Other notices
— - Bibliographic notice
79
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԾԵ
ՌՃԺԲ = 1663 - ՌՃԺԲ = 1663

ID
Number
79
Old record number
235
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԾԵ
Start date
ՌՃԺԲ = 1663
End date
ՌՃԺԲ = 1663
Date details

1663 (տես վարը)։

Copy place
Մեծոփայ վանք։
Reference
Type
Number of pages
309
Dimension
25,2x19,3 (17,5x 13,2)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 17,5x6։
Writing details

բոլորգիր մեծ և մաքուր։

Codicology

26, իւրաքանչիւրն 12 թուղթք, -

Principal subject
Subject details

թուղթ դեղնագոյն. առաջին մասը հաստ և պինդ, իսկ սաղմոսին՝ նուրբ և կակուղ։

Number of lines
23։
Binding

փայտեայ կաշեպատ սև և զարդարուն, գոցելու մասով. կողերու ներսը պատեալ է աղիւսագոյն հասարակ ւաթով։

State of preservation

. շատ լաւ պահուած է, միայն 1 թուղթ կը պակսի ընդ մէջ Թղ. 137բ2-138ա1։ Երկու կողմէն պահպանակները կտրուած են. ետևի կողի կաշին վերէն ի վայր ճեղքուած լինելով՝ ճարտարութեամբ կարուած է։

Copyist
կրկին են, այսինքն Թումայ վարդապետ և Բարաղամ դպիր (տես յիշտկ.)։
Owner

նախ Կարապետ Վ. (Տարօնացի), ապա այլք։

Commanditaire
Illuminator
հաւանօրէն գրիչ. ներէն մին։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չկան այժմ, զի կտրուած են։

Lettrines

բազմաթիւ են, թռչնագիր և ծաղկագիր. առ հասարակ միագոյն են, այն է՝ աղօտ կարմիր։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են. երկուքը մեծ։ իսկ մնացածները փոքր և միագոյն։

Images

չկան։

Canon tables 1

բնաւ։

Canon tables 2

17, տես Թղ. 7ա, 69ա1, 87բ2, 109ա2, 115բ2, 118բ1, 133ա1, 138ա, 150բ2, 165բ1։ 181բ2, 195ա2, 212ա2, 227ա2, 243ա2, 259ա1, 276ա2 Երկու մեծագոյն, իսկ մնացածները փոքր. 3-4Ը եռագոյն են, այսինքն՝ վարդակարմիր, կապոյտ և բոցագոյն կարմիր, իսկ մնացածները աղօտ կարմիր։

Title text

սևագիր՝ մանրիկ. իսկ սկզբնա տողերն ու տնագլուխք բոլորն ևս կարմիր են։

Blank pages

Թղ. 1,2 (ուր գունաթափ մելանով գրուած մը կայ, աղաւաղ և անհասկանալի), 132, 258ա1, 258բ1, 308, 309։

Colophon

վեցէն եօթն, գրլխաւորապէս 1. Ժամագրքին վերջը, Թղ. 129բ,՝ կայ Թումայ գրչէն. Յիշատակարան օրինակի։ Պառք ամենասուրբ երրորդութեան հօր և որդւոյ և հոգւոյն։ Համագոյ զուգապատիւ՝ յատկադէմ։ միասնական և անբաժանելի երից անձանց և միոյ աստուածութեան յամենայն յաւիտեանս։ ամէն։ Արդ ես մեղապարտս ի մանկունս սուրբ եկեղեցւոյ, նուաստ վարդապետս Թումայ, ի յերկրէն Քաջբերունեաց, ի յուխտէ Սուրբ Աստուածածնին, որ այժմ վերաձայնի Մեծոփայ վանք, սրբագրեցի զաղօթամատոյցս յընտիր օրինակաց, աստուածաթան վարդապետացն և հոգիրնկալ մերոյ աղգիս թարգմանչացն։ Հրամանաւ սուրբ և երջանիկ վարժապետացն մերոց, և համշիրակ և հարազատ հոգևոր եղբարցն. և բաժանեցի ինյերորդ յաստիճան՝ Զաղօթս հասարակաց, դիւրահաս և դիւրագիւտ ամենայն իմաստուն մտաց. և թողաք բարի յիշատակ զինուորեալ եկեղեղւոյս մեր հայաստանեայց, ի փառս անմահ թագաւորին քրիստոսի և լուսաւորութեան որդւոյդ աստուծոյ։ Գրոց աշակերտեալ՝ արանց և քահանայական դասուց միանձանց։ Արդ երես անկեալ պաղատիմ աղաչանօք և արտասուալից դիմօք, կողկողագին պաղատանօք քրիստոսակիր մանկանցդ Սիովնի։ Որք գաղափարէք, և կամ ուսանել կամիք, և կամ սակս մասին սմայ պատահիք, յօժարութեամբ առանց երկբայութեան և տարակուսի ընդօրինակէք, և զմեզ ի սուրբ յաղօթս ձեր յիշեցէք. և զբազմավէր և զթարախալից հոգւոյ և մարմնոյ իմոյ ի տեառնէ աստուծոյ թողութիւն մեղաց խնդրեցէք։ Արդ ես ի յետինս կարգաւորաց, և անզեղջս ի մարդկան աղանց՝ գրեցի կեռամբ իմով, ես Թումայ վարդապետս, յիշատակ հոգւոյ իմոյ և ծնօղաց և ազգականաց. ամէն։ Բայց աղաչեմք զիմաստուն գաղափարողքդ՝ զնկարագիր բանիցն մի այլափոխէք, զի թաւական և սր ինչ գորեալ եղէ ի բաղում օրինակաց,։ Յիշատակարանիս նոտրագրեալ բացատրութենէն ակնեւրև կը տեսնուի որ Թումայ վարդապետն - այսինքն է մեծանուն Թովմաս Մեծոփեցին - նիւթապէս ընդօրինակող եղած չէ Ժամագրոցս, այլ կարգաւորող, դնելով մանր մասանց մէջ ծիսագիտական շահաւէտ խրատներ կամ հրահանգներ, համաձայն թարգմանչական հնագոյն յիշատակարանաց. և ահա այս պատճառաւ իսկ է յոյժ յարգի։ 2. Թղ. 130բ1. Կը յաջորդէ Ժամագրքիս նախկին ստացողին յիշատակարանն, այսպէս։ Որոյ ցանկացող եղէ ես Կարապետ վարդապետս բանի սպասաւոր, որ էի ի յերկրէն Տարօնոյ. և ստացա զժամագիրքս այս՝ ինքս և արարի զսս անջինջ յիշատակ հոգւոյ իմոյ. քանզի տեսի զառօրեա կեանքս անցաւոր՝ ըստ բանի Ժողովողին որ ասէ. Ունայնութիւն ունայնութեանչ ասաց Սողոմովն, ամենայն ինչ ունայն է. զի ոչ ունէի այլ ինչ բարեգործութիւն և յիշատակ բարի, զմտաւ ածի զի գոյ (գոնեայ) այնու օրինակաւ շահեցայց դոյզն ինչ մասն փրրկանս. վասն որոյ ստացայ զսա յիշատակ ինձ և հոգւոյ իմոյ, և ետու ի ձեռն ուսումնասէր մանկանցն եկեղեցւոյ. որք կարդան և օգտին ի սմանէ, լի բերանով աստուած ողորմի ասեն ինձ և ծնօղացն իմոց՝ հօրս իմ Առաքելին և մօրս իմ Եղիսաբեթին, և քուերս իմ Մարգարտին, և մահդասի Հռեփսիմին, և այլ ամենայն ազգատումին իմ. Յովհաննէս կրօնաւորին, Կարապետ վարդապետին, Ստեփանոս վարդապետին. Ստեփանոսին և որդւոցն Հարապետին, Յովասափին. և սոքա ամենեքին հանգուցեալ են առ քրիստոս. և կենդանեացս տէր Գրիփոր տահանային, Առաքելին, Յովհաննես սարկաւագին, և քեռորդւոյն իմոյ արհ և պանծալի Թաթդէոս ուղփահեմ վարդապետի որ, կա ի դրան սուրբ Կարապետի, որ մականուն Խըլպաշի վանք ասի։ Դարձեալ յիշելով զծաղկեալ ծերունի Կարապետ վարդապետս, որ է տեսուչ և առաջնորդ Խորջիւն գաւառին, որ այժմ Կեղի ասի, և ետ գրել զժամագիրքս Բարաղամ քարտողի՝ ցիշատակ ինձ և ծնօղացս, ազգականացս և այլ ամենայն քրիստոնէիցս. և եդի յիշատակ ի դուռն սուրբ Կարապետու, ի Թվ. ՌՃԺԲ. ամին գրեցաւ։ Ով որ յանդգնի, գողանայ, ծախէ կամ գրաւ դնէ, և հանէ ի դրանէ սուրբ ուխտիս, զմասն Յուդայի առցէ և զպատիժն Կայեթենէ, աւրհնի յաստուծոյ և ի մէնջ. ամէն։ Հայր մեր։ 3. Ի վերջ մատենիս, Թղ. 307բ1, կայ գրչին, ճոռոմ դրուատեօք, յիշատակարանը, Աւարտեցաւ կարողութեամբ նորոգողին համայնից՝ ամենազօր հոգւոյն ճշմարտի։ Եւ եդի զաստուածաշունչ մատեանս, զաստուածախօս քնարս, զաստուածազարդ կտակարանս... զհոգելից գանձս, որ է ժամագիրք, սաղմոսարան, տօնացոյց և սակաւ շարականափաղուածս։ Աստանօր աւարտեցաւ քրիստոսահիմն և առաքելախօս, մարգարտաշար, հոգիաբուխ տառս այս, ի Թվականիս հայոց՝ որ է Խոսրովայն Պարսից. ՌՃԺԲ. ձեռամբ յոգնամեղ և գռեհ և խաբեբայ Բարաղած դպրի, որ զանունս ունիմ գարտողի, և գործ։ ունիմ սատանայի. վայ թէ մահն ինձ հանդիպի, չունիմ պաշար որ զիս տանի. ի դառն և ի նեղ ժամանակի, որ նեղութեամբ զայս գրեցի։ Զձեզ աղաչեմ մանկունք Սիովնի, յորժամ կանգնիք ժամատեղի, ցիշման առնէք զիս արժանի, և զուսուջիչս իմ Կարապետ կրօնաւորի. որ բազում աշխատանք ունի ի վերայ իմ զոր ուսոյց ինձ զարուեստս։ Ով եղբայրք իմ, ով որ յիշելով յիշէ զիս և զուսուցիչս իմ, յիշեալ յիզի առաջի ատենին քրիստոսի. ամէն։ Հայր։ 4. Յաւարա Եպիփանի նախադրութեան, Թղ. 137բ2, կայ խոշոր բոլորգրով այսպէս, Այս է թիւ Կարապետին որդոյ Առաքելի խնամի Մէլիքեանց մահտէսի տէր Սահակին և թոռ տէր Վահանի, Թվին. ՌՄԽԵ. Եծնի ()յամս(ե)անըն յօգոստոսի. ԺԴ, սուրբ աստուածածնայ պասի Եշաբթի օրն գրեցաւ ձեռամբ Մէլիքանց տիրացու Վարդանիս, չնչին ծառայ ամենեցուն,։ Անորոշ գրութեանս նպատակը անյայտ կը մնայ։

Informations

. Ձեռագիրս յամին 1840 մտեր է հաւաքմանս մէջ. Վ.Հ. Սիմոն Վ. ճու։ լարտեան յԱխլցխայէն ստացած և յղած է ի Վենետիկ Մատեանս է Ժամագիրք, Սաղմոսաբան և Տօնացոյց լիակատարք, այսպէս 1. Թղ. 3ա1-6բ1։ Հրաժարիմք ի սատանայէ և յամենայն խաբէութենէ նորին,ևն հանդերձ դաւանութեամբ հաւատոյ և ընդարձակ Խոստովանութեամբք։ 2. Թղ. 6բ2-7ա1։ Կարգաւորութիւն հասարակաց աղաւթից եկեղեցւոյ հայաստանեաց, Որ կատարի ի դէմս Հօր աստուծոյ, արարեալ սրբազան հայրապետացն մերոց՝ Լուսաւորչին Գրիգորի, Սահակայ, Մեսրովպայ, Յոհաննու Մանդակունեցւոյն, և Գիւտայ և այլոց վարդապետացն՝ ի փառս աստուծոյ. ամէն։ Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քս (կրկ.ցևն։ - Վերջ Թղ. 12ւա) Ժամագիրքս կը պպրունակէ եօթն Ժամերը՝ բոլոր մանրամասերով հանդերձ. միայն Հանգստեան՝ ժամու մանրամասունք ամբողջութեամբ դրուած՝ չեն, այլ նշանակուած համառօտակի։ Գիշերային ժամու Աշխարհ ամենայնին ետև կը յարի. Աստուածածին մայր քրիստոսի, իմ յոյսն դու յաւուր մեծի,ևն, ընդարձակ և ոտանաւոր Տէր ողորմեայն (որ ԾԲ. Յրինակին մէջ Առաւօտ լուսսցի վերջը դրուած է)։ Առաւօտեան ժամու Գառք ի բարծունսի իւրաքանչիւր մասին միջև կը յարին - մանրկեկ բոլորգրով - ծանօթագրութիւններ, որով կը բացատրուին անոնց ծագման պատմական՝ պարագաները։ Կը պակսին Ն. Շնորհալւոյ Այսօր անճառ, և Հանգստեան շարականները, Տաճարի, Իւղաթերից և այլ աւետարանները։ Չունի դարձեալ Արևագալի Երգերն ու Յորդորակները։ Ճաշու ժամու Զսաղմոսերգութիւնս և զաղազանս, աղօթքէն անմիջապէս վերջ՝ կը սկսի Պատարագը, ըստ կրկին՝ այսինքն հին և նոր կարգաւորութեան։ Առաջինն, - յորում դրուած են միահամուռ բոլոր Ժամամուտք, - համառօտ է. այսինքն կը սկսի, Թղ. (9բ2. Աւրհնեալ թագաւորութիւն՝ հօր, աղօթքով, և կաւարտի Թղ. 87բ1, Խաղաղութեամբ քով քրիստոս փրկիչ մեր, աղօթքով՝ Իսկ երկրորդն, որուն խորագիրն է. Աւրէնք արկանելոյ սպաս եկեղեցւոյ, ևն, է ըսա նոր կարգաւորութեան Ն. Լամբրոնացւոյ, յոյժ ընդարձակ. այսինքն՝ կը սկսի, Թղ. 87բ2. Որ զգեցեալ ես գլոյս որպէս հանդերձ տէր մեր յիսուս քրիստոս,ևն, և կ՝աւարտի Թղ. 109ա1, Թովմաս առաքելոյն. Մարմին քս պատուականցևն, գոհա՝ բանական աղօթքով։ Գիսական՝ տեսակէտով շատ ուշագրաւ են ասբողջ Ժամագրոց, բայց ի մասնաւորի Պատարագին մէջ ընդ մէջ դրուած մանրագիր խրատները. որոնցմէ ոչ սակաւք գործագրութեան մէջ զանց եղած են։ Հմմտ. Գ. 0ր. 8. 3. Դ. 0ր. Տ. 1. Ե. 0ր. 8. 1. Թղ. 62բ1-70բ1, Թղ. 121ա2։ Հանգստեան ժամէն դուրս՝ ունլ նաև Շնորհալւոյ Հաւատով խոստովանիմը։ - Թղ. 123բ2։ Նարեկացւոյ. Ամենակալ ամենախնամ աստուած, յամենայնի աւրհնեալ,ևն աղօթքը։ Թղ. 126ա2։ Նորին. Արդ այսքանեաց անբաւից հրաշից հանդերձիչևն, ընդդիմամարտ դիւաց աղօթքը։ - Թղ. 126ա2. Նորին. Որդի աստուծոյ կենդանւոյ, ևն աղօթքը։ - Նախադրութիւնք խրատականք՝ Յաղագս աղօթից,ևն, Ն. Շնորհալ 3. Թղ. 133ա1։ Երանելոյն Եպիփանու եպիսկոպոսի Կւպրացւոյ. Յաղագս երգոց սաղմոսարանին։ Զամենայն ինչ զոր ասաց հայրն մեր Աթանաս,ևն։ - Վերջ Թղ. 137բ2։ 4. Թղ. 138ա։ Մեծ կիսախորանով՝ բայց առանց խորագրի՝ կը սկսին սաղմոսք Դաւթի և Թղ. 258ա1, կաւարտին ՃԽէ. սաղմոսին վերջը դրուած Ամբակում մարգարէի Աղօթքով՝ Յաջորդ, այն է ՃԽԸ-ՃԾ. սաղմոսներն, ու Ե, րից մանկանց, Մարիամու Աստուածածնի, Զաքարիայի, Սիմէոնի Սրհնութիւններն և Մանասէի Աղօթքը չկան սաղմոսարանիս մէջ։ Մէն մի կանոնի վերջ ունի նոյնպէս մարգարէական օրհնութիւն և Գիշերային ժամու հակիրճ մաղթանք մը։ Սազմսւներէն ոմանց դիմաց թուաշամարնե) Նշանակուած էն։ Իսկ Խորագիրք՝ ըստ հնոյն համառօտ են, առանց Գառնեցւոյ և Գէորգայ խորհըրդապաշտական մեկնութեանց։ ՃԺԸ. և ՃԽԴ. սաղմոսներու լուսանցից վրա նշանակուած են՝ եբբայական այբուբենք, բայց առանց մեկնութեան՝ 5. Թղ. 258բ2։ Տօնացոյց և աւետարանազոյց և հարցնացոյց, և կարգաւորութիւնք և հրահանգք տէրունական տօնից. զոր կարգեալ և սահմանեալ է սրբոյն Սահակայ՝ հայոչ հայրապետին. և ընկալեալ ի նմանէ նախնիքն և հասուցին առ մեղ։ Յունվարի ա. Կաղանդ է. ի ե. Խթումն է. ի զ. Յայտնութիւն է և ջրաւրհնէք։ Աստուածայայտնութեան ճրագա լուցի առաջին գիշերն. Առաջին Կանոնագլխին ֆառ՝ Հաւատամք,ևն։ - Վերջ Թղ. 299բ1 Տօնացոյցս ամենակատարեալ է, և այլևայ։ տնօրինական տօներու վրայ բաժնուած և կանոնուած. այսինքն Աստուածայայտնութեան կանոնու կը սկսի, և Խաւկերացի կանոնով կ՝աւարտի։ Թղ. 296ա1։ Կայ։ Խրատք իւղաբերից աւետարա, նին։ - Անդ(ա2)։ Խրատք բ. դաս ասելոյ ժամատեղեաց,։ - Թղ. 207բ1-299բ1։ Կան Մեսեդիկք միահամուո, ըստ ձայնից, տօնից և աւուրց, որք Ծննդեաններով կը սկսին և Յինանցով կաւարտին։ - Թղ. 299ա1։ Ոտանաւոր խրատ ուսիր։ Արդ պատուիրեմ՝ կարդայ և տես, և խրատեմ թէ միտ դնես,ևն։ - Վերջ Անդ(բ2)։ (Գրչէն յօրինուած է խրատս - ինչպէս յայտնի կ՝ընեն վերջին տողերը - Տօնացոյցը լաւ պահելու և տօները հաւատարմութեամբ պատուելու համար)։ 6. Թղ. 300ա1-307ա1։ Շարականի քաղուածքներ՝ ի Ղուկաս վարդապետէ ասացեալ։ սեպտեմբեր. Ը. ծնունդ է ամէնաւրհնեալ կուսին մարիամու աստուածածնին,ևն։ - Անդ։ Խրատ ննջեցելոց թաղման,ևն։ - Վերջ Անդ

Content