— - Bibliographic notice
1011
ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ԺԹ
ՌԿԸ = 1619 - ՌԿԸ = 1619

ID
Number
1011
Old record number
264
Title
ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ԺԹ
Start date
ՌԿԸ = 1619
End date
ՌԿԸ = 1619
Date details

ՌԿԸ - 1619։

Copy place
Reference
Type
Number of pages
117
Dimension
15,5x21
Layout
երկսիւն, իւրաքանչիւրը 5x15։
Writing details

նոտր։

Codicology

Ա-Ժx12 (Ա՝ 11 թղ., Ժ՝ 10 թղ.)։

Principal subject
Subject details

թուղթ։

Number of lines
23։
Binding

ջնջուած դրոշմանիշով շագանակագոյն կաշի, միջուկը տախտակ, աստառը կարմիր տպածոյ լաթ. դռնակն ու երկու փականքները կորած։ Կռնակի կողմէն կարմրագոյն լաթով ամրացած է՝ ծածկելով կաշին։

State of preservation

բաւարար. վերջին երկու թուղթերը սպիտակ թուղթով նորոգուած, կազմն ալ մասամբ տկարացած։

Copyist
Գրիգոր երէց, որդի Խաչատուր քահանայի։
Owner

հաւանաբար գրիչը։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

ճիշտ Ձեռագրին մեծութեամբ բոլորգիր երկսիւն, ութը սիւն (իւրաքանչիւրը՝ 5x18,5) սկիզբը եւ ութը վերջաւորութեան, միասնաբար բովանդակութիւնն է Գիրք Առակաց Գլ. ԺԶ 25 - ԺԹ 5, ԻԳ 30 - ԻԴ, Լ 20։

Lettrines

թէեւ սակաւ՝ բայց նուրբ եւ գունաւոր։

Initials

կարմիր։

Marginal illuminations

բազմաթիւ, կարմիր եւ կապոյտ գոյներով. նոր ոճով փոքր քառակուսներու մէջ առած է իւրաքանչիւր նիւթի շարունակեալ տառը։

Images

Canon tables 1

չունի։

Canon tables 2

թղ. 3ա, 100ա, կարմիր եւ կապոյտ, բաւական նուրբ։

Title text

Blank pages

չունի։

Colophon

Բնագրին գրչութեամբ. 1. Թղ. 99ա. «Ով եղբայրք եւ ընթերցողըք, յորժամ կարդաք յիշեցէք ի սուրբ աղօթս ձեր զԳրիգոր երէցն»։ 2. Թղ. 110ա. «Տէր Աստուած իմ Յիսուս Քրիստոս, ողորմեա՛ ծառային քո Գրիգոր անարժան մեղաւորին եւ ծընաւղացն իմոց Խաչատուր քահանային եւ իմ մօրն»։ 3. Թղ. 114բ. «Արդ եղեւ զրաւ սորին թվականութեան Հա(յ)ոց մեծաց ՌԿԸ ամին եւ ի Քրիստոսէ ՌԶՃԺԶ (1616) ամին գրեցաւ թվականոյս ձեռամբ անարժան սուտանուն»։

Informations

ստացած ենք 1882ին։ Բովանդակութիւն. Մատեանս Կանոնագիրք չէ՝ այլ ժողովածոյ մը զանազան նիւթերու, քաղուած նաեւ Կանոնագիրքէն՝ նիւթերու համաձայն, ըստ կամս, առանց որոշ կարգի մը հետեւելու։ Ստորեւ կու տանք խորագիրները. 1. Թղ. 3ա. «Խրատ մկրտութեան»։ 2. Թղ. 5ա. «Յաղագս պսակին եւ ամուսնացելոցն»։ 3. Թղ. 5բ. «Յաղագս ազգականութեան»։ 4. Թղ. 8ա. «(Յաղագս) խոստովանութեան»։ 5. Թղ. 9ա. «Յաղագս պատարագի»։ 6. Թղ. 9բ. «Կանոնք եւ հրամանք Թադէոսի առաքելոյն»։ 7. Թղ. 10ա. «Խրատք ժամարարաց»։ 8. Թղ. 14բ. «Սահմանք եւ կանոնք երկրորդ Նիկիական»։ 9. Թղ. 19ա. «Ի յառաջին կանոնական առաքելոցն զոր կարգեցին»։ 10. Թղ. 20բ. «Ի կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի հայոց»։ 11. Թղ. 20բ. «Ներսէսի կաթողիկոսի կանոնք զգուշաւոր քահանայից. համառաւտ է այս»։ 12. Թղ. 23ա. «Կանոնք վասն ազգականութեան եւ չի բաժանելոյ զայր եւ զկին»։ 13. Թղ. 24բ. «Կանոն յաղագս ուրացողաց զՔրիստոս եւ զղջման»։ 14. Թղ. 25ա. «Կանոն յաղագս մեռոնի»։ 15. Թղ. 31ա. «Այս կանոնք Թադէոսի առաքելոյն է»։ 16. Թղ. 32ա. «Կանոնք ազգականաց»։ 17. Թղ. 33ա. «Յաղագս ոչ առնելոյ սուգ մեռելոց»։ 18. Թղ. 34ա. «Սրբոյն Սահակայ է կանոնքս վասն քառասնից»։ 19. Թղ. 34ա. «Սրբոյն Սահակայ վասն քահանայից»։ 20. Թղ. 34բ. «Բարսղի է կանոնքս վասն քահանայից»։ 21. Թղ. 35ա. «Յաղագս Նիկիոյ սուրբ ժողովոյն»։ 22. Թղ. 36բ. «Յաղագս ագահ եպիսկոպոսաց եւ քահանայից»։ 23. Թղ. 37բ. «Կանոնք յաղագս անասնապղծաց»։ 24. Թղ. 39ա. «Յաղագս արձակման կնոջ է կանոնս»։ 25. Թղ. 39բ. «Որոշումն ինն դասուց աստիճանաց եկեղեցւոյ եւ վկայութիւն գործառնութեանց նոցա եւ զգեստուց, ընդ որ եւ ընդդիմադրութիւն այնորիկ խորհրդոց ունայնացուցանողաց»։ 26. Թղ. 46ա. «Տեառն Ներսէսի Լամբրոնացոյ խրատք եւ սահմանք վերոյ գրեալ գործոյն, Յաղագս աստիճանաց կարգաց»։ 27. Թղ. 47ա. «Ընդէր յասրոյ եւ ոչ ի կտաւոյ քահանայական զգեստն»։ 28. Թղ. 47բ. «Քննութիւն օրինականաց հաստատութիւն հարցն աւանդութեանց եւ վասն պատարագի ընդդիմադրութեանց պատասխանի»։ 29. Թղ. 55ա. «Կարգաւորութիւնք եկեղեցւոյ եւ արարողութեան ժամատեղեաց որք են կարգաւ»։ 30. Թղ. 58ա. «Խրատք ժամատեղեաց ըստ արեւելեան սահմանացն, սկսվածոց եւ ասութեան աղաւթիցն, զոր խնդրեալ սուրբ վարդապետն (Յ)ակոբ Ղրիմեցին ի մեծ րաբունոյն Գրիգորի Խլաթեցս, որ դասի որ աւուր լինի այս է»։ 31. Թղ. 58բ. «Վասն աստուածաշունչ (գրոց)»։ 32. Թղ. 59բ. «Վասն մասնաւոր անդամոցն Քրիստոսի»։ 33. Թղ. 60ա. «Վասն նախկին սպասաւորաց եկեղեցւոյ»։ 34. Թղ. 60ա. «Վասն կարգի քահանայութեան»։ 35. Թղ. 61բ. «Հարցումն համառաւտաբար վասն Նոյեան տապանին»։ 36. Թղ. 62բ. «Յաղագս արեան շնչոյ»։ 37. Թղ. 63ա. «Յաղագս զենմանց»։ 38. Թղ. 63բ. «Յաղագս Աբրահամու»։ 39. Թղ. 64ա. «Յաղագս հարուածոցն Եգիպտոսի»։ 40. Թղ. 64բ. «Վասն տապանակին»։ 41. Թղ. 66ա. «Յաղագս խաչելութեան»։ 42. Թղ. 67ա. «Յաղագս զատկի յարութեան»։ 43. Թղ. 68ա. «Յաղագս մարիամանց»։ 44. Թղ. 68բ. «Յաղագս վարշամակին Քրիստոսի»։ 45. Թղ. 69ա. Յաղագս իջման հոգւոյն սրբոյ յառաքեալսն»։ 46. Թղ. 69բ. «Յաղագս ընթերցուածոց»։ 47. Թղ. 70ա. «Յաղագս բուրվառին»։ 48. Թղ. 70բ. «Յաղագս գրակալի է»։ 49. Թղ. 71ա. «Յաղագս առաջաւորաց պահոց»։ 50. Թղ. 71բ. «Յաղագս սուրբ խաչին»։ 51. Թղ. 72ա. «Վասն դատաստանի Քրիստոսի»։ 52. Թղ. 72բ. «Յաղագս որպէս լինելոց է աշխարհ»։ 53. Թղ. 73ա. «Յաղագս ամբիծ մեռելոյ»։ 54. Թղ. 73ա. «Յաղագս սուրբ Աստուածածնին»։ 55. Թղ. 74ա. «Յաղագս ջրոց աշխարհի»։ 56. Թղ. 74բ. «Յաղագս կենդանեաց եւ սողնոց»։ 57. Թղ. 76ա. «Յաղագս մաշկեղէն հանդերձի»։ 58. Թղ. 76բ. «Յաղագս մարմնոյն Մով59. Թղ. 79ա. «Յաղագս ոխալակութեան»։ 60. Թղ. 80ա. «Վասն ատելութեան զմիմեանս եղբայրքն»։ 61. Թղ. 81ա. «Յաղագս բամբասողաց»։ 62. Թղ. 81բ. «Յաղագս մեռելոյ որ ողջանայ»։ 63. Թղ. 82բ. «Յաղագս հրեշտակաց եւ Ադամայ»։ 64. Թղ. 83ա. «Յաղագս Ենովքայ եւ Եղիայի»։ 65. Թղ. 84ա. «Յաղագս մանկանցն Բեթխահամի»։ 66. Թղ. 85ա. «Յաղագս գերեզմանաց»։ 67. Թղ. 85բ. «Յաղագս նաւակատեաց»։ 68. Թղ. 86բ. «Յաղագս հիման եւ շինուածու»։ 69. Թղ. 87ա. «Յաղագս կապելոյ եւ արձակելոյ»։ 70. Թղ. 88ա. «Յաղագս Նիկիոյ սուրբ ժողովոյն»։ 71. Թղ. 89ա. «Յաղագս որոշիլ ազգս միմեանց»։ 72. Թղ. 91ա. «Յաղագս երկոտասան ականց պատուականաց»։ 73. Թղ. 91բ. «Յաղագս բաժակին եւ նշխարին»։ 74. Թղ. 92բ. «Յաղագս ապաշխարողաց մարդկան»։ 75. Թղ. 94ա. «Վասն Մելքեսեդեկի քահանային»։ 76. Թղ. 94բ. «Վասն մորենոջն որ ոչ այրէր»։ 77. Թղ. 95բ. «Այս են անուանք ՀԲ. լե.78. Թղ. 96բ. «Անուանք նախահարցն..., կանանց նահապետացն»։ 79. Թղ. 97ա. «Վասն բանակելոյ ժողովըրդեանն»։ 80. Թղ. 98ա. «Յաղագս գողոց եւ աւազակաց»։ 81. Թղ. 98ա. «Վասն մշտնջենաւոր լերանց»։ 82. Թղ. 100ա. «Վասն մկրտութեան է խրատս. Արդ քրիստոնէութեան սկիզբն եւ գլուխ մկրտութիւն է եւ որ կնունք ասի աշխարհի բառով...»։ Թղ. 101բ. «Վասն զտղայն սնուցանելոյ եւ խրատելոյ. Սրբութեամբ եւ անարատութեամբ սնուցանեն քրիստոնէքն զիւրեանց զաւակն...»։ 83. Թղ. 103ա. «Երանելոյն Եպիփանու ասացեալ վասն անարժան քահանայից. Ասէ երանելին Եպիփան եթէ քահանայ որ շնայ կամ եպիսկոպոս եւ ի բեմն ելանէ...»։ 84. Թղ. 103բ. «Մովսէսի Քերթողի ասացեալ վասն եպիսկոպոսաց. Ասէ երանելին Մովսէս թէ յետին ժամանակին եպիսկոպոսք եւ քահանայք ցոփայգնացք...»։ 85. Թղ. 103բ. «Գրիգորի Սեւեռնացոյ ասացեալ է վասն սիրողաց. Յամենայն ժամ զԱստուած յիշել արժան է...»։ 86. Թղ. 106ա. «(Յաղագս) պահոց. Բազում են ճանապարհք առաքինութեան եւ զանազան են շաւիղք նոցա...»։ 87. Թղ. 108ա. Յաղագս աղօթից. «... (Ե)րիքովի իբրեւ զջուր հեղին եւ դարձեալ աղաւթեաց եւ զարեգակն եւ զլուսինն դադարեցոյց յանդիման Ելիոնի...» սկիզբը թերի։ 88. Թղ. 110ա. «Վասն խոստովանութեան. Գիտելի է զի Աստուծոյ բանքս աստանօր քարոզէ քան զհին աւրինացն. դատաւորն աշխարհիս որքան առաւել ծածկէ...»։ 89. Թղ. 114ա. «Խրատք վասն վերաբերելով պատարագի այսպէս արասցես յորժամ կամեսցիս. Յորժամ զխորհուրդն վերաբերեն ի սուրբ սեղանն ըստ ամենայն խրատոյ որպէս եւ գրեալ է ցուցակն...»։ 90. Թղ. 115ա. «Տաղ ի Նաղաշէ ասացեալ. Սողոմոն մայր իմաստութեան, առ մեզ խաւսի բան խրատական» (27 տուն)։ 91. Թղ. 116բ. «Ի Նաղաշէ ասացեալ. Գերի Ադամ որդիք, յաւթեւանս ղաֆիլ մի՛ լինիք» (8 տուն)։ 92. Թղ. 117ա. «Այլ տաղ Ղարիպի վերայ է. Ոգի մի՛ ասեր ղարիպ, չէ իմ սիրտս կարունի» (12 տուն)։ 93. Թղ. 117բ. «Տաղ վասն կիրակէի է ասացեալ. Աստուած եդիր զկիրակին, մատամբն իւր գրեաց ի տախտակին» (8 տուն, կը մնայ կիսատ)։

Content