունիներէն, այսինքն՝ Առաքելոցմէ լսած կ' աւանդէ, եթէ ստուզիւ Յիսուսի առակաւոր խրատներէն են, յոյժ թանդարժէք համարուելու են։ 20. Անդ։ "Պապիաս՝ Հիպողիտա (Վասն նշանաց գալստեան որդւոյն աստուծոյ եւ մարդանալոյն)։ Արդ է ոստայնն տեառն մերոյ, իբրու թէ չարչարանքն՝ որ ի խաչին եղեն։ Եւ առէջն որ ի նմա՝ հոգւոյն սրբութեան։ Թղան իբրու թէ սուրբ մարմինն, անկեալ ի հոգւոջ։ Եւ ասպն՝ ի ձեռն սիրոյն քրիստոսի, են շնորհքն՝ որ պնդէն եւ միացուցանէ զերկոսեան ի մի։ Եւ կկոց՝ բանն։ Իսկ գործողքն՝ նահապետքն են եւ մարգարէք, որք զպճղնաւորն եւ զկատարեալ պատմուճանն անկանեն քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 175ա. "Եւ Յովհաննէս ասէ. Եւ տեսի նշան մեծ եւ զարմանալի, կին արկեալ զիւրեաւ զարեգակն„։ Յոյժ հետաքրքրական է պատառիկս, պահուած մեր նախնեաց հին թարգմանութեամբ. կը թուի մասն լինել Յովհաննու ընդարձակ Մեկնութեան մը՝ Պապիասայ առ Հիպպողիտ. ուստի և մեծարժէք և դուզնագիւտ։ 21. Անդ։ "Անաստասա թագաւորի (Վասն քրիստոսի)։ Քրիստոս չարչարեցաւ որպէս ըզմարդն, եւ իւր չարչարանաւքն խափանեաց զչարչարանս մեր. Մեռաւ, եւ մահուամբն իւրով եսպան զմահ. եւ մնաց անչարչարելի եւ անմահ որպէս զաստուած„ (այսչափ միայն)։ 22. Թղ. 175բ։ "Սեբերիանոսի (հատուած)։ Յիսուս ոչ երբեմն այլպէս, եւ երբեմն այլազգ, այլ նոյն եւ մի որդի՝ որպէս յառաջ քան զմարմինն, նոյնպէս եւ մարմնովն յարութեանն„։ 23. Անդ։ "Սահակա, եւ Մաշդ(ոցի)։ Արդ՝ որ ի փայտէ գայթակղութիւնն եղեւ ի դրախտի անդ, ի մէջ միջնաժողով ժողովրդոց զխաչն կանկնեաց. փայտ առ փայտ կանգնեաց, եւ ծառ առ ծառ ծառացոյց„։ ևն։ - Վերջ Թղ. 176բ։ "Յաստիճանաւոր ճանապարհին որ յերկինս է, սիրելեաց իւրոց պատրաստեաց„։ ՃնԻՆՏԻՐ ԻԱ (Հատուածս առնուած է Ս. Սահակայ պատասխանական Թղթէն առ Պրոկղ։ Հմմտ. Սոփ. Հայկ. տպ. ի Վենետիկ 1853։ Հտ. Բ. եր. 145, սա ալ Ագաթանգեղայ Ա. գրքէն)։ 24. Անդ։ "Եզնկայ՝ առ սուրբն Մաշտոց։ Իբրեւ զիւր մարմին, եւ ոչ իբրեւ զմարմին մարդո ուրուք, առանց աստուծոյ բանին իմանալ է զմարմին որպէս դանդաչէրն Նեստորիոս։ - Վերջ Թղ. 176բ։ "Այլ մարմին աստուծոյ զոր առ ի մարմնաւորաց։ Եւ վասն այնորիկ է քաւութիւն ամենայն աշխարհի„։ (Տպագրութիւնը տես Բաղմ. 1889, եր. 51)։ 25. Թղ. 176բ։ "Յովհաննու Մանդակունո։ Բանն աստուած մարմնացաւ եւ մարդացաւ, զի միաւորեաց աստուածավայելչաբար զմարմին խոնարհութեան մերում՝ բով(ա)նդակ զհոգի եւ զմիտս, եւ ճշմարտիւ եղեւ մարմին բանին. վասն այնորիկ ասի անտեսանելոյ տեսանիլ, խաչիլ եւ թաղիլ եւ յառնել յաւուր երրորդի„ ևն։ - Վերջ Թղ. 177բ։ "Ապա թէ ոչ՝ զիարդ տուեալ լինիւր հաւր իւրում միածինն, կամ փառաց տէր գոլ խաչեցելումն„։ Գեղեցիկ հատուածս ապագրութենէն գլխովին տարբեր է և աւելի պարագայալից։ Հաւանօրէն կամ քաղուած է Մանդակունւոյ մեզ անյայտ մի ուրիշ ընդարձակ ճառէ, և կամ թարգմանուած է Գրիգոր Աստուածաբանի նոյնանիւթ ճառէ մը։ 26. Անդ։ "Պետրոսի Սիւնեաց եպիսկոպոսի։ Ծնանի Էմմանուէլ, աստուած մարդացեալ„ ևն։ - Վերջ Թղ. 177բ։ "Յի ի կենդանութենէ մեռեալքս՝ յաւիտենից կենդանոյն յանմահ փոխեսցուք կենդանութիւն„։ (Համառօտութեան մէջ յոյժ վսեմ է և գեղե27. Թղ. 178ա։ "Սրբոյն Գրիգորի պարթեւի։ Բաւնդակեցաւ ճշմարտութեամբ ի մարմին, եւ ճշմարիտ իսկ մարդ եղեւ, եւ էջ յանարգութիւն, զի զմեզ բարձրացուսցէ„ ևն. Վերջ Թղ. 179ա։ "Եւ յայտ արարեալ աշակերտացն զմիակամութիւնն ընդ հաւր. վասն որո փառք եւ գոհութիւն, եւ երկրպագութիւն ամենասուրբ երրորդութեանն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Ագաթանգեղոս Բ. Գիրք, Վարդապետութիւն Գրիգորի)։ 28. Թղ. 179բ։ "Աղաւթք Բենիկ վարդապետի։ Տէր աստուած, ահաւոր եւ սքանչելի. սահման սիրոյ եւ ողորմութեան„ ևն։ Վերջ Թղ. 189բ։ "Եւ զոչեղեալսն ունիս ի վերայ ոչնչի՝ ահաւոր զաւրութեամբ քո, զի անհաս են խորհուրդք քո. եւ ամենազաւր ձեռն անեղիդ, եւ անճեարում (այսպէս) ողորմութիւն

Content