220741ամ Տեառն 1836 ընդօրինակութեան. իսկ բնագիր Ձեռագրին 1267։
նոտրագիր։
11, իւրաքանչիւրն 10 թուղթք։
թուղթ (ձեռքով բանուած)։
ստուարաթղթեայ՝ շիկագոյն կաշիով պատեալ և անզարդ. ներսէն կապոյտ և կարմրախայտ թուղթով պատած է։
շատ լաւ, միայն վերջէն 3 թուղթք կըտրուած են, չգիտցուիր գրչէն, թէ ուրիշի մը ձեռքով, -
հին գաղափարին Գրիգոր վարդապետ և Դաւիթ, իսկ նորին նախ գրիչն, Հ. Եփ. Վ. Սէթեան ապա Մայրավանքս Ս. Ղազարու։
, ևն, չկան։
Թղ. 19ա (կէսէն վար), 20, մէկ մէկ թուղթ ալ սկիզբը և վերջը։
սակաւաթիւ են և հին դաղափարին կը վերաբերին, գլխաւորա1. Ուռպէլեանց Պատմութեան վերջ, Թղ. 19ա, կայ հեղինակէն այսպէս. "Եւ արդ, ով ընթերցողք, մի լիցի ինձ ոք պարսաւաբէտ, որպէս թէ զիւր ազգ յարգէ և պատուէ, և կամ կարծիք ինչ տայցէ եթէ աւելի ինչ բանս յաւդեալ պատուաստեցաք։ Վկայ է ինձ տէր, որ ի սկզբանէ ճառիս մինչ ի կատարած՝ բազում ճժ(շ)դիւ քննեալ գտաք զստոյգն. և զոր մեր ականատես էր եղեալ, ի բազմաց զսակաւն և զճշմարիտն եդեալ կարգեցաք աստ։ Եւ թէ զաւտարաց ազգաբանութեանց և յիշատակաց, որք վաղ ժամանակաւք անցին, փոյթ եղև մեզ, ապա որքան ևս առաւել իմն և իմոցն։ Եւ զի զայս մատեան զ....„ (կը մնայ թերի)։ 2. Յաւարտ ճառին Գրիգորի Սկևռացւոյ, Թղ. 45բ, առ իշխանն Կոստանդին. "Որ և զմերս աստուածասէր իշխողի, և տէրունական տաւնից ըստ կամաց յաւժարութեան և նիւթական արդեանց վայելչապէս պայծառացուցանողի, որ և ըստ սիրոյ բաղձանացն որ առ չարչարակցութիւն չարչարելոյն՝ խնդրեաց զայս չնչին և աղքատիմաց բան՝ յանիմաստ բանաւորէ, և կրկին հայեցողութեամբ ճայրոտելոյ՝ իմանալեաւ և զգալեաւ, ընկալցի՝ որպէս զխերևեշս այրւոյն. և փոխարինեսցէ յաստի կեանս՝ զբազմաժամանակեայ, և աններհակ լինելն անձամբ և զաւակաւք, և յանզրաւն փոխանորդելով կեանս ընդ ամենայն սուրբս ըզպատրաստեալն նոցա ի սկզբանէ աշխարհի զկեանսն ժառանգեսցէ„։ 3. Թղ. 97ա-98բ. Կայ գլխաւոր յիշատակարան գրչի հին գաղափարին, յոյժ ընդարձակ, որուն կարևոր մասունքը միայն կ'արտագրենք, այսպէս. "Փառք եռանձնական աստուածութեան և եզաբուն բնութեան, միասնական տէրութեանն, և ինքնիշխան թագաւորութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ... Ուստի յերեքերևեան լուսոյն գերահրաշ արփիանշոյլ փաղփիցն արտաթորմանէ՝ անթերի լրութեամբ յաւէտ առլցեալ երիցս երանեալ սրբազանիցն գուպ(մ)արք աստուածայնոց որեարցն երիցս երանեալ հայրապետացն խըմբից... ձեռնտուութեամբ աստուածայինցն արձանագրութեանց՝ անծածուկ բացերևոցեալ՝ սուրբ եկեղեցւոյ շտեմարանեցին մթերք անծախելի և գանձ անկողոպուտ զկարգադրութիւնս տաւնից տէրունականաց՝ խորհրդոյն հանդերձ բացայայտութեամբ...։ Որում յոքնատենչ ըղձիւք բաղձացեալ քաջ հռետորն և բանիբուն ճարտարն, միջամուխ մակացուն աստուածայնոց տառից՝ սրբաղան քահանայն Գրիգոր սպասաւոր բանի, որոյ ներկրթեալ կամացն բարեսէր յօժարութեամբ և ձեռնտու աւժանդակութեամբ. հոգեշուք ալեաւք ծաղկեալ սուրբ ծերունին՝ աստուածապատուեալ արհիեպիսկոպոսն տեր Գրիգոր, որ ունէր զվերատեսչութիւն այցելական դիտման՝ քահանայական դասու կարողապետութեան այրարատեան նահանգին, ներակայան ունելով զամուրն Բջնի, որ ի նուաղեալ ժամանակիս առաքինասէր վարուք պայծառացեալ՝ իբրև զարեգակն փայլէ յաշխարհի. զոր տէր յիսուս շնորհեսցէ զսա եկեղեցւոյ իւր՝ ընդ երկայն ժամանակս խաղաղական կենաւք։ Ընդ նմին և զհամապատիւ ինքեան զկեռասուն որդեակս իւր հոգևոր զտէր Վարդան հարազատ եղբարբ իւրով նախայիշեցեալն Գրիգորիւ, և զտէր Դաւիթ՝ քուերորդի տեառն Գրիգորի. որոց կամաւք և յաւժարութեամբ յանկ ելեալ կատարեցաւ Պատճառնամակս (Տօնամակ) տօնից՝ ի լրումն բաղձանացն Գրիգորի վարդապետի, ի վայելումն անձինն կըրթասիրի. և յետ աստեացս վճարման՝ յիշատակ անջնջելի ինքեան, և նախաժաման եղեալ ի քրիստոս ծնողաց և եղբարց։ Եւս առաւել տեառն Վանականի վերյիշեցեալ աթոռոյս վերադիտողի, և ամենեցուն սոցա ի քրիստոս սնուցողի, որոյ յիշատակն աւրհնութեամբ, և աղաւթքն ի վերայ սոցա և ամենայն աշխարհի։ Եւ եղև աւարտ գրչութեան սորա ի ձեռն տարաշխարհիկ պատանւոյ ումեմն թարմատար գրչի Գէորգայ՝ ի Կիղիկեան նահանքէն, յանմատչելի ամրոցէն՝ Ղամբրուն կոչեցելոյ, որ է ի ստորոտ մեծի լերինն Տաւրոսի։ Որ ոչ եթէ իբրու ճարտար գոլով յարհեստ գրչութեան՝ յանձնապաստան համարձակութեամբ ձեռնամուխ եղև ի գործ, որ ի վեր էր քան զկար նորա. այլ ի յոլով խընամս վայելեալ նախայիշեալ արանցս փառաւորաց, և անիճահ վարկուցեալ զանց առնել զպատկառեցուցիչ հրամանաւ սոցին, զխարիսխ յուսոյն յաստուած ընկենլով՝ ձեռն ի գործ արկեալ՝ սատարութեամբ նշտեհակցի պանդխտութեան Յովհաննու քահանայի։ Ի շրջագայութեան ամանակաց թուաբերութեան հայկականս ազին տաւմարի, յարաբարդեալ ամաց չորեքտասան յիսնեկաց՝ հանդերձ առաջին կատարեալ թուով վեցեկաւընդ տասնեկի շարամանեալ ( = ԶԺԶ-1267)։ Ի բռնակալութեան կողմանցն արևելից՝ բաժնին Ասիոյ ի վերայ յոլովից տիրեալ ազգաց՝ խուժադուժ և բարբարոս աղգին Նետողաց. ընդորոց գրաւեալ ծառայութեամբ ծանրագոյն լծոյ հարկապահանջութեան, ևս առաւել տունս Հայոց, որպէս երբեմն Իսրայէղ ի ժամանակս անիշխանութեանն. յորում ժամանակի վարէր զառաջնորդութիւն թագաւորութեանն Կիղիկիոյ Հեթում բարեպաշտ, որ և նա մտեալ ընդ վերասացեալ հարկաւ։ Այղ նա բռնադատէ զիս աստանաւր թախիծ սրտիս՝ յողորմելիս յամել պատմութիւն. զի յանցելում ամի, ներգրութեան այսր մատենի, յաղագս ծովացեալ մեղաց մերոց Սուլտանն Մըսրայ բազմաձեռն զաւրու պատրաստութեամբ մահմետական սպայիւ, իբր ի ցասմանէ աստուծոյ ածեալ՝ եմուտ յերկիրն Կիլիկիոյ։ Որում ոչ կարացեալ զդէմ ունել զաւրքն հայոց, անդէն վաղվաղակի թիկունս դարձուցեալ, պարտեալ, յաղթեալ, լքեալ, վայրավատնեալ ցրուեալ լինէին։ Ուրանաւր երկու որդիք թագաւորին ձեռբակալ եղեալ՝ թշնամեացն ի բուռն անկանէին, կրսերոյն սրախողխող եղեալ, զերէցն գերի վարէին. և ընդ ցրուել զաւրացն, զի և թագաւորն ևս ո՛չ եղև պատահեալ յերկրին, այնուհետև առանց կասկածի եղեալ, բազում նախճիրս և ոճիրս արարեալ, հրդեհեալ զյոլովս ի քաղաքաց, և զաւանս նոցին, և տապալեալ զեկեղեցիս, և զգիրս սուրբս հրոյ մատնեալ, ընդ որս և զարքայանիստ քաղաքն Սիս՝ գեղեցկաշէն ապարանաւք և մեծապայծառ եկեղեցեաւն՝ սրբով Սոփեաւ հըրձիգ արարեալ. զբազումս ի սուր սուսերի մաշեալ, և զևս բազումս գերի վարեալ հանդերձ յոլով աւարաւ։ Եւ մաւտ ի լնուլ ամին փոխեալ եղև յաշխարհէ կաթողիկոսն հայոց Տէր Կոստանդին, որոյ ողորմեսցի քրիստոս։ Այսոցիկ այսպէս եղելոյ՝ խնամքն աստուծոյ ժամանեսցէ ազգի և աշխարհացն հայոց, անդորք առնելով ի յոքնադիմի վշտացս։ Հանդիպելոցս սրբոյ մատենիս մաղթեմ աղերսիւ՝ զստացաւղ սորուն Գրիգոր վարդապետ աղաւթիւք յիշել ի քրիստոս. ևս առաւել զտէր Գրիգոր, և զծնաւղսն իւրեանց. և դուք յիշեալ լիջիք յողորմութիւնն աստուծոյ աւրհնելոյն յաւէտ։ Սխալանաց գրչիս ներեցէք, իբրու տըկար բնութեան. վասն զի որպէս յառաջն ասացի, թեպետև ոչ ներհուն գոլով մեր յարհեստ գրչութեան՝ որպէս պահանջէ մեծագոյն այսր իրողութեանս վարկ, սակայն և ոչ կամակատար եղև մեզ՝ դիպել տեղւոյ և ժամանակի, այղ փոփոխելով տեղի ի տեղւոջէ, գրեթէ և մեք ևս ի բարուց ի բարս, և խորհրդոց ի խորհուրդս լինեաք յեղափոխեալ. վասն որոյ և ոչ կարողանայաք ճահողակի հանդիպել ի գործ արուեստիս, որպէս և ի ստորակայէս յայտերևակ ցուցանի։ Բայց առաջին սկիզբն գրութեան սորա եղև ի տիեղերահռչակ սուրբ Ուխտն Վիրապին որ էր ընդ իշխանութեամբ նախայիշեալ տեառն Գրիգորի, ուր սուրբ Լուսաւորիչն մեր չորեքտասանամեայ երկարութիւն ժամանակին ի խորագոյն խաւար... տնարգելեալ բանտի... Ուրանաւր եղև և մեզ ժամանակ ինչ դեգերել ի դուռն աստուածազարդ այնր տաճարի՝ սակ կրթութեան... ի մեծ վարդապետէն և աստուածաղգեաց առնէն Վարդանայ, որ ընդ այն ժամանակս ի վերայ ամենայն մասանց բարեաց՝ որով բոլորն կատարի առաքինութիւն, և զուսուց(չ)ապետութեանն ևս զգործ ի կիր արկեալ ընդ առնելն լծակցելով։ Որ ի դուռն սրբոյն Գրիգորի նստէլով՝ զամէնայն եկեալսն յաստուածայինն ուղղէր ճանապարհ. և անտի փոխեալ առ մեծ իշխանն Քուրդ. և մեր զկնի նորա հետեւեալ՝ ժամանակ ինչ արարաք յանուանեալն Սաղմոսավանք, ուր և զառաջինն աւարտեցաք հատոր սրբոյ մատենիս։ Եւ քանզի ի դէպ լինէր և՛ անտի ևս փոխիլ նմա ի գործ բարւոք ուսուցչութեանն՝ ի տեղի ուր տէր յաջողեսցէ, յուղարկեալք ելեալ մեր ի ստացողէ տառիս՝ ի բուն տունս իւրեանց ի մեծահռչակ, հրեշտակակրաւն, աստուածաբնակ սուրբ Ուխտս Թեղենեաց, ուր և յանկ իսկ հանաք զառաջարկեալս. բարւոք ընկալեալ մեզ բարեբարոյ և սրբասէր քահանայի Սարգսի, սիրով և յաւժարամիտ կամաւք սպասաւորելով, զոր աղաչեմ յիշման բարւոյ արժանի առնել ի մաքրափայլ աղաւթս 4. Յիշատակարանէս՝ անմիջապէս ետքը, կը յարէ (ստ. լուս. վրայ) ընդօրինակողն հետևեալ ծանօթագրութիւնը. "Սկսեալ ի 41 երեսէ (իմա Թղ. 21ա) մինչև ցայս վայր գաղափարեցաւ ի Տօնապատճառ մատենէ, բոլորատառ ընտիր գրչութիւն, ի դիրս ութածալ մեծ, կուղ թանձր„։
. Ձեռագիրս յամին 1840 մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Եփրեմ Վ. Սէթեան 1836ին օրինակած էր հնագոյն երկու Ձեռագիրներէ (որոնց մասին տես վարը), իսկ իր մահուանէն վերջը Հ. Սիմոն Վ. ձուլարտեան յղած է ի Մայրավանս։ Մատեանս է Ճառընտիր մեծադիր՝ բայց ոչ ստուար, զոր գրիշն յորջորջեր է՝ Հունձք Տայոց աշխարհին. Հտ. Գ., և կը պարունակէ պատմական, աստեղաբաշխական, իմաստասիրական և մեկնաբանական գրուածներ, և մաղթանքներ չափաւ, հետևեալ կերպով՝ 1. Թղ. 1ա։ "Վասն մեծի նախարարութեան Աւրպէլեանց, եթէ ուստ'էին, և ո՞րպէս, և վասն գալոյ նոցա յայս աշխարհ, և վասն բազում բանից և գործոց զրոյցք յոլովք։ Յիսկըզբան նահապետութեանն աշխարհիս Հայոց և Վրաց, և ի ցեղապետութեան մերոյինս սեռի նախնոյն Թորգոմայ, էին նորա որդիք ութ արվորագոյնք և հսկայակերպք, որոց երիցագոյնն Հայկն„ ևն։ - Վերջ Թղ. 18բ։ "Իսկ Լիպարտի որդիք հինգ՝ որոց երիցագոյնն Սըմբատ, որ փեսայացեալ էր տանն Աթաբակ Սադունեանց, և միւս Յովաննէս՝ զոր առեալ տեառն Ստեփաննոսի՝ սնոյց և վարժեաց ուսմամբ, և ած ի քահանայութիւն„։ Որուն ապա կը յարի գրութեան յիշատակարանը. "Եւ արդ ո՛վ ընթերցողք, մի՛ լիցի ինձ պարսաւագիւտ„ ևն (տես վարք), որ կը մնայ կիսկատար։ Իսկ երկու տող վարը կայ այսպէս. "Աստ այլ բան կա գրելոյ. օրինակ չկայ„. որուն համար ալ դատարկ թողուած է։ Հմմտ. Պամ. ՍտՈւռպէլեանի, ԿԶ. Գլուխ, որ տպագրեալ է ի Մատրաս, մակագրաւս. "Պատմութիւն մնացորդաց Հայոց և Վրաց„, վրիպակաւ ընծայելով զայն Մեսրոբ Երիցու, որ սակայն ասկէ գլխովին տարբեր և անկախ բան է։ Օրինակս հին ըլլալով, ի հարկէ ընտրելազոյն և շատ վրիպակներէ զերծ է։ 2. Թղ. 21ա։ "Յովհաննու Ոսկեբերանի Ի Գործոցն մեկնութենէ. սկիզբն։ Բազմաց անգիտելի է մատեանս, և ոչ է պարտ այսչափ գանձս ի ծածուկ լինել, որ հաւասար աւետարանին աւգտեցուցանէ զմեզ իմաստութեամբ, և աւանդութեամբ, և ուղղութեամբ„ ևն։ Վերջ Թղ. 25բ։ "Վասն այսորիկ ոչ վաղվաղակի առաքէ զհոգին, այղ ի Պենտակոստէին. որում փառք յաւիտեանս„։ (Հնագոյն և ընտիր օրինակէ գաղափարուած է, ըստ Հ. Եփր. Սէթեանի, յստակ գրչութեամբ)։ 3. Անդ։ "Վարդանայ վարդապետի. Յաղագս Նաւակատեաց եկեղեցւոյ, ի բանն առաքելոյ տեսութիւն յայն՝ որ ասէ. Քրիստոս եկեալ քահանայապետ։ Ի գերազանց լուսոյն պայծառացան արարածք անստուեր միջաւրէիւ ի բարբառ հրամանի էական լուսոյն„ ևն։ Վերջ Թղ. 31բ։ "Եւ ի հասեալ ժամս նորանալ և եկեղեցանալ՝ ի փառս հաւր, և որդւոյ, և հոգւոյն սրբոյ, այժմ և միշտ„։ 4. Անդ։ "Ի խորհուրդ մեծի ուրբաթուն՝ կամաւոր և փրկագործ չարչարանաց և մահու տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, ի բանն Եսայեայ որ ասէ. Տէր ո՞ հաւատաց լրոյ մերոյ. Տեսութիւն սրբոյ հաւրն և մեծ հռետորին Գրիգորի Սկևռացւոյ, զոր արարեալ է ի խնդրոյ բարեպաշտ իշխանին Կոստանդեայ՝ տեառն Ղամբրոնի։ Աստուածային խորհրդոցն հազարապետն զարմանալին Պաւղոս գրէ առ Կորընթացիսն„ ևն։ - Վերջ Թղ. 45բ։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ խաչելոյն վասն մեր, ընդ որում հաւր, և հոգւոյն փառք, պատիւ և երկրպագութիւն յամենայն արարածոց յիմանալեաց՝ յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 5. Թղ. 46ա։ Յաղագս իմաստութեանն աստուծոյ։ "Արմատ և սկիզբն ամենայն բարեաց է իմաստութիւնն աստուծոյ, յորմէ ընկալան զգոյութիւն ամենայն վերինք և ներքինք„ ևն։ - Վերջ Թղ. 46բ։ "Արդ այս սակաւս ի բազմաց համառաւտ բանիւ ներբողեալ՝ վերծանութեամբ գրոց՝ յաղագս իմաստութեանն աստուծոյ„։ (Հատուածս՝ Յառաջաբան է յաջորդին)։ 6. Թղ. 47ա։ Հատուած ի մէեկնութենէն Առակաց (ՅԸ. Գլխոյն)։ "Տէր ստացաւ զիս (իշ սկիզբն ճանապարհաց իւրոց ի գործս իւր (ևն)։ Բազում իրաւք ոտնառին հերձուածաւղքն ի րանս յայս որ ասացան ի Սաղոմովնէ իմաստնոյ„ ևն։ - Վերջ Թղ. 54ա։ "Եւ ի վերայ ամենայն ամպարշտաց, և մեղաւորաց՝ որք ատեցին զիմաստութիւն, և դատապարտք եղեն յանդիմանութեան. զի մի և մեք զնոյն կրեսցուք յանաչառ դատաւորէն աստուծոյ, որում փառք յաւիտեանս, ամէն„։ Մեկնութեանս Թղ. 80բ. ուր կը խոսուի քահանայութեան վրայ, լուսանցքին վրայ կայ հետևեալ յաւելուածն, "Զի՞նչ է պատճառ կնոջ ոչ լինել քահանայապետ։ Պխ. Զի ասաց աստուած կնոջն թէ. Առ այր քո դարժ քո, և նա տիրեսցի քեզ. ծառայ է կինն, և քահանայութիւնն թագաւորութիւն է. ոչ է պարտ ծառայի՝ թագաւոր լինել։ Դարձեալ՝ զի կնատ է և թոյլ, ոչ է պարս հոգևոր իշխանին թոյլ լինել„։ 7. Անդ։ "Դաւթի քահանայի՝ Ի բանն մարգարէական որ ի Մաղաքիայ, եթէ՝ Որդի փառաւոր առնէ զհայր. և ծառայ երկնչի ի տեառնէ իւրմէ։ Ամենայն մարգարէքն իբրև զպատգամաւորս յաստուծոյ առաքեցան առ տունն իսրայելի, զգուշացուցիչ, և ամբաստանաւղ պատուիրանաւ„ ևն։ - Վերջ Թղ. 55բ։ "Եւ այսոքիկ մարդեղութեանն վերագրին, որպէս և այլքն խոնարհութեան նորա վայելչականք, յաղագս ուսուցանելոյ մեզ զհեզութեան և նուաստախոհութեան կրաւնս, ի փառս աստուծոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս„։ 8. Թղ. 55բ։ "Գրիգորի Երուսաղէմացւոյ սահմանք զանազանք, արտորոշեալք ըստ սրբոց և ծայրագոյն վարդապետաց. Յաղագս տարբերական և այղ և այղ անուանց։ Զի՞նչ է աստուած։ Աստուած վսեմական և ինքնաբուն գոյութիւն. աստուած ծայրագոյն և երանեալ բարի. աստուած բոլորակերտաւղ և նախախնամիչ յոչէից էացելոցս„ ևն։ - Վերջ Թղ. 70ա։ "Հակակայքն քառակի տարորոշին, կամ որպէս ներհակք, կամ որպէս առինչ, կամ որպէս ունակութիւն և պակասութիւն, այսինքն որպէս երեսք և կուրութիւն, կամ որպէս ստորասութիւնն և բացասութիւն„։ Տրամաբանական, բարոյական և բնակախօսական ընդարձակ ճառս՝ ինն գլուխներու բաժնուած է։ Առաջինն - որ հասարախօսութեան ձև ունի - ընդարձակօրէն կու տայ իւրաքանչիւրին սահմանը։ Ապա կը յաջորդեն, Թղ. 62բ, "Ճարտասան. Յաղագս բնութեան, - Սահմանք փիլիսափայականք։ - Թղ. 66ա. Սահման հաւատոյ։ - Անդ. Բարոյականի յեղականի սահման. - Թղ. 67բ. Սահմանք իմաստասիրականք միջակք. - Թղ. 69բ, Մասունք մարմնոյ. - Թղ. 70ա. Յաղագս տնկոց„ վերջին գլուխ), Երկու երուսաղէմացի Գրիգորներ ծանօթ են մեզ, մին Արծրունեաց եպիսկոպոս, որ Զ. դարուն վերջերը գրած է Թուղթ յԵրուսաղէմէ ի Հայս. և միւսն հեղինակ ներբողական ճառի մը՝ ի Ս. Գր. Լուսաւորիչ։ Ճառիս լեզուն և ոճը երկուքէն ևս մեծապէս կը տարբերի։ Յոյժ կարևոր է արուեստական բանից և բանաձևութեանց համար, և գրեթէ իր տեսակին մէջ եզական։ Դնենք իբր նմոյշ մը անկէ. "Տունկ՝ է կենդանի երկրային, կամ էութիւն շնչաւոր անզգայ, կամ որոյ շունչ միաւորեալ ընդ երկրի։ Ծառ՝ է տունկ յարմատոյ՝ բազմոստեան ճի(ւ)ղաւոր։ Թուփ՝ տունկ յարմատոյ բազմատերեւ։ Սիրտ տնկոյ՝ է սննդականութեան քարչաւղ։ Պտուղ՝ է կատարումն անկոյ՝ ըստ բնութեան կերակուր մարդոյ։ Տերև՝ է ծածկոյթ պաղոյ։ Այգի՝ է տունկ գինւոյ ծնողական։ Գինէ՝ է ըստ Եմպեդոկղեայ ջուր փոխեալ ի փայտի, կամ խոնաւ բնութիւն՝ ջերմին և արբուցանաւղ„ ևն։ Գրութեանս առաջին մասը սերտ առընչութիւն ունի Գր. Նիւսացւոյ Յազագս բնու. թեան մարդոյ ճառին հետ։ 9. Թղ. 70ա։ "Նիւսացւոյ։ Երանութիւն է պարառութիւն ամենայն բարւոյն իմանալեաց, յորոց հեռի է ի բարի ցանկութենէն եկելոց և ոչինչ„ ևն։ - Վերջ Անդ։ "Ողջախոհութիւն է որ ամենայն հոգւոց շարժմանց հանդերձ իմաստութեամբ և հանճարով բարեկարգէ ի մատակարարութիւն„։ (Կը թուի լինել մասն նախորդին, քաղուած ի Գր. Նիւսացւոյ)։ 10. Թղ. 70բ։ "Ի բժշկարանէն. Յաղագս բնութեան մարդոյ։ Ի չորից գոյացեալ ասի մարդ, վասն զի չորք պատճառք են լինելութեան ամենայն մարդոյ գոյացութեան, հուր և ջուր, աւդ և հող„ ևն։ - Վերջ Թղ. 75բ։ "Բայց որ գոյացոյց զհոգին, և ստեղծ զմարմինն, և փառաւորեաց զսոսա, զբովանդակն ինքն գիտէ. և նմա փառք յաւիտեանս, ամէն„։ (Հմմտ. Ոսկեփ ԻԳ. §. 4. Թղ. 47ա-55ա։ Եւ ԺԴ. Բժշկարան, հնագիր մագաղաթեայ։ Ունի զգալի տարբերութիւններ Գր. Նիւսացւոյ, կամ լաւ ևս Նեմեսիոսի. "Յաղագս մարդոյն բնութեան„ տպագրութենէն)։ 11. Անդ։ "Յաղագս շրջագայութեան երկնից՝ (անանուն) թէ որպէս իմաստասիրացն թուեցաւ։ Գործք աստուծոյ մեծամեծ են, ասէ Իսրայէղի թագաւորն Դաւիթ, և զամենայն ինչ իմաստութեամբ արարեալ պատմէ աստուածային ստացուածոցն գոյս„ ևն։ - Վերջ. Թղ. 77ա։ "Եւ եթէ գուցէ այնպիսի որ զմեծն յայն շարժէ գոյակ, հարկ է անշարժ գոլ այնմիկ որ շարժէն զնա, անյեղեղուկ և անփոփոխ և անշարժ զաւրութիւն է նորա. և թէ անյեղեղ և առանց վնասու և կիրս ինչ կրելոյ է զաւրութիւնն այն. Նա է աստուած արարիչ, և շարժող զամենայն„։ Շահեկան գրութիւնս՝ 10-12 համտռօտ գլուխներու բաժնուած է, որք կը կրեն հետևեալ խորագրերը. "Յաղագս անցրևաց՝ թէ զէ՞նչ է։ Յաղագս բալոյ. - Յաղագս որստման՝ թէ զիննչ կ կամ ուստի՛. - Յաղագս կարկտի։ - Յաղագս այնուանց հողմոց։ - Յաղածս ֆորորի) հոզմեոյ զոր ի բաջաղանս և յառասպելս վիշապ ասեն. - Յաղագս որ յաւդդ նշան լինի պեսպէս. - Յաղագս աղբերաց բնութեան։ - Յաղագս զարքման թէ ուստէ՝ լինի. - Արիստոտէլի՝ ընդդէմ որոց ասեծ աստուած զտարերսդ, այսպէս առադրէ„։ Գրուածս - շարաբանութեան յստակութենէն և կորովի ոճէն դատելով - կամ Անանիա Շիրաչ կացւոյն յատուկ ինքնագրութիւն է, և կամ յունարէնէ յեղեալ հին թարզմանութիւն, 12. Թղ. 77բ։ "Անանիայի՝ (Շիրակացւոյ) Յաղագս երկնի։ Արդ՝ որովհետև ի մտաւորն եկաք բան, հարկ է թէ և յանմարմինն ելցուք տեսակ. ապաքէն ուստի արժան է՝ սկսանելի է„ ևն։ - Վերջ Թղ. 96ա։ "Եւ ընդ մէջ ջրոյ և երկրի աւդք են... և են այսոքիկ Յասումն, Սուրհապն, Անագումն, Նեսփայ։ Այսոքիկ են որ շարժմունս առնեն. և երկինք հաստատեալ են ի վերայ երկրի։ Այսոքիկ են բովանդակութիւնք զոր ասեմք։ Բովանդակութիւն ամենեցուն սոցա է աստուած. որում փառք յաւիտեանս. ուս (այսպէս)„։ (Հմմտ. տպագրութիւնն Ք. Պատկանեանի։ Իսկ վերջին գլուխը, (Թղ. 95ա-96ա) տես Փիլոն, Ել. Բ. 76, 77)։ 13. Թղ. 96բ։ "Ի չափ երկոտասանից պարզեալ ոտից՝ հոմերական արհեստի սուղ ինչ բան։ Գրութեան տառիս ներցուցողի զփաստս տաւնից. Եղեւ նպաստ ոմն ի գրչաց ի բնաւս անարգ„ ևն։ - Վերջ Անդ։ "Յընծալ պարել ընդ բազմելոցն յառագաստին. Երրորդութեանն երգել ըզփառս միշտ ընդ նոսին„։ Մատենիս (այն է՝ հին գաղափարի) գրութեան կը վերաբերի 38 տող ոտանաւորս, որուն սկզբնատառքն կը յօդեն. Գեորգ պատանին է գրեալ։ Իսկ Վերջատառքն՝ Գրիգորի վարդապետին։ Որուն ապա կը յաջորդէ արձակ յիշատակարանը (տես վարը), Իսկ ստորին լուսանցքին վրայ կը գրէ օրինակողն Հ. Եփ. Վ. Սէթեան, թէ. "Սկսեալ ի 41 երեսէ (հին Ձեռ.) մինչև ցայս վայր գաղափարեցաւ ի Տօնապատծառ մատենէ, բոլորատառ ընտիր գրչութիւն, ի դիրս ութածալ մեծ և կոճզ„, 14. Թղ. 99ա։ "Նորին Գրիգորի բան։ Է յիս գիտութիւն, բայց խամրացեալ է. գոյ երկիւղ բարեաց, այլ շիջանի միշտ„ ևն։ Վերջ Անդ։ "Ի թողուլ պարտապանին՝ եթող և մեզ նա։ Թողցէ յիսուս բազմաց՝ զոր պահանջեաց նա„։ Մագաղաթեայ բոլորգիր Յիսուս որդի գրքին մէջ յաւելեալ աղօթքէն, և Գառնեցւոյ եօթն աւուրց եօթնեկի աղօթքէն վերջ, կը յարին անմիջապէս այս Գրիգորի եղերական բանքն, ուստի չգիտեմ՝ որպիսի վրիպակաւ՝ կը սկսի խորագիր. "Նորին Գրիգորիսի բան„ կը գրէ Հ. Եփ. Սէթեան։ Նոյնը տես նաև ԺԵ. Հաւաքումն բանից նախնեաց, և այլուր։ բ. Անդ։ "Նորին դարձեալ Գրիգորիսի՝ Բան խրատական մտաց գիտողի։ Սրտի բեկեցելոյ զառ ի մեղացն յիշումն զմտաւ ածելոյ նշանակութիւն այս ինչ է„ ևն։ - Վերջ Թղ. 99բ։ "Որով արժանի լինել ամենայն հոգւոյ աղաչեմ. Զյիսուս ընդունել յինքեան, հարբ, հոգւովն միշտ յաւիտեանս. ամէն„։ գ. Թղ. 100ա։ "Դարձեալ նորին Գրիգորիսի Կաթողիկոսի. Բան մաղթանաց առ տուիչն խնդրողաց վասն մեղաց չարչարանաց։ Տէր իմ յիսուս և յոյս իմ քրիստոս, ունկն դիր գերելոյս, և լուր ողորմելոյս„ ևն։ - Վերջ Թղ. 102ա։ "Դու բժիշկ՝ որ ձրի բժշկես. տաս ըզգինս հիւանդին, և ողջացուցանես զվէրս տկարին։ Աւրհնեալ է քրիստոս որ ողորմի աղքատին, և փառք յիսուսի որ բժշկէ զհիւանդս. ամէն„։ դ. Անդ։ "Դարձեալ վերստին նորին Գրիգորիսի. Յաւելուած բանից սակաւուց՝ խեթկեալ ի նետից գաղտնեաց խորհրդոց, և ելեալ արտաքոյ բանից տոչորումս։ Դարձեալ պաղատիմ, և առաջի անկեալ աղաչեմ զամենառատդ և զյոքնապարգևդ„ ևն։ - Վերջ Թղ. 103ա։ "Միացո զիս դարձեալ վերստին ի գըլուխդ կենդանի։ Եւ քեզ փառք յամենայնի„։ ե. Անդ։ "Նորին Գրիգորիսի՝ այլով եղանակաւ։ Յորժամ զիս ինձէն գտայ, վէս ընդ իս սակաւ խաւսեցա„։ ևն։ - Վերջ Թղ. 104ա։ "Անձինն այն պատիւ տացուք, գոհութիւն և փառք յաւիտեանս. ընդ հաւր և հո գոյն յաւէտ՝ միագոյ սուրբ երրորդութեանն. ամէն„։ զ. Անդ։ "Տառապեալ անձին, և խոցալից սրտի, անողջանալի հոգոյ, և գերեալ մտաց խաւսք՝ ըստ կարեաց ցաւոց կարեվէր բեկման առ ի միտս՝ Աղերս մաղթանաց շարժեցեալ շրթանց հեկեկանաւք բայից գիտողին արկեալ առաջի, որ տէրն է հոգւոց։ Զի՞նչ բարբառեցայց, և կամ զի՞նչ ասացից առաջի քո որ տէրդ ես և գիտող սրտից„ ևն։ - Վերջ Թղ. 107ա։ "Գնացի յաշխարհ, որոց բնակիչքն չար են. հետևեցի յերկիր՝ որոց իշխանքն անիրաւ են. ընթացայ ի քաղաք՝ որոց թագաւորն խաբեբայ է. թողութիւն շնորհեա„։ (Ճառիս վրայ թէպէտև Գրիգորիսի՝ կաթողիկոս, վերադիրը կը պակսի, սակայն իրենն է, ինչպէս ցոյց կու տայ յաջորդն)։ է. Թղ. 107բ։ "Այլով եղանակաւ բարժանեալ. և վանկակի տառն ընթերցեալ. Նորին տեառն Գրիգորիսի։ Ասացի բան մի յայտնի՝ որ աւգտակար է, դու ի միտ առ սիրելի, քանզի բարի է„ ևն։ Վերջ Թղ. 108բ։ "Այս իսկ յանցանքն՝ որ մահուշափ իցէ. սոյն իսկ է մեղանքն՝ որ զկնի գնասցէ։ Հատ զչար պատճառն՝ զոր լեզուն նիւթէ, տուր փառս աստուծոյ՝ որ յայնմանէ փրկէ„։