Other notices
— - Bibliographic notice
76
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԾԲ
ՌՃԺԲ = 1663 - ՌՃԺԲ = 1663

ID
Number
76
Old record number
419
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԾԲ
Start date
ՌՃԺԲ = 1663
End date
ՌՃԺԲ = 1663
Date details

. ՌՃԺԱՌՇԺՐ = 1662-1663 (տես յիշտկ.)։

Copy place
Տրապիզոն։
Reference
Type
Number of pages
264
Dimension
28,5x21 (18x13)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 18x5,2։
Writing details

բոլորգիր միջին, մարմնեղ և մաքուր (թուի կրկին գրչութեամբ)։

Codicology

23, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ յար և նման մագաղաթի, ողորկ և ազնիւ։

Number of lines
23։
Binding

(նոր) ստուարաթղթեայ, դեղին կաշիով պատած և անզարդ։

State of preservation

. Թղ. 1-12, 104-145 լուսանցք ցեցակեր եղած, պատռած և ետքէն նոր թուղթով նորոգուած են Թղ. 28, 29, 35, 94, 120, 203 ձեռբով պատրտտուաց կամ փրցուած են։ Սկիզբէն կը պակսին 2 թուղթք (դատարկ)- 1 թուղթ ընդ մէջ Թղ. 67բ -68ա.- 3 թուղթք ևս հաւանօրէն դատարկ վերջը կտրուած են։

Copyist
գլխաւո։ րապէս Միքայէլ (քահանայ), իսկ Սաղմոսարանի մի մասին Գրիգոր (տես վարը)։
Owner

նախ գրիչն և իր ծնողքը, ապա Յոհան երէց ապա Տէր Սիմէոն, ապա Պր. Մինաս Տէր Պետրոսեան -

Commanditaire
Illuminator
հաւանօրէն Գրիգոր (ինչպէս կը գրէ, Թղ. 124ա, կիսախորանին ներքև)։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

բազմաթիւ են մերթ երկագոյն և մերթ եռագոյն. այսինքն՝ կարմիր, կապոյտ և կանաչ. թռչնագիր, մարդագիր, ևն։ - ԽՈ ՐԱԳԻՐՔ կարմիր. այսպէս են նաև Տունք և Գուբղայք ի վերջ մէն մի սաղմոսին։ Իսկ տնագլուխ տառք փո. փոխակի մէկ մը կարմիր և մէկմալ մանուշակագոյն։

Initials

Marginal illuminations

Images

չկան։

Canon tables 1

Canon tables 2

15, որոնցմէ 2 մեծագոյն են. տես Թղ 1ա1, 4ա, 38ա1, 62բ2, 68բ1, 72ա2, 87ա2, 124ա, 139բ2, 157ա1, 176բ1, 192ա2, 210ա1, 224ա2, 239բ2։ - ԼՈՒՍԱՆ ՑԱԶԱՐԴՔ բազմաթիւ են և եռագունեան, մեծագոյն և միջակ, տեղ տեղ գեղեցիկ բուսակներով ու տնկապատեալ թռչուններով։

Title text

Blank pages

Թղ. 3բ2, 4ա, 123բ2, 263բ, 264բ։

Colophon

այլևայլք են, գըլխաւորապէս 1. Ի վերջ մատենին, Թղ. 264ա1, կայ գրչութեան յիշատակարանը, այսպէս. Ամենասուրբ երրորդութեան՝ հաւր և որդոյ, այժմ և։ Արդ՝ գրեցաւ Ժամագիրքս և երգս դաւթայ մարգարէին՝ որ յորջորջի սաղմոսարան, է լաւ և ընտիր օրինակէ, ի մայրաքաղաքն Տրապիզոն,։ տուռն սուրբ աստուածածնին, և ի հայրապետութեանն հայոց Տէր Յակոբ կաթողիկոսին, և ի յառաջնորդութեանն սուրբ Երուսաղէմայ՝ Եղիազար վարդապետի, և ի պատրիարգութեանն Տէր Յովհաննէս արհիեպիսկոպոսին, և ի թագաւորութեանն Իսմայէլացւոց սուլթան Մահմետին, որ բազում զօրս և հեծեալս առաքեաց ի վերայ մաճար քաղաքի. և է աւարտում սորա (մատենիս) է թուականիս հայոց. ՌՃ.ԺԲ. ամի, յուլիս ամսոյ ԺԱ, ձեռամբ և անարհեստ գրչի՝ տէր Միքայէլ քահանայի, որ զանունս ունիմ քահանայի և զգործս ոչ։ Դարձեալ երես անկեա, աղաչեմ զձեզ, դասք քահանայից, և մանկունք սուրբ Սիոնի, յորժամ կարդայք կամ օրինակէք, յիշեցէք և ի մաքրափայլ յաղաւթս ձել զփծուն գրիչ զՄիքայէլ քահանայս. և որք յիշէքդ զմեզ.գ. տէր ողորմեայիւ և միով հայլ մեղայիւ, և դուք յիշեալ լիջիք ի քրիստոսէ աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեան։ ամէն։ Հայր մեր որ յե,։ 2. Նոյնը, Թղ. 62բ1, մանրագիր. մեղապարտ Միքայէլ գծողս յիշեցէք ի քրիստոս և աստուած զձեզ յիշէ ամէն. Թվ. Ռ.ՃԺԱ. (Ուսկէ կը տեսնուի որ մատենիս Ա. մասը, այ) է Ժամագիրքը, սոյն տարին գրած է, իսկ Բ մասը, այն է Սաղմոսարանը՝ յաջորդին մէջ։ 3. Թղ. 139բ1. Բնագրին մեծութեամբ բայց տարբեր գրչութեամբ կայ այսպէս. Ե։ գիս զանարժան մեղաւոր և անպիտան Յոհան երէցս յիշեսջիք ի քրիստոս յիսուս,։ (Հաւանօրէն սոյն երէցս կամ ծաղկողն ըլլալու է մատենիս, և կամ գրչին հայրը, որ առանց անուան յիշուած է, Թղ. 72ա2, անոր ուրիշ յիշատակարանի մը մէջ)։ 4. Թղ. 124ա. Սաղմոսարանիս սկիզբը (կիսախորանին մէջ) կայ՝ կարմրագրով՝ առընթել խորագրին հետև եալը. Ես մեղաւոր Գրիգո, գրիչս՝ զայս խորանս հանեցի. Թվին, ռ.).ղ.ց։ (Զայ։ խորանս, բացատրութենէն այնպէս կերևի, ոլ Գրիգոր միայն այդ կիսախորանին ծաղկող և գրող եղած ըլլայ. սակայն ի նկատի առնելով յաջորդ երկու խորաններու գոյնը և գրութիւնը,- որ ստուգիւ սևի զարնող կարմիր ու կանաչ երանգօք միւսներէն կը տարբերին,- հաւանական է որ ամբողջ այդ մասն ևս նա գրած ըլլայ։ ռ.ձ.զ. թուին հայոց, այսինքն 26 տարի յառաջ, եթէ յիշատակարանիս տարեթիւն սխալուած չէ)։

Informations

. Ձեռագիրս 1805ի։ մտեր է հաւաքմանս մէջ. է նուէր վանացս և յիշատակ որ. Մինասայ Տէր Պետրոսեան։ Մատեանս է Ժամագիրք և Սաղմոսարան լիակատար և ծաղկազարդ. և կը պարունակէ բաց ի Ժամագրքէն և Սաղմոսէն, նոյնպէս անոնց յարակից ուրիշ գրուածներ և գովասանութիւններ ևս, այսպէս. 1. Թղ. 1ա1։ Հրաժարիմք ի սատանայէ և յամենայն խաբէութենէ նորա,։ - Վերջ Թղ. 2ա1։ Արդարոցն կեանք յաւիտենական, և մեղաւորացն տանջանք յաւիտենական 2. Անդ։ Յաղագս խոստովանութեան մեղաց։ զոր արարեալ է վարդապետացն սրբոց։ Մեղայ ամենասուրբ երրորդութեան,ևն։ Վերջ Թղ. 3բ1։ Եւ ի փառս հանդերձեալ կենացն. Ամէն,։ 3. Թղ. 4ա։ Ժամակարգութիւն։ Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զաւրհնութիւնս քո,ևն։ - Վերջ Թղ. 123ա1։ Գրկեա զմեղ ի հրոյն յաւիտենից, և քեղ փառք յաւիտեանս ամէն,։ Ժամագրքիս մէջ կը պարունակուին Գիշերային, Առաւօտեան, Արևագալի, Ճաշու, Երեկոյեան, Խաղաղականի և Հանգստեան ժամերը բոլոր բովանդակ՝ իրենց վերաբերեալ երգերով, ևն, ի բաց առեալ աւետարանները, որոնք նշանակուած են միայն։ Երգերը - Յիշեսցուք, էն սկսեալ Կանոնագլուխք, Թագաւոր յաւ. Ալելուք ևն, մինչև Ի քէն հայցեմքը, իր ստեղիներով - բոլորն ևս խագերով են։ Ուշադրութեան արժանի են հոս ոչ միայն տպագրութեսէն զուրս էնչ ինչ ներմուծեալ տաղերը, այլ և անսովոր կարգաւորութիւնք։ Յրին. աղագաւ, Թղ. 11ա2. Առաւօտ չուսոյին կը յարի. Աստուածածին մայր քրիստոսի, իմ յոյսն դու յաւուր մեծի. բարեխաւս ընդունելի, քրիստոս քեզնով մեզ ողորմի Տէր ողորմեա, աստուածածին բարեխաւսեա,ևն ընդարձակ երգը կամ տէր ողորմեայն, որ կ՝աւարտի Թղ. 12ա1. Քո արեանդ ես գին էի, և քո ծընունդ աւազանի. տէր ողորմեա,։ - Թղ. 13ա1. ԶքԵն գոհանամք Աղօթքէն վերջ դրուած են Ն. հնորհալւոյ։. Այսօր անճառ,ևն, երգերն՝ հանդերձ հրահանգաւ։ - Թղ. 21ա. Բարեխօսութեամբ, ևն սրբոց տօնի Մաղթանքէն վերջ կայ Յիսուս որդիէն ըստ պատշաճի. Հայր անըսկիզբն և գթածական, անոխակալ և ողորմած,ևն, ընդարձակ երգն, որուն լուսանցից վրայ նշանակուած են համառօտագրութեամբ տէրունական և սրբոց տօները և եօթնեկի օրերը։ - Թղ. 32բ2. Կանոնագլուխներէն և Ի գիշերի տէրունական տօնից մեղեդիներէն անմիջապէս ետքը զետեղուած են Բազմութիւնք հրեշտակաց,ևն, պատարագի Սրբասացութիւնքը՝ կարգաւ, և Պատարագը, որ Սուրբ աստուածով կը սկսի, և Քրիստոս պատարագեալով կաւարտի։ Այս բանս շատ անսովոր է, վասն զի ուրիշ Ժամագրոց մէջ Ճաշու ժամերգութեան ընդ մէջ դրուած է սովորաբար Պատարագը։ - Թղ. 51ա1, այն է առաւօտու Գոհանամգ զքէն տԵր աղօթքէն ետքը, ուշագրաւ է հետևեալ հրահանգը. Եւ ասի սուրբ աստուած ըստ պատշաճի աւուրն։ Աւետեաց, Ծնընդեան, Թղփատութեան։ Սուրբ աստուած, սուրբ և հըզաւր, սուրբ և անմահ որ ծնար և յայտա նեցար,։ Քառասն. գալ. և ծաղկ։ Աուրբ աստուած, որ եկիր և գալոց ես,։ Ուրբաթի գիղերին. Սուրբ աստուած, որ մատնեցար,։ Ուրբաթի ճազուն. Սուրբ աստուած, որ խաչեցար,։ Ուրբ. երեկ. և զբթ. գիղերն. Սուրբ աստուած, որ թաղեցար,։ Զատկին և ամենայն կիր. Սուրբ աստուած, որ յարեար ի մեռելոց,։ Համբարձման. Սուրբ աստուած, որ համբարձար,։ Հոգ. գալս. Սուրբ։ աստուած, որ եկիր և հանգեար,։ Վարդավառին. Սուրբ աստուած, որ երևեցար ի Թափօր,։ Ժսխմ աստուածածնին։ Սուրբ աստուած, որ եկիր ի փոխումն,։ Ապա կարմրագրով. Իսկ այլ և այլ ասելն անընդունելի է։ Թովմայի առաքելոյն ասաղեալ։ Գառաւորեալ և աւրհնեալ միշտ սուրբ կոյս աստուածածին Մարիամ՝ մայր քրիստոսի, մատո զաղաչանս մեր որդւոյ քո և աստուծոյդ մեԹ.. 79բ2. այսինքն ջաշու ժամերգութեան Զսաղմոսերգութիւնս և զաղաչանս Մաղթանքին անմիջապէս կը յարին Ժամամուտք կարգաւ. Որ ի հօրէ առաքեցար փրկիչ,ևն, մինչև Գրիգոր սուրբ քահանայապետ,։ Ասոնց ապա կը յաջորդէ, Թղ. 84բ2, դարձեալ Պատարագը, Սուրբ աստուածէն սկսեալ՝ մինչև վերջ։ Թղ. 93բ1. Երեկոյեան ժամու Հայր գթած ա ղօթքէն անմիջապէս ետքը դրուած է Մանասէի աղօթքը. Տէր ամենակալ,ևն, որ անսովոր է։ Այսպէս նոր է նաև Թղ. 98ա2, Խաղաղական ժամուն՝ Որհնեցից զտէր յամենայն ժամ, և Ի տէր պարծեսցի անձն իմ, սաղմոսով՝ սկսուածը։ Ի վերջ Հանգստեան ժամու, Թղ. 123ա1, նոտրագրով յաւելցուած է հետևեալ աղօթքը. Աստուած յաւիտենական, բարերար և ամենակալ, ստեղծիչ լուսոյ և յաւրինիչ գիշերոյ, ևն, և կը վերջանայ Թղ. 123բ1։ 4, Թղ. 124ա։ Կիսախորանով կը սկսին սաղմոսք Դաւթի. և Թղ. 252բ1, կաւարտին ՃԽԵ. սաղմոսով։ Ասոր կը յաջորդէ - ըստ սո վորականին - Ամբակումայ Յրհնութիւնը. որուն վերջը, Թղ. 252բ2, դրուած են՝ մանրագիր՝ ութ Կանոնաց Գուբղաներու, Գոխերու և Տուներու գումարումը, ապա ֆոքր էի ես յեղբարս իմ, Դաւթի արտաքոյ թուոց սաղմոսը։ ՃԻԸ-ՃԾ. սաղմոսները հոս վերստին օրինակուած չեն, ժամագրոց մէջ զետեղուած ըլլալնուն համար։ Հոս ևս մէն մի կանոն կիսախորանով կը սկսի, և մարգարէական Յրհնութեամբ կը գոցուի, յարելով անոնց իւրաքանչիւրին Գիշերային ժամու Մաղթանք, Քարոզ և Աղօթքը։ Սաղմոսներէն շատերուն դիմաց թուանիշներ դրուած չեն, ոմանց ալ սկզբնատողի ներքին լուսանցից վրայ տեղ չըլլալուն պատճառաւ՝ նախորդ սաղմոսին վերաբերեալ՝ բեան հանդէպ դրուած են, այսինքն արտաքին լուսանցքին վրայ նշանակուած։ Խորագիրները ընդհանրապէս համառօտ են և Զօհրպ. տպագրութեան՝ համաձայն, ի բաց առեալ Ամբակումայ 0րհնութեան և քանի մը ուրիշ խորագրերը,- որոնք ընդարձակ խմբէն արտագրուած են։ 5. Թղ. 253բ2։ Գովասանութիւն սաղոսաց։ Աստուածատունկս այս հոգիաբողբոչ բուրաստանսևն։ - Վերջ Թղ. 254բ1։ Զբո-վանդակ կեանս մեր պայծառացուցանէ ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն,։ 6. Թղ. 254բ1-254բ2։ Աւտանաւոր սաղմոսի։ Բանք սաղմոսիս է պատուական, լըցեալ հոգւովն աստուածական,ևն։ - Վերջ Թղ. 255ա1։ Բանմահական հացէն սովին, յաւուր մեծի դատաստանին,։ (Հմմտ. ԼԸ. 0ր. 8. 4. Թղ. 244բ-245ա)։ 7. Անդ։ Ի գովասանութիւն սաղմոսի Առաքել վարդապետէ։ Իմանալի այս բուրաս տան, երգս ի հոգւոյն աստուածական,ևն։ Վերջ Թղ. 256բ1։ Եւ ոչ ասեն, այլ մըրափին, փակեն զդուռն առագաստին,։ 8. Թղ. 256բ1-263ա2։ Շարականի քաղուկ։ Երգեց(էք) որդիք սիոնի երգ նոր ի ծնըն, դեան մօր տեառն,ևն։ (Ընդհանուր ցուցակ մէ սկզբնատողերու շարականաց՝ ըստ աւուր պատշաճի տօնից և ձայներու)։

Content