Other notices
— - Bibliographic notice
149
ԱՒԵՏԱՐԱՆ ԿԴ
ԺԳ դար - ԺԴ դար

ID
Number
149
Old record number
201
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԿԴ
Start date
ԺԳ դար
End date
ԺԴ դար
Date details

անյայտ, գի գլխաւոր յիշատակարանն ինկած է, հաւանօրէն ԺԴ դարուն վերջերը գրուած է։

Copy place
անծանօթ։
Reference
Type
Number of pages
251
Dimension
17,3x13,3 (13,4x9,3)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 13,4x4,3։
Writing details

բոլորգիր միջակ՝ ցածադիր։ Թղ. 150բ-204բ. տարբեր է գիրն, մելանն ալ թուխ, ուստի ուրիշ գըրչութեամբ. իսկ Թղ. 84-85 շատ վերջը և նոր գրչութեամբ լրացուած են նորոգողէն։ Տնագլուխներն առ հասարակ, այսպէս և մեծ գլուխներուն ալ սկզբնատողերն կարմիր են։

Codicology

24, իւրաքանչիւրն 12 թուղթք. թերթահամարք ստ. լուսանցքին կեդրոնը դրուած են։

Principal subject
Subject details

՝ թուղթ դեղնորակ և ողորկ։

Number of lines
21։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շիկագոյն և զարդարուն, գոցելու մասով. իսկ կողերը ներսէն պատեալ են քառագոյն ծաղկեալ խոշոր լաթով։

State of preservation

շատ լաւ պահուած է։ Միայն տեղ տեղ ներքին լուսանցքն նման թղթով նորոգուած են։ Թղ. 113, 121, 124, 245-246 կազմէն դուրս ելած են։ Յովհաննու աւետարանէն վերջ ալ 3-4 թուղթեր ինկեր են, որոնց տեղ կազմողն և նորոգողը կարմրազիծ դատարկ թուղթեր զետեղած է։

Copyist
Յովանէս (առանց տիտղոսի)։
Owner

նախկինն անյայտ, ապա Եղիայ ոմն, ապա Տէր Ներսէս և իր որդին Տէր Մխիթար։ - ՅԻՇԱՏԱ. ԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ Թղ. 3ա, 85ա2, 86ա, 205ա, 247ա-բ։

Commanditaire
Illuminator
՝ անյայտ, հաւանօրէն գրիչը՝ գէթ կիսախորաններուն և լուսանցազարդերուն, ոյք ճիշդ զարդագրոց գոյներով են և յաճախ անոնց հետ միացուած։
Binder
Տէր Մխիթար՝ ի թվին ՌՃաԲ 1693 (տես յիշատակարանը)։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

շատ բազմաթի։ են, եռագոյն, այսինքն վարդակարմիր, բաց կապոյտ և սպիտակ. գազանագիր, թռչնագիր, ևն. որոնք յաճախ միացուած են եզերազարդերուն հետ ճարտարութեամբ և ճաշակով։

Initials

Marginal illuminations

՝ աւելի յաճախ, եռագոյն, մեծ, միջին և փոքըր. կան նաև փոքրիկ պատկերներ։

Images

4, խորաններու գոյներով։ Թղ. 8բ. Մատթէոս բազմած. կը կրէ արիւնագոյն պատմուճանին վրայ կապոյտ կըկնոց։ Թղ. 88բ. Մարկոս բազմեալ, մութ կապոյտ թեզանիով և կանաչ կրկնոցով։ Թղ. 118բ. Ղուկաս բազմեալ, որ արիւնագոյն թեզանիին վրայ առած է մութ կանաչ կրկնոց. երեսը քերուած և մրոտուած։ ..լ Թղ. 205բ. Յովհաննէս բազմեալ, առանց Պրոխորոնի, կը գրէ։ Չորս աւետարանիչներն ևս նոյնատեսակ գահաւորակի վրայ նստած են, մատեանն ալ ծունկերնուն վրայ բռնած։ Մատթէոս և Մարկոս դեղնագոյն շրջանակի մէջ նկարուած են, իսկ Ղուկաս և Յովհաննէս աղօտ կարմիր։ Ուշագրաւ են իրենց տարազով և դիմագծութեամբ. ամէնքն ալ մօրուեղ։

Canon tables 1

Canon tables 2

4, մեծ ծաղկագիր սկզբնատողերով, (տես Թղ. 9ա, 89ա, 119ա, 206ա). բոլորովին կը տարբերին խորանաց գոյներէն։

Title text

աւետարանաց սկիզբը չկան, իսկ վերջը կարմիր. այսպէս նաև Նախադրութիւններուն և Յանկերուն կար։ միր են. նաև առհասարակ բոլոր տնագլուխք։ - ԽՈ. ՐԱՆՔ 10, (տես Թղ 3բ, 4ա, 4բ, 5ա, 5բ, 6ա, 6բ, 7ա, 7բ, 8ա). բազմագունեան են՝ առանց ոսկւոյ. ուշագրա։ են կարմիրն, կանաչն, ընկուզագոյնն և կեռասենին՝ իրենց բաղադրութեամբն ու փայլունութեամբ։ 4րդն և 5րդը միայն բնակամարներ ունին, իսկ այլք երկայն քառակուսի ճակատներ են արաբենիկ զարդեքով, ծաղիկներով և մոզայիկով, առանց թռչունի և կենդանիներու. արաբական կամ պարսկական ծագումն ունին։ Սիւներն առ հասարակ վերէն ի վայր նոյն լայնութիւնն ունին, առանց որ և է ախաւեղագէսի։

Blank pages

Թղ. 1ա, 85բ, 87բ, 88ա, 115ա, 118ա, 205ա, 247բ։ 248-251բ։

Colophon

սակաւ են և աննշան, գլխաւորապէս 1. Թղ. 3ա. Կայ գրչէն, մանրիկ բոլորգրով, այսպէս. ԶՅովանէս մեղաւք տառապեալ գրիչ աղաչեմ յիշել ի տէր,։ Նոյնը կրկնուած է նոյնպէս, Թղ. 86ա, Նախադրութեանը կից։ 2 Յովհաննու աւետարանին վերջը կայ, տարբեր գրչութեամբ, վերջին ստացողէն, այա պէս. առք ամենասուրբ երրորդութեան և։ աստուածութեան հա։ Կամաւն աստուծոյ, եա Եղիայ կալայ զսուրբ աւետարանս, ի հալալ ըն չից իմոց, յիշատակ ինձ և ծնաւղաց իմոց, հաւրն իմոյ Ասպայհանին, և մաւրն իմոյ Համանին, և կենակիցն (այսպէս) իմոյ ֆարվարին. և որդոյ իմոյ Դաւիթին, Հեկաղին, Մարգարին, և դուստրն, իմ՝ Մարգարէտին, Իթարին, Խանաղին հարսն Արզուքանին, որդին իւր Սարուխանին. և եղբարց իմոզ Աբրահամին, Մաթէոսին, Սարգիսին և իմ կենակիցին, հաւրն իւրոյ Մաթեոսին, և մաւրն Թէվրուղին փաշին, և քվերն Շահնազին, Խանաղին, Սաօակին, Սիմին, Ուստանին. ով որ յիշատակէ զմեզ և լի բերանով աստուած ողորմի ասէ, յիշատակն նորա աւրհնութեամբն եղիցի, 3. Մատթէոսի աւետարանին վերջ (Թղ. 85ա) կայ նորոգողէն և կազմողէն տարբեր գըրչութեամբ այսպէս. Արդ յիշեցէք ի մաքրափայլ յաղօթս ձեր խոհեմ և իմաստուն մեղ սաքաւիչ (1) տէր Մխիթարն՝ որ վերստին կաղմել և նորոգել ետ սուրբ աւետարանս, և խնդրեմ ամենազօրէն յաստուծոյ որ տացէ իւրն յերկար կեանք ամէն. թվ. ՌՃԽԲ։

Informations

. Ձեռագիրս 1877 թուականէն յառաջ ստացուած էր, բայց Յանկին մէջ անցուած չէլ մինչև այդ թուականը. չի ալ գիտցուիր թէ ուստի որուն Տեռքով։ Մատեանս է Աւետարան փոքրադիր, լիակատար։ Գաղափարուած է հնագոյն օրինակէ մը, վասն զի չի պարունակեր Մարկ. ԺԶ. 9-20, Յովհ։ Ե. 4, Ե. 53-Ը. 11 համարները։ Հին գլխահամարներուն ներքև նշանակուած են, կարմբագիր, ուրիչ խոտոր համեմատութիւն ունեղող գլխահամարներ ևս. և ասոնցմէ զատ նշանակուած են - երբեմն փոքրիկ բոլորակՆերու մէջ, և երբեմն ալ առանց փակագծի,մեծկակ սևագրով տարբեր գլխահամարներ, հաւանօրէն կամ յուն. և կամ լատին բնագրին։ 1. Թղ. 1բ։ Գլուխք Մատթէոսի աւետարանին։ - Թղ. 3ա։ Համաձայնութիւն նախասացեալ գրոցս, (գլխոցս)։ 2. Թղ. 3բ։ Ամովնի աղեքսանդրացւոյ բազում աշխատութեամբ, ևն (առանց վերնագրի)։ - Թղ. 4բ-8ա։ Կանոնք տասն։ 3. Թղ. 9ա։ Մատթէոս (առանց խորագրի, այսպէս և յաջորդքն)։ Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 85ա։ 4. Թղ. 86ա։ Նախադրութիւն Մարկոսի աւետարանին։ Աւետարանս Մարկոսի գրեալ է, ևն (ունի մեծ տարբերութիւններ տպա գրութենէն)։ Թղ. 86բ։ Գլուխք աւետարանին Մարկոսի։ - Թղ. 89ա։ Մարկոս։ Սկիզբըն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդաոյ աստուծոյ, ևն։ - Վերջ Թղ. 115ա1։ 5. Թղ. 115բ։ Նախադրութիւն Ղուկասու աւետարանին։ Աւետարանս որ ըստ Ղուկայ գրեալ է, նոյն ինքն հաս (Ղուկաս) աշակերտ էր Պետրոսի, ևն։ - Թղ. 116ա։ Գր լուխք աւետարանին Ղուկասու։ - Թղ. 119ա։ Ղուկաս։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։ - Թղ. 199ա1։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ 201բ2։ 6. Թղ. 202ա։ Ղախադրութիւն Յոհաննու աւետարանին։ Յոհաննու աւետարանն գր, րեալ է Յովհաննու, ևն։ - Թղ. 203ա։ Գըլուխք աւետարանին Յոհաննու։ - Թղ. 206ա։ Յովհաննէս (առանց խորագրի)։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 246բ2

Content