— - Bibliographic notice
1047
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԺԹ
ՌՃԼԶ = 1687 - ՌՃԼԶ = 1687

ID
Number
1047
Old record number
119
Title
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԺԹ
Start date
ՌՃԼԶ = 1687
End date
ՌՃԼԶ = 1687
Date details

1687։

Copy place
Պոլիս։
Reference
Type
Number of pages
251
Dimension
11x15,5
Layout
միասիւն (6,5x11,5)։
Writing details

նօտր մանը։

Codicology

նախ ունի Ա-Դ (թղ. 1-43), Ա-ԺԸx12 (ԺԸ՝ 6)։

Principal subject
Subject details

թուղթ տոկուն։

Number of lines
21։
Binding

դրոշմանիշ շագանակագոյն կաշի, միջուկը տախտակ, աստառը կապոյտ լաթ (ա կողքը ծածկուած է սպիտակ թուղթով)։ Ունի դռնակը՝ կապոյտ լաթէ աստառով. ինկած են զոյգ փականքները։

State of preservation

շատ լաւ։

Copyist
Կոմիտաս քահանայ ՔեօմիւրՅեան։
Owner

նախ գրիչը, ապա Մխիթարեան Միաբանութիւն։

Commanditaire
Illuminator
հաւանաբար գրիչը։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

բազմաթիւ, սեւ գրիչով եւ վարդագոյն մելանով՝ հանգուցագիր։

Initials

Marginal illuminations

թղ. 44ա։

Images

Canon tables 1

Canon tables 2

չունի։

Title text

կարմիր։

Blank pages

թղ. 1ա-բ, 43բ, 249բա-251բ։

Colophon

Բնագրին գրչութեամբ. Թղ. 248բ. «Յամենայն ժամ փառք եւ գոհութիւն քեզ Տէր Յիսուս Քրիստոս, որ ոչ թողեր անկատար մնալ հոգեւոր բուրաստանիս, եւ յոգնածաղկեայ պարտիզիս, այլ ետուր կարողութիւն ինձ մեղաւորիս, ըստ բարեյօժար կամաց իմոց հասանել ի վճար եւ ի յաւարտ, ի թվականի փրկագործ ներմարմնութեան քո ՌՈՁէ, իսկ հայոց ՌՃԼԶ թվականող, եւ հռօմայեցւոց Հոկտեմբերի ամսոյ քսան։ Կոմիտաս երէց Քեօմուրճեան»։

Informations

1791էն առաջ ունեցած ենք, եւ Ստեփաննոս Աբբայ Մելքոնեան թղ. 1ա.ի վրայ գրած է. «Գիրքս է ձեռամբ գրեալ յերանելի Կոմիտասայ Քեօմիւրճեան քահանայէ եւ նահատակէ»։ Բովանդակութիւն 1. Թղ. 2ա. «Լուծմունք եւ բազատրութիւնք բանից եւ բառից խրթնածածուկ խորոց աղօթից երանելի սուրբ հօրն Գրիգորի Նարեկացւոյ. Ձայն հառաչանաց, որպէս Մովսէս յափն ծովուն եւ Յունանուն ի փոր ձկանըն, եւ ոչ անյօդ եւ աննշանական, այլ...»։ - Վերջ թղ. 35բ. «ՂԵ. Զթերութիւն վրիպանաց, Յետի ճառս ասէ զոր ես ոչ կարացի ասել եւ զոր սխալեցայ, դու տէր Յիսուսդ քո ամենազօր բանիւդ ընդ իմ լցո՛ եւ մատո՛ հօր քում յաղերս հաճութեան։ Զանդաստանս պասքեալ, որ ի գերեզմանին հողացեալ ծարաւիմ ողորմութեանդ քո»։ 2. Թղ. 36ա «Ցանկ գրոցս Նարեկացւոյն. Ա. Բանք պաղատանաց ըստ զոհիցն Իսրայէլի եւ խնկոյն Դաւթի եւ հատուցման դատաստանին եւ Քրիստոսի փրկութեանն»։ - Վերջ թղ. 42բ. «ՂԵ. Բանք առ ի երջանիկ փայտն ժամահարին»։ 3. Թղ. 42բ. «Դրունք յոգնաթախանձ բանից օգտակարաց ապաշաւանաց, հոգեշահ խրատուց... ասացեալ Մատեան Ողբերգութեան Գրիգորի Նարեկայ վանից վանականի, հոգեկիր հռետորի եւ հայոց Փիլիսօֆայի, ի խորոց սրտից խօսք ընդ Աստուծոյ. Բան առաջին. Ձայն հառաչանաց հեծութեան ողբոց աղաղակի, քեզ վերընծայեմ տեսօղդ գաղտնեաց...»։ Թղ. 44ա. Բան Ա., - թղ. 246ա. Բան ՂԵ։ 4. Թղ. 246ա. «Յիշատակագիր պատասխանւոյ սորին ընծայական գրոյ երջանիկ եւ շնորհընկալ Տեառն Ստեփաննոսի՝ յորոց նորին հոգիաբուղխ վարդապետի. Շնորհակիր հոգւոյ նորա ընդունակ, ընտրեալ եւ ներանձնացեալդ այցելու...»։ 5. Թղ. 247ա. «Յիշատակարան մատենիս գրութեան. Ըստ հոլովման ընթացից ամանակաց...»։ 6. Թղ. 248ա. «Վարք եւ կրօնք սուրբ հօրս մերոյ Գրիգորի Նարեկացւոյն. Սուրբ հայրս մեր աստուածաշնորհ քահանայս եւ կրօնաւորս Գրիգոր էր ի Նարեկայ վանից ի հայս, ի գաւառն Վասպուրականի...»։

Content