481861ՋՂԵ( = 1546)։
բոլորգիր ոչ մանր, վարժ խազագրութեամբ։
29, որոնցմէ ա՝ 10 թղ., ը, ժբ՝ 11 թղ., իթ՝ 8 թղ., մնացածները իւրաքանչիւրը 12 Թղ.։
թուղթ ողորկ եւ մաքուր։
փայտեայ կաշեպատ, դրոշմազարդուած. գոցելու զոյգ ականջներէն մէկը ինկած է. առաջին կողքին վրայ կան զոյգ գամերը։ Ներքին կողմէն պատուած է դեղին նուրբ կերպասով մը։
շատ լաւ եւ անթերի։
առջեւն ու ետեւը երկուքի ծալուած մագաղաթեայ աւետարանի հատուած մը, 10x14 գրութեամբ. գիրը միջին երկաթագիր է։
իւրաքանչիւր կանոնի առաջին գիրը, կարմիր եւ կապոյտ գոյներով, ճաշակաւոր եւ բոլորն ալ թռչնագիր։
կարմիր։
բաւական ստէպ եւ եզական զարդերով։
չկան։
Թղ. 1ա, 121ա։
Թղ. 8բ, 47ա, 96բ, 164ա, 209ա, 264բ, 285ա, 309ա, կարմիր եւ կապոյտ գոյներով, բաւական յաջող։
կարմիր, շատ մը տեղեր գոյնը կորսնցուցած։
Թղ. 255բ, 250ա, 340ա, 340բ. իսկ Թղ. 338բ գրչի փորձեր կատարուած են։
1. Թղ. 338ա. «Փառք համագոյ միասնական սուրբ Երրորդութեանն, Հաւր եւ Որդ(ւ)ոյ եւ Հոգ(ւ)ոյն սրբոյ, այժմ եւ անգրաւ յաւիտեանս. ամէն։ Արդ գրեցաւ եղանակաւոր տառս որ կոչի շարակնոց, ձեռամբ մեղաւոր Մկրտիչ սուտ երիցուի, ի թվ. ՋՂԵ ( = 1546), ի գաւառս Եկեղեաց, որ այժմ Եզնկայ կոչի, ի գիւղս Խոզնցիգ, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին եւ սուրբ Կարապետին եւ այլոց սրբոցն. ամէն։ Աղաչեմ զձեզ անմեղադիր լինել ամենայն սղալանաց սորա, զի կար մեր այս է։ Յաւրինակէ Խլկեցի»։ 2. Թղ. 337բ-338ա. «Աղաչեմ զսուրբ հանդիպողսդ սմա, յիշել յաղաւթս ձեր զանպիտանս. եւ Աստուած զձեզ յիշէ»։ 3. Թղ. 163բ. «Զմեղաւոր գրչակս յիշեա ի Տէր միով Տէր ողորմետիւ»։ 4. Թղ. 196բ. Կողմնակի լուսանցքին վրայ. «ի մէկ գրչէն խե( = 45) գիր գրեցի»։ 5. Թղ. 339բ. Նորագոյն նոտր գրով. «Յիշատակ է Արէքնէցի Մարտիրոս պապին, տարուն մէկ ժամ Գրիգոր, Յօհան, Ներսէս, Ղուկաս. մէկ գառն երկու լիտր գինի»։ Նոյն այս յիշատակագրութիւնը կրկնուած է բոլորգրով՝ էջին ստորեւ, ինչպէս նաեւ Թղ. 339ա.ի վրայ։
«Առաքեցին զշարականս վարդապետք մեր ի Կոստանդնոպօլսոյ, յամի Տեառն 1801, ի հոկտեմբերի 2»։ Մատեանս է Շարակնոց, կը պարունակէ հետեւեալ կանոնները. 1. Թղ. 1ա. «Կանովն ծննդեանն Մարիամու Աստուածածնին ի ծնաւղաց իւրոց Յովակիմայ եւ յԱննայէ» (հմմտ. Ա. Շրկ. §§ 1, 3-4)։ 2. Թղ. 8բ. «Կանովն Աստուածայայտնութեան ճրագալուցին» (հմմտ. Ա. Շրկ, §§ 6-15)։ 3. Թղ. 28ա. «Կանովն Տեառնընդառաջին» (Հմմտ. Ա. Շրկ. § 16)։ 4. Թղ. 30բ. «Կանովն Անտոնի անապատականի» (հմմտ. Ա. Շրկ. §§ 17-25)։ 5. Թղ. 47ա. «Երգ Բուն Բարեկենդանին առաջի կիրակէին աղուհացից, Տեառն Ներսէսի ասացեալ»։ Հմմտ. Ա. Շրկ. §§ 27-33. Ս. Գր. Լուսաւորիչի կանոնը հմմտ. ԺԸ. Շրկ. § 3։ 6. Թղ. 96բ. «Կանովն յարութեան Ղազարու» (հմմտ. Ա. Շրկ. § 79)։ 7. Թղ. 98բ. «Կանովն Գալստեան Տեառն յԵրուսաղէմ» (հմմտ. Ը. Շրկ. § 15)։ 8. Թղ. 100բ. «Կանովն երկրորդ Ծաղկազարդին» (հմմտ. ժԴ. Շրկ. § 16)։ 9. Թղ. 121ա. «Կանովն սըրբոյ Զատկին» (հմմտ. Ա. Շրկ. §§ 89-137)։ 10. Թղ. 164ա. «Կանովն Պենտակոստէին» (Հմմտ. Ա. 6րկ. §§ 139-144)։ 11. Թղ. 175բ. «Կանովն ծըննդեանն Յովհաննու» (հմմտ. Դ. Շրկ. §§ 20-23)։ 12. Թղ. 193բ. «Կանովն սրբոյ Տապանակի» (հմմտ. Ա. Շրկ. § 153)։ 13. Թղ. 195բ. «Կանովն Վարդավառին» (հմմտ. Ա. Շրկ. §§ 154-156)։ 14. Թղ. 201ա. «Կանովն Շողակաթին, (հմմտ. Ա. Շրկ. §§ 157-160)։ 15. Թղ. 209ա. «Կանովն Նաւակատեաց սուրբ Խաչին» (հմմտ. Ա. Շրկ. §§ 161-170)։ 16. Թղ. 225բ. «Կանովն սրբոց Մարգարէիցն»։ Հմմտ. Ա. Շրկ. §§ 171-186, 188-195։ Գրիգոր Աստուածաբանի շարականին կը յաջորդեն Նիկողայոսի եւ Կիւրեղ Երուսաղէմացիի շարականները։ 17. Թղ. 253բ. «Երգ առաջի աւուր միաշաբաթին ... Նորաստեղծեալ» եւն. (հմմտ, Ա. Շրկ. §§ 196-199)։ 18. Թղ. 264բ. «Կանովն համաւրէն ամենայն Մարտիրոսացն» (հմմտ. Ա. երկ. §§ 200-207)։ 19. Թղ. 285ա. «Կանովն համաւրէն ամենայն ննշեցելոց» (հմմտ. ԺԴ. Շրկ. § 20. Թղ. 305ա. «Տեառն Ներսէսի ասացեւլ ի էայս վասն ենշեցելոց. Աստուած 21. Թղ. 309ա. «Աւրհնութեներ Յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (հմմտ. Ա. Շրկ. §§ 216-223)։ 22. Թղ. 327բ. «Անձինք Փոխմանն Աստուածածնին Կիրակոսի վարդապետի Եզընկոց(ս)ոյ տսացեալ. ԴԿ. Արեւելք գերար23. Թղ. 331ա. «Շարական սըբբոյն Սարգսի զաւրավարին. Ամենասուրբ Երրորդութեան»։ 24. Թղ. 332ա. «Շարական երկոտասան Խոմելոցկ քրիստոսի» (ւմոմտ. Բ. երկ.։ 26. Թղ. 333ա. «Շարական սրբոց նօրն խոտանարակացն, որ յիննակնեան վանսն կատարեցան» (Հմմտ. Բ. Շրկ. § 79)։ 26. Թղ. 335ա. «Շարական սրբոյն Մինասա(յ)» (հմմտ. է. Շրկ. § 60)։ 27. Թղ. 335ա. «Շարական յորժամ քահանայն զգեստաւորի, ասեն. ԴՁ. Խորհուրդ խորին»։ 28. Թղ. 336ա. «Շարական խնկարկութեան. ԳԿ. Յայս յարկ»։ 29. Թղ. 336բ. «Շարական ննշեցելոց։ Արարիչ եւ մարդասէր»։