Other notices
— - Bibliographic notice
80
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԾԶ
ԺԴ դար - ԺԴ դար

ID
Number
80
Old record number
388
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԾԶ
Start date
ԺԴ դար
End date
ԺԴ դար
Date details

անյայտ, հաւանօրէն կամ ԺԳ դարուն վերջը, և կամ ԺԴ.ին առաջին կիսում, ինչ որ գու շակել կու տան գիրը, թուղթը, թանաքը և մանրանկարք։

Copy place
Ս. նշանի վանք (տես յիշտկ.) -
Reference
Type
Number of pages
276
Dimension
12,3x8,2 (9,5x6) -
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր միջին, կրկին գրչութեամբ. վերջինը - Թղ. 241ա-274բ -հաստկեկ է և կլորակ։

Codicology

24 1/2, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ դեղնագոյն, երկուստեք ողորկ, բայց դիւրաբեկ։

Number of lines
15-17։
Binding

փայտեայ կաշեպատ սև, գոցելու մասով։

State of preservation

. շատ յոռի կացութեան մէջ է. թուղթերը՝ մեծաւ մասամբ սևցած, մաշած, հաթըռտուած և ապա տպագրեալ թուղթով և պատկերներով կարկտուած են։ Առաջին կիսախորանն եղծուած է և տեղն ալ Աստուածածնի պատկեր մը կպցուած։ Թղ. 2-66, վերին լուսանցաքղանցք, և Թղ. 78, 79, 120, ստորինք կտրատուած են։ Թղ. 149-156, վերէն ի վար զմելինով կտրուած են կամ ճեղքուած։ Սկիզբէն կը պակսին 1-2 թուղթեր (դատարկ). 5 թուղթք ընդ մէջ Թղ. 1բ-2ա, այսինքն Ա-Ը. սաղմոսքն. 1 թուղթ ընդ մէջ Թղ. 15բ-16ա. 1 թուղթ ընդ մէջ 143բ-144ա. 1 թուղթ ընդ մէջ Թղ 181բ-182ա. 1 թուղթ ընդ մէջ 186բ-187ա. և 1 թուղթ ևս ընդ մէջ 224բ-225ա։

Copyist
անյայտ։-
Owner

նախ գրիչը, ապա Վարդան, ապա Տէլ Գրիգոր Մարկոսեան Ղափանեցի՝ եղբայր Յոհակ վաճառականի։

Commanditaire
Illuminator
հաւանօրէն գրիչն -
Binder
Յովսիկ, իսկ կապել տուողն Վարդալ (տես վարը)։
Parchment flyleaf

երկու կողմէն երկերկու թուղթ, մնացորդք երկսիւն և մեսրոպեան միջին երկաթագիր աւետարանի մը։

Lettrines

բազմաթիւ և ընդհանրապէս երկագոյն, այսինքն աղօտ կարմիր և կանաչ, և քիչ անգամ միագոյն։ Մեծաւ մասամբ թռչնագիր են, ձկնագիր, և ճարտար արհեստով միացուած եզերազարդերուն հետ։ Մասնաւորապէս ուշադրութեան արժանի են, Թղ. 107բ, 6, և Թղ. 199բ Ի զարդագրերը։

Initials

Marginal illuminations

. բազմաթիւ են և նոյն երանգօք. գեղեցիկ են և գիւտաւոր Թղ. 73ա, մարդակերպ ու թագազարդ թռչունը, Թղ. 97բ դրախտահաւը, Թղ. 103 կաթողիկէձև խաչաբարձ մատուռը, և Թղ. 11բ կանաչ արագիլը՝ ձուկը օդին մէչ բարձրացուցած։

Images

2՝ փոքր, լուսանցից վրայ Թղ. 83ա, բոլորովին մերկամարմին կին մը, որ աչ ձեռքով սրածայր եղջիւր մը բարձրացուցած է, իսկ ձախովը երկինքը մատնանիշ կընէ ցուցամատով։ խորհրդաւոր է այս պատկերը մանաւանդ ԾԻ. սաղմոսին հանդէպ, այն է։ Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ ոչ գոյ աստուած,։ Թղ. 273ա, Մանասէ քրձազգեաց և ոտից վրայ կանգուն, և աջովը գլա, նաձև մագաղաթ մը վեր բռնած է, որուն վրայ կարմիր, բայց կիսեղծ նշանագրեր (եբրայեցերէն՝ կը նշմարուին։

Canon tables 1

Canon tables 2

3, Թղ։ 1ա, 19բ, 52բ, 91ա, 123բ, 161ա 191ա, 225ա։

Title text

կարմիր, երբեմն երբեմն մանուշակագոյն կարմիր. կարմիր են նաև մէն մի սաղմոսին վերջ նշանակուած Տուները, Գուբղայք և սկզբնատողք. իսկ Տնագլուք փոփոխակի մէկ մը կարմիր, մէկ մալ կապուտի զարնող մութ կանաչ։

Blank pages

Թղ. 115բ, 116ա, 160բ։

Colophon

Թղ. 114բ, 206բ 260բ, 276ա։

Informations

. Ձեռագիրս 1791ին արդէն մտած էր հաւաքմանս մէջ. և է յիշատակ վերոյիշեալ տէր Գրիգորի Ղափանեցւոյ՝ Մայրավանաց Ս. Ղազարու ի Վենետիկ։ Մատեանս է Սաղմոսարան հին, յորում կը պակսին սկիզբէն Բ-է. սաղմոսները։ 1. Թղ. 1ա։ Կը սկսին (առանց խորագրի սաղմոսք Դաւթի։ Երանեալ է այր որ ոչ գը նաց ի խորհուրդ ամբարշտաց,ևն։ Եւ Թղ. 272բ, կաւարտին ՃԾ. սաղմոսով։ Սաղմոսարանիս մէջ ևս Կանոնները կիսախո բաններով կը սկսին. և յաւարտ իւրաքանչիւը Խա նոնին կը յարին նախ մարգարէական մի մի և երբեմն երկու օրհնութիւններ, ապա Գիշերային ժամու հակիրճ Մաղթանք միայն, որ երբեմն մոռցուած են, և երբեմն ալ մանրիկ բոլորգրով գիչէն։ ստորին լուսանցից վրայ գրուած են։ Սաղմոսներու թուահամարները գրեթէ միշտ և անվրէպ նշանակուած են լուսանցից վրայ սև գրով և հանդէասկզբնատողին, երբեմն լուսանցազարդերու մէջ, և յաճախ անոնց առընթեր։ ՃԽԸ-ՃԾ. սաղմոսներն,որոնք Երից մանկանց, Մարիամու աստուածածնի, Զաքարիայի և Սիմէոնի Որհնութիւններէն ետքը դասուած են, - ոչ միայն թուահամար քունին, այլ և առանց խորագրի են։ Այսպէս են ՀԸ. ՃԶ. և ուրիշ մի քանի սաղմոսներ։ Գոքր էի ես յեղբարս իմ, արտաքոյ թուոց սաղմոսը չունի օրինակս։ Մանասէի Աղօթքն ալ էն վերջը զետեղուած է։ Սաղմոսարանիս մէջ խորագիրներն հնագոյն օրինակաց համեմատ են. այսինքն՝ ոչ Գէորգայն և ոչ իսկ անկէց ետքը ներմուծուած յաւելուածներն ունին, Ղկատմամբ իրենց քանակութեան՝ Զօհրապեան տպագրութեան ընդհանրապէս կը համեմատին, բայց բառից և անուանց զգալի տարբերութիւններով, որոնք ուշադրութեան արժանի են։ 0ր. աղագաւ, Թղ. 2բ, Թ. սաղմոսի խորագրին մէջ փոխանակ տպգ. գաղտնեաց,ին՝ կայ գալըստեան որդւոյ։ Թղ. 32բ. ԻՒ. սաղմոսի խոր. մէջ կայ և յաւելուածն Ի Կատարած,։ Թղ. 33բ. ԻԸ. սաղմոսն ունի պարզապէս։ Սաղմոս աւրհնութիւն աստիճանաց,։ Թղ. 36ա, Լ. սաղմոսն ունի. փոխ. տպ. Նահատակութեան գովութեան, բառերուն՝ Վասն խոստովանութեան։ Թղ. 38բ։ ԼԱ. սաղմոսը փոխ. տպ. Իմաստութիւն, ի՝ ունի սաղմսս։ Թղ. 47բ. ԼԵ. սաղմոսն ունի. Ի կատարած ծառային՝ չիսուսի տեառն՝ Դաւթա,։ Թղ. 57բ. ԼԻ. սաղմոսի խորագրին մէջ չկան տպ. առ յիշատակ շաբաթու, բառերը։ Թղ. 59բ։ ԼԸ. սաղմոսն ունի։ Ի կատարած ի Դիթովմայ աւրհնութիւն ի Դաւիթ. սաղմոս։ Թղ. 71ա. ԽԵ. սաղմոսն ունի յաւելուածով և յետևառաջութեամբ։ Որդւոցն Կորխայ՝ ի վերայ գաղտնեաց. սաղմոս ի Դառիթ,։ Թղ. 73բ. ԽԻ. սաղմոսը տպ. երկրորդ շաբաթու, ին տեղ ունի երկու զաբաթու։ Թղ. 77բ. ԽԹ. սաղմոսն ունի։ Յասափ՝ սղմ ի Դաւիթ,։ Թղ. 73ա. ԾԲ. սաղմոսն ունի փոխ. տպ. Վասն Մաղաղեթայ, ի՝ 1ասն Մաղաղեա, Թղ. 97բ. ԾԹ. սաղմոսի խորագրին մէջ չկան տպ. առ ուսմէ, բառերը. Սոբողայ, ի փոխ. ունի Սոբողնան, և Աղտից, ի տեղ՝ աղետից։ Թղ. 99բ։ ԿԱ. սաղմոսը տպ. Իդիթովմայ, ի տեղ ունի Դիթովմա։ Թղ. 119բ. ՀԱ. սաղմոսն ունի ի Սողոմովն՝ սաղմոս ի Դաւիթ։ Թղ. 123է։ ՀԲ. սաղմոսն ունի յաւելուածով։ Պակասեցին աւրհնութիւնք Դաւթէ սրդոյ Յեսսէ. սաղմոս ի Դաւիթ,։ Թղ. 129ա։ ՀԴ. սաղմոսն ունի... Աւրհնութիւնս... երգ Ասորեստանոյն,։ Թղ. 133։ ՀԻ. սաղմոսն ունի յաւելուածս... սաղմոս ի Դաւիթ։ Թղ. 144բ։ 9Գ. սաղմոսը չունի տպ. Յրհնութիւն, բառը։ Թղ. 165բ։ ՂԲ. սաղմոսք չունի տպ. ՊՍաղմոս աւրհնութեան, բառերը՝ Թղ. 172ա, ՂԸ. սաղմոսն ունի յաւելուածս... Զառանձնեայ՝ ժամանակիս կատարած որդոցն Կորխայ,։ Թղ. 179ա։ ՃԳ. սաղմոսն ունի տպ. արարածոց, էն ետքը՝ կատարած յաւելուածը։ Թղ. 208ա։ ՃԺԸ. սաղմոսը փոխ. տպ. Ալէլուիա, ին՝ ունի. Սաղմոս ի Դաւիթ վտսն Ադամայ։ Սաղմոսիս լուսանցից վրայ մանը բոլորգրով նշանակուած են եբրայական այբուբենք ալէֆ, բեթ, գամիղ, ևն։ Խորագիրներու տպագրութենէն ունեցած. այս և ուրիշ տարբերութիւնները հմմտ. Ա. և Ժ. օրինակ

Content